Jump to content

Նաիրի Զարյան


Recommended Posts

ԱՐԱ ԳԵՂԵՑԻԿ

( հատված)

Մտնում է Արան շքախմբով: Կողքին Վաշտակ զորավար, ետևից Վարուժան բռնած լայնալիճ աղեղը, ապա Արամանյակ՝ ձեռքին կապույտ կերպասյա կտորով փաթաթված մի ծանրոց: Բազմությունը խոնարհվում է: Սպառազեն շքախումբը կանգնում է դռների մոտ: Արա, Վաշտակ, Վարուժան և Արամանյակ առաջ են գալիս: Նինոս իջնում է գահից և Արայի հետ ողջագուրվում:

ԱՐԱ

Ողջո՜ւյն քեզ, Նինոս , իմ հայր , և բարեկամ,

Ողջույն քեզ, լուսամայրդ Շամիրամ,

Բերել եմ ձեզ շնորհքը մեր հայկական աստվածների

Եվ օրհնությունը իր բարեկաթ արքայամոր:

ՆԻՆՈՍ

Գեղատեսիґլ Արա,Բահաґլ թող քեզ լուսավորի

Թող նետդ հար դիպոґւկ լինի , աշխարհըդ ՝ բախտավոր:

Ողջո՜ւյն , Վաշտակ, բարի է ժամերդ ժամանման:

(Վաշտակը վերցնում է ծանրոցը Արամյակից)

ՎԱՇՏԱԿ

Ո՜վ իմաստուն Նինոս, հրամայիґր ,

Թող վերցնեն համեստ այս առարկան:

Այս աղյուսի վրա բևեռագիր

Հիշատակված են ընծաներն աստվածաընտիր ,

Որ քեզ համար բերել է իմ հայոց արքան

Ի տըրիտուր քո վեհ ուշադրության:

ՆԻՆՈՍ

Դու ինքըդ , ո՜վ Վաշտակ, ազնիվ ձայնովըդ ընթերցիր:

ՎԱՇՏԱԿ

(Կարդում է աղյուսը)

"Վահագն է վեհ աստված վիշապաքաղ

Եվ Անահիտ է ոսկեմայր յուր ամուսին:

Արան արքան է հայոց և Արամա որդին

Եվ թոռնորդին Հայկա, -

Արան ասում է. ես աստվածներիս կամքով,

Ընծայեց իմ դաշնակից Նինոս թագավորին

Երեք հազար նժույգ փռուգիական թամբասարքով

Երեք հազար արջառ, երեք հազար երինջ,

Երեք անգամ երեք հազար ոչխար և այծ,

Որ արքենի հրամանով ենք հավաքված

Անահիտի մեհենական արոտավայրից,

Արան ասում է. ես այս ամենից բացի,

Շամմուրամատ հըզոր տիկնոջն ընծայեցի

Երեք տասըն տաղանդ ոսկի սոփերական,

Երեք տասըն ակնազարդ, ապարանջան,

Երեք տասըն կապիճ այրարատյան որդան կարմիր,

Արան ասում է . ես այս բարիքն արքայական

Ընծայեցի ի հաստատումն սիրո և միության":

ՆԻՆՈՍ

Ով քա՜ջ Արա, առատաձերն, աշխարհաշեն,

Քո ընծաները ճոխ ուրախացնում են իմ հոգին.

Ի քար կը սեպագրեմ , որ սերունդներն առմիշտ հիշեն :

ՇԱՄԻՐԱՄ

Իբրև ընծա շատ պերճ էր, արժանի գովասանքին,

Իբրև հարկատվություն աղքատ էր չափազանց:

ԱՐԱ

Չքնաղ Շամիրամ, Ինչո՞ւ ես ինձ վիրավորում,

Ինչո՞ւ իմ ընծաները " հարկ" ես անվանում

Մի՞թե պարտվել են քո զորքից գնդերը հայկազանց:

Մի՞թե ես չեմ պայազատել իմ աշխարհում ազատ

Իմ նախահայրերին :

Վաղընջական հընում

Բախվել են, ճիշտ է, մեր դյուցազնական նախնիք,

Եվ հաղթության արևն երջանիկ

Մեկ ձեզ է փայփայել

Մեկ մեզ փայփայել:

Արդ Մեծ Նինոս և իմաստուն իմ հայր Արամ,

Իրենց աստվածների անմահ կամաց վայել,

Դարձան իրար ընկեր և բարեկամ.

Այդ էր օգուտը արամյան երկրի,

Օգուտն էր այդ և ասորաց երկրի:

Եվ ես, Արա և Արամյա որդին և զարմ Խալդյան ,

Եվ չեմ սովոր քամահրական այդ բարբառին :

Հոժար սրտով եկել եմ ես Ասորեստան,

Եվ ձեզ բերել եմ ոչ թե հարկ ըստրկության

Այլ ընծաներ հավասարից հավասարին:

ԱՄՍԱՐ

Նա հանդգնում է թագուհու դիմաց:

ՆԻՆՈՍ

Այդ ո՞ր ստրուկն էր հոխորտաց:

Հանգստացի՜ր, ով դյուցազունդ, թագուհին

Քամահրելու մտադրություն չուներ:

Հրամայում եմ, ավագնեґր և պալատականնեґր,

Երկրպագեґլ իմ դաշնակցին և ինձ հավասարին:

(Արայի ձեռքից բռնում և նստեցնում են գահի

վրա իր կողքին: Բոլորն ընկնում են բերանքս

ի վայր, բացի Բահալի քրմապետից: Շամիրամ

հափշտակված նայում է Արային) :

ՇԱՄԻՐԱՄ

Լսո՞ւմ ես, քրմապետ , Նինոս հրամայեց.

Երկրպագիґր:

( Քուրմը կատարում է հրամանը: Արտաբան,

Ասմար և Նինար խոսում են շշուկով):

ԱՍՄԱՐ

Ես բան չհասկացա:

ԱՐՏԱԲԱՆ

Նա նրա ուժն է ստուգում:

ՆԻՐԱՐ

Եվ կռահեց:

ՎԱՇՏԱԿ

Ազնի՜վ Նինոս, թոґղ քո սրտով Բահալ քեզ տա

ՇԱՄԻՐԱՄ

Վաշտաґկ, դիմում եմ քո միջնորդության.

Ինձ հաշտեցրոґւ հայոց արքայի հետ:

Եթե ինձ թույլ տա վեհասիրտ Արան,

Ես անպաճույճ խոսքով, իսկույն ևեթ ,

Կըբացատրեմ իմստն իմ կատակի:

Դա մի քմահաճույք էր կանացի:

Ներիґր ինձ վեհ Նինոս, և դուք ազնիվ կոչնակներ,

Լսել էինք համբավը Արայի գեղեցկության,

Տեսնում ենք արդ, որ նա յուր համբավից կանգնած է վեր,

Եվ իմ սրտում ծնվեց ահա բնական,

Թեպետ և ոչ խոհեմ մի ցանկություն,

Տեսնել հայոց թագավորի հոգին.

Արդյոք նմա՞ն է դիցական կերպարանքին,

Եվ ես հանդգնեցի դիպչել նրա հոգուն:

Նա բռնկվեց, աչքերի մեջ, փայլատակեց

Եվ յուր արքայական փայլով բազմապատկեց

Մարմնի գեղեցկությունը : Դուք տեսաք

Շքեղ հոգի շըքեղ կեղևի տակ:

ԱՐԱ

Ներիґր ինձ , վեհդ Շամիրամ, ես բարկացա:

ՇԱՄԻՐԱՄ

Օ՜, ոչ, շնորհակալ եմ քեզանից , արքաґ,

Դու բարկության պահին այնքա էիր գեղեցկատես ,

Որ ես պատրաստ եմ բարկացնել քեզ վերստին,

Եթե լոկ դա չըվնասեր տերունական գործին:

ՆԻՆՈՍ

ՈՒրախ եմ ես, բարեկամնեґր, որ հաշտվեցինք:

Բուռն ամպրոպից հետո

Երկինքը առավել է գեղեցիկ,

Եվ արդ, աշխարհակալ իմ հարևան,

Ի հատումցումն ընծաներիդ առատության,

Առ այս աքքատական ակնառու գոտին

Եվ նրանից կախիր այս սուրն ահա ոսկեպատյան,

Որով կըհարվածես դու քո և իմ ոսոխներին:

Քեզ պահապան Բահալ և Անահիտ աստվածուհին:

Ադադանաշոґւր, արքունական իմ պահարաններից

Ընտրիґր ազնիվ քարեր և կերպասներ ոսկեերիզ

Հայոց ավանդապաշտ Արքայամոր համար

Եվ թագուհուն չքնաղ՝ Նուարդայի համար,

Ընտրիґր, ապա, հայոց թագավորի համար,

Շքեղ ռազմակառքեր և փըղոսկրյա մահճակալներ,

Ապա հայոց զորքի համար զրահներ,

Որ կտավից են յոթնատակ հյուսված,

Արմավենու թելից զանգապաններ

Եվ այս ամենն, ինչով օժտել է մեզ Բահալ աստված:

Այնուհետև հայոց շքախմբի համար,

Թող պատրաստեն ճանապարհի առատ պաշար.

Պերճապատյան սըրեր և ճոխ ռազմահանդերձ.

Արան ինձ լիաբուռ ընծաներով պատվեց:

Արա այնպես, որ ասորեստանցիք

Չվաստակեն ժլատության համբավը չար,

Քանզի ընծան ընծայողի պատվին է հավասար:

Մատռվակնե՜ր, բերեք մեզ ըմպելիք:

(Ըմպելիքը մատուցում են արքունական ծիսակատարությամբ):

Link to post
Share on other sites

ՇԱՄԻՐԱՄ

Վաշտա´կ, դիմում եմ քո միջնորդության.

Ինձ հաշտեցրո´ւ հայոց արքայի հետ:

Եթե ինձ թույլ տա վեհասիրտ Արան,

Ես անպաճույճ խոսքով, իսկույն ևեթ ,

Կըբացատրեմ իմստն իմ կատակի:

Դա մի քմահաճույք էր կանացի:

Ների´ր ինձ վեհ Նինոս, և դուք ազնիվ կոչնակներ,

........................................................................

.......................................................................

Տեսնել հայոց թագավորի հոգին.

Արդյոք նմա՞ն է դիցական կերպարանքին,

Եվ ես հանդգնեցի դիպչել նրա հոգուն:

Նա բռնկվեց, աչքերի մեջ, փայլատակեց

Եվ յուր արքայական փայլով բազմապատկեց

Մարմնի գեղեցկությունը : Դուք տեսաք

Շքեղ հոգի շըքեղ կեղևի տակ:

Angel ջան այս հատվածում երկու տող պակասում է ինձ մոտ (......... նշվածները) : Քեզ մոտ նայիր ու ինձ ուղարկի, ես կավելացնեմ :)

Link to post
Share on other sites

Angel ջան այս հատվածում երկու տող պակասում է ինձ մոտ (......... նշվածները) : Քեզ մոտ նայիր ու ինձ ուղարկի, ես կավելացնեմ :)

Արաքսիա ջան, գրքում գրված է , որ սա Վաշտակի խոսքերն են, երևի սխալ է:

Շնորհակալությու՛ն: :flower:

Link to post
Share on other sites

Արաքսիա ջան, գրքում գրված է , որ սա Վաշտակի խոսքերն են, երևի սխալ է:

Շնորհակալությու՛ն: :flower:

Ավելացրեցի :)

Մանե ջան , ճիշտն ասած ես մտադրված եմ Շամիրամ գրել , քանի որ մի քիչ տրամաբանական չի, որ Վաշտակը նման խոսքերով ինքն իրեն է դիմում :hm:

Վաշտա´կ, դիմում եմ քո միջնորդության.

Ինձ հաշտեցրո´ւ հայոց արքայի հետ:

......................

Link to post
Share on other sites
  • 2 months later...

Գուցե նստած պատշգամբում

Թախծում ես դու մեկի մասին,

Որ երազում է ուրիշին,

Եվ քեզ բնավ չի նկատում:

Ես քո դիմաց այրվող մի հուր,

Չես նկատում , այրվում եմ զուր,

Մեկն էլ գուցե ինձ է փարվում

Իր իղձերում, իր աշխարհում:

Դու ուրիշի, ես՝ քո դիմաց

Դողում ենք լուռ, այրվում անվերջ

ՈՒ մոխրանում մեր չսիրած ,

Մեզ չսիրող թևերի մեջ:

Link to post
Share on other sites

Շնորհակալ եմ աշխարհից, երբ որ դու կաս աշխարհում,

Թեկուզ ինձնից հավետ հեռու, հավետ անհաս աշխարհում:

Անցնեմ միայն ձեր տան մոտով, տեսնեմ ստվերդ պատին,

Թող իմ դիմաց միշտ փակ մնա ամեն դարպաս աշխարհում:

Փողոց ելնեմ ու դու հեռվից հրդեհի պես երևաս,

Հեռվից այրես ու անց կենաս, դառնաս երազ աշխարհում:

Մի առավոտ միայն ժպտաս, ինչպես արևն ամպերից,

Այնուհետև թող միշտ անձրև թափվի վրաս աշխարհում:

Գնում եմ ես մերժված, տրտում: Մնաս բարյա՜վ ... բայց կրկին

Շնորհակալ եմ աշխարհից, երբ որ դու կաս աշխարհում:

Link to post
Share on other sites
  • 4 months later...

ՎԵՐԱԾՆՈՒՆԴ

Հանգստանում էր արեգակը՝ հեռավոր լեռան քով,

Ինչպես հնձվորը՝ ողողված ոսկե հոսուն քրտինքով:

Եռում էին աշխատանքի մեր բանակները հանդում

Համայնական արոտներից նախիր ու հոտ եկան տուն:

Իսկ ես կանգնած ոսկի արտում՝ նայում էին լեռներին

ՈՒ հմայվում աղմուկներով, երանգներով երկրային :

Մի թուփ տեսա ճամափամիջին, ապրեմ-չապրեմ սպիտակ,

Նա կոխորտվել էր, կըռացել էր անցորդների ոտքի տակ:

Կաթում էր հյութն ինչպես արյուն ցողուններից նրա ցած,

Եվ տերևներն էին բոլոր փոշաթաթախ, ծվատված.

Բայց նա պահել էր լուսեղեն իր ծաղիներն անաղարտ,

Եվ արևով էր ողողված նրա հայացքը հըպարտ:

Ես ցանկացա պոկել ծաղիկը արմատից ու նետել,

Ամենօրյա դանդաղ մահից նրան ընդմիշտ ազատել:

Բայց նա ցողունը լոկ զիճեց՝ պայքարելով մինչև վերջ

ՈՒ խորամուխ արմատներով մնաց կրկին հողի մեջ:

Մնա՜ց ... նորից նա կարձակի և´ նոր ծիլեր, և´ ցողուն.

Եվ կըտոկա նախիրների ու հողմերի անցնելուն:

Ետ նայեցի ես մի վայրկյան մոտիկ հեռու դարերին

Եվ հիշեցի, իմ ժողովո՜ւրդ , հերոսական քո ուղին:

Արևաներկ այս լեռներում, ուր կա երկինք այսքան լուրթ,

Տառապեցիր դու դարերով, իմ ժըրաջան ժողովուրդ:

Անցավ հազար ահեղ բանակ և կոխոտեց անխընա,

Քեզ տըրորեց որպես ծաղիկ՝ ճամփին ընկած անխընամ,

Անցավ այս վեհ գագաթներով հազար մրրիկ, հազար ամպ,

Հազար թըրեր կոտըրվեցին կայծակների սաստկությամբ:

Հին արևելքն ու արևմուտքն այստեղ իրար բախվեցին,

Պղնձակուռ զրահներով, նիզակներով շանթածին:

Անցան պարսիկ բռնկալաները ծանրաքայլ փղերով,

Հողով, հոգսով ծանրաբեռնված խրճիթներիդ վրայով,

Քանի՜ անգամ հավաքեցին, տարան քո հին լեռներից,

Նըժույգների երամակներ ու ջորիներ ու երինջ:

Հետո Հռոմի ագահ ու նենգ զորավարները եկան

ՈՒ քամեցին արծաթ , ոսկի ՝ քո քրտինքից ռամկական:

Դև Չինգիզ-խանն ասպատակեց գյուղերը քո գետնափոր,

Անցավ ինչպես պտուտահողմ, ինցպես ամպրոպ ահավոր,

Եվ Լենկ-Թեմուրն ինչպես հեղեղ քո կիրճերով արշավեց,

Քանդեց-քշեց քեզ տեղահան ամբոխներով դառնահեծ:

Եվ քո արյան ու քրտինքի գետերը հորդ ու արդար

Քո տնաբույս տերերն էին խըմում ագահ, դարեդար:

Բայց դու կրկին ճամփամիջի փոշիներից բարձրացար

ՈՒ ծաղիկներըդ պազեցիր դեպի արևը պայծառ:

Ընդվըզեցիր տերերիդ դեմ կղերական, աշխարհիկ

Եվ նրանց վայր գլորեցիր քո ժայռերից անառիկ :

Չդադարեց կարկաչելուց հավերժաբուխ քո հոգին,

Նման ձյունուտ գագաթներից ներքև իջնող գետակին,

Գույներ տվիր նկարչական, արշալույսի նման վառ,

Հանճարափայլ Նաղաշների վըրձինը նուրբ ու ճարտար,

Շողշողացին ադամանդե տաղերն անմահ Քուչակի,

Սայաթ-Նովան սփռեց շըռայլ երգերի գոհար ու հակինթ,

Եվ իբր անանց խորհրդանիշ քո կենսաթով հանճարի

Դու ողկույզներ քանդակեցիր քո շենքերին վիթխարի:

Եվ քեզ դիպավ օսմանական սուլթանների թուրը կեռ,

Բերավ քեզ նոր ստրկության ծանրախավար տարիներ.

Եվ ռուսական ցարի դաժան կրունկն իջավ քո մեջքին,

Ճզմեց մարմինըդ հոշոտված և հոշոտեց քո հոգին:

Անցան Դարեհ ու Լենկ-Թեմուր իրենց փառքով արնաներկ.

ՈՒ ծնվեցին երկրի վրա ոսկու խարդախ արքաներ:

Քո տառապած մարմնի վրա բուսավ մի նոր թշնամի

Ավելի ժանտ, քան դահիճներն անցյալ բոլոր դարերի.

Քո թշնամին այդ նենգավոր կոչվում էր հայ փողատեր

Նա քո արյունը վաճառեց շուկաներում շահաբեր,

Քանի՜ անգամ դու ծառացար դահիճներիդ հանդիման,

Փըշրվեցին քո ալիքները ժայռի դեմ բռնության,

Քանի՜ ճամփա որոնեցին քո որդիները հերոս,

Քանի՜ սրտեր իջան շիրիմ չկատարված իղձերով:

Փայլատակեց մառախուղում Նալբանդյանի բոց հոգին,

Շաչեց անմահ Պարոնյանի ծաղրի մտրակն ահագին,

Մեծ Լոռեցին իր քնարով և քախցրաղոս, և ցավոտ

Ինչքա՜ն երգեց ու երազեց քեզ մի խաղաղ առավոտ

Մինչև ելավ կյանքի ծովից բոլշևիկյան մի սերունդ,

Անցած, գալիք մրրիկների կայծակի փայլն աչքերում,

Տարավ կորած քո քարավանն ու մոլորված քո ուղին՝

Միացնելու օվկիանածուփ դասակարգի գրոհին:

Ապրեմ-չապրեմ ծաղկի միջից վերածնված դու ելար,

Ինչպես Վահագնը պատանի՝ այն եղեգից բոցավառ:

Եվ Հոկտեմբերը քեզ տվեց բոցափրփուր նըժույգներ,

Եվ նետվեցի ռազմի ճակատ քո զավակներն անվեհեր:

Քո սուրբ արյունը թափեցիր դու այս անգամ քաջաբար

Կոմունիզմի դրոշի համար, հանուն գործի քո արդար:

Եղբայրական ժողովուրդները, հեռավոր ու մոտիկ,

Պատնեշ եղան թշնամու դեմ և քո բազկին զորավիգ.

Ձեռք մեկնեցին ու բուժեցին նրանք վերքերդ բոլոր,

Վերքերը քո և´ նոր, և´ հին , գերմարդկային, դարավոր:

Ահա քո լույս երկնքի տակ, մետաքսաքող լեռներում,

Աշխարհաշեն զավակներիդ բազմություններն են եռում:

Ահա դաշտերըդ բամբակի ու այգիներըդ առատ,

Խաղաղ ու հաշտ, առյուծակերպ , նստած է լեռն Արարատ,

Եվ Երևանը, քո ոստանն է իր շենքերով վարդագույն,

Նման երգով երջանկությամբ շառագունած քո հոգուն,

ՈՒր ծուխն է գործարաններիդ գանգրագիսակ ելնում վեր,

Ձուլվում է կապույտ քո երկնքին, անէանում անըստվեր:

Ահա վառվում են ամեն օր մայրամուտներդ շռայլ

ՈՒ զարդարում լեռներդ սեգ՝ զրահներով բոցափայլ,

Արշալույսներն են կարմրում կատարներին քո ձյունոտ,

Կիզում է լուռ մարդու հոգին հազար երազ ու կարոտ...

ՈՒր կա երկինք այսքան կապույտ , այսքան հստակ, ոսկեծիր _

Չքանղ ես դու, որպես առողջ մանկան երազ, իմ երկի՜ր:

"Փրկիչ" կոմունիզմի գովքից սիրտս խառնեց: Ինչևէ...

Մանե ջան, իսկ այդ հատվածը հնարավո՞ր չի հանել

Link to post
Share on other sites

ՀԱՅՐԵՆԻ ՏՈՒՆ

Այս գիշեր տեսա մի անուշ երազ:

Ես հայրենի տունն էի նորոգում,

Մանկության երկինքն էր բացվել վրաս,

Եվ արշալույսներ կային իմ հոգում:

Անտեղ էր մայրս, հայացքը պայծառ,

Մայրենի լեզվով խոսում էր առուն,

Խշշում էր բակում հինավուրց մի ծառ...

Այնպես ծանո՜թ էր և այնպես գարո՜ւն...

Երդիկից կաթած շողն արեգական

Թվում էր հոգուս ոսկյա բանալի:

Արևն էր նայում աչքով մայրական,

Եվ քաղցր էր աշխարն ու հասկանալի ...

Link to post
Share on other sites

ԱՐԶԱՔԱՆԴԻ ԽՆՁՈՐՆԵՐԸ

Ռազմաճակա´տ, լսիր: Դյուցազուննե՜ր,

Լսեք մի պահ դուք ձեր բանաստեղծին.

Ես ձեզ համար երգում եմ այս գիշեր

Արզաքանդի խնձորների մասին:

Փռված է ջերմ կապույտ երկնքի տակ

Խնձորենու լայնածավալ այգին:

Վազում է ձորակով մի խենթ գետակ

Որպես մանուկ անհոգ ու հրճվագին:

Ծառերն այնտեղ տնքում են հաճույքից

Պտուղը թևերով հազիվ գրկած,

Կարծես շիկնած իրենց փարթամ բերքից՝

Ինչպես համեստ հարսները՝ նայելով ցած:

Ամեն խնձոր ասես մի ձմերուկ,

Որ հրաշքով է լոկ բուսել ծառին:

Այդ չէր տեսել արևն անգամ ծերուկ

Իր ճոխ արարչական ճանապարհին:

Ծառերի տակ հարսներ ու աղջիկներ

Խնձոր են հավաքում հատված-հատված,

Ծեր այգեպանը կանաչին թիկնել՝

Նայում է աշխարհին իբրև աստված:

Ստվերի տակ նստած տարեց մի կին

Արտորալով* գործում է իր գուլպան:

_Բարև, մայրիկ, հրաշք է ձեր այգին,

Դուք խնձորներ ունեք անմահական:

Այստեղ եղել եմ տարիներ առաջ,

Այս ձորն ամուլ էր, կորդ էր, աննվաճ.

Այս բուրավետ այգին ինչպե՞ս բուսավ:

Պառավ կոլխոզուհին ժպտաց, ասավ.

_Բարո´վ եկար, որդի´, հազա՜ր բարով,

Միշտ ա´նց կենաս դալար ճանապարհով,

Քոնն է այգին, մտի´ր դու համարձակ,

Թող Հիտլերին դիպչի հազար կայծակ:

Թափում է նա հեղեղներով արյուն,

Որ տիրանա մեր նորատունկ այգուն:

Իմ զավակներն են քաջ՝ փորել այգին,

Մեր առվակներն են պաղ՝ ջրել այգին,

Մեր զով հովերն են օրորել այգին,

Մեր արևից է կարմըրել այգին:

Ես եմ այգին պահել ու փայփայել:

Ասում են ինձ, արի, այգուցըդ ել:

Ինչո՞ւ ելնեմ ես իմ տնկած այգուց.

Հազար զավակ ունեմ, հազար առյուծ.

Նրանք հեռվում կռվում են հուսավառ,

Գուլպա եմ ես գործում նրանց համար:

Աշուն է, ամպամած մի հորիզոն:

Եղյամն է պարզ նստել խըրամատին:

Շտապ հասավ նվիրաբեր ավտոն

ՈՒ մարտիկներն արկղները արագ բացին:

Մի արկղի մեջ գուլպա տասներկու զույգ,

Ամեն մի զույգի հետ մի զույգ խնձոր,

Ամեն խնձոր ասես մի ձմերուկ,

Եվ գիրը կարդացին խորհրդավոր.

"Ձեզ, իմ քաջե´ր, հեռու Հայաստանից,

Արզաքանդում ապրող պառավ նանից:

Ծաղկել է այս այգին այն աշխարհում,

Որի համար թափում եք դուք արյուն:

Առե´ք, այս խնձորներն, անո´ւշ արեք,

Ճուտեր եք արծըվի, արծի´վ դառեք,

Եվ միշտ հիշեք, ոնց որ սիրած անուն,

Թե ինչ երկիր, ինչ հո´ղ եք պաշտպանում ":

* արտորալով- շտապելով

Link to post
Share on other sites

ՁԱՅՆ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ

.........( ԿՐՃԱՏ )

Այս թուղթը կարդալիս հիշեցեք անմահ այն Մաշտոցին,

Որ լույս է հավաքում երկրից երկիր թափառական

Եվ իբր արճիճ հալեց իր սեփական հոգին

ՈՒ շիկացած երազի մեջ պայծառ երևացին

Հայոց գրերն ու ապագան:

Ապա հիշեք դուք այն դարերը բազմաբեղուն,

Մեր մատյաները ստվարածալ,

Դպրոցները շեն,

Երբ որ թևում էր համարձակ մեր հանճարի մեղուն,

Երբ դարերի իմաստության գանձերն էին պեղում

Քաջախորհուրդ Եղնիկն ու Եղիշեն:

Այն ձեզ էր հորդորում քերթողահայրը մեծ՝ Խորենացին

Որ մի ձեռքով բռնեց կերոնն* Արևելքի

Եվ լույս արավ դեպի դարերը հին:

Տեսավ նա այն ուղին,

Որով անցել է մեր քարավանը ամպրոպածեծ:

Առասպելի ոսկյա կեղևը նա բացեց,

Գտավ մեր պատմության կորիզը կենսաթով

Եվ այն, ինչ նիզկաով էր գրավել Տիգրանը մեծ,

Նա նվաճեց կրկին մագաղաթով:

Ով է հյուսել մի վեպ այսքան ակնակուռ:

Մեր դյուցազուն Դավթին այն որ Սոհրաբն է հավասար.

Ով է սիրել իր հայրենիքն այնքան որդիաբար

Եվ որ դարում փայլատակել է այլ մի թուր

Այսքան մարդկայնորեն արդար:

Անմահ ժողովուրդը մեր:

Հազարամյակների արևակեզ ճանապրհորդ:

Նա իր հետևում թողեց բազում աշխարհակալ ցեղեր

Եվ ինքն այստեղ հասավ.

Իր գանձերով հպարտ ու ծանրաբեռ՝

ՈՒնենալով հոգում՝ իբրև անթեղ ու առաջնորդ,

Եղբայրությունը ժողովուրդների:

Եղբայրություն... Սա հին է

Եվ ծանոթ մարդու շրթունքներին

Այն օրվանից,

Երբ մարդու միս նա չուտել դեռ հազիվ էր սովորում.

Եվ նոր, ինչպես բոսորաշող գինին

Հանդիասավոր երդման բաժակներում:

Բայց նա´ միայն գիտե, թե որն է մշտավառ

Կորիզը ցեղերի եղբայրության,

Ով որ իբրև բերքերով բեռանվորված մի ծառ՝

Կանգնել է միայնակ, անօգնական,

Խուժդուժ խորշակների խաչաձևման հովտում:

Մենք այդ գիտենք:

Գուցե և այդ էր մեզ տալիս իմաստություն

Այնքան ամուր սեղմել յուրաքանչյուր բազուկ,

Որ մեզ մեկնում էին ամեն անգամ

Ամիբանի թոռները գանգրաշուք,

Պայազատներն Ապշեբոնյան թերակղզու

Եվ մոտ, հեռու ամեն մի բարեկամ:

Եվ այդ էր, որ մեր սիրտը թունդ հանեց

Իբրև անափ երջանկության ղողանջ,

Երբ ռուս դարբինը,

Գալիքի խավարը ճեղքելով,

Ծածանելով հոկտեմբերի հրդեհն արևաշեկ,

Ձեռքին բռնած իր սիրտն իբրև կերոն,

Եվ ծագեծագ տարածելով թևերն աշխահականչ,

Գոչեց.

_Պրոլետարներ բոլոր երկրների միացե´ք:

Եվ մենք այդ կանչը լսեցինք, ինչպես այն պատանին,

Որ գայլերով շրջապատված, օրհասական ժամին,

Լսում է ձայն ավագ եղբոր:

Նա մեզ գոտեպդեց ի մարտ,

Դրոշ տվեց և բոցավառ արյուն:

Եվ կռվեցինք մենք հարազատ Հոկտեմբերի համար,

Ինչպես կռվել էինք Ավարայրում:

Ռուսի ձեռքից բռնել ամուր և անբաժան

Եվ հավատալ նրա եղբայրության _

Այդ մեր նախնիքը մեզ կտակեցին,

Հայրենակեզ մարգարեները մեր

Անհայտ կորած և հավիտյան ներկա այն վեհ Քանաքեռցին,

Որ բարձրացավ ազատ Մասիսն ի վեր

Եվ լուսավոր գագաթներից նայեց հայոց վերքին:

Այդ ավանդել է Նալբանդյանն ազնիվ և անձնուրաց,

Որ մայր մտավ դաժան ցարի բերդանկուղներում,

Բայց ռուս ամենաջերմ հոգիներին միաձուլված՝

Գալիք սիրո ուղին էր այրվելով լուսավորվում:

Այդ մեզ ավնադեցին նրանք _

Անմար Սուրենն ու Շահումյանը,

Ռահիվարները լենինյան ճանապարհի:

Եվ ժողովուրդն իր մեծերի այդ մեծ ավանդությանը

Եղել է միշտ հավատարիմ:

* կերոն - մեղրամոմից պատրաստված մեծ մոմ, որ գործ են անում եկեղեցիներում

Link to post
Share on other sites

Մանե ջան ես ավելի մեծ պատրաստակամությամբ ու հաճույքով կտպեմ, եթե այսուհետ ինձ ավելի ազատամիտ հայրենասիրական գրականություն ուղարկես :) : Թե չէ էս ռուսամոլ, ստրկամտական, կոմունիստական տողերը մինչև տպեցի... ահագին բարկացա

Link to post
Share on other sites

:hammer:

Բա ո՞ւր ա, չեմ տեսնում.

"Հոմերն երգեց Աքիլլևսին, Ռստոմ Զալին՝ Ֆիրդուսին

Հազար երգով փսռաբանվեց Պոնապարտի փառքը սին

...................................................................

..................................................................."

Link to post
Share on other sites

:hammer:

Բա ո՞ւր ա, չեմ տեսնում.

"Հոմերն երգեց Աքիլլևսին, Ռստոմ Զալին՝ Ֆիրդուսին

Հազար երգով փսռաբանվեց Պոնապարտի փառքը սին

...................................................................

..................................................................."

Ռոմեո սա կրճատ տարբերակն է, մոռացել էի վերնագրի ներքևում ավելացնել

Link to post
Share on other sites
  • 1 year later...

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...