Jump to content

Խախտվում են Օրհուսի կոնվենցիայի դրույթն&


Recommended Posts

«Ազգ», #078, 29/04/2006

ՕՐՀՈՒՍԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Դալմայի այգիների կառուցապատման վերաբերյալ կառավարությունը 5 որոշումներ է ընդունել` փոփոխելով դրանց նպատակային նշանակությունը եւ առանց մրցույթի, վարձակալության իրավունքով հողամասեր տրամադրելով առանձին ընկերությունների եւ անհատների: Հիշեցնենք, որ Դալմայի այգիները հիդրոտեխնիկական, երկրագործական, պատմամշակութային, գյուղատնտեսական բացառիկ նշանակություն ունեցող հուշարձան են համարվել նույնիսկ ցարական Ռուսաստանի ժամանակներում: Բնապահպանների եւ հասարակական կազմակերպությունների համոզմամբ այդ այգիներից հողահատկացումները կատարվել են էկոլոգիական ու քաղաքաշինական օրենսդրության բազմաթիվ պահանջների խախտումներով: «Տարածաշրջանային զարգացման կենտրոն», «Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» եւ «Հայկական բուսաբանական ընկերություն» հասարակական կազմակերպությունները 2 տարի առաջ դիմել են Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան` պահանջելով անվավեր ճանաչել կառավարության որոշումները, որոնք հակասում են Օրհուսի կոնվենցիային: Միջազգային այս փաստաթուղթը վերաբերում է հասարակության` շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկություններ ստանալու եւ որոշումներ ընդունելու ժամանակ նրա պարտադիր մասնակցության ու իրազեկվածության իրավունքին: Երեկ Օրհուսի երեւանյան կենտրոնում նշված 3 կազմակերպությունները մամուլի ասուլիս էին հրավիրել` պատմելու, որ Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության հանձնաժողովը ապրիլի 7-ի իր փորձագիտական եզրակացությամբ ամրագրել է Դալմայի այգիների կառուցապատման անհամապատասխանությունը Օրհուսի կոնվենցիայի մի շարք հոդվածների ու դրույթների:

Իր եզրակացության մեջ հանձնաժողովը մասնավորապես նշել է, որ կառուցապատման վերաբերյալ կոնկրետ որոշումների կայացմանը հասարակության լիարժեք մասնակցություն չի ապահովվել: Կառավարական կառույցներից դիմումատուներին համապատասխան տեղեկատվություն չի տրամադրվել: Այնուամենայնիվ, նշվել է, որ անհամապատասխանության աստիճանը որոշակիորեն կնվազի, եթե ապահովվի հասարակության մասնակցությունը կառուցապատման թույլտվությունների հետագա գործընթացներում: Օրհուսի հանձնաժողովը կառավարությանն առաջարկել է նշված խնդիրները լուծելու գործնական ու օրենսդրական միջոցառումներ ձեռնարկել: Հանձնաժողովի եզրակացությունն ու գնահատականները Դալմայի պաշտպանները բավական մեղմ ու փափուկ են գնահատում եւ սրանց հետ առանձնապես հույս չեն կապում, քանի որ իր հանձնարարականները Օրհուսի հանձնաժողովը մտադիր է «ստուգել» 2008 թվականին միայն: Մինչ այդ հայտնի չէ՝ ինչ ջրեր կհոսեն եւ գուցե սրբագրումներ անելու հնարավորություն էլ չլինի:

Բնապահպանական կազմակերպություններն իրենց զգում են փակուղու մեջ, քանի որ արդեն սպառել են արդարադատության հասնելու բոլոր պաշարները Հայաստանում: Նրանք դիմել են նաեւ Եվրոդատարան, սակայն վերջինս մերժել է նրանց հայցադիմումը: Մտադի՞ր են արդյոք դիմել սահմանադրական դատարան. հավանաբար կդիմեն, եթե սահմանադրական դատարան դիմելու օրենքում փոփոխություններ լինեն, եւ պարզ կլինի, թե ինչ բնույթի ու վաղեմության դիմումներ կընդունի դատարանը:

Իսկ մայիսի 10-ին նրանք կլոր սեղան են կազմակերպելու, որին հրավիրել են նաեւ կառավարական համապատասխան կառույցների ներկայացուցիչներին, պարզաբանելու, թե ինչպես են վերաբերվում միջազգային հեղինակավոր ատյանի առաջարկներին:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...