Aksel.V Posted December 26, 2005 Report Share Posted December 26, 2005 Перевидите на русский плиз Karen, Eesti keelest saan aru? Quote Link to post Share on other sites
Arm_Lionne Posted February 1, 2006 Author Report Share Posted February 1, 2006 Շիրազն ասում է՝ կաթիլն հավատիս ծովանա պիտի, պիտի քաղցրանա, մոտե՝ կցրվի ամպն Արարատիս,- կցրվի՝ թեկուզ դարեր թանձրանա, Մասիսի համար ընկնողը, որդի՛ս, Մասիսի նման պիտի՛ բարձրանա... Հովհաննես Շիրազ Quote Link to post Share on other sites
Arm_Lionne Posted February 1, 2006 Author Report Share Posted February 1, 2006 (edited) Ես, որպես ծաղիկն Արազի ափին, Նայում ջրերին, կարոտում եմ դեռ, Դուք, որ հեռացաք այն սև օրերին, - Դուք չե՞ք կարոտում, իմ հեռավորներ, Իմ պանդուխտ հայեր: Նայում Սևանա երազ ծովակին, Նայում կարոտով, կարոտում եմ դեռ, Կարծես նայում եմ մորս աչքերին, - Դուք չե՞ք կարոտում, իմ հեռավորներ, Իմ պանդուխտ հայեր: Նայում Մասիսին մեր նվիրական, Հալվել եմ ուզում կրծքին ալեհեր, Ինչքան նայում եմ՝ կարոտում այնքան, - Դուք չե՞ք կարոտում, իմ հեռավորներ, Իմ պանդուխտ հայեր: ՈՒ երբ մի գիշեր չեմ տեսնում նրանց, Թվում է, ձեզ հետ որբ եմ կարևեր, Դուք ինչպե՞ս օտար աշխարհներ ընկած՝ Չեք մեռնում վշտից, իմ հեռավորներ, Իմ պանդուխտ հայեր: Հովհաննես Շիրազ Edited February 1, 2006 by Arm_Lionne Quote Link to post Share on other sites
djrhoss Posted February 7, 2006 Report Share Posted February 7, 2006 http://www.geocities.com./krbars/ararat.html Quote Link to post Share on other sites
yerkramas Posted March 17, 2006 Report Share Posted March 17, 2006 Мой вождь, мой бог, моя икона, Дороже жизни во сто крат, Отчизны царская корона, Седой, великий Арарат. Народа нашего святыня, В туманной дымке, как мираж. Армянской гордости твердыня, Истории армянской страж. Ты - сердце родины любимой, Святой землею окружен, Но ныне, злой судьбой гонимый, Османской нечистью пленен. Потомки hАйка и Торгома В позоре будут жить, пока Тебе из вражьего полона Не даст свободу их рука. Победы день придет, конечно, И всех моих богов парад, Возглавишь ты - святой и вечный, Опять свободный Арарат! Quote Link to post Share on other sites
yerkramas Posted March 17, 2006 Report Share Posted March 17, 2006 Хочу присесть на камень где-нибудь, И глядя на бессмертный Арарат, Пьянеть от миражей, боясь вздохнуть, И все смотреть, смотреть на Арарат. Пусть девушки склонятся надо мной, Любовь, я не приму твои дары. Мать позовет вечернею порой, Не оторву я взгляда от горы. На камне сидя нем и недвижим, Не оторву от Арарата взгляд, И даже став надгробием моим, Тот камень будет видеть Арарат. Quote Link to post Share on other sites
Arm_Lionne Posted March 28, 2006 Author Report Share Posted March 28, 2006 ԵՍ ՀԱՅ ԵՄ Ես հայ եմ, հին, ինչպես լեռն այս բիբլիական, Թաց են ոտքերս դեռ ջրհեղեղի ջրից, Իմ սուրբ հողն է տեսել Նոյն առաջին անգամ, Բաբելոնյան Բելը խորտակվել իմ սրից: Իմ մատների հետքն է կրում կողի վրա, Քարն առաջին մամռոտ, որ իմ ձեռքով տաշված, Եվ միացած հողին շաղախով իմ արյան, Արարատյան դաշտում մեհյանի վեմ դարձավ: Իմ նահատակ որդոց արյունով է ոռոգ Ամեն ծաղիկ ու ծառ հողում հայրենական, Ամեն բլուր՝ քաջի մի շիրիմ է նորոգ, Եվ կոթողի բեկոր՝ ամեն սանդուղք ու քար: Ես հայ եմ, հին, ինչպես լեռն այս Արարատյան, Հազար սուր է բախվել իմ վահանին ահեղ, Բայց փշրել եմ նրանց ես ցասումով արդար Եվ լեռներիս նման գլուխս վեր պահել: Գևորգ Էմին Quote Link to post Share on other sites
Arm_Lionne Posted March 28, 2006 Author Report Share Posted March 28, 2006 Մասի'ս, հպա'րտ ես դու, Մինչ ես Քո վշտերից կռանու՜մ եմ. Ջահել, զվա՜րթ ես դու, Մինչ ես Քո հոգսերից ծերանում եմ. Դրանից չե՞ս դու վե՜հ ու վե՜հ, Իսկ ես տանջվու՜մ, Սրտնեղում եմ, Որ մի օրվա անցորդ եմ ես Իսկ դու հավետ քո տեղու՜մ ես... Ես քարանում եմ քո վշտից, Դու խաղ անում աստղերի հետ... Երանի ես լեռ լինեի Իսկ դու Մասի'ս,-հայոց պոե'տ: Գևորգ Էմին Quote Link to post Share on other sites
Arm_Lionne Posted March 28, 2006 Author Report Share Posted March 28, 2006 Կանգնի՛ր, անկյալ ժողովուրդ, Եվ հավատա՛, և տոկա՛, Քո վշտում կա վեհ խորհուրդ Եվ խաչվածին մահ չկա. Պարզվի՛ր պայծառ դեպի վեր, Ցոլա՛ հրով անարատ, Երկիրն մոխիր ու ավեր, Դու, անմահ սիրտ, Արարա՛տ: Ժամ է, ե՛լ նորից, իմ ծիրանավառ, Զրահավորվի՛ր խանդով խնդագին, Վառի՛ր երկունքի գիշերում խավար Հրով մկրտված Նաիրյան հոգին... Վահան Տերյան Quote Link to post Share on other sites
Arm_Lionne Posted December 17, 2006 Author Report Share Posted December 17, 2006 ԵՌԱՁԱՅՆ ՊԱՏԱՐԱԳ (Հատված) Երկնքից առկախ մի լեռնակղզի՝ Հայաստան աշխարհ: Երկնքից առկախ այդ լեռնակղզու ուղիղ կենտրոնում՝ երկու զանգ հսկա և անձեռագործ: Եվ այնքա՜ն հսկա, այնքա՜ն վիթխարի, որ չէին կարող որևէ կեռից ոչ մի կերպ կախվել, ուստի պարզապես կործված են հողից: Անունն՝ Արարատ կամ Սիս ու Մասիս: Նրանց ռումբաձև զույգ լեզվակները խրված են հողում և, խարսխի պես, հասնում են մինչև հրահեղուկի մթին հատակը: ՈՒ երբ գործում են այդ լեզվակները՝ երկրաշարժային բոլոր սարքերը իրենց տագնապն են արձանագըրում լրագըրերի գունատ երեսին՝ սև-սև տառերով... իսկ ով ունկ ունի, հավատո բլթակ՝ նա լսում է միշտ և նրանց ձայնը, ղողա՜նջը նրանց: Եվ ե´ս չեմ, ոչ էլ դուք եք ղողանջում. Սիսն ու Մասիսն են ղողանջում անվե´րջ-անդադա´ր-անդո´ւլ: Գողթան երգերի չափ ու կշռույթով, բամբ բամբիռների նվագակցությամբ, շարականների ելևէջումով պատարագատու՝ Սիսն ու Մասիսն են ղողանջում անվե´րջ-անդադա´ր-անդո´ւլ. ով ունի ականջ, բլթակ հավատո՝ նա լսում է միշտ, լսում է նրանց զանգը երկնաչու, որ թարգմանվում է լոկ երկու բառով՝ ՈՂԲԱՄ ՄԵՌԵԼՈՑ ... Պարույր Սևակ Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.