Unregistered - M Posted December 21, 2006 Report Share Posted December 21, 2006 Bidouilleի կետադրական սխալների մասին թեման մտքեր առաջացրեց նաեւ այլ լեզվասխալների մասին: Խոսակցական հայերենում հաճախ են հանդիպում ռուսերենից ուղղակի վերցրած եւ թարգմանված արտահայտություններ, որոնք այդքան էլ ընդունելի չեն, նամանավանդ երբ օգտագործվում են գրողների, լրագրողների կամ քաղաքական գործիչների կողմից: Փորձեմ մի քանի օրինակ բերել. Մելիքը, որի բանաստեղծությունները կարելի է կարդալ այստեղ` http://forum.hayastan.com/index.php?showtopic=25452, իր ստեղծագործություններից մեկում օգտագործել էր "հեռուստացույցը նորից պտտեց" արտահայտությունը, որը, թեպետ հասկանալի է, բայց հայկական չի: (Մելիք ջան, չվիրավորվեք, պարզապես շատ հետաքրքիր օրինակ է) Կարող եմ թվարկել հայերենին շատ ավելի խորթ արտահայտություններ. ապրել ինչ-որ փողոցի վրա (жить на какой-то улице) սովորել ուրիշի սխալների վրա (учиться на чужих ошибках) ինչպե՞ս է անունդ (լավ է, շնորհակալություն, բարեւում է) եւ այլն: Հետաքրքիր է նաեւ ռուսերեն բառերի ահռելի քանակը, որոնք օգտագործվում են, ստանալով հայոց լեզվին քիչ թե շատ բնորոշ առոգանություն: Օրինակ` ռեկլամ - գովազդ սմէտան - թթվասեր աբոյ - պաստառ վափշէ - ընդհանրապես ... Առաջարկում եմ կազմել տարածված լեզվասխալների ու անտեղի նորամուծությունների փոքրիկ բառարան: Ո՞վ ինչ կհիշի: Quote Link to post Share on other sites
Angel Posted December 21, 2006 Report Share Posted December 21, 2006 Оրինակ վարագույրին ասում ենք զանավեսկա, այնել որ զանավեսկան հեչել վարագույր չե վարագույր- шторы пол - հատակ потолок -առաստաղ телевизор -հեռուստացույց тапочки -հողաթափ сапоги ( сапоГ) шкаф лампочки итд про тапочки. как то мы с сестрой организвали вечер армянской молодежи, придумали много игр итд, и была одна игра , когда мы говорили по русски слово и надо было перевести на арм.и вот я называю слово тапочки - один ребенок кричит ДОМАШНИК. когда сказали не правильно, такое удивление было у него на лице и тогда он с таким чувством что щас правильно скажет кричит - тогда ЧУСТИК зал рыдал еще моя сестричка когда маленькая была тоже много фраз говорила дословно переводя с русского, например ինձի ցուրտա ( мне холодно), ինչից վերցրեցիր ( с чего взяла) , կիլ-Ա-մետր , դաշնամուրի վրա խաղալ etc. Quote Link to post Share on other sites
Unregistered - M Posted December 21, 2006 Author Report Share Posted December 21, 2006 ԿիլԱմերտ ասեցիր, հիշեցի: Հետաքրքիր է, որ նաեւ ինտերնացիոնալիզմներն ու ոչ հայկական ազգանուններն են ռուսական սկզբունքներով արտասանվում: Ինչպես ֆակուլծետ` ֆակուլտետի փոխարեն, մածեմածիկա` մաթեմատիկայի փոխարեն, Կանտ` Քանթի փոխարեն... Quote Link to post Share on other sites
Meliq Posted December 24, 2006 Report Share Posted December 24, 2006 Մելիքը, որի բանաստեղծությունները կարելի է կարդալ այստեղ` http://forum.hayastan.com/index.php?showtopic=25452, իր ստեղծագործություններից մեկում օգտագործել էր "հեռուստացույցը նորից պտտեց" արտահայտությունը, որը, թեպետ հասկանալի է, բայց հայկական չի: (Մելիք ջան, չվիրավորվեք, պարզապես շատ հետաքրքիր օրինակ է) Չէ, ինչի՞ պիտի վիրավորվեմ, ընդհակառակը, ես ձեզ հետ լրիվ համաձայն եմ, որ վերոնշյալ արտահաըտությունը փոխառված է ռուսերենից: Այլ հարց է, որ ես համձայն չեմ, որ լեզուն պետք է զարգանա ինքն իր ներսում և հրաժարվի փոխառություններից, սա ես սխալ ճանապարհ եմ համարում: Չնայած այս պրոցեսը կասեցնել հնարավոր էլ չի: Իմ կարծիքով, փոխառությունները, եթե դրանք չեն հակասում հայերենի "տրամաբանությանը", չպետք է սխալ համարել: Quote Link to post Share on other sites
Unregistered - M Posted December 24, 2006 Author Report Share Posted December 24, 2006 Իհարկե համաձայն եմ, որ հայերենի տրամաբանությանը չհակասող փոխառությունները ընդունելի են: Բայց հարցն այն է, թե արդյո՞ք չի հակասում այդ արտահայտությունը օրինակ արեւմտահայերի տրամաբանությանը, որոնք երբեք ռուսերենի հետ չեն առնչվել ու չգիտեն, որ հեռուստացույցով պտտելը ինչ-որ նշանակություն ունի: Quote Link to post Share on other sites
Meliq Posted December 27, 2006 Report Share Posted December 27, 2006 Իհարկե համաձայն եմ, որ հայերենի տրամաբանությանը չհակասող փոխառությունները ընդունելի են: Բայց հարցն այն է, թե արդյո՞ք չի հակասում այդ արտահայտությունը օրինակ արեւմտահայերի տրամաբանությանը, որոնք երբեք ռուսերենի հետ չեն առնչվել ու չգիտեն, որ հեռուստացույցով պտտելը ինչ-որ նշանակություն ունի: Lateralis ջան, ես լեզվի կառուցման տրամաբանության մասին եմ ասում: Եթե նույնիսկ մենք երբևէ լսած չլինենք այս արտահայտությունը, կարող ենք այն ընկալել իբրև պատկերավոր արտահայտման միջոց: Օրինակ` վերցնենք էսպիսի արտահայտություն. " Անծանոթը ողջ գիշեր պտտվում էր փողոցում",- այս նախադասությունը մենք ընկալում ենք, հետևյալ կերպ. "Անծանոթը անընդհատ գնում-գալիս էր...": Իսկ եթե թողնենք էս մասնավոր դեպքը ու նաենք գրականությանը օտարաբանությունների անընդունելիության տեսանկյունից, ապա պետք է անընդունելի համարենք Սայաթ Նովայի ողջ գրական ժառանգությունը, լիքը բաներ Չարենցից ու այլոցից: Quote Link to post Share on other sites
Unregistered - M Posted December 27, 2006 Author Report Share Posted December 27, 2006 Չէ, Մելիք ջան, չեղավ: Քանի Սայաթ-Նովայի օտարաբանությունների վերլուծությանը չենք անցել, ես նախորոք հրաժարվում եմ վիճել այդ մասին Բայց մի կողմ թողնենք նրա հանճարը. արդյո՞ք իսկապես կցանկանայիք, որ Սայաթ-Նովայի օտարաբանությունները խոսակցական լեզվում լայն տարածում գտնեին: Quote Link to post Share on other sites
Meliq Posted January 16, 2007 Report Share Posted January 16, 2007 Իհարկե, չէի ցանկանա, որ Սայաթ-Նովայի օտարաբանությունները լայն տարածում գտնեին խոսակցական լեզվում:Բայց մեր վեճի առարկան, կարծեմ, այն էր, որ անընդունելի ա, երբ բանաստեղծները և այլոք իրենց գործերում օտարաբանություններ են օգտագործում: Ես այ սրա հետ համաձայն չեմ, որ Սայաթ-Նովայի օտարաբանությունները պետք է անընդունելի համարել, ինչքան էլ, որ դրանք մենք վտանգավոր համարենք: Իսկ եթե Սայաթ-Նովային ներելի էր օտարաբանությունները, ուրեմն ինձ նման աննշան մարդկանց էլ ինձ թվում ա չարժի արգելել, մանավանդ, որ մենք, որ ուզենք էլ մեծ վնաս չենք կարա տանք Quote Link to post Share on other sites
Unregistered - M Posted January 19, 2007 Author Report Share Posted January 19, 2007 Մելիք ջան, ես կարծում եմ, որ բանաստեղծներին ներելի է ամեն ինչ, քանի նրանք կարող են բացատրել, թե ինչու են հենց այդպես գրել, կամ էլ - Սայաթ-Նովա են: : ) Թեման պարզապես տարածված լեզվասխալների մասին է, ոչ թե գրողների օտարաբանությունների անընդունելիության: Oրինակ, Վալերի Միրզոյանի հոդվածներից մեկում մեջբերվում էին ԱԺ պատգամավորներ, որոնց արտահայտվելու կարողությունը շատ կասկածելի էր. "Ոչնչացվում է բուսական ֆլորան" "Գյուղացին տեսանելի հնարավորություն չի տեսնում" "Ելք չկա դուրս գալու" "Քանիսը կա առկա" Եւլն: Իսկապես, դժվարանում եմ պատկերացնել, որ նման հետաքրքիր արտահայտությունները կարող են առաջանալ գրողների "սխալներ" թույլ տալու հետեւանքով: Quote Link to post Share on other sites
Meliq Posted January 19, 2007 Report Share Posted January 19, 2007 Էդ դեպքում ինձ կներեք հաստագլխության համար : Էդ առումով, լիովին համաձայն եմ: Օրինակ, ես շատ բան կտայի, մենակ թե մեր հարգարժան նախագահը, գոնե իր նախագահության ժամկետն ավարտելուց հետո վերջապես ժամանակ ունենար ու սովորեր, որ պետք է ոչ թե ասել շնհակալություն, այլ շնորհակալություն, կամ որ պիոներները վզից ոչ թե վիզկապ էին կապում, այլ վզկապ: Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.