Jump to content

Варваство продолжается - продаются леса Армении


Recommended Posts

ԱՆՏԱՌԸ ԲՈԼՈՐԻՆՍ Է ՀԱՎԱՍԱՐ

http://www.panorama.am/index.asp?sel=3228&l=a

Հողերն աճուրդով վաճառելու մարմաջը հասավ նաեւ անտառներին:

Աջուձախից շարունակ լսում ենք, որ վաճառել են այս կամ այն հողակտորը: Ընդ որում՝ այդ աճուրդներին որպես կանոն տեղի բնակիչները չեն մասնակցում: Հայտնվում են ինչ-որ մարդիկ, որոնք աճուրդային հողերից հարյուրավոր կիլոմետրեր հեռու բնակվելով հանդերձ, հանկարծ տեղեկացել են, որ այսինչ մարզում հողերի սակարկություն է հայտարարված եւ աճուրդին մասնակցելու հայտ են ներկայացրել:

Արմավիրի մարզի Նորավան գյուղի բնակիչ Սմբատ Աբգարյանը, որը 1993 թվից փաստացի տիրապետում է Արմավիրի անտառտնտեսության հաշվեկշռում գտնվող 5,5 հա հողատարածքը, մի «գեղեցիկ» օր տեղեկացել է, որ անտառտնտեսությանը պատկանող 140 հեկտար հողերը, այդ թվում նաեւ իր մշակած հողկտորը, աճուրդով վաճառվել են:

Իսկ նշված հողակտորի վրա Սմբատ Աբգարյանը տարիներ շարունակ գյուղմթերքներ է արտադրել, որով հոգացել է իր ընտանիքի կարիքները, բերքի մի մասն էլ տրամադրել զոհված ազատամարտիկների ընտանիքներին: Բացի այդ, տարածքի մի մասի՝ 4 հեկտարի վրա Գիտությունների ակադեմիայի Բուսաբանության ինստիտուտը գիտափորձ է իրականացրել՝ Աբգարյանի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ամերիկյան եւ կանադական բարդենու անտառ են աճեցրել: Մոտ 1500 արագ աճող բարդիներն արդեն վեց տարեկան են, գիտափորձը դեռեւս ավարտված չէ ու, նախնական հաշվարկով, կավարտվի 2010 թվին: Ընդ որում, այս հողատարածքի հետ կապված Աբգարյանը տարբեր ժամանակներում պայմանագրեր է կնքել, բայց դրանք նոտարական կարգով չեն հաստատվել, չեն վավերացվել:

Արմավիրի մարզպետարանը 2004-ին փաստորեն որոշել է անտառից էլ եկամուտ «քամել» եւ աճուրդի է դրել ոչ միայն անտառտնտեսությանը պատկանող տարածքն ընդհանրապես, այլեւ գիտափորձի տակ օգտագործվող հատվածն էլ հետը: Նախ՝ 140 հեկտարը անտառտնտեսության հաշվեկշռից տեղափոխել են մարզպետարանի հաշվեկշիռ, ապա 2004թ դեկտեմբերին փոխել են հողերի նշանակությունը: Դրանից հետո աճուրդ վաճառքի միջոցով հողերի օտարումը դարձել է տեխնիկայի խնդիր: Միայն 2005-ի գարնանն է Սմբատ Աբգարյանը տեղեկացել, որ 13 տարի բարեխղճորեն մշակած ու տիրապետած իր 5,5 հեկտարը օտարվել է այլ անձանց: Նա մեծ դժվարությամբ կարողացել է պարզել, թե ովքեր են տիրացել 140 հա անտառային հողատարածքին: Աճուրդին մասնակցած եւ հողերը գնած անձանց ցանկը վերջնականապես հունից հանել է հողագործ մարդուն, քանզի պարզվել է, որ նրանց մեծ մասը մարզպետարանի աշխատողների բարեկամներն ու հարազատներն են: Այսպես. հանկարծաբույս անտառատերերի շարքում են Արմավիրի մարզպետ Ալբերտ Հերոյանի եղբոր տղան, մարզպետի տեղակալի տղան ու հորեղբոր տղան, մարզպետարանի բաժինների պետերից մեկի որդին, մյուսի ամուսինը, նաեւ ԱԺ պատգամավոր Մեխակ Մխիթարյանը, Արամվիրի քաղաքապետի բարեկամը, անտառտնտեսության տնօրենը:

Բայց Աբգարյանը հատկապես ցնցվել է, երբ իմացել է, որ հողի գնորդներից մեկն էլ ֆինանսների նախարար Վարդան Խաչատրյանի զոքանչն է՝ Երեւանի Օրբելի փողոցի վրա բնակվող 73-ամյա Ռոզա Մկրտչյանը, որը 32 հա հող է գնել Արմավիրի անտառներից: Ընդ որում՝ հողերի վաճառքի գները կարելի է ասել գրեթե սիմվոլիկ են, ասենք՝ 5 հեկտար վարելահողի համար գնորդներից մեկը վճարել է 500 հազար դրամ, մեկ ուրիշը 13 հեկտարի դիմաց 1 մլն 488 հազար դրամ:

Այս անարդարության դեմ բողոքող նորավանցիները գրավոր դիմել են ՀՀ նախագահին, նշելով. «Եթե մենք բոլորս հավասար ենք եւ արգելվում է խտրականությունը, ապա ինչո՞ւ վերը նշված հողատարածքը, որ կից է մեր գյուղին, չի հատկացվել մեր համայնքին, ինչը արվել է մյուս համայնքների նկատմամբ: Եթե պետությունը ապահովում է շրջակա միջավայրի պահպանությունը եւ վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը, ապա ինչո՞ւ է ոչնչացվում 4 հա անտառը, որի աճեցման ընթացքում ներդրվել են ֆիզիկական եւ նյութական միջոցներ: Եվ դա արվում է էկոլոգիապես ոչ բավարար տարածքում՝ ատոմակայանի հարեւանությամբ: Վերը նշված որոշմամբ մեզ հատկացվել է միայն գերեզմանոց ավելացնելու հողատարածք: Բայց մեր գյուղում բնակվում են ոչ միայն ծերեր, որոնց տարիքը ենթադրում է գերեզմանոցի ավելացում, այլ նաեւ երիտասարդներ, որոնք ուզում են ապրել իրենց հողում եւ արժանի պայմաններում»:

Ո՞րն է լուծումը: Սմբատ Աբգարյանը դիմել է դատարան, ու թեեւ առաջին ատյանի ու վերաքննիչ դատարանները մերժել են աճուրդն անվավեր ճանաչելու մասին նրա պահանջը, սակայն ակնհայտ է, որ քաղաքացու պահանջը եթե ոչ իրավական, ապա գոնե բարոյական է՝ նա իրավունք ուներ տեղեկացված լինելու աճուրդի մասին եւ մասնակցելու դրան: Չէ՞ որ վաճառքի էր դրվել տարիներով մշակած իր հողատարածքը՝ իր երեք երեխաների ապրուստի միջոցը: /Արմինե ՕՀԱՆՅԱՆ/

/«ԻՄ ԻՐԱՎՈՒՆՔԸ» թերթից/

Link to post
Share on other sites
  • 3 weeks later...

я не поняла, что ты написал...но просто отвечу по названию темы. ..это на самом деле варварство, в Армении и так лесов не осталось, в "холодные" времена для Армении бедные Армяне с жадностью смотрели и отрубали все куски дерева, где только видели..в подъездах, жилых домах, дор. транспортах..везде!!!!!!!!!...и вместо того, чтобы восстанавливать природу Армении "короли" страны жаждающие денег делают еще более нищими Арению..Армяней.... жалко..грустно..печально :(

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...