Jump to content

International conference in National Academy of


Recommended Posts

Սկսվել է «Փիլիսոփայությունը 21-րդ դարում» միջազգային գիտաժողովը 17.08.2005 15:30

http://www.armradio.am/arm/news/?part=soc&id=5373

Գիտությունների ազգային ակադեմիայում օգոստոսի 17-ին սկսվել է «Փիլիսոփայությունը 21-րդ դարում» խորագրով միջազգային եռօրյա գիտաժողովը: Քննարկումներին մասնակցում են շուրջ 40 գիտնականներ աշխարհի ավելի քան 10 երկրներից: Հանդիսավոր բացմանը ներկա էր կրթության եւ գիտության նախարար Սերգո Երիցյանը, վարչապետ Անդրանիկ Մարգարյանն իր ուղերձն էր հղել ներկաներին:

Վարչապետը, ողջունելով եւ շնորհակալություն հայտնելով ներկաներին, կարեւորում էր, որ կազմակերպվում է միջազգային մասշտաբի գիտաժողով, որի ընթացքում քննարկվելու են ապագայի հասարակությանը վերաբերող մի շարք խնդիրներ, որոնք արդի իրականության մեջ հրատապ են: Ա. Մարգարյանը նշում էր, որ հայ փիլիսոփայական միտքը` հանձին Դավիթ Անհաղթի, միշտ իր ուրույն տեղն է ունեցել աշխարհում եւ գնահատվել լուրջ գիտնականների կողմից: Հայ փիլիսոփաները ներկայում էլ ակտիվ գործունեություն են ծավալում. նրանց նախաձեռնությամբ ստեղծվել է Փիլիսոփայության միջազգային ակադեմիա, որը շուրջ 30 երկրներից 69-ը անդամներ է համախմբում իր հարկի տակ: «Ես ենթադրում եմ, որ Փիլիսոփայության միջազգային ակադեմիան այսպիսի կազմով կարող է վերանվանվել Փիլիսոփայության համաշխարհային ակադեմիայի»,- գրված էր ուղերձում:

Սերգո Երիցյանը, այլ գիտությունների շարքում կարեւորելով փիլիսոփայության դերը եւ ազդեցությունը, նշել է, որ տնտեսական, քաղաքական, մշակութային արմատական փոխակերպումների այս դարում, անհրաժեշտ են փիլիսոփայության կողմից իրականացվող մեթոդաբանական եւ ճկուն մտածելակերպի ձեւավորման գործառույթները: Դրանք հատկապես կարեւոր է իրականացնել կրթական համակարգի հարստացման համար:

Գիտաժողովում քննարկվելու են 21-րդ դարի կանխատեսվող զարգացումներին վերաբերող մի շարք խնդիրներ եւ փիլիսոփայության դերն ու փոխհարաբերությունները դրանց հետ:

Հայաստանի Հանրային Ռադիո

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...