Satenik Posted August 25, 2003 Report Share Posted August 25, 2003 Խորհուրդ մեծ և սքանչելի, Որ յայսմ աւուր յայտնեցաւ, Հովիւքն երգեն ընդ հրեշտակս` Տան աւետիս աշխարհի: Ծնաւ նոր արքայ Ի Բեթղեհեմ քաղաքի, Որդիք մարդկան, օրհնեցէք, Զի վասն մեր մարմնացաւ: Անբաւելին երկնի և երկրի Ի խանձարուրս պատեցաւ, Ոչ մեկնելով ի հօրէ` Ի սուրբ այրին բազմեցաւ: Quote Link to post Share on other sites
Satenik Posted October 18, 2003 Author Report Share Posted October 18, 2003 Սիւն լուսոյ և ամպ հովանի, սուրբ կոյս,Որ ցօղեցեր ի մեզ ցզօղն երկնային,զՔեզ բարեբանեմք, աստուածածին և կոյս:Անկէզ մորենի և սրովբէ հողեղէն, սուրբ կոյս,Քանզի պտուղն կենաց ի քէն տուաւ մեզ,զՔեզ բարեբանեմք, աստուածածին և կոյս:Անիծից լուծիչ և քաւիչ մեղաց, սուրբ կոյս,Որ զանտանելին էից ի գիրկս քո բարձեր,զՔեզ բարեբանեմք, աստուածածին և կոյս: Quote Link to post Share on other sites
Satenik Posted December 20, 2003 Author Report Share Posted December 20, 2003 История Армении http://www.vehi.net/istoriya/armenia/khorenaci/index.html Quote Link to post Share on other sites
Gayane Posted April 18, 2006 Report Share Posted April 18, 2006 Մի երկու օր առաջ Սաթենիկի հետ էի խոսում, ասեց արխիվներն էր վերանայում, մի նյութ հայտնաբերեց որ վաղուց պատրաստել եր այս թեմայի համար , խնդրեց տեղադրեմ ,ափսոսա կորի ասեց, ու քանի որ այսօր իմ ազատ օրերից մեկն է Սաթենիկիս խնդրանքը կատարեմ: Իրա խմբագրություն է: ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻՆ ծնվել է Տարոնի Խորնի կամ Խորոնք գյուղում, մերձավորապես 410-415 թթ. մեջ (ստույգ թվականն անհայտ է): Աշակերտել է Սահակ Պարթևին և Մեսրոպ Մաշտոցին, ապա իբրև գիտությունների նկատմամբ բուռն հետաքրքրություն ունեցող բանիբուն և ուշեղ պատանի՝ արժանավոր ուրիշ սաների հետ 430-ական թթ. կեսերին ուղարկվել հունական մշակույթի նշանավոր կենտրոն Ալեքսանդրիա: ՈՒսաումնառության տարիներին խորացրել է հունարենի իր իմացությունը, յուրացրել ոչ միայն ժամանակի հունալեզու քրիստոնեական մատենագրությունը, այլև անտիկ գիտության ու գրականության նվաճումները: Մինչ այդ Եդեսիայի դիվանում ծանոթացել էր նաև ասորական մատենագրությանը: Ավարտելով ուսման ընթացքը՝ բռնում է վերադարձի ուղին՝ հանգամանքների բերումով այցելելով նաև Հռոմ, Աթենք ու Կ. Պոլիս: ՈՒսումնակիցների հետ հայրենիք է հասնում 440 թ. մեջ, երբ արդեն վախճանված էին սիրելի ուսուցիչները՝ Սահակն ու Մաշտոցը, որոնց հայրական հոգատարությանն ու խրախուսանքին այնքան կարոտ էր: "Հայոց պատմության" մեջ նկարագրելով իրենց ուղևորությունը՝ եռանդով ու կարելիություններով լի գործիչը ցավով է ներկայացնում իր և ուսումնակիցների ողբալի վիճակը հայոց թագավոռության անկման և պարսիկ մարզպանի իշխանության պայմաններում, երբ իրենց գնահատող ու փայփայած ծրագրերի իրականացմանը նպաստող ուժերը պակասել էին: Հայրենիքում Խորենացու ուղին հետագայում հարթ չի ընթացել, անպակաս են եղել կասկածն ու հալածանքները: Հանձին Սահակ Բագրատունի իշխանի նա գտել է իր իսկական աջակցին ու խնամակալին, որի առաջարկով ու մեկենասությամբ էլ գլուխ բերել հայոց ամբողջական պատմությունը: Խորենացու մահվան թվականը ևս հայտնի չէ. հավանաբար դա տեղի է ունեցել 5-րդ դարի վերջերին: Գերեզմանը ցույց են տվել Մշո Առաքելոց վանքի գավթում: Խորենացին հայ բազմադարյան գրականության եզակի մեծություններից է, հետնորդների կողմից ըստ արժանվույն մեծարված Քերթողահայր և Պատմահայր պատվանուններով: Նրա տաղանդն ու մտքի ուժն իրենց արտահայտությունն են գտել մատենագրության տարբեր բնագավառներում: Բացի "Հայոց պատմությունից" գրել է նաև ներբողական-վկայաբանական ստեղծագործություններ, խրատական թղթեր ու ճառեր, "Գիրք պիտոյից" ճարտասանական մեծարժեք ձեռնարկը (մասամբ թարգմանություն հունարենից), Դիոնիսիոս Թրակացու Քերականության մի մեկնություն: Մինչև ծերություն տևականորեն զբաղվել է թարգմանչական աշխատանքով. ի թիվս այլ գործերի նրան է վերագրվում և Ալեքսանդր Մակեդոնացու պատմության թարգմանությունը: Շարակնոցում քերթող Խորենացու շարականները մեծ քանակություն են կազմում: Շարականագիրների մասին աղբյուրների տվյալներով՝ նրան են պատկանում ճրագալույցի, Ծննդյան, Տյառնընդառաջի, Հարության, Հոգեգալստյան, Վարդավառի, Աստվածածնի վերափոխման կարգերի շարականները, որոնք օրհնություններ են, մեծացուսցեներ, հարցեր, ճաշու կոչված երգեր և այլն: Quote Link to post Share on other sites
Angel Posted April 18, 2006 Report Share Posted April 18, 2006 Gayane!!!! inchqan em man ekel Xorenacu kensagrutyun!!! Satenikin shnorhakalutyun! ete eli hetaqrqir nyuter kan, togh ugharki [email protected] ! Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.