Jump to content

Поднят "черный ящик" разбившегося А-320


Recommended Posts

Со дна Черного моря поднят на поверхность один из "черных ящиков" разбившегося самолета А-320 армянских авиалиний. Об этом РИА Новости сообщил представитель научного центра "Южморгеология", специалисты которого задействованы в операции. Работы по поиску второго бортового самописца продолжаются.

Link to post
Share on other sites
  • Replies 112
  • Created
  • Last Reply

Top Posters In This Topic

Информация о том, что найдены бортовые самописцы появилась еще рано утром. Днем ее подтвердил руководитель "Южморгеологии" - предприятия, которое разработало оборудование для подъема бортовых самописцев. Ученые "Южморгеологии" находятся непосредственно на судне-навигаторе. По словам руководителя этой организации, бортовые самописцы были обнаружены в ночь на понедельник. Потребовалось несколько часов, чтобы решить, каким образом поднимать "черные ящики". Они находились на дне, а под грунтом. Операция по подъему "черных ящиков" началась в 6 часов утра и завершилась в 3 часа дня.

После того, как французы определили координаты, где находятся "черные ящики", был определен квадрат 20 на 20 метров, и судну-навигатору вместе с оборудованием РТ-1000 предстояло обследовать этот квадрат. После того как его обследовали полностью сантиметр за сантиметром, был сделан вывод, что "черных ящиков" в нем нет, и квадрат поиска расширили до 60 метров. После обследования и этой площади, стало ясно, что раз бортовых самописцев нет на дне, они находятся под грунтом.

На судне-навигаторе было модернизировано оборудование, и после этого "черный ящик" удалось поднять. Теперь французы уточняют координаты месторасположения второго бортового самописца.

Самолет армянской компании "Армавиа", выполнявший рейс из Еревана в Сочи, упал в Черное море в ночь на 3 мая на подлете к Адлеру. На его борту находились 113 человек. Все они погибли.

Link to post
Share on other sites

Люди, а где тема о погибшем самолете?

Link to post
Share on other sites

Второй «черный ящик» А320 поднят на поверхность

Второй "черный ящик" потерпевшего близ Сочи катастрофу аэробуса А320 "Армянских авиалиний" поднят на поверхность, сообщил "Интерфаксу" руководитель Федерального агентства морского и речного транспорта Минтранса Александр Давыденко.

По его словам, "в связи с резким ухудшением погоды было принято решение поднимать параметрический самописец ночью". "Черный ящик" был поднят на поверхность в 3:00 мск среды.

Первый речевой самописец, который фиксировал переговоры экипажа, был поднят со дна Черного моря в минувший понедельник. Его передали для расшифровки в техническую комиссию Межгосударственного авиационного комитета.

Катастрофа самолета А320 "Армянских авиалиний" произошла в ночь на 3 мая в 6 км от побережья Сочи. Погибли все 113 человек, находившихся на борту самолета.

Link to post
Share on other sites

Люди, а где тема о погибшем самолете?

Ребята - тема стёрлась и даже через одно место неполучаеться востановить...

Но если вы заходили в эту утерянную тему и нестирали за последние пару недель память вашего интернет броузера попробуйте покопаться может найдёте отрывки и можно будет хоть частично востановить...

Link to post
Share on other sites
Guest Guest12568

Ա-320-Ի «ՍԵՎ ԱՐԿՂԵՐԸ» ԲԱՎԱՐԱՐ ՎԻՃԱԿՈՒՄ ԵՆ

Միջազգային ավիացոին կոմիտեի (ՄԱԿ) մասնագետները բացել են մայիսի 3-ին Սեւ ծովում կործանված ինքնաթիռի ինքնագրիչները: Դրանց պարունակությունը, չնայած նրան, որ «սեւ արկղերը» երկար ժամանակ մնացել են ծովի հատակի ագրեսիվ միջավայրում, բավարար վիճակում է եւ լրացուցիչ բարդություններ կապված վերծանման հետ չպետք է առաջանան: «Սեւ արկղերը» վերծանվում են Մոսկվայում՝ ֆրանսիական սարքավորումների կիրառմամբ: Վերծանմանը մասնակցում են ռուս եւ հայ մասնագետները, ինչպես նաեւ ֆրանսիացիները՝ Airbus կոնսորցիումի ներկայացուցիչները, հաղորդում է Իտար-Տասսը: Նշենք, որ ավելի վաղ Միջազգային ավիացոին կոմիտեի նախագահ Տատյանա Անոդինան հայտարարել էր, թե մագնիտային ժապավենները, որոնց վրա ձայնագրվել են ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունները, կարող է զգալիորեն վնասված լինեն, որի պատճառով տեղեկատվության մի մասը կարող է կորչել: Հիշեցնենք, որ մայիսի լույս 3-ի գիշերը Ադլեր օդանավակայանի մոտ կործանվեց Երեւան-Սոչի չվերթը կատարող «Արմավիա» ընկերության Ա-320 Airbus-ը: Վթարի հետեւանքով զոհվեցին բոլոր ուղեւորները (105 հոգի՝ 26 Ռուսաստանի քաղաքացի, Ուկրաինայի մեկ քաղաքացի, Վրաստանի մեկ քաղաքացի, մնացածը՝ Հայաստանի քաղաքացիներ) եւ անձնակազմի անդամները (8 հոգի՝ երկու օդաչուները, ինժեները եւ հինգ բորտուղեկցորդները):

Link to post
Share on other sites
Guest Guest12568

«A-320»-Ի ԻՆՔՆԱԳՐԻՉՆԵՐԸ «ԲԱԺԱՆՎԵՑԻՆ» ՌՈՒՍՆԵՐԻ ԵՒ ՖՐԱՆՍԻԱՑԻՆԵՐԻ ՄԻՋԵՎ

Սեւ ծովի հատակից բարձրացված «A-320» վթարված հայկական օդանավի երկու ինքնագրիչներում պարունակվող ինֆորմացիան վերծանվելու է տարբեր վայրերում:

Առաջին ինքնագրիչը` «ձայնայինը», որը ձայնագրել է բոլոր խոսակցությունները` սկսած օդաչու-դիսպետչեր մինչեւ օդանավի անձնակազմի բոլոր անդամնեի խոսակցություններից մինչեւ բորտուղեկցողների հայտարարությունները, վերծանվելու է Մոսկվայում: Ռուսական շտաբի համար հատկապես կարեւոր է «ձայնային» ինքնագրիչի ինֆորմացիան:

Սեւ ծովից վերջինը դուրս բերված արկղը պարունակում է տեխնիկական ինֆորմացիա` ինքնաթիռի վիճակի եւ թռիչքի տվայլների վերաբերյալ: Այդ ինքնագրիչը վերծանման համար կուղարկվի ֆրանսիա, քանի որ այնտեղի մասնագետները համոզված են, որ իրենց ընկերության «Էյրբաս» ինքնաթիռը եղել է լավ վիճակում:

Ի դեպ, երկու «սեւ արկղի» վերծանման արդյունքները հանրությանը հայտնի կդառնան մեկ ամսից ոչ շուտ, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները:

a1p_am_39364.jpg

Link to post
Share on other sites
Guest Guest12568

ԱՎԻԱՎԹԱՐԻ ԶՈՀԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՎԵԼԻՆ ՊԱՀԱՆՋԵԼ

«Այբ-Ֆե»թերթի նյութերից

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն, ՀՀ յուրաքանչյուր մարդ իրեն հասցված վնասի փոխհատուցման իրավունքի ունի: Այսինքն, Ա 320 օդանավի զոհված ուղեւորների հարազատներն իրավունք ունեն պահանջել շատ ավելի մեծ գումար, քան իրենց խոստանում են տրամադրել ապահովագրական ընկերությունները. խոսքը 20 հազար ԱՄՆ դոլարի մասին է:

«Եթե մարդիկ ապացուցեն, որ 20 հազար դոլարից տասնյակ, հարյուր հազարավոր անգամ ավելի մեծ կորուստ են կրել, «Արմավիան» պարտավոր է այդ գումարը հատուցել, այլ բան, որ նրա նյութական ծախսերը պաշտպանված են ամեն ուղեւորի համար ընդամենը 20 հազար դոլարի չափով»,- մեզ հետ զրույցում ասաց ոլորտի մասնագետներից մեկը: Ի դեպ, ավիաընկերություններ կան, որ իրենց ծախսերն ապահովագրում են ոչ թե ամեն ուղեւորի համար 20 հազար, այլ 500 հազար, մինչեւ անգամ 1 մլն դոլարի չափով: Իսկ ամեն ուղեւորի տեղը 20 հազար դոլարով ապահովագրելը նվազագույնն է դեռ խորհրդային տարիների ընդունված, Վարշավայի կոնվենցիայով սահմանված չափորոշիչների համաձայն:

Որպեսզի ասվածը ավելի պատկերավոր լինի, բերենք մի օրինակ. 20 հազար դոլար գնահատված ինքնաթիռի մեկ աթոռին դրված է հեռախոս, մյուս աթոռին՝ ադամանդե ապարանջան: Վթարի պարագայում երկու դեպքում էլ 20 հազար դոլար ապահովագրական գումար է նախատեսված, բայց հասցված վնասի ծավալը , հասկանալի է, խիստ տարբեր է:

Մեկ այլ օրինակ. եթե «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան ապահովագրված է 5 հազար դոլարով եւ վթարի է ենթարկվում՝ բախվում է 100 հազար դոլարանոց «Բրաբուս» ավտոբուսի, դա չի նշանակում, որ «Բրաբուսի» տերը բավարարվելու է 5 հազար դոլար ապահովագրական գումարով. դա միայն նշանակում է, որ իրեն հասցված 100 հազար դոլար վնասի 5000 դոլարը կվճարի ապահովագրական ընկերությունը, իսկ 95 հազար դոլարը՝ «Մերսեդեսի» տերը:

«Իհրակե, վնասի հատուցման իրավունք ունի յուրաքանչյուր անձ, հարցը կարգավորվում է երկու օրենքով քաղաքացիական օրենսգրքով եւ ավիացիայի մասին օրենքով. ավիացիայի մասին օրենքը նախատեսում է, որ կարող է լինել առավելագույն սահմաններ, որից ավել պահանջել ուղղակի հնարավոր չէ, դա Վարշավայի կոնվենցիայով է սահմանված: Ինձ հայտնի են դեպքեր, երբ անձինք դատական կարգով վիճարկել են դա. սա շատ նեղ մասնագիտական ոլորտ է, եւ այդ ոլորտում շատ քիչ մասնագետ-իրավաբաններ են գործում, ցավոք՝ չունեմ խորը մասնագիտական գիտելիքներ»,- մեր հարցադրմանը պատասխանեց ՀՀ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Իսկ «րանդ» ընկերությունն արդեն սկսել է փաստաթղթերի ընդունումը` «Ա-320» ինքնաթիռի զոհերի ապահովագրական վճարումները կատարելու համար: Ընկերությունն արդեն ընդունել է շուրջ 30 անձի փաստաթղթեր: Տրվելիք փոխհատուցման գումարը դեռեւս հստակեցված չէ, սակայն յուրաքանչյուր մահացածի համար ընկերությունը կվճարի մինչեւ 20 հազար դոլար: ումարների վճարումը, ամենայն հավանականությամբ, կսկվի հունիսի 18-ից:

Դիանա ՄԱՐԿՈՍՅԱՆ

Link to post
Share on other sites
Guest Guest12568

«ԱՐՄԱՎԻԱ»-ՈՒՄ ԴԵՌԵՎՍ ՉԵՆ ՀԱՇՎԱՐԿԵԼ ՎՆԱՍՆԵՐԸ

«Մենք շատ մեծ վնասներ ենք կրել՝ երկու ինքնաթիռ ենք կորցրել: Սրանք բարդ հաշվարկներ են, այնպես որ դեռեւս չենք կարող ասել, թե որքան է կազմում մեր վնասը», - «Ազատություն» ռադիոկայանին այսօր ասաց «Արմավիա» ընկերության գլխավոր տնօրեն Նորայր Բելոյանը: Ընկերության A320 ինքնաթիռը մայիսի 3-ին վթարի էր ենթարկվել Սոչիի օդանավակայանում վայրէջքի գնալիս. 113 մարդ՝ բոլոր ուղեւորներն ու անձնակազմը զոհվել են: «Արմավիա»-ին պատկանող մեկ այլ ինքնաթիռ ոչնչացել էր մայիսի լույս 5-ի գիշերը Բելգիայի մայրաքաղաքի օդանավակայանի տեխնիկական սպասարկման հարթակում բռնկված հրդեհի հետեւանքով: Բելոյանը նաեւ ասաց, որ վթարից հետո ուղեւորների շրջանում ստեղծված խուճապային իրավիճակը «տեւել է ընդամենը մեկ շաբաթ – 10 օր». - «Դրանից հետո ամեն ինչ կարգավորվել է: Մարդիկ այլեւս չեն վախենում: Իմ անձնական կարծիքն է, որ խուճապային վիճակ չկա»: Գլխավոր տնօրենի խոսքերով, մայիսի 3-ի վթարից հետո մարդիկ իսկապես հրաժարվում էին թռիչքներից ու հետ էին վերադարձնում արդեն ձեռք բերված տոմսերը: Նրա փոխանցմամբ, այդ օրերին իրենց հաճախորդների թիվը կրճատվել էր 14 տոկոսով: Սակայն այժմ, Բելոյանի հավաստմամբ՝ «ամեն ինչ վերականգնվել է»:

Ռուզաննա Ստեփանյան

Link to post
Share on other sites
Guest Guest12568

ՎԹԱՐՎԱԾ A320-Ի «ՍԵՎ ԱՐԿՂԵՐԸ» ԿՎԵՐԾԱՆՎԵՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

Հայաստանյան «Արմարվիա» ընկերության վթարի ենթարկված A320 ինքնաթիռի ինքնագրիչ սարքերի վերծանումը, ամենայն հավանականությամբ, կիրականացվի Մոսկվայում: Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության խոսնակ Գայանե Դավթյանը «Ազատություն» ռադիոկայանին երկուշաբթի օրը ասաց, որ անցած շաբաթ Սեւ ծովում հայտնաբերված «սեւ արկղերը» ուրբաթ օրը տեղափոխվել էին Փարիզ, որտեղ ենթարկվել են տեխնիկական զննման: Միջպետական ավիացիոն կոմիտեի նախագահ Տատյանա Անոդինան ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությանը փոխանցել է, որ «սեւ արկղերը» կվերծանվեն Ռուսաստանում՝ Հայաստանի ու Ֆրանսիայի մասնագետների մասնակցությամբ: Նույն գործակալության աղբյուրը ասել է, թե «սեւ արկղերից» հանված տեղեկատվությունը կրող սարքերը «գտնվում են բավարար վիճակում» եւ «դրանց ցուցմունքները կվերծանվեն մեկ ամսվա ընթացքում»: Երեւան – Սոչի չվերթն իրականացնող ինքնաթիռը Սեւ ծովն էր ընկել մայիսի 3-ին՝ Սոչիի Ադլեր օդանավակայանում վայէջքի գնալիս: Անձնակազմը եւ բոլոր ուղեւորները՝ 113 մարդ, զոհվել են:

Կարինե Քալանթարյան

Link to post
Share on other sites
Guest Guest12568

«ՍԵՎ ԱՐԿՂԵՐԸ» ԴԵՌ ՎԵՐՋԸ ՉԵՆ: ԴԺՎԱՐԸ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԱՍԵԼԸ ԿԼԻՆԻ

Որքան կնպաստեն աղետի ենթարկված հայկական օդանավի սեւ արկղերը ավիավթարի պատճառներն ուսումնասիրելու գործին: «Արկղերն» արդեն ծովի հատակից դուրս են բերվել եւ ուղարկվել վերծանման: Փաստորեն ամենից դժվար, եւ ամենից կարեւոր գործն արված է, եւ մնում է միայն վերծանել ձայնագրություններն ու հասարակությանն ասել, թե ի վերջո ինչը դարձավ 113 մարդու մահվան պատճառ: Մի տեսակ ոգեւորություն առաջացավ «սեւ արկղերի» հայտնաբերումից եւ վեր հանումից հետո: Բայց մյուս կողմից բավական բազմանշանակ էր այդ գործընթացը: Առաջին «սեւ արկղը» հայտնաբերվեց մայիսի 22-ին, մինչդեռ դրանից ընդամենը երկու-երեք օր առաջ, ՌԴ տրանսպորտի նախարար, հայ-ռուսակլան միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, Սոչիում աղետի առաջին օրերին որոնողական աշխատանքը գլխավորած Իգոր Լեւիտինը հայտարարեց, թե «սեւ արկղերը» կարող են ընդհանրապես չգտնվել, եւ ռադիոմայակը, որ ազդանշան էր տալիս ծովի հատակից, կարող էր ուղղակի պոկված լինել «սեւ արկղից»: Եվ այդ հայտարարությունից հետո հանկարծ «արկղերը» հայտնաբերվում են, եւ իրար հետեւից մեկ օրվա տարբերությամբ դուրս հանվում ջրից: Իսկ Ռուսական ՕPT հեռուստաալիքը նույնիսկ ռեպորտաժ է պատրաստում ռուսական որոնողական սարքավորման հաղթանակի մասին: Որոնող մասնագետները նույնիսկ նկարվում են «սեւ արկղի» ֆոնին, գոհունակ ժպիտով, կարծես ծովից հանվածը ոչ թե երկու շաբաթ առաջ 113 մարդու կյանք խլած աղետի միակ վկայությունն է, այլ ծովահենների թողած գանձ:

Արդյո՞ք Իգոր Լեւիտինը այդքան հուսահատվել էր, որ չդիմացավ ու հայտարարեց «սեւ արկղերը» հանելու անհնարինության տարբերակի մասին, երբ դեռ որոնողական աշխատանքը շարունակվում է: Ինչու՞, հույս տալու փոխարեն, նա ապահովում էր անհուսության մթնոլորտը: Սովորաբար պաշտոնյաները հակառակն են անում, հատկապես Խորհրդային դպրոցի ներկայացուցիչները: Նրանք մինչեւ վերջ ձգտում են պահել ճշմարտությունը, դրա մեջ տեսնելով վտանգ կառավարման համակարգի համար: Անկախ ոլորտից, ճշմարտությունը համարվում է իշխանությանն ուղղված վտանգ, եւ զարմանալի էր, որ Լեւիտինը, եւ ընդհանրապես ռուսաստանցի այլ պաշտոնյաներ, գերադասում էին ասել ճշմարտությունը, որ «արկղերը» կարող են չգտնվել: Մի՞թե նրանց ասածը ճշմարտությունը չէր: Այդ ենթադրությունը ամրապնդում է «արկղերի» արագ, նույնիսկ չափից ավելի արագ հայտնաբերումն ու դուրս բերումը: Այդքան օրեր անորոշ որոնումները հանկարծ հանգուցալուծվեցին 48 ժամերի ընթացքում: Հանկարծ որոնողները գլխի ընկան, որ «արկղերը» կարող են թաղված լինել տիղմի մեջ, եւ սկսեցին տիղմը մաքրել:

Այդ ամենը շատ ոգեւորիչ է, եթե այդքան զարմանալի չլիներ: Եթե Լեւիտինը տեղյակ չէր որոնման գործընթացի մանրամասներին, ապա ինչու էր հանձն առնում պատասխանատու հայտարարություն անել: Եւ ընդհանրապես դժվար բացատրելի է, թե ինչու այդ օրերին ռուս պաշտոնյաները որեւէ կերպ չէին երկմտում օդանավի աղետի մասին պաշտոնական հայտարարություններ անելուց, որոնց ենթատեքստը աղետի իրական պատճառի պարզաբանման անհնարինությունն էր: Ինչ պատահեց, որ «արկղերը» հանկարծ դուրս բերվեցին: Ինչ փոխվեց: Այն, որ ինչ որ բան փոխվել է, դեռ ապրիլի 18-ին Երեւանում հայտարարեց Նոր Ժամանակներ կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: Բայց Կարապետյանը նշել էր հակառակը, որ ինչ որ բան փոխվել է, ու «արկղերը» որոշվել է չհանել: Եթե արկղերը հանեցին, կնշանակի, որ ինչ որ բան փոխվել է կրկնակի, ինչի մասին Արամ Կարապետյանը դեռ չի հասցրել տեղեկացնել հայ հասարակությանը, գուցե անձամբ էլ տեղյակ չլինելով:

Դժվար է ասել` երկու շաբաթների ընթացքում քանի անգամ, բայց առանց Արամ Կարապետյանի ասելու էլ աներկբա է, որ ինչ որ բան այնուամենայնիվ փոխվել է: Ռուսաստանի լրատվամիջոցները դարձյալ շրջանառության մեջ են դնում վառելիքի անբավարարության վարկածը: Եվ դարձյալ անանուն աղբյուրի միջոցով: Իսկ նոր վարկածի առաջ քաշումը, կամ հնի թարմացումը, այս պարագայում արդեն իսկ առնվազն շտապողականություն է: Երբ արդեն դուրս են հանվել «սեւ արկղերը» ուղղակի կոռեկտ եւ պարկեշտ չէ նորից սկսել վարկածների շրջանառությունը, երբ քիչ ժամանակ է մնացել ինքնագրիչների վերծանման համար: Եթե վերծանումը չհաջողվի, ապա այդ դեպքում հասկանալի կլինի նորից վարկածներին վերադառնալը, սակայն այժմ դա այդքան էլ շնորհակալ գործ չի թվում: Ուշագրավ է, որ անցած օրերի ընթացքում, երբ որոնումները շարունակվում էին, վարկածները լռել էին: Եվ դրանց վերակենդանացումը ցույց է տալիս, որ դա պայմանավորված է իրավիճակի փոփոխությամբ: Եթե դա «սեւ արկղերի» հայտնաբերումն է, ապա այդ փոփոխությունն առավել եւս պետք է լռությունը ամրապնդեր, եւ սպասման վիճակ ստեղծեր: Մինչդեռ տեղի է ունենում հակառակը, ինչից կարելի է ենթադրել, որ «արկղերի» դուրս բերումն ինքնին փոփոխության արդյունք է:

Իսկ նման իրավիճակում թերեւս առավել կարեւոր է դառնում պարզել, թե ինչն է փոխվել: Դա գուցե ավելի իրական պատկերացում կտա օդանավի աղետի վերաբերյալ, քան «սեւ արկղերի» ձայնագրությունները: Ինչու՞ նախ վարկածներով տանում էին դեպի օդաչուի սխալ, իսկ այժմ վերադառնում են դեպի վառելիքի պակաս: Ինչու՞ աղետի քննությանն աջակցող հանձնաժողովի աշխատանքին ռուսական կողմից նորից մասնակցելու է Իգոր Լեւիտինը, իսկ հայկական կողմը ներկայացնելու է ընդամենը քաղավիացիայի վարչության թռիչքների անվտանգության հարցերի վարչության տեսուչ Գագիկ Գալստյանը: Զբաղվա՞ծ են մյուս, ավելի բարձրաստիճան պաշտոնյաները: Զբաղված են ավելի, քան Լեւիտի՞նը, թե Ռուսաստանում քաղաքական ծրագրերն են ավելի հանգիստ: Ինչու՞ Հայաստանի դատախազության քննիչները Սոչիից վերադարձան ավելի շուտ, քան կավարտվեին որոնողական աշխատանքները: Փո՞ղ չկար այնտեղ երկու քննիչ մի երկու ամիս պահելու համար, թե Հայաստանում ծառ տնկողներն էին անբավարար:

Թվում է, «սեւ արկղերի» հայտնաբերումն ամենից դժվարն էր, ու դրանց վերծանումը խաղաղություն կբերի զոհերի ու նրանց հարազատների հոգիներին: Բայց ամենից դժվարը, թերեւս, լինելու է ճշմարտությունն ասելը, որից դժվարը միայն ճշմարտությունը թաքցնելն է:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Link to post
Share on other sites

Իրավունք թերթն կարծում է, որ Հայաստանում բարձրաստիճան մակարդակով փորձում են ինչ-որ հանգամանքներ թաքցնել կապված վթարի հետ http://www.iravunk.com/arm/2006/04/p3802.html

У них конечно немного предвзятое отношение ввиду аггресивного отношения брата минобороны к их корреспонденту, на которого они подали в суд.

Но что-то непонятное твориться в армянских СМИ информация вокруг катастрофы просто преда забвению...

Link to post
Share on other sites

На международном рынке авиабензин стоит 250 $ долларов эрнекян в звартноце покупает авиабензин за 340$ и продаёт авиакомпаниям по 430 $....

В этом плане попытки сэкономить на всём а также на бензине могли и привести к катастрофе...

Link to post
Share on other sites

Почитайте вот это

Ссылка (там 4 страницы)

Насчет СМИ удивляться не надо. В случае инцидента с Аэрофлотом российские медиа тоже молчали бы в тряпочку.

Link to post
Share on other sites

Как уже говорил в стёртой теме если нехватка топлива поттвердиться,то скандал может быть огромный а некоторым "людям" придёться скрываться до конца дней своих и даже Арцахские леса их неспасут...

Флайер держте ухо в остро - подозреваю, что по предоплате, могут попытаться и стереть это обсуждение на вашем форуме...

Кстате покопайся в cache своего броузера может у тебя какие-то отрывки наших здешних тем сохранились и хоть что-то можно будет востановить...

Link to post
Share on other sites
Флайер держте ухо в остро - подозреваю, что по предоплате, могут попытаться и стереть это обсуждение на вашем форуме...

Не беспокойтесь, там и так уже половину потерли... Причем как раз самые содержательные посты.

Кеш моя Опера долго не хранит, обновляет часто

Link to post
Share on other sites

Минтранспорта России обявил о двухмесячном сроке расследования, которое понадобиться для расшифровки результатов...

Link to post
Share on other sites

По уттверждениям газеты Аравот работников airbus непустили к расследованию. Те специалисты, что приехали из франции и забрали самописец технических данных - к компании Airbus не имеют отношения...

Возникает вопрос - кто эти люди, откуда они пришли и зачем забрали самописец?

Link to post
Share on other sites

Минтранспорта России обявил о двухмесячном сроке расследования, которое понадобиться для расшифровки результатов...

У самописцев А320 данные пишутся на электронный чип. С неповрежденного чипа информация снимается и переводится в убодомочитаемый вид в неспешном темпе за полсуток или менее.

Link to post
Share on other sites

У самописцев А320 данные пишутся на электронный чип. С неповрежденного чипа информация снимается и переводится в убодомочитаемый вид в неспешном темпе за полсуток или менее.

Они хотят для расследование два месяца - а то, что многое уже может быть известно через пару дней, узнаем по слухам и утечки информации, какие всётаки разговоры были в последние моменты на борту...

Link to post
Share on other sites
Guest Guest12568

ՍԿՍՎԵԼ Է «ՍԵՎ ԱՐԿՂԵՐԻ» ԴԱՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

Հունիսի 2-ին ՌԴ գլխավոր դատախազությունը լուր է տարածել, որ սկսել է Սոչիում աղետի ենթարկված հայկական A-320 օդանավի «սեւ արկղերի» դատական փորձաքննության աշխատանքը: Այդ մասին տեղեկացնում է ԱՌԿԱ գործակալությունը: «Գլխավոր դատախազության քննիչները անհրաժեշտ ուսումնասիրության համար փոխանցել են հայկական օդանավի այսպես կոչված սեւ արկղերը», որ բարձրացվել են Սեւ ծովի հատակից: Ներկայում այդ ինքնագրիչների ուսումնասիրությանն են ձեռնամուխ եղել փորձագետները, որոնց հանձնարարված է իրականացնել դատական փորձաքննություն, եւ Միջպետական Ավիացիոն կոմիտեի մասնագետները», նշված է ՌԴ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ: Դրա համաձայն, կատարվող փորձաքննության շրջանակում շարունակվում է օդանավի հայտնաբերված կտորների ուսումնասիրությունը եւ ինքնությունը չբացահայտված դիակների գենետիկ հետազոտությունը: Գլխավոր դատախազությունը նշում է, որ բոլոր փորձագիտական աշխատանքների ավարտից հետո քննությունը կպարզի օդանավի աղետի իրական պատճառը: ՌԴ Գլխավոր դատախազության աշխատակիցները աշխատում են, մշտապես կապ պահելով հայ կոլեգաների հետ, ասված է հաղորդագրության մեջ:

Link to post
Share on other sites
Guest Guest12568

A-320-Ի ԻՆՔՆԱԳՐԻՉԸ ՎԵՐԾԱՆՎԵՑ

Միջպետական ավիացիոն կոմիտեն ավարտել է մայիսի 3-ին ավիավթարի ենթարկված հայկական A-320 օդանավի «խոսքային» իքնագրիչի վերծանումը: Այս մասին քիչ առաջ հաղորդել է «Ռիա Նովոստի» գործակալությունը` վկայակոչելով ՌԴ Տրանսպորտի նախարարությունը:

«Հաստատվել է, որ անձնակազմի միջեւ խոսակցությունների մեծամասնությունը հայերեն լեզվով է: Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչների օգնությամբ արդեն ավարտվել եւ արձանագրվել է խոսակցությունների թարգմանությունը»,- ասված է տարածված հաղորդագրության մեջ, որում նաեւ նշվում է, որ քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության չափանիշների եւ պրակտիկայի համաձայն ինքնագրիչի վերծանված տեքստը չի հրապարակվելու:

Միջպետական ավիացիոն կոմիտեից նաեւ տեղեկացնում են, որ «պարամետրային» ինքնագրիչի վերծանման աշխատանքները դեռ շարունակվում են: Այդ ինքնագրիչում պարունակվում է շուրջ 300 տվյալ թռիչքի մասին: Այժմ իրականացվում է նաեւ ինքնագրիչների եւ վերգետնյա հսկիչ սարքերի տվյալների համադրում:

a1p_am_39833.jpg

Link to post
Share on other sites
Guest Guest12568

ԱՎԻԱՎԹԱՐԻ ՊԱՏՃԱՌՆ ԱՐԴԵՆ ՀԱՅՏՆԻ՞ Է

Մոսկվայում՝ Միջազգային ավիացիոն կոմիտեում, երեկ ավարտվել են Սոչիում վթարի ենթարկված A320 ինքնաթիռի ձայնային ինքնագրիչի վերծանման աշխատանքները: Ռուսաստանի տրանսպորտի նախարարության մամլո ծառայությունը հաղորդում է, որ ինքնագրիչում արձանագրված է 33 րոպե ձայնային տեղեկատվություն՝ ներառյալ հատուկ իրավիճակի սկիզբը եւ զարգացումը: Սակայն Միջազգային ավիացիոն կոմիտեն դեռեւս ձեռնպահ է մնում այդ տեղեկատվությունը հրապարակելուց:

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...