Jump to content

ՀՈԳԵԱԽՏՈՐՈՇՈՒՄ ՁԵՌԱԳՐԻ ՄԻՋՈՑՈՎ


Recommended Posts

Guest Guest12568

ՀՈԳԵԱԽՏՈՐՈՇՈՒՄ ՁԵՌԱԳՐԻ ՄԻՋՈՑՈՎ

ԱՆՆԱ ՏԵՐ-ՂՈՒԿԱՍՅԱՆ ՀՈԳԵԲԱՆ

Ձեռագրի վերլուծության համար պետք է վերցնել այնպիսի նմուշ,որը գրված լինի սովորական, սպիտակ , առանց տողերի թղթի վրա, նախընտրելի է հեղինակի մտքերն արտահայտող ձեռագիրը:

Ձեռագիրը վերլուծելիս սովորաբար հաշվի են առնում հետևյալ առանձնահատկությունները` տառերի թեքությունը, ձևը, չափսերը, գրի շեղումները տողից , տեքստի սահմանները , բառի մեջ տառերի խտությունը , կետադրական նշանները , խզբզանքները , գրչի հպման ոժգնությունը և այլն:

Տառերի թեքությու նը

Տառերի թեքությունը աջ կամ ձախ առտացոլում է հուզականությունը ,

ինչպես նաև մարդկանց հետ շփման , զգացմունքների արտահայտման

առանձնահատկությունները: Տառերի թեքությունը որոշեք հետևյալ սանդզակի

միջոցով`

Ա- թեքությունը ամենատարածվածն է և խոսում է անձի ընկերասեր ,

շփվող , անկեղծ , ջերմ բնավորության մասին: Այդ մարդիկ այնքան էլ իմպուլսիվ չեն , կարող են կառավարել իրենց հույզերը , սակայն սիրո

մեջ բուռն են արտահայտում զգացմունքները: Հյուրասեր են , չեն սիրում

մենակություն :

Բ- թեքության ձեռագիր ունեցողների մեջ վերը նշված բնավորության

գծերն ավելի վառ են արտահայտված : Նրանք եռանդուն են և կարող են

առաջին հայացքից սիռահառվել մինչև ականջները : Չափազանց խանդոտ

են : Նրանց համար կարևոր է փոխադարձ հիացմունքը , իսկ երբեմն` նույնիսկ

մի փոքր քծնանքը :

Գ – թեքությունը բնորոշ է այն անձանց , ում բանականությունը իշխում է հույզերի վրա : Երբեմն դա հանդիպում է այն դեպքում , երբ մարդը փորձում է իրեն ավելի հասուն ձևացնել :

Դ – թեքության ձեռագիր ունեցողները իրատես են , սակայն կարող են լինել նույնքան զգայուն , որքան Բ – թեքությամբ գրողները : Իհարկե , զգացմունքների արտահայտման հարցում ծայրահեղ զուսպ են : Հաճախ թողնում են սառը և զուսպ մարդու տպավորություն , ցնայած արտաքին դիմակի տակ թաքնված են բուռն հույզեր : Չափազանց խանդոտ են :

Ե – թեքությունը վկայոմ է հույզերի և բանականության հավասարակշռության մասին : Այդպիսի մարդիկ իրենց զգացմունքներն արտահայտոմ են վստահության կամ բարյացակամ վերաբերմունքի միջոցով :

Սիրահարվելիս զգացմունքները միանգամից չեն արտահայտում :

Երբեմն ձեռագրում կարող են հանդիպել բոլոր թեքությունները , ընդ որում այն տարբեր է յուրաքանչյուր տողում կամ բառում : Նման ձեռագիրը

խոսում է տրամադրության այնպիսի փոփոխությունների մասին , որոնք բերում են բանականության և հույզերի կոնֆլիկտի : Այդպիսի մարդիկ կայուն

չեն, բծախնդիր են : Նրանք կարող են դառնալ անկառավարելի զգացմունքների

զոհ :

Միայն թեքությամբ հետևություններ անելը բավարար չէ , քանի որ երբ դրանք զուգակցվում են այլ նշանների հետ , ձեռք են բերում այլ նշանակություն : Օրինակ` Բ – թեքությունը , որը ինչպես գիտենք , խոսում է

բուռն հույզերի մասին , փոքր տառերի հետ զոըգորդվելիս արտահայտում է

զսպվածություն :

Link to post
Share on other sites
Guest Guest12568

Գրի շեղումները տողից

Երբեմն , նայելով ձեռագրի նմուշին , նկատում ես ,որ հեղինակը հորիզոնական գծից շեղվել է դեպի վեր կամ վար :

Եթե գիրը գծից շեղված չէ , ապա կարելի է ասել , գրողը կայուն բնավորության տեր է : Նման մարդուն դժվար է հավասարակշռությունից հանել :

Դեպի վեր ուղղված տողը խոսում է լավատեսության մասին:Այդպիսի մարդիկ բարյացակամ են,փառասեր,հեշտությամբ են համարվում իրավիճակին:Եթե տողի շեղումը դեպի վեր շատ մեծ է,կարելի է ենթադրել,որ այդ անձը իրատեսորեն չի գնահատում իրավիճակը:

Վար ուղղված տողը բնորոշ է հոռետես մարդկանց:Նրանք դյուրահավատ են նոր մտահղացումների նկատմամբ:Եթե այդ թեքության անկյունը վառ արտահայտված չէ,հնարավոր է ,որ այդ մարդու մեջ զուգակցվում են զգուշությունը և քննադատականությունը: Կտրուկ դեպի վար թեքվածությունը բնորոշ է անդրդվելի հոռետեսին,որին դժվար է դուրս բերել դեպրեսիայից,չնայած չի բացառվում ,որ այդ վիճակը կարող է կրել ժամանակավոր բնույթ:Դրա համար, նախքան վերջնական եզրակացության հանգելը,անհրաժեծտ է ձեռագրի այդ օրինակը համեմատել նախկինում ունենցած որևէ այլ նմուշի հետ:

Փոփոխական բնավորություն ունեցող մարդկանց բնորոշ է տողի ալիքաձևությունը:

Բառերի միջև եղած հեռավորությունը և տեքստի սահմանները

Սա հնարավորություն է տալիս գաղափար կազմել անձի խնայող կամ շռայլող լինելու մասին:Որքան քիչ է տողերի և բառերի միջև եղած հեռավորությունը,այնքան մարդը խնայող է և հակառակը: Չնայած տառերի չափսերը որոշիչ դեր չեն խաղում շռայլության աստիճանը որոշելիս,այնուամենայնիվ էական է դրանց զուգակցումը հեռավորության վրա:Օրինակ` մանր տառերը վկայում են ցանկությունների չափավորության մասին,բայց համակցելով բառերի միջև եղած մեծ հեռավորության հետ, ցույց են տալիս, որ հեղինակը առատաձեռն է այլ մարդկանց նկատմամբ:

Եթե ձեռագիրը գրված է խոշոր տառերով, իսկ բառերի և տողերի միջև եղած տարածությունը քիչ է,ապա դա վկայում է, որ հեղինակը շռայլում է միայն այնտեղ,որտեղ կարող են նրան նկատել:

Այժմ խոսենք տեքստի սահմանների նշանակության մասին: Դրա համար անհրաժեշտ է տեքստը ընդգրկել երևակայական շրջանակի մեջ:Բոլոր կողմերից համաչափ պահպանված , լայն սահմանները վկայում են անձի նրբաճաշակության, առատաձեռնության և խոհեմության մասին:Եթե ներքևում և վերևում սահմանները բացակայում են, ապա դա շռայլության նշան է:Երբ աջ մասում սահամնը նեղ է, իսկ ձախում` լայն, նշանակում է այդ մարդը պայքարում է շռայլության դեմ,ըստ որում, փորձում է փոխհատուցել խոշոր ծախսերը` մանրուքների մեջ խնայելով:Իսկ եթե աջ սահմանն է լայն , ձախը է նեղ, ապա կարելի է ենթադրել, որ հեղինակի պայքարը շռայլության դեմ անհաջող է ընթանում: Որոշ դեպքերում կարելի է նկատել, որ սահմանը ձախ կողմում վերից վար լայնանում է:Այդպես գրում նրանք, ովքեր ստիպված են խնայել` ելնելով իրավիչակից:

Անհամաչափ սահմանները / դրանք մեկ լայնանում են,մեկ նեղանում/ վկայում է ֆինանսների նկատմամբ տենդագին վերաբերմունքի մասին,որն արտահայտում է փողերի շռայլումով, քանի դեռ նրանք կամ:Նման մարդիկ փողի մեջ տեսնում են ոչ թե նպատակ,այլ միջոց:

Սահմանների բացակայում է այն մասին, որ հեղինակը փորձում է եղած փողերի առավելագույն արդյունավետությամբ ծախսել:

Link to post
Share on other sites
Guest Guest12568

Տառերի ձևը

Տառերի ձևը կարող է լինել կլորավուն կամ անկյունաձև /սուր/:

Կլորավուն տառերը խոսում են հեղինակի համագործակցելու հակման մասին:Այդ մարդիկ սիրում են գտնվել հասարակության մեջ,նախաձեռնող չեն, չեն համակերպվում այն աշխատանքին, որը պահանջում է անվերապահորեն ենթարկվել կարգուկանոնին կամ ղեկավարներին:Անկյունաձև տառերը վկայում են մրցամոլ ոգու, անկախության ձգտման, վերլուծական մտածողության և խորամանկության մասին:

Եթե տառերը խոշոր են ուկլորավուն, նշանակում է հեղինակը չի ձգտում ինքնահաստատվել, բացակայում են կայուն համոզմունքները, վստահ չի իր ուժերի վրա:

Մանր գրված կլորավուն տառերը ավելի հազվատեպ են հանդիպում:Այդպիսի համակցումը ցույց է տալիս, որ գրողը օժտված է հստակ և զգույշ մտածողությամբ:Նրանք կարող են կատարել մանրակրկիտ աշխատանք, օրինապահ են և ունեն համագործակցելու ընդունակություն:

Խոշոր և հաստ անկյունաձև տառերը վկայում են հեղինակի բռնկուն և ազնվաբարո բնության մասին:Այդ մարդիկ թե ՛ գործնական,և թե՛ անձնական ոլորտներում չեն սիրում ենթակայի դերում հանդես գալ:

Շատ մանր , անկյունաձև ձեռագիրը բնորոշ է գիտական մտածելակերպ ունեցող մարդկանց, ովքեր ի վիճակի են միաժամանակ կատարել մեկ կամ մի քանի աշխատանք կենտրոնանալով դրանց վրա մինչև ցանկալի արդյունքին հասնելը:

Ձեռագրում կարող են հանդիպել թե՛ անկյունաձև և թե՛ կլորավուն տառեր:Դա բնորոշ է նրանց, ովքեր սիրում են հաճույքներ, հարմարավետություն և ճոխություն:Նրանք հմայիչ են, նրբաճաշակություն են դրսևորում տան կահավորման և հագուստի ընտրության հարցերում:

Գրչի հպման ուժգնությունը

Տեքստը կարող է գրված լինել թեթև, ուժեղ և միջին ուժգնության հպմամբ:

Թույլ ճնշված գրելու հակումը բնորոշ է ինտրովերտներին:Ուժեղ ճնշումը, որի մասին վկայում են տառերի մուգ և հաստ ուրվագծերը, բացահայտում են անհատի վճռական, եռանդուն էությունը:Չնայած այս անձանց համար կյանքում առավել կարևոևշր է նյութականը, այնուամենայնիվ նրանցում առկա են նաև վեհ գաղափարներ:Նրանք էքստրավերտ են, նպատակասլաց և լավատես:Սիրո մեջ կրքոտ են և ազատ արտահայտում են իրենց զգացումները:

Միջին ուժգնությունը բնորոշ է ամբիվերտներին:Այդպես է գրում մարդկանց մեծամասնությունը:Իրավիճակից կախված նրանք կարող են արտահայտել կամ թաքցնել հույզերը:

Երբեմն ձեռագրում հանդիպում են տարբեր ուժգնությամբ գրված տառեր:Դա ցույց է տալիս, որ հեղինակի ինքանկառավարումը թույլ է:Ուժեղ ճնշումով և հստակ գրված ատռերը, հատկապես մեծատառերը,խոսում են այն մասին, որ հեղինակը օժտված է ստեղծագործական և ղեկավարման ձիրքերով:

Գրելու ընթացքում ճնշման հաճախակի փոփոխությունը/ ուժեղը փոխարինվում է թույլով կամ դառնում է միջին/ խոսում է անձի դեռևս չձևավորված բնավորության մասին:Այդպիսի ձեռագրի պատճառ կարող են հանդիսանալ նաև ներքին հակասություններն ու կոնֆլիկտները:

Link to post
Share on other sites
Guest Guest12568

Տառերի չափսերը,ձևավոր տառեր,բառերում տառերի փոքրացումը, ձեռագրի ընթեռնելիությունը

Տառերի չափսերը վկայում են հեղինակի էքսպանսիվության (զգայազեղություն) և զսպվածության մասին:

Մանր ,պարզ, հասարակ ձեռագիրը , որտեղ մեծատառերը և փոքրատառերը նույն չափերի են, բնորոծ է սուր , վերլուծական մտածողությամբ, աշխատանքում մեծ արդյունքների հասնելու պոտենցիալով համեստ և ամաչկոտ մարդկանց:

Երբ մանր ձեռագրում մեծատառերը անհամեմատ մեծ են փոքրատառերի համեմատությամբ, կարելի է ամոզված խոսել հեղինակի համարձակության և հպարտության մասին:

Կան և այնպիսի դեպքեր,երբ մեծատառերը անհամեմատ փոքր են:Դա վկայում է այն մասին, որ անհատը վստահ չէ իր ուժերին, խուսափում է համարձակ քայլերից:

Մանր , անընթեռնելի ձեռագիրը, բառերում տառերի միջև ընկած փոքր հեռավորության հետ զուգակցելիս , վկայում են անձի անձի չափազանց փակվածության մասին:Երբեմն նրանց գերզսպվածությունը ընկալում է իբրև անբարյացկամություն:

Խոշոր ձեռագիրը հիմնականում արտահայտում է անձի մարդամոտությունը, ուշադրության կենտրոնում գտնվելու ցանկությունը, էքսպանսիվ լինելը, երբեմն նաև ագրեսիվ միտումները:Այս մարդիկ չեն սիրում լինել ենթակայի դերում և սկզբունքային են:

Այն դեպքում , երբ խոշոր ձեռագրում առկա են աչքի ընկնող տառեր, կարելի է խոսել ստեղծագործական մտածողության և իրավիճակը բարդացնելու հակվածության մասին:Հաճախ այս տիպի ձեռագիրը բնորոշ է բարձրակարգ մասնագետներին:

Խոշոր տառերը, որոնք զուգակցված են նրբագեղ մեծատառերի հետ,խոսում են անձի սեփական վեհության զգացողության մասին:

Մարդու գաղտնապահության և բերանբացության մասին գաղափար կարելի է կազմել բառում տառերի չափսերի փոփոխությունների հիման վրա:

Եթե բառը սկսվում է մանր տառերով և ավարտվում է խոշորներով, ապա կարելի է ասել, որ անձը գաղտնապահ չէ: Հակառակ դեպքում, երբ խոշոր տառերն աստիճանաբար փոքրանում են, երբեմն վերածվելով նույնիսկ ուղիղ գծի,ապա դա վկայում է հեղինակի պարկեշտության, խորամանկության, նրբազգացության, դիվանագիտական մտածողության մասին:

Ընթեռնելիության հիման վրա կարելի է եզրակացություններ անել մտքի ճկունության ,սրության և արագության մասին:

Եթե ընթեռնելի ձեռագրում չեն առանձնանում յուրօրինակ տառեր,ապա հեղինակը խելացի է, սակայն հակված չէ ստեղծագործական աշխատանքի:Անընթեռնելի գրող անձինք չունեն հստակ, տրամաբանական մտածողություն,բայց արագ պետք է հաշվի առնել, որ դժվար կարդացվող ձեռագիրը կարող է լինել արագ գրելու հետևանք:Երբեմն պարզ ձեռագրում նկատվում են ինքնատիպ, բայց ոչ պաճուճազարդ տառեր:Այն բնորոշ է ստեղծագործական միտք, հետաքրքրություն, հստակ մտածողություն ունեցող անձանց:Նրանք հեշտությամբ են հարմարվում միջավայրին, բաց են նորի նկատմամբ:Որքան մարդը քիչ է օգտագործում նախշազարդ գծիկներ,այնքան նա ժամանակակից է իր հայացքներում:Եվ հակառակը նախշազարդ տառերը պահպանողականության նշան են:

Link to post
Share on other sites
Guest Guest12568

Խզբզանքներ

Երբեմն տեքստում հանդիպում են նկարներ:Դրանք նույնպես հոգեախտորոշիչ նշանակություն ունեն:

Ծաղիկները և տերևները խոսում են բարի և փափուկ բնավորության մասին:Եռանկյունիներ,քառակուսիներ,օվալներ խզբզողները ղեկավարման ջիղ ունեն:նրբագեղ,գալարուն գծերը պարկեշտության նշան են:Դրանց հեղիանկը լավ զրուցակից է:Աստղիկները բնորոշ են լավատեսներին:Խաղեր պատկերող անձինք ունեն մրցամոլ ոգի (օրինակ` իքս և զրո):

Խզբզոցների բացակայությունը նշանակում է ,որ անձինք չեն անհանգստացնում ներքին կոնֆլիկտները կամ գաղտնի ցանկությունները:

Ստորագրություն

Ստորագրությունն արտացոլում է այն կերպարը, որն անձն ստեղծում է ուրիշների համար:

Գրչի ուժեղ հպումով գրված տեքստը, որին հաջորդում է թույլ հպումով ստորագրություն, վկայում է այն մասին,որ չնայած իր արտաքին մեղմությանը,հեղինակը իրականում ավելի խիստ է ու հաստատուն:

Ամհրաժեշտ է հաշվի առնել նաև տառերի թեքվածության առանձնահատկությունները ստորագրության մեջ և տեքստում:Եթե ձեռագրում տառերը առաջ են թեքված , իսկ ստորագրության մեջ ետ, ապա դա վկայում է ,որ հեղինակն իր կրքոտ էությունը փորձում է թաքցնել սառը և հպարտ վարվելակերպի մեջ:Ձեռագրաբանի համար հետաքրքիր է նաև ստորագրությունն ընդգծելու սովորությունը:Պարզվում է, որ դա ինքնահաստատման նշան է:Ընդ որում, եթե գիծը ցայտուն է ,ապա հեղինակը պատրաստ է «ձեռնոց նետել» հասարակությանը, իսկ թույլ ընդգծվածը բնորոշ է ուրախ և եռանդուն մարդկանց:

Link to post
Share on other sites

Հեղինե ջան շատ հետաքրքիր էր :flower: : Ես ձեռագրերի ու ստրորագրության մասին կարդացել էի կրիմինալ հոգեբանության մեջ ( բայց լատիներեն տառերի ) : Դե այդ ոլորտում ուշադրությունը մի քիչ այլ հակումների վրա են դարձնում, բայց որոշ ծանոթ մտքեր հանդիպեցին

Link to post
Share on other sites
Guest Guest12568

Կներեք,ՀՀ զրկված էր համաշխարհային ինետ կապից մի քանի օր,այդ իսկ պատճառով այս թեման կիսատ է մնացել,դնում եմ նկար,որի օգնությամբ հեն ց պետք է որոշեք ձեր տարբերակները :)

post-22868-1154936806.jpg

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...