Jump to content

Noric ognutyun e petk


Recommended Posts

միայն բայեր?

արդեն գջվեցի սայթի հղումը տալով

նայի

http://hayeren.hayastan.com/vochabanutyun.html

ՀԱՄԱՆԻՇՆԵՐ (Հոմանիշներ)

Իմաստով մոտ բառեռ

1. Ոճական համանիշներ,

երբ համանիշները պատկանում են գործառական տարբեր ոճերի: Այս առումով պետք է առանձնացնել բառերի երկու շերտ` ոճականորեն չեզոք և ոճականորեն տարբերակված:

Օրինակ`

զբոսնել (ընդանուր գրական) – ճեմել (վերամբարձ)

կատարել (ընդանուր) – ի կատար ածել (վարչական)

ձի (ոճականորեն չեզոք) – նժույգ (բանաստեղծական)

2. Իմաստային համանիշներ.

սրանք արտահայտում են երևույթի կամ հատկության դրսևորման տարբեր չափեր:

Օրինակ`

հով, քամի, փոթորիկ, մրրիկ

3. Հուզարտահայտչական համանիշներ.

սրանց առանձնահատկությունը արտահայտած անձնական վերաբերմունքի տարբերության և հուզարտահայտչական տարբեր երանգների մեջ է:

Օրինակ`

ուտել – խժռել

խմել – լակել

մահանալ – սատկել

4. Բացարձակ համանիշներ (նույնանիշներ)

Օրինակ`

մազ – վարս – հեր

այտ – թուշ

հուր – կրակ

Համանիշների բառարան`

ագահ — աչքածակ, ծակաչք, անկուշտ, անհագ, ընչաքաղց, ընչասեր, փողապաշտ, փողամոլ

ախտահանել — հականեխել ախտազերծել, վարակազերծել

ականակիտ — մաքուր, վճիտ, պարզ, հստակ, ջինջ, բյուրեղյա , զուլալ

ահաբեկել — սպառնալ, վախեցնել, ահ տալ, սարսափեցնել, ահ ազդել

աղիողորմ — աղեկեզ, աղեխարշ, աղեկտուր, սրտաճմլիկ, սրտակեղեք, սըրտաշարժ, սրտահույզ

ամբարիշտ — չար, դաժան, անհաշտ, վայրագ

ամբարտավան — գոռոզ, գոռոզամիտ, մեծամիտ, ինքնահավան, պարծենկոտ, սնապարծ, ինքնագոհ

ամպ — թուխպ

այգաբաց — այգ, այգածագ, առավոտ, արշալույս, լուսաբաց, վաղորդյան, այգալույս, արևաբաց, արևագալ

ՀԱՄԱՆՈՒՆՆԵՐ (ՆՈՒՅՆԱՆՈՒՆՆԵՐ)

ձևով նույն, բայց իմաստով տարբեր բառեր

-Լրիվ համանուններ

են կոչվում այն բառերը, որոնք համընկնում են և գրությամբ, և արտասանությամբ:

Օրինակ`

կետ (ծովային մի կենդանի) – կետ (մի գրանշան)

հոտ (բույր) – հոտ (ոչխարի հոտ)

փող (խողովակ) – փող (դրամ)

-Մասնակի համանուններ

1. Համաձև են կոչվում համանուն բառաձևերը, այսինքն` արտաքնապես համընկնող քերականական տարբեր ձևերը. օրինակ`

արի (քաջ) – արի (եկ)

հացի (հաց բառի սեռական հոլով) – հացի (հացենի)

կրի (շաղախ) – թող կրի

գնում է (գնալ բառից) – գնում է (գնել բառից)

2. Համագիր են կոչվում միատեսակ գրվող, բայց տարբեր կերպ արտասանվող բառերը. օրինակ`

բարդ (երգիչ) – բարդ (ոչ պարզ, արտասանվում է բարթ)

3. Համահունչ են կոչվում տարբեր ձևով գրվող, բայց միատեսակ արտասանվող բառերը. օրինակ`

աղտ (կեղտ) – ախտ (հիվանդություն)

ուղտ – ուխտ

որդ – որթ

Համանունների կամ նույնանունների բառարան`

ակ — աչք

ակ — թանկագին քար

ակ — ակունք, աղբյուր

ակ — անիվ

ակնարկ — հարևանցի հայացք, անուղղակի ասված խոսք, ակնարկություն

ակնարկ — փոքր ծավալի գրական երկ

աղերս — կապ, առնչություն

աղերս — աղաչանք, պաղատանք

աղի — աղիք

աղի — հարկ եղածից ավելի աղ պարունակող

այր — տղամարդ

այր — քարայր, անձավ

անապատ — ջրազուրկ ավազուտ տարածություն, անբնակ վայր

անապատ — ճգնավորների համար կառուցված վանք, մենաստան

ատլաս — կերպաս, մետաքս

ատլաս — քարտեզագիրք

ափ — բուռ

ափ — եզերք

բանտ — կալանատուն, արգելարան

բանտ — վարդակապ

բարակ — որսի շուն, քերծե

բարակ — ոչ հաստ, նաև՝ նիհար

բութ — կետադրական նշան

բութ — սև սուր, դժվարությամբ կտրող

բութ — բթամատ

բուն — ծառի կամ թփի վերգետնյա մասը

բուն — հիմնական, իսկական

գլուխ — մարդու կամ կենդանու մարմնի մաս

գլուխ — գրվածքի ամբողջական հատված

գլուխ — լեռան, սարի կատար

գրող — գրական երկ գրող անձ

գրող — երևակայական չար ոգի

գունդ — զորախումբ, զորագունդ

գունդ — կլա ձև ունեցող մարմին

դատել — մտածել, կշռադատել

դատել — դատաստան անել

դատել — աշխատել, վաստակել

դարման — դեղ, բուժամիջոց

դարման — հարդ

դող — սարսուռ

դող — անվադող, անվագոտի

լեզու — մարդու մարմնի մաս

լեզու — բարբառ, խոսք

կազմ — գրքի, մատյանի կամ տետրի երեսը, շապիկը

կազմ — պատրաստ վիճակում, կազմ ու պատրաստ

կարող — կար անոդ, դերձակ

կարող — զորավոր, հզոր

կնքել — կնիք դնել, վավերացնել

կնքել — կնունք անել, երեխային մկրտել

հարկ — միևնույն շենքի՝ նոյն բարձրության վրա զետեղված մասը

հարկ — կարիք, անհրաժեշտություն

հարկ — տուրք

հոտ — բույր

հոտ — ոչխարների խումբ

հուշիկ — հիշողություն, հուշ

հուշիկ — զգույշ, մեղմ

ձեռնարկ — դասագիրք

ձեռնարկ — հիմնարկ, ձեռնարկություն

ճակատ — մարդու և անասունների մարմնի մաս

ճակատ — պատերազմական գործողությունների առաջին գիծը, ռազմաճակատ

մատաղ — զոհ մատուցելու կենդանի, զոհ մատուցելու արարողությունը

մատաղ — մատղաշ, նորածին

մարտ — կռիվ, ճակատամարտ

մարտ — տարվա երրորդ ամիսը

մորթ — մորթի, կաշի

մորթ — մորթելը, մորթելու գործողությունը

շրջել — զբոսնել, շրջագայել

շրջել — հակառակ կողմը դարձնել, շուռ տալ

սեր — բուռն համակրանք, նվիրվածություն

սեր — սերուցք, կաթնասեր

տուն — բնակարան

տուն — բանաստեղծական քառատող

օղակ — փոքր օղ

օղակ — երեխաների, աշխատավորների փոքր միավորում

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...