Jump to content

Արցախյան հանրագիտարանում կա՞ն շեղումնե&#


Recommended Posts

ԻՆՉՊԵ՞Ս Է «ՆԿԱՐՎՈՒՄ» ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ

«Հայկական Ժամանակ» № 232 դեկտեմբերի 24 2005 թ., շաբաթ http://hzh.am/Arkhiv/2005/December/24.12/24.12.05.html

ԼՂ քաղաքացի Ալբերտ Ղազարյանը դեկտեմբերի 19-ին դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին՝ պահանջելով, որ վերջինս պատասխանատվության ենթարկի հրապարակախոս Զորի Բալայանին անցյալ տարվա դեկտեմբերին հրատարակված «Ղարաբաղյան Ազատագրական պատերազմ. 1988-1994» հանրագիտարանի կազմման ընթացքում թույլ տված չարաշահումների համար: ԼՂ քաղաքացին համարում է, որ հանրագիտարանի գիտախմբագրական խորհրդի նախագահ Զորի Բալայանի քրեածին գործողությունների, մասնավորապես պաշտոնական դիրքը չարաշահելով՝ պետական միջոցներով հրատարակվել է մի գիրք, որը աղավաղում է 1988-ի փետրվարյան շարժման շատ ու շատ իրադարձություններն ու հերոսներին:

Մեկ տարի առաջ Հայկական Հանրագիտարանը պետական պատվերով հրատարակել է «Ղարաբաղի Ազատագրական պատերազմ. 1988-1994թթ.» հսկայածավալ գիրքը, որի գիտախմբագրական հանձնաժողովի նախագահը հրապարակախոս Զորի Բալայանն է:

Այս փաստը լուրջ հետեւանքներ է թողել գրքի բովանդակության վրա, քանի որ ղարաբաղյան ծագումով արձակագիրը հայտնի է որպես «ասոբի պրիբլիժոննի կ իմպերատորու», այսինքն` Հայաստանում ղարաբաղյան ծագում ունեցող ղեկավարներին` Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին: Գիրքը պատմում է ԼՂ ազատագրական պատերազմի հետ այս կամ այն ձեւով առնչություն ունեցող մարդկանց, դեպքերի, երկրների մասին: Իսկ որպեսզի հասկանանք, թե ով ով է այս գրքում, բավական է նշել վիճակագրական մի քանի փաստ: Զորի Բալայանն իր կենսագրությանը գրքում հատկացրել է 124 տող, իսկ, ասենք, ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանին` 24 տող: ՀՀ ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանին հանրագիտարանը հիշում է 22 տողով, եւ նրա մասին գրված է. «Գործուն մասնակցություն է ունեցել կամավորական ջոկատների կազմավորման, ԼՂ մարդասիրական օգնություն առաքելու աշխատանքներին»: ԼՂ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը հիշատակվում է 20 տողով, որից որպես Ղարաբաղյան շարժմանը զինվորագրված մարդ` 13 տող: Շահումյանի շրջանի հայաթափման պատմությանը, որը գրքում տեղ է գտել «Օղակ օպերացիա» անվան տակ, այս գիրքը նվիրել է 37 տող, նույնքան տող նվիրված է նաեւ «Օպերացիա» լայնանշանակ բառին: Գրքում հետաքրքիր է նաեւ այն, որ քիչ տեղ չի հատկացված Զորի Բալայանի զոքանչին` Մարգարիտա Ղուկասյանին, աներձագին` Հրայր Մարությանին եւ վերջինիս որդուն` վիրաբույժ Արթուր Մարությանին: Ընդհանրապես, գրքում քիչ տեղ չի հատկացված, ավելին` հատուկ բաժնով առանձնացված են պատերազմի հետ այս կամ այն չափով առնչություն ունեցող բժիշկները: 1992-93 թվերին ՀՀ-ում ԼՂ Պետական պաշտպանության կոմիտեի հատուկ ներկայացուցիչ Ալբերտ Ղազարյանը փորձում է հասկանալ, թե ինչու Ղարաբաղում այդ տարիներին դասավանդած ուսուցիչներին ընդհանրապես տեղ չի հատկացված: Ի վերջո, Ղարաբաղում 1988-1994 թվերին զոհվել են հենց նրանց դաստիարակած երեխաները, որոնց թիվը մի քանի հազար է: Այս ամենից բացի, գրքում Զորի Բալայանի կենսագրությունից ավելի մեծ տեղ են զբաղեցնում «Հայաստան», «Լեռնային Ղարաբաղի պատմություն» ՀՅԴ եւ մի քանի այլ բառեր: Հայոց համազգային շարժմանը հատկացվել է 88 տող: Նույնիսկ «Սումգայիթի ցեղասպանությունը» իր ծավալով ավելի մեծ չէ Զորի Բալայանի կենսագրությունից: Իսկ իր մասին գրքում ի՞նչ է գրել պրն Բալայանը. «1988-94 թվերին գործուն մասնակցություն է ունեցել Արաքսից մինչեւ Օմարի լեռնանցք ընթացող ինքնապաշտպանական եւ ազատագրական մարտերի պլանների մշակման աշխատանքներին: Հորդորել եւ ԼՂ է ուղարկել Ռուսաստանի եւ այլ երկրների առաջադեմ մտավորականների ու իրավապաշտպանների` դրանով իսկ փրկելով հազարավոր մարդկանց կյանքը»: Այստեղ Զորի Բալայանի մասին տեղ է գտել նաեւ հույժ կարեւոր մի փաստ. «2004-ին «Կիլիկիա» առագաստանավով անցել է 7 ծովով եւ հասել Վենետիկ»: Վենետիկ հասնելու ղարաբաղանպաստ հետեւանքների մասին, այնուամենայնիվ, ոչինչ գրված չէ: Բայց սա դեռ ամբողջը չէ, գրքում ոչ մի խոսք չկա արցախյան շարժման ակունքներում կանգնած գործիչների` Իգոր Մուրադյանի, Արկադի Մանուչարովի մասին: Ոչ մի տող չկա նույնիսկ 1992-ից ԼՂ ՊՊԿ արագ հակազդման հատուկ գումարտակի հետախուզության պետ, 1993-ից՝ նույն գումարտակի հրամանատարի տեղակալ Սասուն Աղաջանյանի մասին: Փոխարենը գրքում իրենց էջերն ունեն ԼՂ ներկա վարչապետ Անուշավան Դանիելյանը (43 տողով) եւ ՀՀ Շիրակի նախկին մարզպետ Արարատ Գոմցյանը (42 տողով): Անուշավան Դանիելյանը պատերազմի տարիներին ընդհանրապես Ղարաբաղում չի եղել, իսկ նրա մասին գրված է, որ «1987-1990 թվերին` ԽՍՀՄ ատոմային էներգետիկայի նախարարության Սիմֆերոպոլի հատուկ պրոֆտեխուսումնարանի փոխտնօրեն, իսկ 1990-1998 թվերին` Ղրիմի Հանրապետության Գերագույն Խորհրդի միջպետական եւ ազգամիջյան հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ապա խորհրդարանի առաջին փոխնախագահ, միաժամանակ` սահմանադրական հանձնաժողովի նախագահ»: Իսկ Արարատ Գոմցյանին 42 տող են տրամադրել այն առիթով, որ 1990-1996 թվերին լինելով ՀՀ կառավարությանն առընթեր բնակարանային կոմունալ տնտեսության հանրապետական միավորման նախագահ՝ Վարդենիսում զբաղվել է փախստականների բնակեցմամբ: Իսկ ՀՀ Ազգային հերոս Մովսես Գորգիսյանը, կարելի է ասել, ընդհանրապես կենսագրություն չունի, նրան հատկացված 26 տողից երեւում է, որ Ղարաբաղյան շարժման հետ նրա կապն այն է, որ «շարժման սկզբին հանրահավաքներում ելույթներով պաշտպանել է արցախահայության արդարացի պահանջը»: Իսկ 1990-ի հունվարին մասնակցել է Երասխի ինքնապաշտպանությանը եւ զոհվել: Ինչո՞ւ է այսպես: Ինչո՞ւ են բժիշկներն առանձնացվել, իսկ, ասենք, ուսուցիչները` ոչ: «Բժիշկները բանակայիններ են, բայց էդ հարցին չեմ ուզում պատասխանել»,-երեկ մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում տեղեկացրեց արձակագիր, բժիշկ Զորի Բալայանը: Նա նաեւ պատասխանեց այն հարցին, թե ինչու շարժման առաջին քաղբանտարկյալ Արկադի Մանուչարովը, գաղափարախոսներ Իգոր Մուրադյանը, Ալբերտ Ղազարյանը գրքում ընդհանրապես չկան: Առաջին երկուսը, պրն Բալայանի տեղեկություններով, հրաժարվել են, բայց ռուսերեն հրատարակությունում, որը պատրաստվում է, «նրանց անունը կլինի` ուզեն թե չուզեն»: Կլինի նաեւ Ալբերտ Ղազարյանի անունը, որին պրն Բալայանը ճանաչում է, ու նրա այս հրատարակության շուրջ նրա բարձրացրած «ղալմաղալն» էլ է ճանաչում: Պարոն Բալայանը առավելագույնս պատրաստ է պատասխանել այն հարցին, թե Արարատ Գոմցյանն ինչ կապ ունի Ղարաբաղի ազատագրական պատերազմի հետ. «Արարատի արածը չեմ պատկերացնում, թե ով ա էդքան արել, որքան` ինքը»: Իսկ ի՞նչ է արել: Պարզվում է՝ պատերազմի տարիներին պրն Գոմցյանը «եթե ոչ հազար անգամ, ապա հարյուրից ավելի անգամ» կազմակերպել, տարել եւ տեղ է հասցրել պետական օգնություն Հադրութի եւ շրջակա շրջանների համար: Այդպես էլ բաց մնաց այն հարցը, թե այդ դեպքում գրքում ինչու է հիշատակված միայն Վարդենիսը փախստականներով բնակեցնելու փաստը: Իսկ ԼՂ վարչապետ Անուշավան Դանիելյանն ի՞նչ է արել: Պատասխանը սպանիչ էր. «Անուշավանը, երբ Ղրիմում էր, ԼՂ ղեկավարների հետ կապեր է ունեցել»: Ի դեպ, գրքում իր կենսագրության տեղ գտնելու փաստի հետ պրն Բալայանը կապ չունի: «Նյութը, որ իմ մասին է, ես ասել եմ` չեմ նայելու եւ շատ սխալ եմ արել, որ չեմ նայել. շատ բաներ կան, որ էնցիկլոպեդիայի հետ կապ չունեն»,- ասաց Զորի Բալայանը: Երեկ նա տեղեկացրեց, որ հնարավոր է վերահրատարակել այս գիրքը, որտեղ հազարից ավելի ուղղումներ են մտցվել, եւ նոր հրատարակությունում կլինեն նաեւ Ղարաբաղի պատերազմում, այսպես ասած, ընդհատակում կռված ՆԳ մոտ 6 հազար զինվորների անունները, որոնք գաղտնի հանձնարարություններ են կատարել: Նոր հրատարակությունը ձրի կբաժանվի ԼՂ պատերազմում զոհված բոլոր 6 հազար 500 զոհերի հարազատներին: Ի դեպ, հանրագիտարանի պատասխանատու քարտուղար Հենրիկ Խաչատրյանից երեկ տեղեկացանք, որ գրքի տպագրման համար ծախսվել է առնվազն 12 հազար դոլար:

ՄՀԵՐ ԱՐՇԱԿՅԱՆ

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...