Jump to content

150-летие Вудро Вильсона


Recommended Posts

ՎՈՒԴՐՈ ՎԻԼՍՈՆԻ ԻՐԱՎԱՐԱՐ ՎՃԻՌԸ

200624912.jpg

Հայաստանի եւ Թուրքիայի սահմանի վերաբերյալ

Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, լրանում է Ամերիկայի Միացյալ Նահանգների 28-րդ նախագահ (1913-1921 թթ.), Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր (1920), հայ ժողովրդի մեծագույն բարեկամ Վուդրո Թոմաս Վիլսոնի (Woodrow Thomas Wilson) ծննդյան 150-ամյակը:

Համաշխարհային քաղաքագիտական միտքը բազմիցս է անդրադարձել Վուդրո Վիլսոնի քաղաքական ժառանգությանը, սակայն գրեթե ոչինչ չի արվել վեր հանելու համար ԱՄՆ-ի նախագահի հետեւողական եւ աննկուն ջանքերը հանուն հայ ժողովրդի դարավոր իղձերի իրականացման, եւ ամենակարեւորը, արժեվորելու համար այդ գործունեության բարձրակետը հանդիսացող Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի միջեւ սահմանը որոշող եւ մեկընդմիշտ ամրագրող իրավարար վճռի (arbitral award) քաղաքական անանց կարեւորությունը մերօրյա Հայասատանի Հանրապետության ներկայի եւ ապագայի համար:

Իրավարար վճռի նախընթացը

1920 թ.-ի ապրիլի 25-26-ին դաշնակից եւ ընթերակա ուժերի գերագույն խորհուրդը (Supreme Council of Allied and Associated Powers), բաղկացած Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի եւ Ճապոնիայի ներկայացուցիչներից, որոշում կայացրեց դիմել ԱՄՆ-ի նախագահին երկու խնդրանքով. ա) ստանձնել Հայաստանի մանդատը, բ) իրավարար վճռով որոշել Հայաստանի եւ Թուրքիայի սահմանը#: Երկրորդ խնդրանքը նաեւ պաշտոնապես ամրագրվեց խաղաղության վեհաժողովի նախագահի` Ֆրանսիայի վարչապետ եւ արտգործնախարար Ալեքսանդր Միլերանի 1920 թ.-ի ապրիլի 27-ի պաշտոնագրով#: Նույն խնդրանքը, 89-րդ հոդվածի տեսքով, ներառվեց Սեւրի դաշնագրի մեջ եւ արդեն Հայաստանի ու Թուրքիայի, ինչպես նաեւ դաշնագիրը ստորագրած գրեթե քսան երկրի անունից հղվեց ԱՄՆ-ի նախագահին: ԱՄՆ-ի նախագահը, իրավասու մարմինները (պետքարտուղարությունը, պաշտպանության նախարարությունը եւ նախագահի վարչակազմը ) եւ համապատասխան աշխատանքային խումբը (պրոֆ. Վեստերմանի գլխավորությամբ), մանրակրկիտ ուսումնասիրեցին հայցը եւ կայացրին իրավարար վճիռը: Վուդրո Վիլսոնը իրավարար վճիռը ստորագրեց 1920 թ. նոյեմբերի 22-ին: Այն դեկտեմբերի 6-ին պաշտոնապես փոխանցվեց Փարիզ` դաշնակից ուժերի Գերագույն խորհրդին: Սույն վճռի պաշտոնական եւ ամբողջական անվանումն է. «Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի որոշումը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանի, Հայաստանի դեպի ծով ելքի եւ հայկական սահմանին հարակից թուրքական տարածքի ապառազմականացման վերաբերյալ», 22 նոյեմբերի 1920 թ.:

Իրավարար վճռի բովանդակությունը

Ըստ իրավարար վճռի, Հայաստանի Հանրապետության տիտղոսն ու իրավունքները ճանաչվում էին նախկին Օսմանյան կայսրության Վանի, Բիթլիսի, Էրզրումի եւ Տրապիզոնի նահանգների վրա` ընդհանուր առմամբ 103 599 քառ. կմ: Դա կրկնակի քիչ էր այն տարածքից, որի վրա Մուդրոսի զինադադարի 24-րդ հոդվածով ճանաչվել էր հայկական տիտղոսը: Նման էական կրճատումը պայմանավորված էր այն հանգամանքով, որ արդեն այդ ժամանակ ի հայտ էին եկել հայերի հսկայական մարդկային կորուստները:

Իրավարար վճռի ներկա կարգավիճակը

Իրավարար վճիռը վերջնական է եւ պարտադիր է կատարման համար#: Այն չունի ժամանակային սահմանափակում# եւ նրա կարգավիճակը կախում չունի վճռի հետագա ճակատագրից: Միջազգային իրավունքը, մասնավորապես Հաագայի կոնվենցիայի (1907 թ.) 81-րդ հոդվածը, որով ամփոփվել եւ ամրագրվել է իրավարար վճիռների կարգավիճակը, ընդհանրապես չի նախատեսում վճռի չեղյալ հայտարարում#: Ըստ միջազգային իրավունքի, կողմերը համաձայնելով իրավարար որոշմանը ներկայացնել իրենց վեճը, մեկընդմիշտ ընդունում են, որ իրենց կողմից կատարման համար պարտադիր կլինի իրավարարի ցանկացած վճիռ#: Կողմերից մեկի մերժումը ի կատար ածելու իրավարարությունը չի ազդում վճռի վավերականության վրա: Ըստ այդմ, քանի որ իրավարարության հայցը ներկայացվել է ոչ միայն Հայաստանի եւ Թուրքիայի, այլեւ 18 այլ երկրների կողմից ուստի վճիռը պարտադիր է բոլոր հայցվորների համար, որոնք ներկայումս հետեւյալ երկրներն են` Միացյալ Թագավորություն, Կանադա, Ավստրալիա, Նոր Զելանդիա, Հարավային Աֆրիկա, Հնդկաստան, Պակիստան, Բանգլադեշ, Ֆրանսիա, Իտալիա, Ճապոնիա, Բելգիա, Հունաստան, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Չեխիա եւ Սլովակիա: Այն պարտադիր է նաեւ իրավարարի` Միացյալ Նահանգների համար, քանի որ ԱՄՆ-ի նախագահի ցանկացած պաշտոնական դիրքորոշում երկրի դիրքորոշումն է#, եւ իրավարարությունից բխող քայլերը պարտադիր են կատարման համար#:

Հայաստանը, որպես ՄԱԿ-ի անդամ երկիր, կարող է ՄԱԿ-ի միջազգային դատարանի միջոցով (Միջազգային դատարանի կանոնադրության 36-րդ հոդվածի 2 կետի ա/ եւ բ/ ենթակետերի հիման վրա) հավաստել Վիլսոնի իրավարար վճռի վավերականությունը եւ դրանով իսկ վերահաստատել իր տիտղոսը իրավարար վճռով Հայաստանին հատկացված տարածքի վրա:

armenia.gif

Link to post
Share on other sites

Вильсон, Томас Вудро (1856 - 1924). Политический и государственный деятель США. Президент в 1913 - 1921 гг., демократ. Профессор юриспруденции. С 1902 г. - ректор Принстонского университета. В 1910 г. избран губернатором штата Нью-Джерси. Став президентом, В. Вильсон выдвинул программу социальных и экономических реформ. После начала первой мировой войны провозгласил нейтралитет США, в то же время поддерживал тесные связи с Антантой. В апреле 1917 г. объявил о вступлении США в войну против Германии. Автор "14 пунктов".

Link to post
Share on other sites
  • 1 month later...

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ, ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ ԵՎ ՎՈՒԴՐՈ ՎԻԼՍՈՆԻ ԻՐԱՎԱՐԱՐ ՎՃԻՌԸ

Վերջին շրջանում հայաստանյան եւ համաշխարհային լրատվամիջոցները լայնորեն լուսաբանում են ԱՄՆ-ի Կոնգրեսում Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչման հարցը: Թուրքիան իր հերթին, ինչպես բազմաթիվ անգամներ անցյալում, փորձում է վիճարկել երկրների խորհրդարանների իրավունքը՝ գնահատականներ տալու անցյալում տեղի ունեցած իրադարձություններին:

Այս թոհուբոհի մեջ մեր ուշադրությունից վրիպում է մի շատ ավելի կարեւոր հանգամանք՝ ԱՄՆ-ի Կոնգրեսի սահմանադրական իրավասությունը գնահատականներ տալու միջազգային իրավունքի խախտումներին եւ մեղավորին պատժելու համար նախաձեռնելու քայլեր: Ըստ ԱՄՆ-ի սահմանադրության առաջին հոդվածի 8-րդ մասի 10-րդ կետի, ԱՄՆ-ի Կոնգրեսը իրավասու է որոշել միջազգային իրավունքի խախտումները եւ պատժել խախտողներին. ՚՚The Congress shall have power to define and punish offenses against the law of nations՚՚. (Article 1, Section 8, paragraph 10): Առավել եւս սա վերաբերում է այն դեպքերին, երբ միջազգային իրավունքի հիման վրա որոշումների կայացմանը մասնակցել է ԱՄՆ-ի բարձրագույն պաշտոնյան, այս պարագայում երկրի նախագահ Վուդրո Վիլսոնը:

Ըստ այդմ, Կոնգրեսի որեւէ անդամ կամ անդամների խումբ Կոնգրեսի պալատներից յուրաքանչյուրում կարող է հանդես գալ հետեւալ հարցապնդումով.

Արդյոք Թուրքիայի կողմից ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնի հայ-թուրքական սահմանի վերաբերյալ իրավարար վճռի (22 նոյեմբերի 1920 թ.) չկատարումը միջազգային իրավունքի խախտո՞ւմ է: Եթե այո, ապա ինչպիսի՞ քայլեր է ձեռնարկում ԱՄՆ-ի գործադիր իշխանությունը պատժելու համար միջազգային իրավունքը խախտողին:

Կոնգրեսը, վստահաբար, հաստատելու է Թուրքիայի կողմից միջազգային իրավունքի խախտումն առնվազն երկու հիմունքով.

Հիմունք առաջին՝ Սենատի նախադեպային դիրքորոշումը.

Դեռեւս 1927 թ.-ին Սենատը հստակ դիրքորոշում է արտահայտել Վիլսոնի իրավարար վճռի վերաբերյալ: Այսպես, 1927 թ.-ի հունվարի 18-ին ԱՄՆ-ի Սենատը, որի իրավասությունների շրջանակում է միջազգային պայմանագրերի վավերացումը, մերժել է վավերացնել ամերիկա-թուրքական պայմանագիրը (կնքված Լոզանում 1923 թ.-ի օգոստոսի 6-ին), հետեւաբար ճանաչել ներկայիս Թուրքիայի հանրապետությունը#1: Ըստ այդմ, ամերիկա-թուրքական հարաբերությունները մնացել են առկախ վիճակում2: Պայմանագիրը մերժելու համար եղել է երեք պատճառ, եւ դրանցից առաջինը եղել է ԱՄՆ-ի նախագահ Վիլսոնի իրավարար վճռով Հայաստանի նկատմամբ Թուրքիայի ստանձնած պարտավորությունների չկատարումը. «failed to provide for the fulfillment of the Wilson award to Armenia»3#: Հետագայում ԱՄՆ-ի պետքարտուղարությունն այլեւս փորձ չի արել Սենատում վավերացնելու ամերիկա-թուրքական պայմանագիրը: Այն Սենատում մնացել է եւս յոթ տարի՝ մինչեւ 1934 թ.-ի հունվարի 16-ը, երբ ԱՄՆ-ի նախագահ Ֆրանկլին Ռուզվելտի խնդրանքով հետ է ուղարկվել նախագահի վարչակազմին4#: Թուրքիան իր հերթին երբեք չի ամբողջացրել վավերացման գործընթացը5#:

Հիմունք երկրորդ՝ Դեմոկրատական կուսակցության ծրագրային հիմնադրույթները:

ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության 1924 թ.-ի եւ 1928 թ.-ի ծրագրային հիմնադրույթների (Party Platform) մեջ միանշանակ շեշտվել է Թուրքիայի ստանձնած պարտավորությունների կատարման անհրաժեշտությունը եւ Հայաստանի Հանրապետության իրավունքը վիլսոնյան Հայաստանի նկատմամբ. Fulfillment of President Wilson's arbitral award respecting Armenia (1924 թ.-ի ծրագիր): Դեմոկրատական կուսակցության 1928 թ.-ի ծրագիրը ոչ միայն վերահաստատել է հայերի իրավունքները, այլեւ իր զորակցությունն է հայտնել ԱՄՆ-ի այն հետեւողական ջանքերին, որոնք նպատակամղված կլինեն Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ եւ դրանից հետո, ԱՄՆ-ի ու Դաշնակից ուժերի կողմից Հայաստանին եւ հայ ժողովրդին տված խոստումների եւ պարտավորությունների կենսագործմանը: «We favor the most earnest efforts on the part of the United States to secure the fulfillment of the promises and engagements made during and following the World War by the United States and the allied powers to Armenia and her people»6#: Անհրաժեշտ է ընդգծել, որ Հայաստանին տված ԱՄՆ-ի միակ անկատար խոստումը եղել եւ մնում է Վիլսոնի իրավարար վճիռը:

Հաշվի առնելով, որ ԱՄՆ-ի ներկա Կոնգրեսի երկու պալատներում էլ դեմոկրատները մեծամասնություն են կազմում, միանգամայն հնարավոր եւ տրամաբանական է, ԱՄՆ-ի սահմանադրության ընձեռած իրավասության հիման վրա, Ներկայացուցիչների պալատում եւ Սենատում որոշել (define) Թուրքիայի կողմից միջազգային իրավունքի խախտումը (offences against the law of nations)՝ ԱՄՆ-ի նախագահի իրավարար վճռով ստանձնած պարտավորությունների չկատարումը, եւ գործադիրին դիմել իրավախախտին պատժելու (punish) համար:

ԱՐԱ ՊԱՊՅԱՆ, Կանադայում Հայաստանի նախկին դեսպան

1 . Unperfected Treaties of the United States of America, 1776-1976, edited and annotated by Christian L. Wiktor, Volume 6, 1919-1925, New York, 1984, p. 421. Leland J. Gordon, Turkish-American Political Relations, The American Political Science Review, Vol. 22, No. 3 (Aug., 1928), p. 721.

2 . Roger R. Trask, The United States Response to Turkish Nationalism and Reform 1914-1939, The University of Minnesota Press, Minneapolis, 1971, p. 36)

3 . Lausanne Treaty is Defeated, the Davenport Democrat, January 19, 1927, p. 1.

4 . Roger R. Trask, The United States Response to Turkish Nationalism and Reform 1914-1939, The University of Minnesota Press, Minneapolis, 1971, p. 48)

5. Unperfected Treaties of the United States of America, 1776-1976, edited and annotated by Christian L. Wiktor, Volume 6, 1919-1925, New York, 1984, p. 421.

6 . National Party Platforms, 1840-1968, (complited by Kirk Porter and Donald Johnson), Urbana, Chicago, London, 1972, p. 277.

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...