Jump to content

«Հայոց ցեղասպանություն»


Guest Guest12568

Recommended Posts

Guest Guest12568

ԿԱՆԱԴԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՄԲ ՑՈՒՑԱԴՐՎԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՖԻԼՄ

Ապրիլի 12-ին Կանադայի հեռուստատեսության TVO-2 ալիքով Կանադայում առաջին անգամ ցուցադրվեց Էնդրյու Գոլդենբերգի «Հայոց ցեղասպանություն» վավերագրական կինոնկարը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, Կանադայի թուրքական կազմակերպությունները արշավ էին նախաձեռնել կինոնկարի ցուցադրումից առաջ հեռուստաալիքի ստուդիայում թուրք «պատմաբանների» մասնակցությամբ մեկ ժամանոց քննարկումներ անցկացնելու նպատակով, սակայն հեռուստատեսությունը բավարարվել է տեղական լրատվամիջոցների երեք ներկայացուցիչների մասնակցությամբ 5-7 րոպեանոց անկողմնակալ զրույցով:

«Հայոց ցեղասպանություն» կինոնկարը ցուցադրվելու է նույն հեռուստաալիքով նաեւ ապրիլի 16-ին եւ երկու անգամ ապրիլի 24-ին: Ամերիկյան WNED Buffalo հեռուստակայանը ֆիլմը կցուցադրի ապրիլի 17-ին եւ 21-ին: Այն հնարավորություն կունենան դիտելու նաեւ Կանադայի մի շարք բնակավայրերում:

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...