Jump to content

Началась выплат компенсаций за вклады в Сбербанке


Recommended Posts

Այս լուրը վերցրել եմ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքից:

28.03.2006

Հարգելի քաղաքացիներ

Հայաստանի Հանրապետությունում սկսվել է ՀԽՍՀ խնայբանկում մինչև 1993թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում տրամադրելու գործընթացը: Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի կողմից ընդունված 2006թ. պետական բյուջեի մասին օրենքով` փոխհատուցում տրվելու է միայն 2005թ. հուլիսի 1-ից մինչև 2006թ. ապրիլի 1-ն անընդմեջ ընտանեկան նպաստ ստացող ընտանիքների անդամ, ստորև բերված սոցիալական խմբերում ընդգրկված քաղաքացիներին` ըստ հետևյալ առաջնահերթության.

70 տարին լրացած և դրանից բարձր տարիքի կենսաթոշակառուներ

մինչև 70 տարեկան կենսաթոշակառուներ

միայնակ կենսաթոշակառուներ,

Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ և նրանց հավասարեցված անձինք,

Հայաստանի Հանրապետության պաշտպանության 1990-1994 թվականների ընթացքում մարտական գործողություններին մասնակցած անձինք և նրանց ընտանիքների անդամներ, դրա հետևանքով հաշմանդամ դարձած անձինք և նրանց ընտանիքների անդամներ, ինչպես նաև զոհվածների ընտանիքների անդամներ,

առաջին, երկրորդ և երրորդ խմբի հաշմանդամներ,

Հայաստանի Հանրապետության պաշտպանության 1990-94 թվականների ընթացքում մարտական գործողություններից տուժած սահմանամերձ բնակավայրերի բնակիչներ,

երկրաշարժից տուժած աղետի գոտու բնակիչներ,

բազմազավակ ծնողներ, ինչպես նաև այդ ծնողների երեխաներ

Հաշվառման համար պետք է դիմել փաստացի բնակության վայրի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն (Փարոս)` ներկայացնելով սահմանված ձևի դիմում և հետևյալ փաստաթղթերը.

ա) ավանդատուի անձը հաստատող փաստաթուղթը,

բ) ավանդատուի ընտանիքի սոցիալական անձնագիրը,

գ) ավանդատուի սոցիալական ապահովության քարտը,

դ) ավանդատուի խնայողական գրքույկը, ինչպես նաև դրա լուսապատճենը,

Ներկայացված փաստաթղթերում անճշտությունների, ինչպես նաև լրացուցիչ տեղեկությունների անհրաժեշտության դեպքում, կարող են պահանջվել նաև այլ փաստաթղթեր:

Դիմումներն ընդունվում են 2006թ. ապրիլի 12-ից, մինչև յուրաքանչյուր աշխատանքային օրվա ժամը 16-ը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետը սահմանված է 2006թ. մայիսի 12-ը:

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...