Romeo Posted September 3, 2007 Report Share Posted September 3, 2007 ekek yeraxtagitutyamb hishenk u patvenk paron Demirchyanin nra shnorhiv stexcvec u bargavachec Yerevanyan metron Ընկեր Դեմիրչյանին Ես օգտվում եմ մետրոյից և շատ գոհ եմ: Ամառվա շոգին հով է ու հարմար: Էլ չեմ ասում ազատության մասին ի տարբերություն միկրոավտոբուսների - մարշրուտկաների հետ: Շատ ափսոս, որ կիսատ մնաց ու դժվար թե կառուցվի ամբողջ պլանավորված ծավալով: Ինձ համար ցավալի է նայել քաղաքի նոր կառուցապատումներին: Հիմնական նպատակն է` ձեռ գցած տարածությունից քամել մաքսիմալը, առանց մտածելու հարմարության, գեղեցկության, նորմաների մասին: Բոլոր նոր շենքերը կառուցվում են հենց մայթերի վրա, անտեսելով փողոցի սկզբնական նորմերը, մայթերը, գազոնները: Նույնն է նաև հրապարակների վիճակը: Ամենուրեք մրցություն է մայթեր գրավելու, կանաչ գոտիների հաշվին շինություններ սարքելու և ամենավրդովեցուցիչն այն է, որ նման կառույցների տերերը սարքում են ոչ ապրելու կամ շահագործելու համար, այլ անմիջապես ծախելու, իսկ առնողները ևս անմիջապես գոնե մի թիզ ընդարձակելով վերակառուցելու ու նորից ծախելու: Օրերս տեսա մի կրպակ, որը շատ անհարմար էր տեղադրված, քանդում էին: Մտածեցի` վերջապես... Ավաղ, հաջորդ օրը տեսա, որ պարզապես 10-12 սմով մեծացնելու համար են քանդել: Հյուսիսային պողոտան վերը ասվածի գագաթնակետն է: Լավ է, որ ես քիչ բան եմ հասկանում քաղաքաշինությունից, և մանավանդ` օրենքներից: Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.