Karmir Posted April 11, 2006 Report Share Posted April 11, 2006 ՍԱՂՄՈՍԱՎԱՆՔԻՆ ՈՉԻՆՉ ՉԻ՞ ՍՊԱՌՆՈՒՄ 15:14 11/04/06 http://www.panorama.am/index.asp?sel=4586&l=a Պատմաճարտարապետական հուշարձանի կարգավիճակ ունեցող հանրահայտ Սաղմոսավանքին, որը կառուցվել է 12-13-րդ դարերում, ոչինչ չի սպառնում: Այսօր Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում այդ մասին հայտարարեց մշակույթի և երիտասարդության հարցերի փոխնախարար Գագիկ Գյուրջյանը: Նրա խոսքով, հուշարձանը գտնվում է իրենց նախարարության վերահսկողության ներքո, և դրա տարածքում ոչինչ չի կարող տեղի ունենալ: Փոխնախարարը հայտնեց, որ մի հասարակական կազմակերպության անդամներ որոշել են սեփական նախաձեռնությամբ մաքրել հուշարձանի տարածքն ու հավաքել շրջակա քարերը: Ստանալով ահազանգ, որ Սաղմոսավանքի շրջակայքում պատրաստվում են շինարարական աշխատանքներ իրականացնել, նախարարության ենթակայության ներքո գործող հուշարձանների պահպանության գործակալության աշխատակիցներն անմիջապես հսկողություն տակ են վերցրել տարածքը: Ինչպես նշեց Գ. Գյուրջյանը, ինչ-որ կազմակերպություն ճարտարաշինարարական համալսարանի ուսանողներին առաջարկել է մասնակցել Սաղմոսավանքի շրջակայքում գտնվող պատի վերկառուցման աշխատանքներին: «Դա հատուկ պահպանվող տարածք է, և առանց համապատասխան թույլտվության ոչ ոք այստեղ ինչ-որ աշխատանքներ իրականացնելու իրավունք չունի»,-ընդգծեց փոխնախարարը: Նշենք, որ հիշյալ տարածքում գտնվող պատը, որը չգիտես թե ովքեր ու չգիտես թե ինչ ծրագրով ցանկանում են «վերակառուցել», մ.թ. 1-ին դարից եկած պատմաճարտարապետական հուշարձան է: /Panorama.am/ Quote Link to post Share on other sites
Karmir Posted April 11, 2006 Author Report Share Posted April 11, 2006 Сагмосаванку ничего не угрожает 15:14 11/04/06 http://www.panorama.am/index.asp?sel=4586&l=r Армянскому архитектурно-историческому памятнику 12-13 веков Сагмосаванк ничего не угрожает. Об этом сегодня в беседе с корреспондентом Panorama.am сообщил заместитель министра культуры и по делам молодежи Армении Гагик Гюрджян. По его словам памятник находится под контролем Министерства, и на его территории ничего не может происходить. Замминистра сообщил также, что представители одной из общественных организаций по собственной инициативе решили организовать уборку территории и собрали камни. Сразу же после получения сообщения об этих работах сотрудники представительства Агентства по охране памятников при Министерстве взяли под контроль ситуацию. Как отметил Г.Гюрджян, некая организация предложила студентам Государственного архитектурно-строительного университета Армении принять участие в программе строительства стены на территории Сагмосаванка. “Это специально охраняемая территория, и без соответствующего разрешения никто не имеет права осуществлять здесь какие-либо работы”, - подчеркнул замминистра. Отметим, что находящаяся на указанной территории стена, которую собираются заново построить по неизвестно какому проекту, также является архитектурно-историческим памятником 1 века н.э. /Panorama.am/ Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.