Jump to content

Նշվում է մեծ աշուղ Ջիվանու ծննդյան 160-ամյակ&#


Recommended Posts

«Առավոտ»-ի 2006 թվականի մարտի 31-ի համարից:

ՋԻՎԱՆՈՒ ԵՐԵԿՈՆ ԵՎ ԿԱՅԱՑԱՎ, ԵՎ ՈՉ

Աշուղի ծոռ Ջիվան Հակոբյանը դժգոհ է հայ երգիչ-երգչուհիներից

Աշուղ Ջիվանու ծննդյան 160-ամյակի առիթով Ջիվանու անվան մշակութային նորաստեղծ հիմնադրամը «Ա. Խաչատրյան» համերգասրահում մարտի 28-ին անցկացրեց «Ջիվանու մուտքը Երեւան» հոբելյանական միջոցառումների առաջին համերգը:

Նախօրեին «Առավոտի» խմբագրություն էր եկել աշուղ Ջիվանու ծոռը՝ Ջիվան Հակոբյանը: Նա մեզ տեղեկացրեց, որ մեծ աշուղին վայել, հավուր պատշաճի չի անցել երեկոն, պատճառաբանելով, որ երգիչ-երգչուհիները միաբերան հրաժարվել են մասնակցել երեկոյին՝ առանց հոնորարի: Իսկ երեկոյի նպատակն էր լայն մասսաներին, այդ թվում՝ երիտասարդներին, ծանոթացնել Ջիվանու «խոր փիլիսոփայությանը»: «Յուրաքանչյուր երգի կատարման համար պահանջում էին 50 դոլար: Բայց եթե այդ գումարը վճարեինք, երկու երգ էլ կերգեին»,- նշեց Ջ. Հակոբյանը: Նա տեղեկացրեց նաեւ, որ իրենք դիմել են Ջիվանու անվան աշուղական դպրոցի տնօրեն Թովմաս Պողոսյանին, որը նույնպես հրաժարվել է անվճար ելույթից եւ այդ մասին հայտնել է համերգից մի քանի ժամ առաջ: Համերգը եղել է միայն հրավիրատոմսերով ու անցել լեփ լեցուն դահլիճում: Ընդ որում, հնչել է ընդամենը 3 երգ Ջիվանուց, ինչի պատճառով էլ հանդիսատեսը հուսախաբ է եղել:

Սերունդներ են կրթվել Ջիվանու երգերով ու քանի՜ երգիչ ճանաչում է ձեռք բերել հենց աշուղի թողած ժառանգությամբ, հետաքրքիր է՝ ո՞ր երգիչներն են հրաժարվել առանց հոնորարի բեմ դուրս գալ եւ հնարավոր չէ՞ր ի հարգանք աշուղի՝ մեկ համերգ էլ բացառություն անեին: «Ճանաչված երգիչների անունները չեմ ուզում հրապարակվի, որ նրանք հետագայում խնդիրներ չունենան Թովմաս Պողոսյանի հետ (5 երգիչ Թովմաս Պողոսյանի ղեկավարած դպրոցից էր-Ս. Դ.),- ասաց աշուղի ծոռը:- Համերգը փրկեցին աշուղ Լեյլին, երգիչներ Ռուբեն Սահակյանը, Րաֆֆին, թառահար Էդվարդ Ղեւոնդյանը, դաշնակահարուհի Անժելա Ղեւոնդյանը: Աշուղի մասին խոսք ասաց ճանաչված ազգագրագետ Շավիղ Գրիգորյանը»: Քանի որ ողջ տարի պետք է լինեն Ջիվանուն նվիրված միջոցառումներ Հայաստանի մարզերում ու քաղաքներում, վերջին ակորդն էլ՝ աշուղի ծննդավայրում՝ Ջավախքի Ղազախ գյուղում, Ջ. Հակոբյանը հույս ունի, որ հետագա համերգները կանցնեն ճանաչված երգիչ-երգչուհիների մասնակցությամբ: Մեր զրուցակիցը նշեց, որ 2005-ին Ջիվանուն նվիրված կառավարական մակարդակով կազմակերպված միջոցառմանը հարազատներից ոչ մեկը չի հրավիրվել, իսկ որպես Ջիվանու ծոռ՝ ներկայացրել են այլ անձի. «Եվ սա սփռվեց հեռուստատեսությամբ»:

Կապվեցինք երգիչ, «Սայաթ-Նովա» մշակութային միության նախագահ, կոնսերվատորիայի պրոֆեսոր Թովմաս Պողոսյանի հետ: Վերջինս հերքեց, որ իր եւ կազմակերպիչների միջեւ ընդհանրապես եղել է հոնորարի խնդիր: «Եկել են փետրվարի 18-ին, խնդրելով, որ մարտի 28-ին կայանալիք համերգին ես եւ իմ ղեկավարած աշուղական խումբը ելույթ ունենանք: Հետաքրքրվեցի՝ ովքե՞ր են մասնակցելու համերգին, նաեւ՝ թե կազմակերպչական բոլոր հարցերը, այդ թվում եւ ֆինանսականը, լուծվա՞ծ են: Պատասխանը եղավ՝ մի բան կանենք: Գնացին-եկան, արդեն համերգի նախօրեին դարձյալ խնդրելով իմ եւ երգիչներիս մասնակցության համար: Ես հիմնադիր տնօրենն են մեծանուն աշուղի անունը կրող դպրոցի, պրոֆեսիոնալ մարդ եմ եւ չեմ կարող տանել ինքնագործունեությունը, այդ թվում ամենագլխավորը՝ կազմակերպչական ինքնագործունեությունը: Աշուղ Ջիվանու 160-ամյակին մենք պատրաստվում ենք մեծ միջոցառման՝ նոյեմբեր ամսին, որի նախապատրաստական աշխատանքները սկսել ենք անցյալ տարվանից»,- հայտնեց Թ. Պողոսյանը:

Քանի որ Ջիվանու ծննդյան 160-ամյակի առիթով կազմակերպված երեւանյան համերգին ներկա է եղել մշակույթի նախարար Գեւորգ Գեւորգյանը, ուստի ցանկացանք լսել նրա տպավորությունը համերգից: Նախարարի մամուլի քարտուղար Նառա Դանիելյանը «Առավոտին» փոխանցեց. «Նախարարն ինքն էլ է հուսախաբ եղել համերգից: Նախարարությունը աջակցել է, որ «Ա. Խաչատրյան» համերգասրահը վարձակալության տրվի ինքնարժեքից ցածր գումարով: Ինչ վերաբերում է ծրագրի հագեցվածությանն ու կազմակերպչական խնդիրներին, այդ հարցում էլ կաջակցեինք, եթե դիմեին»:

Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...