Amaras Posted November 20, 2006 Report Share Posted November 20, 2006 ԱԶԵՐԻ ԿԱՊԻՏԱՆԻ ՄՈՏ 12 ՏԱՐԻ ՈՐՊԵՍ ԳԵՐԻ ՊԱՀՎՈՂ ՀԱՅԻՆ ՓՐԿԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ ՆՈՅԵՄԲԵՐԻ ՎԵՐՋՆ Է 28 տարեկան Զավեն Գուրգենի Ռամազյանը արդեն 12 տարի որպես պատանդ պահվում է բաքվեցի կապիտան Ռամիզ Հուսեյնովի մոտ: Սարսափելի այս պատմությունը պատահել է մեր նորօրյա պատմության ամենատխուր տարիներին: «Ազգ»-ի խմբագրությունում նստած տղայի մայրը` Արաքսյա Ավետիսյանը լացակումած պատմում է. «1994 թ. փետրվարի 1-ին, առավոտյան ժամը 8.30-ին երկու անհայտ անձինք տղայիս` 15 տարեկան Զավեն Գուրգենի Ռամազյանին դուրս կանչեցին եւ տարան անհայտ ուղղությամբ»: Դեպքից յոթ օր անց, կնոջ պատմելով, ինքն ահազանգ է ստանում Մառնեուլից` բաքվեցի թուրք կապիտան Ռամիզ Հուսեյնովից, որն ասում է, թե 15-ամյա պատանին իր մոտ է: Թուրք կապիտանը տղայի մորից պահանջում է գտնել Հայաստանում ղարաբաղյան պատերազմի տարիներին գերի ընկած իր եղբորը, որի դիմաց ինքը կվերադարձնի պատանուն: Տկն Արաքսյան սակայն պարզում է, որ թուրքի եղբայրը մահացել է պատերազմի ժամանակ: Վանաձորում ապրող դժբախտ կինը, իր խոսքերով, փորձել է ոստիկանության միջոցով գտնել եւ հետ բերել իր տղային, սակայն տարբեր պատճառներով ձախողվել է: Տկն Արաքսյան վաճառել է անգամ Վանաձորի Չուխաջյան փողոցում գտնվող իր բնակարանը. «Երեխաս կենդանի է, բայց ես տուն-տեղ ծախել եմ, գումար չունեմ եւ չեմ կարող օգնել, անզոր եմ»: Թուրք կապիտան Ռամիզ Հուսեյնովը պարբերաբար զանգել է տիկնոջը եւ որոշ մարդկանց միջոցով կապվել նրա հետ` պահանջելով 6 հազար դոլար տալ տղայի ազատման դիմաց: Սակայն Վանաձորի քաղաքապետարանի տրամադրած տնակի մեջ ապրող թոշակառու կինը անգամ «մի կոպեկ չունի»: Վերջին անգամ թուրքը օրեր առաջ է կապվել կնոջ հետ եւ վերջնագիր ներկայացրել` եթե մինչեւ ամսվա վերջ չտա պահանջված վեց հազար դոլարը, այլեւս չի տեսնի իր որդուն: Տիկնոջ տվյալներով, իր շնորհալի որդին, որ երգում եւ դհոլ է նվագում, այժմ այդ թուրքի համար աշխատում է Ադրբեջանի նավթի հանքերում: «Ես այժմ գտնվում եմ անելանելի վիճակում. չէ՞ որ երեխաս պետք է ծառայեր հայրենիքին, բայց գերության մեջ է` օգնություն խնդրելով իր անզոր եւ անօգնական մորից: Մի՞թե մի ամբողջ ժողովուրդ ու պետություն իրենց ղեկավարներով անճարակ են ինձ օգնության ձեռք մեկնելու: Ես սարսռում եմ», նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղված նամակում գրել է տանջված մայրը: Հուսալով օգնություն գտնել` տկն Արաքսյան խնդրում է մեջբերել նախագահին ուղղված իր մայրական խնդրանքը. «Հարգելի նախագահ, Դուք էլ մայր ունեք եւ կհասկանաք, թե ինչ բան է մոր սիրտը, ինչ են նշանակում մայրական զգացմունքները, խնդրում եմ օգնեք ինձ»: Ընդամենը 6 հազար դոլար արժե հայ երիտասարդի կյանքը, որն առանց խարխլելու այս իշխանությունների ունեցվածքը` կարող է վերջ դնել հայ մոր տանջանքներին եւ հայրենիք վերադարձնել իր որդուն: Իհարկե դա մեծ գումար չէ եւ, պատկերացրեք, փոխարենը որքան օրհնանք կստանան այն մարդիկ, ովքեր ձեռք կմեկնեն Արաքսյային եւ նրա որդուն: Այս տարիներին տկն Արաքսյան բախել է բոլոր հնարավոր դռները, նամակներով դիմել է մեր պաշտոնյաներին եւ մնացել առանց աջակցության: Նրա ցավին անդրադարձել է հանրապետական եւ մարզային թերթերի զգալի մասը: Տկն Արաքսյան գերիների փոխանակման կամ վերադարձման համար դիմել է հայաստանյան Կարմիր խաչին, սակայն նրան ասել են, որ չեն կարող օգնել, քանի որ տիկնոջ որդին գրանցված չէ Ադրբեջանի Կարմիր մահիկում: Մեկ օր առաջ տկն Արաքսյան կրկին կապվեց մեզ հետ եւ ասաց, որ թուրք ոստիկանը նորից զանգել է իրեն եւ սպառնացել: Իսկ որդին էլ մարդ է ուղարկել նրա միջոցով` խնդրելով մորը անպայման գտնել այդ գումարը: Մինչեւ նոյեմբերի վերջ հաշված օրեր են մնացել: Զավեն Ռամազյանին վերադարձնելու համար օգնել ցանկացողները կարող են գումար փոխանցել «Արդշինինվեստ» բանկում բացված 247 170 000 001 հաշվեհամարին: AZG Daily #222, 11/21/2006 Quote Link to post Share on other sites
Arm_Lionne Posted November 21, 2006 Report Share Posted November 21, 2006 Սա իրական պատմությո՞ւն է : Էս ո՞ր դարն է, որ առանց պատժվելու, բացահայտորեն ոչ պետական գերի պահեն... այն էլ 12 տարի: Դեռ մի բան էլ սպառնալքիներով փրկագին պահանջեն... Բա երկու երկրների կառավարությունները, ոստիկանությունը ինչացո՞ւ են: Քոչարյանը գոնե արձագանքե՞լ է նամակին: Կներեք, բայց ես մի տեսակ թերհավատորեն էմ մոտենում այս պատմության ճշմարտացիությանը: Ինֆորմացիան հավաստի աղբյուրների՞ց է Quote Link to post Share on other sites
MiG-35 Posted November 21, 2006 Report Share Posted November 21, 2006 Շատ ցավալի պատմություն է, եթե ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ է… Եթե ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ է, ապա անպայման պետք է կառավարական մակարդակով օգնել: Ընդ որում հարցը այդ վեց հազարի մեջ չի: Չէ որ հա Կարմիր Խաչ ու այլ կազմակերպություններ, որոնք նման դեպքը անուշադիր չպիտի թողնեն: Quote Link to post Share on other sites
Guest Guest12568 Posted November 21, 2006 Report Share Posted November 21, 2006 Quote Link to post Share on other sites
Amaras Posted November 21, 2006 Author Report Share Posted November 21, 2006 Սա իրական պատմությո՞ւն է : Էս ո՞ր դարն է, որ առանց պատժվելու, բացահայտորեն ոչ պետական գերի պահեն... այն էլ 12 տարի: Դեռ մի բան էլ սպառնալքիներով փրկագին պահանջեն... Բա երկու երկրների կառավարությունները, ոստիկանությունը ինչացո՞ւ են: Քոչարյանը գոնե արձագանքե՞լ է նամակին: Կներեք, բայց ես մի տեսակ թերհավատորեն էմ մոտենում այս պատմության ճշմարտացիությանը: Ինֆորմացիան հավաստի աղբյուրների՞ց է Լուրջ ինֆորմացիոն կայք է: http://www.azg.am/palm/?lang=AR&num=2006112104 Quote Link to post Share on other sites
Amaras Posted November 21, 2006 Author Report Share Posted November 21, 2006 А вот русская версия: _______________________________________ S.O.S ПОСЛЕДНИЙ СРОК СПАСЕНИЯ АРМЯНИНА, УДЕРЖИВАЕМОГО В КАЧЕСТВЕ ЗАЛОЖНИКА АЗЕРБАЙДЖАНСКИМ КАПИТАНОМ, - КОНЕЦ НОЯБРЯ 28-летний Завен Гургенович Рамазян уже 12 лет удерживается бакинским капитаном Рамизом Гусейновым в качестве заложника. Эта ужасная история случилась в самые грустные годы нашей новой истории. Сидящая в редакции газеты «Азг» мать мальчика, Араксия Аветисян в слезах рассказывает: «1-го февраля 1994 года в 8.30 утра 2-е неизвестных вызвали моего 15-летнего сына Завена Гургеновича Рамазяна и увели в неизвестном направлении». Спустя 7 дней после случившегося, по рассказам женщины, она получает тревожный звонок из Марнеули от бакинского азербайджанского капитана Рамиза Гусейнова, который говорит, что ее 15-летний сын находится у него. Азербайджанский капитан требует от матери мальчика найти в Армении его брата, попавшего в плен в годы карабахской войны, после чего он вернет юношу. Однако г-жа Араксия выясняет, что брат турка скончался во время войны. Проживающая в Ванадзоре несчастная женщина пытается, по ее словам, при помощи полиции найти и вернуть сына, однако, по разным причинам сделать это не удалось. Г-жа Араксия продала даже находившуюся по улице Чухаджяна свою квартиру в Ванадзоре: «Мой сын жив, но я продала свой дом и все, что у меня есть. У меня нет денег, и я не могу помочь, я бессильна». Азербайджанский капитан Рамиз Гусейнов периодически звонил женщине и через некоторых людей пытался связаться с ней, требуя 6 тыс. долларов против освобождения сына. Но проживающая в предоставленном мэрией города Ванадзора домике пенсионерка не имеет за душой и копейки. Последний раз турок связался с женщиной несколько дней тому назад и представил ультиматум - если до конца месяца она не даст требуемые 6 тыс. долларов, сына больше не увидит. По данным женщины, ее способный сын, который поет и играет на дооле, сегодня для этого турка работает на нефтяных приисках Азербайджана. «Я сегодня нахожусь в безвыходном положении - мой сын, ведь, должен был служить Родине, а он находится в плену, прося помощи от своей бессильной и беспомощной матери. Неужели целый народ и государство со своими руководителями бессильны протянуть мне руку помощи. Я содрогаюсь...», - пишет в письме, направленном Рберту Кочаряну, измученная мать. Надеясь найти помощь, г-жа Араксия просит процитировать направленную президенту просьбу матери: «Уважаемый президент, у Вас тоже есть мать и вы поймете, что такое сердце матери, что значат материнские чувства, прошу Вас помочь мне». Жизнь молодого человека стоит всего 6 тыс. долларов, которые, не нанеся ущерб властям, может положить конец страданиям армянской матери и вернуть на родину ее сына. Конечно, это небольшая сумма, и представьте, сколько благословения получат взамен те люди, которые протянут руку помощи Араксии и ее сыну. За эти годы г-жа Араксия стучалась во все возможные двери, обращалась в письмах нашим должностным лицам и осталась без содействия. О ее боли писала значительная часть республиканских и районных газет. Г-жа Араксия обращалась в армянский Красный Крест по поводу обмена или возврата пленников, однако ей ответили, что не могут помочь, так как ее сын не зарегистрирован в Красном Кресте Азербайджана. День тому назад Араксия вновь связалась с нами и сказала, что азербайджанский полицейский вновь звонил ей и угрожал. А сын через него отправил к ней человека, прося мать обязательно найти эту сумму. До конца ноября остались считанные дни. Желающие помочь вернуть Завена Рамазяна могут отправить свою помощь на счет, открытый в «Ардшининвест» банке - 247 170 000 001. http://www.azg.am/palm/?lang=RU&num=2006112202 Quote Link to post Share on other sites
Adlenus Posted November 21, 2006 Report Share Posted November 21, 2006 Chgitem inchu... baytz inz sa sut e tvum... chgitem... mer KGBn texyak e??? inch-vor mi ban kanein che??? vstah e ayd kine, vor henc txan e uxarkel ed mardun ev inchu mer Anvtangutyune vochinch chi anum?? Quote Link to post Share on other sites
voter Posted November 22, 2006 Report Share Posted November 22, 2006 Տարորինակ է, թե ինչպես է 15 տարեկան տղան բնակվելով Վանաձորում, հայտնվել Բաքվում - այն ժամանակ զորակոչային տարիքի չի եղել ու միգուցէ հենց այդ անհասկանալի հանգամանքն կապված է ազգային անվտանգության աշխատակիցների գործունեության հետ, որի պատճառով այդ գործն առաջ չի գնում... Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.