MONK Posted January 12, 2007 Report Share Posted January 12, 2007 www.168.am/am/articles/8018 Գնոստիցիզմ` աղանդավորական շարժումներին սնուցող արմատը Թերեւս կարող է ժամանակավրեպ թվալ մի երեւույթի մասին խոսելը, որն իր վախճանն է գտել դեռ մեր թվականության առաջին դարերում, եւ որի մասին այժմ տեղեկանում ենք կրոնափիլիսոփայական եւ պատմագիտական երկերից: Սակայն, ինչպես ասվում է, ոչինչ չի հնանում, եւ ցանկացած նոր լավ մոռացված հինն է, ուստի ավելորդ չենք համարում անդրադառնալ գնոստիցիզմ երեւույթին, որի արծարծած գաղափարները հարատեւորեն վերակենդանացել են դարերի ընթացքում եւ զանազան խողովակներով հասել մինչեւ 21-րդ դար: Քրիստոնեական եկեղեցին իր սկզբնավորման առաջին իսկ տարիներից սկսած գործ է ունեցել զանազան հերձվածողական շարժումների հետ, որոնք խռովել են եկեղեցու անդորրը եւ ներքին երկպառակություններ առաջացրել: Առաջին դարերի աղանդավորական շարժումները հիմնականում հանդես են եկել գնոստիկության անվան ներքո, որի բազում շերտավորումներում ամփոփված են եղել այն բոլոր սաղմերը, որոնք իրենց հետագա զարգացումներն են գտել հաջորդ դարերի հերետիկոսական շարժումներում: Սակայն, ըստ էության, գնոստիկությունը սկզբնավորվել է նախքան քրիստոնեությունը, եւ նրա առաջացման համար հիմք են ծառայել պատմական մի շարք իրադարձություններ. պարսից Կյուրոս թագավորի կողմից Բաբելոնի նվաճումով ¥ն.Ք 539թ.¤ եւ Աքեմենյան տերության ստեղծումով սկսվեց սինկրետիկ մի շարժում, որի հետեւանքով սկսվեցին միախառնվել Արեւելքի եւ Արեւմուտքի բազում ժողովուրդների կրոնական համակարգեր` հող նախապատրաստելով կրոնական նոր երեւույթների առաջացման համար: Ալեքսանդր Մակեդոնացու կողմից Աքեմենյան տերության նվաճումը ¥ն. Ք. 331թ.¤ նոր հզոր ազդակ դարձավ սինկրետիզմի համար, որով պարսկաբաբելոնական խառնուրդին գումարվեցին ինչպես առաջավորասիական, ասորական ու փռյուգիական, այնպես էլ հրեական ու հելլենիստական հավատի ու մտածողության տարրերը: Անտիկ աշխարհում կրոնական իմաստություններ քաղվում էին առասպելներից` բառերի տակ այլաբանական խորը իմաստ որոնելու միջոցով£ Հեթանոսական այս սովորությունը մասնակիորեն փոխանցվեց նաեւ քրիստոնեությանը, եւ սկսվեցին այլաբանական մեկնություններ տրվել ինչպես Հին Կտակարանի գրքերին, այնպես էլ քրիստոնեական եկեղեցու նորակազմ գրվածքներին£ Այս ուղով կատարյալ իմաստությունը գտնելու ձգտումն էլ հանգեցրեց ՙքրիստոնեական՚ գնոստիցիզմին (հունարեն ՙգնոսիս՚ նշանակում է իմացություն, ճանաչողություն)£ Գնոստիցիզմի կրոնափիլիսոփայական ուսմունքն ամբողջովին մի սոսկալի խառնուրդ է, որի հիմնական աղբյուրներն են. հեթանոսական ¥առավելապես ասորական եւ փյունիկյան¤ տիեզերաբանական հայացքները եւ բաբելոնյան աստղաբաշխությունն ու հմայությունները, հրեությունից բխած գաղափարները, Փիլոն Եբրայեցու հելլենական իմաստությունը` միացած պյութագորյան, պլատոնական եւ ստոիկյան իմաստասիրությանը, եւ քրիստոնեությունը` իբրեւ աշխարհի փրկության բացարձակ կրոն£ Գնոստիցիզմի արտահայտած հիմնական գաղափարներն էին. քրիստոնեության գործնական փրկության վարդապետությունը փոխարինվում էր գնոստիկ կրոնափիլիսոփայական վերացական աշխարհայեցողությամբ£ Զարգացվում էր պարսկական կրոնից փոխառնված դուալիզմը ¥երկարմատությունը¤. միմյանցից տարանջատվում են հոգեւորի արարիչ բարձրագույն Աստվածը եւ նյութական աշխարհի ստեղծողն ու օրենսդիրը` Դեմիուրգը, որը համարվում էր հրեաների աստվածը եւ ներկայացվում իբրեւ սահմանափակ եւ անգամ չար էակ: Ջնջվում էր հինկտակարանյան ուխտի կրոնը (որի լրումն է քրիստոնեությունը) եւ փոխարինվում պլատոնական էմանացիայի ¥արտահոսման¤ գաղափարով£ Հոգին պետք է ազատվի նյութից ¥այսինքն`փոխվում է քրիստոնեական փրկության գաղափարը¤, մարմինը եւ հոգին, աշխարհը եւ Աստծո արքայությունը բացարձակապես հակադրվում են միմյանց`դառնալով ընդդիմադիր տիեզերական ուժեր£ Այսպիսով ժխտվում էր Քրիստոսի մարդեղացումը եւ մարմնացումը, Նրան հատկացվում էր գերմարդկային բնություն եւ սոսկ երեւութական մարմին ¥այստեղից ծագում է երեւութականությունը` դոկետիզմը¤, զգայական նշանների եւ նյութական առարկաների հետ կապակցվող խորհուրդները լիովին անտեսվում էին£ Ամբողջապես ժխտվում էին նախնական քրիստոնեական գաղափարներն ու վախճանաբանությունը` Քրիստոսի Բ Գալուստը, մարմինների հարությունը, Քրիստոսի հազարամյա թագավորությունը եւ այլն£ Ի վերջո, հոգին պետք է ազատվի անխուսափելի կործանման ենթակա նյութից£ Բարոյականության վերաբերյալ գնոստիկյան ծայրահեղ մոտեցումները կամ հանգեցնում էին չափազանցված ճգնակեցության, կամ էլ բարոյական ու կենցաղային սանձարձակությունների: Միով բանիվ, գնոստիցիզմի հարուցած գաղափարներով ժխտվում էին Քրիստոնեական եկեղեցու ուղղափառ դավանանքի հիմնարար սկզբունքները` Ամենասուրբ Երրորդության դավանությունը, Հիսուս Քրիստոսի Աստվածությունը, մարդեղացումը, Նրա քավչարար մահվամբ փրկությունը, Սուրբ Հոգու Աստված եւ անձ լինելը, Խաչի փրկարար զորությունը, Եկեղեցու փրկագործական առաքելությունը, սուրբ խորհուրդներն ու նվիրապետական համակարգը, վախճանաբանական ուղղափառ ուսմունքը եւ այլն£ Հիմնականում հենց այս գաղափարներն են, որ որդեգրել ու զարգացրել են ինչպես պատմական, այնպես էլ ժամանակակից աղանդները:Գնոստիկյան ամբողջ խայտաբղետ շարժումը բաժանվում է երկու խմբի` անանուն գնոստիկություն եւ գնոստիկյան դպրոցներ£ Անանուն գնոստիկությունը կոչվել է նաեւ բուն գնոստիկություն, նախաշականություն ¥օձապաշտություն¤ կամ օֆիտականություն£ Գնոստիկյան այս հոսանքներից մեկը կապվում է Գործք Առաքելոցի 8-րդ գլխում հիշատակված Սիմոն մոգի անվան հետ, որը, հնա•ույն աղբյուրների համաձայն, համարվում է բոլոր հերետիկոսությունների հայրը£ Անանուն գնոստիկության կարեւորագույն հատկանիշներից մեկն այն է, որ նրանում ընդգրկված աղանդները հիմնադիրներ, մարգարեներ կամ փիլիսոփաներ չունեին, որոնց անունով կոչվեին£ Գնոստիցիզմը քրիստոնեության համար առավել վտանգավոր դարձավ, երբ հելլենական գաղափարների ազդեցությամբ ձեւավորվեցին գնոստիկյան դպրոցները£ Գնոստիկյան դպրոցների հիմնադիրներ էին Մենանդրոսը, Սատուրնինոսը, Բասիլիդեսը, Վալենտինը, Կարպոկրատեսը եւ Եպիփանը ¥Էպիփանես¤: Գնոստիկների մեջ առանձնահատուկ տեղ էր գրավում Մարկիոնը, որին Նախնի Եկեղեցին համարում էր իր ամենավտանգավոր հակառակորդը, եւ որին եկեղեցու հայրերից Պոլիկարպոս Զմյուռնիացին անվանել է ՙսատանայի անդրանիկ որդի՚: Գնոստիկության գլխավոր վտանգն այն էր, որ դրսից ներխուժելով քրիստոնեության մեջ` ներսից քայքայում էր այն£ Գնոստիկները ցանկանում էին հիմնել համաշխարհային կրոն եւ այդ նպատակին հասնելու համար զանգվածաբար քրիստոնեական համայնքների մեջ էին նետում իրենց գաղափարները մատչելի օրհներգ-վիպերգությունների, պարականոն ավետարանների, առաքյալների գործերի եւ հայտնությունների տեսքով` դրանց վերագրելով աստվածային ծագում ¥գրեթե նույն կերպ են վարվում նաեւ ժամանակակից աղանդավորները, որոնք իրենց ՙհայտնութենական՚ եւ ՙաստվածատուր՚ գաղափարները տարածելու համար լայնորեն օգտագործում են մերօրյա տպագրական եւ լրատվական բոլոր միջոցները¤£ Թեպետ նրանք քրիստոնյաներին ներկայանում էին իբրեւ յուրայիններ, սակայն իրենց համարում էին ընտրյալներ եւ միակ փրկվողներ ¥նույնն է պարագան մերօրյա աղանդավորների կեցվածքում¤: Գնոստիկյան վտանգը վերացնելու համար քրիստոնեական եկեղեցին ամբողջ թափով անցավ պայքարի. բուռն կերպով զարգացավ եկեղեցական գրականությունը, վերջնականապես հստակեցվեց Սուրբ Գրքի կանոնը, սկսեցին ձեւավորվել աստվածաբանական դպրոցները: Գնոստիկների դեմ աշխատություններ գրեցին եկեղեցու այնպիսի նշանավոր հայրեր, ինչպիսիք են Տերտուղիանոսը, Իրենիոսը, Հիպպոլիտոս Բոստրացին, Հուլիոս Աֆրիկանոսը, Կղեմես Ալեքսանդրացին եւ Որոգինեսը: Շուրջ երեք դար տեւած պայքարից քրիստոնեությունը կարողացավ հաղթող դուրս գալ եւ վերջնականապես ձեւավորվել իբրեւ համաշխարհային կրոն: Copyright © 2005 168 Hours Weekly. All rights reserved. Quote Link to post Share on other sites
MONK Posted January 12, 2007 Author Report Share Posted January 12, 2007 Open Armenia-ում այս հոդվածը սկզբում բացասական արձագանք գտավ, թեպետ հետո պարզաբանեցինք խնդիրը: Տեսնենք այստեղ ինչ մոտեցում կլինի: Սա նաև իմ նորամուտն է այս ֆորում: Նախօրոք զգուշացնեմ, որ այն թերթի համար նախատեսված հոդված էր, ուստի չի կարող դիտվել իբրև խնդրո առարկայի գիտական ուսումնասիրություն: Նպատակը հստակ է. ցույց տալ ժամանակակակից աղանդների` քրիստոնեական ուղղափառ դավանանքի հիմնարար սկզբունքներին հակասող գաղափարների ակունքը: Ուրախ կլինեմ թեմայի շուրջ ծագած հարցերը լուսաբանել: Quote Link to post Share on other sites
Aram_D Posted January 12, 2007 Report Share Posted January 12, 2007 Այն գաղափարը, որ բոլոր աղանդների ակունքը կամ արմատը Գնոստիցիզմն է, որպես հիպոթեզ իհարկե հետաքրքիր է, բայց իրականությունից հեռու է: Այստեղ բավական է ասել միայն այն, որ ըստ Եկեղեցու հայրերի, նախքան ջրհեղեղը արդեն գործում էին 12 աղանդներ, եթե չխոսենք Բաբելոնի աշտարակաշինության շրջանում գոյություն ունեցող աղանդների մասին: Բացի այդ՝ Աշտարակաշինությունը ինքնին մի հերետիկոսական նախաձեռնություն է եղել: Աղանդների ծագման հարցը բավականին լուրջ քննարկումների կարիք ունի, եւ ես չեմ կարծում, որ այս նյութի սահմաններում մենք կկարողանանք այդ քննարկումները ծավալել: Մեկ խոսքով՝ կարելի է ասել, որ աղանդի հիմքում ընկած է սուտը, իսկ ստի հայրը սատանան է: Այսինքն՝ նախապես պետք է լինի ճշմարտությունը, որի ծռումով էլ առաջ է գալիս հերետիկոսությունը: Հարգանքներով Quote Link to post Share on other sites
MONK Posted January 16, 2007 Author Report Share Posted January 16, 2007 Օհօ, ինչպես տեսնում եմ, Դուք պարզապես ռմբակոծել եք իմ բացած թեմաները: Եթե ժամանակս հերիքեց, կպատասխանեմ նաև մյուս թեմաներին բերած Ձեր առարկություններին:Չնայած խիստ կասկածում եմ, քանի որ այսօր էլ աշխատանքս ծանրաբեռնված է, և թերևս չկարողանամ նման շռայլություն թույլ տալ ինձ: Անկեղծ ասած, իմ հարգարժան բարեկամ, Ձեր դիտողությունն ինձ մղում է կարծելու, թե Դուք չեք կարդացել նյութը, այլ ուղղակի թեթևակի աչքի եք անկացրել այն: Ինչից եք ենթադրել, որ ես նպատակ ունեմ գնոստիցիզմը ներկայացնել իբրև բոլոր աղանդների ակունք կամ արմատ? Խոսքը բոլորովին էլ չի վերաբերել բոլոր ժամանակների հայտնի ու անհայտ աղանդներին, որոնց մի զգալի մասը անգամ առնչություն չունի քրիստոնեության հետ: Լավ, պատասխանս կկառուցեմ մեջբերումների վրա: Նախ` հենց սկզբից պարզաբանվում է,թե որ աղանդների մասին խոսքը. <Քրիստոնեական եկեղեցին իր սկզբնավորման առաջին իսկ տարիներից սկսած գործ է ունեցել զանազան հերձվածողական շարժումների հետ, որոնք խռովել են եկեղեցու անդորրը եւ ներքին երկպառակություններ առաջացրել: Առաջին դարերի աղանդավորական շարժումները հիմնականում հանդես են եկել գնոստիկության անվան ներքո, որի բազում շերտավորումներում ամփոփված են եղել այն բոլոր սաղմերը, որոնք իրենց հետագա զարգացումներն են գտել հաջորդ դարերի հերետիկոսական շարժումներում>:Իսկ հոդվածի < Նպատակը հստակ է. ցույց տալ ժամանակակակից աղանդների` քրիստոնեական ուղղափառ դավանանքի հիմնարար սկզբունքներին հակասող գաղափարների ակունքը>: Եվ պարզ նշվում են նաև այդ սկղբունքները. <....գնոստիցիզմի հարուցած գաղափարներով ժխտվում էին Քրիստոնեական եկեղեցու ուղղափառ դավանանքի հիմնարար սկզբունքները` Ամենասուրբ Երրորդության դավանությունը, Հիսուս Քրիստոսի Աստվածությունը, մարդեղացումը, Նրա քավչարար մահվամբ փրկությունը, Սուրբ Հոգու Աստված եւ անձ լինելը, Խաչի փրկարար զորությունը, Եկեղեցու փրկագործական առաքելությունը, սուրբ խորհուրդներն ու նվիրապետական համակարգը, վախճանաբանական ուղղափառ ուսմունքը եւ այլն£ Հիմնականում հենց այս գաղափարներն են, որ որդեգրել ու զարգացրել են ինչպես պատմական, այնպես էլ ժամանակակից աղանդները>: Էլ ինչ անդրջրհեղեղյան կամ բաբելոնյան աղանդների մասին եք խոսում? Լավ, բավարարվեմ այսքանով և հուսամ, որ թյուրիմացությունը հարթվեց: Հ.Գ. Եթե դեմ չեք, կխնդրեի, որ մանրամասնեիք աշտարակաշինության` հերետիկոսական նախաձեռնություն որակման Ձեր դիտողությունը: Quote Link to post Share on other sites
Aram_D Posted January 16, 2007 Report Share Posted January 16, 2007 (edited) Օհօ, ինչպես տեսնում եմ, Դուք պարզապես ռմբակոծել եք իմ բացած թեմաները: Եթե ժամանակս հերիքեց, կպատասխանեմ նաև մյուս թեմաներին բերած Ձեր առարկություններին:Չնայած խիստ կասկածում եմ, քանի որ այսօր էլ աշխատանքս ծանրաբեռնված է, և թերևս չկարողանամ նման շռայլություն թույլ տալ ինձ: Անկեղծ ասած, իմ հարգարժան բարեկամ, Ձեր դիտողությունն ինձ մղում է կարծելու, թե Դուք չեք կարդացել նյութը, այլ ուղղակի թեթևակի աչքի եք անկացրել այն: Լավ, բավարարվեմ այսքանով և հուսամ, որ թյուրիմացությունը հարթվեց: Հ.Գ. Եթե դեմ չեք, կխնդրեի, որ մանրամասնեիք աշտարակաշինության` հերետիկոսական նախաձեռնություն որակման Ձեր դիտողությունը: Կփորձեմ պատասխանել Ձեր հարցերին: - Ինչից եք ենթադրել, որ ես նպատակ ունեմ գնոստիցիզմը ներկայացնել իբրև բոլոր աղանդների ակունք կամ արմատ? - Ձեր խորագրից. « Գնոստիցիզմ` աղանդավորական շարժումներին սնուցող արմատը» - Խոսքը բոլորովին էլ չի վերաբերել բոլոր ժամանակների հայտնի ու անհայտ աղանդներին, որոնց մի զգալի մասը անգամ առնչություն չունի քրիստոնեության հետ: - Բոլոր աղանդներն էլ առնչվում են քրիստոնեությանը: Քանի որ ե՛ւ ջրհեղեղից առաջ, ե՛ւ հետո կար եւ քարոզվում էր Տիրոջ խոսքը, իսկ ուր կա Տիրոջ Խոսքի քարոզությունը, այնտեղ էլ չարը փորձում է տարածել իր հերետիկոսությունը: Սա հստակ երեւում է Պետրոս եւ Հուդա առաքյալների խոսքերից. «Նա՝ եւ ո՛չ ի սկզբանն աշխարհիս խնայեաց. բայց զութերորդն զ նոյ՝ զարդարությանն քարոզ, պահեաց ի ջրհեղեղէ աշխարհի՝ ամպարշտելոցն ածել» (Բ Պետ. Բ 5): «Մարգարէացա՛ւ վասն նոցա եւ եւթներո՛րդն յԱդամայ Ենովք՝ եւ ասէ: Ահաւասիկ եկն Տէր բիւրովք սրբովք հրեշտակաւք, առնել դատաստա՛ն ըստ ամենայնի, եւ յանդիմանե՛լ զամենայն ամպարիշտս վասն գործոց իւրեանց՝ զոր ամպարշտեցին. եւ վասն ամենայն խի՛ստ բանից, զոր խաւսեցան զնմանէ մեղաւորք եւ ամպարիշտք: Սոքա են տրտնջա՛ւղք եւ շոգմո՛գք, երթեա՛լ ըստ իւրեանց անձանց ցանկութեանց. եւ բերանք նոցա զամբարտաւա՛նս բարբառին. առնուն ա՛կն երեսաց վասն աւգտի» (Յուդա Ա 14-16): - Հ.Գ. Եթե դեմ չեք, կխնդրեի, որ մանրամասնեիք աշտարակաշինության` հերետիկոսական նախաձեռնություն որակման Ձեր դիտողությունը: - Սիրով մեջբերում է մի հատված «Գիրք հարցմանց» -ից: Վասն Աշտարակին Հարցումն (Պրակ Է) Զաշտարակն ո՞րպիսի մտօք շինէին: Պատասխան: Նախ՝ զի ատէին զԱստուած, եւ երկնչէին ի պատժոցն, եւ հակառակէին Աստուծոյ: Եւ որպէս է 7 գործիք ձայնին, որ է թոքն խռչափողն. մակալեզուն. բերանն. լեզուն. ատամունքն. եւ շրթունքն. եւ սոքա միաբանին ի խօսքն: Նոյնպէս եւ 70 տանուտեառքն միաբանեցան ի չարն: Եւ ասեն՝ զգործս ջրհեղեղին ունիմք՝ երկնչիմք զի պատուհասէ զմեզ: Եւ խնդրեցին զդրախտն թէ անդ զերծանիմք՝ եւ ո՛չ գտին. զի ծովք եւ շամանդաղ պատեալ էին: Եւ խնդրեցին զտապանն եւ զնա ոչ գտին. զի ո՛չ է հրաման Աստուծոյ որ մարդն զարգանդ մօր իւրոյ տեսցէ: Եւ զի մի մարդիկ ի պատճառս նորա մեղս գործեսցեն. վասն որոյ ո՛չ կարէին տեսանել զտապանն: Ապա՛ ասեն՝ շինեսցուք բարձր աշտարակ զի մի ջրհեղեղն զմեզ կորուսցէ: Եւ էր թրծեալ աղիւսն ի տեղի քարի, եւ կուպրն ի տեղի շաղախի: Թրծեալ աղիւսն ընդ դէմ հրոյ, եւ կուպրն ընդ դէմ ջրոյ: Այս հատվածից երեւում է, որ կար հերետիկոսության համար բոլոր անհրաժեշտ եւ բավարար պայմանները. - Ատում էին Աստծուն, - Հակառակ էին Աստծուն, - Միբանվել էին չարության մեջ, - Անտեսեցին այն խոսքը, որ ասաց նրանց Տերը, թե այլեւս երկիրը չի պատուհասելու ջրհեղեղի միջոցով, եւ դրան հակառակ՝ փրկություն էին փնտրում ջրհեղեղից, դրանով իսկ տարածում էին այն սուտը, որ նոր ջրհեղեղ է սպասվում: - Ձեռնարկեցին աշտարակաշինությունը՝ հակառակ Աստծու հրամանի, որ տրվել էր նրանց Նոյի միջոցով, ըստ որի պետք է տարածվեին աշխարհով մեկ: Իսկ նրանք հակառակ որոշում կայացրեցին եւ սկսեցին այն իրականացնել: Հարգանքներով բարեկամ Edited January 16, 2007 by Aram_D Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.