Jump to content

Фестиваль авторской песни Армении "Золотая гитара"


Recommended Posts

ПОСЛЕ СЕМИЛЕТНЕЙ ПАУЗЫ В АРМЕНИИ ПРОЙДЕТ ФЕСТИВАЛЬ "ЗОЛОТАЯ ГИТАРА 2006"

http://www.arminfo.info/news_ru_300306_14.shtml

ЕРЕВАН, 30.03.06. АРМИНФО. В Армении, спустя семь лет, пройдет конкурс-фестиваль авторских песен <Золотая гитара 2006>. Об этом сегодня на пресс-конференции сообщила заместитель министра культуры и по вопросам молодежи Армении Каринэ Ходикян.

По ее словам, для участия в выборочном туре авторы-исполнители должны до 20 апреля представить оргкомитету фестиваля свои авторские песни в сопровождении игры на гитаре форматами записи VHS, CD, VSD, DVD и Audio. Первый тур в живом исполнении песен пройдет 10-15 мая, а второй - 6- 10 июня. <За последние десять лет в Армении успело вырасти поколение новых певцов, о которых мы ничего не знаем>, - отметила замминистра, добавив, что фестиваль поможет восполнить вакуум авторской песни. К. Ходикян также выразила надежду, что фестиваль станет традиционным.

По словам председателя продюсерского центра <Овация> Самвела Месропяна, инициировавшего проведение конкурса, в Армении насчитывается 40-50 известных артистов жанра авторской песни, а фестиваль будет нацелен на поиск новых имен. Главное же к чему стремятся организаторы - устроить настоящий праздник авторской песни. Предположительно в фестивале примут участие известные представители авторской песни Армении - Рубен Ахвердян, Армен Мовсисян и Артур Месчян.

Link to post
Share on other sites

«Առավոտ»-ի մարտի 31-ի համարից:

Հեղինակայինի վակուումը կլցվի

«Օվացիա» պրոդյուսերական կենտրոնը՝ ՀՀ մշակույթի նախարարության եւ Մշակույթի զարգացման հիմնադրամի հետ համատեղ, կազմակերպում է հեղինակային երգի «Ոսկե կիթառ» հանրապետական փառատոն:

Հիշեցնենք, որ վերջին անգամ այս ոլորտում փառատոն կազմակերպվել էր 7 տարի առաջ: «Ոսկե կիթառին» կարող են մասնակցել հեղինակային երգի ժանրում հայերեն ստեղծագործող-կատարողները՝ կիթառի նվագակցությամբ: «Մշակույթի նախարարության դիրքորոշումը ավելի քան բարեհաճ է, ուզում ենք, որ փառատոնը հաջող մեկնարկ, ընթացք եւ ավարտ ունենա»,- երեկ հույս հայտնեց մշակույթի նախարարի տեղակալ Կարինե Խոդիկյանը: «Առավոտի» հարցին, գոնե հաջորդ տարիներին նախարարությունը ֆինանսական աջակցություն կցուցաբերի՞ փառատոնին, տիկին Խոդիկյանը պատասխանեց. «Շատ բան կախված է նրանից, թե ինչպիսին կլինի փառատոնը»:

«Որոշեցինք փառատոնի միջոցով ի մի բերել դաշտը, ճանաչել մեր երիտասարդ ստեղծագործողներին եւ տեղեկանալ, թե ինչ էտապում է այսօր գտնվում հեղինակային երգը»,- ասաց «Օվացիա» պրոդյուսերական կենտրոնի ղեկավար Սամվել Մեսրոպյանը: Նա տեղեկացրեց, որ փառատոնի առաջին փուլը կանցկացվի մրցույթի տեսքով: Ընտրված երիտասարդ կատարողները վերջնական փուլում հանդես կգան ճանաչված անունների հետ: Մեր հարցին՝ ովքե՞ր են ընտրելու լավագույններին, Ս. Մեսրոպյանը պատասխանեց. «Երիտասարդներին ընտրելու են Մարտին Ահարոնյանը, Էդվարդ Զորիկյանը, Տաթեւ Աղամիրյանը, Լեւոն Բլբուլյանը: Ռուբեն Հախվերդյանը, Արմեն Մովսիսյանը, Վահրամ Թաթիկյանը եւս ոգեւորված են փառատոնով: Հնարավոր է նաեւ Արթուր Մեսչյանին հրավիրենք»: Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ չափանիշներով է ընտրությունը կատարվելու: «Ես 99-ին ժյուրիի կազմում եմ եղել: Հայտ ներկայացրած 150 հոգուց 120-ը առաջին փուլից հետո դուրս մնաց: Եվ սա այն պատճառով, որ չէին պատկերացնում՝ ինչ ասել է հեղինակային երգ: Շատերին թվում է, որ եթե խոսք ու երաժշտություն են գրում, ուրեմն դա հեղինակային երգ է: Ո՛չ, խոսք եւ երաժշտություն գրում են բոլոր՝ այդ թվում՝ ռոք, փոփ նաեւ ռաբիս ժանրի ստեղծագործողները»,- նշեց Էդվարդ Զորիկյանը: Կազմակերպիչները որպես հեղինակային երգի վառ ներկայացուցիչներ, առանձնացրին Ռուբեն Հախվերդյանին, նաեւ Վիսոցկուն, որին ռուսները անվանում էին իրենց խիղճը, ու դա այն թվականներին, երբ սովետական ժողովրդի խիղճը իր կուսակցությունն էր. «Խորհրդային տարիներին հեղինակային երգը ուներ քաղաքական ենթատեքստ, դրա համար կոմսոմոլը նախապես պահանջում էր երգերի տեքստերը: Ուրիշ բան էինք ներկայացնում, իրականում այլ տեքստով երգում»:

Մարտին Ահարոնյանն էլ հեղինակային երգը բանաձեւեց հետեւյալ կերպ. «Հեղինակային երգը նախեւառաջ ինքնակենսագրական է, այս ժանրի մեջ իմաստ եւ նպատակ է դրված, օրինակ՝ լավ ու վատ տարիները, քաղաքական խնդիրները, սեփական ապրումները ներկայացնել խոսքի ու երաժշտության միջոցով... Պիտի հատուկ ուշադրություն դարձվի այս ժանրին, այն շուտ չի խունանում, ընդհակառակը՝ միշտ թարմ ու արդիական է: Ինչ վերաբերում է կիթառով մասնակցությանը, ես հաճելիորեն զարմացած եմ, որ մեր հեղինակ կատարողները՝ Ռուբեն Հախվերդյանը, Էդվարդ Զորիկյանը, Արմեն Մովսիսյանը, Վահան Արծրունին, Տաթեւ Աղամիրյանը եւ մյուսները նախանձելի կատարողականություն ունեն կիթառի»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...