Jump to content

Беспорядки в Лионе


Recommended Posts

Турецкая община г.Лион организовала митинг-шествие в связи с постановлением мерии о сооружении мемориала жертвам Геноцида 1915 года.

Место проведения мероприятия было сразу же оцеплено жандармерией и полицией .

Порядка 3 тыс. демонстрантов требующих запретить строительство памятника использовали лозунги запрещенные законом .

Шествие случайно пересеклось с демонстрацией студентов французских ВУЗ-ов , произошли беспорядки , ответственность за которые власти возложили на "турецкие экстремистские организации фальсифицирующие историческую правду".

Как стало известно , студенты потребовали от властей выдворения незаконных эмигрантов и турецких фашистов оскорбляющих память жертв Геноцида 1915 года.

http://www.haydjampa.org/ABVM/moudk.htm

http://www.armenia-france.com/soldiers/for...php?p=1054#1054

Link to post
Share on other sites
  • 4 weeks later...
Guest Guest12568

ԼԻՈՆԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԿԿԱՆԳՆԵՑՎԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԿՈԹՈՂ

Հայոց ցեղասպանության 91-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին եվրոպահայությունն առանձնահատուկ կարեւորությամբ է պատրաստվում. օրակարգում Թուրքիայի անդամակցությունն է Եվրամիությանը: Գլխավոր միջոցառումը տեղի կունենա Ֆրանսիայի Լիոն քաղաքում, որի կենտրոնական հրապարակում կկանգնեցվի Հայոց մեծ եղեռնի հիշատակը հավերժացնող հուշակոթող: Հիշեցնենք, որ վերջերս հենց Լիոնում էին տեղի ունեցել Հայոց ցեղասպանությունը ժխտող թուրքական ցույցերը, որոնց ի պատասխան ցույցի էին դուրս եկել նաեւ հայերն ու ֆրանսիացիները` մեծ վնաս հասցնելով թուրքի կերպարին մի երկրի հասարակության աչքերում, որը Հայոց ցեղասպանութան ժխտումը դատապարտում է օրենքով:

Լիոնը կդառնա առաջին քաղաքը, ուր ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան կկանգնեցվի հենց կենտրոնական հրապարակում, բացմանը կմասնակցեն ֆրանսիացի պետական պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ: Եվրոպայի հայ դատի գրասենյակի պատասխանատու Հիլդա Չոբոյանից տեղեկացանք, որ ակնկալվում է նաեւ երկրի նախագահի մասնակցությունը: Ֆրանսահայերը հուսով են, որ Ժակ Շիրակը ներկա կգտնվի եւ կդատապարտի Հայոց ցեղասպանության ուրացումը:

Հուշարձանի կանգնեցման գործին աջակցում է Ֆրանսիայի ողջ հայ համայնքը, այդ նպատակի համար դեռ 2 տարի առաջ ստեղծվել է հանձնախումբ: Իհարկե, գործը հաջողվել է նաեւ Լիոնի քաղաքապետի շնորհիվ, որը տվել է քաղաքի ճիշտ կենտրոնում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան կանգնեցնելու համաձայնություն: Բնականաբար եղել են նաեւ հակառակորդներ` ի դեմս Ֆրանսիայի պահպանողական քաղաքական ուժերի, հետեւողական աշխատանք է կատարում նաեւ երկրի թուրքական համայնքը` Թուրքիայի դեսպանությունների եւ հյուպատոսությունների գլխավորությամբ, նսեմացնելու Եղեռնի տարելիցը:

Հիլդա Չոբոյանը տեղեկացրեց, որ հուշարձան կկանգնեցվի նաեւ Մարսելի թաղամասերից մեկում, բազմաթիվ միջոցառումներ են նախատեսվում Շվեդիայում, Նորվեգիայում, Իտալիայում, Գերմանիայում, Արեւելյան Եվրոպայում:

Մ. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...