Karmir Posted February 20, 2006 Report Share Posted February 20, 2006 http://www.yerkir.am/arm/index.php?sub=new...mber=17&id=6627 Մատենագիտական ժողովածուներ Մինչեւ ապրիլի 24-ը պետպատվերի շրջանակներում լույս կտեսնի Հայաստանի Ազգային գրադարանի Մատենագիտության եւ գիտական հետազոտությունների բաժնի կազմած «Հայոց ցեղասպանությունը եւ հայկական հարցը» մատենագիտական ժողովածուն, որի կազմման աշխատանքները սկսվել են դեռեւս 1994 թվականից՝ Եղեռնի 80-ամյակի կապակցությամբ: Սակայն միայն տասը տարի անց՝ 2005 թվականին, այն ընդգրկվեց ցեղասպանության 90-ամյակի շրջանակներում հրատարակվելիք գրքերի ցանկում: Այն կհրատարակվի 2 գրքով: Ներառում է ցեղասպանությանը նվիրված գրքերի մատենագիտական ցանկ հայերեն եւ օտար լեզուներով, ինչպես նաեւ օտար լեզուներով հոդվածների ցանկ, օժանդակ ցանկեր, անվանացանկեր, ցեղասպանությանը նվիրված՝ մինչեւ 1995 թ. հրատարակված հայերեն հոդվածների, 1995 թ. մինչեւ օրս հրատարակված եւ Ազգային գրադարան մուտք գործած գրքերի մատենագիտական ցանկեր եւ այլն: Նշենք, որ Հայոց ցեղասպանությանը նվիրված առաջին մատենագիտությունը ռուսերեն լեզվով գրադարանը հրատարակել է 1998 թվականին: Անչափ կարեւոր է նաեւ բաժնի կազմած «Հայ գրքի մատենագիտության»՝ արդեն չորս տարի իր հրատարակչին սպասող 4-րդ հատորը, որն այս տարի վերջապես ընդգրկվել է պետպատվերի շրջանակներում հրատարակվելիք գրքերի ցանկում: Այն ներառում է 1901-1920 թթ. հայ գրքի մատենագիտական ցանկը իր օժանդակ հարուստ ցանկերով (անվանացանկ, առարկայական ցանկ եւ այլն): «Ես կցանկանայի, որ 2006-ին այս մատենագիտությունը կյանքի կոչվեր, որովհետեւ պահանջարկը շատ մեծ է, եւ մենք այն ընթերցողներին ենք սպասարկում կամ քարտային, կամ համակարգչային շարվածքի տեսքով»,- ասում է գրադարանի Մատենագիտության եւ գիտական հետազոտությունների բաժնի վարիչ Հայկանուշ Ղազարյանը եւ ավելացնում, որ ընթացքի մեջ են նաեւ Հովհաննես Թումանյանի կենսամատենագիտության կազմման աշխատանքները, որն սկսվում է 1960 թվականից, քանզի ամենայն հայոց բանաստեղծի գոյություն ունեցող կենսամատենագիտությունը ներառում է մինչեւ այդ թվականը: 1960-2000 թվականներն ընդգրկող մատենագիտությունը կհրատարակվի 4 պրակով՝ ըստ տասնամյակների: Բաժնի վարիչի խոսքերով, տպագրության են պատրաստ նաեւ Երվանդ Ղազանչյանի, Լեւոն Միրիջանյանի կենսամատենագիտությունները: Արմինե ՂԱԶԱՐՅԱՆ Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.