Jump to content

Новогоднее поздравление Президента


Recommended Posts

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ

http://armenpress.am/arm/news/gov.htm

Հարգելի հայրենակիցներ,

Մի քանի րոպե հետո պատմություն կդառնա 2005 թվականը: Մեր երկրի ու ժողովրդի համար այն եղավ խաղաղ, կայուն եւ արդյունավետ: Ընդունվեց Սահմանադրական փոփոխությունների փաթեթը, որն, անկասկած, կխթանի պետության ու հասարակության համակողմանի զարգացումը: Անցնող տարում մեզ հաջողվեց պահպանել զարգացման բարձր տեմպերը: Մեր ձգտումն է, որ տնտեսական աճը ուղղակի եւ բարերար ազդեցություն ունենա մարդկանց բարեկեցության վրա: Տեսանելի է, որ տնտեսության առաջընթացի զուգահեռ աճում է բյուջեի սոցիալական բաղադրիչը:

Արդեն հունվարի 1-ից կլինեն աշխատավարձերի եւ թոշակների նոր բարձրացումներ: Շատ ավելի միջոցներ են հատկացվում կրթության, առողջապահության եւ մշակույթի ոլորտներին: Մենք այսօր ավելի հստակ եւ ավելի լավատեսորեն ենք պատկերացնում երկրի ապա•ան: Տնտեսության վիճակը թույլ է տալիս լուծել ոչ միայն ընթացիկ հարցեր, այլեւ՝ միջնաժամկետ ծրագրեր: Դա, անշուշտ, նվաճում է:

Հայաստանի համար կարեւոր խնդիր է մնում Երեւանի եւ շրջանների զարգացման տեմպերի անհամաչափությունը: ,Հազարամյակի մարտահրավերներե ամերիկյան ծրագրի շնորհիվ հաջորդ տարիները բեկումնային են դառնալու գյուղական համայնքների զարգացման համար: Այդ խնդիրը կդառնա նաեւ սեպտեմբերին Երեւանում կայանալիք Հայաստան-Սփյուռք համաժողովի հիմնական թեման: Այն ուղղված կլինի աղքատության հաղթահարման ու Հայաստան-Սփյուռք կապի հետագա ամրապնդման հարցերին: Հայաստանը շարունակում է վարել հավասարակշռված արտաքին քաղաքականություն: 2006 թվականը հռչակված է Ռուսաստանում եւ Ֆրանսիայում Հայաստանի Տարի, ինչը մեր երկրների միջեւ հարաբերությունների ամենաբարձր մակարդակի վկայությունն է:

Եվրամիության քննարկմանն է ներկայացվել անհատական համագործակցության ծրագիրը, որը ընդլայնելու է շփումներն այդ կառույցի հետ: Ընդարձակվում է համագործակցությունը Իրանի հետ՝ իրագործվում են էներգետիկայի ոլորտի ռազմավարական ծրագրեր: Երկրի կայունության կարեւորագույն գրավականներից է տարեցտարի հզորացող մեր բանակը: Արդեն ավանդական է դարձել, որ տոնական սեղանների շուրջ մենք շնորհավորում եւ բարի ծառայություն ենք մաղթում մեր զինվորականներին, որոնք այս տոնական գիշերը, հսկում են երկրի սահմանները: Խոնարվում եմ զոհված հերոսների հիշատակի առջեւ:

Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի հարգելի հայրենակիցներ, 2006 թվականը Հայաստանի Հանրապետության 15-ամյա հոբելյանի տարին է: Մենք սկսում ենք այն՝ ունենալով տնտեսական եւ քաղաքական առաջընթացի իրական նախադրյալներ:

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ամանորի կապակցությամբ: Մաղթում եմ բոլորիդ հաջողություն ու երջանկություն:

Շնորհավոր Նոր Տարի:

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...