Jump to content

В Ереване проходит пятая конференция армянских кардиологов


Recommended Posts

ՀԱՅ ՍՐՏԱԲԱՆՆԵՐԸ ՀԵՏ ԵՆ ՄՆՈՒՄ....ԳԻՏԱԿԱՆ ԱՌԱՋԸՆԹԱՑԻՑ

http://www.panorama.am/index.asp?sel=773&l=a

29-09-b3.jpg

«Ինֆորմացիոն հեղեղի պայմաններում հեռու շրջանների շատ բժիշկներ հնարավորություն չունեն ստանալու ժուռնալներ կամ այլ ինֆորմացիա: Անցյալ կոնգրեսի ժամանակ ֆիրմաների օգնությամբ նրանց ձրի տվեցինք սրտային հիվանդությունների մասին գիրք: Այս տարի տալու ենք «Զարկերակային հիպերտոնիայի ժամանակակից ձեռնարկը»` ապացուցողական բժշկության վերջին տվյալներով»,- այսօր Հայ սրտաբանների 5-րդ վեհաժողովի ժամանակ լրագրողներին տեղեկացրեց Սրտաբանական ասոցիացիայի նախագահ Կառլեն Ադամյանը:

Նշենք, որ վերոնշյալ ձեռնարկն արժեր 2000 դրամ:

Հայաստանի սրտաբանների վեհաժողովն անցկացվում է 2 տարին մեկ, որտեղ նրանք, Կ. Ադամյանի խոսքերով քննարկում են աշխարհում ընդունված գիտական վերջին հետազոտությունները. «Հիվանդանոցի և առաջնային օղակի սրտաբանական կաբինետներին պետք է հասցնենք այն նորը, ինչ-որ կատարվում է աշխարհում»,- նշեց պրն Ադամյանը:

Սակայն կարծես նման վեհաժողովները ձևական բնույթ են կրում, քանի որ Հայկական բժշկական ասոցիացիայի կողմից Երևանում կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ բժիշկների մեծ մասը դեռևս ժամանակակից ուղեցույցներին համապատասխան մոտեցում ցույց չեն տալիս` կանխարգելման, ախտորոշման և բուժման առումով: «Մենք ունենք բավականին լուրջ թերություններ կոնկրետ զարկերակային գերճնշման բուժման առումով մեր բժշկական հասարակության շրջանակներում»,-նկատեց Հայկական բժշկական ասոցիացիայի նախագահ Պարունակ Զելվեյանը:

Մինչ հայ բժիշկները կաշխատեն իրենց գիտելիքները զարգացնելու ուղղությամբ, հետազոտությունները ցույց են տվել, որ մահացությունների մեջ ավելի քան 50 տոկոսը պայմանավորված են սիրտ-անոթային բարդություններով: Իսկ սիրտ-անոթային բարդություններից մասնագետները առանձնացնում են ինսուլտը, սրտամկանի ինֆարկտը, ուղեղի կաթվածը և նման այլ բարդություններ: /Panorama.am/

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...