Jump to content

Aram_D

Forumjan
  • Posts

    253
  • Joined

  • Last visited

About Aram_D

  • Rank
    Newbie
    Newbie
  • Birthday 02/16/1956

Previous Fields

  • Languages
    armenian
  • Age range
    46-55

Profile Information

  • Gender
    Male
  • Location
    Yerevan
  1. Aram_D

    Հարցում

    Եթե կարելի է, մի հարցում անենք: Ո՞ր թեմի տարածքում եք բնակվում, եթե գաղտիք չէ: Սովորաբար, ո՞ր Եկեղեցին եք այցելում: Where you live, in what diocese, if of course it is not confidential information? To what Church you usually go? Где Вы живете, в какой епархии, если конечно это не конфиденциальная информация? В какую Церковь Вы обычно ходите?
  2. Филарет отстранил от служб священника за участие в пресс-конференции по защите права на свободу совести [15:05:2007 16:28] 15 мая митрополит Минский и Слуцкий Филарет, патриарший экзарх всея Беларуси подписал указ о запрете в священнослужении ######ика Свято-Покровского прихода Минска, священника Александра Шрамко и зачислил его за штат до раскаяния. Таким образом, владыка Филарет утвердил рекомендацию церковного суда, заседание которого состоялось 10 мая под председательством благочинного Минского округа и настоятеля Свято-Духова кафедрального собора, протоиерея Геннадия Дичковского. Суд рекомендовал митрополиту запретить А.Шрамко служение за то, что он без церковного благословения 25 апреля участвовал в пресс-конференции организаторов кампании по защите прав на свободу совести и делал публичные заявления, которые противоречат официальной позиции Белорусской православной церкви Московского патриархата. В 1980 году А.Шрамко окончил факультет физики и электроники Белорусского госуниверситета, а с 1994 года служил в Белорусской православной церкви. Выступая на пресс-конференции 25 апреля, А.Шрамко подчеркнул, что христиане лишены законной возможности собираться по домам для чтения Библии и молитв, а также столкнулись с большими препятствиями в деятельности воскресных школ. По его словам, закон ограничивает деятельность наиболее активных православных приходов, которые хотят заниматься миссионерской деятельностью и расширять свое влияние в обществе. Организаторы кампании, которая началась в стране 22 апреля, рассчитывают собрать не менее 50 тысяч подписей под открытым обращением к главе государства, Конституционному суду, Палате представителей Национального собрания с призывом привести в соответствие с Конституцией Республики Беларусь закон "О свободе совести и религиозных организациях", действующий с конца 2002 года. Источник: БелаПАН http://www.bdg.by/news/news.htm?104446 Ես գիտեմ այս հոգեւորականին Կուրաեւի ֆորումից. կարող եմ վկայել, որպես իր գործին նվիրված հոգեւորական: Նա շատ համարձակ մարդու տպավորություն է թողնում: Այն կարծիքի եմ, որ նման հոգեւորականը կարող է իր ներկայությամբ զարդարել ամեն մի գործ: Տա Աստված, որ շուտ հարթվի այս կնճիռը եւ հայր Ալեքսանդրը վերադառնա իր ծառայությանը. ամեն:
  3. Ես այս ֆորումի առաքելությունը տեսնում եմ նրանում, որ այստեղ մենք պետք է կարողանանք վեր հանել այն կնճռոտ հարցերը, որոնք վաղուց ծառացել են մեր ազգի ու Եկեղեցուլ առջեւ: Օրինակ՝ սփյուռքահայությունը չնայած իր նյութական, համեմատաբար, բարվոք վիճակին այսօր լուրջ խնդիրներ ունի կապված հայկական դպրոցների հետ: Հայաստանի շատ մարզերում համապատասխան քանակով քահանաներ չկան՝ ժողովրդին հովվելու համար: Փոխարենը՝ ամեն տեսակի աղանդավորներ որքան ուզես: Մեր Եկեղեցու դավանությանն ու վարդապետությանը վերաբերվող գրականություն քիչ է հրատարակվում, որի կարիքը ժողովուրդը շատ ունի: Մատենադարանում գտնվող մեր հոգեւոր գանձերը դեռեւս մատչելի չեն. այն պետք է վեր հանել, մշակել, թարգմանել ու հրատարակել: Մենք այսօր չունենք վարդապետարաններ, աստվածաբանական կոնսուլտացիաներ. ժողովրդի համար առանձին, հոգեւոր դասի համար՝ առանձին: Աստվածաբանական թեմաներով կոնֆերանսներ չեն արվում, գիտական աշխատություններ չեն գրվում: Եւ էլի շատ խնդիրներ կան, որոնք պետք է լուծել: Մեր տաճարները կիսավեր են, մարդիկ այն ընդունում են ոչ թե որպես աստվածպաշտության վայր, այլ որպես ճարտարապետական ու ազգային արժեք ներկայացնող հուշարձան միայն: Մենք պետք է կարողանանք համախմբել հայությանը, որպեսզի այս ու շատ ուրիշ գործեր գլուխ բերենք: Ֆորում լավ հնարավորություն է բացել մեր առջեւ, սակայն զրույցներից այն կողմ չենք անցնում: Միթե՞, մենք՝ հայերս միայն պետք է երազենք ...
  4. Մխիթար Այրիվանեցին իր «Հայոց պատմություն» գրքում անդրադառնում է մինչ ջրհեղեղը գիտության եւ տեխնալոգիաների ծագման եւ զարգացման խնդրին: Ստորեւ այն բերում եմ քաղվածաբար: Ենովսը՝ Սեթի որդին, ում մասին Սուրբ Գիրքը գրում է, թե նա հուսալով կանչեց Տիրոջ անունը, առաջինը մոլորակներին անուներ տվեց: Նա նաեւ առաջին գրերը հորինեց եւ սովորեցրեց իր զավակներին: Մաթուսաղան՝ Ենովքի որդին, «կարճոստուն եւ բազմատար» նշանագրերը հնարեց, որով գրի առավ բոլոր այն արարածների անունները, որը դրել էր Ադամը: Գրեց նաեւ իր նախնիների վարքը: Նա առաքինի վարք ունենալով՝ մարգարեույթան շնորհ ստացավ եւ մարգարեացավ աշխարհը ջրհեղեղով ու հրով կործանվելու մասին: Նրա գրառումներ թողեց պղնձե տախտակների ու թրծված կավե աղյուսների վրա, որը ջրհեղեղից հետո Արփաքսադը հայտնաբերեց Սիդոն լեռան վրա, որից քաղդեացիներն ու ասորիները իմաստացան: Իսկ Սեթի որդիներից Աղավրոսը գտավ կենդանակերպերի եւ մոլորակների թվերը, եւ նա աստղերով հմայությունը անվանեց քաղդեություն: Արփաքսադի որդի Կայնանը գտավ կախարդությունը աստղերի միջոցով եւ բազմացրեց քաղդեությունը, որի պատճառով նրա որդիներն իրեն աստված համարելով պաշտում էին: Նա նաեւ բախտ ու ճակատագիր ասելով՝ կռապաշտության սկիզբը դրեց: Եկտանը հնարեց աղեղն ու սուսերը եւ պատերազմական բոլոր գործիքները, իսկ նրանց կողմից նեղվածները հնարեցին զրահներն ու սաղավարտը, ինչպես նաեւ բերդերն ու խրամատները:
  5. http://www.itogi.ru/paper2002.nsf/Article/...15_12_3523.html Այն ամենը, ինչ թվագրվում է 5000 տարուց ավելի, ուղղակի առնչություն ունի կրոնի հետ: Քանի որ երկրի վրա 5000 տարուց ավելի հին կառույցներ չեն հայտնաբերվում, իսկ պատմությունը որպես գիտություն 5000 -ից այն կողմ չի անցնում, հետեւաբար՝ կրոնը միակն է, որ մեզ կարող է հայտնել սկզբից մինչեւ մոտակա 5000 տարիները ընկած ժամանակահատվածի մասին: Կրոնը գիտելիքների բավականին հաստատուն աղբյուր է, եւ կարիք կա, որ այսօրվա ֆունդամենտալ գիտությունները քննվեն նաեւ կրոնական տեսանկյունից: Սա որպես նախաբան օգտագործելով ցանկանում եմ խոսք բացել Քարահունջի մասին, որը ըստ հարգարժան Հերունու գնահատման 7500 տարեկան է: Սա մոտավոր հաշվարկով համընկնում է արարչության օրերի հետ: Անհավանական է, որ մինչ ջրհեղեղը եղած կառույցները պահպանվեին, քանի որ, ջրհեղեղի հետեւանքով երկրի կեղեւը ամբողջովին փոխվել է, եւ այն ամենը ինչ կառուցվել էր ջրհեղեղից առաջ, կամ ոչնչացվել է, կամ էլ անցել է հողի խորը շերտերի տակ: Հետեւաբար՝ նման կառույց կարող էր լինել միայն ջրհեղեղից հետո: Իսկ եթե Հերունին 6500 տարի ասեր, փոխարեն՝ 7500 -ի, ապա դա մոտավորապես կլիներ Նոյի օրերը ջրհեղեղից հետո, որն ինձ ավելի հավանական է թվում Քարահունջի պարագայում: Դա այն օրերն էին, երբ դեռեւս ամբողջ մարդկությունը ապրում էր այսօրվա Հայաստանի տարածքում, իսկ երկիրն էլ կոչվում էր Հարք, այսինքն՝ հայրերի երկիր: Հիմնական դրդապատճառը, որը ստիպում է մտածել Քարահունջի՝ Նոյի օրերում հիմնված լինելու օգտին, այն է, որ այդ քարե աստղադիտակները անշարժ են, եւ յուրաքանչուր քար կոնկրետ մի աստղ է մատնանշում: Նրանք, ովքեր այդ քարերը տեղադրել են, նախապես իմացել են, թե կոնկրետ, որ քարը որ աստղի համար են տեղադրում: Այսինքն՝ մինչ քարերի տեղադրումը եղել են մարդիկ, կամ գոնե մի մարդ, ով ճշգրիտ գիտելիքներ է ունեցել աստղերի դիրքի ու դրանց շարժման մասին: Իսկ Նոյը մարգարե լինելով՝ կարող էր այդ գիտելիքները հայտնությամբ ստանալ, ինչպես որ հայտնությամբ ստացել էր տապանի նախագիծը: Հետեւաբար՝ Քարահունջը ավելի շատ նման է կիրառական աստղագիտության դպրոցի: Իսկ աստղագիտության դպրոցը պետք էր 72 նահապետներին, որպեսզի նրանք առաջնորդեն իրենց ընտանիքները՝ Տիրոջ կողմից իրենց հատկացված երկրները: Քանի որ արդեն հասել էր ժամանակը, երբ մարդկությունը պետք է տարածվեր աշխարհով մեկ: Ըստ ավանդության Նոյը իր զավակներին՝ նահապետերին, հայտնել էր Տիրոջ կամքը, նրանց աշխարհով մեկ տարածվելու եւ տարբեր վայրերում վերաբնակվելու մասին, սակայն նահապետերը ըմբոստացել էին եւ չէին ցանկացել հետեւել Տիրոջ կամքին: Եզրակացություն՝ եթե Նոյը նրանց ուղարկում էր աշխարհի տարբեր ծագերը, ապա պետք է եւ ցույց տար ճանապարհը: Իսկ ճանապարհը կարելի էր ցույց տալ միայն աստղերի միջոցով: Երկրորդ դրդապատճառը՝ քարերի վրա անցքեր բացելու տեխնալոգիայի մակարդակն է: Քարերը անմշակ են, իսկ նրանցում բացված անցքերը բավականին մեծ ճշտությամբ ու մաքրությամբ են իրականացված: Հետեւություն՝ այն տեխնալոգիան, որը կիրառվել էր տապանը կառուցելիս, նույն էլ կիրառվել էր քարերի մեջ անցքերը բացվելիս: Նոյը տապանաշինության 120 տարիների ընթացքում, պետք է որ հմուտ ճարտարագետ դառնար, ե՛ւ որպես նախագծող, ե՛ւ որպես կառուցող: Նա ձեռքի տակ ունենալով բավականին կոպիտ նյութեր՝ գերաններ, կարողացել էր իրականացնել մի նախագիծ՝ մեծամաշտաբ կառույց, որի գումարային սխալանքը հասցվել էր զրոյի: Հակառակ դեպքում՝ տապանը չէր դիմանա քամիներին ու ջրերի հզոր հոսքերին եւ կավերվեր: Քարերի անմշակ լինելու հանգամանքը եւս հուշում է, որ այդ հիմնարկությունը ժամանակավոր բնույթ է ունեցել՝ նախատեսված մեկ ուսումնական տարվա համար: Կառուցողները ամենեւին ուշադրություն չեն դարձրել քարերի արտաքին տեսքին: Եթե դա լինել որեւէ կրոնական պաշտամունքի վայր կամ ազգային արժեք ներկայացնող կոթող, ապա անպայման քարերը կհղկվեին: Հետաքրքրական է, որ այդ վայրը շատ մոտ է գտնվում Տաթեւի վանքին, որը երկար ժամանակ եղել է հայոց մտավոր կենտրոնը: Սուրբ Էջմիածինը՝ հայոց հոգեւոր կենտրոնը, եւս կապ ունի Նոյի հետ, քանի որ ըստ ավանդության, ջրհեղեղից հետո, Նոյը իր անդրանիկ պատարագը մատուցել է հենց այսօրվա՝ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի տեղում, որը մնացել էր, որպես պաշտամունքի վայր նաեւ հեթանոսության շրջանում: Աշտարակաշինության ձախողումից հետո հայերը՝ Թորգոմի տունը, վերադարձան Հարք եւ երկիրը վերանվանեցին Հայք, իսկ մյուս ազգերը իրենց պահապան հրեշտակների ուղեկցությամբ գնացին այն երկրները, որը նրանց համար որոշել էր Տերը: Եզրակացություն՝ քանի որ Հայաստանը որոշ ժամանակ կոչվել է Հարք եւ այստեղ միաժամանակ եւ միատեղ բնակվել են բոլոր ազգերի հայրերը, մինչ Բաբելոնը, ապա Հայաստանի տարածքում գտնվող որոշ կոթողներ՝ հնարավոր է, որ կառուցված լինեն այդ ժամանակահատվածում: Եւ եթե ընդհանրություններ կան Քարահունջի եւ աշխարհի այլ վայրերում գտնվող ուրիշ կոթողների մեջ, ապա դա պետք է վերագրել այն նահապետներին ու նրանց հետնորդներին, ովքեր Հարքից ելնելով նմանօրինակ գործեր են ձեռնարկել իրենց նոր հայրենիքներում: P. S. Խնդրում եմ ներողամիտ լինել, եթե անհիմն նկատեք այս տեսակետը:
  6. Հայերաս ազգային հարցերում շատ զգայուն ենք: Հասկանալի է դրա պատճառները, բայց պետք է աշխատել, որ դա լինի խելամտության սահմաններում, քանի որ բացի ազգային շահերից ժողովուրդը ունի նաեւ այլ շահեր: Այսինքն՝ յուրաքանչյուր ժողովուրդ ունի՝ պետական շահեր, ազգային շահեր եւ կրոնական շահեր, եւ չի կարելի, որ այդ երեքից որեւէ մեկը դառնա գերիշխող եւ ճնշի մյուս երկուսին: Պետական շահերի ոլորտն է երկրի տարածքը, պաշտպանութունը, տնտեսությունը, ներքին անվտանգությունը, գիտությունը, առողջապահությունը եւ այն ամենը ինչ կապված է պետականության հետ: Ազգային շահերի ոլորտն է՝ լեզուն, մշակույթը, կրթությունը, բարոյականությունը, ավանդությունները եւ այլն: Կրոնական շահն է Ուղղափառ դավանությամբ Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայությունը երկրի ներսում: Այս երեքից յուրաքանչյուրն ունի իր ազդեցության ոլորտը, որոնցից բոլորն էլ անհրաժեշտ են, եւ դրանցից որեւէ մեկն անտեսել չի կարելի: Բացի այդ՝ այս շահերը ուղղակի եւ անուղղակի կապերով կապված են միմյանց հետ, եւ դրանցից մեկի գերիշխանությունը կընկճի մյուս երկուսին, քանի որ գերիշխանությունը լինում է ի հաշիվ մյուսների: Եւ վերջապես՝ այս շահերից որեւէ մեկի տկարությունը հետադարձ կապով կընկճի գերիշխողին: Հետեւաբար՝ երբ մենք ցանկանում ենք հզորացնել ազգային շահերը, ապա պետք է ուշադիր լինենք, որ այն չվնասի պետական կամ կրոնական շահերին: Կամ երբ ցանկանում ենք հզորացնել պետական կառույցները, ապա պետք է ուշադիր լինենք, որ դրանից չտուժվեն ազգային կամ կրոնական շահերը: Օրինակ՝ եթե ազգային շահը պահանջում է պատմական Հայաստանի վերականգնումը, ապա պետական շահը ճիշտ դրա հակառակն է պնդում, քանի որ դա առանց պատերազմների չի կարող լինել, իսկ պետական շահը պատերազմների պատճառով լուրջ կվնասվի: Եւ հակառակը՝ պետական շահը կարող է պահանջել, որ Հայաստանում որպես բիզնես լեզու ընդունվի անգլերենը, ինչպես մի շարք երկրներում է ընդունված, որը սակայն ազգային շահի տեսանկյունից ամենեւին անընդունելի է, քանի որ դա կբերի ազգային դպրոցի անկման, մայրենի լեզվի մոռացման եւ ավանդությունների խեղաթյուրման: Մյուս կողմից պետական շահերը պահանջում են, որ ազատորեն թույլատրվի բոլոր աղանդների մուտքը Հայաստան, քանի որ այդպես Հայաստանը արեւմուտքում կճանաչվի որպես ազատ երկիր, որն էլ կհեշտացնի փոխհարաբերությունները արեւմուտքի հետ: Սակայն դրանից ժողովրդի կրոնական շահերը խիստ կտուժվեն, քանի որ ժողովուրդը կկորցնի իր ուղղափառ դավանությունը եւ կվերածվի բաբելոնյան խառնամբոխի: Կրոնական շահերի պահպանումը շահավետ է նաեւ պետականության եւ ազգային ինքնության հարցում, քանի որ աղանդները երկրի ներսում որպես կրոնական կազմակերպություններ գործելուց զատ կատարում են նաեւ ուրիշ տեսակի պատվերներ եւս, օրինակ՝ քաղաքական, ռազմական, տնտեսական եւ այլն, ի օգուտ որեւէ օտար երկրի: Օրինակ՝ քաղաքական պատվեր է, երբ մի որեւէ աղանդավորական խումբ, ամբողջությամբ, ընտրությունների ժամանակ իր ձայն տալիս է իրենց հարմար թեկնածուի օգտին: Ռազմական՝ Եհովայի վկաները հրաժարվում են ծառայել բանակում: Իսկ տնտեսական, երբ աղանդապետը հիմնում է մի որեւէ ձեռնարկություն եւ աշխատանքի է վերցնում միայն իր աղանդի ներկայացուցիչներին, իսկ հետագայում հնարավոր է, որ արդյունբերության մի ամբողջ ոլորտ գրավվի եւ փոխանցվի մի որեւէ օտար երկրի: Եկեղեցին պահպանում է ազգային արժեքները՝ լեզուն, արվեստը եւ այլն, հակառակ դրան՝ աղանդները տարածում են օտար մտածելակերպ, ճաշակ, բարքեր եւ այլն: Եկեղեցին կոչ է անում օրինապահության եւ քաղաքացիական պարտքի կատարման, որով եւ նպաստում է պետականության հզորացմանը, այն դեպքում, երբ աղանդները ավելի շատ միջազգային օրենքների ջատագովներ են, եւ ջանում են երկրի օրենքները փոխել կամ մեկնաբանել ի օգուտ իրենց: Այսօր դժվար է գտնել մի այնպիսի երկիր, ուր բոլոր երեք շահերն էլ հավասարակշռված լինեն: Ամեն մի երկրում մի շահ գերիշխող է, իսկ մյուս երկուսը ընկճված: Կան ֆունդամենտալ կրոնական երկիրներ, կան հզոր պետական կառույց ունեցող, ինչպես նաեւ՝ նվազ ազգային եւ կրոնական շահ հետապնդող երկիրներ: Կա նաեւ մի այնպիսի մտածելակերպ, որ պետական կառույցները պետ է արհեստականորեն հզորացնեն Եկեղեցին եւ ճնշեն աղանդավորական շարժումները Հայաստանում: Իհարկե պետությունը պետք է զորավիգ լինի Եկեղեցուն, սակայն խելամտության սահմաններում, եւ ամենեւին էլ կարիք չկա արհեստականորեն ճնշել աղանդավորներին, քանի որ պետական կառույցների մեթոդները սահմանափակվում են միայն վարչական տույժերով, իսկ կրոնի ասպարեզում նման միջոցառումները միանգամայն անօգուտ են:
  7. Здесь приводится список комментриев к Священному Писанию, хранящихся в Матенадаране, составленный в алфавитном порядке по именам авторов. Те аворы, имена которых по сей день не выяснены, отмечены как "Безымянные" (перев. модератора) Այստեղ ներկայացվում է Երեւանի Մատենադարանի ձեռագիր մատյաններում եղող Սուրբ Գրքերի մեկնությունների ցուցակը ըստ հեղինակների: Այն հեղինակները, որոնց անունները հայտնի չեն մինչ այսօր, ցուցակում նշված են որպես «Անանուն»: Մեկնութիւնք Սուրբ Գրոց Սուրբ Գրոց Մեկնութիւն Յովհան Ոսկէբէրան Սուրբ Գրոց Մեկնութիւն Անանուն Սուրբ Գիրք Մեկնութիւն Պետրոս Առաքեալ Սուրբ Գիրք Մեկնութիւն Յովհան Ոսկէբէրան Սուրբ Գիրք Մեկնութիւն Յովհան Փարառնեցի Սուրբ Գիրք Մեկնութիւն Կիւրէղ Ալէքսանդրացի Սուրբ Գիրք Մեկնութիւն Իգնատիոս Սուրբ Գիրք Մեկնութիւն Զաքարիա Կաթողիկոս Սուրբ Գիրք Մեկնութիւն Եպիփան Կիպրացի Սուրբ Գիրք Մեկնութիւն Գրիգոր Սկեւռացի Սուրբ Գիրք Մեկնութիւն Բարսէղ Կէսարացի Սուրբ Գրոց Լուծմունք Վարդան Արեւելցի Սուրբ Գրոց Լուծմունք Անանուն Հին եւ Նոր Կտակարաններ Մեկնութիւն Բարսէղ Կեսարացի Հին եւ Նոր Կտակարաններ Մեկնութիւն Եպիփան Կիպրացի Հին եւ Նոր Կտակարաններ Մեկնութիւն Կիւրեղ Ալէքսանդրացի Հին եւ Նոր Կտակարաններ Մեկնութիւն Եփրէմ Ասորի Հին եւ Նոր Կտակարաններ Մեկնութիւն Յովհան Ոսկէբէրան Հին եւ Նոր Կտակարաններ Մեկնութիւն Նանա Հին եւ Նոր Կտակարաններ Մեկնութիւն Մխիթար Գօշ Հին եւ Նոր Կտակարաններ Մեկնութիւն Անանուն Հնգամատեան Մեկնութիւն Վարդան Արեւելցի Հնգամատեան Մեկնութիւն Անանուն Գրոցն Մովսէսի Մեկնութիւն Կուռնէլիոս Ծննդոց Մեկնութիւն Պետրոս Բերթումեան Ծննդոց Մեկնութիւն Վարդան Արեւելցի Ծննդոց Մեկնութիւն Կուռնէլիոս Ծննդոց Մեկնութիւն Անանուն Վեցօրէից Մեկնութիւն Բարսէղ Կէսարացի Վեցօրէից Մեկնութիւն Մատթէոս Ջուղայէցի Վեցօրէից Մեկնութիւն Բարթուղիմէոս Մարաղացի Վեցօրէից Մեկնութիւն Անանուն Վեցօրէից Լուծմունք Անանուն Արարածոց Մեկնութիւն Յովհան Ոսկէբէրան Արարածոց Մեկնութիւն Անանուն Արարածոց Մեկնութիւն Վարդան Արեւելցի Արարածոց Մեկնութիւն Գրիգոր Տաթեւացի Արարածոց Մեկնութիւն Գրիգոր Խլաթէցի Արարածոց Մեկնութիւն Յակոբ Ղրիմէցի Արարածոց Մեկնութիւն Յովհաննէս Թլկուրանցի Արարածոց Մեկնութիւն Մատթէոս Ջուղայէցի Արարածոց Մեկնութիւն Տիրատուր Վարդապէտ Ելից Մեկնութիւն Յովհաննէս Երզնկացի Ելից Մեկնութիւն Կուռնէլիոս Ելից Մեկնութիւն Վարդան Արեւելցի Ելից Մեկնութիւն Անանուն Ելից Մեկնութիւն Կիւրէղ Ալէքսանդրացի Ելից Մեկնութիւն Յովհաննէս Պլուզ Ղեւտացւոց Մեկնութիւն Կուռնէլիոս Թուոց Մեկնութիւն Կուռնէլիոս Երկրորդումն Օրինաց Մեկնութիւն Կուռնէլիոս Յեսուայ Մեկնութիւն Եղիշէ Վարդապետ Յեսուայ Մեկնութիւն Եփրէմ Ասորի Յեսուայ Մեկնութիւն Անանուն Դատաւորաց Մեկնութիւն Եղիշէ Վարդապետ Դատաւորաց Մեկնութիւն Եփրէմ Ասորի Դատաւորաց Մեկնութիւն Անանուն Սամուէլի Մեկնութիւն Եփրէմ Ասորի Թագաւորութեանց Մեկնութիւն Եփրէմ Ասորի Թագաւորութեանց Մեկնութիւն Անանուն Սաղմոսաց Մեկնութիւն Աթանաս Աղէքսանդրացի Սաղմոսաց Մեկնութիւն Բարսէղ Կէսարացի Սաղմոսաց Մեկնութիւն Յովհաննէս Ոսկէբէրան Սաղմոսաց Մեկնութիւն Եպիփան Կիպրացի Սաղմոսաց Մեկնութիւն Վանական Վարդապէտ Սաղմոսաց Մեկնութիւն Իգնատիոսի Սաղմոսաց Մեկնութիւն Բէռնարտոս Սաղմոսաց Մեկնութիւն Վարդան Արեւելցի Սաղմոսաց Մեկնութիւն Ներսէս Լամբրոնացի Սաղմոսաց Մեկնութիւն Գրիգոր Տաթեւացի Սաղմոսաց Մեկնութիւն Եփրէմ Սսէցի Սաղմոսաց Մեկֆութիւն Դանիէլ Ասորի Սաղմոսաց Մեկնութիւն Անանուն Սաղմոսաց Լուծմունք Անանուն Առակաց Մեկնութիւն Կիւրէղ Աղէքսանդրացի Առակաց Մեկնութիւն Անանուն Առակաց Մեկնութիւն Համամ Արեւելցի Առակաց Մեկնութիւն Ներսէս Լամբրոնացի Առակաց Մեկնութիւն Գրիգոր Տաթեւացի Առակաց Լուծմունք Գրիգոր Տաթեւացի Ժողովողի Մեկնութիւն Ներսէս Լամբրոնացի Ժողովողի Մեկնութիւն Գրիգոր Նիւսացի Ժողովողի Մեկնութիւն Անանուն Երգոց երգոյն Մեկնութիւն Գրիգոր Նիւսացի Երգոց երգոյն Մեկնութիւն Որոգինէս Երգոց երգոյն Մեկնութիւն Յիպողիտ Բոստրացի Երգոց երգոյն Մեկնութիւն Գրիգոր Նարեկացի Երգոց երգոյն Մեկնութիւն Վարդան Արեւելցի Երգոց երգոյն Մեկնութիւն Անանուն Երգոց երգոյն Մեկնութիւն Գրիգոր Տաթեւացի Երգոց երգոյն Մեկնութիւն Յարութիւն Եդէսացի Երգոց երգոյն Մեկնութիւն Յովհաննէս Վարդապէտ Երգոց երգոյն Մեկնութիւն Յակոբ Սիմոնեան Կարնէցի Երգոց երգոյն Մեկնութիւն Աբրահամ Կ. Պօլսէցի Երգոց երգոյն Լուծմունք Գրիգոր Տաթեւացի Իմաստութիւն Սողոմոնի Մեկնութիւն Գրիգոր Տաթեւացի Իմաստութիւն Սողոմոնի Մեկնութիւն Ներսէս Լամբրոնացի Գրոցն Սողոմոնի Մեկնութիւն Վարդան Արեւելցի Յոբայ Մեկնութիւն Եւսիւքիոս Երուսաղէմացի Յոբայ Մեկնութիւն Պօղոս Տիւրիկեցի Յոբայ Մեկնութիւն Յովհաննէս Վանական Յոբայ Մեկնութիւն Վանական Վարդապէտ Յոբայ Մեկնութիւն Գրիգոր Տաթեւացի Յոբայ Մեկնութիւն Անանուն Յոբայ Մեկնութիւն Պետրոս Բերթումեան Յոբայ Լուծմունք Գրիգոր Տաթեւացի Յոբայ Լուծմունք Անանուն Սիրաքայ Մեկնութիւն Յակոբ Նալեան Սիրաքայ Մեկնութիւն Անանուն Գլխավոր Մարգարէից Մեկնութիւն Կուռնէլիոս Եսայեայ Մեկնութիւն Յովհաննէս Ոսկէբէրան Եսայեայ Մեկնութիւն Կիւրեղ Ալէքսանդրացի Եսայեայ Մեկնութիւն Գէորգ Սկեւռացի Եսայեայ Մեկնութիւն Գրիգոր Տաթեւացի Եսայեայ Մեկնութիւն Անանուն Եսայեայ Մեկնութիւն Վարդան Արեւելցի Եսայեայ Մեկնութիւն Սարգիս Կունտ Եսայեայ Մեկնութիւն Յովհաննէս Որդի Մուշի Եսայեայ Մեկնութիւն Կուռնէլիոս Եսայեայ Մեկնութիւն Եսայի Նչէցի Եսայեայ Մեկնութիւն Անանուն Եզեկիէլի Մեկնութիւն Եփրէմ Ասորի Եզեկիէլի Մեկնութիւն Յովհաննէս Ոսկէբէրան Եզեկիէլի Մեկնութիւն Կիւրէղ Աղէքսանդրացի Եզեկիէլի Մեկնութիւն Վարդան Արեւելցի Եզեկիէլի Մեկնութիւն Յովհան Սիւնէցի Եզեկիէլի Մեկնութիւն Եսայի Նչէցի Եզեկիէլի Մեկնութիւն Անանուն Երեմիայ Մեկնութիւն Կուռնէլիոս Երէմիայ Մեկնութիւն Անանուն Երէմիայ Մեկնութիւն Մխիթար Գօշ Դանիէլի Մեկնութիւն Վարդան Արեւելցի Դանիէլի Մեկնութիւն Յովհաննէս Երզնկացի Դանիէլի Մեկնութիւն Վանական Վարդապետ Դանիէլի Մեկնութիւն Կուռնէլիոս Դանիէլի Մեկնութիւն Վարդան Արեւելցի ԺԲ Մարգարէից Մեկնութիւն Մատթէոս Ջուղայէցի ԺԲ Մարգարէից Մեկնութիւն Ներսէս Լամբրոնացի ԺԲ Մարգարէից Մեկնութիւն Ներսէս Լամբրոնացի ԺԲ Մարգարէից Մեկնութիւն Եփրէմ Ասորի ԺԲ Մարգարէից Մեկնութիւն Անանուն Միքեայ Մեկնութիւն Անանուն Միքեայ Մեկնութիւն Յովհան Ոսկէբէրան Յամբակումայ Մարգարէի Մեկնութիւն Յովհան Ոսկէբէրան Մարգարէութեանն Յովնանու Մեկնութիւն Ներսէս Լամբրոնացի Մարգարէութեանն Յովնանու Մեկնութիւն Եփրէմ Սսեցի Մարգարէութեանն Յովնանու Մեկնութիւն Եփրէմ Կիլիկեցի Մարգարէութեանն Յովնանու Մեկնութիւն Անանիա Վարդապետ Մարգարէութեանն Զաքարիայ Մեկնութիւն Անանուն Աւետարանաց Մեկնութիւն Եփրէմ Ասորի Աւետարանաց Մեկնութիւն Եպիփան Կիպրացի Աւետարանաց Մեկնութիւն Յովհան Ոսկէբէրան Աւետարանաց Մեկնութիւն Սեւէրիանոս Աւետարանաց Մեկնութիւն Ստէփաննոս Սիւնէցի Աւետարանաց Մեկնութիւն Ներսէս Շնորհալի Աւետարանաց Մեկնութիւն Անանուն Աւետարանաց Մեկնութիւն Զաքարիա Կաթողիկոս Աւետարանաց Մեկնութիւն Իգնատիոսի Աւետարանաց Մեկնութիւն Յակոբ Վարդապէտ Յիսուսեանց Մատթէոսի Աւետարան Մեկնութիւն Եփրէմ Ասորի Մատթէոսի Աւետարան Մեկնութիւն Յովհան Ոսկէբէրան Մատթէոսի Աւետարան Մեկնութիւն Ստէփաննոս Սիւնէցի Մատթէոսի Աւետարան Մեկնութիւն Ներսէս Շնորհալի Մատթէոսի Աւետարան Մեկնութիւն Ներսէս Լամբրոնացի Մատթէոսի Աւետարան Մեկնութիւն Գրիգոր Տաթեւացի Մատթէոսի Աւետարան Մեկնութիւն Անանուն Մատթէոսի Աւետարան Մեկնութիւն Արիստակիս Մատթէոսի Աւետարան Մեկնութիւն Անանիա Սանահնէցի Մատթէոսի Աւետարան Մեկնութիւն Յովհաննէս Երզնկացի Մատթէոսի Աւետարան Մեկնութիւն Յովհաննէս Ծործորէցի Մատթէոսի Աւետարան Մեկնութիւն Մխիթար Աբբա Մատթէոսի Աւետարան Մեկնութիւն Զաքարիա Կաթողիկոս Մարկոսի Աւետարան Մեկնութիւն Յովհան Ոսկէբէրան Մարկոսի Աւետարան Մեկնութիւն Գրիգոր Տաթեւացի Մարկոսի Աւետարան Մեկնութիւն Իգնատիոս Մարկոսի Աւետարան Մեկնութիւն ԲարսէղՄաշկէւորցի Մարկոսի Աւետարան Մեկնութիւն Անանուն Մարկոսի Աւետարան Մեկնութիւն Աբրահամ Կ.Պօլսեցի Ղուկասու Աւետարան Մեկնութիւն Բարսէղ Կէսարացի Ղուկասու Աւետարան Մեկնութիւն Յովհան Ոսկէբէրան Ղուկասու Աւետարան Մեկնութիւն Կիւրէղ Ալէքսանդրացի Ղուկասու Աւետարան Մեկնութիւն Սեւերիանոս Ղուկասու Աւետարան Մեկնութիւն Իգնատիոս Ղուկասու Աւետարան Մեկնութիւն Գրիգոր Տաթեւացի Ղուկասու Աւետարան Մեկնութիւն Անանուն Ղուկասու Աւետարան Մեկնութիւն Սարգիս Կունտ Ղուկասու Աւետարան Մեկնութիւն Մատթէոս Ջուղայէցի Յովհաննու Աւետարան Մեկնութիւն Յովհան Ոսկէբէրան Յովհաննու Աւետարան Մեկնութիւն Անանուն Յովհաննու Աւետարան Մեկնութիւն Գրիգոր Տաթեւացի Յովհաննու Աւետարան Մեկնութիւն Գէորգ Սկեւռացի Յովհաննու Աւետարան Մեկնութիւն Գրիգոր Տաթեւացի Յովհաննու Աւետարան Մեկնութիւն Մատթէոս Ջուղայէցի Յովհաննու Աւետարան Մեկնութիւն Յովհան Ոսկէբէրան Յովհաննու Աւետարան Մեկնութիւն Ներսէս Լամբրոնացի Յովհաննու Աւետարան Մեկնութիւն Ներսէս Շնորհալի Յովհաննու Աւետարան Մեկնութիւն Յովհաննէս Երզնկացի Յովհաննու Աւետարան Մեկնութիւն Աբրահամ Կ.Պօլսէցի Յովհաննու Աւետարան Մեկնութիւն Անանուն Յովհաննու Աւետարան Մեկնութիւն Գրիգոր Տաթեւացի Յովհաննու Աւետարան Մեկնութիւն Եփրէմ Ասորի Յովհաննու Աւետարան Մեկնութիւն Իգնատիոս Յովհաննու Աւետարան Մեկնութիւն Յիպողիտ Բոստրացի Յովհաննու Աւետարան Մեկնութիւն Մատթէոս Ջուղայէցի Յովհաննու Աւետարան Մեկնութիւն Յովհան Ոսկէբէրան Յովհաննու Աւետարան Մեկնութիւն Նանայի Ասորւոյ Յովհաննու Աւետարան Մեկնութիւն Անդրէաս Յովհաննու Աւետարան Մեկնութիւն Անանուն Յովհաննու Աւետարան Մեկնութիւն Ներսէս Լամբրոնացի Յովհաննու Աւետարան Մեկնութիւն Նիկողայոս Լիւրացի Յովհաննու Աւետարան Մեկնութիւն Ստէփաննոս Սիւնէցի Յովհաննու Աւետարան Մեկնութիւն Սարգիս Կունտ Յովհաննու Աւետարան Լուծմունք Յովհան Որոտնէցի Յովհաննու Աւետարան Լուծմունք Գրիգոր Տաթեւացի Յովհաննու Աւետարան Լուծմունք Անանուն Գործք Առաքելոց Մեկնութիւն Եփրէմ Ասորի Գործք Առաքելոց Մեկնութիւն Յովհան Ոսկէբէրան Գործք Առաքելոց Մեկնութիւն Վարդան Արեւելցի Գործք Առաքելոց Մեկնութիւն Մատթէոս Ջուղայէցի Գործք Առաքելոց Մեկնութիւն Գէորգ Սկեւռացի Գործք Առաքելոց Մեկնութիւն Յովհաննէս Երզնկացի Գործք Առաքելոց Մեկնութիւն Անանուն Կաթուղիկեայց Թղթոց Մեկնութիւն Յովհան Ոսկէբէրան Կաթուղիկեայց Թղթոց Մեկնութիւն Բարսէղ Կէսարացի Կաթուղիկեայց Թղթոց Մեկնութիւն Կիւրէղ Աղէքսանդրացի Կաթուղիկեայց Թղթոց Մեկնութիւն Կուռնէլիոս Կաթուղիկեայց Թղթոց Մեկնութիւն Սեւէրիանոսի Կաթուղիկեայց Թղթոց Մեկնութիւն Սարգիս Շնորհալի Կաթուղիկեայց Թղթոց Մեկնութիւն Մեսրոպ Գանձակէցի Կաթուղիկեայց Թղթոց Մեկնութիւն Անանուն Կաթուղիկեայց Թղթոց Մեկնութիւն Աթանաս Կաթուղիկեայց Թղթոց Մեկնութիւն Ամոն
  8. Մեր Եկեղեցին այսօր լուրջ խնդիրներ ունի դարերի ընթացքում Իր կուտակած գանձերը Իր զավակներին փոխանցելու գործում: Այսօր մեր Եկեղեցու զավակները փոխանակ օգտվելու մեր եկեղեցու հոգեւոր գրականությունից, հարկադրաբար կարդում են ռուսերենով եւ անգլերենով հրատարակված գրքեր: Բանը նրանում է, որ մեր եկեղեցու հայրերի թողած ժառանգությունը մինչեւ այժմ հիմնականում չի հրատարակված եւ ձեռագիր վիճակում գտնվում են աշխարհի տարբեր մատենադարանների պահոցներում: Իմ խնդրանքն է, որ հնարավորության դեպքում անդրադառնանք այս խնդրին, գտնենք լուծումներ եւ մեր ժողովրդին հնարավորություն տանք վայելելու իրենց ժառանգությունը: Հարգանքներով՝ Արամ
×
×
  • Create New...