Jump to content

ՕՁՈՒՆՆ ՈՒ ՍԱՆԱՀԻՆԸ ԱՆՀԱՊԱՂ ՊԵՏՔ Է ՓՐԿԵԼ


Recommended Posts

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ, 06-12-2006

http://www.hhpress.am/index.php?sub=hodv&a...6_9&flag=am

Փլուզման վտանգի առաջ

Այդ վիճակում են Օձունի գմբեթավոր բազիլիկ տաճարն ու Սանահինի վանական համալիրը

Օձունի եկեղեցին գտնվում է գյուղի կենտրոնական բարձրադիր մասում եւ աչքի է ընկնում տեղանքի հետ ունեցած սերտ միասնությամբ։ Այն երեւում է գյուղի գրեթե բոլոր կետերից եւ ամեն մի դիրքից ուրվագծվում նոր բարեմասնություններով։ Այն իր համաչափություններով տարբերվում է 5–րդ դարից հետո կառուցված հայկական գրեթե բոլոր հուշարձաններից, այդ թվում՝ նույնատիպ Ս. Գայանե, Մրենի, Բագավանի եկեղեցիներից եւ մոտենում է 4–5–րդ դարերի Քասաղի, Երերույքի, Եղվարդի, Աշտարակի եռանավ դահլիճներին։

Որպես հոգեւոր ու պատմամշակութային արժեքների գնահատման հիշեցում նշենք, որ Օձունի (Օծուն) գմբեթավոր բազիլիկ եկեղեցին եզակի սրբավայր ու հուշարձան է, որը նշանավոր է ոչ միայն որպես Հովհան Օձնեցու հայրապետական աթոռանիստ (717–728 թթ.), այլեւ նրանով, որ այնտեղ կատարվել են առաջին հոգեւորականների օծման ու ձեռնադրման արարողությունները, որտեղից ծագել է տեղանունը (Օծել, Օծուն, Օձուն–Օձնեցի)։

Եկեղեցին լավ պահպանված հնագույն նմուշներից է եւ իր հորինվածքային բնորոշ գծերով (արտաքին սրահ, բաց խորան, աղոթասրահում 3 զույգ մույթերի վրա շեշտված երկայնական ձգվածություն) հարում է հայկական վաղ շրջանի գմբեթավոր բազիլիկ տիպի կառույցներին։ Իր բնորոշ հատկանիշներն ի հայտ է բերել բազիլիկ ոճի հուշարձանների հորինվածքից՝ գմբեթավոր ու եռանավ տիպերի համադրումից եւ կապող օղակ է հանդիսանում երկու տիպերի միջեւ։

Օձունի գմբեթավոր բազիլիկը վաղ քրիստոնեական շրջանի իսկական գլուխգործոց է, թվագրված է որպես 6–րդ դարի կառույց, սակայն ավանդազրույցն անգամ հուշում է, որ այն ավելի վաղ շրջանի կառույց է, քան ներկայացված է…

Նման չափորոշիչներով առաջնորդվելու դեպքում Օձունի բազիլիկի կառուցման շրջանն էլ ավելի ետ չմղելու համար պարտական ենք Հովհան Օձնեցու գահակալության շրջանին, այլապես այն այսօր կարող էր դիտվել միջնադարի շեմից…

Թաղածածկերին աճած ծառերն ու թփերը խարխլել են կառույցների տանիքները, որի պատճառով անձրեւաջրերը թափվում են ներս։ Տանիքներն ամենամյա մաքրման կարիք ունեն, որն, իհարկե, բարդ գործ է, բայց ավելի է բարդանում, երբ ժամանակին չի մաքրվում, այդ պատճառով էլ արդեն մեծ միջոցներ ու ջանքեր են պահանջվում։

Նորոգման կարիք ունեն նաեւ կամարակապ պատվանդանավոր զույգ քառակող կոթողները, Ծիրանավոր–Ծաղկավանքը, Հոռոմայրի վանական համալիրի հատկապես ստորին հուշարձանախումբը։

Անշուշտ, ուրախալի է, որ մեր նորանկախ հանրապետությունը պետբյուջեի իր սուղ միջոցներից արդեն կարողանում է հատկացումներ կատարել պատմամշակութային հուշարձանների վերականգնման համար։ Նույն առաքելությունն ունի նաեւ Հայ առաքելական սուրբ եկեղեցին իր հնարավորությունների շրջանակում, սակայն ինչպես տեսնում ենք՝ դա բավական չէ…

Ըստ հուշարձանների եւ պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին ՀՀ օրենսդրության պահանջների, հուշարձանների նորոգման, ամրակայման եւ վերականգնման աշխատանքներն իրականացնում են սեփականատերերը կամ օգտագործողները (տվյալ դեպքում՝ Հայոց Առաքելական սուրբ եկեղեցին), սակայն նա եւս ի զորու չէ…

Իհարկե, բոլորիս պարզ է, որ թե մեկը, թե մյուսն առավել մեծ ծավալների աշխատանքներ կատարելու հնարավորություն չունեն, սակայն սփյուռքի եւ տեղական մերօրյա բարերարները եթե Մանթաշովի կամեցողությունն ունենան, գործը տեղից կշարժվի։

Թե ինչ հսկայական արժեք, կարեւոր նշանակություն ու ծավալ է ունեցել եւ այժմ էլ ունի Սանահինի վանական համալիրը հայոց կյանքում, կարծում ենք, շատերը կիմանան. միայն թվարկելը բավական է՝ Սուրբ Աստվածածին, Սուրբ Ամենափրկիչ, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Սուրբ Հակոբ եւ Սուրբ Հարություն եկեղեցիները, Գրիգոր Մագիստրոսի ճեմարանը, գրատուն մատենադարանը, ակադեմիան, Բագրատունիների Կյուրիկյան ճյուղի, Արղության–Երկայնաբազուկների եւ Զաքարյանների դամբարանները եւ այլն։

Հրաչիկ ՄԱՐՈՒՔՅԱՆ

Պատմ. միջավայրի պահպանության

Լոռու մարզային ծառայության գիտաշխատող

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...