Jump to content

ԱՍՈՐԻՆԵՐ


Recommended Posts

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՍՈՐԻՆԵՐՆ ԻՐԵՆՑ ԵԿԵՂԵՑԻՆ ԿՈՒՆԵՆԱՆ

Հայաստանի կառավարուկթյունն այսօր մի կոնկրետ օրինակ ցույց տվեց, թե ինչպես կարելի է ու պետք է հարգել ազգային փոքրամասնությունների իրավունքները: Այսօրվա նիստում կառավարությունը որոշել է ՀՀ Կոտայքի մարզի Արզնի գյուղի Սուրբ Մարիամ (Աստվածածին) եկեղեցին եւ ՀՀ Արարատի մարզի Վերին Դվին գյուղի Ումրա եկեղեցին եւ դրանց պահպանման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասերն անհատույց սեփականության իրավունքով օտարել «Արեւելքի Ասորական Կաթողիկոսություն սուրբ առաքելական եկեղեցի» Հայաստանի ասորական կրոնական կազմակերպությանը:

Ինչպես հայտնեցին կառավարության տեղեկատվության վարչությունից, որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով նշված կրոնական կազմակերպության խնդրանքը եւ ՀՀ քաղաքացիական օրենսգրքին համապատասխան: Որոշմամբ, համապատասխան հանձնարարականներ են տրվել ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարին, Կոտայքի եւ Արարատի մարզպետներին: Սահմանվել է, որ եկեղեցիների եւ դրանց պահպանման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասերի նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացվելու է «Արեւելքի Ասորական Կաթողիկոսություն սուրբ առաքելական եկեղեցի» Հայաստանի ասորական կրոնական կազմակերպության միջոցների հաշվին:

http://www.armtown.com/news/am/prm/20051215/2271/

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...