Jump to content

ԱՂԹԱՄԱՐԻ Ս&#1330


Recommended Posts

ԱՂԹԱՄԱՐԻ ՍԲ. ԽԱՉ ԵԿԵՂԵՑԻՆ ՆԵՐԿԱՅՈՒՄՍ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ Է

Մինչդեռ կես դար առաջ քանդման սպառնալիքի տակ է եղել

Օգոստոսի 19-ին «Ազգը» տեղեկացրել էր Վանա լճի Աղթամար կղզու Սբ. Խաչ եկեղեցու վերականգնման աշխատանքի ընթացքի մասին: Պարզվում է, ներկայումս թուրքական իշխանությունների հատկացրած ավելի քան 1,5 մլն դոլարով վերականգնվող եկեղեցին կես դար առաջ քանդման սպառնալիքի տակ է եղել, որը վերջին պահին կասեցվել է միայն հրաշքով: Այդ մասին էլ օգոստոսի 25-ի համարում տեղեկացնում է թուրքական «Վաթան» թերթը՝ նշելով. «Աղթամարի հայկական եկեղեցին վերջին պահին փրկել էր հայտնի գրող Յաշար Քեմալը: Փառք տիրոջը, 50 տարվա ընթացքում մեր պատմական գիտակցությունը բավականին զարգացավ: Հիմա նույն եկեղեցին վերականգնում է Վանի նահանգապետարանը»:

Ընդհանուր առմամբ «Վաթանի» հրապարակումը չափազանց հետաքրքրական է, այդ իսկ պատճառով հարկ ենք համարում առանց կրճատումների դա ներկայացնել: Ահա թե ինչ է գրում այս թերթը.

«1951 թիվն էր, հունիսի 25-ը: Սա Աղթամարի եկեղեցին կործանումից վերջին պահին փրկելու օրն է: Ովքե՞ր են փրկիչները: Վանի իմաստուններից Իլյաս Քիթափչըի գլխավորությամբ զինվորական վիրաբույժ, կապիտան Ջավիթ Բեյը, աշխարհահռչակ գրող Յաշար Քեմալը եւ «Ջումհուրիեթ» թերթի գլխավոր խմբագիր Նադիր Նադին: Փրկության այս ուշագրավ պատմությունը «Արեւելյան Անատոլիա՝ առատաձեռն հողերի առասպելը» գրքում ներկայացնում է լրագրող Ազեր Բորթաջինան՝ մեջբերելով Յաշար Քեմալի հետեւյալ խոսքերը. «Դադվանից նավ էի նստել, Վան էի գնում: Տախտակամածում ծանոթացա մի սպայի հետ: Կապիտան էր, նա ինձ ասաց. «Լավ է, որ Ձեզ հանդիպեցի: Այստեղ՝ Աղթամար կղզում կա հայկական մի եկեղեցի: Կառույցը գլուխգործոց է: Սկսել են դա քանդել: Վաղն ուզում եմ Ձեզ այնտեղ տանել: Եկեղեցին որպես ստեղծագործություն այս հողերինն է՝ ում էլ պատկանի: Կարո՞ղ եք այդ հարցում օգնել ինչպես ինձ, այնպես էլ իմ երկրին»:

Կապիտանի ասածին համապատասխան ուղեւորվեցինք Աղթամար կղզի: Թեեւ եկեղեցուն դեռ չէին հասել, բայց նրան կից զանգակատունն իսկույն քանդել էին: Կապիտանը բանվորներին հրամայեց. «Մինչեւ իմ վերադառնալը հանկարծ եկեղեցուն ձեռք չտաք: Ես գնում եմ նահանգապետի մոտ»: Բանվորները նրան պատասխանեցին. «Մեր աչքի վրա»: Վերադարձանք Վան: Վանում «Ջումհուրիեթի» թղթակից Իլյաս Քիթափչըի հետ զանգահարեցինք թերթի խմբագրություն: Մի քանի ժամ հետո Նադիր Բեյը իմ դիմաց էր կանգնած: Նրան բացատրեցի դրությունը:

Նադիր Բեյն ասաց. «Այս հարցը կլուծի Ավնի Բեյը: Ես նրան լավ եմ ճանաչում: Քաղաքակիրթ անձնավորություն է»: Ավնի Բաշմանը վարում էր կրթության նախարարի պաշտոնը: Երկու օր հետո Իլյասն ու կապիտան Ջավիթ Բեյը եկան հյուրանոց: Ցնծության մեջ էին: Ավնի Բաշմանը հեռագրով նահանգապետին կարգադրել էր կասեցնել եկեղեցու քանդումը: 1951 թ. հունիսի 25-ն Աղթամարի եկեղեցու կործանումից փրկության օրն է»:

Փրկության օրվա մասին հետեւությամբ ավարտվում է Յաշար Քեմալից կատարված մեջբերումը, այնուհետեւ «Վաթանի» թղթակիցը Աղթամարի Սբ. Խաչ եկեղեցու վերականգնման աշխատանքների առնչությամբ դիմում է Վանի նահանգապետ Մեհմեդ Նիյազի Թանըլըրին, որն էլ պատասխանում է.

«Այդ թվերին, երբ տեղի էին ունենում այն իրադարձությունները, որոնց մասին Յաշար Քեմալն է պատմում, մեր երկրում եւ պետության մեջ, ցավոք, բացակայում էր պատմամշակութային հուշարձանների պահպանման գիտակցությունը: Հիմա արդեն մոտեցումը բոլորովին այլ է: Մեր կառավարությունն առանց խտրականության՝ լինի եկեղեցի թե մզկիթ, տեր է կանգնում հոգեւոր եւ մշակութային բոլոր արժեքներին, որ դրանք խնամքով պահպանվեն: Երկու տրիլիոն թուրքական լիրայի արժողությամբ նախագծով ձեռնամուխ ենք եղել Աղթամարի հայկական եկեղեցու վերականգնմանը: Քարերը բերում ենք այն քարհանքից, որը հազար տարի առաջ հենց եկեղեցու կառուցման համար էր բացվել: Մասնագետներին հրավիրել ենք Իտալիայից: Վերջին տարիներին մեծ թվով արտասահմանցի զբոսաշրջիկներ այցելում են Վան: Սակայն հայերը չեն գալիս, մինչդեռ մենք կցանկանայինք, որ նրանք գան եւ տեսնեն իրենց հայրերի ծննդավայրն ու հայրենի հողը: Մեր դուռը բաց է բոլորի առջեւ»:

AZG Armenian Daily #151, 26/08/2005

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...