Jump to content

ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԱՐՑԱԽԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ


Recommended Posts

Սկսում եմ տեղադրել հատվածներ Բագրատ Ուլուբաբյանի «Արցախի պատմությունը» գրքից: Այս թեմայում խոսքը վերաբերվում է Արցախ աշխարհի միջնադարյան պատմության հարձերին:

ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԱՐՑԱԽ-ԽԱՉԵՆԸ

1. ԱՐՑԱԽԻ ԱՌԱՆՇԱՀԻԿ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՈՒՄԸ

IV դարի վերջն ու V դարի սկիզբը կազմեցին մի շրջան, որն առաջին ողբերգականն էր հայոց պետական-քաղաքական կյանքում. հարեւան երկու հզոր բռնատիրությունները՝ Պարսկաստանն ու Բյուզանդիան 387 թ. բաժանեցին, իրենց ենթարկեցին երկատված Մեծ Հայքը: Այդ վիճակում արեւմտյան կամ բյուզանդահպատակ մասում կարճ ժա¬մանակ անց վերացավ հայոց թագավորության մնացորդը: Իսկ արեւելյան մասում, որն առավել մեծն էր ու հզորը, Արշակունյաց թագավորության անկումը եղավ քիչ ուշ՝ 428 թվականին: Ժամանակի մեր զգայուն ու հայրենասեր պատմիչր՝ Եղիշեն, սկզբնական շրջանում դա մեծ ողբերգություն չէր համարում՝ մտածելով, թե, ճիշտ է, վերացել է թագավորությունը, սակայն պետական իշխանությունը բաժանված է նա¬խարարների միջեւ եւ կմնա, կպահի երկիրն ու ժողովրդին:

Սակայն թագավորության վերացմանն էլ հաջորդեց մի այլ խարդախ միջոցա¬ռում. Հայաստանում եւ հպատակ մյուս երկու հարեւան երկրներում՝ Վիրքում ու Աղ– վանքում, Պարսկաստանն ստեծեց մարզպանություններ, որոնց ղեկավարներ, ավելի ճիշտ՝ հլու կամակատարներ հենց արքունիքն էր նշանակում: Եթե մեկ մարզպանությունը կազմված էր Վիրք-Վրաստսւնից, մյուսը՝ կենտրոնական Հայաստանից, ապա եր¬րորդն էլ ընդգրկում էր Աղվանքը (անդրկուրյան բազմացեղ երկիրը), ինչպես նաեւ Հայաստանից պոկված Արցախ եւ Ուտիք նահանգները:

Դժվար չէ պատկերացնել, թե նվաճող Պարսկաստանն, այսպիսով, ինչպես խեղճացրած պիտի լիներ նախկին երեք ինքնուրույն թագավորությունները, մանավանդ նրանցից առավել մեծն ու հզորը՝ Հայաստանը, որը դրանից մի քանի տասնամյակ առաջ զրկված իր բյուզանդահպատակ մասից, հիմա էլ կորցնում էր իր արեւելյան երեք նահանգները, իսկ կենտրոնական մասին էլ պետք է տնօրիներ արքայից արքայի կամակատար մարզպանը:

Հասկանալի է, որ այսքանից հետո Հայոց միասնական քաղաքական կյանքի, տնտեսական առաջընթացի ել այլ այսպիսզի խնդիրների մասին խոսք չէր կարող լինել: Մանավանդ, որ այսքանին էլ պիտի հաջորդեր բռնակալի մի այլ, շատ ավելի դաժան կամայականությունը. Պարսից արքայից արքան, տնտեսական ճնշումն ու բռնությու¬նը քիչ համարելով, սահմանափակեց նաեւ նախարարների իրավունքները, ապա եւ ոտնձգության անցավ ամենասրբազանի՝ հայոց քրիստոնեական հավատի դեմ: Հայտ¬նի է արդյունքը՝ 451 թ. ազգային-ազատագրական ապստամբությունը, որը նրա կազ¬մակերպիչ, Հայոց սպարապետ Վարդան Մամիկոնյանի անունով կոչվեց Վարդանանց պատերազմ: Այս ապստամբության վճռական պոռթկումը եղավ Ավարայրի դաշտում եւ, թեպետ ունեցավ ապստամբ հայերի համար ո՛չ հաղթական ելք, սակայն Պարսից բռնակալությանը ցույց տվեց ու համոզեց, որ հայ ժողովուրդը ոչ մի գնով չի հանդուրժի բռնությունն իր հավատի ու ազգային ինքնության վրա: Ետավարայրյան պայ¬քարը, մանավանդ Մամիկոնյան տոհմից մի այլ ապստամբի՝ Վահանի բորբոքած ապստամբությունը 480-ական թվականների սկզբին, Պարսից արքունիքին վերջնականապես համոզեցին, որ Հայաստանը չի հանդուրժի նաեւ հակառակորդի միահեծան տիրապետությունը եւ պետք է ազատ լինի պաշտելու իր աստծուն, ապրելու իր ազգային ինքնահատուկ կյանքը, զարգացնելու իր մշակույթը: Արքունիքը, չնայած չհանդուրժեց ինքնուրույն թագավորության վերականգնումը Հայաստանում, սակայն հատուկ պայմանագրով բավական արտոնություններ շնորհեց Հայաստանին, որոշակի ազատություն¬ներ տալով նաեւ նախարարությանն ու եկեղեցուն:

Արտոնություններն ու ազատությունը տարբեր դրսեւորումներ ունեցան նախկին միասնական թագավորության մեջ գտնված երկրի տարբեր կողմերում: Կենտրոնական Հայաստանում դրության տեր դարձան Մամիկոնյան ու Բագրատունյաց նախարարական տների իշխանները եւ ջանացին օգնել երկրի ինքնուրույն զարգացմանը, քանի որ պայ¬մանագրի համաձայն՝ Պարսից արքունիքն այդ տոհմերի ներկայացուցիչներին էր վստահում իր կուսակալությունը: Իսկ Աղվանից մարզպանության ներսում, Արցախի տեր Առանշահիկները, օգտվելով համեմատական ազատությունից, ձեռք բերեցին քա¬ղաքական ու մշակութային անկախություն եւ ստեղեցին մի վարչություն, որը պատ¬մական աղբյուրներում հայտնի է թագավորություն անունով:

Թագավորության հիմնադիրն Առանշահիկ Վաչագանն էր՝ եռանդուն, շրջահայաց ու անձնվիրորեն հայրենասեր մի գործիչ, որի շուրջն ավանդազրույցներ ու հեքիաթ¬ներ պիտի հյուսեին երախտագետ սերունդները:

Վաչագան թագավորի գործունեության պատմությունը, իբրեւ ժամանակակցի ու ականատես մարդու արժանահավատ շարադրանք, հետագայում մտել է «Աղվանից աշխարհի պատմության» մեջ եւ նկատելիորեն առանձնանում է այդ գրքի ընդհանուր հյուսվածքից (տե՛ս «Պատմութիւն Աղուանից աշխարհի», գիրք Ա, գլուխներ ԺԵ-ԻԶ):

Ժամանակագրի վկայությամբ՝ Վաչագանին թագավոր է ձեռնադրել Պարսից Վաղարշ արքայից արքան: Սա հավանաբար ասված է՝ նորելուկ թագավորության վարկը բարձրացնելու նպատակով... Կամ գուցեեւ Վաղարշը նրան պարզապես տվել էր ան¬սովոր լիազորություններ, որովհետեւ «Պատմության» մի հատվածից տեղեկանում ենք, որ Վաչագանին ենթակա են եղել ոչ միայն հարեւան հայկական Ուտիքը, այլեւ անդրկուրյան երկրի գործակալները:

Վաչագանն այն մեծատուններից էր, որոնք բռնակալների կողմից մոգության էին դարձվել, սակայն գաղտնի պահում էին իրենց հարազատ հավաար: Գահ բարձրանալով՝ նա հրաժարվեց կրակապաշտությունից, վերստին ընդունեց իր պապերի լուսավորչական հավատը եւ դարձավ նրա պաշտպանն ու եռանդուն տարածողը, իր երկրի աննախընթաց լուսավորիչն ու շինարարը: Եվ հենց այս ծառայությունների ու բարձր արժանիքների համար էլ ժողովուրդը նրան կոչեց Վաչագան Բարեպաշտ:

Արեւելից կողմանց հայությունն ավելի քան դար ու կես առաջ քրիստոնեություն էր ընդունել մայր Հայրենիքի հետ, իր լեռներն ու խորաձորերը, դաշտերն ու ան¬տառները կնքել հայաշունչ եկեղեցիներով ու վանքերով: Սակայն Պարսից տիրապետու¬թյան մեկ դարի մղձավանջը երկիրը լցրել էր կռապաշտների սանձարձակ ասիմիլյատորներով: Գլուխ էին բարձրացրել նաեւ հին հեթանոսական դավանության տարատե¬սակները: Իսկ ամենաահավորը՝ երկրամասը կտրվել էր մայր ժողովրդի ամբողջությունից, նետվել այլացեղ եւ ուծացնող մի ոլորտ, որտեղ ինքնուրույնության պահպանությունը հնարավոր պիտի լիներ միայն գերմարդկային ջանքերով: Երկրամասը գտնվում էր ճակատագրական ճամփաբաժանի առաջ եւ կարիք ուներ հզոր մի առաջնորդի, որը կարողանար ընտրել ճիշտ ճանապարհը, աննահանջ քայլել առջեւից ու իր ետեւից տանել ժողովրդի զանգվածները: Արեւելից կողմանց հայության ձեռքին էր նաեւ ազ¬գային ինքնապաշտպանության հզորագույն զենքը՝ մեսրոպատառ գիրը: Բացվել էին առաջին դպրոցները, սկիզբ էր դրվել լուսավորական-կրթական մի հզոր գործի: Սակայն ապստամբություններն ու ասպատակությունները, դարձյալ պարսից բռնատի¬րությունը կանգնեցրել էին նրա առաջընթացը եւ կարող էին ետ տալ ու տանել ուրիշ ուղղությամբ...

Իշխանների ու գավառապետների, ազատների ու հողատերերի տեղայնական մանր շահերն էլ մի երրորդ կողմից էին հյուծել երկիրը: Անհրաժեշտ էր հզոր մի ձեռք, որ կարողանար նրանց միավորել, դնել պետական կարգ ու կանոնի ներքո, գլխավորեր երկրամասի տնտեսական ու մշակութային առաջընթացը:

Մի խոսքով՝ ժամանակը հրամայական պահանջ էր դնում, եւ պետք է ծնվեր այդ պահանջների կատարողը: Վաչազան թագավորը դարձավ իր ժամանակի պահանջով ասպարեզ եկած գործիչը:

Անկախ պետականության ժամանակներում թագավորը (օրինակ, Արշակունի Պա¬պը) իր ձեռքն էր հավաքել երկրի ուժն ու իրավունքները՝ եկեղեցուն տալով գործու¬նեության եւ իրավունքի սահմանափակ ոլորտ:

Վաչագանը համոզվել էր, որ օտարի տիրապետության տակ գտնվող երկրում ան¬հրաժեշտ է ստեղծել ուրիշ ուժեր, հզորացնել դիմադրության ու ազգային ինքնա¬պաշտպանության ուրիշ կռվաններ: Նա տեսել էր, թե պարսկացման դեմ ի՛նչ անհաղթահարելի ուժ է կրոնը, որն իր հոգում ունեցող նիզակակիր ռազմիկը գնում է զրահա¬պատ փղերի դեմ: Նա զգում էր, որ վտանգված է մայրենի լեզուն, եւ այն արմատավո¬րելու, զրահապատելու ամենալավ միջոցր մայրենի դպրության տարածումն է: Եվ իր հայրենասիրական գործունեությունն սկսեց եկեղեցու շենացումից ու դպրության խանդավառ տարածումից:

Նախ եւ առաջ նա վերացրեց երկրի անմատչելի վայրերում, հատկապես Կուրի ափերին բուն դրած մոլի աղանդները: Անհաշտ պայքար սկսեց կռապաշտության դեմ. քարոզներով, հաճախ էլ բռնությամբ քրիստոնեական հավատին դարձրեց բոլոր նրանց, ովքեր անիշխանության տարիներին ենթարկվել էին մոգացման: Այդպես էր վարվում հատկապես իր տերության մեծավորների նկատմամբ:

Այսքանից հետո նա ցնծում էր ոչ այնքան իր թագավորական փառքի ու պատվի համար, որքան սկսած գործի հաջող րնթացքի եւ հատկապես նրա համար, որ նախա¬րարները համակամ վերադառնում էին նախնյաց հավատին, միաբանվում իրար հետ, եկեղեցու եւ թագավորության շուրջ: Ապա կառուցեց բազմաթիվ եկեղեցիներ, ըստ ժամանակագրի վկայության՝ տարվա օրերի թվով, այսինքն՝ 365 կամ 366. «ըստ թուոց աւուրց տարւոյն եկեղեցիս միայն Բարեպաշտ Վաչագան շինեաց յԱրեւելս»: Սրբացման առարկա էին դառնում ազգային եկեղեցու այնպիսի գործիչ¬ներ, ինչպես Գրիգոր Լուսավորիչն ու նրա թոռ Գրիգորիսը, Պանդալեոն բժիշկն ու Դիզափայտի նահատակները, հայոց գրի մեծ արարիչ Մեսրոպ Մաշտոցն ու նրա աշակերտները: Ուշագրավ է, որ Մաշտոցն այստեղ սրբացվում է, գրերի հիմնադիր լինելուց բացի, նաեւ որպես հայ քրիստոնեական կրոնի մեծ ռահվիրա:

Թագավորն առիթը բաց չէր թողնում ժողովրդի կրոնական ջերմեռանդությունը բորբոքելու համար: Այդ նա էր, որ իր ներկայությամբ ու անմիջական մասնակցությամբ բարձրացնում էր եկեղեցական ծեսերի հարգը: Տեղական սրբություններին գումարվում էին նաեւ բերովիները: Հավանաբար ո՛չ առանց թագավորի հանձնարարության՝ Հա¬յաստանի կենտրոնից Արցախի Դարահոջ (թե՞ Քարահոջ-Քարահունչ) գյուղն են բեր¬վում Սուրբ Գրիգորի ու Հռիփսիմե եւ Գայանե կույսերի նշխարները: Եվ իր Գյուտական (այժմյան Մարտակերտի շրջանում) արքունի գյուղից այստեղ է շտապում թա¬գավորը՝ թագուհու հետ, երկրի բոլոր նախարարներով ու մեծամեծներով, հոգեւոր պետերով ու ծառայողներով հանդերձ:

Թագավորի ու երկրի մնացած մեծամեծների մասնակցությամբ այսպիսի ցնծալից արարողություններ են լինում նաեւ Արցախի ուրիշ վայրերում, հատկապես նշանավոր Ամարասում, ուր թաղված էր երկրամասի առաջին եպիսկոպոս Գրիզորիսը: Թագա¬վորը հրովարտակներով իր երկրի ամեն մի բնակչի պարտականությունն է դարձնում պաշտել հայոց սրբերի մասունքներն ու հիշատակները, լինել քրիստոնեական կրոնի եռանդուն պաշտպանը:

Ժամանակագիրն առանձնահատուկ ջերմեռանդությամբ է նկարագրում Գրիգոր Լուսավորչի թոռ Գրիգորիսի նշխարների գյուտն ու նրանց շուրջ տեղի ունեցած ցնծա¬լից արարողությունները:

Վաչագան Բարեպաշտի հոգածության կենտրոն էր դարձել դպրոցը: Նա առաջին հերթին դպրոցներ բացեց այն երեխաների համար, որոնց ծնողները նախկինում աղանդավորներ էին եղել:

Մատենագիրը խանդավառությամբ է նկարագրում Վաչագան թագավորի լուսավորա¬կան ջերմեռանդ գործունեությունը, նրա հայրական հոգածությունը դպրոցական մանկանց նկատմամբ: Այդ նկարագրությունից մեր առջեւ հառնում է Բարեպաշտ թագավորը՝ իր երկրի հասունացող սերնդի կրթության ու դաստիարակության մեծ գործով խանդավառ: Ահա նա դպրոց է գալիս, իր շուրջն է հավաքում երեխաներին եւ մեկի ձեռքը գիրք տալով, մյուսին՝ պնակիտ (գրելու կամ նկարելու տախտակ), առաջար¬կում է միասին, միաբան ու բարձրաձայն կարդալ: Երեխաներն իրենց անարատ շուրթերով հեգում են ոսկեղենիկ հայերենը, եւ նրանց ինքնավստահ ու բարձրաձայն ըն¬թերցանությունն արձագանք է տալիս Արցախամուր աշխարհի բոլոր անկյուններում՝ հնավանդ լեռնաստանը լցնելով արդեն գրի ու դպրության փոխված մայրենի լեզվի հզոր ելեւէջներով:

* * *

Այս բոլորի հետ միասին Վաչագան թագավորը չէր մոռանոկք երկրի ղեկավարությունր: Նա տեր էր կանգնել համարյա խարխլված մի երկրի ու պետականության: Նրա շուրջն ամենուր անկարգություն էր, եւ օտար կեղեքիչների ու տեղական իշխողների կամայականությունն էր տիրական: Նրա պետական գործունեությունը, հասկանալի է, բոլորի՛ սրտով չէր: Մանավանդ նրանց, որ անիշխանու

Link to post
Share on other sites

* * *

Այս բոլորի հետ միասին Վաչագան թագավորը չէր մոռանոկք երկրի ղեկավարությունր: Նա տեր էր կանգնել համարյա խարխլված մի երկրի ու պետականության: Նրա շուրջն ամենուր անկարգություն էր, եւ օտար կեղեքիչների ու տեղական իշխողների կամայականությունն էր տիրական: Նրա պետական գործունեությունը, հասկանալի է, բոլորի՛ սրտով չէր: Մանավանդ նրանց, որ անիշխանության տարիներին անսանձ ու անօրեն վարքով էին ապրել: Պարզ է, որ սրանցից շատերի շահերն էլ էին նեղվել թագավորի նորամուծություններից: Բողոքում էին, գանգատվում: Եվ թագավորն ստեղծված դրությունից միակ ելքը տեսնում էր բոլորի համար անսասան օրենքներ ստեղծելու մեջ:

Սակայն, ըստ երեւույթին, դրա համար մեծ նախապատրաստություն էր պետք: Նախ, թագավորն ի՛նքը կարիք ուներ իր համար շատ հարցեր պարզելու: Ապա հրապարակելիք օրենքների համար նրան պետք էին հեղինակավոր անուններ, որոնց ու¬ղեկցությամբ այդ օրենքները կյանք պիտի մտնեին եւ դառնային առավել ազդեցիկ ու անառարկելի:

Դրա համար Էլ նա մեկը մյուսի ետեւից հարցումներով լի թղթեր հղեց իր ժամա¬նակի հեղինակավոր մարդկանց.

ա) գիտնական երեց Մատթեին, այն ականավոր եկեղեցականին, որը Գրիգոր Լուսավորչի եւ սուրբ կույսերի մասունքներն Արցախ Էր տեղափոխել Հայոց մայրաքա¬ղաքից եւ բախտ Էր ունեցել զրուցել Հովհան կաթողիկոսի հետ,

բ) Աբրահամ Մամիկոնեից եպիսկոպոսին, որի գրած պատասխանը (Վաչագանին) պահպանվել է ոչ միայն Կաղանկատվացու գրքում, այլեւ միջնադարյան ուրիշ ձե¬ռագրերում,

գ) Պետրոս Սյունեցի եպիսկոպոսին:

Պետրոս Սյունեցու եւ Վաչագան թագավորի թղթակցության առթիվ վկայություն է պահպանվել Ատ. Օրբելյանի պատմության մեջ, ինչպես նաեւ ձեռագիր հնագույն մատյաններում, որոնցից է նաեւ պահպանված թղթե ամենահին հայերեն ձեռագիրը՝ 981 թվականից:

Հավանաբար, նաեւ ուրիշ ականավոր մարդկանց է դիմել թագավորը: Նրա թղթե¬րը հարցումներ էին եկեղեցական ու աշխարհիկ բովանդակությամբ: Բարեպաշտ Վաչագանին մտահոգում էին տասնյակ ու տասնյակ հարցեր, որոնց պատասխանները նա ուզում էր իմանալ ոչ թե մեկ, այլ մի քանի մարդուց, որպեսզի իրար կողքի դնի, համեմատի ու գտնի ամենաճիշտն ու ամենաօգտակարը: Նա ցանկանում էր իր երկրի համար օրենքներ հրապարակել եւ երազում էր, որ այդ օրենքներն անթերի լինեն:

Եվ ահա գարնանային մի օր («յամսեանն Մարերի՝ որ օր երեքտասան էր ամսոյն») Վաչագան թագավորի կամքով Արցախի Աղվեն ամառանոցում (այժմ¬յան Մարտակերտի շրջանում) գումարվեց «բազմամբոխ ատեան», որը պետք է քններ եւ ընդուներ նորաստեղծ թագավորության օրենքները:

Պահպանվել Է ժողովի մասնակիցների ցուցակը, որից երեւում է, որ հիմնականում Ուտիքի եւ հատկապես Արցախի աշխարհիկ տերերն են եղել, ազատ մարդիկ (ազնվա¬կաններ) եւ նահապետները: Հոզեւորականներն էլ մեծ մասամբ այսրկուրյան Աղվանքից էին: Անդրկուրյան Աղվանքի հայտնի բնակավայրերից իրենց ներկայացուցիչներն ունեին միայն նշանավոր կենտրոնները:

Աղվենի ժողովի գումարման տարեթվի առթիվ մեր պատմագիտության մեջ հրա¬պարակվել են հակասական կարծիքներ: Մեկ այն գումարված էր համարվում IV դա¬րում, մեկ Էլ՝ շատ ուշ՝ VI–ում: Սակայն աղբյուրագիտական բազմազան եւ միանգա¬մայն հավաստի նյութերի քննությամբ արդեն պարզված է, որ աջ ու ձախ ընկնելու կարիք չկա, քանի որ այն տեղի է ունեցել V դարի վերջում կամ VI սկզբին, այսինքն՝ Վաչազան Բարեպաշտի գահակալության օրոք, նրա գլխավորությամբ:

Վաչագանի օրենքները կամ կանոնները 21-ն են եւ աղբյուրներում կոչվում են նաեւ «Սահմանադրութիւն կանոնական»՝ հայերեն հնագույն օրենքների ժողովածուն, որ պահպանվում է ցայսօր: Հետազոտողներն ապացուցել են, որ դրանք ստեղծվել են նախընթացի երկու հայկական աշխարհիկ ու եկեղեցական ժողովների (Աշտիշատի եւ Շահապիվանի) ընդունած կանոնների ազդեցությամբ, սակայն միաժամանակ ինք¬նուրույն ու ինքնատիպ մի ընդհանրություն են՝ ժամանակի հայկական իրականության, հատկապես Հայոց արեւելից կողմանց քաղաքական ու տնտեսական կյանքի առանձնահատուկ պայմանների դրոշմներով:

Այդ օրենքները Հայոց արեւելից կողմանց սոցիալ-տնտեսական հարաբերությունների քննության համար բացառիկ արժեք են ներկայացնում: Նրանց մեջ անմիջական ար¬տահայտություն են գտել V դարի Արցախի ել Ուտիքի հայ բնակչության հասարակա¬կան կյանքի տարբեր բնագավառներն իրենց առարկայական դրսեւորումներով: Նրանք հաստատուն կարգ ու կանոնի սահմանների մեջ են դնում եկեղեցական դասի տարբեր աստինանների ներկայացուցիչների փոխհարաբերությունները: Ընդունվում են պարտադիր հասարակական նորմեր բոլոր մարդկանց համար՝ թագավորազուններից մինչեւ ընչազուրկ շինականը:

Հասարակական կյանքի մասին խոսող ոչ մի փաստաթուղթ չի կարող այնքան առարկայական ներկայացնել այդ հասարակարգի ներքին էությունր, որքան ժամանակի հարկային քաղաքականությունն արտացոլող փաստաթուղթը: Վաչագանի կանոններն այդ տեսանկյունից քննելով՝ նրանց մեջ տեսնում ենք ժամանակի համար զարմանալի մի մտահոգություն, այնպես անել, որպեսզի հասարակական բոլոր խավերը գոհ մնան իրենց վիճակից: Ի՜նչ արժե հենց միայն շինականից ըստ կարողության հարկեր գանձելու կարգը (կանոն Դ), եթե նկատի առնենք, որ այս ամենն արվում էր Սասանյան Պարսկաստանի հարկային դաժան քաղաքականության, կրոնական անլուր հալա¬ծանքների մղձավանջից հետո, երբ դրանք, մի կարճ դադար տալով, վերստին պիտի կրկնվեին՝ իբրեւ համաճարակի պես տարածված արաբական տիրապետության ծանր մղձավանջ:

Վաչագանի կանոններով պետական ու եկեղեցական հարկերր պարտադիր էին հա¬սարակության բոլոր խավերի համար՝ շինականներից մինչեւ ազնվական խավերի ներկայացուցիչներր, նույնիսկ արքայական տոհմից սերվածներր (կանոններ Գ, Ե): Կարգազանցությունների համար սահմանված ամեն տեսակ պատիժներր եւս պարտա¬դիր էին բոլոր խավերի ներկայացուցիչների համար:

Ո՞րն էր այսքանից հետո, V դարի վերջի Հայոց արեւելից կողմանց պետական ու սոցիալ-տնտեսական կյանքի մոտավոր պատկերր:

Վաչագան Բարեպաշտի ժամանակագիրը մեզ շատ է օգնում, եւ Աղվենի կանոն¬ներն էլ բացառիկ հարուստ նյութ են տալիս՝ այդ պատկերն իր րնդհանուր գծերով ներկայացնելու համար:

Փոքրիկ մի թագավորություն, որի միապետն իր երկրի տնտեսական ու լուսավո¬րական առաջրնթացի կազմակերպիչն է: Նա պատրաստ է խստագույնս պատժել կար¬գազանցներին եւ մանկական անմիջականությամբ երջանկանալ ամենափոքր առաջադիմությամբ:

Բնակչությունը՝ չար բախտով զատված մայր ամբողջից, մեծ փոթորիկների ու մակընթացությունների դադարին փարվել է կարճատեւ մի տեղատվության, լծվել մայրենի գրի ու լուսավորության խանդավառ գործին:

Եթե շատ են հարկերր, ապա իրեն սփոփում է նրանով, որ աստծուց է սահմանված կարգը՝ բոլորն են հարկատու, թագավորազուններից մինչեւ վերջին աշխարհականը: Դաժա՞ն են պատիժներր: Դարձյալ կա սփոփիչ մի բան՝ պատժողների առաջ բոլորը մեկ են ու հավասար, իշխանավոր թե շինական:

* * *

Աղվենի ժողովի կանոնների մեջբերումով էլ Հայաղվանքի պատմությունն ավար¬տում է իր խոսքր Վաչագան Բարեպաշտի թագավորության մասին: Պիտի ենթադրել, որ Աղվենի ժողովից հետո երկրում ավելի խաղաղ ու բարվոք վիճակ է եղել, որովհետեւ չկային արտաքին հարձակումներ, եւ ներքին խլրտումներն ու տրտունջներն էլ վերացված էին Աղվենում ընդունված օրենքներով: Վաչագան Բարեպաշտր Հայոց արեւելից կողմանց Առանշահիկ տերերի լավագույն ներկայացուցիչն էր, այն քաջամիտ ու հայրենասեր իշխողր, որը կարողացավ երկրի ազգային ոգին աննախընթաց բարձրության հասցնել՝ ըստ ամենայնի օգտվելով ե՛ւ նախնիների թողած ավանդներից, ե՛ւ իր ժամանակի բարենպաստ պայմաններից:

Նա դաստիարակվել է Ագաթանգեղոսի, Մովսես Խորենացու ել Փավստոս Բուզանդի մատյանների վրա, նրանց հայրենասիրական կրակներից ջերմացել եւ նրանցից առել իր գործունեության ծրագիրը: Այդ նրանց լուռ թելադրությամբ էր, որ թագավորն ամենուր հայալեզու դպրոցներ բացեց, թղթերով ու անձնական-անմիջական կապերով անբաժան մնաց մայր հայրենիքի հասարակական–կրոնական կյանքից եւ, ազգակից իմաստուններից դասեր առնելով, իր երկիրը ղեկավարեց որպես ժամանակի ամենաառաջավոր պետական գործիչներից մեկը:

Մատենագիտական վկայությունների մեջ, հանձին Վաչսւգան թագավորի, չի կա¬րելի չտեսնել հավասարակշիռ դիվանագետին: Նա իր երկրի ներքին կյանքը կարգա¬վորելիս չէր մոռանում նաեւ հարաբերությունները դրսի հետ: Ստ. Օրբելյսւնի հաղորդած տեղեկություններից իմանում ենք, որ Վաչագան թագավորն իր աղջկան կնու¬թյան է տված եղել Պարսից թագավորի եղբոր Աբլ-Աբաս որդուն: Սա արդեն քրիստո¬նեություն էր ընդունել եւ ապրում էր Մեծ Սյունյաց նահանգում, «Երկրորդ Երուսաղեմ» կոչված վանքի մոտ: Վաչագան թագավորի խնդրանքով Սյունիքի իշխանը հինգ գյուղ էր տվել նրան ու նորահավատ փեսային: Հենց այստեղ՝ Բարգուշատում էլ (Քաշունիք) մահացել են Վաչագանն ու փեսան:

Վաչագան Բարեպաշտը, ավանդության համաձայն, թաղված է Արցախ–Ղարաբաղի ամենագեղեցիկ անկյուններից մեկում՝ Մարտակերտի շրջանի Զրվշտիկ կամ Եղիշ Առաքյալ վանքի կողքի մի մատուռի մեջ: XIII դարում նրա վրա նոր տապանաքար են քաշել, վրան փորագրել. «Այս է Հանգիստ Վաչագան Թագաւորին»:

Այս լեռնաստանի հայությունն անանց փառքով է օծել միասնական թագավորության կորստից հետո ստեղծված հայկական առաջին լուրջ պետական միավորի հեղինակին՝ նրա մասին ստեղծելով ոգեշունչ մի հեքիաթ-ավանդություն, որր երեւի թե սիրո, գրի ու արհեստի մասին հյուսված ամենագեղեցիկ ստեղծագործություններից մեկն է ամբողջ համաշխարհային գրականության մեջ (տե՛ս Ղ. Աղայանի գրի առած «Անա¬հիտ» հեքիաթը):

Վաչագանից հետո Առանշահիկների թագավորական հարստությունը պարբերական ծեգծեգումներով ապրեց իր բնաշխարհում՝ արձանագրելով քաղաքական կյանքի ու մշակութային վերելքի հետաքրքիր դրվագներ:

Link to post
Share on other sites

2. ԱՐՑԱԽԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԸ VI-VII ԴԱՐԵՐՈՒՄ

Վեցերորդ դարը ոչ միայն Արցախական աշխարհի, այլեւ ամբողջ Հայաստանի ու հայ ժողովրդի կենսագրության ամենամշուշոտ շրջաններից մեկն է պատմագիտության համար: Չկան այս դարում ստեղծված ժամանակագրական ծավալուն երկեր, վավերական նյութեր, որոնք պատմեին ժողովրդի գլխով անցածը, եւ հիմնականում միայն հետագայի հեղինակներն են, որ ավանդությամբ իրենց հասած պատմություններն են հիշում եւ այն էլ հիմնականում հայ եկեղեցու իրողությունների վերաբերյալ:

Վավերական նյութերի սակավությամբ պայմանավորված մշուշն առավել խտանում է նրանով, որ այս շրջանում, նույնիսկ նախընթացին Արցախը եւ հարակից հայկական շրջանները ստացել էին նաեւ մի այլ անուն՝ Աղվանք, որի պատճառով էլ այս անվանը վերաբերող հայտնի նյութերր հաճախ թյուրիմացաբար վերագրվում են այդ Աղվանք անվան վաղնջական տիրոջր՝ անդրկուրյան երկրին, ստեղծում պատմական մի շիլա¬շփոթ, որից դժվար է գլուխ հանել:

Իսկ իրողությունն այս էր. V դարի սկգբին, 428 թ., Արեւելյան Հայաստանում Արշակունյաց թագավորության վերացումից հետո, ծայրամասային Արցախ-Ուտիքյան հայաշխարհը միացվել էր անդրկուրյան կամ բուն Աղվանքին, ստեղծվել պարսկահպա¬տակ մարզպանություն, եւ այս մարզպանության տարածքն ընդհանրական անունով կոչվում էր Աղվանք, որր վարչական նոր կազմավորման մեջ մտնող աոավել մեծ միավորի անունն էր: Կարն ժամանակում անունն այնպես հիմնավոր կպել էր բացա¬ռապես հայերով բնակեցված ու հայապատկան աջափնյակին (Ուտիք, Արցախ), որ նույն դարի կեսից հետո ստեղծված պատմական երկերում այն հենց այդպես էլ կոչ¬վում էր՝ Աղվանք, իսկ բուն Աղվանքը, որ տրոհված էր բազմաթիվ ցեղային միավոր¬ների միջեւ, զրկված էր միասնական վարչությունից ու անունից, արդեն տարբերակ¬վում էր միայն նորաստեղծ մասերի անուններով՝ Լփնիք, Բաղասական, Մասքթաց աշխարհ: Այս պայմաններում էր, դարավերջին, որ մեր պատմահայր Մովսես Խորենացին, դեմ առնելով նման անհեթեթ պատկերի, փորձեց տրամաբանական հիմնավո¬րում գտնել եւ ստեղծեց այն վարկածը, որի համաձայն՝ Արցախ-Ուտիք հայաշխարհը՝ Երասխ գետից մինչեւ Հնարակերտ ամրոցը, որ Կուրի վրա էր գտնվում, Կուրի ու Խրամ վտակի միախառնման վայրում, Աղվանք էր կոչվել Հայկի ժառանգներից մեկի՝ Սիսակի բարի-անուշ վարքից, քանի որ նա այդ աշխարհի տեր էր կարգված, եւ ժողո¬վուրդը նրա անուշ-աղու բարքի պատճառով երկիրը կոչել է Աղուանք:

Այսպես է եղել, որ Վաչագանի թագավորությունը՝ տարածված հիմնականում Ար¬ցախի, մասամբ էլ Ուտիքի որոշ գավառների վրա, միջնադարյան աղբյուրներում հայտնի է իբրեւ Աղվանքի–Աղվանից թագավորություն, իսկ Արցախ-Ուտիք հայաշխարհի եկեղեցին էլ, որ իր ազդեցությունն ուներ, իհարկե, նաեւ անդրկուրյան հայկական շրջանների ու քրիստոնեացած այլազգիների վրա, կոչվում էր Աղվանքի եկեղեցի:

Եկեղեցին վճռական նշանակություն ուներ Արցախի ոչ միայն հոգեւոր, այլեւ վարչական կյանքի համար: Գտնվելով Պարսից տիրապետության ներքո՝ երկիրն ու նրա իշխանավորները մեծապես կախված էին գերագույնի կամքից, պարտավոր էին ընդունել արքայից արքայի ամեն մի կամայականություն: Իսկ եկեղեցին անկախ էր, մանավանդ Ավարայրի ճակատամարտից հետո, երբ հայ ժողովուրդն ապացուցել էր, որ ինքն ամեն գնով կպաշտպանի իր սեփական կրոնը, կմեռնի, սակայն չի հրա¬ժարվի քրիստոնեական հավատից:

Սակայն այստեղ եւս ամեն ինչ բարեհաջող լինել չէր կարող, քանի որ մարզպանությունները սահմանազատված էին իրարից, եւ կենտրոնական Հայաստանում նստող կաթողիկոսությունը չէր կարող իր թեւի տակ պահել, մանավանդ ամենօրյա ղե¬կավարությամբ ապահովել նաեւ եկեղեցական այն թեմերին, որոնք գտնվում էին Ար¬ցախում, Ուտիքում եւ հարեւան գավառներում: Կարիք էր զգացվում, որ մայր հայրե¬նիքից ու նրա հոգեւոր կենտրոնական իշխանությունից անջատված նահանգների (Ար¬ցախ, Ուտիք) եւ անդրկուրյան հայաբնակ շրջանների թեմերն ունենային իրենց միա¬վորող, ղեկավարող մարմինը: Եվ այդ կարիքից էլ ծնվեց ու կազմավորվեց Հայոց եկեղեցու այն թեւը, որ գտնվում էր Աղվանից մարզպանության տարածքում եւ, ինչ¬պես վաղ ժամանակներում, այս ժամանակ էլ կենտրոն ուներ Արցախական աշխար¬հում: Հայոց թվականության առաջին տարում, քրիստոնեական 551 կամ 552 թ., հիմնադրվեց Աղվանքի կաթողիկոսությունը, որի գահակալ ձեռնադրվեց Արցախի Մեծառանք գավառի եպիսկոպոս Աբասը: Աղվանքի պատմության մեջ բարի գործերով է հիշվում այս կաթողիկոսը, որ բոլոր ջանքերն էր գործադրում իրեն ենթակա եկեղե¬ցական թեմերն Ամենայն Հայոց եկեղեցու ոլորտում պահելու համար եւ ստեղծեց կարգ, որպեսզի իր հաջորդները ձեռնադրվեն Հայոց Մայր աթոռի կողմից:

Այս ժամանակներում քրիստոնեական եկեղեցու ներսում սկսվել էր մի բորբոքուն վեճ Քրիստոս Աստծու էության շուրջը: Վիճողները երկու մասի էին բաժանվել: Մեկը գտնում էր, որ Քրիստոսը միայն Աստված է եղել, այսինքն՝ մեկ բնույթ է ունեցել: Մյուսը պաշտպանում էր Քրիստոս-մարդու եւ Քրիստոս–աստծու (նրա երկու բնույթի) միասնությունը: Տիեզերական ժողովներ էին գումարվում: Այն ժողովը, որ տեղի էր ունեցել Քաղկեդոն քաղաքում, անցել էր երկաբնակ (դիոֆիզիտ) թեւի ճնշման տակ, եւ ժողովից հետո երկաբնակ թեւը կոչվեց նաեւ քաղկեդոնական: Վիճող կողմերը տաք ճառերից ու վեճերից անցան փոխադարձ հալածանքներին ու բռնու¬թյուններին: Կրոնական վեճը դարձավ քաղաքական ահավոր պայքար:

Հայկական եկեղեցին այս վեճի հենց սկզբից աներեր միաբնակ էր (մոնոֆիզիտ), Հռոմի ու բյուգանդական քաղկեդոնական եկեղեցու համոզված հակառակորդը: Եվ քանի որ եկեղեցին այն դարում իր ետեւից տանում էր նաեւ իր հոտը, ուրեմն, հայ ժողովուրդը եւս կտրվել էր արեւմուտքի իր հարեւաններից եւ փաստորեն կանգնել նրանց հոգեւոր ու քաղաքական հակառակորդի դիրքում:

Հայոց եկեղեցին իր վճռական քայլը կատարեց Դվինի երկրորդ եկեղեցական ժո¬ղովում, 554 թվականին, Ներսես Բ կաթողիկոսի ղեկավարությամբ: Այս թվականից, Լեոի խոսքով ասած, «Հայ ժողովուրդը վերջնականապես եւ անդառնալի կեր¬պով հաստատում էր իր ազգային ինքնորոշումը մի կատարյալ կղզիացման մեջ, որ այնուհետեւ նրա ճակատագիրը դարձավ քրիստոնյա աշխարհում» (Լեռ, Հայոց Պատմություն, հ. II, Երեւան, 1967, էջ 160):

Սակայն, եթե Հայոց եկեղեցին մեկուսացել էր քրիստոնեական եկեղեցու ոլորտից եւ պետք է իր գոյությունը պահեր՝ իբրեւ մեկ ազգային հանրության հավատ, ապա Արցախն իր շրջակայքով կրկնակի մեկուսացած էր, ժամանակակից խոսքով՝ շրջափակված:

Այս դարում տեղի էր ունեցել արտասովոր մի դեպք, որն ավելի էր ծանրացրել Արցախի շրջափակված վիճակը: Սյունիքի իշխան Վահանը, այլեւս չհանդուրժելով Հայաստանում մարզպանի պաշտոնն զբաղեցնող պարսիկ Սուրենի դաժան քաղաքականությունը, ապստամբել էր նրա դեմ, դիմել Պարսից արքա Խոսրով Անուշիրվանին, որպեսզի սա Սյունիքը հանի Հայաստանի կազմից, այսինքն՝ Սուրեն մարզպանի են¬թակայությունից, եւ ենթարկել տա Ատրպատականի մարզպանին: Արքունիքն անմիջապես հրաման էր արձակել Վահանի խնդիը կատարելու համար, եւ Սյունիքր՝ Արցախր մայր Հայաստանին միացնող այդ օղակը, կտրվել էր Հայաստանից: Ցավով պիտի նշել, որ Արցախի այս բաժանումը հետագայում պիտի դառնար նրա տեւական վիճակը, եթե չասենք ճակատագիրը, որից նա չպիտի կարողանար փրկվել հետագա բոլոր դարերում, բացի այն կարճատեւ երջանիկ պահերից, երբ միասնական պետա¬կանության հնարավորություն էր ստեղծվում, եւ ազզի համար բոլոր հատվածներն ապրում էին մեկ իշխանապետության, մեկ միասնական եկեղեցու եւ առհասարակ տնտեսական ու մշակութային մեկ ամբողջության մեջ: Այդպես պիտի լիներ Բագրատունյաց ու Զաքարյան իշխանական տոհմերի քաղաքական վերելքի շրջաններում:

Ուրեմն, VI դարից սկսած Հայոց եկեղեցին պետք է իր ինքնուրույնությունն ու անկախությունը պաշտպաներ ոչ միայն ամեն տեսակ օտար հավատների ոտնձգություն¬ներից, հատկապես VII դարում աշխարհում հայտնված մահմեդականությունից, այլեւ քրիստոնյա աշխարհի մյուս թեւերից, որոնցից յուրաքանչյուրն ամեն միջոցով ջանում էր իր ուղղությանը դարձնել ուրիշներին, իր տիրապետությունը տարածել ավելի շատ ազգերի վրա:

Աբասի կաթողիկոսության հենց աոաջին տարիներին Արցախ թափանցեցին քաղ¬կեդոնական եկեղեցու քարոզիչները եւ շողոմ խոսքերով փորձեցին տարածել իրենց ուղղությունը: Գալիս էին նաեւ ուրիշ աղանդների ներկայացուցիչներ: Բավական էր, որ մեկ անգամ Աբասը, նրանց հետ վարվելու համար հարցրել էր Ամենայն Հայոց կաթողիկոսի կարծիքը եւ ստացել պայքարելու, աղանդավորներին հեոու վանելու հանձնարարություն (տե՛ս «Աղվանից աշխարհի պատմություն», գիրք Բ, գլուխ Է. «Զայնպիսին ի սահմանաց ձերոց հալածեսջիք»), դրանից հետո նրա գլխավո¬րած կաթողիկոսության աոաջին խնդիրը դարձավ եկեղեցու անաղարտության ու ինք¬նուրույնության պաշտպանությունը:

Աբասն անողոք պայքարով ապահովեց իր աշխարհի եկեղեցու այդ միաբանությունը, տեղեկացնում է պատմիչը (Մ. Կաղանկատվացի), սակայն ո՛չ հոգեւոր (մարմնավորական) պատերազմները խիստ շատացան, որովհետեւ Հյուսիսային Կովկասում բնակ¬վող ռազմաշունչ ցեղերը, Կովկասյան լեռնաշղթան անցնելով, հարավի երկրները անպաշտպան գտնելով սկսում են իրենց ասպատակությունները:

* * *

VII դարի սկզբին Հայաղվանքում տեղի ունեցավ մի դեպք, որը եւ որոշեց երկրա¬մասի հաջորդ երկու դարերի քաղաքական կացությունը: Այս ժամանակ, իբր, Պարսից արքայից արքա Խոսրով Բ Փարվեզի վրեժխնդրությունից փախչելով, Սասանյանների թագավորական տոհմի ժառանգ մի ոմն Միհր, տոհմակից երեսուն հազար ընտանիքների հետ միասին, եկավ բնավորվեց Ուտիքի Գարդմանք գավառում: Ապա նրա ժառանգները խորամանկությամբ ու դավով կոտորեցին գավառի տեր Առանշահիկներին, սեփականացրին նրանց տիրույթները: Հետագայում Միհրանյաններն իրենց ձեռքը ձգեցին նաեւ Ուտիքի իշխանությունը, ապա եւ ողջ Հայաղվանքի գահերեցությունը: Դրանից հետո Միհրանյան կոչված այս տոհմի գահերեցը կոչվում էր «Գարդմանից տեր եւ Աղվանից իշխան»: Այս ամենը դյուրությամբ իրականացավ, որովհետեւ Միհրանյաններն սկզբից իսկ ընդունել էին քրիստոնեական կրոնը, հայացել եւ դրսեկ ասպատակիչների ու բռնատերերի հետ ունեցած վտխհարաբերություններում ներկայանում էին որպես Հայոց Աղվանքի կամ Արեւելից կողմանց հայության մասնիկը եւ նրա իրավունքների պաշտպանը: Այսպես էր հատկապես Միհրանյան տոհմի նշանավոր իշխան Ջիվանշիրի օրոք (գահակալել է 637-683 թթ.), երբ երկիրր հյուսիսից խազարների պարբերական արշավանքներն էին ծվատում, իսկ հարավից՝ արաբների բերած քաղաքական ու տնտեսական նոր բռնությունները: Ջիվանշիրը փեսայացավ Խազարաց խաքանին (թագավոր) եւ բարեկամության դաշինքով անվտանգ դարձրեց հյուսիսականներին: Այնուհետեւ հպատակության երդումով նվանեց նաեւ Արաբական խալիֆի ու Բյուզանդիայի կայսեր վստահությունը:

Երկրամասի ներքին կյանքում Ջիվանշիրն անշեղորեն հետեւում էր Վաչագան Բարեպաշտի օրինակին. ամրապնդեց տնտեսական ու իրավական կարգը, անշեղորեն կիրառեց հայոց լուսավորչական հավատի սկզբունքները, պայքարեց քաղկեդոնական ոտնձգությունների դեմ: Եվ որ շատ կարեւոր է, այցելելով կենտրոնական Հայաստան, բանակցություններ վարեց Հայոց սպարապետ Գրիգոր Մամիկոնյանի ու Անաստաս Ա Ակոռեցի կաթողիկոսի հետ, որպեսզի միասնաբար դիմագրավեն արտաքին վտանգ¬ները: Իսկ իր երկրամասում Ջիվանշիրը հովանավորում էր ազգային մշակույթի նոր վերելքը: Նրա պատվերով էր, որ Մովսես Կաղանկատվացին գրեց այս երկրամասի հավաքական պատմությունը՝ ի մի հավաքելով նախորդ ժամանակագիրների ու հիշատակագիրների գրառումները: Ջիվանշիրի հովանավորությունն էր վայելում նաեւ ժա¬մանակի հայ մեծ բանաստեղծ Դավթակ Քերթողը:

Միհրանյանների, հատկապես Ջիվանշիր իշխանի օրոք մեծ ուշադրություն էր դարձվում քաղաքաշինությանը: Աննախընթաց շուք ու փայլ ստացան Գարդման բերդն ու Պարտավ քաղաքը: Եթե նախկինում Պարտավը միայն իշխանանիստ էր եւ կաթողիկոսի նստավայրը, ապա Ջիվանշիրի իշխանության օրերում այն դարձավ վաճաոաշահ նշանավոր քաղաք: Արաբների տիրապետությամբ (VII-IX դդ.) այն ձեռք բերեց վարչական կենտրոնի համբավ եւ արաբ կառավարիչների կողմից ընդունվում էր իբրեւ Կովկասի երկրորդ մայրաքաղաք (առաջինը Դվինն էր):

683 թ. Ջիվանշիրին դավադրաբար սպանեցին մայրաքաղաք Պարտավի իր դղյա¬կի պարտեզում: Պատմիչի աղոտ մի ակնարկից կարելի է ենթադրել, թե սպանության մեջ խառն է եղել Առանշահիկների ձեռքը: Անկասկած սրանք չէին մոռացել հին ոխը եւ չպետք է հանդուրժեին իրենց ավանդական իշխանության սեփական

Link to post
Share on other sites

683 թ. Ջիվանշիրին դավադրաբար սպանեցին մայրաքաղաք Պարտավի իր դղյա¬կի պարտեզում: Պատմիչի աղոտ մի ակնարկից կարելի է ենթադրել, թե սպանության մեջ խառն է եղել Առանշահիկների ձեռքը: Անկասկած սրանք չէին մոռացել հին ոխը եւ չպետք է հանդուրժեին իրենց ավանդական իշխանության սեփականումը որեւէ եկվորի ձեռքում:

Ջիվանշիրի եղերական մահվան առթիվ Դավթակ Քերթողը գրել է մեզ հասած իր նշանավոր երկը՝ «Ողբք ի մահն Ջիվանշիրի մեծի իշխանին»՝ մեր վաղմիջնադարյան քնարերգության գլուխգործոցներից մեկը (Մովսէս Կաղանկատուացի, գիրք Բ, գլ. ԼԵ):

Ջիվանշիրից հետո այս իշխանական տոհմի դերն ու ազդեցությունն աստիճանաբար խամրեցին: IX դ. սկզբին Միհրանյան վերջին արու իշխանազունին՝ Ստեփանոսին սպանեցին Թարթառի հովտում, Դադիվանքի մոտ: Մայրր կենդանի մնացած միակ դուստր Սպրամին փախցրեց Խաչենի բերդը, այնտեղ ամուսնացրեց Սահլ Սմբատյան մեծ իշխանի որդի Ատրներսեհի հետ:

Պատմիչն այս ամուսնությունը դիտում էր որպես մի կարեւոր միջոցառում, որով Հայաղվանքի տեր Առանշահիկ իշխանական տոհմի արյանն էր խառնվում Միհրանյանների թագավորական արյունը: Սրանից հետո երկրին, իբր, տիրություն պիտի անեին երկու տոհմերը՝ այսօրինակ պատվաստությամբ միասնացած («պատուաստութեամբս այսուիկ առ ի զոյգ ունել զպետութիւն Արեւելեայց կողմանցս Աղուանից») (Նույն տեղում, գիրք Գ. գլ. ՒԳ):

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...