Karmir Posted November 1, 2005 Report Share Posted November 1, 2005 В Ереване прошёл международный турнир по вольной борьбе http://www.regnum.ru/news/537677.html В спорткомплексе имени Карена Демирчяна в Ереване состоялся розыгрыш Кубка по вольной борьбе, посвященный экс-чемпиону Олимпийских игр Степану Саргсяну. На мероприятии приняли участие спортсмены из 14 стран мира, а среди почетных гостей было 15 Олимпийских чемпионов - в том числе трехкратные чемпионы Олимпиады Александр Карелин и Александр Медведь. Было разыграно семь золотых медалей. В весовой категории до 55 кг победу отпраздновал украинец Александр Захарук. В весовых категориях до 66 кг и до 84 кг золотые медали завоевали российские спортсмены - Рамазан Ибарханов и Наурус Темрезов соответственно. Грузинский "вольник" Алекс Модевадзе был лучшим в весовой категории до120 кг, победив в финале россиянина Заирхана Магомедалиева. На второй день соревнования были разыграны медали в весовых категориях до 60, 74 и 96 кг. Вторую золотую медаль для своей страны принес украинский борец Евгений Хавелов (60 кг). Поистине сенсационным стало поражение в третьем круге турнира олимпийского чемпиона, россиянина Адама Сайтиева (74 кг). Победу в этой весовой категории отпраздновал грузинский спортсмен. И, наконец, в весовой категории до 96 кг на высшую ступень пьедестала поднялся еще один представитель России - Тохтар Темрезов. Отметим, что хозяева мероприятия - армянские борцы не удостоились медали высшей, пробы, ограничившись двумя серебряными и двумя бронзовыми медалями. Quote Link to post Share on other sites
Karmir Posted November 1, 2005 Author Report Share Posted November 1, 2005 AZG Daily #197, 11/01/2005 ԳԱՎԱԹԸ ՀԱՆՁՆՎԵՑ ԵՎԳԵՆԻ ԽԱԲԻԼՈՎԻՆ http://www.azg.am/palm/?lang=AR&num=2005110120 «Կարեն Դեմիրճյան» մարզամշակութային համալիրում իրենց մրցավեճն ավարտեցին ըմբիշները, որոնք վիճարկում էին ըմբշամարտի հայ անվանի վարպետ, օլիմպիական խաղերի արծաթե մրցանակակիր, աշխարհի գավաթի եռակի հաղթող Ստեփան Սարգսյանի անվան գավաթի 10-րդ խաղարկության պարգեւները: Մրցագորգ էին դուրս եկել 7 երկրների 100-ից ավելի ըմբիշներ: Բացի Ստեփան Սարգսյանից, մրցումներին ներկա էին նաեւ անվանի մի խումբ մարզիկներ՝ օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, ներկայումս Բուլղարիայում բնակվող Արմեն Նազարյանը, Ալեքսանդր Կարելինը, Ալեքսանդր Մեդվեդը եւ ուրիշներ: Գոտեմարտերն անցան բավական թեժ մրցակցությունում: Եվ դա բնական էր, քանի որ շատ բարձր էր հաղթանակի արժեքը: Բացի խաղարկվող մեդալներից, մրցանակակիրները պարգեւատրվում էին համապատասխանաբար 3000, 2000 եւ 1000-ական դոլարին համարժեք դրամով: Հայաստանի պատվիրակները նվաճեցին 4 մեդալ (2-ական արծաթե եւ բրոնզե): Առավել հաջող հանդես եկան Սեւակ Բաղդյանը (60 կգ) եւ Էդգար Ենոքյանը (84 կգ), որոնք միայն եզրափակիչ գոտեմարտերում զիջելով մրցակիցներին, բավարարվեցին արծաթե մեդալներով եւ պարգեւատրվեցին 2000-ական դոլարով: Միհրան Ջավուրյանն (55 կգ) ու Սուրեն Մարկոսյանը (66 կգ) դարձան բրոնզե մրցանակակիրներ: Իսկ ըստ քաշային կարգերի մրցաշարի հաղթողներ դարձան Ալեքսանդր Զախարովը (55 կգ, Ուկրաինա), Եվգենի Խաբիլովը (60 կգ, Ուկրաինա), Ռամազ Աբարկխանովը (66 կգ, Ռուսաստան), Գելա Սագելաշվիլին (74 կգ, Վրաստան), Նաուրուզ Թեմրեզովը (84 կգ, Ռուսաստան), Տոխտար Թեմրեզովը (96 կգ, Ռուսաստան) եւ Ալեքս Մոդեբաձեն (մինչեւ 120 կգ, Վրաստան): Գլխավոր մրցանակը՝ Ստեփան Սարգսյանի անվան գավաթը, հանձնվեց ուկրաինացի Եվգենի Խաբիլովին: (60 կգ): Ժամանակին այդ քաշային կարգում է հանդես եկել Ստեփան Սարգսյանը: ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.