Karmir Posted October 1, 2005 Report Share Posted October 1, 2005 ՀԱՅ ՍՐՏԱԲԱՆՆԵՐԸ ՀԵՏ ԵՆ ՄՆՈՒՄ....ԳԻՏԱԿԱՆ ԱՌԱՋԸՆԹԱՑԻՑ http://www.panorama.am/index.asp?sel=773&l=a «Ինֆորմացիոն հեղեղի պայմաններում հեռու շրջանների շատ բժիշկներ հնարավորություն չունեն ստանալու ժուռնալներ կամ այլ ինֆորմացիա: Անցյալ կոնգրեսի ժամանակ ֆիրմաների օգնությամբ նրանց ձրի տվեցինք սրտային հիվանդությունների մասին գիրք: Այս տարի տալու ենք «Զարկերակային հիպերտոնիայի ժամանակակից ձեռնարկը»` ապացուցողական բժշկության վերջին տվյալներով»,- այսօր Հայ սրտաբանների 5-րդ վեհաժողովի ժամանակ լրագրողներին տեղեկացրեց Սրտաբանական ասոցիացիայի նախագահ Կառլեն Ադամյանը: Նշենք, որ վերոնշյալ ձեռնարկն արժեր 2000 դրամ: Հայաստանի սրտաբանների վեհաժողովն անցկացվում է 2 տարին մեկ, որտեղ նրանք, Կ. Ադամյանի խոսքերով քննարկում են աշխարհում ընդունված գիտական վերջին հետազոտությունները. «Հիվանդանոցի և առաջնային օղակի սրտաբանական կաբինետներին պետք է հասցնենք այն նորը, ինչ-որ կատարվում է աշխարհում»,- նշեց պրն Ադամյանը: Սակայն կարծես նման վեհաժողովները ձևական բնույթ են կրում, քանի որ Հայկական բժշկական ասոցիացիայի կողմից Երևանում կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ բժիշկների մեծ մասը դեռևս ժամանակակից ուղեցույցներին համապատասխան մոտեցում ցույց չեն տալիս` կանխարգելման, ախտորոշման և բուժման առումով: «Մենք ունենք բավականին լուրջ թերություններ կոնկրետ զարկերակային գերճնշման բուժման առումով մեր բժշկական հասարակության շրջանակներում»,-նկատեց Հայկական բժշկական ասոցիացիայի նախագահ Պարունակ Զելվեյանը: Մինչ հայ բժիշկները կաշխատեն իրենց գիտելիքները զարգացնելու ուղղությամբ, հետազոտությունները ցույց են տվել, որ մահացությունների մեջ ավելի քան 50 տոկոսը պայմանավորված են սիրտ-անոթային բարդություններով: Իսկ սիրտ-անոթային բարդություններից մասնագետները առանձնացնում են ինսուլտը, սրտամկանի ինֆարկտը, ուղեղի կաթվածը և նման այլ բարդություններ: /Panorama.am/ Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.