Karmir Posted February 4, 2006 Report Share Posted February 4, 2006 «Ազգ» N 20, 04/02/2006 http://azg.am/?lang=AR&num=2006020413 «ԱՐԺԵԶՐԿՎԱԾ Է ԱՄԵՆ ԻՆՉ» Հարցազրույց պատմաբան-մշակութաբան Արգամ Այվազյանի հետ Երեւի Հայաստանի ոչ մի պատմական շրջան այնպիսի հարուստ գրականություն չունի, ինչպես Նախիջեւանը: Դրա համար մենք պարտական ենք մեծ հայորդի, հայրենասեր Արգամ Այվազյանին: Այն, ինչ կատարել է Ա. Այվազյանը, կատարյալ սխրանք է: Նրա կատարածը մի ամբողջ գիտահետազոտական ինստիտուտի աշխատանք է, բայց կատարել է միայն ինքը՝ հայրենասեր հայորդի Ա. Այվազյանը»: Այսպես է բնորոշել հայագետ-նախիջեւանագետ Արգամ Այվազյանի գիտական, հիրավի, ամենայն ուշադրության արժանի գործունեությունը Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Վարազդատ Հարությունյանը: Բազմաթիվ գիտական ուսումնասիրությունների, առանձին գրքերով հրատարակված 17 մենագրությունների հեղինակ Ա. Այվազյանը անցյալ տարի՝ 2005 թ., Նախիջեւանի պատմական գավառների վերաբերյալ հրատարակեց եւս երկու խիստ կարեւոր աշխատություններ: Այս առիթով էլ ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում ստորեւ ներկայացվող հարցազրույցը: - Պարոն Այվազյան, անցյալ տարին Ձեզ համար բավականին արգասաբեր եղավ եւ հաջողվեց հրատարակել երկու արժեքավոր եւ ստվարածավալ ուսումնասիրություններ: Խնդրում եմ մեր ընթերցողներին ներկայացնել դրանք: - Առաջին աշխատանքը, որը լույս տեսավ 2005 թ. մարտ ամսին, վերնագրված է «Նախիջեւանը 1905 թ. եւ 1918-1919 թթ. կրակե շղթայի գոյամարտերում»: Այստեղ լուսաբանվում է Նախիջեւանի պատմական գավառների հայության վերը նշված ժամանակներում կրած կոտորածները տեղի թաթարաթուրքական եւ Թուրքիայի բանակի կողմից: Այն բաղկացած է երկու ընդարձակ գլուխներից` 27 մամուլ ծավալով: Աշխատության մեջ առաջին անգամ շրջանառության մեջ են դրված բազմաթիվ արխիվային փաստաթղթեր, դեպքեր, մասնակիցների հուշագրություններ եւ զանազան այլ նյութեր: Նորահայտ մի շարք փաստաթղթերի օգտագործմամբ առանձնակի մանրամասնություններով ներկայացվում են նախիջեւանահայության պայքարի դրվագները: Աշխատությանը առդիր հրատարակված են նաեւ Նախիջեւանի հայոց բնակավայրերի արխիվային եւ ժամանակակից իրավիճակները պատկերող շուրջ 100 լուսանկարներ, բնակավայրերի եւ հայոց հուշարձանների քարտեզներ: Քննարկված են նաեւ Նախիջեւանի հայաթափման եւ առնչակից խնդիրները: Հատորը հրատարակվել է «Երկիր եւ մշակոյթ համազգային կազմակերպութեան» (Ֆրանսիա, Փարիզ) մեկենասությամբ, որին էլ երախտապարտ եմ: Երկրորդ աշխատանքը լույս է տեսել 2005 թ. դեկտեմբերի վերջերին: Այն «Նախիջեւանի վիմագրական ժառանգություն» շարքի 2-րդ հատորն է եւ նվիրված է միջնադարյան Հայաստանի աչքառու բնակավայրերից մեկին՝ Գինեւէտ Գողթն գավառի Ագուլիս քաղաքին: Ստվարածավալ այս աշխատությունը հրատարակման պատրաստվեց Հայաստանի ամերիկյան համալսարանի «Ալիս Օհաննէսեան» հայ դասական մատենագրության թվային գրադարանի կոլեկտիվի (տնօրեն՝ պատմ. գիտությունների թեկնածու Մերուժան Կարապետյան) ջանքերով: Աշխատության տպագրությունը իրականացվել է Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ կաթողիկոսի հրամանով, որի նյութական ծախսերը՝ որպես Գալուստ Գյուլպենկյան հիմնարկության մատենաշարային հրատարակության, հոգացել է Գ. Գյուլպենկյան հիմնարկության հայկական բաժինը (տնօրեն՝ դոկտոր Զավեն Եկավյան): Նշեմ, որ այս հատորը 2001 թ. Մ. Կարապետյանի հետ նախատեսել էինք որպես «Նախիջեւանի վիմագրական ժառանգության» առաջին հատոր: Սակայն 2002 թ. Հին Ջուղայի հռչակավոր գերեզմանատան Նախիջեւանի եւ Ադրբեջանի իշխանությունների կողմից հիմնահատակ կործանումը մեզ ստիպեց` որպես առաջին հատոր տպագրել Ջուղային նվիրված հատորը: Ագուլիսին նվիրված հատորը կազմված է երկու մասերից, որոնցից առաջինում ներկայացված է այդ քաղաքի պատմամշակութային անցյալն ու հուշարձանները: Երկրորդ մասն ամբողջապես նվիրված է Ագուլիսից մեր օրերը՝ այսինքն մինչեւ 1986-87 թթ., հասած նրա վերգետնյա վիմագրական հուշարձանները: Այս հատորում զետեղված են Ագուլիսի 715 վիմագրերը, նրանց գրչագրերն ու փաստագրող լուսանկարները: Բացի այդ, հատորը համալրվել է Ագուլիս քաղաքը, նրա վանքերն ու եկեղեցիները, մշակույթն ու արվեստը, տարազը պատկերող 145 ներդիր լուսանկարներով, որոնցից 60-ը գունավոր տպագրությամբ: Ընդհանուր առմամբ հատորն ընդգրկում է շուրջ 1300-ից ավելի լուսանկարներ, գրչագրեր ու հատակագծեր: Այս ամենը անհերքելիորեն փաստում են հատորի թե՛ ասելիքը, եւ թե՛ գիտականությունը: - Այս երկու հատորներն էլ, փաստորեն, լույս են տեսել սփյուռքի հիմնադրամների ու կազմակերպությունների հոգածությամբ: Մի՞թե հայաստանյան պատկան մարմիններն ու մեր մեծահարուստները Ձեզ չեն օգնում: Չէ՞ որ հայաստանյան իշխանությունները վերջին տարիներին մեկ անգամ չէ, որ դիմել եւ այսօր էլ դիմում են միջազգային կազմակերպություններին Նախիջեւանի Հանրապետության տարածքի հայկական հուշարձանների ավերումների վերաբերյալ: Ի՞նչ կասեք այս մասին: - Ի՞նչ ասեմ: Եթե հակիրճ պատասխանեմ, ապա պետք է ասեմ, որ ոչ: Այս «ոչը» ես ուզում եմ հատուկ ընդգծել: Հատուկ, որովհետեւ մեր այսօրվա իշխանությունները սովոր են ամբողջ կոկորդով բղավել-բողոքել, որ ավերում են, կործանում են, հասե՜ք, հանձնաժողովներ ստեղծեք.. եւ այլն, եւ այլն... Իսկ մյուս կողմից էլ զարմանալիորեն անտարբերություն են դրսեւորում: Կոնկրետացնեմ խոսքս: Օրինակ, Հին Ջուղայի հռչակավոր գերեզմանատան կործանման վերաբերյալ պետական այրերը բողոք ու ցավ են արտահայտում: Սակայն ոչ մեկը ոչ մի հետաքրքրություն, օգնություն չցուցաբերեց հենց այդ ավերված-կործանված խաչքարերի 1200-ի վիմագրերը, շուրջ 1000-ի լուսանկարները փաստող միակ եւ եզակի հատորի տպագրմանը կամ «Խզված մեղեդի՝ Ջուղա» երկմասանոց փաստավավերագրական տեսաֆիլմի (1 ժամ 40 րոպե տեւողությամբ) ստեղծման աշխատանքներին: Ոչ մի լումա: Դե արի ու հավատա, որ պաշտոնատար անձինք իրապես ազնիվ ու մտահոգ են, ճշտախոս: Դե արի ու բարբարոս ադրբեջանցու վարքագծի հետ միեւնույն հորիզոնականում մի տեղադրիր մեր պետական անհոգությունն ու անտարբերությունը: Խոսքերս թող ամենեւին էլ խիստ չթվան: Դա փաստ է: Մենք զայրանում եւ զարմանում ենք, որ ընդամենը մեկ-երկու շաբաթ առաջ Ադրբեջանի նախագահն իրենց գիտությունների ակադեմիայի գիտնականներին բացեիբաց պատվիրում-հանձնարարում էր Արցախի իրական պատմությունն ու մշակույթը հօգուտ Ադրբեջանի շարադրելու եւ աշխարհին ի ցույց դնելու: Իսկ մենք, մեր ղեկավարությունը՝ վերից վար ի՞նչ ենք անում: Բացարձակապես ոչինչ: Մեզ ոչ թե պատվիրում, այլ մեր միջոցներով կամ էլ տարիների աշխատանքով ստեղծված իրական պատմամշակութային աշխատությունները չենք կարողանում նույնիսկ հայերեն տպագրել, էլ չեմ ասում օտար լեզուներով: Զորօրինակ, տարիներ շարունակ դիմում-խնդրում, աջակցություն եմ հայցում Նախիջեւանի պատմական գավառների արդեն ամբողջովին ավերված հայկական վանքերի ու եկեղեցիների, վիմագրերի ծանրակշիռ հատորները տպագրելու համար: Սակայն պատասխանատուները եւ իշխանավորները այսօր սոսկ չինովնիկական պարտք են կատարում, եւ ոչ թե ազգային ու իսկական, պետականակերտ ու հայահավաքման աշխատանք: Մեկի համար Հայաստանն այսօր իրոք որ հարստություն ամբարելու, ազգային արժեքները առք ու վաճառքի հանելու տեղ է, հազարի ու տասնյակ հազարների համար՝ տաժանավայր, օրվա հաց հայթայթելու դժոխք: Մենք այսօր ունենք ձեւով ազգային, հիմքով անկախ պետություն: Սա մեծ հարստություն եւ ձեռքբերում է: Սակայն դեռեւս ախտահարված չենք, քանզի պետական այրերը եւ իշխանավորները մեծամասամբ պատվավայել ու պետականավայել գործելու փոխարեն դեռեւս խարխափում են աթոռամոլությամբ ու շահամոլությամբ: Այսօր ասես մերկացել ենք մեր ավանդական ու ազգային առաքինություններից, քանզի օրըստօրե մեր իրականության մեջ տիրող է դառնում մեր ներաշխարհի աղբամթերքը՝ անպարկեշտ կիրքն ու հաճույքը, շահն ու շահամոլության ցուցադրությունները... Առավել ցայտուն են դարձել անձնակենտրոնությունն ու անհանդուրժողականությունը, իրարամերժությունն ու վայելքաբերությունը... Դարձել ենք խմբակային, հայրենակցական, կուսակցական եւ նմանատիպ այլ միություններ ու անհատներ: Իսկ այս ամենն էլ ինքնըստինքյան մարդուն բերում է հավատի ու ինքնուրույն ժառանգականության պահպանման կորստին: Մի կորուստ, որը չես կարող վերականգնել ոչ մի տնտեսական առաջընթացով: Այս ամենի պատճառով է, որ հայաստանաբնակ հայությունը կուտակվում-արտագաղթում է: Ասել է թե հայաստանաբնակ հայությունը ոչ թե պանդխտում է Հայաստանից ու իր հայրենիքից, այլ՝ հավատ ու հույս չներշնչող իշխանություններից ու անվստահ մթնոլորտ-իրավիճակից: Բերեմ մեկ-երկու կոնկրետ փաստեր: Մենք հպարտանում ենք (եւ արդարեւ էլ այդպես է) հայ կնոջ ավանդական ու առաքինի արժանիքներով: Սակայն տեւական գործազրկությունը եւ ընտանիքի հոգսերը մի կերպ հոգալու ծանր պայմանների ստիպումով հայ երիտասարդ կանանց ու աղջիկների մի մասը՝ ես ասեմ հարյուրներով, դուք ճշտեք՝ տասնյակ հազարներով, ահա տարիներ շարունակ թափառում եւ իր ու իր ընտանիքի հացի խնդիրներն առեւտրով, մարմնավաճառությամբ եւ սպասարկման տարբեր ոլորտներում աշխատելով լուծում օտար երկրներում (Արաբական Էմիրություններ, Թուրքիա, Ռուսաստան, Եվրոպա): Արդյոք այս անպատվաբեր խնդրի վերացման համար ունե՞նք պետական ու ազգային իրական ծրագրեր... Արդյոք մենք ամոթ զգո՞ւմ ենք... Պետական, ազգային ամոթ... Մեկ այլ խնդիր: Մենք հպարտանում ենք ( եւ արդարեւ էլ այդպես էր), որ գրապաշտ ու գրասեր, մշակութասեր ժողովուրդ ենք: Սակայն թույլ տվել հարցնել, թե այդ ինչպե՞ս եղավ, ո՞ւմ չորացած ձեռքերով էր, որ Երեւան քաղաքում եւ շրջաններում գրեթե վերացան գրախանութները, իսկ գրադարաններն էլ ահա 15 տարի է (բացառությամբ Երեւանի մեկ-երկու գրադարաններից)` չեն համալրվում նոր լույս տեսած գրքերով, ամսագրերով, թերթերով: Երեւանում տպագրվող 300-100 օրինակներով գրականությունն ու մամուլն էլ Երեւանից բացի չի հասնում կամ գրեթե չի հասնում մարզերն ու գյուղերը: Ասենք դրա անհրաժեշտությունն էլ չկա, քանի որ գյուղերում՝ հատուկենտ մարդկանցից բացի, ոչ ոքի այլեւս չի հետաքրքրում գիրն ու գրականությունը, մամուլը: Կատարյալ ավերակների (թե ֆիզիկական եւ թե բարոյական առումներով) են վերածվել գյուղական երբեմնի ակումբներն ու մշակութային օջախները... Մեկ այլ երեւույթ էլ նշեմ: Արդյոք մեզ ո՞վ է հրահրում ու պարտադրում այն արատավոր քայլին դիմելու, որ Երեւանով մեկ մեր մեծահարուստներն ու միջին խավի ներկայացուցիչներն իրենց արտադրական, ուսումնական, առեւտրական ու զանազան այլ միություններն ու ձեռնարկությունները, խանութներն ու ռեստորանները անվանակոչում են օտար անվանումներով՝ հազար ու մի «գրուպներով» ու «քենդիներով», «գոլդեսներով» ու «հոլդինգներով», «քոլեջներով»... էլ չխոսենք օտարալեզու ցուցանակների մասին... Մի՞թե հայերենն արդեն հարգի չէ մեր պետականությունում... քանզի մեր հեռուստաեթերներն ու ռադիոեթերները, մամուլը ուղղակի պայթում են օտարալեզու «գլոբալիզացիայով» եւ «օպտիմալիզացիայով», «էլիտայով» եւ նմանատիպ հարյուրավոր այլ անվանումներով: Մի՞թե բնական պետք է համարել այն, որ հայերեն լեզվի անաղարտության պահպանման համար ստեղծված «Լեզվի պետական տեսչության» խնդիրներից ամենագլխավորը պետք է լինի հենց հայից, հայի աղավաղումներից պահպանել հայերենը: Շերեփուկ-պետություն դարձած Երեւանում, մեր առօրյա խոսակցությունների մեջ, արդեն սովորական երեւույթ է դարձել «քցել», «քցող», «գործ կպցնել», կշեռքի վրա ի ցույց դնել «մաքուր քաշ», ապրանքը ցուցադրել, թե «ինքն է» եւ նմանատիպ բազմաթիվ այլ հասկացողությունները: Սրանք իրականում ոչ թե բառեր են, այլ մարդկանց մեջ արդեն ձեւավորված-նստած հասկացողություններ ու հոգեբանություն: Մեզնից շատերը բավարարված չեն վերջին տասնամյակի անցուդարձերով, տնտեսական եւ ազգային, պետության ներքին եւ արտաքին քաղաքականությամբ: Մի մասն էլ, հիմնականում աշխատանք, կայք ու գույք ունեցող կամ ձեռք բերած, բավարարված են եղած-չեղածով, արբեցած այժմյան Հայաստանի եւ սփյուռքի գոյավիճակով, մշակութային ձեռնարկներով, օտարերկրյա գործիչների ասած-չասած, ժխտած-մերժած հայտարարություններով: Մի մասը վարում է եղածը պահել-պահպանելու քաղաքականություն, մի մասը՝ այն տապալելու ու վերափոխելու, ոմանք ռուսամետ, ոմանք արեւմտամետ, ոմանք էլ լարախաղացի կամ հարմարվողական քաղաքականություն: Ոմանք ասում են, թե մեր ու մեր թիմակիցների դեմ խաղ չկա ( կարծեք ո Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.