MONK Posted January 22, 2007 Report Share Posted January 22, 2007 90-ական թթ. սկսած նախկին ԽՍՀՄ երկրներ, այդ թվում և Հայաստան, ներմուծվեցին օտար և ապազգային երևույթներ, ի շարս որոնց և, այսպես կոչված, սուրբ Վալենտինի տոնը: ԶԼՄ-ների և տարաբնույթ միջոցառումների ժրաջան գովազդով այս տոնն արհեստականորեն կարծես սկսեց ամրագրվել մեր իրականության մեջ` սպառնալով խաթարել մեր հոգևոր-ազգային բազում արժեքներ: Վերջին շրջանում այս երևույթի դեմ պայքարելու ավելի մեծ միտում սկսեց նկատվել: Հայտնի է, որ հնուց անտի մեր ժողովուրդի պատկերացումներում սիրո հովանավոր սրբի գործառույթ ուներ Ս. Սարգիսը: Ուստի նկատելի է միտում Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ի տնօրինությամբ Երիտասարդների օրհնության օր հռչակված Ս. Սարգսի տոնը նկատել նաև սիրահարների օրհնության տոն: Այսպիսով մի կողմից վերարժևորվում է սեփականը, մյուս կողմից` դուրս մղվում օտարը: Սակայն առկա է նաև այլ ծայրահեղության վտանգը. ժողովրդական որոշ նախապաշարումներ կարող են առավել առաջնահերթ դիրք գրավել, քան ճշմարիտ քրիստոնեական վարդապետությունը: Սիրելի ֆորումցիներ, ինձ և ուրիշ շատերի համար խիստ մեծ օգտակարություն և հետաքրքրություն կարող են ունենալ Ձեր արձագանքներն այս խնդրի շուրջ: Quote Link to post Share on other sites
Шалапунька Posted January 22, 2007 Report Share Posted January 22, 2007 Մոնք ջան, արձաքանք ունեմ, դեռ լուսամուտում կարդացի: Բայց արձագանքելու հնարավորություն չունեմ: Ուրախ եմ, որ այստեղ էլ գրեցիր: Բայց հիմա ժամանակ չունեմ: Վաղը: Լավ եղիր: Quote Link to post Share on other sites
MONK Posted January 22, 2007 Author Report Share Posted January 22, 2007 Մոնք ջան, արձաքանք ունեմ, դեռ լուսամուտում կարդացի: Բայց արձագանքելու հնարավորություն չունեմ: Ուրախ եմ, որ այստեղ էլ գրեցիր: Բայց հիմա ժամանակ չունեմ: Վաղը: Լավ եղիր: Լավ է ուշ, քան ավելի ուշ: Quote Link to post Share on other sites
Шалапунька Posted January 22, 2007 Report Share Posted January 22, 2007 Ուշ լինի, նուշ լինի: Գնացի: Quote Link to post Share on other sites
Aram_D Posted January 22, 2007 Report Share Posted January 22, 2007 Հայտնի է, որ հնուց անտի մեր ժողովուրդի պատկերացումներում սիրո հովանավոր սրբի գործառույթ ուներ Ս. Սարգիսը: Ուստի նկատելի է միտում Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ի տնօրինությամբ Երիտասարդների օրհնության օր հռչակված Ս. Սարգսի տոնը նկատել նաև սիրահարների օրհնության տոն: Այս հարցի կապակցությամբ ես արդեն ունեցել եմ մի բանավեճ: Դուք գրում եք. «Հայտնի է, որ հնուց անտի մեր ժողովուրդի պատկերացումներում սիրո հովանավոր սրբի գործառույթ ուներ Ս. Սարգիսը »: Հարցս կայանում է հետեւյալում. կան արդյո՞ք կանոնական աղբյուրներ, որոնք հաստատում են այդ, թե դա զուտ ժողովրդական ավանդությունից է գալիս: Հարգանքներով՝ Արամ Quote Link to post Share on other sites
Aram_D Posted January 22, 2007 Report Share Posted January 22, 2007 90-ական թթ. սկսած նախկին ԽՍՀՄ երկրներ, այդ թվում և Հայաստան, ներմուծվեցին օտար և ապազգային երևույթներ, ի շարս որոնց և, այսպես կոչված, սուրբ Վալենտինի տոնը: Սիրելի ֆորումցիներ, ինձ և ուրիշ շատերի համար խիստ մեծ օգտակարություն և հետաքրքրություն կարող են ունենալ Ձեր արձագանքներն այս խնդրի շուրջ: Հայտնի է, որ մինչ քրիստոնեությունը՝ հեթանոս ազգերն ունեին բազում կուռքեր, որոնց թվում կաին նաեւ սիրահարներին «հովանավորող», կամ ավելի ճիշտ՝ սիրահարական գործեր «կարգավորող» կուռքեր եւս: Քրիստոնեական շրջանում, Եվրոպայում, մի շարք այլ տեսակի կուռքերի հետ միասին պահպանվեցին՝ հեթանոսական շրջանից եկած այդ կուռքերը եւս: Եվրոպացի կռապաշտները շատ դեւերի անուններ գիտեին եւ ունեին տոներ այդ դեւերին նվիրված, ինչպես օրինակ «մայիսմեկյան տոնը», որը հետագայում կոմունիսները դարձրեցին իրենց սեփականությունը: Հետագայում, երբ Եվրոպայում կարողացան թուլացնել Եկեղեցու ազդեցությունը, բացահայտվեցին այդ կռապաշտական սովորույթունները, որը նաեւ արտահայտվեց նրանց արվեստի ու գրականության մեջ: Ինչպես օրինակ Ռենե Լեսաժիի «Կաղ սատանա» գրքում բացահայտ խոսվում է այն մասին, որ այդպիսի հովանավորություն անում են դեւերը: Ինչպես նաեւ՝ Գյոթեի «Ֆաուստում», կամ Յան Պատոցկու «Սարագոսյայում հատնաբերված ձեռագիրը» գրքերում կարելի է գտնել նման բաներ: Ցանկության դեպքում շատ այսպիսի գրքեր կարելի է թվարկել, օրինակ՝ Դյումա, Բալզակ, Շեքսպիր եւ այլն: Մենք այսօր մեղադրում ենք Կաթոլիկներին ինկվիզիցիայի հարցում, սակայն պետք է գիտակցենք, որ կար ինկվիզիցիայի առաջացման համար օբյեկտիվ պատճառներ. դա էր՝ կախարդության ու կռապաշտության գոյությունը Եվորոպայում: Այսօր, այս բացահայտ անհավատության ու աստվածմերժության շրջանում, արեւմուտքում սկսվել է ակտիվորեն պրոպագանդվել կռապաշտությունը: Եվ քանի որ սիրահարված պատանին իր երազներն իրականացնելու համար կարող է դիմել ամեն միջոցի, անմիջապես ընկնում է այդ կարգի պրոպագանդիստների ճանկը: Այսօր մեր պատանիները ամեն ինչում տուրք տալով արեւմուտքին՝ սկսել են տոնել նաեւ «սուրբ Վալենտին» կոչված տոնը, որն իրականում ավելի շատ հիշեցնում է միջնադարյան Եվրոպայի սիրահարներին «հովանավորող» դեւերին արվող պաշտամունք, քան եկեղեցական բարեպաշտական արարողություն, եւ անփորձ երիտասարդներին տալիս է սեռական կրքերի ժայթքման առիթ: Ի հակադրություն դրան՝ մեր Եկեղեցու այսօրվա հովիվները, հենվելով ժողովրդական այն ավանդության վրա, որ սուրբ Սարգիսը սիրահարների հովանավորն է, փորձում են ետ մղել արեւմտյան այդ նորահայտ վտանգը: Որքանով դա կհաջողվի, դժվար է ասել, բայց մի բան պարզ է, որ Եկեղեցու կանոնական աղբյուրներում՝ սիրահարների հովանավորույթան մասին ոչինչ նշված չէ, չնայած որ Աստվածաշնչում այր ու կնոջ միջեւ եղող սերը չի մերժվում, եթե այն պարկեշտության սահմաններում է գտնվում, օրինակ՝ այնտեղ խոսվում է Իսահակի սիրո մասին իր օրինական կնոջ հանդեպ: Ստորեւ բերում եմ ծաղկաքաղ հայրերի խոսքերից սրբերի բարեխոսության մասին: Վարդապետներն ասում են, որ սրբերն ունեն իշխանություն բարեխոսելու մեզ համար, որի կարիքը մենք շատ ունենք, քանզի երբ մեր մեղքերի ծանրության պատճառով չենք համարձակվում որևէ բան խնդրել Աստծու Ամենազոր Տերությունից, դիմում ենք սրբերի միջնորդությանը խնդրելով, որ բարեխոս լինեն մեզ համար: Շարականագիրները Լուսավորչի մասին ասում են, որպես Թորգոմի որդիներին Հոգու անապական պարգեւները բաշխող: Իսկ Հռիփսիմյանց կույսերի մասին ասում են. «Իրենց սիրողներին բաշխում են հոգու ու մարմնի բժշկություն եւ երկնավոր պարգևներ»: Մարտիրոսների մասին ասում են. «Սուրբ Հոգուց իշխանություն ունեն մեզ առաջնորդելու Վերին Երուսաղեմ»: Այս պատճառով Եկեղեցում կարգվեցին սրբերի տոներ յուրաքանչյուր սրբին տարվա մեջ հատուկ օր հատկացնելով: Նրանց պատվին զանազան շարականներ ձոնվեցին, որպեսզի մենք՝ ետիններս ու կարոտյալներս, յուրաքանչյուր օր տոնելով որևէ մի սրբի հիշատակ՝ շնորհակալությամբ փառավորելով նրան, իր արած բարերարության համար, աղաչենք, որպեսզի նա այսուհետև ևս լինի բարերար, այսինքն՝ խաղաղության միջնորդ Աստծու մոտ՝ մեր առջև բացելու համար ողորմության դուռը: Լինի նաև մեր հոգիների ու մարմինների պահապանը, մեզ առաջնորդի դեպի վերին՝ անդրանիկների Եկեղեցի ու մասնակից անի այն բազում բարիքներին, որոնք իրենք են վայելում: Իսկ սրբերը, Աստծուն առավել սիրելու պատճառով, ստացել են համարձակություն Տիրոջ առջև բարեխոսելու մեզ համար: Եվ ինչպես նրանց հոգին է անդադար բարխոսում Եկեղեցու զավակների համար, այնպես էլ Տերը նրանց ոսկորների նշխարների միջոցով եւս փրկություն է ընծայում հավատացյալ ժողովրդին, որից երեւում է Աստծու սերը իր սրբերի հանդեպ: Quote Link to post Share on other sites
MONK Posted January 23, 2007 Author Report Share Posted January 23, 2007 (edited) Այս հարցի կապակցությամբ ես արդեն ունեցել եմ մի բանավեճ: Դուք գրում եք. «Հայտնի է, որ հնուց անտի մեր ժողովուրդի պատկերացումներում սիրո հովանավոր սրբի գործառույթ ուներ Ս. Սարգիսը »: Հարցս կայանում է հետեւյալում. կան արդյո՞ք կանոնական աղբյուրներ, որոնք հաստատում են այդ, թե դա զուտ ժողովրդական ավանդությունից է գալիս: Հարգանքներով՝ Արամ Հարցին մի քիչ այլ կերպ կպատասխանեմ. ինձ հայտնի չէ եկեղեցական կանոնական որևէ աղբյուր, որ հաստատի, թե Հայ Եկեղեցին ընդունում է հովանավոր սրբերի գաղափարը: Միակ բացառությունը, որ ես նկատել եմ, անվանակոչության պարագան է, երբ տվյալ օրվա սրբի անունը կրողը, Առավոտյան ժամերգությանը` Մանկունք շարականի երգեցողության ժամանակ, ձեռքին ունենալով վառած մոմ, մոտենում է ձեռնադրված հոգևորականներին և ստանում նրանց օրհնությունն ու շնորհավորանքը: Բոլոր այն անձանց, ում անունով մեր տոնացույցում սուրբ չի հանդիպում, անվանակոչության օր է համարվում Վարդանանց տոնը: Այս սովորությանը ես հանդիպել եմ միայն Սուրբ Էջմիածնի Մայրավանքում, իսկ գրավոր կերպով որևէ տեղ չեմ հանդիպել: Սակայն չեմ կարծում, որ այս սովորությունը դիտվի իբրև հովանավոր սրբի ընկալում: Հաղթանակած Եկեղեցու բոլոր սրբերն էլ բարեխոսում են Մարտնչող եկեղեցու անդամների համար և ոչ թե առանձին անհատների հովանավոր կանգնում: Edited January 23, 2007 by MONK Quote Link to post Share on other sites
Aram_D Posted January 23, 2007 Report Share Posted January 23, 2007 Հարցին մի քիչ այլ կերպ կպատասխանեմ. ինձ հայտնի չէ եկեղեցական կանոնական որևէ աղբյուր, որ հաստատի, թե Հայ Եկեղեցին ընդունում է հովանավոր սրբերի գաղափարը: Ավելի մոտենանք մեր հարցին: Եթե Եկեղեցու կանոնական որեւէ գրականության մեջ մենք չկարողանանք հայտնաբերել սիրահարներին հովանավող որեւէ սուրբ, կամ ահհասարակ՝ Հաղթանակած Եկեղեցու կողմից հովանավորություն՝ սիրահարության երեւույթին որպես այդպիսին, ապա կնշանակի, որ մոտ ապագայում սպասվող միջոցառումը ձախողման եզրին է կանգնած: Քանի որ մենք չեն կարող մտածածին հովանավոր գտնել եւ տոնել այն ինչը իրականում չկա: Առավել եւս՝ չենք կարող Հաղթանակած Եկեղեցու անունից այդպիսի հայտարարություն անել: Շատերի համար հնարավոր է ամենեւին էլ էական չէ՝ սիրահարությունը որպես այդպիսին, ահհասարակ, հովանավորվում է, թե ոչ, կարեւորը միջոցառումը կայանա, երիտասարդները հավաքվեն եւ ուրախանան: Բայց մենք, այսինքն՝ դու եւ ես, որ կարգված են Եկեղեցում որպես ծառա, պետք է հետամուտ լինենք որ Եկեղեցում ամեն ինչ լինի կարգով ու վայելչությամբ: Quote Link to post Share on other sites
MONK Posted January 23, 2007 Author Report Share Posted January 23, 2007 Ավելի մոտենանք մեր հարցին: Եթե Եկեղեցու կանոնական որեւէ գրականության մեջ մենք չկարողանանք հայտնաբերել սիրահարներին հովանավող որեւէ սուրբ, կամ ահհասարակ՝ Հաղթանակած Եկեղեցու կողմից հովանավորություն՝ սիրահարության երեւույթին որպես այդպիսին, ապա կնշանակի, որ մոտ ապագայում սպասվող միջոցառումը ձախողման եզրին է կանգնած: Քանի որ մենք չեն կարող մտածածին հովանավոր գտնել եւ տոնել այն ինչը իրականում չկա: Առավել եւս՝ չենք կարող Հաղթանակած Եկեղեցու անունից այդպիսի հայտարարություն անել: Շատերի համար հնարավոր է ամենեւին էլ էական չէ՝ սիրահարությունը որպես այդպիսին, ահհասարակ, հովանավորվում է, թե ոչ, կարեւորը միջոցառումը կայանա, երիտասարդները հավաքվեն եւ ուրախանան: Բայց մենք, այսինքն՝ դու եւ ես, որ կարգված են Եկեղեցում որպես ծառա, պետք է հետամուտ լինենք որ Եկեղեցում ամեն ինչ լինի կարգով ու վայելչությամբ: Լիովին համամիտ եմ: Quote Link to post Share on other sites
Шалапунька Posted January 23, 2007 Report Share Posted January 23, 2007 Իսկ մի հարց: Այդ օրը երիտասարդների օրհնության օր է, թե հենց սիրահարված զույգերի? Եվ երբ այդ օրհնությունը կապել են Ս. Սարգիսի տոնի հետ, ինչով են բացատրել? Quote Link to post Share on other sites
Шалапунька Posted January 23, 2007 Report Share Posted January 23, 2007 Մոնք, գիտես ցավոք հիամ էլ է այդպես`ժողովրդական որոշ նախապաշարումներ առավել առաջնահերթ դիրք են գրավել, քան ճշմարիտ քրիստոնեական վարդապետությունը: Եւ Ս. Սարգիսի տոնը կապ չունի: Վտանգը պետք է գտնել ավելի խորը ակունքների մեջ: Quote Link to post Share on other sites
Aram_D Posted January 23, 2007 Report Share Posted January 23, 2007 Իսկ մի հարց: Այդ օրը երիտասարդների օրհնության օր է, թե հենց սիրահարված զույգերի? Եվ երբ այդ օրհնությունը կապել են Ս. Սարգիսի տոնի հետ, ինչով են բացատրել? Ոչ մի աստվածաբանական բացատրություն էլ չի տրվել, հայտարարվել է երիտասարդության օրհնության օր, եւ վերջ: Եթե սխալվում եմ, պատրաստ եմ լսել ամեն տեսակի առարկություն: Չգիտես ինչու, որոշ անձիք երիտասարդությունը առանց սիրահարվածության չեն պատկերացնում, բայց չէ որ կան նաեւ երիտասարդ կուսակրոն հոգեւորականներ: Կարծում եմ, որ ոչ մի վտանգավոր բան չի լինի, եթե այդ օրը լինի զուտ հանդիսություն, առանց խորհրդաբանական արարողության: Այսինքն՝ այդ օրը աղոթքներով չդիմվի սուրբ Սարգսին, որպեսզի վերջինս օրհնի սիրահարվածներին, կամ հովանավորի սիրահարված զույգերին, եւ որ ավելի վտանգավոր է՝ պահանջվի, որ սուրբը՝ անպատասխան սիրով սիրահարված պատանիներին օգնի իրենց սիրային գործերում: Կարծում եմ պետք է խստորեն մերժվի խորհրդակատարության մասը: Թող լինի զուտ տրա-լա-լա, դա ավելի պակաս վտանգավոր կլինի, քան այդ լա-լա-լաի ժամանակ սրբությունները մեջտեղ հանվեն, թեկուզ եւ խոսքերով: Եթե կան առարկություններ, ապա պետք է դա անել այսօր, քանի դեռ ժամանակ կա՝ քննարկելու այս հարցը: Quote Link to post Share on other sites
Aram_D Posted January 23, 2007 Report Share Posted January 23, 2007 (edited) Ուստի նկատելի է միտում Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ի տնօրինությամբ Երիտասարդների օրհնության օր հռչակված Ս. Սարգսի տոնը նկատել նաև սիրահարների օրհնության տոն: Եկեղեցին ունի սուրբ Պսակի խորհուրդը, որով այր ու կին մի մարմին են դառնում եւ իրավունք ստանում պարկեշտ ամուսնական կյանքով ապրելու՝ սերունդ ունենալու համար, միաժամանակ լինելով միմյանց օգնական ու նեցուկ: Իսկ սիրահարվածությունը մարդուն բերում է մի այնպիսի անկայուն վիճակի, որում մարդը, մոռանալով ամեն պարկեշտություն, կարող է ընկնել շնության մեղքի մեջ, եւ ինչպես հաճախ է պատահում, սիրահարվածությունը անցնելուն պես, լքել ու հեռանալ: Իմ համեստ կարծիքով՝ սիրահարների օրհնության օր չի կարղ լինել Եկեղեցիական տոների շարքում, եւ չի կարելի Եկեղեցու սրբերից որեւէ մեկին հայտարարել, որպես սիրահարների հովանավոր: Edited January 23, 2007 by Aram_D Quote Link to post Share on other sites
MONK Posted January 25, 2007 Author Report Share Posted January 25, 2007 Մի փոքր փորձենք ավելի խորացնել այս թեման: Կարծում եմ գաղտնիք չէ ոչ մեկիս համար, որ Քրիստոնեական Եկեղեցին հիմնված է հենց սիրո վրա: Ինչպես նյութեղեն եկեղեցիների քարերն են շաղախով ամրացված միմյանց, այնպես էլ հոգեղեն Եկեղեցու անդամներն են միմյանց շաղախված սիրով: Ընտանիքը նույնպես մի եկեղեցի է, և նրա ամրությունը ևս պիտի հաստատված լինի սիրով, այլապես այն փուլ կգա: Պատշաճության սահմաններում միմյանց ճշմարտապես սիրող երկու սրտերի մեջ անընդունելի ոչինչ չկա, և այդ սերը Եկեղեցին պսակում է Ս. Պսակի խորհրդով, որով երկուսը դառնում են մեկ մարմին: Սուրբ Գրքում Քրիստոսի և Եկեղեցու միջև առկա սերը համեմատվում է Փեսայի ու Հարսի միջև եղած սիրո հետ: Շարադրեմ կարծիքս. եթե մենք կանոնական որևէ հաստատում չենք կարող գտնել Ս. Սարգսի տոնը դիտելու համար իբրև քրիստոնեական չափանիշների համաձայն ճշմարիտ սիրով միմյանց սիրող անձանց օրհնության օր, ապա մյուս կողմից էլ կանոնական որևէ արգելք չենք գտնում այդ հարցին: Եվ գումարած դրան` առկա է նաև ազգային ավանդությունը: Ուստի չեմ կարծում, որ Սրբոց Բարեխոսության ուսմունքին կհակասի երկու անձանց` Արագահաս բարեխոս Ս. Սարգսի բարեխոսությամբ աստվածահաճո և քրիստոնեաշունչ ընտանիք կազմելու բաղձանքը: Այսպիսով` 1. դուրս են մղվում օտար տոնն ու նրա կեղծ արժեքները և արժևորվում սեփականը և իրականը 2. վերանում է այդ տոնի կողմից թե Ս. Սարգսի և թե Տյառնընդառաջի տոների վրա գցված ստվերը 3. Եկեղեցին իր կողմն է գրավում երիտասարդ սերնդին և սկսում տանել աշխատանք` քրիստոնեական արժեքների` լինի դա նվիրական զգացմունքների ու առաքինությունների, թե սրբոց վերաբերյալ ուսմունքի կամ ըդհանրապես Եկեղեցու դավանության հարազատ և ճիշտ ընկալման համար Բայց... Աշխատանքը պետք է տարվի ճիշտ ուղղությամբ: Սրբի տոնը երբեք չպիտի վերածվի շոուի կամ միջոցառման: Պիտի վերջապես մարդկանց ուղեղից արմատախիլ արվի տարբեր նախապաշարումների, սնահավատությունների և հեթանոսական սովորույթների տարրերը` կապված աղի բլիթների, ալրաբլիթների վրա թողած սմբակների հետքերի, սեփական կրքերի բավարարումը հովանավորող գերբնական ուժերի (ինչ անուն էլ տրվի դրանց) և այլնի հետ: Պիտի հստակ սահման դրվի մարդկանց գիտակցության մեջ իսկական սիրո և սիրային արկածախնդրության (որի մեջ ամեն ինչ թերևս կարող է լինել, բացի սիրուց) միջև: Եթե իսկական սիրով տոգորված երկու անձինք հանուն միմյանց պատրաստ են ինքնզոհաբերման, ապա աշխարհիկ չափանիշներով սիրահարված և զուտ մարմնական կրքերին գերի կողմերը միմյանց դիտում են սոսկ իբրև հաճույքի աղբյուր... Ես այլևս չեմ ուզում ավելի երկարել խոսքս` հուսալով, որ միտքս հասկանալի է: Այնուհանդերձ այս ամենը ստեղծված իրավիճակում ելքի տեսակետ է, որ ներկայացնում եմ ձեր դատին: Արդյոք սխալվում եմ? Ես ուրախ կլինեմ լսել ցանկացած միտք` լինի այն մտքիս հաստատում, թե ամենախիստ քննադատություն: Շնորհակալ եմ: Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.