Jump to content

Հանգիստը Հայաստանում թանկ է


Recommended Posts

Հանգիստը Հայաստանում ավելի թանկ է, քան Շվեդիայում

Հուլիս 17, 2006

Հայկական տուրիստական գործակալությունները, հայ եւ օտարազգի զբոսաշրջիկները դժգոհում են, որ վերջին տարիներին հանգիստը Հայաստանում շատ թանկ արժե:

«Ես երկու անգամ եմ եղել Հայաստանում: Առաջին անգամ ` 12 տարի առաջ, երկրորդ անգամ ` 3 տարի առաջ: Կինս հայ է, եւ ես մեծ հետաքրքրությամբ եմ այցելում Հայաստան: Պետք է ասեմ, որ վերջին տարիների ընթացքում բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունեցել: Ինչ վերաբերում է այստեղ հանգստանալու գներին, ասեմ, որ 10 օրից ավելի չարժե մնալ այստեղ, ուտելիքը եւ հյուրանոցն ավելի թանկ է , քան Շվեդիայում»,-ասում է շվեդ Թոմի Հելմանը:

Զբոսաշրջիկը Հայաստանում յոթ օր հանգստանալու համար ծախսում է մոտավորապես 1600-1800 ԱՄՆ դոլար: Այս գումարի մեջ ներառված է օդանավի տոմսը, հյուրանոցային ծառայությունները, սնունդը եւ տուրիստական ուղեւորությունները: «Ավարայր» տուրիստական գործակալության ներկայացուցիչ Հակոբ Գորգինյանն ասում է, որ այս գինը բավականին բարձր է Հայաստանի համար , եւ այն հիմնականում ձեւավորվում է օդանավի եւ հյուրանոցային ծառայությունների բարձր արժեքից:

Երկկողմանի տոմսի արժեքը «Արմավիա» ավիաընկերությունը գնահատում է 500 - 1200 ԱՄՆ դոլար: Դեպի եվրոպական երկրներ թռիչքի արժեքը սկսվում է 700 ԱՄՆ դոլարից, իսկ ԱՊՀ երկրներ` 500-ից: Ավիաընկերությունը տոմսերի թանկությունը պատճառաբանում է բարձր հարկերով: Քաղաքի կենտրոնում տեղակայված հյուրանոցներում մեկ հոգու համար մեկ օրվա արժեքը մոտավորապես 60-150 ԱՄՆ դոլար է: Որոշ հյուրանոցներում նախագահական համարները գնահատվում են 200-300 դոլար: Իսկ տուրիստական փաթեթի գինը մեկ հոգու համար համարժեք է օդանավի տոմսի արժեքին:

Զբոսաշրջիկներ հիմնականում գալիս են եվրոպական երկրներից, Ամերիկայից, Ռուսաստանից եւ համեմատաբար քիչ ` ԱՊՀ այլ երկրներից:

24 ժամից մինչեւ մեկ տարի երկրում գտնվող ցանկացած օտարերկրացի համարվում է զբոսաշրջիկ ` անկախ այն հանգամանքից, թե ինչ նկատառումներով է եկել Հայաստան: Այս կարգը ընդունված է միջազգային զբոսաշրջության կազմակերպության կողմից:

2006 թվականի հուլիս ամսվա տվյալներով ` 24 ժամից եւ ավելի Հայաստան են մուտք գործել 46.023 օտարերկրացի: Նրանց թվում են նաեւ սփյուռքահայերը, որոնք կոչվում են էթնիկ տուրիստներ:

Տարեթիվը

Զբոսաշրջիկների թիվը

2000թ. 45.000

2001թ. 123.262

2002թ. 162.089

2003թ. 206.094

2004թ. 262.685

2005թ. 318.563

ՀՀ կառավարությունը զբոսաշրջությունը հայտարարել է որպես տնտեսության գերակա ճյուղ

ՀՀ Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության զբոսաշրջության վարչության տվյալներով` զբոսաշրջիկների այցելությունների քանակի միջին տարեկան աճը կազմում է 25 տոկոս: Վարչության պետ Մեխակ Ապրեսյանի հավաստմամբ` բացարձակ թվով նորից մնում են սփյուռքահայերը (մոտ 70 տոկոս), սակայն օտարազգի զբոսաշրջիկների այցելությունների քանակն անցած տարիների համեմատ աճել է:

«Ցանկալի կլիներ, որ զբոսաշրջիկն ավելի շատ ծախսեր հնարավորին շատ ծառայություններից օգտվելով, այլ ոչ թե` քիչ ծառայությունների դիմաց թանկ վճարելով»,-ասում է պրն Ապրեսյանը: Առայժմ երկրորդ տարբերակն է գործում:

Այս ցանկությամբ հանդերձ` նախարարության վարչությունը ներկա դրությամբ զբաղված է Հայաստանի` որպես զբոսաշրջության համար բարենպաստ երկրի նկարագրի ձեւավորմամբ:

Նախարարությունը պայմանավորվածություն է ձեռք բերել CNN հեռուստաալիքի հետ Հայաստանի մասին 30 վայրկյան տեւողությամբ գովազդային հոլովակներ հեռարձակելու համար: Պետական բյուջեն հայտնի հեռուստաալիքով գովազդի համար նախատեսել է 215 մլն դրամ: Հոլովակները եթերում կհայտնվեն այս տարվա աշնանը:

Հայաստանում մարդիկ ուզում են հանգստանալ երեք աստղանի հյուրանոցներում

Հայաստանում գործում է 63 հյուրանոց, որից 31-ը Երեւանում է: Սրանց մեջ չեն մտնում հյուրատները եւ մոթելները:

Տարեսկզբից Հայաստանում գործում է հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման համակարգ: Հյուրանոցներն աստղեր ստանալու համար դիմում են կամավոր սկզբունքով: Մինչ այժմ հինգ աստղանի հյուրանոցի կարգավիճակ շնորհվել է «Գոլդեն Փելես» հյուրանոցին, չորս աստղի արժանացել է «Մետրոպոլ» հյուրանոցը, երեք աստղի` «Կոնգրես»-ը: Այս հյուրանոցները մեկ օրվա իրենց հյուրընկալությունը գնահատում են 90-160 ԱՄՆ դոլար:

«Ավարայր» տուրիստական գործակալության ներկայացուցիչ Հակոբ Գորգինյանի կարծիքով` հյուրանոցների բարձր գները պայմանավորված են շուկայում երեք աստղանի հյուրանոցների բացակայությամբ: «Հայաստան հիմնականում այցելում են թոշակառուները: Նրանց մեծ մասը նախընտրում է ապրել ոչ թե շքեղ հինգ աստղանի հյուրանոցներում, այլ` հարմարավետ երեք աստղանի հյուրանոցներում: Եվ քանի որ երեք աստղի կարգավիճակ ունեցող հյուրանոցներ գրեթե չկան, հետեւաբար միջին մակարդակի հյուրանոցների սեփականատերերն իրավասու են նշանակել ցանկացած գին»,-ասում է Հ.Գորգինյանը:

«Բելաջիո» հյուրանոցային համալիրի տնօրեն Արսեն Մակարյանը հյուրանոցային ծառայությունների բարձր արժեքը բացատրում է ծառայությունների բարձր մակարդակով:

20-ամյա Զավեն Հայրապետյանը առաջին անգամ է Հայաստան այցելում: Նա դժվարացավ պատասխանել` կգա՞ր, արդյոք, Հայաստան, եթե Հայաստանն իր հայրենիքը չլիներ: Հայաստան գալու միակ դրդապատճառը հայրենիքը տեսնելն էր: Միակ դժվարությունը նրա համար բնակության խնդիրն է: Հյուրանոցում մեկ օրվա համար նա վճարում է 65 դոլարին համարժեք դրամ, ինչը, նրա ասելով, Հայաստանի դեպքում բավականին թանկ է: «Ամեն դեպքում, եթե ինձ այստեղ ամեն ինչ դուր գա, ես կվերադառնամ, եւ ծառայությունների թանկ լինելու հանգամանքը խոչընդոտ չի կարող լինել»,-ասում է Զավենը:

Զբոսաշրջիկների այցելությունները սկսվում են Արցախից

Այս տարեսկզբից ՀՀ կառավարության պահանջով զբոսավարները կարող են աշխատել միայն լիցենզիա ունենալու դեպքում: Մինչ այժմ զբոսավարներից լիցենզիա ստանալու համար ստացվել է 25 հայտ, որից 7-ը անցել է լիցենզավորման գործընթացը: Լիցենզիայի համար պետտուրքը տարեկան կազմում է 20 ԱՄՆ դոլար:

Հայկական տուրօպերատորները հիմնականում առաջարկում են տուրիստական փաթեթներ 12-13 ուղղություններով: Զբոսաշրջիկներն առավելապես նախընտրում են այցելել Գառնի-Գեղարդ, Խոր Վիրապ, Նորավանք, Հաղպատ, Սանահին, Քարահունջ-Տաթեւ, Հաղպատ-Սանահին-Դսեղ, Դիլիջան-Հաղարծին-Գոշավանք:

Էքսկուրսավարի մեկ օրվա աշխատանքի արժեքը 45-50 դոլար է:

Մասնագիտությամբ երաժիշտ Դավիթ Բադալյանը զբոսաշրջիկների համար էքսկուրսիաներ է կազմակերպում: «Իմ ծառայություններին համեմատաբար ավելի քիչ են դիմում, քանի որ ընդամենը երկու լեզու գիտեմ եւ այնքան էլ երիտասարդ չեմ: Եթե հնարավոր է լինում ամիսը մեկ կամ երկու տուրիստական խումբ ուղեկցել, շատ գոհ եմ լինում»:

Դավիթ Բադալյանը պատմում է, որ զբոսաշրջիկները հիմնականում հետաքրքրվում են ճանաչողական տուրիզմով, բայց երբեմն էլ ցանկություն են հայտնում փորձել նաեւ արկածային տուրիզմը, օրինակ` Ջերմուկից հեծանիվով Երեւան գալ: Դա էլ է պատահում:

«Շատ են ուզում առաջինը Արցախը տեսնել: Բայց մեկ-մեկ էլ այնպես են ինձ զարմացնում: Սփյուռքահայ երիտասարդները երբեմն բացարձակ անտեղյակ են լինում, Գանձասարը ցույց եմ տալիս, ասում են` էս ի՞նչ է, որ սրա համար հասել ենք այստեղ: Ինձ համար դա ցավալի է: Մի քիչ գոնե կարդան, նոր գան հայրենիքը տեսնելու»,-ասում է Դավիթը:

Դավիթը երազում է ունենալ 10 տեղանոց միկրոավտոբուս եւ կազմակերպել ընտանեկան տուրիզմ: «Երբեմն այնպես է լինում, որ սփյուռքահայ ընտանիքի անդամներն աշխարհի տարբեր ծայրերից պայմանավորվում են հանդիպել Հայաստանում եւ մեկ շաբաթ իրար հետ հանգստանալ, հետաքրքիր կլիներ կազմակերպել հանդիպումներ Հայաստանում եւ զարգացնել սփյուռքահայ ընտանեկան տուրիզմը»:

Մարդիկ պատրաստ են մոռանալ գնի մասին, երբ նրանց լավ ծառայություն են մատուցում

«CNN-ով գովազդելուց առաջ կառավարության ներկայացուցիչները նախ պետք է մտածեն ճանապարհներին հասարակական զուգարանների բացակայության խնդրի մասին: Ամեն անգամ տուրիստական խումբ ուղեկցելիս ստիպված եմ բարձրախոսը ձեռքիս օդանավակայանից սկսած ներողություններ խնդրել անկոչ տաքսիստի, ոստիկանի, օդանավակայանի անկազմակերպության, ժամանակի կորստի, ճանապարհներին անհարմարությունների ու զուգարանների բացակայության համար»,-ասում է «Ավարայր» տուրիստական գործակալության ներկայացուցիչ Հակոբ Գորգինյանը:

Որպես դրական փոփոխություն պրն Գորգինյանը նշում է, որ մի քանի տարի առաջ Հայաստանում տուրիզմն ամբողջությամբ կենտրոնացած էր Երեւանում, հիմա ուղեւորությունների զգալի մասը կազմակերպվում են տարբեր մարզերում: Նախկինում մարզերում հյուրանոցների բացակայության պատճառով երթուղիների 99 տոկոսն ավարտվում էր Երեւան վերադարձով, ինչն ավելի թանկ էր: Բացի այդ, շատացել են ծառայությունների եւ ընտրության հնարավորությունները:

«Ես չեմ կարծում, որ Քոբուլեթի, Աջարիա, Բաթումի գնացող մարդկանց հիմնական դրդապատճառը ծովն է, պարզապես այնտեղի հանգիստը Հայաստանի քաղաքացիների համար ավելի մատչելի է»,-կարծում է պրն Գորգինյանը:

Առայժմ հասարակ հաշվարկը ցույց է տալիս, որ 14 օր Ծաղկաձորում հանգստանալու փոխարեն կարելի է 28 օր հանգստանալ Բաթումիում կամ Քոբուլեթիում:

Հայաստանում գործում են մոտ 100 տուրիստական գործակալություններ, որոնք կազմում են տուրիստական փաթեթ` ըստ առաջարկված գնի: Այսօրվա դրությամբ տուրիզմի ամենատարածված տեսակները տասն են` մշակութային, էկոտուրիզմ, էքստրեմալ, գիտական, բիզնես, կրոնական, առողջարանային, սպորտային, ստորջրյա տուրիզմ: Հայաստան այցելող զբոսաշրջիկների մեծամասնությունը հետաքրքրված է ճանաչողական տուրիզմով:

Տուրիզմի բնագավառը պետք է սպասարկեն միայն կրթված մարդիկ

Եվրոպական տարածաշրջանային կրթական ակադեմիայի զբոսաշրջության եւ նոր տեխնոլոգիաների զարգացման ամբիոնի վարիչ Կարապետ Սաֆարյանի հավաստմամբ` հայկական տուրիզմի մեջ ներգրավված մարդկանցից ոչ բոլորն ունեն համապատասխան կրթություն:

Ներկայումս Հայաստանում գործում է տուրիզմի մեկ ինստիտուտ եւ 10 բարձրագույն կրթական հաստատություն, որոնցում կա տուրիզմի ֆակուլտետ:

«Մինչ այժմ մենք ավարտական կուրսի ուսանողներին, ովքեր օտար լեզու գիտեն, որոշ չափով տեղյակ են հայոց պատմությանը, աշխարհագրությանը, հրավիրում ենք եւ երեք ամիս վճարովի դասընթացների միջոցով աշխատում նրանց հետ, հետո նոր աշխատանքի ընդունում»,-ասում է «Հյուրս» ծառայության տնօրեն Արամ Հակոբյանը:

Հայկական տուրիզմի ինստիտուտում ընդունելությունն այս տարի կշարունակվի մինչեւ օգոստոսի 15-ը: Առայժմ դիմել է 10 հոգի: Անցած տարի ինստիտուտ ընդունվել է 75 դիմորդ:

Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների ինստիտուտում տուրիզմի բաժնի համար մինչ այժմ դիմել է 60 հոգի: Անցած տարի տուրիզմի բաժին ընդունվել է 60 դիմորդ:

Այս տարի առաջին անգամ ակադեմիայի վեց շրջանավարտներ պաշտպանեցին իրենց մագսիտրական թեզը տուրիզմի բնագավառում:

Լենա Նազարյան

Լուսանկարները` Էլիզաբեթ Բրիվստերի

http://www.hetq.am/arm/economy/0607-turizm.html

Link to post
Share on other sites

et amen@ kardalu hima jamanak chunem bayc indz es verjers turqia-um hangstyan gin@ hangist chi toxnum... вокруг только и рекламы отдыха что в турцию.. от 6000 руб.($200) в ***отеле от 10 дней - перелет включен :huh: а в Армению столько в один конец билет стоит :/ (цены даны из Брянска, хотя и в Москве не сильно отличаются)

Вопрос: почему такая цена? (вопрос наверное армянским авиалиниям :hm: ) не верю, что перелет такой дорогой, в Турцию ведь дальше :/

или просто грабеж соотечественников :/ ведь желание поехать намного сильнее отсутствия возможности :ermm:

Link to post
Share on other sites

Ես կարծում եմ, որ Հայաստանում հանգստանալը եթե թանկ էլ է, ապա միայն Հայաստանի քաղաքացիների համար, որոնք շատ ցածր աշխատավարձներ են ստանում համեմատած հանգստավայրերի գների հետ:Բայց արտասահմանից եկածների համար՝ ի՞նչ մի թանկ է, ո՞ր: Թող Հայաստանի փոխարեն փորձեն գնալ ասենք օրինակ հանրահայտ Կանարյան կղզիները, որտեղ բառացիորեն ոչ մի հատիկ նայելու բան չկա, բացի գազանանոցից, հրաբուխային բնույթի բնությունից (դրա հազար անգամ սիրուն ու հարուստ տեսակը Հայաստանում էլ կա) և ամենակարևորը՝ չկա ոչ մի ինտելեկտուալ կամ բարոյական ծանրաբեռնվածություն: Բայց փոխարենը ի՜նչ գներ են, ի՜նչ համբավ...Իսկ Հայաստանը մարդկային մշակույթային քաղաքակրթության օրրանն է, ինչքան էլ տեսնես՝ էլի տեսնելու բան կա: Նույն բանը ինչքան էլ նայես, ամեն հաջորդ նայելիս էլի նոր բան ես հայտնաբերում: Խորքը մեծ է: Օդնոռազովի բաներ հայկականի մեջ չկա: Այնպես որ ես կասեի ձրի են գալիս Հայաստան:Այ ուրիշ բան Հայաստանի քաղաքացիները: :( Այդ առումով պետք է արձանագրեմ, որ Հայաստանում հանգստի ամբողջ համակարգը աշխատում է միայն օտարերկացիների վրա, բայց ոչ սեփական քաղաքացիների: Ճորտության մի տեսակ... :/

Link to post
Share on other sites

Cooni, если почитаешь текст то найдешь все ответы.

Satenik, դուք խոսում եք իսկական հայրենասերի նման. Այն մարդու որը շատ է սիրում Հայաստանը, եսել եմ այդպես կարծում, բայց այդքան հետաքրքրություն կարող է միայն հայը գտնել Հայաստանում, իսկ տուրիստին այդքանել հետաքրքիր չե ԽՈՐը ուսումնասիրությունը հայոց լանդշաֆտների.

Եվ հահամիտ չեմ նրա հետ , որ ասում եք ինչու են ուրիշ տեղ գնում. Մարդ@ ամեն տեղ ել պետք ե գնա և տեսնի. Ինչու չպետքա գնանք կղզիներ? կամ Եվրոպա? միայն Հայաստան?

Աշխարհ@ միայն Հայաստանով չի սահմանապակված, պետք է ուրիշ տեղեր ել գնանք և տեսնենք աշխարհի մնացաց երկրների գեղեցկություն@.

Link to post
Share on other sites

Եվ հահամիտ չեմ նրա հետ , որ ասում եք ինչու են ուրիշ տեղ գնում.

Բայց ես այդպիսի բան ե՞րբ եմ ասել, Անգել ջան: Իմ ի՞նչ գործն է ով ուր է ուզում գնալ: Ես ինքս էլ սիրում եմ ճանապարհորդել:

Link to post
Share on other sites

Angel jan, kardaci verjapes :/ harcis patasxan@ kar&em gta - bardzr harkernen che? bayc che vor ayd harkeri gin@ petucyunn e voroshum? Satenik jan es el hamamit em vor hamematac Kanaryan kghzinerin Hayastanum shat aveli hetaqrqir tesarjan vayrer kan, bayc hamematac orinak Turqiai het (ortegh mer hoghern en u mer patmakan vayrer@) gner@ Hayastanum shat tank en, es ekskursyaneri masin hima chem grum, ayl miayn odanavi tomseri arjeqi masin :ermm

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...