Karmir Posted November 16, 2005 Report Share Posted November 16, 2005 AZG Armenian Daily #202, 08/11/2005: http://azg.am/?lang=AM&num=2005110820 ՆԱՎԹԻ ՈՐՈՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ՇԻՐԱԿՈՒՄ ԵՎ ՏԱՎՈՒՇՈՒՄՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի երկու ինստիտուտների, «Հայատոմէներգանախագիծ» ինստիտուտի եւ Երեւանի պետական համալսարանի երկրաբանության ֆակուլտետի մասնագետները հունիսից Շիրակի մարզի տարածքում ընդերքի ուսումնասիրություններ են իրականացրել նավթի առկայության համար բարենպաստ երկրաբանական կառուցվածքների հայտնաբերման նպատակով: Ինչպես «Ազգի» թղթակցին հայտնեց գիտարշավի մասնակից հաստատություններից մեկի՝ ԳԱԱ Գյումրիում գործող երկրաֆիզիկայի եւ ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի տնօրեն, ֆիզմաթ. գիտությունների դոկտոր Սեւադա Հովհաննիսյանը, երկրաբանական-երկրաֆիզիկական աշխատանքների այս տարվա դաշտային փուլն ավարտված է, սակայն ձեռք բերված տվյալները դեռ պետք է ամփոփվեն ու մեկնաբանվեն: Ուստի եւ հետազոտության արդյունքների մասին որեւէ բան ասելն առայժմ վաղ է:Շիրակում նավթի որոնման աշխատանքներ կատարվել են դեռ 1958-60-ական թվականներին, երբ մասնավորապես Աշոցքի տարածաշրջանում տեղ-տեղ նկատվել էին դրա հնարավոր առկայության արտաքին նշաններ: Ներկա ուսումնասիրության համար որոշակի իմաստով հիմք են ծառայել այն ժամանակ ինչ-ինչ պատճառներով ավարտի չհասցված որոնողական, այդ թվում հորատման աշխատանքները, որոնց արդյունքները եւս նորովի վերլուծվելու ու ճշգրտվելու են այժմ:Նախատեսվում է պետության կողմից ֆինանսավորվող երկրաբանական-երկրաֆիզիկական աշխատանքները եկող տարի շարունակել: Դրական արդյունքներ ստացվելու դեպքում թերեւս կարելի կլինի մտածել հորատման միջոցով բուն նավթի որոնում սկսելու մասին: Մանավանդ որ, ըստ տեղեկությունների, վերջին երկու տարիներին այդպիսի աշխատանքներ կատարվում են սահմանից այն կողմ գտնվող հարակից տարածքում: Պրն Հովհաննիսյանի տեղեկացմամբ՝ մեր հանրապետության տարածքում այժմ նույն նպատակով կանադական մի ֆիրմա հորատման աշխատանքներ է իրականացնում Տավուշի մարզում:ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, Գյումրի Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.