Karmir Posted August 17, 2005 Report Share Posted August 17, 2005 Սկսվել է «Փիլիսոփայությունը 21-րդ դարում» միջազգային գիտաժողովը 17.08.2005 15:30 http://www.armradio.am/arm/news/?part=soc&id=5373 Գիտությունների ազգային ակադեմիայում օգոստոսի 17-ին սկսվել է «Փիլիսոփայությունը 21-րդ դարում» խորագրով միջազգային եռօրյա գիտաժողովը: Քննարկումներին մասնակցում են շուրջ 40 գիտնականներ աշխարհի ավելի քան 10 երկրներից: Հանդիսավոր բացմանը ներկա էր կրթության եւ գիտության նախարար Սերգո Երիցյանը, վարչապետ Անդրանիկ Մարգարյանն իր ուղերձն էր հղել ներկաներին: Վարչապետը, ողջունելով եւ շնորհակալություն հայտնելով ներկաներին, կարեւորում էր, որ կազմակերպվում է միջազգային մասշտաբի գիտաժողով, որի ընթացքում քննարկվելու են ապագայի հասարակությանը վերաբերող մի շարք խնդիրներ, որոնք արդի իրականության մեջ հրատապ են: Ա. Մարգարյանը նշում էր, որ հայ փիլիսոփայական միտքը` հանձին Դավիթ Անհաղթի, միշտ իր ուրույն տեղն է ունեցել աշխարհում եւ գնահատվել լուրջ գիտնականների կողմից: Հայ փիլիսոփաները ներկայում էլ ակտիվ գործունեություն են ծավալում. նրանց նախաձեռնությամբ ստեղծվել է Փիլիսոփայության միջազգային ակադեմիա, որը շուրջ 30 երկրներից 69-ը անդամներ է համախմբում իր հարկի տակ: «Ես ենթադրում եմ, որ Փիլիսոփայության միջազգային ակադեմիան այսպիսի կազմով կարող է վերանվանվել Փիլիսոփայության համաշխարհային ակադեմիայի»,- գրված էր ուղերձում: Սերգո Երիցյանը, այլ գիտությունների շարքում կարեւորելով փիլիսոփայության դերը եւ ազդեցությունը, նշել է, որ տնտեսական, քաղաքական, մշակութային արմատական փոխակերպումների այս դարում, անհրաժեշտ են փիլիսոփայության կողմից իրականացվող մեթոդաբանական եւ ճկուն մտածելակերպի ձեւավորման գործառույթները: Դրանք հատկապես կարեւոր է իրականացնել կրթական համակարգի հարստացման համար: Գիտաժողովում քննարկվելու են 21-րդ դարի կանխատեսվող զարգացումներին վերաբերող մի շարք խնդիրներ եւ փիլիսոփայության դերն ու փոխհարաբերությունները դրանց հետ: Հայաստանի Հանրային Ռադիո Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.