Angel Posted September 17, 2005 Report Share Posted September 17, 2005 Дорогие Форумчане, я просмотрела наш бесценный сайт hayeren.hayastan.com и выбрала известные стихи наших величайших поэтов ( правда немногих) и предлагаю вашему вниманию. Согласно пункту 2 Правил проведения месяца армянской культуры! нужно поставить в подпись ваше любимое ( или понравившееся) произведение- 2.В подписи себе взять стихи или прозу любимых армянских авторов! можно взять из того что я предлагаю или самим найти что-то по душе, здесь http://hayeren.hayastan.com/lit.html или где-нить еще Лучше ставить отрывки из произведений и дать ссылку на полный текст, т.к. они могут быть очень длинными. Удачи Quote Link to post Share on other sites
Angel Posted September 17, 2005 Author Report Share Posted September 17, 2005 ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր: Երկինքներ, որպես երազներ հոգու: Երկինքներ, որպես մանկական աչեր: Մենակ էի ես: Ինձ հետ էիր դու: Երբ լսում էի մրմունջը լճի Ու նայում էի թափանցիկ հեռուն - Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն: Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում Մեկը կարոտի իրիկնամուտին: Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն Խառնելով հոգիս աստղային մութին ... *** Լուսմփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով, Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի, Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով, Լուսամփոփի՜ պես աղջիկ ... Ես ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ, որ չմեռնի իմ հոգին, Որ չմարի իմ հոգին քո ակաթե աչքերում. Ես ի՞նչ անեմ, որ մնա ծիածանը երեքգույն, Որ չցնդի, չմարի՜ իմ հոգու հեռուն ... Լուսմփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով, Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի, Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի՜ պես հոգեթով, Լուսամփոփի՜ պես աղջիկ ... *** Ես իմ անուշ Հայաստանի արեւահամ բառն եմ սիրում, Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում, Արնանման ծաղիկների ու վարդերի բո՛ւյրը վառման, Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում: Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե, Արեւն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ, Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սեւ Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում: Ո՛ւր էլ լինեմ - չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր, Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր, Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր - Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան-յա՛րն եմ սիրում: Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա. Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա. Աշխա՛րհ անցի՛ր՝ Արարատի նման ճերմակ գագաթ չկա. Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում: ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ http://hayeren.hayastan.com/charenc.html Quote Link to post Share on other sites
Angel Posted September 17, 2005 Author Report Share Posted September 17, 2005 ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՂՋԻԿՆԵՐԸ Հուրն են սիրո սևի սիրուն լույս աղջիկներն Հայաստանի, Սրտիս վրա քայլող գարուն` կույս աղջիկներն Հայաստանի, Իմ սիրտն ի՜նչ է, ա'խ, թե ուզեն` բերդեր կառնեն մի հայացքով, Անառիկ բերդ ու սիրո սյուն` հույս աղջիկներն Հայաստանի: Մեկը մեկից պարզ ու կախարդ, մեկը մեկից խոսքով քաղցր, Ետ կբերեն ալևորին, օձ կթովեն աչքով քաղցր, - Մեկը` աստղիկ, մեկը` լուսնյակ, մեկն` արևի տեսքով քաղցր, - Իմ Հայաստանն են զարդարում նուրբ աղջիկներն Հայաստանի: ՈՒ չգիտեմ որի՞ն սիրեմ, որի՞ն թողնեմ անհագ սրտով, Ամենքին է սրտիս աչքը արևի պես կրակ սրտով, Երբ հուր ծովի պես են քաշում` ո՞նց դիմանաս վտակ սրտով, - Ինձ աստղերից ցած են բերում սուրբ աղջիկներն Հայաստանի: Իմ Սևանը ո՞նց ցամաքեց, երբ սևածով աչքերը կան, Իրենց նման հարբեցընող գինին քամող ձեռքերը կան, Վարդ շուրթերին բուրմունքի պես Կոմիտասի երգերը կան, - Քարից անգամ լույս են քամում բյուր աղջիկներն Հայաստանի: Բայց մի գանգատ ունի կյանքս` այն, որ ինձ մի վարդ չտվին, Սուրբ եմ Արա Գեղեցիկի պես` ինձ մի սուրբ Նվարդ չտվին, Ինձ թողեցին գիրկն ընկածի, դեռ ասում են` դարդ չտվին, - Գերեզմանս են աչքով փորում զուր` աղջիկներն Հայաստանի: Առանց նրանց` երգս պաղ էր` արև բացին իմ երգի մեջ, Նրանց սիրո ձեռագործն է ծիածանը երկնքի մեջ, - Բայց քաջ կասեմ` մեկին սիրես, լավի՜ն սիրես ու լա'վ սիրես, Որ քեզ պաշտեն բոլո՜ր սիրուն, լույս աղջիկներն Հայաստանի: Մայրս Մեր հույսի դուռն է մայրս, Մեր տան մատուռն է մայրս, Մեր օրորոցն է մայրս, Մեր տան ամրոցն է մայրս, Մեր ճորտն ու ծառան է մայրս, Մեր տան անշուքն է մայրս, Մեր տան անտունն է մայրս, Մեր արծվաբույնն է մայրս, Մեր տան ծառան է մայրս, Մեր տան արքան է մայրս, Մեր տան պուճուրն է մայրս, Մեր հացն ու ջուրն է մայրս, Մեր տան անճարն է մայրս, Մեր դեղն ու ճարն է մայրս, Մեր տան աղբյուրն է մայրս, Մեր ծառավ քույրն է մայրս, Մեր տան անքունն է մայրս, Մեր անուշ քունն է մայրս, Մեր տան ճրագն է մայրս, Ա՜խ, մեր տան Սիսն է մայրս, Մեր տան Մասիսն է մայրս, Մայրս, մեր հացն է մայրս, Մեր տան Աստվածն է մայրս... *** Ես ծնվել եմ ձորերում` Եղեռնի սև օրերում: Մայրս կրծքին` օրորել` Իմ օրոցքն էլ է կորել: Աչքս բացի` սով տեսա, Աստված ասաց` "Զոհ է սա": Դեռ փայտե ձի չհեծած` Բախտի ձիուց ընկա ցած: Որբ մնացի ու անուս, Ես դեռ մանկուց ընկա դուրս: Վշտի վիհից, գահեր վես, Հրաշք է, որ հասա քեզ: Քիչ էր մնում` եղեռնի Թաթն իմ կոկորդն էլ բռնի: Բյուրերին է նա հորել` Ինչպե՞ս է, որ չեմ կորել: Չեմ պղտորվել, վշտից մեծ Սոխակս օձի չփոխվեց: Հոգիս` արցունք ու ոսկի` Խտացվածքն եմ իմ ազգի: Այժմ ազգին իմ անչար Պարտք են Աստված ու աշխարհ: Հատուցումը եղեռնի` Երբ էլ լինի` կհառնի: Իրար գրկեն պիտի ողջ Այս ազգերն էլ մահագոչ: Աշխարհ, դու ինձ մի նայիր, Իմ ողջ ազգին փայփայիր: Վախենում եմ, թե նրան Դու պարտք մնաս... հավիտյան: ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ http://hayeren.hayastan.com/shiraz.html Quote Link to post Share on other sites
Angel Posted September 17, 2005 Author Report Share Posted September 17, 2005 *** Հայաստան երկրի Ջրվեժի ճերմակ համբույրից հետո Սկանդինավյան ձերբազատ ձմռան Կեսգիշերների առագաստավոր Մրրիկներն անգամ, ինչ արին-չարին, Շուրթերիս վրա ձյունաթույր մի դող, Մի սարսուռ փռել չկարողացան: Հայաստան երկրի Տաքդեղի կարմիր հրդեհից հետո Միջինաֆրիկյան միջօրեների Թանձր ու թեժաթուխ համբույրներն անգամ, Ինչ արին-չարին, Շուրթերս վառել չկարողացան: ՄԵՐ ԼԵԶՈՒՆ Մեր լեզուն մեր խիղճն է դա, Սուրբ հացը մեր սեղանի, Մեր հոգու կանչն է արդար Ու համը մեր բերանի: Մեր լեզուն ծուխն է մեր տան, Մեր կշիռն աշխարհի մեջ, Նա աղն է մեր ինքնության, Էության խորհուրդը մեր: Մեր լեզուն արյունն է մեր, Արյունից ավելի թանկ, Մեր բուրմունքն ու գույնն է մեր, Մեր լեզուն մենք ենք որ կանք: Նա պիտի մեր առաջին Ու վերջին սերը լինի, Ի՞նչ ունենք էլ աշխարհում, Որ այսքան մերը լինի: Համո Սահյան http://hayeren.hayastan.com/hamo.html Quote Link to post Share on other sites
Angel Posted September 17, 2005 Author Report Share Posted September 17, 2005 ՔՈ ՁԵՌՔԵՐԸ Ես սիրո՜ւմ եմ քո ձեռքերը Որոնք, արդեն քանի՜ տարի, Ինձ ամենի'ց ամուր գրկում, Սակայն երբեք չե'ն... բանտարկում. Ինձ աշխարհի տե'րը անում, Սակայն երբեք չեն տիրանում. Օղակի պես շուրջս պրկվում, Բայց չե՜ն խեղդում, այլ` լոկ փրկո՜ւմ, Ինչպես փրկում են խեղդվողի'ն... Քո ձեռքե'րը,- Նո՜ւրբ, Ասողի՜կ, ՈՒ երգեցի՜կ, Որոնց ափում, Ես` չո՜ր խեցի, Մարգարի՜տ եմ քիչ-քիչ դառնում... Ես սիրում եմ քո ձեռքերը... …….. Մեր ԱՅԲՈւԲԵՆԸ Այբուբեն չէ սա Բերդ է անմատույց, Գանձ է աննվաճ: Դուռ է փրկության, Ելք, երբ հույս չկա, Զարթոնքի նվագ: Էությունն է մեր, Ընթացքն ու ուղին, Թագ ու զորավար. Ժողովող մի կանչ, Իմաստուն խորհուրդ, Լինելու համար: ………. Գևորգ Էմին Emin.html ՔԻՉ ԵՆՔ‚ ԲԱՅՑ ՀԱՅ ԵՆՔ Մենք քիչ ենք‚ սակայն մեզ հայ են ասում։ Մենք մեզ ո՛չ ոքից չենք գերադասում։ Պարզապես մենք էլ պի՛տի ընդունենք‚ Որ մե՛նք‚ միայն մե˜նք Արարատ ունենք‚ Եվ որ այստեղ է՝ բարձրիկ Սեւանում‚ Երկինքը իր ճիշտ պատճենը հանում։ Պարզապես Դավիթն այստեղ է կռվել։ Պարզապես Նարեկն այստեղ է գրվել։ Պարզապես գիտենք ժայռից վանք կերտել‚ Քարից շինել ձուկ‚ եւ թռչուն՝ կավից‚ Ուսուցմա՛ն համար եւ աշակերտե˜լ եղեցկի՛ն‚ Բարու՛ն‚ Վսեմի՛ն‚ Լավի˜ն… Մենք քիչ ենք‚ սակայն մեզ հայ են ասում։ Մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում Պարզապես մեր բախտն ուրիշ է եղել‚- Պարզապես շատ ենք մենք արյուն հեղել. Պարզապես մենք մեր դարավոր կյանքում‚ Երբ եղել ենք շատ Ու եղել կանգուն‚ Դարձյա՛լ չենք ճնշել մեկ ուրիշ ազգի‚ Ո՛չ ոք չի տուժել զարկից մեր բազկի։ Եթե գերել ենք՝ Լոկ մեր գրքերով. Եթե տիրել ենք՝ Լոկ մեր ձիրքերով… Պարզապես մահն է մեզ սիրահարվել‚ Իսկ մենք ինքնակամ նրան չենք տրվել։ Ու երբ ճարահատ մեր հողն ենք թողել՝ Ու˜ր էլ որ հասել‚ որտեղ էլ եղել‚ Ջանացել ենք մենք ամենքի՛ համար. Շինել ենք կամուրջ‚ Կապել ենք կամար‚ Ամե˜ն տեղ հերկել‚ Հասցրել բերքեր‚ Ամենքի˜ ն տվել մի՛տք‚ առա՛ծ‚ երգե՛ ր՝ Պաշտպանել նրանց հոգեւոր ցրտից‚- Ամե˜ն տեղ թողել մեր աչքից՝ ցոլանք‚ Մեր հոգուց՝ մասունք‚ Եւ նշխար՝ սրտից… Մենք քիչ ենք‚ այո՛‚ բայց կոչվում ենք հայ - իտենք դեռ չանցած վերքերից տնքալ‚ Բայց նոր խնդությամբ ցնծալ ու հրճվել. իտենք թշնամու կողը մխրճվել Ու բարեկամին դառնալ աջակից. Դուրս գալ մեզ արված բարության տակից՝ Մեկի փոխարեն տասն հատուցելով… Հօգուտ արդարի եւ արեգակի իտենք քվեարկել մեր կյանքով նաեւ… Բայց թե կամենան մեզ բռնի վառել՝ Մենք գիտենք մխա՛լ - եւ կրա˜կ մարել. Իսկ եթե պետք է խավարը ցրել՝ իտենք մոխրանալ որպես վառ կերոն. Եւ գիտենք նաեւ մեզ կրքոտ սիրել‚ Բայց ուրիշներին մի˜շտ էլ հարգելով… Մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում‚ Բայց մեզ էլ գիտենք - Մազ հաեյ են ասում։ Եւ ինչու՞ պիտի չհպարտանանք… Կա՛նք։ Պիտի լինե՛նք։ Ու դեռ - շատանա˜նք։ Մոր ձեռքերը Այս ձեռքերը` մո՜ր ձեռքերը, Հինավուրց ու նո՜ր ձեռքերը... Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը... Պսակվելիս ո՜նց են պարել այս ձեռքերը` Ի՜նչ նազանքով , Երազանքո՜վ՜: Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը... Լույսը մինչև լույս չեն մարել այս ձեռքերը, Առաջնեկն է երբ որ ծնվել, Նրա արդար կաթով սնվել: Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը... Զրկանք կրել, հոգս են տարել այս ձեռքերը Ծով լռությա՜մբ, Համբերությա՜մբ, Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը... Երկինք պարզված սյուն են դառել այս ձեռքերը, Որ չփլվի իր տան սյունը` Որդին կռվից դառնա տունը: Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը... Մինչև տատի ձեռք են դառել այս ձեռքերը, Այս ձեռքերը` ուժը հատած, Բայց թոռան հետ նոր ուժ գտած... Քար են շրջել, սար են շարժել այս ձեռքերը... Ինչե՜ր, ինչե՜ր, ինչեր չարժեն այս ձեռքերը` Նուրբ ձեռքերը, Սո՜ւրբ ձեռքերը: ...Եկեք այսօր մենք համբուրենք որդիաբար Մեզ աշխարհում ծնաց, սնած, Մեզ աշխարհում շահած, պահած, Մեզնից երբեք չկշտացած, Փոշի սրբող, լվացք անող, Անվերջ դատող, անվերջ բանող ա'յս ձեռքերը` Տհող որ ճաքած ու կոշտացած, Բայց մեզ համար մետաքսի պես խա՜ս ձեռքերը... ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ hayeren.hayastan.com/psevak.html Quote Link to post Share on other sites
Angel Posted September 17, 2005 Author Report Share Posted September 17, 2005 ԵՐԿԻՐ ԻՄ, ՀԱՅԱՍՏԱՆ Արև առած լեռնոտ ուսիդ Քայլումես դու ճամփով հույսի, Երկիր սիրո, Երկիր լույսի, Երկիր իմ, Հայաստան: Երկիր, երկիր, երկիր, երկիր, երկիր հայոց, երկիր, Ապրիր հպարտ, հպարտ երգիր, Երկիր, երկիր, երկիր, երկիր, երկիրհայոց, երկիր, Թող որ անվերջ ձուլվի քո մեջ Քնքշանքը մեր արդար ձեռքի: Մենք քո ճամփին կանգնած սարեր, Մենք քո շուրթին զնգուն բառեր, Մենք քո ձեռքին սուր ենք դառել, Երկիր իմ, Հայաստան: Թող սերը մեր հավերժ տևի, Հավերժ ապրի, հարատևի Եվ հար փարվի Քո դաշտերին, Երկիր իմ, Հայաստան: ԱՐՓԱ - ՍԵՎԱՆ Դյուցազուն լեռների լանջերին թիկնած, Ալեհեր իմ ճամփորդ, իմ Սևան, Կյանք ես տվել դու մեր սրտերին պապակ, Ու ծարավ ես հիմա ու հոգնած, Ու ծարավ ես հիմա ու հոգնած... Երազ Սևան, ծարավ իմ Սևան, Բարձրիկ ծովերի արքա, Սպասիր, Սևան, շունչ քաշիր, Սևան, Քո գիրկն է շտապում Արփան: Փոխելով իր ճամփան դարավոր ու հին, Հեռավոր տեսիլքովդ հարբած, Խենթաբար ճեղքում է շղթան լեռների Վիշապաքաղ ու ծուռ իմ Արփան, Վիշապաքաղ ու ծուռ իմ Արփան... Երազ Սևան, ծարավ իմ Սևան, Բարձրիկ ծովերի արքա, Սպասիր, Սևան, շունչ քաշիր, Սևան, Քո գիրկն է շտապում Արփան: Քո կապույդ հմայքիդ, հավերժիդ համար, Մենք ճամփա ենք պոկում լեռներից, Որ ծփաս դու հավետ, որ լինես անմար, Թև ու թռիչք տաս քո զավակներին, Թև ու թռիչք տաս քո զավակներին... Երազ Սևան, ծարավ իմ Սևան, Բարձրիկ ծովերի արքա, Սպասիր, Սևան, շունչ քաշիր, Սևան, Քո գիրկն է շտապում Արփան: ՅՈՒՐԻ ՍԱՀԱԿՅԱՆ http://hayerem.hayastan.com/yuri.html Quote Link to post Share on other sites
Angel Posted September 17, 2005 Author Report Share Posted September 17, 2005 ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔ Մեր Հայրենիք, ազատ անկախ, որ ապրել է դարե դար Իր որդիքը արդ կանչում է Ազատ, անկախ Հայաստան ։ Ահա՛, եղբայր, քեզ մի դրոշ, Զոր իմ ձեռքով գործեցի Գիշերները ես քուն չեղայ, Արտասուքով լվացի ։ Նայիր նրան երեք գույնով, Նվիրական սուրբ նշան, Թող փողփողի թշնամու դեմ, Թող միշտ պանծայ Հայաստան ։ Ամենայն տեղ մահը մի է Մարդ մի անգամ պիտ՛ մեռնի, Բայց երանի՝ որ իր ազգի Ազատության կը զոհվի : Միքայել Նալբանդյան http://hayeren.hayastan.com/nalbandyan.html ԱՐԱՔՍԻ ԱՐՏԱՍՈՒՆՔԸ Նվեր Գևորգ Քանանյանին Մայր Արաքսի ափերով Քայլամոլոր գընում եմ, Հին-հին դարուց հիշատակ Ալյաց մեջը պըտրում եմ: Բայց նոքա միշտ հեղհեղուկ, Պըղտոր ջըրով եզերքին Դարիվ-դարիվ խըփելով Փախչում էին լալագին: Արա'քս, ինչո՞ւ ձըկանց հետ Պար չես բռնում մանկական, Դու դեռ ծովը չի հասած Սըգավոր ես ինձ նըման: Ինչո՞ւ արցունք ցայտում են Քու սեգ, հըպարտ աչերից, Ինչո՞ւ արագ փախչում ես Այդ հարազատ ափերից: Մի' պըղտորիլ հատակըդ, Հանդարտ հոսե' խայտալով, Մանկությունը քու կարճ է՝ Շուտ կհասնիս դեպի ծով: Վարդի թըփեր թո'ղ բըսնին Քու հյուրընկալ ափի մոտ, Սոխակները նոցա մեջ Երգեն մինչև առավոտ: Մըշտադալար ուռիներ Սառ ծոցի մեջ քու ջըրին, Ճկուն ոստըն ու տերև Թող թաց անեն տապ օրին: Ափերիդ մոտ երգելու Հովիվք թո'ղ գան համարձակ, Գառն ու ուլը քու վըճիտ Ջուրը մըտնին միշտ արձակ: Մեջքը ուռցուց Արաքսը, Փրփուր հանեց իր տակից, Ամպի նըման գոռալով, Էսպես խոսեց հատակից. - Խիզա՜խ, անմի'տ պատանի, Նիրհըս ինչո՞ւ դարևոր Վրդովում ես, նորոգում Իմ ցավերը բյուրավոր: Սիրելիի մահից հետ Ե՞րբ ես տեսել, որ այրին Ոտից գըլուխ պըճնվի Իր զարդերով թանկագին: Որի՞ համար զարդարվիմ, Որի՞ աչքը հրապուրեմ, Շատերն ինձ են ատելի, Շատերին՝ ես օտար եմ... Կար ժամանակ, որ ես էլ, Շըքեղազարդ հարսի պես, Հազար ու բյուր պըչրանքով Փախչում էի ափերես: Հատակըս պարզ ու վըճիտ, Կոհակներըս ոլորուն, Լուսաբերը մինչև այգ Ջըրիս միջին էր լողում: Ի՞նչըս մընաց էն օրից, Ո՞ր ջըրամոտ գեղերըս, Ո՞րը իմ շեն քաղաքից, Ո՞ր բերկրալի տեղերըս: Տուրքը ջըրի ամեն օր Իր սուրբ ծոցեն Արարատ Մայրախընամ ինձ սընունդ Պարգևում է լիառատ: Բայց ես այն սուրբ ջըրերով, Սուրբ Ակոբի աղբյուրին, Պիտի ցողեմ արտորա՞յք Իմ ատելի օտարին... Մինչ իմ որդիք,- ո՞վ գիտե- Ծարավ, նոթի, անտերունչ Օտար աշխարհ հածում են Թույլ ոտքերով կիսաշունչ... Հեռո՜ւ, հեռո՜ւ քըշեցին Բընիկ ազգըն իմ Հայկյան, Նորա տեղը ինձ տըվին Ազգ անկըրոն, մոլեկան: Դոցա՞ համար զարդարեմ Իմ հյուրընկալ ափերը, Եվ կամ՝ դոցա՞ հրապուրեմ Ճըպռոտ, պըլշած աչերը: Քանի որ իմ զավակունք Այսպես կու մընան պանդուխտ՝ Ինձ միշտ սըգվոր կը տեսնեք,- Այս է անխաբ իմ սուրբ ուխտ... Էլ չի խոսեց Արաքսը, Հորձանք տվեց ահագին, Օղակ-օղակ օձի պես Առաջ սողաց մոլեգին: Ռափայել Պատկանյան http://hayeren.hayastan.com/raf.html Լճակ Ինչո՞ւ ապշած ես, Լըճա'կ, ՈՒ չեն խայտար քու ալյակք, Միթե հայլվույդ մեջ անձկավ Գեղուհի՞ մը նայեցավ: Եվ կամ միթե կըզմայլի՞ն Ալյակքդ երկնի կապույտին, Եվ այն ամպոց լուսափթիթ, Որք նըմանին փրփուրիդ: Մելամաղձոտ Լըճա'կ իմ, Քեզ հետ ըլլանք մըտերիմ, Սիրեմ քեզի պես ես ալ Գրավիլ, լռել ու խոկալ: Որքան ունիս դու ալի, Ճակատս այնքան խոկ ունի, Որքան ունիս դու փրփուր, Սիրտս այնքան խոց ունի բյուր: Այլ եթե գոգդ ալ թափին Բույլքն աստեղաց երկնքին, Նըմանիլ չե'ս կրնար դուն Հոգվույս` որ է բոց անհո՛ւն: Հոդ աստղերը չեն մեռնիր, Ծաղիկներն հոդ չե'ն թոռմիր, Ամպերը չեն թրջեր հոդ, Երբ խաղաղ եք դու և օդ: Լըճա'կ, դո'ւ ես թագուհիս, Զի թ'հովե մ'ալ խորշոմիս, Դարձյալ խորքիդ մեջ խըռով Զիս կը պահես դողդղալով: Շատերը զիս մերժեցին, "Քնար մ'ունի սոսկ" - ըսին. Մին` "դողդոջ է, գույն չունի" - Մյուսն ալ ըսավ. - "Կը մեռնի՛": Ոչ ոք ըսավ. - "Հե՛ք տղա, Արդյոք ինչո՞ւ կը մըխա, Թերևս ըլլա գեղանի, Թե որ սիրեմ, չը մեռնի": Ոչ ոք ըսավ` - "Սա տըղին Պատռե'նք սիրտը տըրտմագին, Նայինք ինչե՛ր գրված կան..." - Հոն հրդեհ կա, ո'չ մատյան: Հոն կա մոխի՛ր... հիշատա՛կ... Ալյակքդ հուզի՛ն թող, լըճա'կ, Զի քու խորքիդ մեջ անձկավ, Հուսահատ մը նայեցավ... Պետրոս Դուրյան http://hayeren.hayastan.com/petros.html Quote Link to post Share on other sites
Angel Posted September 17, 2005 Author Report Share Posted September 17, 2005 ՀԱՅՈՑ ԼԵՌՆԵՐՈՒՄ Մեր ճամփեն խավար, մեր ճամփեն գիշեր, Ու մենք անհատնում էն անլույս մըթնում Երկա՜ր դարերով գընում ենք դեպ վեր Հայոց լեռներում, Դըժար լեռներում: Տանում ենք հընուց մեր գանձերն անգին, Մեր գանձերը ծով, Ինչ որ դարերով Երկնել է, ծընել մեր խորունկ հոգին Հայոց լեռներում, Բարձըր լեռներում: Բայց քանի անգամ շեկ անապատի Օրդուները սև Իրարու ետև Եկա՜ն զարկեցին մեր քարվանն ազնիվ Հայոց լեռներում, Արնոտ լեռներում: Ու մեր քարվանը շըփոթ, սոսկահար, Թալանված, ջարդված Ու հատված-հատված Տանում է իրեն վերքերն անհամար Հայոց լեռներում, Սուգի լեռներում: Ու մեր աչքերը նայում են կարոտ՝ Հեռու աստղերին, Երկընքի ծերին, Թե ե՞րբ կըբացվի պայծառ առավոտ՝ Հայոց լեռներում, Կանաչ լեռներում: Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վրա Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վրա Անցնում օրերն անու՜շ անու՜շ, Անրջային, թեթևասահ, Ամպ ու հովերն անուշ անուշ: Ահա բացվեց տարմ առաոտ, Վարդ է թափում սարուն-քարին, Շաղ են շողում ծաղիկ ու խոտ, Շնչում բուրմունք եդեմային: Ա՜խ, ի՜նչ հեշտ են սարի վրա Սահում օրերն անուշ անուշ, Շվին փչեց հովիվն ահա Աղջիկն ու սերն անուշ անուշ: ՀԱՅՈՑ ՎԻՇՏԸ Հայոց վիշտը անհուն մի ծով, Խավար մի ծով ահագին, Էն սև ծովում տառապելով, Լող է տալիս իմ հոգին: Մերթ զայրացկոտ ծառս է լինում Մինչև երկինք կապուտակ, ՈՒ մերթ հոգնած սուզվում, իջնում Դեպի խորքերն անհատակ: Ոչ հատակն է գտնում անվերջ ՈՒ ոչ հասնում երկնքին… Հայոց վշտի մեծ ծովի մեջ Տառապում է իմ հոգին: Հովհաննես Թումանյան http://hayeren.hayastan.com/hovhannes.html Quote Link to post Share on other sites
Angel Posted September 17, 2005 Author Report Share Posted September 17, 2005 * * * Օտա՜ր, ամայի՜ ճամփեքի վրա Իմ քարավանըս մեղմ կըղողանջե. Կանգնի՛ր, քարավանս, ինձի կըթվա, Թե հայրենիքես ինձ մարդ կըկանչե: Բայց լուռ է շուրջըս ու շըշուկ չըկա Արևա՛ռ, անդո՛րր այս անապատում. Ա՜խ, հայրենիքըս ինձ խորթ է հիմա, Ու քնքուշ սերըս ուրիշի գրկում: Կընոջ համբույրին է՛լ չեմ հավատա, Շուտ կըմոռանա նա վառ արցունքներ. Շարժվի՛ր, քարավանս, ինձ ո՞վ ձայն կըտա, իտցի՛ր, լուսնի տակ չըկա ուխտ ևսեր: Գընա՛, քարավանս, ինձ հետդ քա՜շ տուր Օտար, ամայի ճամփեքի վրա. Ուրտեղ կհոգնիս` գըլուխըս վար դիր Ժեռ-քարերի մեջ, փըշերի վըրա... ՄԱՅՐԻԿԻՍ Հայրենիքես հեռացել եմ, Խեղճ պանդուխտ եմ , տուն չունիմ, Ազիզ մորես բաժանվել եմ, Տըխուր-տըրտում, քուն չունիմ: Սարեն կուգաք, նախշուն հավքե՛ր, Ա՜խ, իմ մորս տեսել չե՞ք. Ծովեն կուգաք, մարմանդ հովե՜ր, Ախըր բարև բերել չե՞ք: Հավք ու հովեր եկան կըշտիս, Անձեն դիպան ու անցան. Պապակ-սրտիս, փափագ-սրտիս Անխոս դիպան ու անցա՜ն: Ա՜խ, քո տեսքին, անուշ լեզվին Կարոտցել եմ, մայրի՛կ ջան. Երնե՜կ, երնե՜կ, երազ լինիմ, Թըռնիմ մոտըդ, մայրի՜կ ջան: Երբ քունըդ գա, լուռ գիշերով Հոգիդ գըրկեմ, համբույր տամ. Սըրտիդ կըպնիմ վառ կարոտով, Լա՛մ ու խընդա՛մ, մայրի՜կ ջան... *** Ասում են, թե՝ դու այնպես Մոռացել ես ինձ այնպես, Որ երբ անունս են տալիս, Հազիվ միտքդ եմ գալիս: Բայց, նազելիս, ձեր բակում Այն լորին է դեռ ծաղկում, Որի քնքուշ բույրի մեջ Քեզ գրկեցի սիրատենչ: ՈՒ գրկիս մեջ այսօր դեռ Կիզող կրակ է վառվել, Իսկ երբ անունդ են տալիս, Սիրս արյուն է լալիս: Ա՜խ, իրա՞վ է՝ դու այնպես Մոռացել ես ինձ այնպես, Որ երբ անունս են տալիս, Հազիվ միտքդ եմ գալիս... ԳԵՏԱԿԻ ՎՐԱ Գետակի վրա Թեքուել է ուռին. Ու նայում է լուռ Վազող ջրերին։- ... Երազ-աշխարհում Ամէն բան յաւէտ Գալիս է, գնում Ու ցնդում անհետ։ Եւ գլուխը կախ՝ Նա լաց է լինում.- Ջրերը ուրախ՝ Գալիս են, գնում... Ավետիք Իսահակյան http://hayeren.hayastan.com/avetiq.html Quote Link to post Share on other sites
Անի0199 Posted September 17, 2005 Report Share Posted September 17, 2005 .... Quote Link to post Share on other sites
Անի0199 Posted September 17, 2005 Report Share Posted September 17, 2005 ... Quote Link to post Share on other sites
Անի0199 Posted September 17, 2005 Report Share Posted September 17, 2005 Gevorg Emin (Born 1919) To The Future Help me find the right way to be taken, If I'm sleeping - early to awaken, If engaged in work - not to be lazy; Not to break through open doors like crazy; When a task is uncompleted - not to shirk, Not to say too soon - I've done my work. Not to boast that I'm with passion surging, Not to claim fame, when it's just emerging, Not to bawl out songs still raw and sorry, Not to brag of stones still in the quarry, Not to boast a home before I've built it, Nor of joy and wealth that shall have'filled it. Not to pose as righteous and judicious If I have been stupid and malicious; To atone .for sins if I have erred, For atonement not to seek reward. Help me live my life as humans should, Help me always to be just and good! Over Ancient Manuscripts I dreamed I was a monk of St. Mugni.* I couldn't sleep - dark thoughts tormented me; Gevorg of Ashtarak, chronicler, painter, bard, I tossed about upon my bedstead hard, Lover of light, sworn enemy of gloom, I struggled with my doubts in my dark room. First among sinners, hindmost among saints, I lay and prayed, forsaking pen and paints. How had it happened, heaven only knows: Instead of frankincense, I wrote about a rose. Instead of glorying the tree of crucifixion, I gave the tree of life rhymed benediction. Instead of your pure eyes, O Virgin Mary, I drew the eyes of Khumar from the dairy Upon the Gospels. Then the Lives of Sairits, Instead of illustrating, with complaints To the Almighty Saviour I amended. Here too my list of sins was not yet ended; Wine I called holy myrrh, and further sinned, Extolling picnics on the grass in May's soft wind. I kept ungodly writings in my cell; Not only kept, but read them through as well. Tomorrow morn, when nine shows on the dial, Before the Holy Synod I stand trial. Long centuries have passed, and more will pass. How many rockets sped off to the stars! Owls hoot among the ruins of Mugni, Yet still I cannot sleep - thoughts torture me. Gevorg of Ashtarak, bard, chronicler and painter, I'm still the same, my heart has not grown fainter, Lover of light, sworn enemy of gloom, I lie and fight with phantoms in my room. * Monastery of St. Mugni on Lake Sevan. My heart is full of love for you, Armenia My heart is full of love for you, Armenia, Your winding roads, your songs, your poplar trees, The eagle's flight above your groves perennial, Your valleys breathing with eternity, Your rivers foaming from time immemorial, My village friends, hay-making in the dew, These mountain chains, like towering memorials, Memorials, my Motherland, to you! I love the nights in winter, spring and summertime, I love this life - its joys, its stress, its strife, But if they try to take away Armenia, I'll fall in love with Death in the name of Life! I'm An Armenian I'm an Armenian, as old as Ararat; My shoes were wetted by the waters of the Flood. Beside these shining peaks where Noah sat My sword once drew the dread Bel's* evil blood. These boulders overgrown with moss since time Beyond remembrance, my hand hewed to lie In the foundation of an ancient shrine Which my own blood I shed to sanctify. One morning here, in Ararat's green valley My hammer and my pick aside I flung And lit a fire on the Chaldean altar. Those days both Ararat and I were young. Then crimson every valley-flower was dyed; All we had sown in it through ages past Grew on the blood of countrymen who died. Beneath each hillock killed Armenians rest. With trusty shield I met attacking hordes, Suffering countless wounds from countless swords. I'm an Armenian, as old as Ararat. High as the hills I bear my head. My story's sad: Each century that passed brought grief to me. My sons throughout the whole wide world were scattered; With bloody showers Ararat was spattered. My ploughlands crops of misery would yield. I lived and breathed among my burned-out fields On wasteland rubble, ashes steeped in gore. But now, with my own blood revived once more, Again the holy altar-lights burn bright, Warming my heart and gladdening my sight. New ploughshares out of rusted swords I forged; Our fathers' heritage to my children I gave back. Our sorrow fills my verse with hot blood gorged. A twentieth century Gregory Narek** I'm an Armenian, as old as Ararat. Beneath my sorrows Ararat itself would bow. Any ill-omened, blood-thirsty Attila that Arose in history, would deal me his first blow. Inured to massacres, I lived in thrall for ages. An orphan, in the fight for life I'm steeled. My thousand-year-old grain, preserved by hearts courageous, Sown in new times, sprouts in my virgin fields. Blessed be my roots, whose strength is marvelled at! A homeless outcast once, a motherland have I. I'm an Armenian, as old as Ararat. I hold my head as high as eagles fly. Quote Link to post Share on other sites
Անի0199 Posted September 17, 2005 Report Share Posted September 17, 2005 Mikayel Nalbandian (1830-1866) English translation by Alice Stone Blackwell Liberty When God, who is forever free, Breathed life into my earthly frame, - From that first day, by His free will When I a living soul became, - A babe upon my mother's breast, Ere power of speech was given to me, Even then I stretched my feeble arms Forth to embrace thee, Liberty! Wrapped round with many swaddling bands, All night I did not cease to weep, And in the cradle, restless still, My cries disturbed my mother's sleep. "O mother!" in my heart I prayed, "Unbind my arms and leave me free!" And even from that hour I vowed To love thee ever, Liberty! When first my faltering tongue was freed, And when my parents' hearts were stirred With thrilling joy, to hear their son Pronounce his first clear-spoken word, "Papa, mama," as children use, Were not the names first said by me; The first word on my childish lips Was thy great name, O Liberty! "Liberty!" answered from on high The sovereign voice of Destiny: "Wilt thou enroll thyself henceforth A soldier true of Liberty? The path is thorny all the way, And many trials wait for thee; Too strait and narrow in this world For him who loveth Liberty." "Freedom!" I answered, "on my head Let fire descend and thunder burst; Let foes against my life conspire, Let all who hate thee do their worst: I will be true to thee till death; Yea, even upon the gallows tree The last breath of a death of shame Shall shout thy name, O Liberty!" Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.