Jump to content

Գրականությունը և Գրողի Նախասիրություն&#1398


Recommended Posts

Խաղաղությունը այսօր աշխարհում

Այնքան նման է հզոր երկրի

Իրիկնամուտի բանուկ մաթերին

Վաճառքի հանված կնոջ մարմնի:

Խաղաղությունը անտարբեր նկուն

Բռնադատված է լոկ բռնաբարվում,

Կնոջ պես գիտե վճարողն արդեն

Տերն է մարմնի արարած կրքին:

Խաղաղությո°ւնը օրվա խաղաթուղթ,

Հզոր կոչվածին մի նո°ր իրավունք,

Ազատությունը զոհվում է անշուշտ.

Արդարությունը փողոց նետված որբ:

****

Գիշերվա կապտաթույր երկնքում

ՈՒր չկան աստղեր աչկայծող

Լուսինն է կնոջ պես դեգերում,

Իր կորած կեսին է փնտրում:

****

Հոնքերից մինչեւ կոնքերը

Ծփում է, ծով է, ծեքծեքուն:

Ոտքերը սլացիկ, ցատկռտուն

Մտքերիս պարանն են մկրատում:

Դու կին ես թովչանքդ անծանոթ

Շողում է ցանկասեր շուրթերիդ:

Ըղձանույշ մարմինդ միշտ գերում,

Զիստերիդ պարն է կախարդում:

Իղձերիս աղեղից պրկված

Նետեր են բառերս լուսաշող

Սեւորակ աչքերիդ ակունքում

Արցունքի շիթերն են արարում:

****

Ուր էլ գնամ ես արդեն

Դու իմ մտքում միշտ ներկա

Սիրտս կանչում է արթուն

Անթեւ հավք եմ երկնքում:

Ծերացանք կորստի կարոտից

Ապրում ենք անցյալի հուշերով,

Խոսում ենք, վերհիշում հայրենին

Բայց ով է ունկնդիր մեր երգին:

Մեր նախնիք իմաստուն-միամիտ

Ապրել են շրթերին անդունդի

Ու կապող կամարը դարերին

Առկախ է կապույտից երկնքի:

Մեզնով է աշխարհը շեն մնում

Մեղվի ես օրն ի բուն մենք տըքնում

Մեր մտքում իղձեր կան անմեկին

Ձեռնբաց փարվել ենք անմեռին:

Ձեռնունայն փարվել ենք անմեռին

Որ նա էլ մեր շուրթով աղոթի

Աղ ու հաց աշխարհի սեղանին:

Գյուղից հեռու արտի մեջ

Մատուռն էր հին կիսավեր

Տանիքը հարթ , հողաշեն :

Մի բռաչափ պատուհան

Շողն արեւից փոխ առնում

Լույս էր մաղում մատուռում:

Մեր մեծերը միշտ թաքուն

Հաճախ մթին, խավարում

Վախն ու ահը սրտերում

Մոմ են վառել մատուռում:

Գրականությունը և Գրողի Նախասիրությունները

Տասնամյակներ առաջ, նախորդ դարի յոթանասուն-ութսունականներին գրական նոր սերունդը, բոլոր նախորդ սերունդների նման, ուներ իր անունների շարքը` հայտնի ու դեռևս հանրությանը անծանոթ: Հովհաննես րիգորյանը, Արմեն Մարտիրոսյանը, Էդվարդ Միլիտոնյանը, Արմեն Շեկոյանը, Աշոտ Ավ-դալյանը: Նրանք մասնագիտության բերումով բանա-սերներ էին: Քիչ չէին նաև այլ մասնագիտության տեր ստեղծագործողները, նրանք տպագրվելու համար էլ ավելորդ ջանք չէին վատնում, համոզված, որ բանա-սերների միջավայրում այլևս ազատ տարածքներ չկան:

Անհայտ մնացած այդ ստեղծագործողներին սովորա-բար առաջարկում էին այնպիսի աշխատանքներ, որն իրենք բանասերները չէին հասցնում կատարել:

Մաքուր ստեղծագործական աշխատանքը` պատ-մվածքն ու բանաստեղծությունը , իհարկե իրենց գործն էր, մնացածը առաջարկում էին մյուսներին: Բանասիրական կրթությամբ շատերը հասցրել էին մեկից ավել գիրք տպագրել, նրանց անունները երբեմն առկայծում էր գրախոսվող հոդվածներում:

Նրանք միանգամայն տեսանելի էին գրական բանա-վեճերի ժամանակ: Հայաստանում լույս տեսնող ''արուն'' ամսագիրը առաջին համարից սկսած տպագրում էր նրանց գործերը : Այդ տարիներին ստեղծագործող սերունդին պայմանական անվանում էին գարունականներ: Սերունդի տարիքային տարածքը բավականին լայն ընդգրկում ուներ, հիսունից մինչև քսան տարեկանները տպագրվում էին կողք-կողքի ուշադիր ընթերցողը, իհարկե կարողանում էր նրանց զատել, արժևորել նրանց բերածը: Սովե-տական գրականության նշանավորների շարքում արդեն հիշվող անուններ էին դառնում;: Բնական էր թվում գրական աշխարհի ներքին խմորումներն ու նորերի նոր մոտեցումները: Հայրենիքի, սիրո ու բարոյականության նրանց ինքնատիպ մեկնումները հաճախ էին դառնում քննարկումների թեմա:

Արևմուտքին հավատարիմ ստեղծագործողները ա-վելի մոդեռն ու նորարար էին համարվում: Շատերն էլ հեռու էին նման պայքարախաղից: Այդ շատերից մեկն էլ Վահան Գևորգյանն էր:

Նա այդ տարիներին ավելի հաճախ մասնակցում էր Ռադիո հաղորդումներին: Առաջին անգամ 1977 թվականին տպագրվեց ''Սովետական րականություն'' գրողների միության հանդեսում .

Նույն երգը խազագրելուց

Ձանձրացած ոտնաձայնները

Փշրվեցին թափվեցին համրությամբ անօգ:

Լույսերը բոլոր մարեցին հատ-հատ,

եւ լռության հետ հաշտված մայթերը,

Համակ պաղությամբ թաղված թմրի մեջ,

Թախծում են թաքուն նոր օրվա համար:

Հեղինակը ինչպես ցույց տվեցին անցած տասնամյակները հավատարիմ մնաց գրական ազգային դպրոցին , չտարվեց , չգայթակղվեց օտար իզմերի խաղերով; Հավերժական համարված սեր, հայրենիք , և այլ բազում թեմաները նրա գրչի տակ ասես վրձինով գտնված պատկերներ դարձան բնավ էլ չկրկնելով ոչ մեկին , քաջածանոթ իր ժամանակի բոլոր գրական ուղղություններին երգը գրեց սրտով. գրեց ապրված հույզի ու գալիք իրականալի թվացող երազի մասին:Սերը երգված հազարամ-յակներ շարունակ նրա ներկայացավ իր նորովի հրապույրներով ու անվերջանալի անվախճան թվացող տագնապներով.

Երբ ձայնը ծանոթ անափ թովչանքով

Ալիքված գալիս ու փշրվում է ականջնրիդ մեջ,

Խռովում հոգիդ , իսկ դու փոթորկված

Ալեբախվում ես ` մտավախությամբ,

Որ հիմա,հիմա կլինի ահա

Քեզ այնքան ծանոթ տեղատվություն

-Սիրտ իմ , հասկացի'ր , օվկիանի թափով

Հերիք է այդպես ներսս միշտ ծեծես,

Չէ որ ափերս պատված են մաշկով ,

Մարդկային մաշկով … Ոչ թե ժայռերով:

Սիրո թեման` հավերժական ու նոր. ավելի է կարևորում ստեղծագործողի աշխարհը : ընթերցողն անմիջապես զգում, ընկալում է հեղինակի ինքնա-տիպ պատկերը` մերկ զարդից , անկեղծ ու ա-պրված: Սերը հողի, երկրի, հայրենի աշխարհի հանդեպ բնավ էլ կեցվածք չէ, պարզ է, անմիջական , գերող իր շիտակ անկեղծությամբ :

Հայրենի գյուղի

Արձակ դաշտերում

Ծղրիդները հիմա

Հասկերի դեղնած

Հեքիաթն արևոտ

Տանում են հեռու…

Ու տաք անձրևի

Կաթիլները ջինջ

Կախվում են օդում

Ցորենի հասուն

Հատիկների պես :

Մարդու ու նրա միջավայրի, առօրյա տագնապների , հոգսերի ու երազների, լինելության, մաքառումների մասին գտած ինքնատիպ լուծումները հուշում են , որ բանաստեղծ ունի ասելիք, որ նրա ձայնը կլսվի մեր աղմկոտ ու հոգսաշատ աշխարհում.

Մեղրահացին փարված լաց էր լինում մեղուն,

Իր հոգնության համար , իր տխրության համար,

Նա չէր կարող պատմել մեղուներին օտար…

Մինչդեռ մարդիկ դարեր այն մասին են խոսում .

Թե երգում է մեղուն , ծաղիկ գտած մեղուն…

Ծաղիկներից խաբված ու իր բախտից դժգոհ,

Մեղրահացին փարված արտասվում էր մեղուն…

Բանաստեղծելու կարողությամբ օժտված հավա-տարիմ իր գրչին ու արմատներին նա ապրում է ու աշխատում մեղվի պես նպաստ բերելով մեր գրա-կանու թյանը , որի հանդեպ ունեցած սերը լիաբուռ նվիրումով ու ակնածանքով տալիս է աշխարին:

Ինչպես ժամանակին գնահատել ու գրել էր Վահէ Օշականը .

''Արևմուտքի փոթորիկներու և դաժան հողմերու դեմ անոնց լաստերը չեն ընկղմիր, ու անոնց լապ-տերները պիտի տեսնվին , հույս և բարիք տալով իրենց շուրջի մարդոնց''

Վահան Գեւորգյան

Edited by hravart
Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...