Guest Guest12568 Posted May 22, 2006 Report Share Posted May 22, 2006 Նորից չբամբասե՞նք ժող ջան: Նմանությունները և տարբերությունները:Մի՞թե միևնույն ակունքներից են գալիս,հարազատներ են ,թե՞ թշնամիններ: Quote Link to post Share on other sites
Guest Guest12568 Posted May 22, 2006 Report Share Posted May 22, 2006 ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ Քրիստոնեությունը հպարտությունը դասել է մահացու մեղքերի շարքը։ Հենց հպարտությունը սեփական անձի կարևորության զգացումն է դառնում տառապանքների, հիվանդությունների եւ հաճախ էլ մահվան պատճառ։ Հպարտությունը բոլոր կործանարար մտքերի և հույզերի աղբյուրն է։ Սեփական անձի գերակայության զգացումը հանգեցնում է նրան, որ մարդ ուրիշներին սկսում է ստորացնել, նսեմացնել։ Առաջանում է ենթագիտակցական ահռելի ագրեսիա, ինչը ժամանակի ընթացքում շրջվում է նույն այդ մարդու դեմ։ Հպարտ, մեծամիտ մարդն իր բանականությունը, կարողությունը բարձր է դասում այս աշխարհում ամեն ինչից և բոլորից։ Նա շրջապատող աշխարհի մասին իր պատկերացումն ունի և վստահ է, որ հենց այդ պատկերացումն է ամենաճիշտը լավագույնը։ Նա ձգտում է իրեն ենթարկել շրջապատող աշխարհը և հաճախ դա անում է բռնությամբ։ Իսկ իր պատկերացումների և իրականության անհամապատասխանության դեպքում նրա հոգում ծնվում են ագրեսիվ հույզեր` չարություն, վիրավորվածություն, ատելություն, արհամարհանք, նախանձ և այլն։ Սրանք էլ հանգեցնում են տարբեր հիվանդությունների։ Հպարտությունը սեփական անձը գերագնահատելու սովորությունն է, դրա հետեւանքով՝ Տիեզերքում իր իրական տեղը չգտնելը և այս կյանքում նպատակի գիտակցության բացակայությունը։ Նման մարդիկ իրենց ամբողջ էներգիան վատնում են, աշխարհի հետ «պատերազմելով», ապացուցելու համար իրենց ճշմարտացիությունը։ Հպարտության խորքում, այնուամենայնիվ, կա դրական միտում՝ ձգտել կատարելության և կատարելգործել աշխարհը, գիտակցել սեփական բացառիկությունը, արժեքը:Ոչ ոք չի ցանկանում ապրել իզուր և անիմաստ։ Բայց սեփական արժեքը և կարևորությունը հաստատել ուրիշներին նսեմացնելու հաշվին` նշանակում է ենթագիտակցության մեջ «փայփայել» այլ աշխարհների ոչնչացման ծրագիր։ Եթե ես ամենալավն եմ և ամենաբարձրը, ուրեմն մյուսները վատն են և ցածր։ Որքան վեր է դասում մարդն իրեն իր շրջապատից, այնքան մեծ է լինում նրա անկումը։ Հպարտ մարդը փակ է։ Չկամենալով ընդունել ուրիշ մարդկանց ձգտումները և առանձնահատկությունները նա ինքն իրեն է աղքատացնում։ Վերջին հաշվով հայտնվում է միայնության մեջ։ Բայց հպարտությունը միայն սեփական անձը բարձր դասելը, շրջապատող աշխարհի և ուրիշների նկատմամբ մեծամիտ վերաբերմունքը չէ, այլև սեփական անձը ստորացնելը, թերագնահատելը։ Մարդ իր նկատմամբ նման վերաբերմունք ունի, երբ չի սիրում ինքն իրեն։ Բայց չէ՞ որ մարդ Աստծու արարածն է, յուրաքանչյուր մարդու մեջ առկա է Աստված։ Երբ մենք չենք սիրում ինքներս մեզ, նշանակում է՝ չենք սիրում մեր միջի Աստծուն։ Երբ մենք մեղադրում ենք, փնովում, նախատում ենք ինքներս մեզ, իրականում մեղադրում, փնովում, նախատում ենք Աստծուն։ Իսկ սա արդեն հպարտություն է։ Ազատվելու համար հպարտության մահացու զգացումից (որը, ինչպես տեսանք, առաջանում է երկու պատճառով՝ սեփական անձը գերագնահատելու և թերագնահատելու) պետք է սովորել իրավիճակը, կյանքն ընդունել այնպիսին, ինչպի– սին կա։ Եվ հիշել, որ մենք ինքներս ենք ստեղծում այդ իրավիճակները և մեր կյանքն ամբողջապես։ Սովորենք ներել մարդկանց, քանի որ ներելով ուրիշին, մենք ներում ենք ինքներս մեզ։ ] Կարինե Խաչատուրյան (ԵՊՀ 2- րդի կուրսի ուսանողուհի) Quote Link to post Share on other sites
Guest Guest12568 Posted May 22, 2006 Report Share Posted May 22, 2006 Հպարտությունը և գոռոզությունը առաջին հայացքից թվում են և կարելի է ասել ընդունվում են միևնույն ակունքից, սակայն ինչպես երկվորյակները,այնպես էլ այս զգացումները ունեն տարբերությունները և հիմնական առավելությունները միմայնց նկատմանբ: Այսինքն եթե զգացումը օգտագործվում է սեփական շահերի,այս դեպքում զգացումների,(գոռոզությունը եսասիրությունից իհարկե կծնվի),ապա ընդունվում է բացսական:Հպարտությունը ավելի դրական էմոցիաներ է առաջ բերում, քանի որ հպարտ մարդը իրեն ոչ թե դասում է բոլորից վեր, այլ հպարտանում է իր ունեցածով կամ ստացածով:Նաև եթե այս երկուսն էլ փորձեն դուրս գալ իրենց սահմաններից, կարծում եմ ,կվերափոխվեն և կզիճեն միմիանց տեղերը:Հպարտությունը շատ արագ կարող է վերածվել գոռոզության, եթե այդ զգացումի կրողը չգիտագցի , որ այդ ամենը ստացել է ոչ միայն իր ինչ- որ արժանիքների համար , այլ նաև այդ զգացման պատճառ հադիսացող մարդու շնորհիվ: Quote Link to post Share on other sites
Arm_Lionne Posted May 22, 2006 Report Share Posted May 22, 2006 Հեղինե շնորհակալություն թեման նորից վերաբացելու համար: Ափսոս , որ այն ջնջվել էր, շատ հետաքրքիր կարծիքներ կային գրառված Quote Link to post Share on other sites
Guest Guest12568 Posted May 22, 2006 Report Share Posted May 22, 2006 Էլի կլինեն Quote Link to post Share on other sites
Guest Guest12568 Posted May 22, 2006 Report Share Posted May 22, 2006 Հեղինե շնորհակալություն ... Որ այսպես չես դիմում ,պաշտոնական ,,,այլայլվում եմմմմ Arm-Lione xndrem Quote Link to post Share on other sites
Arm_Lionne Posted May 22, 2006 Report Share Posted May 22, 2006 Որ այսպես չես դիմում ,պաշտոնական ,,,այլայլվում եմմմմ Arm-Lione xndrem Մի այլայլվի, շնորհակալություն հայտնելը պաշտոնական երևույթ չի Ի դեմ շնորհակալություն կամ երախտագիտություն հայտնելուց երբեք հպարտությունս մեջ չի ընկնում ու խանգարում , ....երևի թե միայն այդ հարցում է, որ նրան անգամ միջամտելու թույլտվություն չեմ տալիս Quote Link to post Share on other sites
zaratustra Posted May 23, 2006 Report Share Posted May 23, 2006 Հեղինե շնորհակալություն թեման նորից վերաբացելու համար: Ափսոս , որ այն ջնջվել էր, շատ հետաքրքիր կարծիքներ կային գրառված Էլ չհարցնեմ` որ մի *** ջնջած կլինի.... Вроде бы о них не говорилось тут... или все-таки о них? Quote Link to post Share on other sites
Guest Guest12568 Posted May 24, 2006 Report Share Posted May 24, 2006 Մի այլայլվի, շնորհակալություն հայտնելը պաշտոնական երևույթ չի Ի դեմ շնորհակալություն կամ երախտագիտություն հայտնելուց երբեք հպարտությունս մեջ չի ընկնում ու խանգարում , ....երևի թե միայն այդ հարցում է, որ նրան անգամ միջամտելու թույլտվություն չեմ տալիս Quote Link to post Share on other sites
Guest Guest12568 Posted May 28, 2006 Report Share Posted May 28, 2006 http://www.lusamut.net/Armenian/Library/erkinq/erkinq28.htm Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.