hravart Posted January 24, 2007 Report Share Posted January 24, 2007 (edited) ԳՐԱԲԱՐԻ ԴԱՍԱԳԻՐՔ ԿԱԶՄԵՑ ՝ ՄԱՆՈՒԿ ԱԲԵՂԵԱՆ] Յ Ա Ռ Ա Ջ Ա Բ Ա Ն Դասագրքիս նիւթը համեմատ է թեմական դպրոցների նոր ծրագրին: Յօդւածները, բացի ծննդեան հանրածանօթ օրհնութիւնից ծրագրի մէջ գրւածներիցն են: Քերականական կանոններից առնւած են, ինչպէս պահանջում է ծրագիրը, կանոնաւոր հոլովում և խոնարհում, մի քանի դերանունների հոլովում, բառերի շարադրութիւն ու համաձայնութիւն և պատահած նախդիրների գործածութիւն: Բացի այդ՝ կարևոր է համարւած ամէն յօդւածի համար դնել առանձին բառացուցակ, որի մէջ ոչ միայն բառերի և դարձւածների բացատրութիւնը կը գտնի աշակերտը, այլ սկզբում նաև դեռ չսովորած ձևերի թարգմանութիւնը: Ամբողջ նիւթն ըստ կարլւոյն այնպէս է դասաւորւած, որ աշակերտն աստիճանաբար իւրացնի գրաբարին յատուկ ձևերը Մ. ԱԲԵՂԵԱՆ ՑԱՆԿ 1. Օրհնութիւն ծննդեան (Մովսէս Խորենացի, շարական) 2. Սաղմոս ՃԽԸ. (1-14) 3. Գալուստ մոգոցն յԵրուսաղեմ (Մատթ. Բ. 1-6) 4. Երկրպագութիւն Մոգուցն (Մատթ. Բ. 7-12) 5. Յիսուս յԵգիպտոս (Մատթ. Բ. 13-15) 6. Կոտորած մանկանցն Բեթղեհեմի (Մատթ. Բ. 16-18) 7. Յիսուս ի նազարէթ (Մատթ. Բ. 19-23) 8. Փարիսեցին եւ մաքսաւորը (Ղսւկ. ԺԸ. 10-14 ) 9. Վասն Զակքեոսի (Ղսւկ. Ժթ. 1-10) 10. Օրհնութիւն երից մանկանցն (Դանիէլ Գ. 26-35, 42-45) 11. Առակ այգւոյն (Մատթ. ԻԱ. 33-41) 12. Վասն տասն կուսանաց (Մատթ. ԻԵ 1-13) 13. Սաղմոս ԻԲ. (2-7) 14. Յովհաննէս մկրտիչ (Մատթ. Գ. 1-12) 15. Մկրտութիւն Յիսուսի (Մատթ. Գ. 13-17 ) 16. Փորձութիւն Յիսուսի (Մատթ. Գ. 1-11) 17. Յիսուս ի Գալիլիա (Մատթ. Դ. 12-25) 18. Անառակ որդին (Ղսւկ. ԺԵ. 11-32) 19. Օրհնութիւն մովսիսի (Ելք ԺԵ. 1-18) 20. Քարոզ լերինն (Մատթ. Ե. Զ. Է.) 21. Վասն թողլոյ զբիւր քանքարն (Մատթ. ԺԸ. 23-35) 22. Սաղմոս ԽԱ. 23. Սաղմոս ՃԳ. 24. Առակ սերմանահանին (Մատթ. ԺԳ. 1-10) 25. Սամարացին ողորմած (Ղսւկ. Ժ. 25-37) 26. Վասն բժշկութեան ամենայն ցաւոց (Մատթ. Ը.) 27. Վասն վարձկանութեան մշակացն (Մատթ. Ի. 1-16) 28. Սաղմոս Ը. 29. Այլ բժշկութիւնք Յիսուսի (Մատթ. Թ.) 30. Վասն առաքելոցն իշխանութեան (Մատթ. Ժ.) 31. Սաղմոս ՂԶ. 32. Առակ որոման (Մատթ. ԻԵ. 14-31) 33. Վասն զտաղանտսն տալոյ (Մատթ. Իե. 14-31) 34. Աւետարան ըստ մատթէոսի Գլուխ ԺԱ 35. Մեծատունն եւ Ղազարոս (Ղսւկ. ԺԶ 19-31) 36. Սաղմոս ՃԼԶ 37. Վասն կոչեցելոց ի հարսանիսն (Մատթ. ԻԲ. 2-14) ԵղիշԷ Բառացուցակ և քերականական կանոններ Այբենական բառացուցակ 1. ՕՐՀՆՈՒԹԻՒՆ ԾՆՆԴԵԱՆ Խորհո՛ւրդ մեծ և սքանչելի, Որ յայսմ աւուր յայտնեցաւ, Հովիվքն երգեն ընդ հրեշտակս, Տան աւետիս աշխարհի: Ծնա՛ւ նոր արքայ Ի Բեթղեհեմ քաղաքի. Որդի՛ք մարդկան, օրհնեցէ՛ք, Զի վասն մեր մարմնացաւ: Անբաւելին երկնի և երկրի Ի խանձարուրս պատեցաւ, Ոչ մեկնելով ի Հօրէ` Ի սուրբ այրին բազմեցաւ: 2. ՍԱՂՄՈՍ ՃԽԸ (148-րդ) 1Օրհնեցէ՛ք զՏէր յերկնից, օրհնեցէք զնա ի բարձանց: 2Օրհնեցէք զնա, ամենա՛յն հրեշտակք նորա. օրհնեցէ՛ք զնա, ամենայն զօրութիւնք նորա: 3Օրհնեցէք զնա, արեգա՛կն ի լուսի՛ն. օրհնեցէ՛ք զնա, ամենայն աստեղք և լոյս: 4Օրհնեցէ՛ք զնա, երկինք երկնից և ջուրք, որ ի վերոյ քան զերկինս: 5Օրհնեցէ՛ք զանուն Տեառն,զի նա ասաց, և եղեն. հրամայեաց, և հաստատեցան. 6Կարգեաց զնոսա յաւիտեանս յավիտենից, սահման եղ, և ոչ անցանեն, 7օրհնեցէ՛ք զՏէր, յերկրէ, վիշա՛պք և ամենայն խորք: 8Հուր և կարկուտ, ձիւն և սառն, հողմ և մրրիկ, որ առնԷք զբան նորա. 9լերինք և ամենայն բլուրք, ծառք պտղաբեր և ամենայն մայրք, 10գազանք և ամենայն անասունք, սողունք և ամենայն թռչունք թևաւորք, 11Թագաւորք երկրի և զօրք իւրեանց, Իշխանք և ամենայն դատաւորք երկրի, 12երիտասարք և կուսանք, ծերք և տղայք: ՕրհնեցԷ՛ք զանուն Տեառն; 13Բարձրացաւ անուն նորա միայն, խոստովանութի՜ւն նմա յերկինս և յերկրի: 14Բարձր առնԷ ՏԷր զեղջիւր ժողովրդեան իւրոյ: Օրհնութի՜ւն յամենայն սրբոց, նորա, յորդոցն Իսրայելի, ժողովուրդ, որ մերձ Է առ ՏԷր: 3. ԳԱԼՈՒՍՏ ՄՈԳՈՑՆ ՅԵՐՈՒՍԱՂԵՄ (Մատթ. Բ. 1-6) 1Եւ ի ծնանելն Յիսուսի ի Բեթղեհեմ ՀրԷաստանի յաւուրս Հերովդի արքայի՝ ահա մոգք յարևելից եկին յԵրուսաղեմ և ասեն. 2«Ո՞ւր Է որ ծնաւ արքայն ՀրԷից, զի տեսաք զաստղն նորա յարևելս և եկաք երկիր պագանել նմա»: 3Եւ իբրև լուաւ արքայ ՀերովդԷս՝ խռովեցաւ, և ամենայն Երուսաղեմ ընդ նմա»: 4Եւ ժողովեալ զամենայն զքահանայպետս և զդպիրս ժողովրդեանն՝ հարցանԷր ի նոցանԷ, թԷ ո՞ւր ծնանիցի Քրիստոսն: 5Եւ նոքա ասեն ցնա. «Ի Բեթղեհեմ ՀրԷաստանի. զի այսպԷս գրեալ Է ի ձեռն մարգարԷին. 6«Եւ դո՛ւ Բեթղեհեմ, երկիր Յուդայ, ոչինչ կրտսեր ես յիշխանս Յուդայ. ի քԷն ելցԷ ինձ իշխան, որ հովուեսցԷ զժողովուրդ իմ զԻսրայԷլ»: 4. ԵՐԿՐՊԱԳՈՒԹԻՒՆ ՄՈԳՈԻՑՆ (Մատթ. Բ. 7-12) 7Յայնժամ ՀերովդԷս գաղտ կոչեաց զմոգսն և ստուգեաց ի նոցանԷ զժամանակ աստեղն երևելոյ: 8Եւ արձակեալ զնոսա ի Բեթղեհեմ՝ ասԷ. «ԳնացԷ՛ք, ստուգեցԷ՛ք վասն մանկանն և յորժամ գտանիցԷք, ազդ արասջիք ինձ, զի և ես եկեալ երկիր պագիլ նմա»: 9Եւ նոքա իբրև լուան ի թագաւորԷն, գնացին: Եւ ահա աստղն, զոր տեսին յարևելս, առաջնորդեաց նոցա, մինչև եկեա, եկաց ի վերայ, ուր Էր մանուկն: 10Իբրև տեսին զաստղն, խնդացին յոյժ ուրախութիւն մեծ: 11Եւ իբրև մտին ի տուն, տեսին զմանուկն հանդերձ Մարեամաւ մարբն իւրով, և անկեալ երկիր պագանԷին նմա. և բացեալ զգանձս իւրեանց՝ մատուցին նմա պատարագս ոսկի և կնդրուկ և զմուռս: 12Եւ հրաման առեալ ի տեսլեան չդառնալ անդրԷն առ ՀերովդԷս՝ ընդ այլ ճանապարհ գնացին յաշխարհն իւրեանց: 5. ՅԻՍՈՒՍ ՅԵԳԻՊՏՈՍ (Մատթ. Բ. 13-15) 13Եւ իբրև գնացին նոքա անտի, ահա հրեշտակ Տեառն երևել ի տեսլեան ՅովսԷփու և ասԷր. «Արի՛ , ա՛ռ զմանուկդ և զմայր իւր և փախիր յԵգիպտոս, և անդ լինիջիր, ցորժամ ասացից քեզ. քանզի ի խնդիր Է ՀերովդԷս կորուսանել զմանուկդ»: 14Եւ նա յարուցեալ ա՛ռ զմանուկն և զմայր իւր ի գիշերի և գնաց յԵգիպտոս, և անդ Էր մինչև ցվախճան Հերովդի. 15զի լցցի ասացեալն ի ՏեառնԷ ի ձեռն մարգարԷին, որ ասԷ. «ՅեգիպտոսԷ կոչեցի զորդի իմ»: 6. ԿՈՏՈՐԱԾ ՄԱՆԿԱՆՑՆ ԲԵԹՂԵՀԵՄԻ (Մատթ. Բ. 16-18) 16Յանյժամ իբրև ետես ՀերովդԷս, թԷ խաբեցաւ ի մոգուց անտի՝ բարկացաւ յոյժ և առաքեաց, կոտորեաց զամենայն մանկունսն, որ Էին ի Բեթղեհեմ և յամենայն սահմանս նորա, յերկեմենից և ի խոնարհ՝ ըստ ժամանակին, զոր ստուգեաց ի մոգուցն: 17Յայնժամ կատարեցաւ ասացեալն ի ձեռն Երեմիա մարգարԷի, որ ասԷ. «Ձայն դուժեաց ի Հռամայ, ողբումն և լալումն և աշխարհումն յոյժ. 18ՀռաքԷլ լայր զորդիս իւր և ոչ կամԷր մխիթարիլ, զի ոչ Էին»: 7. ՅԻՍՈՒՍԸ Ի ՆԱԶԱՐԷԹ (ՄԱՏԹ. Բ. 19-23) 19Եւ ի վախճանելն Հերովդի՝ ահա հրեշտակ Տեառն ի տեսլեան երևԷր Յովսեփայ յԵգիպտոս և ասԷր. 20«Արի՛, ա՛ռ զմանուկդ և զմայր իւր և գնա՛ յերկիրն Իսրայելի. զի մեռան՝ որ խնդրԷին զանձն մանկանդ»: 21Եւ նա յարուցեալ ա՛ռ զմանուկն և զմայր նորա և եկն յերկիրն Իսրայելի: 22Եւ իբրև լուաւ, եթԷ Արքեղայոս թագաւորեաց ՀրԷաստանի փոխանակ Հերովդի հօրն իւրոյ, երկեաւ երթալ անդր. և հրաման առեալ ի տեսլեան՝ գնայ ի կողմանս Գալիլիացւոց: 23Եւ եկեալ բնակեցաւ ի քաղաքին, որ կոչԷր ՆազարԷթ. զի լցցի բան մարգարԷիցն, թԷ Նազովրեցի կոչեսցի: 8. ՓԱՐԻՍԵՑԻՆ ԵՒ ՄԱՔՍԱՒՈՐԸ (Ղսւկ. ԺԸ. 10-14 ) 10Արք երկու ելին ի տաճարն կալ յաղօթս, մին փարիսեցի և միւսն մաքսաւոր: 11Փարիսեցին կայր մեկուսի և զայս առանձինն աղօթս մատուցանԷր. «Աստուած իմ, գոհանամ զքԷն. զի ոչ եմ իբրև զայլս ի մարդկանԷ, զյափշտակողս և զանիրաւս և զշունս, կամ իբրև զայս մաքսաւոր: 12Այլ պահեմ երկիցս ի շաբաթու և տամ տասնորդս յամենայն ստացուածոց իմոցն»: 13Եւ մաքսաւորն կայր մեկուսի և ոչ կամԷր և ոչ զաչսն ընդ երկինս ամբառնալ. այլ կոծԷր զկուրծս իւր և ասԷր. «Աստուա՛ծ, քաւեա զիս զմեղաւորս»: 14Ասեմ ձեզ, Էջ սա արդարացեալ ի տուն իւր քան զնա. զի ամենայն, որ բարձացուցանԷ զանձն իւր, խոնարհեսցի, և որ խոնարհեցուցանԷ զանձն՝ բարձրասցի: 9. ՎԱՍՆ ԶԱԿՔԵՈՍԻ (Ղսւկ. Ժթ. 1-10) 1Եւ Յիսուս մտեալ շրջԷր ընդ երիքով: 2Եւ ահա այր մի անուն՝ կոչեցեալ ԶակքԷոս, և նա Էր մաքսապետ, և ինքն մեծատուն: 3Եւ խնդրԷր տեսանել, թԷ ո՛վ իցԷ Յիսուս, և ոչ կարԷր ի բազմութենԷն, զի կարճ Էր հասակաւ: 4Եւ ընթացեալ յառաջս՝ ել ի ժանտաթզենին, զի տեսանիցէ զնա. քանզի ընդ այն իսկ անցանելոց Էր: 5Իբրև եկն ի տեղին՝ հայեցաւ ի վեր Յիսուս և ասԷ ցնա. «ԶաքԷ՛ փութա՛, Է՛ջ այտի. զի այսօր ի տան քում արժան Է ինձ ագանել»: 6Փութացաւ և Էջ և ընկալաւ զնա ուրախութեամբ: 7Իբրև տեսին ամենեքին, տրտնջԷին և ասԷին, թԷ առ առն մեղաւորի եմուտ լուծանել: 8Եկն, եկաց ԶակքԷոս և ասԷ ցՏԷր. «ՏԷ՛ր, ահա զկԷս ընչից իմոց տաց աղքատաց և եթԷ զոք զրկեցի՝ հատուցից չորեքկին»: 9Եւ ասԷ ցնա Յիսուս. «Այսօր եղե փրկութիւն տանս այսմիկ, քանզի և սա որդի Աբրահամու Է. 10զի եկն Որդի մարդոյ խնդրել և կեցուցանել զկորուսեալն»: 10. ՕՐՀՆՈՒԹԻՒՆ ԵՐԻՑ ՄԱՆԿԱՆՑՆ (Դանիէլ գ. 26-35, 42-45) 26Օրհնեա՜լ ես, ՏԷ՛ր Աստուած հարցն մերոց, գովեալ և փառաւորեալ անուն քո յաւիտեանս, 27զի արդար ես յամենայնի, զոր ածեր ի վերայ մեր, և ամենայն գործք քո ճշմարիտ են, և ուղիղ են ճանապրհք քո, և ամենայն դատաստանք քո ճշմարտութիւն, և իրաւունս ճշմարտութեան 28արարեր ըստ ամենայնի, զոր արարեր մեզ և քաղաքին սրբոյ հարցն մերոց Երուսաղեմի: Զի ճշմարտութեամբ և յիրաւի ածեր զայս ամենայն վասն մեղաց. 29զի մեղաք և անօրինեցաք յապստամբ լինել ի քԷն, և առաւել մեղաք յամենայնի, 30և պատուիրանաց քոց ո՛չ անսացաք, ո՛չ պահեցաք և ո՛չ արարաք, որպԷս պատուիրցեր մեզ, զի բարի լինիցի մեզ: 31Եւ զամենայն, զոր ածեր ի վերայ մեր, և ամենայն զոր արարեր մեզ՝ արդար դատաստանաւ արարեր: 32Եւ մատնեցեր զմեզ ի ձեռս թշնամեաց մերոց անօրինաց, խստաց և ապստամբողաց, և թագաւորի անիրաւի և չարի քան զամենայն երկիր: 33Եւ արդ ոչ գոյ մեզ բանալ զբերանս մեր, զի ամօթ և նախատինք եղաք ծառայից քոց պաշտօնԷից: 34Այլ մի՛ մատներ զմեզ իսպառ վասն անուան քո, և մի՛ ցրեր զուխտ քո, 35և մի՛ ի բացԷ առներ զողորմութիւնս քո ի մԷնջ: 42Մի՛ յամօթ առներ զմեզ, այլ արա՛ ընդ մեզ ըստ հեզութեան քում և ըստ բազում ողորմութեան քում: 43Եւ փրկեա՛ զմեզ վասն սքանչլեաց քոց և տուր փառս անուան քում, ՏԷ՛ր: 44Եւ յամօթ լիցին ամենեքեան, ոյք ցուցանեն չարիս ծառայից քոց, և ամաչեսցեն յամենայն բռնութեանց իւրեանց, և զօրութիւն նոցա խորտակեսցի: 45Եւ ծանիցեն, զի դու ես ՏԷր Աստուած միայն և փառաւորեալ ի վերայ ամենայն տիեզերաց: 11. ԱՌԱԿ ԱՅԳՒՈՅՆ (Մատթ. ԻԱ. 33-41) 33Այր մի Էր տանուտԷր, որ տնկեաց այգի և ցանկով պատեաց զնա և փորեաց ի նմա հնձան և շինեաց աշտարակ. և ետ զնա ցմշակս և գնաց ի տար աշխարհ, 34իբրև մերձեցաւ ժամանակ պտղոյ, առաքեաց զծառայս իւր առ մշակսն՝ առնուլ զպտուղս նորա: 35Եւ կալեալ մշակացն զծառայս նորա՝ զոմն տանջեցին, զմովն սպանին, զոմն քարկոծեցին: 36Դարձեալ առաքեաց այլ ծառայս բազումս քան զառաջինսն, և արարին նոցա նոյնպԷս: 37Յետոյ առաքեաց առ նոսա զորդի իւր և ասԷ, «թերևս ամաչեսցեն յորդւոյ աստի իմմԷ»: 38Իսկ մշակքն իբրև տեսին զորդին, ասեն ընդ միտս. «Սա՛ Է ժառանգն. եկա՛յք, սպանցուկ զսա և կալցուկ զժառանգութիւն սորա»: 39Եւ առեալ հանին զնա արտաքոյ քան զայգին և սպանին: 40Արդ՝ յորժամ եկեսցԷ տԷր այգւոյն, զի՞նչ արասցԷ մշակացն այնոցիկ: 41Ասեն ցնա. «զչարսն չարաւ կորուսցԷ և զայգին տացԷ այլոց մշակաց, որք տացեն նմա զպտուղս ի ժամու իւրեանց»: 12. ՎԱՍՆ ՏԱՍՆ ԿՈՒՍԱՆԱՑ (Մատթ. 1-13) 1Յայնժամ նմանեսցի արքայութիւն երկնից տասն կուսանաց, որոց առեալ զլապտերս իւրեանց՝ ելին ընդառաջ փեսայի և հարսին: 2Հինգն ի նոցանԷ հիմարք Էին, և հինգն՝ իմաստունք: 3հիմարքն առին զլապտերսն և ձԷթ իւրեանց ոչ բարձին: 4Իսկ իմաստունքն առին ձԷթ ամանովք ընդ լապտերս իւրեանց: 5Եւ ի յամել փեսային՝ նիրհեցին ամենեքեան և ի քուն մտին: 6Եւ ի մԷջ գիշերի եղե բարբառ. «Ահա փեսայ գայ, Արի՛ք ընդ առաջ նորա»: 7Յայն-ժամ յարեան ամենայն կուսանքն և բազմեցին զլապտերս իւրեանց: 8Ասեն հիմարքն ցի-մաստունսն. «Տո՛ւք մեզ իւղոյդ ձերմԷ, զի ահա շիջանին լապտերքս մեր»: 9Պատասխանի ետուն իմաստունքն և ասեն. «ԳուցԷ ոչ իցԷ մեզ և ձեզ բաւական, այլ երթա՛յք ի վաճառականս և գնեսջիք ձեզ»: 10Իբրև նոքա գնացին գնել, եկն փեսայն, և պատրաստքն մտին ընդ նմա ի հարսանիսն, և փակեցաւ դուռնն: 11Յետոյ գան և այլ կուսանքն և ասեն. «ՏԷ՛ր, ՏԷ՛ր, բա՛ց մեզ»: 12Նա պատասխանի ետ և ասԷ, «ԱմԷն ասեմ ձեզ, թԷ ոչ գիտեմ զձեզ: 13Արթո՛ւն կացԷք, զի ոչ գիտԷք զօրն և ոչ զժամն»: 13. ՍԱՂՄՈՍ (ԻԲ. 2-7) 2ՏԷր հովուեսցԷ զիս, և ինձ ինչ ոչ պակասեսցԷ: 3Ի վայրի դալարոջ և առ ջուրս հանգստեան սնոյց զիս. 4դարձոյց զանձն իմ առ իս. Առաջնորդեաց ինձ ի ճանապարհս արդարութեան վասն անուան իւրոյ: 5ԹԷպԷտ և գնացից ես ի մԷջ ստուերաց մահու, ոչ երկեաց ի չարԷ. զի դու, ՏԷ՛ր, ընդ իս ես. ցուպ քո և գաւազան, նոքա մխիթարեսցեն զիս: 6Պատրաստ արարԷր առաջի իմ սեղան՝ ակնհանդիման նեղչաց իմոց. օծեր իւղով զգլուխ իմ. բաժակ քո՝ որպԷս անապակ՝ արբեցոյց զիս: 7Ողորմութիւն քո, ՏԷ՛ր զհետ իմ եկեսցԷ զամենայն աւոուրս կենաց իմոց՝ բնակել ինձ ի տան Տեառն ընդ երկայն աւուրս: 14. ՅՈՎՀԱՆՆԷՍ ՄԿՐՏԻՉ (Մատթ. Գ. 1-12) 1Յաւուրսն յայնոսիկ գայ ՅովհաննԷս Մկրտիչ քարոզել յանապատին ՀրԷաստանի և ասել. 2«ԱպաշխարեցԷ՛ք, զի մերձյալ Է արքայութիւն երկնից»: 3Զի սա Է, վասն որոյ ասացաւ ի ձեռն Եսայեայ մարգարԷի, որ ասԷ. «Ձայն բարբառոյ յանապատի, պատրաստ արարԷ՛ք զճանապարհ Տեառն և ուղիղ արարԷ՛ք ըստ շաւիղս նորա»: 4Եւ ինքն ՅովհաննԷս ունԷր հանդերձ ի ստեւոյ ուխտու, և գօտի մաշկեղԷն ընդ մԷջ իւր, և կերակուր նորա Էր մարախ և մեղր վայրենի: 5Յայնժամ ելանԷին առ նա ամենայն Երուսաղեմացիք և ամենայն ՀրԷաստան և ամենայն կողմն Յորդանանու, 6և մկրտԷին ի նմանԷ ի Յորդանան գետ և խոստովան լինԷին զմեղս իւրեանց. 7Եւ տեսեալ զբաղումս ի սադուկեցւոցն և ի փարիսեցւոց՝ եկեալս ի մկրտութիւն նորա՝ ասԷ ցնոսա. «Ծնո՛ւնդք իժից, ո՞ եցոյց ձեզ փախչել ի բարկութենԷն, որ գալոցն Է: 8ԱրարԷ՛ք այսուհետև պտուղ արժանի ապաշխարութեան: 9Եւ մի՛ համարիցիք ասել յան-ձինըս, թԷ ունիմք մեք հայր զԱբրահամ. ասեմ ձեզ, զի կարող Է Աստուած ի քարանցս յայսցանԷ յարուցանել որդիս Աբրահամու: 10Զի աւասիկ տապար առ արմին ծառոց դնի. ամենայն ծառ, որ ոչ. առնիցԷ զպտուղ բարի, հատանի և ի հուր արկանի: 11Ես մկրտեմ զձեզ ջրով յապաշխարութիւն, բայց որ զկնի իմ գայ՝ հզօրագոյն Է քան զիս, և ես չեմ բաւական բառնալ զկօշիկս նորա. նա մկրտեսցԷ զձեզ ի Հոգին սուրբ և ի հուր. 12որոյ հեծանոցն ի ձեռին իւրում, և սրբեսցԷ զկալ իւր և ժողովեսցԷ զցորեանն ի շտեմարանս իւր, և զյարդն այրեսցԷ անշԷջ հրով»: 15. ՄԿՐՏՈՒԹԻՒՆ ՅԻՍՈՒՍԻ (Մատթ. Գ. 13-17 ) 13Յայնժամ գայ Յիսուս ի ԳալիլԷԷ ի Յորդանան առ ՅովհաննԷս՝ մկրտիլ ի նմանԷ: 14Եւ ՅովհաննԷս արգելու զնա և ասԷ. «Ինձ պիտոյ Է ի քԷն մկրտիլ, և դո՞ւ առ իս գաս»: 15Պատասխանի ետ Յիսուս ցնա, «Թո՛յլ տուր այժմ, զի այսպԷս վայել Է մեզ լնուլ զամենայն արդարութիւն»: Եւ ապա թոյլ ետ նմա: 16Եւ իբրև մկրտեցաւ Յիսուս՝ ել վաղվաղակի ի ջրոյ անտի, և ահա բացան նմա երկինք, և ետես զՀոգին Աստուծոյ, զի իջանԷր իբրև զաղաւնի և գայը ի վերա նորա: 17Եւ ահա ձայն երկնից, որ ասԷր. «Դա՛ Է որդի իմ սիրելի ընդ որ հաճեցայ»: 16. ՓՈՐՁՈՒԹԻՒՆ ՅԻՍՈՒՍԻ (Մատթ. Գ. 1-11) 1Յայնժամ վարեցաւ Յիսուս յանապատ ի Հոգւոյն՝ փորձիլ ի սատանայԷ: 2Եւ պահեալ զքառասուն տիւ և զքառասուն գիշեր, ապա քաղցեաւ: 3Եւ մատուցեալ փորձիչն՝ ասե դնա. «ԵթԷ Որդի ես Աստուծոյ, ասա՛, զի քարինքս այսոքիք հաց լինիցին»: 4Նա պատասխանի ետ և ասԷ. «Գրեալ Է թԷ՝ Ոչ հացիւ միայն կեցցԷ մարդ, այլ ամենայան բանիւ, որ ելանԷ ի բերանոյ Աստուծոյ»: 5Յայնժամ առեալ ածԷ զնա սատանայ ի քաղաքն սուրբ և կացուցանԷ զնա ի վերայ աշտարակի տաճարին և ասԷ ցնա. 6«ԵթԷ Որդի ես Աստուծոյ, ա՛րկ զքեզ աստի ի վայր. զի գրեալ Է, թԷ՝ Հրեշտակաց իւրոց պատուիրեալ Է վասն քո, և ի վերայ ձեռաց բարձեն զքեզ, զի մի՛ երբեք հարցես զքարի զոտն քո»: 7ԱսԷ ցնա դարձեալ Յիսուս. «Գրեալ Է, թԷ՝ Ոչ փորձեսցես զՏԷր Աստուած քո»: 8Դարձեալ առնու, ածԷ զնա սատանայ ի լեառն մի բարձր յոյժ և ցուցանԷ նմա զամենայն թագաւորութիւնս աշխարհի և զփառս նոցա և ասԷ ցնա. 9«Զայս ամենայան քեզ տաց, եթԷ անկեալ երկիր պագանիցես ինձ»: 10Յայնժամ ասԷ ցնա Յիսուս. «Ե՛րթ յետս իմ, սատանա՛յ. զի գրեալ Է՝ Տեառն Աստուծոյ քում երկիր պագցես և զնա միայն պաշտեսցես»: 11Ապա եթող զնա սատանայ, և ահա հրեշտակք մատեան և պաշտԷին զնա: 17. ՅԻՍՈՒՍ Ի ԳԱԼԻԼԻԱ (Մատթ. Դ. 12-25) 12 Եւ իբրև լուաւ Յիսուս, եթԷ ՅովհաննԷս մատնեցաւ, մեկնեցաւ գնաց ի Գալիլիա:13Եւ թողեալ զՆազարԷթ՝ եկն, բնակեցաւ ի Կափառնաում ի ծովեզերին, ի սահմանս Զուբուղովնի և Նեփթաղիմայ. 14զի լցցի բանն, որ ասացաւ ի ձեռն Եսայեայ մարգարԷի. 15«Երկիր Զուբուղովնի և երկիր Նեփթաղիմայ, ճանապարհ ծովու յանկոյս Յորդանանու, Գալիլիա հեթանոսաց, ժողովուրդ, 16որ նստԷր ի խաւարի, ետես լոյս մեծ. և որոց նստԷին յաշխարհին և ի ստուերս մահու, լոյս ծագեաց նոցա»: 17Յայնմ հետԷ սկսաւ քարոզել Յիսուս և ասԷ. «ԱպաշխարեցԷ՛ք, զի մերձեալ Է արքայութիւն երկնից»: 18Մինչդեռ զգնայր Յիսուս ընդ եզր ծովուն Գալիլիացւոց, ետես երկուս եղբարս, զՍիմովն զկոչեցեալն Պետրոս և զՍնդրԷաս եղբայր նորա, արկեալ ուռկան ի ծով, քանզի ձկնորսք Էին: 19Եւ ասԷ ցնոսա. «Եկայք զկնի իմ, և արարից զձեզ որսորդմարկան»: 20Եւ նոցա թողեալ վաղվաղակի զգործիսն՝ գնացին զհետ նորա: 21Եւ մատուցեալ անտի յառաջ՝ ետես այլ երկուս եղբարս, զՅակոբոս Զեբեդեայ և զՅովհաննԷս զեղբայր նորա ի նաւի՝ Զեբեդեաւ հանդերձ հարբն իւրեանց, մինչ կազմԷին զուռկանս իւրեանց, և կոչեաց զնոսա: 22Նոցա թողեալ վաղվաղակի զնաւն և զհայրն իւրեանց՝ գնացին զհետ նորա: 23Եւ շրջԷր Յիսուս ընդ ամենայն կողմն Գալիլիացւոց, ուսուցանԷր ի ժողովուրդս նոցա և քարոզԷր զաւետարանն արքայութեան և բժշկեր զամենայն հիւանդութիւնս և զամենայն ախտս ի ժողովրդեանն: 24Եւ ել լուր նորա ընդ ամենայն երկիրն Ասորւոց և մատուցին առ նա զամենայն հիւանդս, որ նեղեալ Էին ի պԷս պԷս ցաւս և ի տանջանս, և զդիւահարս և զլուսնոտս և զանդամալոյծս, և բժշկեաց զնոսա: Եւ երթային զհետ 25նորա ժողովուրդք բազումք ի ԳալիլԷԷ և ի Դեկապոլեայ և յԵրուսաղեմԷ և ի ՀրԷաստանԷ և յայնկոյս Յորդանանու, և բժշկեաց զնոսա: 18. ԱՆԱՌԱԿ ՈՐԴԻՆ (Ղսւկ. ԺԵ. 11-32) 11Առն միոջ Էին երկու որդիք: 12ԱսԷ կրտսերն ի նոցանԷ ցհայրն. «Հա՛յր, տո՛ւր, ինձ բաժին, որ անկանի յընչիցդ»: Եւ նա բաժանեաց նոցա զկեանսն: 13Եւ յետ ոչ բազում աւուրց ժողովեալ զամենայն կրտսեր որդւոյն՝ գնաց յաշխարհ հեռի և անդ վատնեաց զինչս իւր, զի կեայր անառակութեամբ: 14Եւ իբրև սպառեաց զամենայն, եղեւ սով սաստիկ յաշխարհին յայնմիկ, և սկսաւ ինքն չքաւորիլ: 15Եւ գնացեալ յարեցաւ ի մի ոմն ի քաղաքացւոց աշխարհին այնօրիկ. Եւ յղեաց զնա յագարակ իւր՝ արածել խոզս: 16Եւ ցանկայր լնուլ զորովայն իւր յեղջերԷն, զոր խոզքն ուտԷին. և ոչ ոք տայր նմա: 17Եւ եկեալ ի միտս իւր՝ ասԷ «Քանի՜ վարձկանք իցեն ի տան հօր իմոյ հացալիցք, և ես աստ սովամահ կորնչիմ: 18Յարուցեալ գնացից առ հայր իմ և ասացից ցնա. Հա՛յր, մեղայ յերկինս և առաջի քո, 19և ո՛չ ևս եմ արժանի կոչիլ որդի քո. արա՛ զիս իբրև զմի ի վարձկանաց քոց»: 20Եւ յարուցեալ եկն առ հայր իւր: Եւ մինչդեռ հեռագոյն Էր, ետես զնա հայրն և գթացաւ. յարեաւ և ընթացաւ ընդ առաջ, անկաւ զպարանոցաւն նորա և համբուրեաց զնա: 21Եւ ասԷ ցնա որդին. «Հա՛յր, մեղայ յերկինս և առաջի քո, ո՛չ ևս եմ արժանի կոչիլ որդի քո»: 22ԱսԷ հայրն ցծառայս իւր. «Վաղվաղակի հանԷ՛ք զպատմուճանն առաջին և ագուցԷ՛ք նմա և տո՛ւք զմատանին ի ձեռն նորա և կօշիկս յոտս նորա: 23Եւ ածԷ՛ք զեզն պարարակ, զենԷ՛ք. կերիցո՛ւք և ուրա՛ ի լիցուք: 24Զի այս որդի իմ մեռեալ Էր և եկեաց, կորուսեալ Էր և գտաւ»: Եւ սկսան ուրախ լինել: 25Եւ Էր երէց որդի նորա յագարակի. և մինչ դեռ գայր և մերձ եղեւ ի տունն, լուաւ զձայն երգոց և պարուց: 26Եւ կոչեցեալ առ ինքն զմի ի ծառայիցն՝ հարցանԷր, թԷ զի՞նչ իցԷ այն: 27Եւ նա ասԷ ցնա. «Զի եղբայր քո եկեալ Է, և եզեն հայր քո զեզն պարարակ, զի ողջամբ ընկալաւ զնա »: 28Բարկացաւ և ոչ կամԷր մտանել, և հայրն ելեալ արտաքս՝ աղաչեր զնա: 29Պատասխանի ետ և ասԷ ցհայրն. «Այս քանի՜ ամք են, զի ծառայեմ քեզ և երբԷք զպատուիրանաւ քով ոչ անցի. Ուլ մի երբԷք ոչ ետուր ինձ, զի ուրախ եղէց ընդ բարեկամս իմ: 30Յորժամ եկն որդիդ քո այդ, որ եկեր զկեանս քո ընդ պոռնիկս, զեներ դմա զեզն պարարակ»: 31Եւ ասԷ ցնա. «Որդեա՛կ, դու հանապազ ընդ իս ես, և ամենայն որ ինչ իմ Է՝ քո Է: 32Այլ ուրախ լինել և խնդալ պարտ Էր, զի եղբայր քո այս մեռեալ Էր և եկեաց, կորուսեալ Էր և գտաւ»: 19. ՕՐՀՆՈՒԹԻՒՆ ՄՈՎՍԻՍԻ (Ելք ԺԵ. 1-18) 1Օրհնեսցուք զՏԷր, զի փառօք Է փառաւորեալ. զերիվարս և զհեծեակս նոցա ընկԷց ի ծով: 2Օգնական ընդունելի իմ ՏԷր, և եղև ինձ փրկութիւն. 3սա Է իմ Աստուած, և փառաւոր արարից զսա. Աստուած հօր իմոյ, և բարձր արարից զսա: ՏԷր խորտակԷ զպատերազմունս, ՏԷր անուն նորա: 4Զկառս փարաւոնի և զզորութիւնս նորա ընկեց ի ծով, զընտիրս հեծելոց և զսպառազԷնս. 5ընկղմեցան ի Ծով Կարմիր: Խորք ծածկեցին զնոսա, ընկլա յանդունդս իբրև զվԷմ: 6Աջ քո, ՏԷ՛ր, փառաւորեալ Է զօրութեամբ. աջ քո, ՏԷ՛ր, խորտակեաց զթշնամին, 7եւ բազմութեամբ փառաց քոց մանրեցեր զհակառակորդս, 8առաքեցեր զբարկութիւն քո, և եկեր զնոսա իբրև զեղեգն: 9Եւ հողմով սրտմտութեամբ քով պատառեցան ջուրք, պաղեցան իբրև զպարիսպ ջուրք, պաղեցան ալիք ի մԷջ ծովուն: Ասաց թշնամին.«Հալածեցից և հասից, բաժանեցից զաւարն և լցուցից ի նոցանԷ զանձն իմ, սատակեցից սրով իմով, տիրեսցԷ նոցա ձեռն իմ»: 10Առաքեցեր զհողմն քո, և ծածկեաց զնոսա ծով. ընկղմեցան իբրև զկապարս ի ջուրս սաստիկս: 11Ո՞վ իցԷ նման քեզ յաստուածս, ՏԷ՛ր, և կամ ո՞վ նմանիցԷ քեզ, փառաւորեա՛լդ ի սուրբս սքանչելի փառօք, որ առնես զնշանս: 12Զգեցեր աջ քո, և եկուլ զնոսա երկիր: 13առաջնորդեցեր արդարութեամբ ժողո-վըրդեան քում այսմ, զոր փրկեցեր, մխիթարեցեր զօութեամբ քով ի բանակետղ սրբութեան քո: 14Լուան ազգք և բարկացան, և երկունք կալան զբնակիչս Քանանացւոց: 15Յայնժամ տագնապեցան դատաւորք Եդովմայ և իշխանք Մովաբացւոց, կալաւ զնոսա դողումն. հայեցան ամԷն բնակիչք Քանանացւոց: 16Անկցի ի վերայ նոցա ահ և երկիւղ. մեծութեամբ բազկի քո քարասցին, մինչև անցցԷ ժողովուրդ քո, ՏԷ՛ր, մինչև անցցԷ ժողովուրդ քո այս, զոր ստացար: 17Տարեալ անկեսցես զնոսա ի լեառն ժառանգութեան քո, ի պատրաստութիւն բնակութեան քո, զոր արարեր, ՏԷ՛ր, սրբութիւն, ՏԷ՛ր ղոր պատրաստեցին ձեռք քո: 18ՏԷ՛ր թագաւոր յաւիտեան և յաւիտեանս և ևս: 20. ՔԱՐՈԶ ԼԵՐԻՆՆ (Մատթ. Ե. Զ. Է.) Ե. 1Եւ տեսեալ զժողովուրդսն՝ ել ի լեառն. Եւ իբրև նստաւանդ, մատեան առ աշակերտքն նորա: 2Եւ բացեալ զբերան իւր՝ ուսուցանԷր զնոսա և ասԷր. 3Երանի՛ աղքատա հոգւով,զի նոցա Է արքայութիւն երկնից. 4Երանի՛ սգաւորաց, զի նոքա մխիթարեսցին: 5Երանի՛ հեզոց, զի նոքա ժառանգեսցեն զերկիր: 6Երանի՛ որ քաղցեալ և ծարաւի իցեն արդարութեան, զի նոքա յագեսցին: 7Երանի՛ ողորմածաց, զի նոքա ողորմութիւն գտցեն: 8Երանի այնոցիկ, որ սուրբ են սրտիւք, զի նոքա զԱստուած տեսցեն: 9Երանի՛ խաղաղարարաց, զի նոքա որդիք Աստուծոյ կոչեսցին: 10Երանի՛ որ հալածեալ իցեն վասն արդարութեան, զի նոցա Է արքայութիւն երկնից: 11Երանի Է ձեզ, յորժամ նախատիցեն զրեզ և հալածեսցեն և ասիցեն զամենայն բան չար զձԷնջ սուտ վասն իմ: 12ՑնծացԷք և ուրա՛խ լերուք, զի վարձք ձեր բազում են յերկինս. Զի այսպԷս հալածեցին զմարգարԷսն, որ յառաջ քան ձեզ Էին: 13Դուք Էք աղ երկրի. ապա թԷ աղն անհամի, իւ՞ յաղիցի. ոչ իմիք ազդիցԷ այնուհետև, բայց եթԷ ընկենուլ արտքս և կոխան լինել ի մարդկանԷ: 14Դուք Էք լոյս աշխարհի. ոչ կարԷ քաղաք թաքչիլ, որ իվերայ լերին կայցԷ: 15Եւ ոչ լուսանեն ճրագ և դնեն ընդ գրուանաւ, այլ ի վերայ աշտանակի, և լոյս տայ ամենեցուն, որք ի տանն իցեն:16ԱյնպԷս լուսաւորեցԷ լոյս ձեր առաջի մարկան, որպԷս զի տեսցեն զգործս ձեր բարիս և փառաւորեսցեն զհայր ձեր, որ յերկինս Է: 17Մի՛ համարիք, եթԷ եկի լուծանել զօրԷնս կամ զմարգարԷս. ոչ եկի լուծանել, այլ՝ լունուլ: 18ԱմԷն ասեմ ձեզ, մինչև անցցեն երկինք և երկիր. յովտ մի, որ նշանախեց մի Է, ոչ անցցԷ յօրինացն և ի մարգարԷից, մինչև ամենայն եղիցի: 19Որ ոք լուծցԷ մի ինչ ի պատուիրանացս յայսցաանԷ ի փոքունց և ուսուսցԷ այնպԷս ղմարդիկ՝ փոքր կոչեսցի յարքայութեան երկնից. իսկ որ արասցԷ և ուսուսցԷ, նա մեծ կոչեսցի յարքայութեան երկնից: 20Բայց ասեմ ձեզ, զի եթԷ ոչ առաւելուցու արդարութիւն ձեր աւելի քան զդպրացն և զփարիսեցւոց, ոչ մտանիցԷք յարքայութիւն երկնից: 21Լուարո՛ւք, զի ասացաւ առաջնոցն, թԷ՝ Մի՛ սպանաներ, զի որ սպանանիցԷ՝ պարտական լիցի դատաստանի: 22Այլ ես ասեմ ձեզ, եթԷ ամենայն որ բարկանայ եղբու իւրում տարապարտուց պարտաւոր լիցի դատաստանի. եւ որ ասիցԷ ցեղբայեր իւր յիմար՝ պարտաւոր լիցի ատենի, և որ ասիցԷ ցեղբայր իւր մորոս պարտաւոր լիցի ի գեհեն հրոյն: 23ԵթԷ մատուցանիցես զպատարագ քո ի վերայ սեղանոյ և անդ յիշեսցես, եթԷ եղբայր քո ունի ինչ խԷթ զքԷն՝ 24թող զպատարագն քո առաջի սեղանոյն, և ե՛րթ, նախ հաշտեաց ընդ եղբոր քում և ապա եկեալ մատուսջիր զպատարագն քո: 25Լե՛ր իրաւախոհ ընդ ոսոխի քում վաղագոյն, մինչդեռ իցես ընդ նմա ի ճանապարհի. գուցԷ մատնիցԷ զքեզ ոսոխն դատւորի, և դատաւորն՝ 26դահճի, և արկանիցիս ի բանտ: ԱմԷն ասեմ քեզ, ոչ ելանիցես անտի, մինչև հատուցանիցես զհետին նաքարակիտն: 27Դարձեալ լուարուք զի ասացաւ, Մի՛ շնար: 28Բայց ես ասեմ ձեզ թԷ, ամենայն որ հայի ի կին մարդ առ ի ցանկանալոյ նմա՝ անդԷն շնացաւ ընդ նմա ի սրտի իւրում: 29ԵթԷ ակնքո աջ գայթակ-ղեցացուցանԷ զքեզ. խլեա զնա եւ ընկեա ի քԷն. զի լաւ Է քեզ եթԷ մի յանդամեց քոց կորիցԷ. եւ մի ամենայն մարմինդ քո անկանիցի ի գեհեն. 30Եւ եթէ աջ ձեռն քո գայթակղեցուցանԷ զքեզ, հատ զնա եւ ընկեա ի քԷն զի լաւ Է քեզ եթԷ մի յանդամոց քոց կորիցԷ, և մի ամենայն մարմինդ քո արկանիցի ի գեհեն. 31ԱպաքԷն ասացաւ եթԷ, Որ արձակիցԷ զկին իւր՝ տացԷ նմա զարձակ-մանն, 32Բայց ես ասեմ ասեմ ձեզ եթԷ, Ամենայն որ արձակ զկին իւր առանց բանի պոռնկութեան՝ նա տայ նմա շնալ, եւ որ զարձակեալն առնԷ՝ շնալ: 33Դարձեալ լուարուք, զի ասացաւ առաջնոցն. Մի՛երդնուցուս սուտ, բայց հատուցես Տեառն զերդմունս քո: 34Այլ ես ասեմ ձեզ. Ամենևին մի՛ երդնուլ, մի՛ յերկինս, զի աթոռ Է Աստուծոյ, 35և մի՛ յերկիր, զի պատուանդան Է ոտից նորա, և մի՛ յԵրուսաղեմ, զի քաղաք Է մեծի արքայի: 36Եւ մի՛ ի գլուխ քո երդնուցուս, զի ոչ կարես մազ մի սպիտակ առնել կամ թուխ: 37Այլ եղիցի ձեր բան այոն՝ այո, և ոչն՝ ոչ.. զի աւելին քան ձայն ի չարԷն Է: 38Լուարուք, զի ասացաւ. Ակն ընդ ական և ատամն ընդ ատաման: 39Այլ ես ասեմ ձեզ. Մի՛ կալ հակառակ չարին. այլ եթԷ ոք ածիցԷ ապտակ յաջ ծնօտ քո, դարձո՛յ նմա և զմիւսն: 40Եւ որ կամիցի ոք դատել և առնուլ զշապիկս քո, թո՛ղ ի նա և զբաճկոն քո: 41Եւ որ տարապարհակ վարիդցԷ զքեզ մղոն մի, ե՛րթ ընդ նմա և երկուս: 42Որում խնդրԷ ի քԷն՝ տո՛ւր, և որ կամի փոխ առնուլ ի քԷն՝ մի՛ դարձուցաներ ըստ երեսս: 43Լուարուք ապաքԷն, զի ասացաւ. Սիրեսցես զընկեր քո և ատեսցես զթշնամին քո: 44Այլ ես ասեմ ձեզ. ՍիրեցԷ՛ք զթշնամիս ձեր, օրնեցԷ՛ք զանիծիչս ձեր, բարի արարԷ՛ք ատելեաց ձերոց և աղօթս ի վերայ այնոցիկ, որ լլկենն զձեզ և հալածեն. 45Զի եղիջիք որդիք հօր ձերոյ, որ յերկինս Է. զի զարեգակն իւր ծագԷ ի վերայ չարաց և բարեաց և ածԷ անձրև ի վերայ արդարոց և մեղաւորաց: 46Զի եթԷ սիրիցԷք զայնոսիկ, որ սիրենն զձեզ՝ զի՞նչ վարձք իցեն. ո՞չ ապաքԷն և մաքսաւորք զնոյն գործեն: 47Եւ եթԷ տայցԷք միայն ողջոյն բարեկամաց ձերոց, զի՞նչ աւելի առնԷք ոչ ապաքԷն մաքսաւորք և մեղաւորք զնոյն գործեն: 48Արդ եղերուք դուք կատարեալք, որպԷս եւ Հայրն ձեր երկնաւոր կատարեալ Է: Զ. 1Զգոյշ լերուք ողորմութեան ձերում մի՛ առնել առաջի մարդկան, որպԷս թԷ ի ցոյց ինչ նոցա, գուցԷ և վարձս ինչ ընդունիցիք ի ՀօրԷն ձերմԷ որ յերկինսն Է: 2Այլ յորժամ առնիցես ողորմութիւն, մի՛ հարկանԷր փող առաջի քո, որպԷս կեղծաւորքն առնեն ի ժողովուրդս և ի հրապարակս, որպԷս զի փառաւորեսցին ի մարկանԷ. ամԷան ասեմ ձեզ, Այն իսկ են վարձք նոցա: 3Այս դու հորժամ ողորմութիւն առնիցես, մի՛ գիտասցԷ ձախ քո զինչ գործԷ աջ քո. 4ՈրպԷս զի եղիցի ողորմւթիւն քո ի ծածուկ, և Հայրն քո որ տեսանԷ ի ծածուկ՝ հատուսցԷ քեզ յայտնապԷս: 5Եւ յորժամ յաղօթս կայցես, մի՛ լինիցիս որպԷս կեղծաւորքն, զի սիրեն ի ժողովուրդս և յանկիւնս հրապարակաց կալ յաղօթս, որպԷս զի երեւեսցին մարդկան. 6ամԷն ասեմ ձեզ, Այն իսկ են վարձք նոցա: Այլ դու յուժամ կայցես յաղօթս, մուտ ի սենեակ քո, և փակեայ զդուռս քո, և կաց յաղօթս առ հայր քո ի ծածուկ, եւ Հայրն քո որ տեսանԷ ի ծածուկ՝ հատուսցԷ քեզ: 7Եւ յորժամ կայցԷք յաղօթս, մի՛ շատախօս լինիք իբրև զհեթանոսսն. զի համարին եթԷ ի բազում խօսից իւրեանց լսելի լինիցին: 8Արդ մի՛ նմանիցԷք նոցա. զի գիտԷ Հայրն ձեր զինչ պիտոյ Է ձեզ, մինչև ձեր խնդրեալ ինչ իցԷ ի նմանԷ: 9Եւ արդ այսպԷս կացԷք դուք յաղօթս. Հայր մեր որ յերկինս ես. սուրբ եղիցի անուն քո. 10 եկեսցէ արքայութիւն քո. եղիցի կամք քո որպէս յերկինս եւ յերկրի, 11 զհաց մեր հանապազորդ տուր մեզ այսօր. 12 եւ թող մեզ զպարտիս մեր, որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց. 13 եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն. այլ փրկեա զմեզ ի չարէ. զի քո Է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս. ամէն։ 14Զի եթԷ թողուցուք մարդկան զհանցանս նոցա, թողցԷ և ձեզ Հայրն ձեր երկնաւոր 15ապա թԷ ոչ թողուցուք մարկան զհանցանս նոցա և ոչ հայրն ձեր թողցԷ ձեզ զհանցանս ձեր: 16Եւ յորժամ պահիցԷք, մի՛ լինիք իբրև զկեղծաւորսն տրտմեալք, որ ապականեն զերեսս իւրեանց, որպԷս զի երեւեսցին մարդկան թԷ պահիցեն. ամԷն ասեմ ձեզ, այն իսկ են վարձք նոցա: 17Այլ դու յորժամ պահիցես, օ՛ծ զգլուխ քո 18և լուա՛ զերեսս քո,, զի մի երեւեսցիս մարկան իբրև զպահող, այլ՝ Հօրն քում ի ծածուկ. Եւ Հայրն քո որ տեսանԷ ի ծածուկ՝ հոտուսցԷ քեղ յայտնապէս: 19Մի՛ գանձԷք ձեզ գանձս յերկրի, ուր ցեց և ուտիճ ապականեն, եւ ուր դողք ական հատանեն և գողանան: 20Այլ գանձեցԷք ձեզ գանձս յերկինս, ուր ոչ ցեց և ոչ ուտիճ ապականեն, և ոչ գողք ական հատանեն և գողանան: 21Զի ուր գանձք ձեր են՝ անդ և սիրտք ձեր եղիցին: 22Ճրագ մարմնոյ ակն Է, եթԷ ակն քո առատ Է, ամենայն մարմինդ լուսաւոր եղիցի: 23ԵթԷ ակն քո չար Է, ամենայն մարմինդ խաւարին եղիցի: 24Իսկ արդ եթԷ լուսդ , որ ի քեզ Է, խաւար Է, խաւարն ո՜րչափ ևս: 25Ու ոք կարԷ երկու տերանց ծառայել. կամ զմին ատիցԷ և զմիւսն սիրիցԷ, կամ զմին մեծարիցԷ և զմիւսն արհմարհիցԷ, ոչ կարԷք Աստուծոյ ծառայել և մամոնայի: 26Վասն այդորիք ասեմ ձիզ. մի՛ հոգայք վասն ողւոց ձերոց՝ զի՞նչ ուտիցԷք կամ զի՞նչ ըմպիցԷք, և մի՛ վասն մարմնոց ձերոց, թԷ զի՞նչ ագանիցԷք. ո՞չ ապաքԷն ոգի առաւել Է քան զկերակուր, և մարմին՝ քան զհանդերձ: 27Հայեցարո՛ւք ի թռչունս երկնից, զի ոչ վարեն և ոչ հնձեն և ոչ ժողովեն ի շտեմարանս, և Հայրն ձեր երկնաւոր կերակրԷ զնոսա. ո՞չ ապաքԷն դուք առաւել Էք քան զնոսա: 28Իսկ արդ՝ ո՞ ի ձԷնջ հոգալ իւրում՝ յաւելուլ կարիցԷ ի հասակ իւր կանգուն մի: 29Եւ վասն հանդերձի զի հագայք հայեցարո՛ւք ի շուշանն վայրենի՝ ո՛րպԷս , ոչ ջանայ և ոչ նիւթԷ: 30Ասեմ ձեզ զի և ոչ Սողոմոն յամենայն ի փառսն իւրում զգեստ իբրև զմի ի նոցանԷ: 31Իսկ եթԷ զխոտն ի վայրի որ այսօր Է և վաղիւն ի հնոց արկանի, Աստուած այնպԷս զգեցուցանԷ, ո՞րչափ ևս առաւել զձեզ, թերահաւա՛տք: 32Մի՛ այսուհետև հոգայցԷք և ագիցԷք՝ զի՛նչ կերիցուք, կամ զի՛նչ արբցուք, կամ զի՛նչ զգեցցուք, 33զի զայդ ամենայն հեթանոսք խնդրեն. քանզի գիտԷ Հայրն ձեր երկնաւոր, թԷ պիտոյ Է ձեզ այդ ամենայն: 34ԽնդրեցԷք նախ զարքյութիւնն Աստուծոյ և զարդարութիւն նորա, և այդ յաւելցի ձեզ: 35Մի՛ այսուհետև հոգայցԷք վասն վաղուի, զի վաղիւն վասն իւր հոգասցի. շատ Է աւուրն չար իւր: Է. 1Մի՛ դատԷք, զի մի դատիցիք. 2զի որով դատաստանաւ դատԷք՝ դաելոց Էք, և որով չափով չափԷք՝ չափեսցի ձեզ:3Զի՞ տեսանես զշիւղ ական եղբօր քո և ի քում ական ղգերանդ ոչ տեսանես. 4կամ զիա՞րդ ասես զեղբայր քո՝ թող հանից զշիւղդ յականԷ քումմԷ. և ահաւասիկ ի քում ականդ գերան կայ. 5Կեղծաւո՛ր, հան նախ զգերանդ յականԷ քումմԷ և ապա հայեսցնիս հանել զշիւղն յականԷ եղբօր քո. 6Մի՛ տայք զսրբութիւն շանց և մի՛ արկանԷք զմարգարիտս ձեր առաջի խոզաց, զի մի՛ առ ոտն կոխեցեն զնոսա և դարձեալ երգիծուցնեցեն զձեզ: 7ԽնդրեցԷ՛ք, և տացի ձեզ. հայցեցԷ՛ք և գտջիք. բաղխեցԷ՛Է, և բացցի ձեզ. 8զի ամենայն, որ խնդրԷ՝ առնու. և որ յահցԷ՝ գտանԷ. և որ բաղխԷ՝ բացցի նմա. 9Ո՞ իցԷ ի ձԷնջ մարդ, ցոր խնդրիցԷ որդի իւր հաց, միթԷ քա՞ր տայցԷ նմա. 10և կամ խնդրիցԷ ձուկն, միթԷ օ՞ձ տայցԷ նմա. 11Արդ՝ եթԷ դուք, որ չարքդ Էք, գիտԷք պարգևս բարիս տալ որդւոց ձերոց, ո՞րչափ ևս առաւել Հայրն ձեր, որ յերկինս Է, տացԷ բարիս այնոցիկ, որ խնդրեն զնա: 12Զամենայն, որ մի անգամ կամիջիք, թԷ արասցեն ձեզ մարդիկ, այնպԷս և դուք արարԷ՛ք նոցա. զի ա՛յն իսկ են օրԷնքն և մարգարԷք: 13ՄտԷք ընդ նեղ դուռն. քանի՜ ընդարձակ Է դուռնն, և համարձակ՝ ճանապարհն, որ տանի ի կորուստ, և բազումք են, որ մտանեն ընդ նա: 14Քանի՜ անձուկ Է դուռն, և նեղ՝ ճանապարհն, որ տանի ի կեանս, և սակաւք են, որ գտանեն զնա: 15Զգոյշ լերուք ի սուտ մարգարԷիցն, որ գան առ ձեզ հանդերձիւք ոչխարաց և ի ներքոյ են գայլք յապշտակողք. 16Ի պտղոյ նոցա ծանիջիք զնոսա. միթԷ քաղիցե՞ն ի փշոց խաղող, կամ ի տատասկԷ՝ թուզ: 17ԱյսպԷս ամենայն ծառ բարի՝ պտուղ բարե առնԷ, և ծառ չար՝ պտուղ չար առնԷ: 18Ոչ կարԷ ծառ բարի՝ պտուղ չար առնել, և ոչ ծառ չար՝ պտուղ բարի առնել: 19Ամենայն ծառ որ ոչ առնԷ զպտուղ բարի, հատանի և ի հուր արկանի: 20Ապա ի պտղոյ նոցա ծանիջիք զնոսա: 21Ոչ ամենայն, որ ասԷ ցիս ՏԷր, ՏԷր՝ մտցԷ յարքայութիւն երկնից, այլ որ առնԷ զկամս Հօր իմոյ, որ յերկինս Է: 22Բազումք ասիցեն ցիս յաւուրն յայնմիկ, ՏԷր, ՏԷր, ո՞չ յանուն քո մարգարԷացաք և յանուն քո դևս հանաք և յանուն քո զօրութիւնս բազումս արարաք: 23Եւ յանժամ ասացից ցնոսա, եթԷ ոչ երբեք գիտԷի զձեզ. ի բաց կացԷք յինԷն ամենեքեան, ոյք գործԷիք զանօրԷնութիւնս: 24Ամենայն որ լսԷ զբանս իմ զայսորիկ և առնԷ զսոսա, նմանեցի առն իմաստնոյ, որ շինեաց զտուն իւր ի վերայ վիմի: 25Իջին անձրևք, և խաղացին գետք, շնչեցին հողմք և բաղխեցին զտունն, և ոչ կործանեցաւ. քանզի ի վերայ վիմի հաստատեալ Էր: 26Եւ ամենայն, որ լսԷ զբանս իմ զայսորիկ և ոչ առնԷ զսոսա, նմանեցի առն յիմարի, որ շինեաց զտուն իւր ի վերայ աւազոյ: 27Իջին անձրևք, յարեան գետք, շնչեցին հողմք, հարին զտունն, և անկաւ. և Էր կործանումն նորա մեծ յոյժ: 28Եւ եղև իբրև կատարեաց Յիսուս զամենայն զբանս զայսոսիկ, զարմանային ժողովուրդքն ընդ վարդապետու-թեան նորա. 29զի իբրև իշխանութեամբ ուսուցանԷր, և ոչ որպԷս դպիրն նոցա: 21. ՎԱՍՆ ԹՈՂԼՈՅ ԶԲԻՒՐ ՔԱՆՔԱՐՆ (Մատթ. ԺԸ. 23-35) 23Նմանեցաւ արքայութիւն երկնից առն թագաւորի, որ կամեցաւ համար առնուլ ի մԷջ ծառայից իւրոց: 24Եւ իբրև սկսաւ առնուլ, մատուցաւ առ նա պարտապան մի բիւր քանքարոյ: 25Իբրև ոչ ունԷր հատուցանել , հրամայեաց զնա վաճռել տԷրն նորա՝ և զկին նորա և զորդիս և զամենայն, որ զինչ և ունիցի, և հատուցանել: 26Եւ անկեալ ծառայն երկիր պագանԷր նմա և ասԷր. «Երկայնամի՛տ լեր առ իս, և զամենայն հատուցից քեզ»: 27Գթացեալ տԷր ծառային այնորիկ՝ արձակեաց զնա և զփոխն եթող նմա: 28Եւ ելեալ ծառայն այն եգիտ զմի ի ծառայակցաց իւրոց, որ պարտԷր նմա հարիւր դահեկան, և կալեալ զնա խեղդեր և ասԷր. «Հատո՛ ինձ, զոր պարտիսդ»: 29Արդ անկ անկեալ ծառայակցին առ ոտս նորա՝ աղաչԷր զնա և ասԷր. «Երկայնամի՛տ լեր առ իս, և զամենայն հատուցից քեզ»: 30Եւ նա ոչ կամԷր. այլ չոգաւ, արկ զնա ի բանտ, մինչ հատուսցԷ զպարտսն: 31Իբրև տեսին ծառայկիցքն նորա՝ որ ինչ եղեն՝ տրտմեցան յոյժ և եկեալ ցուցին տեառն իւրեանց զամենայն, որ ինչ եղևն: 32Յայնժամ կոչեաց զնա տԷրն իւր և ասԷ. «Ծառա՛յ չար, զամենայն զպարտսն թողի քեզ, վասն զի աղաչեցեր զիս: 33Իսկ արդ ո՞չ Էր պարտ և քեզ ողորմել ծառայակցին քում, որպԷս և ես քեզ ողորմեցայ»: 34Եւ բարկացեալ տԷրն նորա՝ մատնեաց զնա դահճած, մինչև հատուսցԷ զամենայն զպարտսն: 35ՆոյնպԷս և Հայրն իմ, որ յերկինս Է, արասցԷ ձեզ, եթԷ ոչ թողուցուք իւրաքանչիւր եղբօր իւրում ի սրտից ձերոց զյանցանս նոցա: 22. ՍԱՂՄՈՍ ԽԱ. 2-6 2ՈրպԷս փափագԷ եղջերու յաղբերս ջուրց, այնպԷս փափագԷ անձն իմ առ քեզ, Աստուա՛ծ: 3Ծարաւի Է անձն իմ առ քեզ, Աստուա՛ծ հզօր և կենդանի ե՞րբ եկից, երևեսցայց երեսացդ Աստուծոյ: 4Եղեն ինձ արտասուք իմ կերակուր ի տուԷ և ի գիշերի, և այն, զի ասԷին ցիս զօրհանապազ, թԷ՝ Ո՞ւր Է Աստուած քո: 5Զայս որպԷս յիշԷի, տառապԷր յիս անձն իմ. քաջալերԷի զի մտից ընդ յարկաւ սքանչեաց տանն Աստուծոյ ի ձայն ցնծութեան և խոստովանութեան և ի ձայն բարեկենդանութեան: 6Արդ ընդԷ՞ր տրտում ես, ա՛նձն իմ, կամ ընդԷ՞ր խռովես զիս. յուսա՛ առ Աստուած, խոստովանեա՛ նմա, փրկիչ երեսաց իմոյ Աստուած Է: 23. ՍԱՂՄՈՍ ՃԳ. Ի վերայ աշխարհագործ արարածոց 1Օրհնեա՛, ա՛նձն իմ, զՏԷր: ՏԷ՛ր Աստուած իմ, մեծ եղեր յոյժ, խոստովանութիւն և մեծվայելչութիւն զգեցար: 2Արկար զլոյս որպԷս զօթոց, ձգեցեր զերկինս որպԷս խորան 3և յարկար ի վերայ ջուրց զվերնայարկս նորա: Ո՞ դնԷ յամպս զգնացս իւր, և շրջի նա ի վերայ թևոց հողմոց: 4Ո՞ արար զհրեշտակս իւր հոգիս. և զպաշտօնեայս իւր ի հուր կիզելոյ: 5Հաստատեաց զերկիր ի վերայ հաստատութեան իւրոյ, զի մի՛ սասանեսցի յաւիտեան: 6Խորք որպԷս զգեստ վերարկու Է նորա, ի վերայ լերանց կացցեն ջուրք: 7Ի սաստԷ քումմԷ փախիցեն, և ի ձայնԷ որոտալոյ քումմԷ սարսիցեն: 8Ելանեն, լեռնանան և իջանեն, դաշտանան ի տեղի, յոր հաստատեսցեր զնոսա: 9Սահման փդիր, և ոչ անցանեն և ոչ ևս դառնան ի ծածկել զերկիր: 10Առաքեցեր զաղբիւրս ընդ ծործորս, ի մԷջ լերանց գնասցեն ջուրք՝ արբուցանել զամենայն գազանս վայրի. 11յագեսցին ցիռք ի ծարաւս իւրեանց: 12Անդ թռչունք երկնից բոյնս դիցեն և ի միջոյ վիմաց տացեն զձայնս իւրեանց: 13ԱրբուցանԷ զլերինս ի շտեմարանց իւրոց, ի պտղոյ գործոց իւրոց լցցի երկիր: 14Բուսուցեր զխոտ անասնոց, զդալարի ի ծառայութիւն մարդկան. հաներ զհաց յերկրէ: 15Գինի ուրախ առնԷ, իւղ՝ զուարթ, և հաց հաստատԷ զսիրտ մարդոյ: 16Յագեսցին ծառքն տեառն և մայրքն Լիբանանու, զորս դսւ տնկեցար: 17Անդ թռչունք, երկնից ձագս հանցեն, և բոյն արագլի ապաւԷն ի նոցա: 18Լերինք բարձունք են եղջերուաց, և վԷմք՝ ապաւԷն նապաստակաց: 19Արարեր զլուսին վասն ժամանակի, արեգակն ծանեաւ զժամ մատնելոյ իւրոյ: 20Արարեր զխաւար, և եղե գիշեր. ի նմա գնան ամենայն գազանք անտառի: 21Կորիւնք առիւծուց մռնչեն և յափշտակեն և խնդրեն յԱստուծոյ զկերակուրս իւրանց: 22Ի ծագել արևու ժողովին և ի մորիս իւրանց դադարեն: 23ԵլանԷ մարդ ի գործս իւր և ի վաստակս ձեռաց իւրոց մինչև յերեկոյ: 24ՈրպԷ՜ս զի մեծ են գործք քո, ՏԷ՛ր. զամենայն ինչ իմաստութեամբ արարեր, և լցաւ երկիր ստեղծուածքով քովք: 25Այս ծով մեծ և անդորր. ի սմա զեռունք, որոց ոչ գոյ թիւ, գազանք մեծամեծք և մանունք: 26Ի սմա և նաւք գնան, վիշապն, զոր ստեղծեր, խաղալ նովաւ: 27Ամենեքեան քեզ սպասեն, և դու տաս նոցա կերակուր ի ժամու: 28Տաս դու նոցա, և կերակրին. բանաս զձեռն քո և կրեակրես զամենեսեան կամօք քովք: 29Դարձուցանես զերեսս քո ի նոցանԷ, և խռովին. հանես զոգի ի նոցանԷ, պակասին և ի հող դառնան: 30Առաքես զոգի քո և ստանաս զնոսա և նորոգես զերեսս երկրի: 31Եղիցին փառք Տեառն յաւիտեան. ՏԷր ուրախ եղիցի յարարածս իւր: 32Ո՞ հայի յերկիր և տայ դողալ սմա. մերձի ի լերինս, և ծխեսցին: 33Օրհնեցից զՏԷր ի կեանս իմ. սաղմոս ասացից Աստուծոյ իմոյ, մինչև ե՛մ ես: 34Քաղցր եղիցի նմա օրհնութիւն իմ, և ես ուրախ եղեց ի ՏԷր: 35Պակասեցին մեղաւորք յերկրԷ, և ամբարիշտք մի՛ ևս գացին ի նմա: Օրհնեա՛, ա՛նձն իմ, զՏԷր: ԱլԷլուիա: 24. ԱՌԱԿ ՍԵՐՄԱՆԱՀԱՆԻՆ (Մատթ. ԺԳ. 1-10) 1Յաւուր յայնմիկ ելեալ Յիսուս ի տանԷն՝ նստաւ առ ծովեզերն: 2Եւ ժողովեցան առ նա ժողովուրդք բազումք, մինչև մտանել նմա ի նաւն և նստել, և ամենայն ժողովուրդն կայք առ ծովեզերքն: 3Եւ խօսԷր ընդ նոսա բազումս առակօք և ասԷր. 4 «ահա ել սերմնահան սերմանել, և ի սերմանելն իւրում՝ Էր որ անկաւ առ ճանապարհաւ, և եկն թռչուն երկնից և եկեր զնա: 5Եւ այլն անկաւ յապառաժի, ուր ոչ գոյր հող բազում, և վաղվաղակի բուսաւ առ ի չգոյԷ հիւթոյ երկրին. 6ի ծագել արևու՝ տապացաւ, և զի ոչ գոյին արմատք՝ չորացաւ: 7Եւ այլն անկաւ ի մԷջ փշոց, և ելին փուշքն և հեղձուցին զնա: 8Եւ այլն անկաւ յերկիր բարի և տայր պտուղ՝ Էր որ հարիւրաւոր, էր որ վաթսնաւոր, և Էր որ երեսնաւոր: 9Որ ունիցի ականջս լսելոյ՝ լուիցԷ: 10Եւ մատուցեալ աշակերտքն ասեն ցնա, «ԸնդԷ՞ր առակօք խօսիս ընդ նոսա»: 25. ՍԱՄԱՐԱՑԻՆ ՈՂՈՐՄԱԾ (Ղսւկ. Ժ. 25-37) 25Եւ ահա յարեաւ ոմն օրինական, փորձԷր զնա և ասԷր. «Վարդապե՛տ, զի՞նչ գործեցից, զի զկեանսն յաւիտենականս ժառանգեցից»: 26Եւ նա ասԷ ցնա, «ՅօրԷնս զի՞նչ գրեալ Է, ո՞րպԷս ընթեռնուս»: 27Նա պատասխանի ետ և ասԷ. «Սիրեսցես զՏԷր Աստուած քո յամենայն սրտԷ քումմԷ, և յամենայ անձնԷ քումմԷ, և յամենայն մտաց քոց, և զընկեր քո իբրև զանձն քո»: 28Եւ ասԷ ցնա. «Ուղիղ ետուր զպատասխանիդ.զայդ արա՛ և կեցցես»: 29նա իբրև կամեցաւ զանձն արդարացուցանել, ասԷ զՅիսուս. «Եւ ո՞վ Է իմ ընկեր»: 30Պատասխանի ետ Յիսուս և ասԷ. «Այր մի իջանԷր յԵրուսաղեմԷ յԵրիքով և անկաւ ի ձեռս աւազակաց, որք մերկացուցին զնա և վԷրս ի վերայ եդին, թողին կիսամահ և գնացին: 31ԴԷպ եղև քահանայի միոջ իջանել ընդ նոյն ճանապարհ, և տեսեալ զնա զանց արար: 32ՆոյնպԷս և Ղևտացի մի եկեալ ընդ նոյն տեղի, ետես և զանց արար: 33Սամարացի ոմն ճանապարհորդեալ՝ եկն ընդ նոյն առ նովաւ և տեսեալ զնա գթացաւ: 34Եւ մատուցեալ պատեած զվԷրս նորա՝ արկեալ ի վերայ ձԷթ և գինի. և եղեալ ի վերայ գրաստու իւրոյ՝ ած զնա ի պանդոկ մի և դարմանեաց զնա: 35Եւ ի վաղիւ անդր, իբրև ելանԷր անտի, հանեալ ետ զպանդոկապետն երկուս դահեկանս և ասԷ. «Դարման տար դմա, և զոր ինչ ծախեսցես ի դա՝ ի միւս անգամ գալստեան իմում հատուցից քեզ»: 36Արդ՝ ո՞ յերեցունց ի նոցանԷ թուի քեզ մերձաւոր լեալ անկելոյն ի ձեռս աւազակացն»: 37Եւ նա ասԷ. «Որ արար զողորմութիւնն ի վերայ նորա»: ԱսԷ ցնա Յիսուս. «Ե՛րթ և դու արա՛ նոյնպԷս»: 26. ՎԱՍՆ ԲԺՇԿՈՒԹԵԱՆ ԱՄԵՆԱՅՆ ՑԱՒՈՑ (Մատթ. Ը.) 1Այլ իբրև Էջ ի լեռնԷ անտի, գնացին զկնի նորա ժողովուրդ բազումք: 2Եւ ահա մատուցեալ բորոտ մի, երկիր պագանԷր նմա և ասԷր. «ՏԷ՛ր, եթԷ կամիս, կարող ես զիս սրբել»: 3Ձգեաց զձեռն իւր և հասցոյց ի նա Յիսուս և ասԷ. «Կամիմ, սրբեա՛ց». 4Եւ վաղիվաղակի սրբեցաւ ի նմանԷ բորոտու-թիւն: 4Եւ ասԷ ցնա Յիսուս. «Զգոյշ լեր, մի՛ ոմեք ասիցես. այլ ե՛րթ, ցո՛յց զնձն քո քահանային և մատո՛ զպատարագն, զոր հրամայեաց ՄովսԷս ի վկայութիւն նոցա»: 5Եւ մտեալ ի Կափառանում, մատեաւ առ նա հարիւրապետ մի, աղաչԷր զնա և ասԷր. 6«ՏԷ՛ր, մանուկ իմ անկեալ կայ ի տան անդամալոյծ՝ չարաչար տանջեալ»: 7ԱսԷ ցնա Յիսուս, «Ես եկից և բժշկեցից զնա»: 8Պատասխանի ետ հարիւրապետն և ասԷ, «ՏԷ՛ր, չեմ բաւական, եթԷ ընդ յարկաւ իմով մտցես, այս ասա՛ բանիւ, և բժշկեսցի մանուկն իմ: 9Քան-զի ես այր մի եմ ընդ իշխանութեամբ, ունիմ ընդ ինև զինուորս, ասեմ սմա ե՛րթ, և երթայ, և այլում թԷ՝ եկ, և գայ, և ծառայի իմում թԷ՝ արա՛ զայս, և առնԷ»: 10Իբրև լուաւ Յիսուս զարմացաւ և ասԷ զայսոնիկ, որ զհետն երթային. «ԱմԷն ասեմ ձեզ, և ոչ յԻսրայելի զի բազումք այսպիսի հաւատս գտի երբԷք: 11Բայց ասեմ ձեզ, զի բազումք յարևելից և յարևմտից եկեսցեն և բազմեսցին ընդ Աբրահամու և ընդ Աահակայ և ընդ Յակովբու յարքայութեան երկնից, 12և որդիքն արքայութեան ելցեն ի խաւարն արտաքին. անդ եղիցի լալ և կրճել ատամանց»: 13Եւ ասԷ Յիսուս ցհարիւրապետն. «Ե՛րթ, և որպԷս հաւատացերդ՝ եղիզի քեզ: Եւ ողջացաւ մանուկն նորա յաւուր յայնմիկ: 14Եւ եկեալ Յիսուս ի տուն. Պետրոսի՝ ետես, զի զոքանչ նորա անկեալ դնԷր տապացեալ: 15Կալաւ զձեռանԷ նորա, և եթող զնա ջերմնն. յոտն եկաց և պաշտԷր զնա: 16Իբրև եղև երեկոյ, մատուցին առ նա դիւահարս բազումս և եհան զայսսն բանիւ և զամենայն հիւանդսն բժշկեաց, 17զի լցցի բանն, որ ասացաւ ի ձեռն Եսայեայ մարգարԷի. «Նա զհիւանութիւնս մեր վերացոյց և զցաւս մեր եբարձ»: 18Տեսեալ Յիսուսի ժողովուրդս բազումս զիւրև՝ հրամայեաց երթալ յայնկոյս: 19Եւ մատուցեալ դպիր մի ասԷ ցնա. «Վա՛րդապետ, եկից և եղ զկնի քո, յոր վայր և երթիսցես»: 20ԱսԷ ցնա Յիսուս. «աղուիսուց որջք գոն, և թռչնոց երկնից՝ բոյնք, այլ Որդւոյ մարդոյ ոչ գոյ, ուր դիցԷ զգլուխ իւր»: 21Եւ մի ոմն յաշակերտաց նորա ասԷ ցնա. «Տ՛Էր, տուր ինձ հրաման, զի երթայց, նախ թաղեցից զհայր իմ»: 22 ԱսԷ ցնա Յիսուս. «Ե՛կ զկնի և թո՛յլ տուր մեռելոցն՝ թաղել զմեռյալս իւրեանց» 23Եւ իբրև եմուտ ի նաւն, գնացին զկնի նորա աշակերտքն նորա: 24Եւ ահա շարժումն մեծ եղև ի ծովուն, մինչ նաւին ծածկել յալեաց անտի, և ինքն ննջԷր: 25Եւ մատուցեալ աշակերտքն՝ յարուցին զնա և ասեն. «Տ՛Էր, փրկեա՛ զմեզ, զի կորնչիմք»: 26Եւ ասԷ ցնոսա. «ԸնդԷ՞ր վատասիրտք Էք, սակաւահաւա՛տք»: Յանժամ յարուցեալ սաստեաց հողմոցոն և ծովուն, և եղև խաղաղութիւն մեծ: 27Եւ մարդիկն զարմացան և ասԷին. «ո՞րպիսի ոք իցԷ սա, զի և հողմք և ծով հնազանդին սմա»: 28Եւ իբրև անց յայնկոյս յերկիրն Գերգեսասւոց, պատահեցին նմա դիւահարք երկու, ելեալք ի գերեզմանացն, չարաչարք յոյժ, որպԷս զի չԷր հնար անցանել ումեք ընդ այն ճանապարհ: 29Եւ ահա աղաղակեցին և ասեն. «Զի՞ կայ մեր և քո, Յիսո՛ւս, Որդի՛ Աստուծոյ. եկիր տարաժամ տանջել զմեզ»: 30Եւ Էր հեռագոյն ի նոցանԷ երամակ մի խոզից արօտական: 31Եւ դևքն աղաչԷին զնա և ասԷին. «ԵթԷ հանես զմեզ աստի, հրաման տուր մեզ երթալ յերամակ խոզիցն»: 32Եւ ասԷ ցնոսա. «Երթա՛յք»: Եւ նոքա ելեալ գնացին յերամակն խոզից. և դիմեաց ամենայն երամակն ի դարԷ անտի ի ծով, և մեռան ի ջուրսն: Եւ խոզարացքն փախեան և երթեալ ի քաղաքն պատմեցին զամենայն և զիրս դիւահարացն: 34Եւ ահա ամենայն քաղաքն ել ընդ առաջ Յիսուսի. իբրև տեսի զնա, աղաչեցին, զի գնասցԷ ի սահմանաց նոցա: 27. ՎԱՍՆ ՎԱՐՁԿԱՆՈՒԹԵԱՆ ՄՇԱԿԱՑՆ (Մատթ. Ի. 1-16) 1Նման Է արքայութիւն երկնից առն տանուտեառն, որ ել ընդ առաւօտս ի վարձու ունել մշակս յայգի իւր: 2Եւ արկ վարձս մշակացն աւուրն դահեկան և առաքեաց զնոսա յայգի իւր: 3Եւ ելեալ զերրորդ ժամու՝ ետես այլս, զի կային դատարկք ի հրապարակս: 4ԱսԷ և ցնոսա. «Երթա՛յք և դուք յայգի իմ, և որ ինչ արժան իցԷ՝ տաց ձեզ»: 5Գնացին և նոքա: Եւ դարձեալ ելեալ զվեց ժամու և զինն ժամու՝ արար նոյնպԷս: 6Եւ զմետասաներորդ ժամու ելեալ՝ եկիտ այլս, զի կային դատարկ. ասԷ և ցնոսա. «ընդե՞ր կայք աստ զօրս ցերեկ դատարկ»: 7Ասեն ցնա, «Զի ոչ ոք կալաւ զմեզ ի վարձու»: ԱսԷ ցնոսա. «երթա՛յք և դուք յայգին, և որ ինչ արժան Է՝ առնուցուք»: 8Եւ իբրև երեկոյ եղև, ասԷ տԷր այգւոյն ցգաւառապետ իւր. «Կոչեա՛ զմշակսն և տուր նոցա վարձս՝ սկսեալ ի յետնոցն մինչև ցառաջինսն»: 9Իբրև եկին որք զմետասաներորդ ժամուն առին մԷն մի դահեկան: 10Եկեալ և առաջինքն՝ համարԷին, թԷ աւելի առնուցուն, և առին մԷն մի դահեկան և նոքա: 11Իբրև առին, տրտնջԷին զտանուտեառնԷն և ասԷին, 12թԷ՝ «Դոքա յետինքդ մի ժամ գործեցին, և հասարակորդս մեզ արարԷր զդոսա, որ զծանրութիւն աւուրն բարձաք և զտօթ»: 13Նա պատասխանի ետ միում ի նոցանԷ և ասԷ. «Ընկե՛ր, չզրկեմ զքեզ, ո՞չ դահեկանի միոջ սակ արկեր ընդ իս»: 14Ա՛ռ զքոյդ և ե՛րթ: ԵթԷ կամիմ յետնոցս տալ, որպԷս և քեզ: 15ԵթԷ չիցԷ՞ ինձ իշխանութիւն յիմսս առնել զինչ և կամիմ. կամ թԷ ակն քո չա՞ր Է, զի ես առատս եմ»: 16ԱյսպԷս եղիցին յետինք առաջինք, և առաջինք՝ յետինք. զի բազումք են կոչեցեալք, և սակաւք են ընտրեալք: 28. ՍԱՂՄՈՍ Ը. 1Ի կատարած ի վերայ հնձանացն. սաղմոս դաւթի: 2Տէ՛ր, Տէ՛ր մե՛ր, զի՜ սքանչելի Է անուն քո յամենայն երկրի: Համբարձաւ մեծ վայելչութիւն քո ի վերոյ քան զերկինս: 3Ի բերանոյ մանկանց տղայոց և ստնդիեցած հաստատեցեր զօրհնութիւն. վասն թշնամեաց քոց, Տէ՛ր, զի եղծցի թշնամին և հակառակորդն: 4Տեսից զերկինս, զգործս մատանց քոց, զլուսին և զաստեղս, զորս դու հաստատեցեր: 5Ո՞վ Է մարդ, զի յիշես դու զնա, կամ որդի մարդոյ, թԷ այց ինչ արասցես դու նմա: 6Փոքր ինչ խոնարհ արարեր զնա քան զհրեշտակս քո, փառօք և պատուով պսակեցեր զնա: 7Եւ կացուցեր զնա ի վերայ ամենայն ձեռակերտաց քոց. 8զամենայն ինչ հնազանդ արարԷր ի ներքոյ ոտից նորա. զխաշն և զարջառ և զամենայն ինչ, ևս և զերԷ վայրի, 9զթռչունս երկնից, զձկունս ծովու, որ շրջին ընդ շաւիղս ծովու: 10 Տէ՛ր, Տէ՛ր մե՛ր, զի՜ սքանչելի Է անուն քո յամենայն երկրի: 29. ԱՅԼ ԲԺՇԿՈՒԹԻՒՆՔ ՅԻՍՈՒՍԻ (Մատթ. Թ. 1-19, 23-38) 1Եւ մտեալ ի նաւ՝ անց յայնկոս և եկն ի քաղաք իւր: 2Եւ ահա մատուցին առ նա անդամալոյծ մի, որ դնԷր ի մահիճս: Եւ տեսեալ Յիսուսի զհաւատս նոցա՝ ասԷ ցանդամալոյծն, «Թողեալ լիցին քեզ մեղք քո»: 3Եւ ահա ոմանք ի դպրացն ասեն ընդ միտս. «հայոյԷ դա»: 4Եւ ծանուցեալ Յիսուսի զխորհուրդս նոցա՝ ասԷ ցնոսա. «ԸնդԷ՞ր խորհիք դուք չարիս ի սիրտս ձեր»: 5Զի՞նչ դիւրին Է, ասել՝ թողեալ լիցին քեզ մեղք քո, թԷ՞ ասել՝ արի՛ և շրջեա՛ց: 6Այլ զի գիտասջիք, եթԷ իշխանութիւն ունի Որդի մարդոյ յերկրի թողուլ զմեղս, (յայնժամ ասԷ դանդամալոյծն), արի՛, ա՛ռ զմահիճս քո և ե՛րթ ի տուն քո»: 7Եւ յարուցեալ գնաց ի տուն իւր: 8Իբրև տեսին ժողովուրդքն զարմացան և փառաւոր առնԷին զԱստուած, զտուիչն այնպիսի իշխանութեան՝ մարդկան: 9Եւ անցեալ ընդ այն Յիսուսի՝ ետես զայր մի, զի նստԷր ի մաքսաւորութեան, ՄատթԷոս անուն, և ասԷ ցնա, «Եկ զկնի իմ»: Եւ յարուցեալ գնաց զկնի նորա: 10Եւ եղև իբրև բազմեալ Էր նա ի տանն, և ահա բազում մաքսաւորք և մեղաւորք եկեալ և բազմեալ Էին ընդ Յիսուսի և ընդ աշակերտս նորա. 11Իբրև տեսին փարիսեցիքն, ասեն ցաշակերտս նորա. «Ընդե՞ր ընդ մաքսաւորս և ընդ մեղաւորս ուտԷ վարդապետն ձեր»: 12Իսկ Յիսուս իբրև լուաւ, ասԷ ցնոսա. «Ոչ Է պիտոյ բժիշկ կարողաց, այլ հիւանդաց: 13Երթա՛յք, ուսարո՛ւք, զի՛նչ Է՝ Զողորմութիւն կամիմ և ոչ զզոհ. զի ոչ եկի կոչել զարդարս, այլ զմեղառորս»: 14Յանժամ մատեան առ նա աշակերտքն Յովյաննու և ասեն. «Ընդե՞ր մեք և փարիսեցիքն պահեմք յաճախ, և քո աշակերտքդ ո՛չ պահեն»: 15ԱսԷ ցնոցա Յիսուս. «ՄիթԷ մա՛րթ ինչ իցԷ մանկանց առագաստի սուգ առնուլ, մինչ փեսայն ընդ նոսա իցԷ. այլ եկեսցեն աւուրք, յորժամ բարձցի ի նոցանԷ փեսայն և ապա պահեսցեն»: 16Ոչ ոք առկանԷ կապերտ անթափ ի վերայ հնացեալ ձորձոյ, զի առնու ելանԷ զլռութիւն նորա ի հանդերձեն, և ևս չար պատառումն լինի: 17Եւ ոչ արկանեն գինի նոր ի տիկս հինս, ապա թԷ ոչ՝ տիկքն պատառին, և գինին հեղու, և տիկքն կորնչին. այլ արկանեն զգինի նոր ի տիկս նորս, և երկոքին պահին»: 18Մինչդեռ նա զայս խօսԷր ընդ նոցա, ահա իշխան մի մատուցեալ երկիր պագանԷր նմա և ասԷր. «Դուստր իմ արդ ևս վախճանեցաւ. այլ եկեալ դիցես զձեռն քո ի վերայ նորա. և կեցցԷ»: 19Յարեաւ Յիսուս և գնաց զկնի նորա աշակերտքն հանդերձ: 20Եւ ահա կին մի տեռատես երկոտասանամեայ մատուցեալ յետոյ՝ մերձեցաւ ի դրօշակ հանդերձի նորա. 21Քանզի ասԷր ի մտի իւրում, թԷ միայն մերձենամ ի հանդերձս նորա. փրկիմ: 22Իսկ Յիսուս իբրև դարձաւ և ետես զնա, ասԷ, քաջալերեաց, դուստր, հաւատք քո կեցուցին զքեզ. և փրկեցաւ կինն ի ժամԷն յայնմանԷ: 23իբրև եկն Յիսուս ի տուն իշխանին և ետես զփողարսն և ամբոխ յոյժ, 24ասԷ ցնոսա. «Ի բա՛ց գնացԷք. զի ոչ եթԷ մեռեալ Է աղջիկդ, այլ ննջԷ»: 25Եւ ծաղր առնԷին զնա: Եւ իբրև ել ամբոխն ի բաց՝ եմուտ, կալաւ զձեռանԷ նորա, 26և յարեաւ աղջիկն: եւ ել համբաւս այս ընդ ամենայն երկիրն ընդ այն: 27Եւ մինչդեռ անցանԷր ընդ այն Յիսուս, զհետ եղեն նորա կոյրք երկու, աղաղակԷին և ասԷին. «Ողորմեա՛ց մեզ, որդի՛ Դաւթի»: 28Եւ իբրև եկն ի տուն, մատեան առ նա կոյրքն. և ասԷ ցնոսա Յիսուս. «Հաւատա՞յք, եթԷ կարող եմ առնել ձեզ զայդ»: 29Ասեն ցնա. «Այո՛, ՏԷ՛ր»: Յանժամ մերձեցաւ յաչս նոցա և ասԷ «Ըստ հաւատաց ձերոց եղիցի՛ ձեզ»: 30Եւ բացան աչք նոցա. և սաստեաց նոցա Յիսուս և ասԷ. «Զգոյշ կացԷք, մի՛ ոք գիտասցԷ»: 31Եւ նոքա ելեալ համբաւեցին զնա ընդ ամենայն երկիրն ընդ այն: 32Եւ յելանելն նոցա արտաքս՝ ահա մատուցին առ նա այր մի համր դիւահար: 33Եւ յելանել դիւին՝ խօսեցաւ համրն, և զարմացան ժողովուրդքն և ասեն թԷ՝ «Եւ ոչ երբԷք երևեցաւ այսպիսի ինչ յԻսրայելի»: 34Իսկ փարիսեցիքն ասԷին, թԷ՝ «Իշխանաւն դիւաց հանԷ դա զդևս»: 35Եւ շրջԷր Յիսուս ընդ ամենայն քաղաքս և ընդ գեօղս, ուսուցանԷր ի ժողովուրդս նոցա և քարոզԷր զաւետարանն արքայութեան, և բժշկԷր զամենայն ախտս և զամենայն հիւանդութիւնս ի ժողովրդեանն: 36Եւ տեսեալ զժողովուրդսն՝ գթացաւ ի նոսա, զի Էին աշխատեալք և ցրւեալք իբրև զոշխարս, որոց ոչ իցԷ հովիւ: 37Յայնժամ ասԷ զաշակերտսն իւր. «Հունձք բազում են, և մշակք սակաւ: 38Արդ աղաչեցԷ՛ք զՏԷր հնձոց, զի հանցԷ մշակս ի հունձս իւր»: 30. ՎԱՍՆ ԱՌԱՔԵԼՈՑՆ ԻՇԽԱՆՈՒԹԵԱՆ (Մատթ. Ժ.) 1Եւ կոչեցեալ առ ինքն զերկոտասանեսին աշակերտսն իւր՝ ետ նոցա իշխանութիւն այսոց պղծոց՝ հանել զնոսա և բժշկել զամենայն զցաւս և զամենայն հիւանդութիւնս: 2Եւ առաքելոց երկոտասանից Էին անուանք այսոքիկ. առաջին Սիմովն, անուանեալն Պետրոս, և ԱնդրԷաս եղբայր նորա, 3Յակովբոս Զեբեդեայ և ՅովհաննԷս եղբայր նորա, Փիլիպոս և ԲարդուղիմԷոս, Թովմաս և ՄատթԷոս մաքսաւոր, , Յակովբոս ալփեայ և ՂեբԷոս, որ անւանեցուն ԹադԷոս, 4Սիմովն Կանանացի և Յուդա Իսկարիովտացի, որ և մատնեացն զնա: 5Զնոսա երկոտասանեսին առաքեաց Յիսուս. պատուիրեաց նոցա և ասԷ. «Ի ճանապարհ հեթանոսաց մի՛ երթայցԷք և ի քաղաք Սամարացւոց մի մտանիցԷք. 6այլ երթայք առաւել առ ոչխարսն կորուսեալս տանն Իսրայելի: 7Եւ իբրև երթայցԷք, քարոզեցԷ՛ք և ասացԷ՛ք, թԷ մերձեալ Է արքայութիւն երկնից: 8Զհիւանդս բժշկեցԷ՛ք, զբորոտս սրբեցԷ՛ք, զդևս հանԷ՛ք, ձրի առԷ՛ք և ձրի տո՛ւք: 9Մի՛ ստանայք ոսկի, և մի՛ արծաթ, և մի՛ պղինձ ի գօտիս ձեր, 10մի՛ պարկ ի ճանապարհ, և մի՛ երկուս հանդերձս, մի՛ կօշիկս, մի՛ ցուպ. զի արժանի Է մշակն կերակրոյ իւրում: 11Յոր քաղաք մտանիցԷք կամ ի գեօղ, հարցանիցԷք, թԷ ո՞ Է ի նմա արժանի, և անդ լինիջիք, մինչև ելանիցԷք անտի: 12Եւ իբրև մտանիցԷք ի տունն, ողջոյն տաջիք նմա և ասասջիք. ողջոյն տանս այսմիկ: 13ԵթԷ իցԷ տունն արժանի, եկեսցԷ ողջոյնն ձեր ի վերայ նորա. ապա թԷ ոչ իցԷ արժանի, ողջոյնն ձեր առ ձեզ դարձցի: 14 Եւ որ ոչ ընկ-ալցի զձեզ և ոչ լուիցԷ բանից ձերոց, իբրև ելանիցԷք ի քաղաքԷն յայնմանԷ, թօթափեսջիք զփոշին յոտից ձերոց: 15ԱմԷն ասեմ ձեզ, դիւրագոյն լիցի երկրին Սոդոմացւոց և Գոմորացւոց յաւուրն դատաստանի, քան քաղաքին այնմիկ»: 16Ահաւասիկ ես առաքեմ զձեզ իբրև զոշխարս ի մԷջ գայլոց. եղերո՛ւք այսուհետև խորագԷտք իբրև զօձս և միամիտ իբրև զաղաւնիս: 17Զգոյշ լինիջիք ի մարդկանԷ. զի մատնեսցեն զձեզ յատեանս, և ի ժողովուրդս իւրեանց տանջեսցեն զձեզ: 18և առաջի դատաւորաց և թագաւորաց տանիցին զձեզ վասն իմ ի վկայութիւն նոցա և հեթանոսաց: 19Այլ յորժամ մատնեսցեն զձեզ, մի՛ հոգայցԷ՛ք, թԷ ո՞րպԷս կամ զի՞նչ խօսիցիք. զի տացի ձեզ ի ժամուն յայնմիկ՝ զինչ խօսիցիք: 20Զի ո՛չ եթԷ դուք իցԷք, որ խօսիցիքն. այլ Հոգին հօր ձերոյ, որ խօսիցի ի ձեզ: 21ՄատնեսցԷ եղբայր զեղբայր ի մահ, և հայր՝ զորդի. և յառնիցեն որդիք ի վերայ հարց և սպանանիցեն զնոսա: 22Եւ եղիջիք ատեցեալք յամենեցունց վասն անուան իմոյ. իսկ որ համբերեսցԷ իսպառ, նա կեցցԷ: 23Եւ յորժամ հալածիցեն զձեզ ի քաղաքիս յայսմիկ, փախիջիք յայլ. և եթԷ յայնմանԷ հալածիցեն զձեզ, փախիջիք միւս. ամԷն ասեմ ձեզ, ոչ ապառեսջիք զքղաքս Իսրայելի, մինչև եկեսցԷ Որդի մարդոյ: 24Ոչ Է աշակերտն առաւել քան զվարժապետ, և ոչ ծառայ՝ քան զտԷր իւր: 25Շատ իցԷ աշակերտին, եթԷ եղիցի իբրև զվարժապետ իւր, և ծառային՝ իբրև զտԷր իւր. եթԷ զտանուտԷրն բԷեղզեբուղ կոչեցին, ո՞րչափ ևս առաւել զընտանիս նորա: 26Մի՛ այսուհետև երկնչիցիք ի նոցանԷ, զի ոչինչ ի ծածուկ, որ ոչ յայտնեսցի, և գաղտնի՝ որ ոչ ծանիցի: 27Զոր ասեմ ձեզ ի խաւարի՝ ասացԷք ի լոյս, և զոր լսԷք յունկանԷ քարոզեցԷ՛ք ի վերայ տանեաց: 28Եւ մի՛ երկնչիք յայնցանԷ, որ սպանանեն զմարմին և զոգի ոչ կարեն սպանանել. այլ երկերու. դուք առաւել յայնմանԷ, որ կարող Է զոգի և զմարմին կորուսանել ի գեհենի: 29Ո՞չ ապաքԷն երկու ճնճղուկք դանգի միոջ վաճառին, և մի ի նոցանԷ յերկիր ոչ անկցի առանց հօր ձերոյ: 30Այլ ձեր և ամենայն իսկ հեր գլխոյ թուեալ Է: 31Եւ արդ մի՛ երկնչիցիք, զի լաւ Էք քան, զբազում ճնճղուկս: 32Ամենայն որ խոստովանեսցի յիս առաջի մարդկան, խոստովանեցից և ես զնման առաջի հօր իմոյ, որ յերկինս Է: 33Եւ որ ուրասցի զիս առաջի մարդկան, ուրացայց և ես զնա առաջի հօր իմոյ, որ յերկինս Է: 34Մի՛ համարիք, եթԷ երկի արկանել խաղա-ղութիւն յերկիր. ոչ եկի արկանել խաղաղութիւն, այլ սուր. 35քանզի եկի քակել զայր ի հօրԷ իւրմԷ և զդուստր ի մօրԷ իւրմԷ և զհարսն ի սկեսրԷ իւրմԷ, 36և թշնամիք առն ընտանիք իւր: 37Որ սիրԷ զհայր կամ զմայր առաւել քան զիս՝ ոչ Է ինձ արժանի. և որ սիրԷ զուստր կամ զդուստր առաւել քան զիս՝ չԷ ինձ արժանի: 38Եւ որ ոչ առնու զխաչ իւր և գայ զկնի իմ՝ չԷ՛ ինձ արժանի: 39Որ գտանԷ զանձ իւր՝ կորուսցԷ զնա, և որ կորոյս զանձն իւր վասն իմ՝ գտցԷ զնա: 40Որ ընդունի զձեզ՝ զիս ընդունի, և որ զիս ընդունի՝ ընդունի զառաքիչն իմ: 41Որ ընդունի զմարգարԷ յանուն մարգարԷի՝ զվարձս մարգարԷի առցԷ. և որ ընդունի զարդար յանուն արդարոյ՝ զվարձս արդարոյ առցԷ: 42Եւ որ արբուսցԷ միում ի փոքրկանցս յայսցանԷ բաժակ մի ջուր ցուրտ միաայն՝ յանուն աշակերտի, ամԷն ասեմ ձեզ, ոչ կորուսցԷ զվարձս իւր: 31. ՍԱՂՄՈՍ ՂԶ (ՂԷ) 1ՏԷր թագաւորեաց, ցնծասցԷ երկիր, ուրախ եղիցին կղզիք բազումք: 2Ամպ և մԷգ շուրջ են զնովաւ, յիրաւունս և յարդարութիւն ուղղեալ Է աթոռ նորա: 3Հուր առաջի նորա գնասցԷ և այրեսցԷ շուրջ զթշնամիս նորա: 4Երևեցան փայլատակունք նորա տիեզերաց, ետես և սասանեցաւ երկիր: 5Լերինք որպԷս մոմ հալեսցին յերեսաց Տեառն, յերասաց Տեառն ամենայն երկրի: 6Պատմեսցեն երկինք զարդարութիւն նորա, և տեսցեն ամենայն ժողովուրդք զփառս նորա: 7Ամաչեսցեն ամենեքեան, ոյք երկիր պագանեն կռոց և ոյք պարծին ի դրօշեալս իւրեանց. երկիր պագցեն նմա ամենայն հրեշտակք նորա: 32. ԱՌԱԿ ՈՐՈՄԱՆ (Մատթ. ԺԳ. 24-30) 24Նմանեցաւ արքայութիւնն երկնից առն, որ սերմանիցԷ սերմն բարի յագարակի իւրում: 25Եւ ի քուն լինել մարդկան՝ եկն թշնամի նորա և ցանեաց ի վերայ որոմն ի մԷջ ցորենոյն, և գնաց: 26Եւ իբրև բուսաւ խոտն և արար պտուղ, ապա երևեցաւ և որոմնն: 27Մատուցեալ ծառայք տանուտեառնն ասեն ցնա, ՏԷ՛ր, ո՞չ սերմն բարի սերմանեցիր յագարակին քում, արդ ուստի՞ ունիցի զորոմնն: 28Եւ նա ասէ ցնոսա, «Այր թշնամի արար զայն»: Ասեն ցնա ծառայքն, «Կամի՞ս, զի երթիցուք, քաղեսցուք զայն ի բաց»: 29Եւ նա ասԷ ցնոսա. «Մի գուցԷ մինչ քաղիցԷք զորոմնն, և զցորեանն ընդ նմին ի բաց խլիցԷք»: 30Թոյլ տուք երկոցունց աճեն ի միասին մինչև ի հունձս, և ի ժամանակի հնձոցն ասացից ցհնձողսն. «ՔաղեցԷ՛ք նախ զորոմնդ և կապեցԷ՛ք զայդ խրձունս առ ի յայրել, և զցորեանն ժողովեցԷ՛ք ի շտեմարանս իմ»: 33. ՎԱՍՆ ԶՏԱՂԱՆՏՍՆ ՏԱԼՈՅ (Մատթ. Իե. 14-31) 14Այր մի մարդ գնացեալ տար աշխարհ՝ կոչեաց զծառայս իւր և ետ նոցա զինչս իւր: 15Ումեմն ետ հինգ քանքար և ումեն՝ երկուս և ումեն՝ մի, իւրաքանչիւր ըստ իւրում կարի, և գնաց: 16Չոգաւ վաղվաղակի՝ որ առ զհինգն, գործեաց նոքօք և շահեցաւ այլ ևս հինգ: 17ՆոյնպԷս և որ զերկուսն՝ շահեցաւ այլ ևս երկուս: 18Եւ որ զմին առ՝ գնաց, փորեաց զերկիր և թաքոյց զարծաթ տեառն իւրոյ: 19Յետ բազում ժամանակի գայ տԷր ծառայիցն այնոցիկ և առնԷ համարս ի մԷջ նոցա: 20Եւ մատուցեալ՝ որ զհինգ քանքարն առ՝ մատոյց այլ ևս հինգ քանքար և ասԷ. «ՏԷ՛ր, հինգ քանքար ետուր ցիս, արդ աւասիկ հինգ այլ ևս քանքար ի վերայ շահեցայ»: 21ԱսԷ ցնա տԷրն իւր. «Ազնի՛ւ, ծառայ բարի և հաւատարիմ, որովհետև ի սակաւուդ հաւատարիմ ես, ի վերայ բազմաց կացուցից զքեզ. մուտ յուրախութիւն տեառն քո»: 22Մատուցեալ և որոյ զերկուս քանքարսն առեալ Էր, և ասԷ. «ՏԷ՛ր, երկուս քանքարս ետուր ցիս աւասիկ երկուս ևս այլ քանքարս, զորս ի վերայ շահեցայ»: 23ԱսԷ ցնա տԷրն իւր «Ազնի՛ւ, ծառայ բարի և հաւատարիմ, որովհետև ի սակաւուդ հաւատարիմ ես, ի վերայ բազմաց կացուցից զքեզ. մուտ յուրախութիւն տեառն քո» 24Մատուցեալ և որոյ զմի քանքարն առեալ Էր, և ասԷ. «ՏԷ՛ր, գիտԷի, զի այր մի խիստ ես, հնձես՝ զոր ոչ սերմանեցեր, և ժողովես՝ ուստի ոչ սփռեցեր: 25Երկեայ, գնացի և թաքուցի զքանքարն քո յերկրի. արդ աւասիկ քոյդ ցքեզ»: 26Պատասխանի ետ տԷրն և ասԷ ցնա. «Ծառա՛յ չար և վատ, գիտԷի՛ր, եթԷ հնձեմ՝ ուստի ոչ սերմանեցի, և ժողովեմ՝ ուստի ոչ սփռեցի. 27պարտ Էր քեզ առկանել զարծաթդ իմ սեղանաւորս, և եկեալ ես տոկոսեօք պահանջԷի զիմն: 28Արդ առԷք ի դմանԷ զքանքարդ և տուք այնմ, որ ունիցի զտասն քանքարն: 29Զի ամենայնի, որ ունիցի՝ տացի և յաւելցի. և որ ոչն ունիցի, և զոր ունիցին՝ բարձցի ի նմանԷ: 30Եւ զծառայդ անպիտան հանԷք ի խաւարն արտաքին. անդ եղիցի լալ և կրճել ատամանց»: 34. ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ Գլուխ ԺԱ 1Եւ եղև իբրև կատարեաց Յիսուս զպատուԷր երկոտասանից աշակերտացն իւրոց, գնաց անտի քարոզել և ուսուցանել ի քաղաքս նոցա: 2Իսկ ՅովհաննԷս իբրև լուաւ ի բանտին զգործսն Քրիստոսի առաքեաց ի ձեռն աշակերտացն իւրոց և ասԷ ցնա. 3«Դո՞ւ ես որ գալոցն ես, եթԷ այլում ակն կալցուկ»: 4Պատասխանի ետ Յիսուս և ասԷ ցնոսա. «ԳնացԷ՛ք, պատմեցԷք Յովհաննու զոր լուայք և տեսիք: 5Կոյրք տեսանեն, կաղք գնան, բորոտք սրբին և խուլք լսեն, և մեռեալք յառնեն և աղքատք աւետարանին: 6Եւ երանեալ Է՝ որ ոչ գայթակղեսցի յիս»: 7Եւ իբրև նոքա գնացին, սկսաւ Յիսուս ասել ցժողովուրդսն զՅովհաննԷ. «Զի՞նչ ելԷք տեսանել յանապատին. եղԷ՞գն շարժուն ի հողմոյ: 8Այլ զի՞նչ ելԷք տեսանել. մարդ ի հա՛նդերձս փափկութեան զարդարեալ. ահաւանիկ որ զփափուկսն զգեցեալ են՝ ի տունս թագաւորաց են: 9Սյլ զի՞նչ ելԷք տեսանել, մարգարԷ՞. այո՛, ասեմ ձեզ, և առաւել ևս քան զմարգարԷ: 10Զի նա Է, վասն որոյ գրեալն Է. ահա ես առաքեցից զհրեշտակ իմ առաջի երեսաց քոց, որ պատրաստեսցԷ զճանապարհ քո առաջի քո: 11ԱմԷն ասեմ ձեզ. չԷ՛ յարուցեալ ի ծնունդս կանանց մեծ քան զՅովհաննԷս Մկրտիչ. բայց փոքրիկն յարքայու-թեան երկնից մեծ Է քան զնա: 12Բայց յաւուրցն Յովհաննու Մկրտչի մինչև ցայժմ՝ արքայութիւն երկնից բռնադատի, և բռունք յափշտակեն զնա: 13Քաանզի ամենայն օրԷնք և մարգարԷք մինչև ցՅովհաննԷս մարգարԷացան: 14Եւ եթԷ կամիք ընդունել, նա Է Եղիա, որ գալոցն Է: 15Որ ունիցի ականջս լսելոյ՝ լուիցԷ: 16Ո՞ւմ նմանեցուցից զազգս զայս. նման Է մանկտւոյ, որ նստիցին ի հրապարակս, կարդայցեն զընկերս իւրեաց և ասիցեն. 17Փողս հարաք ձեզ, և ոչ կաքաւեցԷք. ողբացաք ձեզ, և ոչ կոծեցարուք: 18Եկն ՅովհաննԷս, ո՛չ ուտԷր և ո՛չ ըմպԷր, և ասեն՝ դև գոյ ի նմա: 19Եկն որդի մարդոյ, ուտԷ և ըմպԷ և ասեն՝ ահա այր կերող և արբեցող, բարեկամ մաքսաւորաց և մեղաւորաց. և արդարացաւ իմաստութիւն յորդւոց իւրոց»: 20Յայնժամ սկսաւ նախատել ըզքաղաքսն, յորս եղեն բազում զօրութիւնք նորա, և ոչ ապաշխարեցին: 21«Վա՜յ քեզ, Քորազի՛ն, վա՜յ քեզ, Բեթսաիդա՛. զի եթԷ ի Տիւրոս և ի Սիդովն եղեալ Էին զօրութիւնքն, որ ի ձեզ եղեն վաղու ևս արդեօք խորգով և մոխրով ապաշխարեալ Էր: 22Բայց ասեմ ձեզ, Դիւրագոյն լիցի երկրին Տիւրոսի և Սիդովնի յաւուրն դատաստանի, քան ձեզ: 23Եւ դո՛ւ Կափառանում, մի՛ մինչև յերկինս բարձրասցիս, այլ մինչև ի դժոխս իջցես. զի եթԷ ի Սոդոմ եղեալ Էին զօրութիւնքն, որ ի քեզ եղեն՝ ապաքԷն կային ևս մինչև ցայսօր: 24Բայց ասեմ ձեզ, եթԷ երկրին Սոդոմացւոց դիւրագոյն լիցի յաւուրն դատաստանի, քան քեզ»:25Յանմ ժամանակի պատասխանի ետ Յիսուս և ասԷ. «Գոհանամ զքԷն, Հա՛յր, ՏԷր երկնի և երկրի. զի ծածկեցԷր զայս յիմաստնոց և ի գիտնոց և յայտնեցԷր տղայոց: 26Այո՛, Հա՛յր, զի այսպԷս հաճոյ եղև առաջի քո: 27Ամենայն ինչ տուաւ ինձ ի ՀօրԷ իմմԷ: Եւ ոչ ոք ճանաչԷ զՈրդի, եթԷ ոչ Հայր. Եւ ոչ զՀայր ոք ճանաչԷ, եթԷ ոչ Որդի, և ում Որդին կամիցի յայտնել: 28Եկայք առ իս ամենայն վաստակեալք և բեռնաւորք, և ես հանգուցից զձեզ. 29առԷ՛ք զլուծ իմ ի ձեզ և ուսարո՛ւք յինԷն, զի հեզ եմ և խոնարհ սրտիւ, և գտչիք հանգիստ անձանց ձերոց: 30Զի լուծ իմ քաղցր Է և բեռն իմ փոքրոգի»: 35. ՄԵԾԱՏՈՒՆՆ ԵՒ ՂԱԶԱՐՈՍ (Ղսւկ. ԺԶ 19-31) 19Այր ոմն Էր մեծատուն և ագանԷր բեհեզս և ծիրանիս և ուրախ լինԷր հանապազ առատապԷս: 20Եւ աղքատ ոմն, անուն Ղազարոս, անկեալ դնԷր առ դրան նորա վիրաւորեալ: 21Եւ ցանկայր լնուլ զորեվայն իւր ի փշրանացն, որ անկանԷին ի սեղանոյ մեծատանն. այլ և շունք ևս գային և լեզուին զվերս նորա: 22Եւ եղև մեռանել աղքատին և տանել հրեշտակաց զնա ի գոգն Աբրահամու. մեռաւ և մեծատունն և թաղեցաւ: 23Եւ ի դժոխն ամբարձ զաչս իւր, մինչ ի տանջանսն Էր. Ետես զԱբրահամ ի հեռաստանԷ և զՂազարոս ի գոգ նորա հանգուցեալ: 24Եւ նա աղաղակեաց և ասԷ. «Հա՛յր Աբրահամ, ողորմեա՛ց ինձ, և առաքեա՛ զՂազարոս, զի թացցԷ զծագ մատին իւրոյ ի ջուր և զովացուսցԷ զլեզու իմ. զի պապակիմ ի տապոյ աստի»: 25Եւ ասԷ ցնա Աբրահամ. «Որդեա՛կ, յիշեա՛, զի ընկալար անդԷն զբարիս քո ի կեանսն քում, և Ղազարոս նոյնպԷս զչարչարանս. արդ սա աստ մխիթարի, և դու այդր պապակիս: 26Եւ ի վերայ այսր ամենայնի՝ վիհ մեծ Է ընդ մեզ և ընդ ձեզ. եթԷ կամիցին աստի առ ձեզ անցանել, ոչ կարեն, և ոչ այտի ոք առ մեզ անցանել»: 27Եւ ասԷ. «Արդ աղաչեմ զքեզ, հա՛յր, զի արձակեացես զդա ի տուն հօր իմո. 28են իմ անդ եղբարք հինգ, որպԷսզի տացԷ նոցա վկայութիւն, զի մի՛ և նոքա գայցեն յայս տեղի տանջանաց»: 29Եւ ասԷ Աբրահամ. «Ունին զՄովսԷս և զմարգարԷս, նոցա լուիցեն»: 30Եւ նա ասԷ. «Ո՛չ հա՛յր Աբրահամ, բայց եթէ ի մեռելոց ոք երթիցէ առ նողա, և ապաշխարեսցեն»: Եւ ասէ ցնա. «ԵթԷ Մովսեսի և մարգարԷիցն ոչ լսեն, և ոչ՝ եթԷ ի մեռելոց ոք յառնիցԷ՝ հաւատասցեն»: 36. ՍԱՂՄՈՍ ՃԼԶ 1Առ գետս Բաբելացւոց` անդ նստէաք, եւ լայաք որպէս յիշեցաք մեք անդ զՍիոն: 2Ի մեջ ուռեաց նոցա կախեցաք զկտակարանս մեր: 3Անդ հարցանէին գերիչք մեր զբանս օրհնութեան, գերեվարք մեր ստիպէին զմեզ եւ ասէին, Օրհնեցէք մեզ յօրհնութենէն Սիոնի: 4Իսկ զիա՞րդ օրհնեսցուք զօրհնութիւնս Տեառն յերկիր օտար: 5Եթէ մոռացայց զքեզ, Երուսաղէ՛մ, մոռացի զիս աջ իմ: 6Կցեսցի լեզու իմ ի քիմս իմ` թէ ոչ յիշեցից զքեզ, թէ ոչ նախ նուագեցից զքեզ, Երուսաղէ'մ, սկիզբն ուրախութեան իմոյ: 7Յիշեա, Տէր, զորդիսն Եդովմայ` յաւուրսն Երուսաղեմի, ոյք ասէին, Քակեցէ՛ք, քակեցէ՛ք, մինչեւ ի հիմն հասուցէ՛ք: 8Դո'ւստր Բաբեացւոց թշւառական, երանի՜ որ հատոյց զահատուցոմն քո զոր դու մեզ հատուցեր. 9Երանի՜ որ կալաւ զմանկունս քո եւ եհար զքարի: 37. ՎԱՍՆ ԿՈՉԵՑԵԼՈՑ Ի ՀԱՐՍԱՆԻՍՆ (Մատթ. ԻԲ. 2-14) 2Նմանեցու արքայութիւն երկնից առն թագաւորի, որ արար հարսանիս որդւոյ իւրում: 3Եւ առաքեաց զծառայս իւր կոչել զհրաւիրեալսն ի հարսանիս, և ոչ կամեցան գալ: 4Դարձեալ առաքեաց այլ ծառայս և ասԷ. «ԱսացԷ՛ք հրաւիրելոցն, ահաւասիկ զճաշ իմ պատրաստեցի, զուարարկք իմ և պարարակք զենեալք են, և ամենայն ինչ պատրաստ Է. եկայք ի հարսանիս»: 5Եւ նոքա յուլացեալ գնացին ոմն յագարակ իւր, և ոմն ի վաճառ իւր. 6և այլք կալան զծառայս նորա, թշնամանեցին և սպանին: 7Իսկ թագաւորն իբրև լուաւ՝ բարկացաւ, և առաքեաց զզօրս իւր և սատակեաց զսպանողսն զայնոսիկ և զքաղաքսն նոցա այրեաց: 8Յայնժամ ասԷ ցծառայս իւր. «Հարսանիքս պատրաստ են, և հրաւիրեալքն չԷին արժանի: 9Արդ՝ երթա՛յք յանցս ճանապարհաց և զորս մի անգամ գտանիցԷք՝ կոչեցԷ՛ք ի հարսանիսս»: 10Եւ ելեալ ծառայքն ի ճանապարհս՝ ժողովեցին զամենեսեան, զորս և գտին, զչարս և զբարիս. և լցան հարսանիքն բազմականօք: 11Եւ մտեալ թագաւորն հայել զբազմականօքն՝ ետես անդ այր մի, որ ոչ Էր զգեցեալ հանդերձ հարսանեաց: Եւ ասԷ ցնա. 12«Ընկե՛ր, զիա՞րդ մտեր այսր, զի ոչ ունԷիր հանդերձ հարսանեաց»: Եւ նա պապանձեցաւ: 13Յայնժամ ասԷ թագաւորն ցսպասաւորն, «ԿապեցԷ՛ք զդորա զոտս և զձեռս և հանԷ՛ք զդա ի խաւարն արտաքին. անդ եղիցի լալ և կրճել ատամանց. 14զի բազումք են կոչեցեալք, և սակաւ են ընտրեալք»: Edited February 14, 2007 by hravart Quote Link to post Share on other sites
hravart Posted February 13, 2007 Author Report Share Posted February 13, 2007 (edited) ԵՂԻՇԷ ՎԱՍՆՎԱՐԴԱՆԱՅ ԵՒ ՀԱՅՈՑ ՊԱՏԵՐԱԶՄԻՆԱՌԱՋԻՆ ՅԵՂԱՆԱԿ ԺԱՄԱՆԱԿՔՆ 1 Ի բառնալ ազգին Արշակունեաց՝ տիրեցին աշխարհիս Հայոց ազգն Սասանաց պարսկի, որ վարէր զիւր իշխանութիւնն օրինօք մոգուցն և բազում անգամ մարտնչէր ընդ այնոսիկ, որ ոչ ընդ նովին օրինօքն մտանէին, սկիզբն արարեալ յամաց Արշակայ արքայի, որդւոյն Տիրանայ, և կռուէր մինչև ցամն վեցերորդ Արտաշիսի արքայի Հայոց, որդւոյն Վռամշապհոյ։ Եւ իբրև զնա ևս մերժեաց ի թագաւորութենէն, ի նախարարսն Հայոց անկանէր թագաւորութիւնն զի թէպէտ և գանձն յարքունիս Պարսկաց երթայր, սակայն այրուձին Հայոց բովանդակ ի ձեռն նախարարացն առաջնորդէր ի պատերազմին։ Վասն որոյ և ասուածապաշտութիւնն բարձրագլուխ կամակարութեամբ երևելի լինէր յաշխարհին Հայոց ի սկզբանց տէրութեանն Շապհոյ արքայից արքայի մինչև ցամն երկրորդ Յազկերտի արքայից արքայի, որդւոյ Վռամայ, զոր եգիտ սատանայ իւր գորձակից, և զամենայն մթերեալ թոյնսն թափեաց ի բաց և ելից զնա իբրև զպատկանդարան դեղեալ նետւեք։ Եւ սկսաւ եղջիւր ածել անօրէնութեամբ և գոռալով հող հանէր ընդ չորս կողմանս երկրի և թշնամի և հակառակորդ երևեցուցանէր իւր զհաւատցեալքս ի Քրիստոս և նեղեալ տագնապէր անխաղաղասէր կենօք։ Քանզի յոյժ սիրելի էր նմա խռովութիւն, արիւնայեղութիւն, վասն այնորիկ յանձն իւր տարաբերէր, եթէ յո՞ թափեցից զդառնութիւն թիւնից կամ ուր բացատրեցից զբազմութիւն նետիցն։ Եւ առ յոյժ յիմարութեանն իբրև զգազան մի կատաղի յարձակեցաւ ի վերայ աշխարհին Յունաց. եհար մինչ ի քաղաքն Մծրին և բազում գաւառս Հռոմոց, աւերեաց ասպատակաւ և զամենայն եկեղեցիս հրձիգ արար. կուտեաց զաւար և զգերի և ահաբեկ արար զամենայն զօրս աշխարհին։ Իսկ երանելին Թէոդոս կայսր, քանզի խաղաղասէր էր ի Քրիստոս, ոչ կամեցաւ ելանել ընդ առաջ պատերազմաւ, այլ այր մի Անպտոյ անուն, որ էր նորա սպարապետ արևելից, առաքեաց առ նա բազում գանձւիք։ Եւ արք պարսիկք, որք փախուցեալ էին վասն քրիստոնէութեան և էին ի քաղաքի կայսեր, կալաւ և ետ ի ձեռս նորա։ Եւ զամենայն, զոր ինչ ասաց ի ժամանակին, կատարեաց ըստ կամաց նորա և արգել զնա ի բազում բարկութենէն. և դարձաւ անդրէն յիւր քաղաքն Տիզբոն։ 2 Եւ իբրև ետես անօրէն իշխանն, եթէ յաջողեցաւ չարութիւնն նորա՝ սկսաւ այլ ևս խորհուրդ յաւելուլ, իբր ոք զի ի հուր բորբոքեալ յաւելլով բազում նիւթս փայտից։ Քանզի ուստի սակաւ մի կասկածոտն էր, անտի աներկիւղ հաստատեցաւ. վասն անորիկ դրդուեցոյց զբաղումս ի սուրբ ուխտէն քրիստոնէից, է´ր զոր բանիւք սպառնալեօք, է´ր զոր կապանօք և տանջանօք, և է´ր զոր չարաչար մահուամբ վախճանէր։ Յափշտակութիւն առնէր ընչից և արարոց և մեծաւ անարգանօք տանջէր զամենեսեան։ Եւ իբրև ետես, եթէ վայրատեալ ցրուեցան ի բազում կողմանս՝ ի խորհուրդ կոչէր զպաշտօնեայս ձախակողմանն, որք կապեալ էին ի կռապաշտութեան անլուծանելի հանգուցիւք, վառեալք և ջեռեալք իբրև զհնոց առ այրել զուխտ սուրբ եկեղեցւոյ։ Քանզի էին իսկ այնպիսիքն բնակեալ ի կեանս իւրեանց իբրև ի թանձրամած խաւարի. և ոգիքն արգելեայք ի մարմնի իբրև զկենդանի ի գերեզմանի, յորս ամենևին չծագէ նշոյլ սուրբ լուսոյն Քրիստոսի։ Նաև արջք օրհասականք ընդ վախճանել շնչոյն հզօրագոյնս կռուին, յորոց և իմաստունքն տեղի տուեալ փախչին ի նոցանէ։ Այսպիսի իմն եկեալ, հասեալ է վախճան տէրութեան. եթէ հարկանին՝ չզգան, և եթէ հարկանեն չիմանան. և իբրև ոչ գտանի արտաքին թշնամի, ընդ անձինս իւրեանց մարտ եղեալ կռուին։ Ի դէպ իսկ ելանէ բան մարգարէին ի վերայ նոցա. «Այր, ասէ, առ քաղցի իւրում շրջեսցի և կերիցէ զկէս անձին իւրոյ»։ Նման ոմին և Տէրն ինքնին ասէ. «Ամենայն տուն և թա-գաւորութիւն, որ յանձն իւր բաժանի, ոչ կարէ կալ հաստատուն»։ Արդ զի՞ կոծիս, զի՞ մրցիս, զի՞ այրիս, զի՞ բորբոքիս, զի՞ ոչ շիջանիս, զի՞ կոչես ի խորհուրդ զայնոսիկ, որոց զոգիսն ձեր ի ձէնջ քաղեալ՝ հանեալ է զանապականդ յապականութիւն և զապակա-նելի մարմինդ գէշաքարշ արարեալ՝ իբրև զազիր մեռելոտի ի բաց ընկեցեալ։ Ապաքէն զայդ կամիս, զի ծածկեսցի խորհուրդն ամբարշտութեան. տեսջիր, յորժամ յայտնեսցի, ապա գիտացես զելս կատարածի զորա։ 3 Ասեն մոգքն. «Արքա´յ քաջ, աստուածքն ետուն քեզ զտէրութիւնդ և զյաղթութիւն, և ոչ ինչ կարօտին նոքա մարմնաւոր մեծութեան, բայց եթէ ի մի օրէնս դարձուցանես զամենայն ազգս և ազինս, որ են ի տէրութեան քում. յայնժամ և աշխարհն Յունաց հնազանդեալ մտցէ ընդ օրինօք քովք։ Արդ զբանս զայսոսիկ վաղվաղակի կատարեա´ դու, արքա´յ. զօր գումարեա´ և գունդ կազմեա´, խաղա´, գնա´ դու յաշխարհն Քուշանաց. և զամենայն ազգս ժողովեա´ և անցո´ ըստ Պահ դուռն ի ներքս, և դու անդէն արա´ քեզ բնակութիւն։ Յորժամ արգելուս և փակես զամենեսեան ի հե-ռաւոր օտարութեան, կատարին խորհուրդ կամաց քոց։ Եւ որպէս երևիս մեզ ի դենիս մերում, տիրես դու և երկրին Քուշանաց, և Յոյնք իսկ ոչ ելանեն ընդ քո իշխանութիւնդ։ Բայց միայն զաղանդ քրիստոնէից բարձ ի միջոյ»։ Հաճոյ թուեցաւ խորհուրդն թագաւորին և մեծամեծացն, որ էին ի նմին բանի. հրովարտակս գրէր, պնդադեսպանս արձակէր յամենայն տեղիս տէրութեան իւրոյ։ Եւ այս է պատճէն հրովարտա-կին. «Առ մենայն ազգս տէրութեան իմոյ, Արեաց և անարեաց. Բազմասցի ի ձեզ ողջոյն մարդասի-րութեան մերոյ. դուք ողջ լերո´ւք, և մեք մեզէն ողջ եմք դիցն օգնականութեամբ։ «Առանց զձեզ ինչ աշխատ առնելոյ խաղացաք, գնացաք յերկիրն Յունաց և առանք գործոյ պատերազմի սիրով մարդասիրութեամբ նուաճեցաք զամենայն երկիրն մեզ ի ծառայութիւն։ Դուք զբարի զմտաւ ածէք և անսպառ լերուք յուրախութեան. բայց բան զայս կատարեցէք վաղվաղակի, զոր ասեմքս։ «Մեք ի մտի եղաք անվրէպ խորհրովք խաղալ, գնալ յաշխարհն արևելից, աստուածոցն օգնա-կանութեամբ դարձուցանել ի մեզ զտէրուոիւնն Քուշանաց. դուք իբրև զհրովարտակս զայս տեսանէք, անխափան վաղվաղակի արևձի գումարեցէ´ք առաջի քան զիս, յանդիման լերո´ւք ինձ մԱպար աշխարհին»։ Ըստ այսմ պատճենի հրովարտակ եհաս յաշխարհն Հայոց, ի Վրաց և յԱղուանից։ 4 Եւ անմեղութեամբ՝ ոչ գիտացեալ զերկդիմի միտս թագւորին՝ խաղացին, գնացին յիւրաքանչիւր աշխարհաց լրջմտութեամբ և անտրտում խնդութեամբ և տիրասէր խորհրդովք, կատարեալ զսպաս զինուորութեան աներկբայ վաստակովք։ Բարձին ևս ընդ իւրեանս սուրբ կատակարանս բազում պաշտօնէիւք և բազմագոյն քահանայիւք։ Արդ իբրև ետես թագւորն զամենայն կազմութիւն և զբազմութիւն գնդի բարբարոսաց, որք սրտի մտօք եկեալ էին ի վաստակ արքունի, առաւելապէս ուրախ եղև առաջի մեծամեծացն և ամենայն բազմութեան զօրաց իւրոց։ Ի վերին երեսս թաքուցանէր զկամս մտացն իւրոց և ակամայ առաւելապէս պարգևէր։ Խաղաց, գնաց միանգամայն ի վերայ տէրութեանն Հոնաց, աշխարհին, զոր Քուշանս անուանեն, և զերկեաւ մի կռուեալ՝ ոի ինչ կարաց ազդել նոցա։ Ապա արձակեաց զմարզիկսն յիւրաքանչիւր տեղիս, և զայլսն ի նոցա տեղիս փոխանակ առ իւր կոչեաց նովին պատրաստութեամբ։ Եւ այսպէս ամ յամէ սովորութիւն կարդեաց և իւր անդէն քաղաք բնակութեան շինեաց, սկսեալ ի չոր-րորդ ամէ տէրութեանն իւրոյ մինչև զամն մետասաներորդ թագաւորութեանն։ Եւ իբրև ետես, եթէ հաստատուն կացին Հոռոմք յուխտին իւրեանց, զոր եդին ընդ նմայ, և դադարեցին Խայլնդուրք ելանել ընդ պահակն Ճորայ, և յամենայն կողմանց խաղաղութեամբ բնակեաց աշխարհ նորա, և ի նեղ ևս էարկ զթագւորն Հոնաց, քանզի աւերեաց զբազում գաւառս նորա, _ աւետաւորս _ առաքեաց ընդ ամենայն ատրուշանս աշխարհին իւրոյ, ցլուք սպիտակօք և գիսաւոր նոխազօք առատացոյց զզոհս կրակի և խիստ թանձրացոյց անդադարութեամբ զպաշտօն պղծութեանն իւրոյ. պսակօք և պատուովք մեծարեաց զբազումս ի մոգաց և զբազմագոյնս ի մոգ-պետաց։ Ետ և հրաման յափշտակել զքրիստոնէից զինչս և զստացուածս, որք էին ի մէջ Պարսկաց աշխարհին։ 5 Եւ այսպէս հպարտացաւ, բարձրացաւ ի միտս իւր, ի վեր քան զմարդկային բնութիւն ընդվըզեալ ապարթանէր, ոչ միայն յիրս մարմնական պատերազմացն, այլ մեծ ոմն զինքն կարծէր քան զբնութիւն հայրենի կարգին։ Վասն այնորիկ կեղծաւորութեամբ թաքցուցանէր զինքն ըստ կարծեա-ցըն և, որպէս երևէր իմաստնոցն յանմահից իմն կարգի դնէր զինքն։ Եւ յոյժ էր ցասուցեալ ընդ անունն Քրիստոսի, որժամ լսէր, թէ տանջեցաւ, խաչեցաւ, մեռաւ և թաղեցաւ։ Եւ իբրև այսպէս օր ըստ օրէ ի սոյն միտս ցնորեալ դանդաչէր, մի ոմն մանկագոյն ի նախարա-րացն Հայոց ընդդէմ բանս եդ և ասէ. «Արքա´յ քաջ, դու ուստի՞ գիտես զայդպիսի բանս խօսել զՏեառ-նէ»։ Ետ պատասխանի թագաւորն և ասէ. «Իմ իսկ առաջի ընթերցան զգիրս մոլորութեանն ձերոյ»։ Ետ պատասխանի անդրէն պատանին և ասէ. «Ընդէ՞ր, արքա´յ ցայդ վայր միայն ետուր ընթեռնուլ. այլ յառաջ ևս մատո զկարդացուսս և լսես անդ զյարութիւնն, զյայտնութիւնն առ բազումս, զվերա-ցումն յերկինս, զնստելն ընդ աջմէ Հօր, զխոստումն երկրորդ գալստեան՝ զհրաշակերտ յարութիւնն առնելով բոլորենցուց զհամառօտ հատուցմունս արդար դատաստանին»։ Իբրև լուաւ ասէ. «Ամենայն այդ խաբէութիւն է»։ Ետ պատասխանի զինուորն Քրիստոսի և ասէ. «Եթէ հաւատարիմ են քեզ մար-մընաւոր չարչարանք գալուստն նորա, հաւատարմագո´յն ևս լիցի քեզ երկրորդ ահաւոր զգալուստն նորա»։ Եւ զայս լսելով թագաւորին ՝ բորբոքեցաւ իբրև զհուր հնոցին ի Բաբելոնի, մինչ ը իւրքն իսկ անդէն դեռ ևս իբրև զՔաղդէացիսն այրեցեալ լինէին։ Յայնժամ զբոլոր բարկութիւն սրտմտութեանն եհեդ յայրն երանելի, որում անուն էր Գարեգին։ Կապեալ ոտիւք և կապեալ ձեռք զերկամ մի տուաւ ի չարչարանս, և հանեալ ի բաց զտէրութիւնն ի նմանէ, ընդունէր զվճիռ մահու։ ԵՐԿՐՈՐԴ ՅԵՂԱՆԱԿ ԻՐԱՑՆ ՊԱՏԱՀՈՒՄՆ ՅԻՇԽԱՆէՆ ԱՐԵՒԵԼԻՑ 1 Որոց ոգիքն թուլացեալ են յերկնաւոր առաքինութենէն՝ յոյժ ընդ ահիւ անեկեալ է բնութիւն մարմնոյ. յամենայն հողմոյ շարժի և յամենայն բանէ խռովի և յամենայն իրաց դողայ. երազագէտ է այնպիսին ի կեանս իւրում և յանգիւտ կորուստն յուղարկի ի մահուան իւրում։ որպէս և ասաց ոմն ի հնոցն, մահ ոչ իմացեալ՝ մահ է, մահ իմացեալ՝ անմահութիւն է։ Որ զմահ ոչ գիտէ՝ երկնչի ի մահւանէ. իսկ որ գիտէ զմահ՝ ոչ երկնչի ի նմանէ։ Եւ այս ամենայն չարիք մտանեն ի միտս մարդոյ յանուսումնութենէ։ Կոյր զրկի ի ճառագայթից արեգական, և տգիտութիւն զրկի ի կատարեալ կենաց։ Լաւ է կոյր աչօք, քան կոյր մտօք։ Որպէս մեծ է հոգի քան զմարմին, այսպէս մեծ է տեսաւորութիւն մտաց քան զմարմնոց։ Եթէ ոք կարի առաւելեալ իցէ աշխարհական մեծութեամբ և մտօքն աղքատագոյն, այնպիսին ողորմելի է քան զբազումս. որպէս և տեսանեմք իսկ ոչ միայն ի չափաւոր մարդիկ այլ և յոր մեծն է քան զամենայն։ Թագաւոր եթէ ոչ ունի զիմաստութիւն աթոռակից իւր, ոչ կարէ ի վիճակին իւրում վայելուչ գոլ։ Իսկ եթէ առ մարմնաւորս այսպէս, ո՜րչափ ևս առաւել առ հոգևորսն։ Բոլոր մարմնոյս հոգի է կենդանութիւն, իսկ մարմնոյ և հոգւոյ միտք են կառավար, և որպէս առ մի մարդ այսպէս առ բոլոր աշխարհս։ Թագաւոր ոչ զիւր միայն տացէ պարտիս, այս և որոց եղեւ պատճառք ի կորուստ։ Բայց մեք թէպէտ և ոչ ունիմք հրաման բամբասել զիշխանս, բայց և ոչ գովոխք կարեմք լինել այնմիկ, որ աստուածամարտն լինիցի։ Այլ զանցս իրացն պատմեմ, որ ի նմանէ ընդ սուրբ եկեղեցիսն էանց, և ոչ դանդաղիմ. ոչ բամբասասէր մտօք, այլ ճշմարտութեամբ գելս իրանց ասելով՝ ոչ լռեցից. ոչ ի կարծ ընդոստութեալ և ոչ ի լուր զարթուցեալ, այլ ե´ս ինքնին, անձամբ անդէն ի տեղ ոչն պա-տահեցի և տեսի և լուայ զձայն բարբառոյ յանդգնաբար խօսելով. իբրև զհողմ սաստիկ, զի վախիցէ գծով մեծ, ա´յնպէս շարժէր և տատանէր զամենայն բազմութիւն գօրացն իւրոց։ Եւ հանդէս առնէր ամենայն ուսմանց և անդաճէր զմոգութիւն և ըստ քաւդէութիւն և զամենայն ուսմունս աշխարհին իւրոյ։ Արկանէր ի ներքս և զքրիստոնէութիւն կեղծաւորութեամբ և ասէր զայրացեալ մտօք. «Հարցրէ´ք, քննեցէ´ք, տեսէ´ք. թող որ լաւն է՝ ընտրեալ կալցուկ»։ Եւ փութայր՝ որ ինչ ի մտին էր՝ զի վաղվաղակի կատարեսցի։ 2 Իսկ ի կողմանց կողմանց քրիստնեայքն, որ ի զօրուն էին, իմացան զխորհուրդն, որ ծածուկ վառեալ բորբոքէր և կամէր հրդեհել գլերինս ի զդաշտս առհասարակ։ Ջեռան և նոքա անծախական հրով և սաստկապէս պատրաստեցան առ փորձութիւն գաղտնի մեքենայիցն։ Սկսան այնուհետև բարձր բարբառով սաղմոսիւք և երգովք հոգևորոք և մեծապայծառ վարդապետութեամբ յայտ հան-դիման մեծի բանակին զպաշտօնն ցուցանել և աներկիւղ, առանց զանգիտելոյ, ո ոք և երթայր առ նոսա՝ ուսուցանէին կամակար։ Եւ Տէր յաջողէր նոցա նշանօք և արւեստիւք. քանզի բազում հիւանդք ընդունէին զբշկութիւն ի հեթանոսական զօրուն։ Իսկ անօրէն իշխանն իբրև գիտաց, եթէ յայտնեցաւ խորամանկութիւն խորհրդոյն, և պատրաստեալ հուրն, մինչև ուրուք ի նա փչեալ, վառումն նորա յայտնի իմացաւ երկիւղածացն Աստուծոյ – սկսաւ ծածուկ խոցոտել զմիտս իւրոյ չարութեանն և անբժշկան վէրս հոգիս և մարմինս տեսա-նէր։ Մերթ շանթեր, գալարէր իբրև զօձ թունաւոր, - մերթ պարզէր, կոչէր իբրև զառիւծ զարացեալ. գելոյր և տապալէր երկդիմի մտօք. զխորհուրդս կամացն կամէր կատարել։ Քանզի ձեռն արկանել և ունել ոչ կարէր, - վասն զի ոչ էին համագունդ ի միում վայրի առ նմա, - սկսաւ այնուհետև յառաջ կո-չել զկրտսերս յաւագաց և զանարգս ի պատուականաց և զտգէտս ի գիտնոց և զանարիս ի քաջ արանց. և զի մի մի թուիցեմ, այլ զամենայն արժանաւորս յետս տանէր, մինչև զհայր և զորդի քակէր ի միմեանց։ 3 Եւ թէպէտ ընդ ամենայն ազգս առնէր զանկարգութիւն զայս, առաւել ընդ Հայոց աշխարհին մարտնչէր. քանզի տեսանէր զնոսա ջերմագոյնս յաստուածապաշտու-թեան, մանաւանդ որք էին յազգէ նախարարացն Հայոց և անմեղութեամբ ունէին զսուրբ քարոզութիւն առաքելոցն և զմարգա-րէից։ Պատռեր զոմանց ի նոցանէ ոսկւով և արծաթով և զբազումս՝ այլով ևս առատ պարգևօք. իսկ զոմանց ագարկօք և մեծամեծ գեղօք, զոմանց պատուոք և իշխանութեամբք մեծմեծօք. և այլ ևս սնոտի յոյս ոգւոց առաջի դնէր։ Եւ այսպէս հրապուրէր և յորդորէր հանապազ։ «Եթէ միայն ասէ, զօրէնս մոգութեան յանձին կալջիք և զձեր մոլորութիւնդ սրտի մտօք դարձուցանիցէք ի ճշմարտու-թիւն երևելի մերոց դիւցազնական օրինացս, ի մեծութիւնս և յաւագութիւնս հասուցից հաւասար իմոյ սիրելի նախարարացս, նա առաւել ևս զանցուցից»։ Եւ այսպէս կեղծաւորութեամբ խոնահրեցու-ցանէր զինքն առ ամենեսեան, խօսելով ընդ նոս ի պատճառս սիրոյ, զի խորամանկութեամբ որսալ մարդասցէ զնոսա ըստ առաջին խորհրդականացն խրատուց։ Եւ զայս առնէր սկսեալ ի չորրորդ ամէն մինչև ի մետասաներորդ ամն իւրոյ տէրութեան։ Եւ իբրև ետես, եթէ ոչինչ յարգեցաւ ծածուկ հնարագիտութիւնն, այլ ընդէմքն հոլովագոյն գործէին, - քանզի տեսանէր զքրիստոնէութիւն, որ օր քան զօր յորդեալ տարածանէր ընդ ամենայն կողմանս հեռաւոր ճանապրհին, ընդ որ ինքն անցանէր, - սկսաւ հաշել և մաշել և հառաչելով յոգւոց հանել։ Յայտնեաց ակամայ զծածուկ խորհուրդսն, ետ հրաման բարձր բարբառով և ասէ. «Ամենայն ազգ և լեզուք որ են ընդ իմով իշխանութեամբ, դադարեսցին յիւրաքանչիւր մոլոր օրինաց և միայնոյ եկեսցեն յերկրպագութիւն արեգական, զոհս մատուցանելով և աստուած անուանելով և սպաս ունելով կրակի, և ի վերայ այսր ամենայնի և զմոգութեան օրէնս կատարելով մի´ ինչ ամենևին պակաս առնիցեն»։ Զայս ասելով քարոզ կարդայր ի մեծի կարաւանին և պատուէր սաստիւ ի վերայ դնէր ամենե-ցուն. և դեսպանս ստիպաւ արձակէր յամենայն ազգս հեռաւորս, զդոյն պատուէր հրամանի առ ամենեսեան արկանէր։ 4 Արդ ի սկիզբն երկուտասաներորդ ամի թագաւորութեան ուրոյ գունդ գումարէր անհամար բազմութեամբ, յարձակեալ հասանէր յերկիրն Թիտաղական։ Զայս տեսեալ թագաւորին Քուշանաց՝ ոչ հանդուրժէր ընդ առաջ ելանել նոքա պատերազմու, այլ խոյս տուեալ ի կողմանս ամուրս անապա-տին՝ թաքստեամբ ապրէր հանդերձ ամենայն զօրօքն իւրովք։ Իսկ սա ասպատակ արձակէր գաւառ-աց, տեղեաց, վայրաց. առնոյր զբազում բերդս և զքաղաքս և կուտէր զգերին, զառ և զապուռ ի զաւար, ածէր, հասուցանէր յերկիր իւրոյ տէրութեանն։ Եւ անդ այնուհետև յնդունայն եղեալ ի նոյն խորհուրդս՝ հաստատէր ի կարծիս մոլորութեան, ասելով ցպաշտօնեայս ամբարշտութեանն. «Զի՞նչ հատուսցուք մեք աստուածոցն փոխարէնս այս մեծի յաղթութեանս, որ ոչ ոք կարաց ելանել ընդդէմ մեր պատերազմաւ»։ Յայնմ ժամանակի առ հասարակ և քաւդեայք բարձին զձայնս իւրեանց միաբան և ասեն. «Աստուածքն, որ ետուն քեզ զտէրութիւն և զյաղթութիւն ի վերայ թշնամեաց քոց, ոչ ինչ կարօտ են խնդրել ի քէն յերևելի պատուականացս, այլ զի բարձցես զամենայն ուսմունս մոլորութեան մարդ-կան և ի մի դարձուսցես օրէնս զրադաշտական պատուիրանին»։ Հաճոյ թուէր բանն առաջի թագա-ւորին և ամենայն մեծամեծացն, մանաւանդ որ էին առաջակայք օրինացն։ Խորհուրդ ի մէջ առեալ յաղթէր խրատն։ Անդէն ի ներքոյ Պահ դրանն արգելոյր զբազմութիւն այրուձիոյն Հայոց և զՎրաց և զԱղուանից և զամենեցուն, որ էին հաւատացեալ ի սուրբ աւետարանին Քրիստոսի։ Եւ հրաման սաստիւ դռնապանացըն առնէին, եթէ՝ Որ յարևելս առ մեզ գայցէ՝ թողցեն, իսկ յարևելից յարևմուտս անանց ճանապարհ։ 5 Եւ իբրև արգել և փակեաց զնոսա յամուր և յանել դառագիզն, - և յիրաւի ասացի ամուր և անել, քանզի չիք անդ տեղի փախստի և թաքստի, վասն զի շուրջանակի թշնամիք են բնակեալ, --յանմ ժամանակի ձեռն արկանէր – ի նոսա, մեծաւ չարչարանօք և պէս պէս տանջանօք վատթարէր զբազումս ի նոցանէ և ստիպէք ուրանալ զճշմարիտն Աստուած և խոստովանել զերևելի տարերս։ Իսկ զօրականքն առ հասարակ գեղեցիկ խորհրդով, քաջապէս զօրութեամբ միաբան աղաղակէին և ասէին. «Վկայ են մեզ երկինք և երկիր, ոչ երբեք հեղդացեալ եմք յարքունի վաստակս և ոչ խառնեալ վատութիւն ըն արութիւն քաջութեան. ի զուր և անողորմ են հարուածքս ի վերայ մեր»։ Եւ բազմա-նայր գոչումն աղաղակի նոցա, մինչև ինքնին թագաւորն ականատես լինէր իրացն յանդիմանութեան և անդէն վաղվաղակի երդմամբ հաստատէր և ասէր. «Ոչ թողացուցից ձեզ, մինչև կատարեսջիք զամենայն կամս հրամանաց իմոց»։ Եւ ահա իշխանութիւն առեալ չարաչար սպասաւորացն զչորս զինուորսն ի բուն աւագացն մատուցին ի փորձութիւնս տանջանաց։ Եւ զառաջեաւ դատեալ բազում հարուածովք՝ նովին կապանօք անցուցին ի տեղին արգելանին։ Իսկ այլոցն խաբէութեամբ առ ժամանակ մի թողութիւն արարեալ, և զամենայն վնասուն պատճառս արկանէր զկապելովքն. և զայս առնէր սատանայական խրատուն։ Իսկ յետ երկոտասան աւուր հրաման տայր ընթերիս գործել առատութեամբ և աւելի քան զաւուրց սովորութիւն և կոչէր զբազումս ի զինուորական քրիստոնէիցն։ Եւ ի ժամ գահու պատրաստութեան զիւրաքանչիւր տեղի շնորհէր նոցա զբազմականին և սիրով, խոնարհութեամբ խօսէր ընդ նոսա ըստ առաջնում կարգին, զի թերևս հաւանեցին ուտել զմիս զոհեալ, զոր ոչ էր երբեք օրէն ուտել քրիստոնէից։ Իբրև ոչ կալան յանձին ամենեքին, ոչ ինչ կարի ստիպեաց, այլ հրամայաց մատուցանել նոցա զսովորական կերակուրն. և առաւել գինեօքն յաւելոյր ի տաճարին զխրախութիւն։ Եւ անտի իբրև ի դուրս ելին ի սրահն արքունի, արգելին զոմանս ի նոցանէ ձեռս յետս կապելով և զխոնջանունսն կնքելով. և զգուշութեամբ պահէին՝ էր որ զերկուս աւուրս, և էր որ զերիս։ Բազում և այլ ևս յանարժան հարուածս չարչարէին, զոր ոչ ընդ գրով իսկ արժանի համարեցաք արկանել։ Եւ զոմանս ի նոցանէ ընդ քարշ վարէին յօտարութիւն յազնուական պաուոյն անարգեալ։ 6 Եւ գունդս գունդս դարձեալ գումարէին ի նոցանէ յերկիր հեռաստան, յամուրս անապատին, ի մարտ պատերազմի թշնամեացն արքայի. և բազմաց իսկ անդէն հասանէր վախճան մահու որով։ Եւ զամենեցունց զկարգեալ թոշակսն նուազեցուցանէին, և քաղցիւ և ծարաւով տառապեցուցանէին զնոսա, և ձմերոցի տեղիս՝ զդժնեայ վայրսն հրամայէին նոցա, և արարգս և վատթարս յաչս ամենեցուն զնոսա ցուցանէին։ Իսկ նոքա առ սէրն Քրիստոսի յոյժ խնդութեամբ ընդունէին զամենայն չարչարանսն վասն մեծի յուսոյն, որ առաջոյ պատրաստեալն կայ պատուիրանապահ համբերողացն։ Որչափ չարու-թեամբ զանարդարութիւնն. բազմացուցանէր, նոքա ևս քան զևս զօրանային ի սէրն Քրիստոսի. մանաւանդ զի բազումք ի նոցանէ զգիրս սուրբ ուսեալ էին ի մանկութենէ, այնու զանձինս մխիթա-րէին և զընկերսն քաջալերէին. և աշկարայ զպաշտօնն ունէին և բազմացուցանէին։ Վասն որոյ և բազումք ի հեթանոսաց, որոց հեշտ և ցանկալի ձայնքն թուէին, քաջալերէին զնոսա և ասէին բանս մխիթարութեան, իբրև եթէ լաւ իցէ մարդոյ մահու չափ ճգնել, քան յայդպիսի օրինաց ուրանալ։ Բայց սակայն թէպէտ և նոքա առ սէրն Քրիստոսի յոյժ զուարթութեամբ խնդային ըստ ներքին մարդոյն, արտաքին տեսիլն կարի ողորմ էր յօտարութեանն։ այնպիսի պատուական զինուորութիւն հասեալ էր ի չարաշուք անարգութիւն, և հայրենի ազատութիւնն չարաչար կայր ի ծառայութեան մարդախոշոշ բռնաւորին, որ և ըստ հեթանոսաց օրէնս անցանէր արիւնհեղութեամբ և ամենևին չկարծէր, թէ գուցէ այսր ամենայնի վրէժխնդիր յերկնից։ Նաև զերկրաւոր վաստակս ուրուք յիշէր. և որ մեծն քան զամենայն է ըստ մարմնաւոր կարգի, _ քանզի գոյին ոմանք ի նախարարացն Հայոց, որոց զեղբարս նորա սնուցեալ էր մայրենի կաթամբն իւրեանց, _ առաւել քան զամենեսեան զնոսա դատէր։ 7 Եւ յայսր ամենայնի վերայ այլ ևս չարութիւն խորամանկեաց։ Զմի ոմն ի հաւատարիմ ծառայիցն իւրոց ի գործ առաքէր յերկիրն Հայոց, որում անունն էր Գենշապուհ, որ եկեալ հասեալ հրամանաւ արքունի. զողջոյն բերեալ զմեծ թագաւորին և խաղաղասէր կեղծաւորութեամբ աշխարհագիր առնելով ամենայն երկրին Հայոց ի թողութիւն հարկաց և ի թեթևութիւն ծանրութեան արևձիոյն. թէպէտ և ի վերին երեսս կեղծաւորէր, այլ ի ներքոյ խորհուրդ չարագործ ցուցանէին: Առաջին՝ զազատութիւն եկեղեցւոյ արկանէր ի ծառայութիւն Երկրորդ՝ միայնակեաց քրիստոնեայք, որ բնակեալ էին ի վանորայս, ընդ նովին աշխարհագրով էարկ: Երրորդ՝ զհարկ աշխարհին առաւել ծանրացոյց: Չորրորդ՝ զնախարարեանն բանսարկութեամբ արկ ընդ միմեանս և յամե-նայն տան արար խռովութիւն: Եւ զայս ամենայն առնէր, զի թերևս զմիաբանութիւնն քակտեսցէ և զուխտն եկեղեցւոյն ցրուեսցէ և զմիայնակեացսն փախուսցէ և զշինականսն վատնեսցէ, և առ յոյժ աղքատութեանն ակամայ դիմեսցեն յօրէնս մոգուց: Եւ ե՛ւս չարագոյն հինգերորդն. քանզի որ հազարապետն էր աշխարհին՝ իբրև զհայր վերակացու համարեալ էր աշխարհականացն քրիստոնէից. գրգռեաց, յարոյց զամբաստութիւն ի վերայ նորա և հանեալ զնա ի գործոյն՝ փոխանակ նորա պարսիկ ած յաշխարհն, և միւս ևս մոգպետ դատաւոր աշխարհին, զի զեկեղեցւոյ փառս աղաւաւաղեսցեն: Բայց սակայն թէպէտ և ամենայն գործքս այս դժնեայ էին, չև էր ուրուք ձեռն արկեալ յայտնի յեկեղեցին. վասն այնորիկ և ոչ ոք ընդդիմացաւ նմա, թէպէտ և էր ծանրութիւն հարկացն: Քանզի ուստի արժան էր առնուլ հարիւր դահեկան, նոյնչափ կըրկնէին և առնուին. սոյնպէս և եպիսկոպոսաց և երիցանց դնէին, ոչ միայն շինաց, այլ և սակից, բաժից և հասից, և հարկաց լերանց և դաշտաց և մայրեաց: Ոչ ըստ արքւնի արժանաւորութեանն առնուին, այլ հինաբար յափշտակելով, մինչև ինք-եանք իսկ մեծապէս զարմանային, թէ ուստի այս ամենայն գանձ ելանէ՝ զիա՞րդ շէն կայցէ աշխարհն Հայաստանեայց: Եւ իբրև տեսին, թէ այսու ամենայնիւ չկարացաք ձանձրացուցանել, յայնժամ յայտնապէս հրաման ետուն մոգաց և մոգպետաց նամակ մի ըստ ձախողակի դենին իւրեանց: 8 Եւ իբրև հասին ի Դուռն արքունի, ի մեծի շաբաթու Զատկին յանդիման լինէին թագաւորին: Բայց թէպէտ և տեսանէին զեղբարս իւրեանց ի մեծամեծ վիշտս տառապանաց, որ վասն անուան Քրիստոսի ճգնեալք էին պնդապէս, ոչ ինչ տրտում և տխուր զերեսս ցուցանէին հրապարակին: Եւ որչափ նոքա զուարթագին երևէին ամենեցուն, առաւել զարմանային չարասէրքն: Եւ զի օրէնք էին յառաջ ժամանակաւ, յորժամ ի Հայոց այրուձի ի Դուռն եր-թայր, ի ձեռն պատուաւորի զօրագլխի ուրուք այր ընդ առաջ յղէր և հարցանէր զողջոյն և զխաղաղութիւն Հայոց աշխարհին. և երկիցս և երիցս անգամ զնոյն առնէր, և զհանդէս գնդին ինքնին տեսանէր թագաւորն և յառաջ քան զգործ պատե-րազմին հասանել զգալն իսկ առ նա՝ մեծի մեծի շնորհակալութեան համարէր և առաջի աթոռակցացն իւրոց և ամենայն մեծամեծացն՝ գովութիւն մատուցանէր ամենեցուն. և յիշէր զնախնեացն զվաստակս և զառն առն քաջութիւն պատմէր նոցա: Իսկ այն օր ոչ մի ինչ յայսցանէ ամենևին ամենևին ինչ ոչ յիշեաց, այլ իբրև զչարադև մի՝ ոչ դադարէր յուզել և շարժել զբուք ձմերայնւոյ: Որպէս և նմանեալ իսկ էր ծովածուփ ալեկոծ խռովութեան, ոչ փրփրեալ, կուտակեալ. և վի-շապաձայն որոտալով, գազանաբար գոչելով առ հասարակ դողացուցանէր զտիեզեր-կան իշխանութիւնն, որպէս թէ փլեալ տարածանիցի համատարած ամենայն ի վերայ լերանց, խորոց և ձորոց՝ ապականել միանգամայն զլայնութիւն դաշտացն վայելչութեան: Մռնչալով բարբառ արձակեալ և ասէ. «Երդուեալ իմ է յարեգակն, ի մեծն աստուած, որ ճառագայթիւքն իւրովք լուսաւորէ զամենայն տիեզերս և ջերմու-թեամբն կենդանացնէ զամենայն գոյացեալսն. եթէ ոչ վաղիւ ընդ առաւօտն, ընդ երևումն սքանչելւոյն, ընդ իր զիւրաքանչիւր ծունր նմա ոչ կրկնեսջիք՝ խոստովա-նելով զնա աստուած, ոի ինչ թագացուցից ձեզ՝ զամենայն նեղութիւնս չարչարանացն ի վերայ ածելով, մինչև ակամայ կատարիցէք զկամս հրամանաց իմոց»: Իսկ հաւատացեալքն հաստատեալք ի Քրիստոս՝ ոչ ի սառնամանեաց ձմերնա-ւոյն հովանային, և ոչ ի տապոյ խորշակին ջեռնուին, և ոչ յահագին ձայնէն սար-սէին, և ոչ սպառնալեաց տանջանացն զանգիտէին, այլ ի վեր հայեցեալք զզօրու-թիւնն Քրիստոսի յօգնութիւն եկեալ տեսանէին. և զուարթագին դիմօք և համեստ բանիւք յառաջ մատուցեալ՝ տային պատասխանի թագաւորին: «Խնդրեմք ի քէն, արքա՛յ քաջ, ունկն դիր սակաւ բանից մերոց, և քաղցրու-թեամբ լուիցես՝ զոր ասելոցս եմք: Քանզի յիշեցուցանեմք քեզ զժամանակն Շապհոյ արքայից արքայի, ոչ էր հայր հաւուն քո Յազկերտի. և ետ նմա Աստուած զերկիրն Հայոց ի ժառանգութիւն սովին օրինօք, որով և մեք իսկ վարիմք այժ, և հարքն մեր և հաւք հարցն մերոց կացին նմա ի ծառայութեան վաստակս. և սիրով կատարէին զամենայն հրաման բանի նորա և բազում անգամ ի նմանէ մեծապարգևք ելանէին: Եւ յայնց ժամանակաց մինչև ի քո հայրենի աթոռդ՝ և մեք զնոյն ծառայութիւն ծա-ռայեցաք. բայց թերևս քեզ լաւագոյն քան զառաջնոցն»: Զայս ասելով ցուցանէին զքաջութիւն արութեանցն լաւագոյն քան զառաջնո-ցըն ըստ զինուորութեան կարգի: Իսկ զմտից և զսակից, և որ այլ ևս էին հարկք աշ-խարհին բազմագոյն քան առ հարցն նորա երթայր յարքունիս: «նաև՛ ի սուրբ եկեղեցւոյն, որ էր ազատ ի Քրիստոս ըստ կարգի նախնեացն մերոց ի սկզբանէ, և դու ընդ հարկաւ եդիր. և մեր առ սէր քոյոց տէրութեանդ ոչ ինչ ընդդիմացաք քեզ: Արդ վասն է՞ր յուզեալ. իցէ ցասումնս այս ի վերայ մեր. ասա՛ դու մեզ պատճառս վնասուն. եթէ օրէ՞նքն մեր պատճառք իցեն անվաստակ լինելոյ առաջի քո»: Իսկ չարադևն չի ամենայն նենգութեամբ՝ զերես ի մի կայս դարձուցեալ և ասէ. «Վնա՛ս համարիմ ընդունել ի գանձ արքունի զհարկս աշխարհին ձերոյ և անօ-գուտ՝ զքաջութիւն արութեան ձերոյ. քանզի տգիտաբար մոլորեալ էք ճշմարիտ օրի-նացս մերոց, և զաստուածս անաշրգէք, և զկրակ սպանանէք, և զջուրս պղծէք, և ըզ-մեռեալս պղծէք, և զմեռեալս ի հող թաղելով զերկիր ապականէք: Տեսանեմ զձեզ իբրև՛ զխաշինս ցրուեալս և վայրատեալս յանապատի, և յոյժ զեղջ է մտոց իմոց, թէ գուցէ աստուածքն բարկացեալ վասն ձեր՝ ի մէնջ վրէժս առնուցուն: Այլ դուք եթէ կամիք կեալ և կեցուցանել զանձինս ձեր և մեծարանօք անդրէն յուղարկիլ, զոր ասացի՝ վաղիւ վաղվաղակի կատարեցէ՛ք»: Յայնժամ երանելի նախարարքն առ հասարակ զձայնս իւրեանց բարձին և ասեն յանդիման ամենե՛ցուն. «Մի՛ դու, արքա՛յ, և մի՛ զայդ այլ ևս առ մեզ ասեր. քանզի՛ ոչ է եկեղեցի շինուած մարդոյ, և ոչ տուրք արեգական, որպէս դուգ այլ ընդ այլոյ կարծես, թէ ասուած իցէ. ոչ միայն զի աստուած չէ, այլ և կենդանի չէ: Այլ եկեղեցի՛ք ոչ են պարգևք թագաւորեաց, և ոչ արուեստ ճարտարութեանց, և ոչ գիւտ իմաստանոց, և ոչ աւար քաջութեանց զինուորեաց, և ոչ պատիր խաբէութիւնք դիւաց. Նա՛ և բնաւ իսկ ամենևին, զինչ և ասացիս յերկրաւորացս կամ ի վեհից կամ ի վատթարաց, բնաւ ուրեք եկեղեցի ի նոցանէ ոչ գտցի: Այլ շնորհք են մեծին Աստուծոյ, ոչ միում ումեք ի մարդկանէ տուեալ. այլ ամենայն բանաւոր ազգաց, որք վիճակեալք են ի բնակութիւն ի ներքոյ արեգականս: Հիմունք նորա եղեալ են ի վերայ հաստատուն վիմի. ոչ ներքինք շարժել կարեն, և ոչ վերինք դրդուեցուցանել: Եւ զոր երկինք և երկիր ոչ դողացուցանէ՝ մի՛ ոք ի մարդկանէ խրոխտացի յաղթել նմա: Հա՛պա, որով օրինակաւ զինչ կամիս առնել՝ կատարեա՛. պատրաստ եմք ամե-նեքեան առ ամենայն մեքենայս հարուածոցն տանտանաց, զոր սպառնացար. ոի միայն ի չարչարել, այլ և ի մեռանել: Եւ եթէ դարձեալ ևս զնոյն բանս հարցանես, ի միոջէ լուիցես առաւել քան զդոյն պատասխանի»: Յայնժամ դառնացեալ քան զլեղի թագաւորն՝ փլուզանէր անդէն ի փորին գծով կամաւոր մաղձոյն իւրոյ, և ընդ քիթսն և ընդ բերանն առ հասարակ գոլորշի ջերմախառն ելանէր, իբրև ի սաստիկ հնոցէ ծուխ թանձրացեալ: Եւ առ չհանդուրժել սրտին իւրոյ՝ կոտորէր զզօրութիւնս մարմնոյն և ծակոտէր զբազմամթեր աման խորհրդոցն, ցրուէր և վատնէր զամենայն խորհումն նենգութեան: Եւ զոր ոչ երբէք կամէր իւրոց սիրելեացն յայտնել՝ ակամայ առաջի ծառայիցն Քրիստոսի մերկա-նայր և դնէր զամենայն կարգաւ: Երեքկնէր և չորեքկնէր զանսուտ երդումն յարեգակն և ասէր այսպէս «Ոչ կարէք աւերել զանխաբ ամուրս իմ, և ոչ որում ցանկացեալդ էք՝ վաղվաղակի տամ գտանել ձեզ. այլ զամենեսեան զձեզ և որ ի գնդիս են՝ չարաչար կապանօք ի Սագաս-տան տամ անցուցանել ընդ անճանապարհ տեղիս, որ և բազումք ի բերդս ամուրս և ի բանդս անելս: Եւ ի ձեր աշխարհն առաքեցիս զօրս անթիւս հանդերձ փղօք և զկին և զորդիս ի Խուժաստան տամ խաղացուցանել. և զեկեղեցիս և զոր անուանէք վկա-յարանս՝ քակեցից, քանդեցից և յապականութիւն դարձուցից. և եթէ ոք ընդդէմ դար-ձեալ գտցի՝ կոխան եղեալ գազանաց անողորմ մեռանիցի: Եւ զամենայն ասացեալս արարից և կատարեցից առ մանացորդս աշխարհին»: Եւ վաղվաղակի հրամայէր զպատուական նախարարսն հանել մեծաւ անար-գանօք յերեսաց իւրոց և զգուշութեամբ, հրաման տուեալ դահճապետին, առանց կապանաց իւաքանչիւր վանս պահել: Եւ ինքն զառացեալ անօրէն դառնայր, ան-մխիթար տրտմութեամբ յօթևանսն անկանէր: ԵՐՐՈՐԴ ՅԵՂԱՆԱԿ ՎԱՍՆ ՄԻԱԲԱՆՈՒԹԵԱՆ ՍՈՒՐԲ ՈՒԽՏԻՆ ԵԿԵՂԵՑՒՈՅ 1 Յայնմ ժամանակի քահանայքն, որ անդէն ի զօրուն էին, առ չժուժալ սրտիցն բարկութեան՝ քակեալ որոշեցան ի նախարարացն և յամենայն բազմութենէն և զմի ոմն դեսպան ձիով առաքեցին փութապէս յաշխարհն Հայոց: Գոյժ ի բերան առեալ և զօձիս պատառեալ, հասեալ ի ժողովս եպիսկոպոսցն, մեծապէս յրտասուս հարեալ, կայր և պատմէր զամենայն անցս չարչարանացն. այլ ոչ յայնէր նոցա զծածկութիւն խորհրդոցն: Յայնմ ժամանակի սփռեցան եպիսկոպոսքն յիւրաքանչիւր իշխանութիւնս և առաքեցին զքորեպիսկոպոսս ի գեօղս և յագարակս և ի բազում ամուրս լեռնային գաւառացն: Դրդեցին, ժողովեցին զբազմութիւն արանց և կանանց, շինականաց և ազատաց, զքահանայից և զմենակեցաց. խրատ եգին, պնդեցին և արարին զամենես-եան զինոււորս Քրիստոսի: Եւ յառաջին բան խորհրդին այս հաստատեցաւ. «Ձեռն եղբօր հարազատի ի մերձաւոր իւր լիցի, որ անցեալ իցէ ըստ ուխտ պատուիրանին Աստուծոյ. և մի՛ խնայ-եսցէ հայր յորդի, և մի՛ ակն առնուցու որդի հօր պատուոյն: Կին կռուեսցի ընդ առն ամուսնոյ, և ծառայ դարձցի ընդդէմ տեառն իւրոյ: Օրէնք աստուածային կացցեն թագաւոր ի վերայ ամենայնի, և ի նմին օրինաց ընկալցին յանցաւորք զպատիժս գաս. պարտութեան»: Եւ իբրև այս այսպէս հաստատեցաւ, կազմեցաւ, երևեցան ամենեքեան զին-եալք և սաղաւրտեալք, սուր ընդ մէջ և վահան ի ձեռին՝ ոչ միայն արանց քաջաց, այլ և կանանց առնականանց: 2 Իսկ գունդն Հայոց ամենայն օգնականօք հանդերձ և մոգացն բազմութեամբ՝ յամսեանն չորրորդի եկին, հասին յաշխարհն Հայոց. ի գիւղաքաղաք մի մեծ, որում անուն էր Անգղ: Բանակեցան, բոլորեցան, զետեղեցան, և յամենայն կողմանց անդր ժողովեցան, և էին անթիւ բազմութիւն: Եւ եղև յետ աւուրց քսան և հնգից, մոգպետն ինքն մոգօքն հանդերձ հասանէր մեծաւ զօրութեամբ՝ քակել զդրունս եկեղեցւոյն յաւուր միաշաբաթուն. զփորձ առ-նուլ կամէր զառաջարկութեան գործոյն: Իսկ սուրբ Ղևոնդ երէց միաբանութեամբ առաջին խորհրդակցօքն և բազում ուխտիւ ի տեղւոջ անդ, պատրաստական դիպեցաւ, ոչ ետ թոյլ: Թէպէտ և ոչ էր տեղեկագոյն մտաց ամենեցուն նախարարացն և ոչ զօրութեան ուժոյ մոգպետին, ոչ ինչ եկաց, մնաց ամենայն եպիսկոպոսացն և ոչ առ սակաւ մի համբեր անօրէն իշխանին թողացուցանել. այլ բազում աղմուկ աղա-ղակի զօրացն և մոգաց հասուցանէր: Քանզի վիրգս ի ձեռն առեալ՝ զկառափունս մոգացն և մոգպետին ջարդեցին. փախստական յիւրաքանչիւր վանս արկանէին, և ինքեանք զպաշտօնն բարձրացուցեալ յեկեղեցւոջն՝ զտէրունական կանոնն կատարէ-ին, մինչև յերեկոյն միաշաբաթին անդադար լինելով: Եւ յետ այսր տագնապի խռովութեան՝ յամենայն կողմանց յաշխարհէն Հայոց բազմութիւն արանց և կանանց ի տեղին հասանէին: Եւ անդ էր տեսանել զմեծ աղէտ տարակուսին. ոմանք զգերարտօսր արձակելով իբր յաղբերականց հոսէին յաչաց իւրեանց, այլք բարձրաճիչ աղաղակաւ իբր այն թէ զերկինս դողացուցանէին, իսկ կէսքն խիզախելով և ի զէնս ընթանալով՝ զմահ քան զկեանս ընտրէին: Իսկ ոմանք ի սուրբ ուխտէ եկեղեցւոյն՝ զաւետարանն ի ձեռն առեալ՝ աղօթիւք առ Աստուած կար-դային, և այլք ըղձանային զպատառումն երկրին, զի անձանց լիցի գերեզման: Եւ այսպէս շտապ տագնապի ի վերայ մոգպետին հասուցանէին: Բազում անգամ աղա-չէր զօգնականն իւր, զի ի մահուանէ կարասցեն զնա ապրեցուցանել և ողջանգամ անդէն յարքունիս հասուցանել: Այլ վասն գործոյն, յոր եկեալն էր, ստիպէր զնոսա և ասէր. «Թող գրեմ և ցու-ցանեմ մեծ թագւորին, զի ի բաց թողացուցանէ զայսպիսի իրաց առաջարկութիւն. զի եթէ և ինքեանք աստուածքն եկեսցեն յօգնութիւն, չէ հնար օրինացս մոգութեան ի Հայս առնուլ զհաստատութիւն, որպէս զփորձ առի զմիաբանութեան ուխտին եկե-ցեցւոյ: Զի թէ էին զօրք աշխարհիս մոգք, ոչ ինչ խնայէին սոքա ի նոսա սատակ-մամբ՝ ոչ միայն զարտաքինսն, այլ և յեղբարս և յորդիս և յամենայն մերձաւորս իւր-եանց, նաև ոչ յանձինս իւրեանց: Մարդք, որ ոչ ի կապանաց զանգիտեն, և ոչ ի տան-տանաց երկնչին, և ոչ ի ստացուածոց պատկառին, և որ յետին չար է քան զամենայն չարիս՝ զմահ քան զկեանս ընտրեն, ո՞վ է որ կարէ նոցա դիմակաց լինել»: 3 Եւ անդէն հրոս հանեալ ի Սիւնեաց աշխարհէն՝ զիւր գունդն ստուարացոյց ի թիկունս օգնականութեան մոգաց և մոգպետին: եւ ապա սկսաւ ասել. «Աղէ՛ դու ան-գամ մի հրովարտակ ի Դուռն տուր վասն այրուձիոյն, որ յԱղուանսն է տասն հազար, զի ի ձմերոց ի Հայսս եկեսցեն. և յորժամ զնոսա ի ձեռին ունիցիմք, չիք ոք, որ եղծա-նել կարէ զհրամանն արքունի»: Պատասխանի ետ մոգպետն և ասէ զմարզպանն. «Այդ խորհուրդ դարձեալ իմոց բանիցս ընդդէմ է. քանզի մեք յորժամ բռնութեամբ կռուեցուք ընդ աշխարհ-իս, աշխարհս ի բաց քանդի, և մեք ի պատուհասէ չապրիմք, անձանց վնաս, և արքւնի մեծապէս զեան»: Եւ ոչ ինչ կամեցաւ ամենևին ունկն դնել նմա մարզպանն, զի սրտի մտօք կալ-եալ էր զպարսկական օրէնսն: Սկսաւ այնուհետև պատրել, զոմանս կարասեաւ և զոմանս ողոքական բանիւք. զռամիկն ամենայն՝ ահեղ բանիւք սպառնացեալ սրտաթափ առնէր: Հանապազորդ առատացոյց զռոճիկսն տաճարին և յերկարէր զնուագսն ուրախութեան, մաշելով զերկայնութիւն գիշերացն յերգս արբեցութեան և ի կաքաւս լկտութեան քաղցրացուցանէր ոմանց զկարգս երաժշտական և զերգս հեթանոսականս. մեծապէս գովութիւն մատուցանէր օրինաց թագաւորին: Բերեալ էր և յարքունստ բազմութիւն կարասւոյ և միում միում կաշառ գաղտ խթէր ի պատճառս պարգևի և պատուոյ. և բազում նենգութեամբ զանմեղ մարդիկ հրապու-րէր և յինքն արկանէր: Սկսաւ բաշխել մոգս ի տունս նախարարացն և մեծամեծ ռոճիկս կարգել, զոհել պատրուճակս և բռնաբար կնքաւոր մարդկանն տալ ուտել միզ յազածոյ և երկիր պագանել արեգականն: Իբրև սկսաւ բազմանալ ընդ ամենայն աշխարհն այնպիսի պղծագործ խառնակութիւն, յանդգնեցան և ևս կանայք փշտիպանացն յաւուր կիւրակէի անցուցանել զճրագունս եկեղեցւոյն և պատառել զհանդերձս հաւատաւոր կանանցն: 4 Զայս գուժկան աղմկի իբրև տեսին միաբան սուրբ եպիսկոպոսունքն, զաւե-տարանն ի ձեռն առեալ հասին և անկան առանց հարցանելոյ ի վանս սպարապետին, ուր ժողովեալ էին զօրքն Հայոց: Համբարձին զձայնս իւրեանց և ասեն. «Աղաչեմք զձեզ զամենեսեան սուրբ աւետարանաւս. եթէ ձերով խորհրդիւ գործէ զայն անօրէնութեան չարիս մարզպանն և մոգպետն, նախ զմեր պարանոցս հատէք, և ապա յեկեղեցին ձեռնարկեցէք: Ապա թէ առանց ձեր կամաց նոքա զայն չարն գործեն, ա՛յսօր խնդրեսցի վրէժդ այդ ի նոցանէ: Իսկ ուրք էին ի ներքս ի վանս սպարապետին՝ յոտն կացին, միաբան համբար-ձին զձայնս իւրեանց առ Աստուած և ասեն. «Դու Տէ՛ր սրտագէտ ամենեցուն, ոչ ինչ պիտի քեզ վկայութիւն ի մարդկանէ. եթէ խոտորեալ իցեմք ի քէն սրտի մտօք, զայն դու ինքնին քաջ գիտես. այսօր իսկ դատեա՛ զմեզ ըստ մեղաց մերոց: Ապա եթէ հաս-տատուն կամք յուխտի սուրբ աւետարանիս, դու Տէ՛ր, լեր մեր օգնական այսօր և տուր զթշնամիսն ճշմարտութեան ի ձեռս մեր, զի արասցուք ընդ նոսա ըստ կամաց քոց սրբոց»: Զայս իբրև ասացին ամենեքեան զգլուխ զգետնի հարկանէին, և ողջունեցան յաւետարանէն և յեպիսկոպոսացն: Իսկ մի ոմն ի նախարարացն, որ անդր դիպեցաւ, էր ի նոցա խորհրդի և ոչ միաբանեաց ընդ նոսա ի մեծ վկայութիւնն. և անդէն առ ժամայն ի նոցունց ի տեղւոջն քարկոծեցաւ, և ահ մեծ անկաւ ի վերայ ամենեցուն: Յայնժամ մենեքեան ի նախանձ բարկութեան բրդեցան, մինչև ամենայն տեսողացն երիկամունքն դողային, որք առ ոչ ինչ համարեցան զպարգևս արքունի և առ ոտն հարին զհրամանս ահագինս: Ընթացան վաղվաղակի ի զէնս իւրեանց, վառեցան, կազմեցան զգիշերն ամենայն և ընդ ծագել արեգականն զգունդն յերիս մասունս բաժանեալ՝ ի բանակն արկանէին: Գունդն առաջին յարևելից կուսէ, և գունդն երկրորդ յարևմտից կողմանէ և գունդն երրորդ ի հիւսիսոյ կողմանէ, շուրջա-նակի ի մէջ առեալ փակեցին զբազմութիւն բանակին. և զբազումս կոտորեցին և զևս բազմագոյնս կապեցին զերևելի մարդիկ և արկին ի բերդս ամուրս ընդ իւրեանց իշխանութեամբ: Եւ զառ և զապուռ, զաւար բանակին ի մի վայր ժողովեալ՝ պահէին իբր հրամանաւ արքունի: Իսկ մարզպանն ձերբակալ արարեալ, և միաբանէր ընդ նոսա և երդմամբ՝ հաստատուն կալ յուխտին, զղջանայր զառաջին քակումն ի նոցանէ: անկանէր ապաշխարութեամբ յոտս սուրբ եպիսկոպոսացն և աղաչէր խաղապատելով, զի մի՛ մերժեալ ընկեսցի առ ի նոցանէ: Կրկնէր և երեքկնէր զանսուտ երդումն առաջի բազ-մութեանն ի սուրբ աւետարանն. գրէր և կնքէր զերդումն և կապէր զաւետարանէն. և աղաչէր, զի յԱստուծոյ խնդրեացի վրէժխնդրութիւնն, և մի՛ նոքա մարկաբար սատակեսցեն զնա: Իսկ նոքա թէպէտ և հաստատեալ գիտէին զնենգութիւն կեղծա-ւորութեանն նորա, և եթէ խաբէութեամբ դառնայ անդրէն ի հին մոլորութիւնն,-ոչ ինչ փոյթ առնէին ձեռն արկանել ի նա վասն առաջին յանցանացն, այլ սուրբ աւետարանին թողին ի դատապարտութիւն: Իսկ որք եկեալ էին յաւարի առնուլ զսուրբ գանձն եկեղեցւոյն, ակամայ եդին զանձինս և զաւար իւրեանց առաջի սուրբ եպիսկոպոսացն և ամենայն զօրացն. և եղծեալ ապականեցաւ հրաման թագաւորին: Եւ յաջողեալք զօրութեամբն Աստու-ծոյ՝ աղաղակէին և ասէին գոհանալով արք և կանայք և ամենայն ռամիկ բազմու-թիւնն. «Պատրաստ եմք ի հալածանս և ի մահ և յամենայն նեղութիւնս և ի չարչա-րանս վասն սուրբ եկեղեցեաց, զոր աւանդեցին հարքն մեր առաջինք»: Ոչ երբէք այնուհետև առաւել տէրն քան զծառայ, և ոչ ազատ փափակացեալ քան զգեղջուկ վշտացեալ, և ոչ ոք քան զոք նուազեալ յարութենէ: Մի սիրտ յօժարու-թեան ամենեցուն արանց և կանանց, ծերոց և տղայոց և ամենայն միաբանելոց ի Քրիստոս: Քանզի առ հասարակ զմի զինուորութիւնն զինուորեացն, և զմի ագան զրահ հաւատոց պատուիրանին Քրիստոսի. միով գօտեաւ ճշմարտութեան պնդեցին զմէջս արք և կանայք: Ընկեցեալ կայր այնուհետև ոսկի, և ոչ ոք առնոյր իւր առանձինն արծաթ, և արհամարհեալ առանց ագահութեան, անարգեալ պատուական հանդերձք առ ի զարդս մեծարանց: Նա՛ իւրաքանչիւր ստացուածք ոչ ինչ համարէին յաչս իւրեանց ստացողին: Տեսանէին զանձինս իւրեանց իբրև զմեռեալ դիակունս, և զիւրաքանչիւր գերեզմանս ինքեանք փորէին, և կեանք իւրեանց ի մահ համարեալ էին, և մահ իւր-եանց անշուշտ կեանք: Բայց այս բարբառ ստէպ ստէպ ընթանայր. «Քաջութեամբ միայն մեռցուք, զանուն և զոգիս և եթ ժառանգեսցուք, զի կենդանի իցէ զմեզ Քրիստոս, որու դիւրին է միւս անգամ նորոգել զմեզ ի հոգոյ և զամենայն զհառաջագոյն զննջցեալսն, և հատուցանել իւրաքանչիւր ըստ գործս իւրեանց»: Յայնմ ժամանակի դարձեալ յարձակեցան ի վերայ բերդիցն և աւանաց, զոր ունէին Պարսիկքն ի տեղիս-տեղիս, յամրոցս աշխարհին. տապալէին, քանդէին ըզ-բնակութիւնս նոցա: Առաջին զմեծն Արտաշատ հանդերձ աւանօք իւրովք. և առնուին զանմատոյց ամուրսն՝ զԳառնի քաղաքն, զԱնին, զԱրտագերս և զաւանս իւրեանց. զԵրկայնորդսն և զԱրհնին և զաւանս իւրեանց. զԲարձրաբուղն, զԽորա-նիստն, զԾխանիստն, զանկասկածելի Ողականն և ընդ նոսա և զաւանս իւրեանց. զԱրփանեալն, զՎանն աւան, ընդ նմին և զաւանսն իւր. զԳռեալն և զԿապոյտն, զՈրոտն և զՎասակաշատն: Զամենեսին զայս իւրաքանչիւր գեղիւք և ագարակօք, զօրոք և զօրագլխօք ի նմին ամ ի առեալ տապալեցին և ի գերութիւն վարեցին զարս և զկանայս ընչիւք և ստացուածովք, հանդերձ պատուական գանձիւք և նոցին սպասուք: Տապալէին, քանդէին զշինուածս նոցա և այրէին, կիզուին զտունս պաշտօնարկի և պաշտաման կրակի: Սրբէին զպղծութիւն կռապաշտութեանցն և առնուին զկահ և զկազմածս ատրուշանացն, բերէին և դնէին ի սուրբ եկեղեծւոջն և ի ձեռն սուրբ քահանայիցն նուիրէին ի սպաս տէրունական սեղանոյն: Եւ փոխանակ սնոտի պաշտամանցն, զոր տապալեցին յամենայն տեղիս հեթանոսացն, զփրկական խաչն Քրիստոսի կանգ-նէին, զամենասուրբ սեղանն ուղղէին և զկենդանարար խորհուրդն կատարէին սըր-բութեամբ. պաշտօնեայս և քահանայս ի տեղւոջն կացուցանէին: Յուսով հաստատ-եալ խնդայր ամենայն երկիրն առհասարակ : 5 Իսկ իբրև զայս կատարեցին և արարին իւրեանց մեծապէս հաստատութիւն և դեռ անդէն ի տեղւոջն զետեղեալ էին խաղաղութեամբ, գուժկան հասնէր յաշխարհէն Հայոց, զճակատ հարեալ և զօձիս պատառեալ վասն ապստամբին Վասակայ. «Յետս կացեալ ուխտէն քրիստոնէութեան և աւերեալ զբազում տեղիս Հայոց աշխարհին, մանաւանդ զձմերոցս արքունի, որ կայանք զօրացն էին, զԳառնին և զԵրամայիս և զԴրասխանակերտն՝ զՄեծ Դաստակերտն, զՎարդանաշատն և զամուրն Օշական, զՓառախոտն, զԱարդեանսն, զՑոլակերտն աւան և զբերդն Արմաւրի, զԿուաշն աւան, զԱռուճն, զԱշնակն և զամենայն ոտն Արագածու, և զնահանգն Արտաշատու և զԱրտաշատն ինքնին գլխովին, և զամենայն գիւղս և զաւանս, որ շուրջ զնովաւ էին. առեալ, աւերեալ և հրձիգ արարեալ, և զամենեցուն ձեր զընտանիս փախուցեալ, մերժեալ յիւրաքանչիւր բնակութենէ: Ձեռն արկեալ և ի սուրբ եկեղեցիսն, տարեալ և զսուրբ սպաս եկեղեցւոյն սեղանոյ. գերի վարեալ զընտանիս քահանայից և զնոսին կապեալ և եդեալ ի բանդի. և ինքն սփռեալ, տարածեալ ասպատակաւ աւերէ զերկիրն ամենայն: Եւ գունդն, որ էր ի կողմանս Ատրպատականի, ոչ ժամանեաց ձեռն տալ ի միջոց աշխարհին: Եւ զօրքն, որ անդ մնացեալ էին խոյս տւեալ յանօրի-նէն՝ մերժեցան յեզր աշխարհին և դեռ պահեն ընդ ձեզ զուխտ միաբանութեան սիրոյն Քրիստոսի: Բայց այն որ ընդ նմայն էին՝ են ոմանք որ փախեան յիւրաքան-չիւր տեղիս, և բազումք այն են, որ զհետ մոլորեցան նորա ամբարշտութեանն»: Չու արարեալ ի տեղւոջէ անտի՝ դառնալ անդրէն յաշխարհն Հայոց մեծաւ ստիպով և բազում աւարաւ և անչափ մեծութեամբ. և անտրտում ուրախութեամաբ երգս ի բերան առեալ և ասէին ձայնիւ. «Խոստովան եղերուք Տեառն, զի բարի է, զի յաւիտեան է ողորմութիւն նորա. ո՞ եհար զազգս մեծամեծս և սպան զիշխանս հզօրս, զի բարի է, զի յաւիտեան է ողորմութիւն նորա»: Եւ զայս սաղմոս երգելով մինչև ի վախճան՝ կատարեալ աղօթիւք փառատրութիւն սուրբ Երրորդութեանն մատուցաէին, անդ յանձանէր, ածէր զօրավարն զկաց և մնաց զօրականին՝ առաջա-պահօք և վերջապահօք, կողմապահօք ողջ և առողջ հասուցեալ յաւուրս երեսուն մերձ ի սահմանս հայրենի աշխարհին: Ազդ եղև ուրացեալն Վասակայ և իշխանացն, որ ընդ նմա էին, քաջութիւն նահատակութեան գնդին Վարդանայ յաշխարհին Աղուանից և միաբանութիւնն ևս Հոնաց: Մինչչև յանդիման եղեալ էին միմեանց, զգիշեր մի օգնական գտեալ նորա՝ փախստեայ և անկանէր յամուրս իւրոյ աշխարհին: Եւ այնպէս տագնապաւ մերժե-ցաւ զգերի և զաւարն, զոր առեալ էր յԱյրարտ գաւառէ, ակամայ զիւրն ևս ի վերայ եթող և փախեաւ: Եւ քանզի ժամանակ ձմերայնւոյ հասեալ էր, և զռօճիկս՝ թշնամեաց գնդին հարեալ էր, ոչ կարէր զմիով տեղեաւ համագունդ զզօրսն դարմանել. այլ սփռէր, տարածանէր ընդ գաւառս գաւառս աշխարհին առ ի հանգիստ ձմերոցի: Պատուէր հրամանի տայր պատրաստական լինել կազմութեամբ առ ժամանակ գարանոյն: Եւ զսակաւս ի գնդէն յաւագ նախարարացն գործակից իւր թողեալ, բռնանայր ի վերայ՝ ունելով զթագաւորանիստ տեղիսն: Եւ գունդս գունդս արձակէր յաշխարհն Սիւնեաց, առնոյր և աւերէր զբազում գաւառս. և այնպէս ի նեղ արկանէր զնա և զ ամենայ զօրսն, որ ընդ նմա էին, զի զէշս և զձիս մեռելոտիս առ սովոյն վտանգի անխտիր ուտէին: Եւ բազում հարուածս հա-սուցանէին ի վերայ ուրացելոցն, մինչև ժողով սուրբ եպիսկոպոսացն և ամենայն ուխտ քահանայութեանն դառնապէս արտասուս իջուցանէին ի վերայ չարաչար վշտացելոցն, որ բոկ և հետի վարէին զարս և զկանայս փափկասունս. և բազում տղայք զքարի հարեալ ընկեցան յանցս ճանապարհաց: ՉՈՐՐՈՐԴ ՅԵՂԱՆԱԿ ԵՐԿՊԱՌԱԿՈՒԹԻՒՆ ԲԱԺԱՆԵԼՈՑՆ Ի ՍՈՒՐԲ ՈՒԽՏէՆ Այս անօրէն Միհրներսեհ, քանզի յառաջագուն ստուգեալ գիտէր զամբար-ըշտութեան Վասակայ, և յայնմ ժամանակի ևս յղէր և կոչէր զնա առ ինքն: Որպէս նորա իսկ յառաջագոյն զատեալ և որոշեալ էր ի միաբանութենէն Հայոց: Եկն և յանդիման եղև. և ստուգէր զիւր հաւատարմութիւնն և զՀայոց անիրաւ ապստամ-բութիւնն: Յաւել և պատմաց ևս առաւելաբանութեամբ՝ զոր ինչ ոչ էր գործեալ Հայոց, և կամէր ընտանեբար ընդ միտ մտանել անօրինին: Բայց նա թէպէտ և ի ներքոյ յոյժ դսրովէր զնա, այլ արտաքին դիմօք մեծար-եաց և եդ առաջի նորա զմեծամեծ պարգևս երկրաւորս: Եւ խոստացաւ նմա իշխա-նութիւն աւելի քան զոր ունէրն, և հայեցոյց զնա ի կարծիս սնոտիս, որ ի վեր էր քան զիւր տէրութիւնն. իբր թէ անկ իցէ նմա հասանել մինչ ի թագւորական վիճակն. բայց միայն հնարս իրացն խնդրեսցէ, թէ ո՛րպէս քակտեսցի միաբանութիւն ուխտին Հայոց, և թագաւորին կամքն կատարեսցին յաշխարհին: Եւ իբրև յանձն էառ զամենայն ինչ՝ երթալ զկնի կամաց նորա, գիտաց և ծերն դառնացեալ, եթէ թմրեալ և ցնորեալ և քակեալ է ի հաստատութենէ միաբանելոցն. յոյժ մխիթարեցաւ ի միտս իւր տրտմեալս և ած զմտաւ, թէ և զամենեսեան այսպէս կարիցեմք որսալ յանգիւտ կորուստն: եւ իւրոյ հնարագիտութեանն տայր զանիմաս-տութիւն առնն. և այնմ ոչ էր տեղեակ, թէ նա իւրովի զիւր անձն զատեալ և որոշեալ է ի սուրբ եկեղեցւոյն, հեռացեալ և օտարացեալ ի սիրոյն Քրիստոսի: Ձեռն արկ կամակորութեամբ և եմուտ յորդեգրութիւն դիւապաշտութեանն և եղև աման չարին, և ելից զնա սատանայ ամենայն խորամանկութեամբ: Ի ձեռն էառ իբրև զվահան, և ագաւ զնա իբրև զզրահս, և եղև իբր զինուոր կատարեալ կամաց նորա: Մարտեաւ հնարիւք ընդ իմաստունս և յոյժ խորագիտութեամբ ընդ գիտունս, յայտնի ընդ անմեղս և ի ծածուկ ընդ խորհրդականս. ձեռն էարկ և եհան զբազումս ի գնդէն Քրիստոսի և խառնեաց ի գունդս դիւաց: Եւ ի բազում յայլ տեղիս գողաբար սողեցաւ և եմուտ իբրև զօձ ի մէջ ամրացելոցն. և խրամ հատեալ յափըշ-տակեաց և էառ և եհան յայտնութեամբ զբազումս յազատաց և զբազմագոյնս ի շինականաց և զայլ ոմանս յանուանեալ քահանայից: Եւ ժողովեաց զամենայն գայթակղութիւն և արար գունդ զօրաց բազմաց. գրեաց և եցոյց զբազումս ի նոցանէ յականէ յանուանէ մեծ հազարապետին, և զիւր քաջութիւն արութեանն, մեծապէս պարծելով՝ որպէս աշակերտեաց մոլորութիւն խաբէութեան, և բաժանեալս և երկցեղս երևեցոյց զզօրսն Հայոց: Եւ իբրև այս ամենայն չարիք յաջողեցան նմա, քակեաց և զմիաբանութիւն աշխարհին Վրաց ի Հայոց և Աղուանիցն ոչ ետ յառաջ խաղալ. և զաշխարհն Աղձնեաց ըստ նմին իսկ օրինակի յետս կալաւ: Գրեաց հրովարտակ և աշխարհին Յունաց, ցուցանելով նոցա այլ ընդ այլոյ ստութեամբ, առ այր մի, որոյ Վասակ անուն էր, յայնց Մամիկոնենից, որ կան ի ծառայութեան Յունաց: Եւ ի թշնամութեան ժամա-նակին այրն այն սպարապետ էր ստորին Հայոց և հաւատարիմ զօրացն Հոռոմոց ի սահմանին Պարսից և արտաքոյ էր օրինացն Աստուծոյ գործովք իւրովք: Եգիտ այս Վասակ զայն Վասակ իւր գործակից ի մեծամեծ չարիսն, յոր միաբանեցին երկոքեանն: Գրէր նա և ցուցանէր հանապազորդ, իբր թէ ամենայն Հայք զկնի իւր միաբա-նեցին: Եւ զնոյն գիր մեծաւ զգուշութեամբ ներքին Վասակն տայր տանէր ի թագա-ւորանիստ քաղաքն կայսեր. մինչև զսուրբ եպիսկոպոսացն զմիտս ևս ուծացոյց ի նոցանէ և զամենայն զօրսն Յունաց յերկբայս արար յուխտէն: Սոյնպէս առնէր և ընդ ամենայն կողմանս ամրականաց աշխարհին, ի Տմորի-սըն և ի Կորդիսն, յԱրցախ և յԱղուանսն, ի Վիրս և յաշխարհն Խաղտեաց. յղէր, պնդէր, զի ասպնջականութեան ոք արժանի մի արասցէ: Եւ ըստ մեծի չարութեան նորա առաւել ևս ժամանակն եբեր նմա զհաջողու-թիւն իրացն զի ամենևին արտաքուստ օգնական ոք ոչ գտաւ գնդին Հայոց, բայց յայնց Հոնաց, որոց բանս եղեալ էր: Սակայն և վասն նոցա կուտեաց զբազում այրու-ձին Արեաց, արգել և փակեաց զդրունս ելի նոցա. քանզի ոչ տայր դադար ամենևին թագաւորին Պարսից, այլ յղէր և կոչէր զգւնդս բազումս ի պահակն Ճրայ: Զայս ամենայն իբրև արար և կատարեաց ըստ հրամանի թագաւորին, օր ըստ օրէ գրէր և ցուցանէր մեծ հազարապետին Պարսից, որ ղօղեալ և թաքուցեալ էր ի քաղաքն Փայտակարան: Համարձակեցաւ այնուհետև և նա ցուցանել զինքն բազում ազգաց. է՛ր որոց ահ արկանէր, և է՛ր որոց սիրով պարգևս բաշխէր: Կոչէր առ ինքն զՎասակ և որք և որք ընդ նմա իշխանքն ամենեքեան, բազում պարգևս շնորհէր նոցա յարքունուստ և զօրացն, որ ի նորա բանի էին: Տարեալ էր զառաջեաւ և զու-րացեալ երիցունսն. ցուդանէր, հաստատէր և յայտ առնէր, եթէ սոքօք որսացայց զնոսա՝ քակտել ի միաբան ուխտէն: Իսկ հազարապետն իբրև զայն լսէր, յոյժ շնորհակալ լինէր երիցանցն և յոյս առաջի դնէր նոցա. «Եթէ լիցի մեր յաղթութիւնդ, զայլոց քահանայիցս կեանս դոցա շնորհեցից և զմեծ վաստակ դոցա ցուցից թագաւորին»: Եւ այսպէս չարիս իբրև ետես ի նմա Միհրներսեհ, քան յանձն իւր՝ առաւել ի նա էր յուսացեալ: Հարցանէր և ստուգէր, թէ քանի այր կայ ի Հայոց աշխարհին ի գնդին Վարդանայ ընդ ամենայն բազմութիւնն: Իբրև լուաւ ի նմանէ, թէ աւելի քան զվաթսուն հազար են, խնդրէր ևս տեղեկութիւն վասն իւրաքանչիւր անձին քաջու-թեան, և կամ քանի՝ այն որ մերկ առանց զինու աղեղնաւորք իցեն. սոյնպէս և վասն վահանաւոր հետևակացն: Եւ իբրև զայս ամենայն տեղեկացաւ ի նմանէ, կոչէր զամենայն զօրագլխեանն պատուէր հրամանի տայր ամենեցուն յանդիման նորա, զի խրատու նորա լուիցեն ամենեքեան: Եւ զամենայն զօրսն զօրագլխօքն հանդերձ յանձն առնէր առն միում յաւագացն, որում անուն է Մուշկան Նիսալաւուրտ: Եւ ինքն խաղայր, անդրէն գնայր յերկիրն արևելից. և յանդիման եղեալ մեծի թագաւորին՝ պատմէր զամենայն անցս իրացն. զիւր հնարաւոր իմաստութիւնն և զՎասակայ խաբեբայ պատրանս հայթայ-թանացն, որպէս զառաջինն զիւր զամբարշտութիւնն կամեցաւ ծածկել այնու, զի քակեալ երկպառակեաց զգունդն հայոց: Իբրև լուաւ զայս ամենայն թագաւորն ի բե-րանոյ մեծ հազարապետին, դառնացաւ յանձն իւր և ասէ անսուտ երդմամբ. «Եթէ ապրեսցի անօրէնն այն ի մեծ պատերազմէն, մեծաւ անարգանօք տամ ըմպել նմա զբաժակն դառնութեան մահու»: ՀԻՆԳԵՐՈՐԴ ՅԵՂԱՆԱԿ ՅԱՐՁԱԿՈՒՄՆ ԱՐԵՒԵԼԵԱՅՑ 1 Մեծ է սէրն Աստուծոյ քան զամենայն մեծութիւն երկրաւոր և այնպէս աներ-կիւղս առնէ զմարդիկ՝ իբրև զանմարմին զօրս հրեշտակաց, որպէս անդստին ի սկզբանէ է տեսանել զբազումս բազում անգամ ի բազում տեղիս: Մարդիկ, որ սիրովն Աստուծոյ իբրև զինու վառեալք էին, ոչ ինչ խնայեցին զանգիտելով իբրև զանարի, գոլով վատասիրտք, կամ ի մահ անձանց, կամ յափշտակութիւն ընչից, կամ ի խող-խողումն սիրելեաց, կամ ի գերութիւն ընտանեաց, ելանել ի հայրենի երկրէն և ան-կանել ի ստրկութիւն, յօտարութեան. առ ոչինչ համարեցան զայս ամենայն անցս չարչարանացն, այլ միայն միաբան կալ ընդ Աստուծոյ, զի ի նմանէ միայն մի՛ գերի ելցեն. և ամենայն երևելի մեծութեանս զնա բաւական համարեցան՝ ընտրեալ ի միտո իւրեանց: Եւ զուրացութիւնն մեռելութիւն վարկանէին, զմահ վասն Աստուծոյ՝ անանց կենդանութիւն, և ծառայել յերկրի՝ ազատութիւն կենաց իւրեանց, և ընկե-նուլ զանձինս յօտարութիւն՝ ընդ Աստուծոյ գիւտից. որպէս յայսմ ժամանակի տե-սաք աչօք մերովք, զի զնոյն նահատակութիւն նահատակեցաւ և աշխարհս Հայոց: Քաանզի իբրև ետես մեծն Վարդան զերկառակութիւն աշխարհին իւրոյ, ոչ ինչ թերահաւատութեամբ զանգիտեաց: Թէպէտ և ստուգեալ գիտաց զբազմաց այլոց ևս զերկմտութիւն, որ դեռ ևս ընդ նմա միաբանեալք էին՝ քաջալերեցաւ յանձն իւր և քաջալերեաց զզօրսն իւր. քանզի ինքն իսկ բռնացեալ ունէր զթագաւորանիստ տեղիսն միաբանութեամբ նախարարացն, որ ոչ քակեցան ի սուրբ ուխտէն: Հրաման տուեալ ամենայն զօրացն ժողովել յԱրտաշատ քաղաք. փոխանակ յետս կացելոցն, որ ելին զհետ իշխանին Սիւնեաց, զեղբայրս կամ զորդիս կամ զեղբարցն որդիս ի տեղիս նոցա մատուցանէր և զիւրաքանչիւր զօրս տայր նոցա, զի դեռ ևս ինքն ունէր զամենայն աշխարհն: Եւ փութով ամենեքեան ի տեղի պատերազմին եկեալ հասանէին իւրաքան-չիւր զօրօք և ամենայն պատրաստութեամբ, նորա և որ բունքն հաստատուն կացեալ էին ի տեղւոջն. Ներշապուհ Արծրունի, և Խորէն Խորխոռունի, և ինքն Սպարապետն, և Արտակ Պալունի, և Վահան Ամատունի, և գունդն Վահևունեաց, և Թաթուլ Դիմաքս-եան, և Արշաւիր Արշարունի, և Շմաւոն Անձաւացի, և Տաճատ Գնթունի, և Ատոմ Գնունի, և Խոսրով Գաբեղեան, և Կարէն Սահառունի, և Հմայեակ Դիմաքսեան, և միւս ևս այլ Դիմաքսեան Գազրիկ, և ներսեհ Քաջբերունի, և Փարսամն Մանդակունի, և Արսէն Ընձայացի, և այրուկ Սլկունի, և Վրէն Տաշբացի, և Ապրսամ Արծրունեացն, և Շահխոռապետն արքունի, և Խուրս Սրունձտեաց, և Քողեանքն, և Ակէացիքն, և Տըր-պատունիքն, և զօրքն Ռշտունեաց, և ամենայն գործակալքն արքունի իւրաքանչիւր զօրօքն հանդերձ: Սոքա ամենեքեան համագունդք հասանէին ի գործ պատերազմին ի դաշտն Արտազու, և լինէր հանդէս համարուն վաթսուն և վեց հազար այր ընդ հեծեալ և ընդ հետևակ: Եկին ընդ նոսա սուրբքն Յովսէփ և Ղևոնդ երէց, բազում և այլ քահանայք և ևս բազմագոյն պաշտօնեայք. Քանզի ոչ ինչ զանգիտեցին և նոքա համարէին զկռիւն, այլ հոգևոր առաքինութեան. ցանկային մահակից լինել քաջ նահատակացն: Սկսաւ սպարապետն խօսել միաբանութեամբ նախարարացն ընդ զօրսն և ասէ. «Ի բազում պատերազմունս մտեալ է իմ, և ձեր ընդ իս. է՛ ուրեք, զի քաջապէս Յաղթեցաք թշննամեացն, և է՛ ուրեք զի նոքա մեզ յաղթեցին. և բազում այն է, որ յաղթող գտեալ եմք և ոչ յաղթեալք: Եւ միանգամայն այն ամենայն էին մարմնոյ պարծանք. քանզի հրամանաւ անցաւոր թագաւորին մարտնչէաք: Որ փախչէր՝ վատանուն յաշխարհի երևէր և անողորմ մահ ի նմանէ գտանէր. իսկ որ քաջութ-եամբ յառաջ մատչէր՝ քաջ անուն ազգի ժառանգէր և պարգևս մեծամեծս յանցաւոր և ի մահկանացու թագաւորէն ընդունէր: Եւ մեք իսկ աւասիկ յիւաքան-չիւր մարմինս ունիմք վէրս և սպիս բազումս. և բազում այն քաջութիւն իցէ, վասն որոյ առեալ իցէ և պարգևս մեծամեածս: Անարգ և անօգուտ զքաջութիւնսն համարիմ և առ ոչինչ՝ զպարգևսն բազումս. վասն զի ամենեքեան խափանելոց են: «Իսկ արդ եթէ վասն մահկանացու հրամանատուին զայն արութիւնս կատարէաք, ո՛րչափ ևս առաւել վասն անմահ թագաւորին մերոյ, որ տէրն է կենդա-նեաց և մեռելոց և դատելոց է զամենայն մարդ ըստ գործոց իւրոց: Ապաքէն եթէ կարի շատ յառաջ մատուցեալ ծերացայց, սակայն ելանելոց եմք ի մարմնոյ աստի, զի մտցուք առ Աստուած կենդանի, որ ոչ ևս ելանիցեմք ի նմանէ: «Արդ աղաչեմ զձեզ, ո՛վ քաջ նիզակակիցք իմ, մանաւանդ զի բազումք ի ձէնջ լաւագոյնք է քան զիս արութեամբ, գահու ի վեր ըստ հայրենի պատւոյն, բայց յոր-ժամ ձերով կամօք և յօժարութեամբ առաջնորդ և զօրագլուխ ձեզ կացուցէք, հեշտ և բաղձալի թուեսցին բանք իմ ի լսելիս մեծամեծաց և փոքունց: Մի՛ երկուցեալ զան-գիտեսցուք ի բազմութենէ հեթանոսացն և մի՛ յահագին որոյ ան մահկանացուի թի-կունս դարձուսցուք. զի եթէ տացէ Տէր յաղութիւն ի ձեռս մեր, սատակեսցուք զզօրու-թիւն նոցա, զի բարձրասցի կողմն ճշմարտութեան, և եթէ հասեալ իցէ ժամանակ կենաց մերոց սուրբ մահուամբ պատերազմիս, ընկալցուք խնդութեամբ սրտիւ. բայց միայն յարութիւնս քաջութեան՝ վատութիւն մի՛ խառնեսցուք: «Մանաւանդ զի անմոռաց է ինձ, յիշելով զիմ և զոմանց ի մէնջ, ի ժամանակ-ին՝ զի զանօրէն իշխանն խաբեցաք պատրեցաք իբրև զմանուկ մի տղայ անպիտան, իբր այն եթէ ի վերին երեսս զկամս նորա անբարշտութեանն կատարեցաք. բայց ի ծածուկ զխորհուրդս Տէր ինքնին վկայէ մեզ, որպէս անքակ կացեալ, եմք ի նմանէ: Զոր և դուք ինքնին իսկ գիտէք, վասն սիրելեաց մերոց, որ ի մեծի նեղութեան էին, հնարս խնդրէաք վասն յանդորր հանելոյ. զի նոքաք հանդերձ մարտ եղեալ կռուես-ցուք ընդ անօրէն իշխանին վասն հայրենի աստուածատուր օրինացն: Եւ իբրև նոցա ոչ ինչ կարացաք օգնել, անհնար լիցի այս, եթէ վասն մարմնաւոր սիրոյ զԱստուած ընդ մարկան փոխանակիցեմք: «Իսկ արդ յեֆկուս և յերիս կռիւս Տէր ինքնին մեծազօրութեամբ օգնեաց մեզ, որպէս զի զանուն քաջութեան ժառանգեցաք, և զզօրսն արքունի չարաչար հարաք, և զմոգսն անողորմ սատակեցաք, և զպղծութիւն կռապաշտութեանն ի տեղեց տեղ-եաց սրբեցաք, զանօրէն հրաման թագաւորին եղծաք ապականեցաք, զխռովութիւն ծովուն ցածուցաք, լեռնացեալ ալիքն դաշտացան, բարձրադէզ փրփուրն սպառե-ցաւ, գազանացեալ սրտմտութիւնն դադարեաց: Որ ի վերայ ամպոց որոտայր, նկուն եղեալ՝ քան զսովորական բնութիւնն ի վայր գտաւ ընդ մեզ խօսելով: որ բանիւ հրա-մանաւ կամէր կատարեալ զչարութիւնն իւր ի վերայ սուրբ եկեղեցւոյ, արդ աղեղամբ և նիզակաւ և սրով կռուի: Որ իբրև զգոյն ի մարմնոյ՝ չկարէ շրջել, թերևս և ոչ այր կարասցէ մինչև ի կատարած: Քանզի հիմունք սորա հաստատութեամբ եղեալ են ի վերայ վիմին անշարժութեան, ոչ ի վերայ երկրի, այլ ի վեր յերկինս, ուր ոչ անձրևք իջանեն, և ոչ հողմք շնչեն, և ոչ հեղեղս յարուցանեն: Եւ մեք թէպէտ և մարմնով յերկրի եմք, այլ հաւատով յերկինս եմք շինեալ, ուր ոչ ոք կարէ հասանել յանձեռա-գործ շինուածն Քրիստոսի: «Հաստատուն կացէք յանշուշտ զօրագլուխն մեր, որ ոչ երբեք մոռասցի զգոր-ծըս նահատակութեան ձերոյ: Ո՛վ քաջք, մեզ այս մեծապէս է, զոր կատարեաց ի ձեռն մերոյ բնութեանս, յորում և զօրութիւնն Աստուծոյ մեծապէս երևի: Զի եթէ զայլս կոտորելով ի վերայ աստուածային օինացն՝ պարծանս անձանց ժառանգ-եացք և զքաջ անուն ազգատոհմին մերոյ թողաք եկեղեցւոյ, և վարձուց ակնկալու-թիւն ի Տեառնէ է, որ պահէ իւրաքանչիւր ումեք ի մէնջ ըստ սրտին յօժարութեան և ըստ գործոց առաջարկութեան, - ո՛րչափ ես առաւել, եթէ մեք մեռանիցիմք ի վերայ մեծի վկայութեան Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի, որում և երկնաւորքն են ցան-կացեալ, եթէ դոյր հնար: եւ զի այս պարգևք ոչ ամենեցուն է անկ, այլ որում պատ-րաստի ի բարերար Տեառնէն, և մեզ այս ոչ եթէ յարդար գործոց ինչ պատահեաց. այլ յաննախանձ պարգևատուէն. որպէս և ասէ իսկ ի սուրբ կտակարանին. «Ուր առաւել եղեն մեղքն, անդէն առաւելան շնորհքն Աստուծոյ»: «Եւ մեզ կարի քաջ ի դէպ ելանէ հրաման պատասխանւոյս այսորիկ. որպէս և առաւելապէս երևեցաք մարդկան ամբարշտեալք, կրկին առաւելապէս երևեսցուք արդարացեալք մարդկան և հրեշտակաց և Հօրն ամենեցուն: Զի որ որ լուան ապա-քէն զմէնջ մարդիկ ի գործ ամբարաշտութեանն, արտասուս բազում հեղան ի սուրբ եկեղեցւոջն, և ևս բազմագոյն ի մէջ սիրելացն մերոց: Նաև ընկերք մեր սրով սըրտ-մտեալ սպառնային մեզ և մահ ի վերայ հասուցանել կամէին, և ծառայքն մեր սար-տուցեալ փախչէին ի մէնջ: Եւ հեռաւորսց, որոց լուեալ էր զանուն քրիստոնէութեան մերոյ, քանզի ոչ էին տեղեակ խորհրդոցն մերոց, ողբս ի բերան առեալ՝ անդադար աշխարէին զմեզ և անգիտութեամբ հայհոյութնս բազումս խօսէին զմենջ: Եւ որ մեծն քան զամենայն՝ ասացից. ոչ միայն մարդիկ յերկրի, այլ և հրեշտակք յերկինս զերեսս իւրեանց դարձուցին ի մէնջ, զի մի՛ տխուր դիմօք հայեսցին ի մեզ: «Եւ ահա եկն, եհաս ժամանակ, զի զամենայն զկեղտ անուն ի մէնջ ի բաց բար-ձցուք: Յայնժամ իբրև զթախծեալ սգաւոր՝ յոգի և մարմին էաք տրտմեալք, այսօր զուարթացեալ և զգաստացեալք յերկոսեան առ հասարակ եմք շրջացեալք. քնզի և զՏէրն բարերար ընդ մեզ տեսանեմք յառաջնորդութիւն. չէ՛ մեր մարդ զօրավար, այլ զօրագլուխն ամենայն մարտիրոսաց: Երկիւղ՝ թերահաւատութեան է նշանակ. ըզթե-րահաւատութիւն մեք ի մէնջ վաղ մերժեցաք, ընդ նմին և երկիւղն փախիցէ ի մտաց և ի խորհրդոց մերոց»: Զայս ամենայն առաքինի զօրավարն խօսեցաւ ընդ ամենայն բազմութեանն. դարձեալ և զմի մի ի նոցանէ քաջալերէր ի ծածուկ և սրտապնդէր: Եւ զամենայն պակասութիւն աղքատութեան լնոյր. որոյ ոչ ինչ դոյր զօրականին՝ յանձնէ և յընկե-րաց մատուցանէր. որոյ զէն չէր՝ զէն պատրաստէր, և որում հանդերձ պիտոյ էր՝ հանդերձ զգեցուցանէր, և որում երիվար՝ երիվար տայր: Եւ առատ ռոճկօք ուրախ առնէր զամենեսեան և զուարթագին զինքն ցուցանէր ամենեցուն: ՎԵՑԵՐՈՐԴ ՅԵՂԱՆԱԿ ՊԱՏԵՐԱԶՄՆ ՀԱՅՈՑ Իսկ արին Վարդան յառաջ մատուցեալ և զաւագանին հարցանէր. և միաբան ամենեցուն խրատու զզօրագլուխն կարգէր այսպէս: Զգունդն առաջին տայր ի ձեռն իշխանին Արծրունեաց և նիզակակից նմա զմեծ իշխանն Մոկաց և զայլն ամենայն նախարարեան համհարզս երկոցունցն, և զամենայն բազմութիւն գնդին թևս աստի և անտի կազմէր նոցա: Եւ զգունդն երկրորդ տայր ի ձեռն Խորենայ Խորխոռունեաց և նիզակակից նմա զԸնծայինն և զՆերսեհ Քաջբերունի: Եւ զգունդն երրորդ մատուցանէր ի ձեռն Թաթլոյ Վանանդեցւոյ և նիզակակից նմա հրամայէր զՏաճատ Գնունի, և զբազումս ի քաջ արանց աստի և անտի ի թևս նոցա: Յանձն իւր առնոյր զգունդն չորրորդ և նիզակակից իւր զքաջն Արշաւիր և ըզ-հարազատ եղբայր իւր զՀամազասպեան: Կարգէր և կազմէր զճակատն՝ յորդորելով ընդ ամենայն երես դաշտին դէմ յանդիման Արեաց գնդին, առ ափն Տղմուտ գետոյն: Եւ իբրև այս այսպէս պատրաստութեան, երկոքեան կողմանքն լի սրտմտու-թեամբ և մեծաւ բարկութեամբ զայրանային, և գազանացեալ զօրութեամբ յիրեա-րըս յարձակէին երկոքեան: Եւ ամբոխ աղաղակին երկոցունց կողմանց՝ իբրև ի մէջ ամապոց շփոթելոց՝ ճայթմունս գործէր. և հնչումն ձայնից զքարանձաւս լերանցն շարժէր: Ի բազմութենէ սաղաւարտիցն և ի փայլիւն պատենազէն վառելոցն իբրև նշոյլ ճառագայթից արեգական հատանէին: Նաև ի բազում սուսերացն շողալ և ի ճօ-ճել բազմախուռն նիզակացն՝ իբրև յերկնուստ ահագին հրաձգութիւնք եռային: Քանզի ո՞վ իսկ է բաւական ասել զմեծամեծ տագնապ ահաւոր ձայնիցն, ո՞րպէս կո-փիւնք վահանաւորացն և ճայթմունք լարից աղեղանցն զլսելիս ամենեցուն առ հասարակ խլացուցանէին: Անդ էր տեսանել շտապ մեծի տագնապի և զաղէտս անբաւ տարակուսանացն երկոցունց կոմյանցն, առ ի յանդուգն յարձակմանէն զմիմեանս բախելով. քանզի թանձրամիտքն յիմարէին վատասիրտքն լքանէին, քաջքն խիզախէին և նահատակ-քըն գոչէին: Եւ խումբ արարեալ ամենայն բազմութեանն՝ զգետն ի մէջ փակէին, և զանգիտեալ գունդն Պարսից ի դժւարութենէ զետոյն՝ զտեղեաւն զեռալ սկսան: Իսկ գունդն Հայոց հասեալ անցանէին, ձի ի վերայ առեալ յարձակէին մեծաւ զօրութեամբ: Սաստկապէս բախեալք ընդ միմեանս, յերկացունց կողմանց բազում վիրաւորք յերկիր անկեալ դիաթաւալ խաղային: Յայնմ մեծ տագնապի ի վեր հայեցաւ քաջն Վարդան և տեսանէր զընտիր ընտիր քաջ նահատակաց Պարսից զօրուն, զի զձախակողմն շարժեցին զհայոց գնդին. մեծաւ ուժով յարձակէր ի տեղին և զաջ թևն Պարսից գնդին բեկեալ՝ արկանէր զգա-զանօքն և շրջան առեալ կոտորէր մինչև ի նոյն տեղի: Եւ այնպէս շտապ տագնապի ի վերայ հասուցանէր, մինչև գունդն Մատեան քակեալ բաժանեցան ի մեծամուր պատրաստութենէն, դեռ ևս քաջ քաջ ի փախուստ դառնային: Ապա դէտ ակն ի վեր համբառնայր Մուշկան Նիսալաւուրտ, քակեալ զոմանս տեսանէր ի գնդէն Հայոց և զկնի մնացեալ ի հովիտս լերանցն: Վասն որոյ զաղաղակ բարձեալ՝ քաջալերէր շուրջ զիւրեաւ զզօրս Արեաց, որք զտեղի առեալ կային ընդդէմ գնդին Վարդանայ: Եւ անդէն ի տեղւոջն երկոքին կողմանքն զպարտութիւն խոստո-վանէին, և առ յոյժ թանձր անկեալ դիականց իբրև զքարակոյտս դերբկաց երևէին: Զայն իբրև ետես Մուշկան Նիսալաւուրտ, մնայր գազանացն Արտաշրի, որ ի վերայ նոցա նստէր ի բարձր դիտանոցին իբրև յամուր քաղաքի. և ի ձայն մեծ գալա-րափողոցն զիւր գունդն ստիպէր և յառաջամարտիկ զօրօքն զնա ի մէջ փակէր: Իսկ կորովին Վարդան իւրովք քաջ նիզակակցօքն ոչ սակաւ նախճիրս ի տեղ-ւոջն գործեաց, յորում տեղւոջ և ինքն իսկ արժանի եղև առնուլ զկատարեալ նահա-տակութեանն պսակ: Եւ յերկարեալ գործոյ պատերազմին՝ որն տարաժամէր, և մօտ առ երեկս կարճատէր: Բազմաց օրահասք մահու հասանէին, մանաւանդ ի թանձրութենէ դիա-կանց մօտ առ մօտ խտացեալ իբրև զփայտահարս մայրաւորաց: Անդ էր տեսանել զբեկումն նիզակացն և զխորտակումն աղեղանց. վասն այնորիկ և ոչ կարէին կալ ճշմարտիւ ի վերայ սուրբ մարմոյ երնելեացն. և սաստիկ խուճապ տագնապի էր կող-մանցն երկոցունց անկելոց: Եւ որք մնացեալքն էին՝ վատնեալք և ցրուեալք լինէին ի լեռնադաշտս ամուր ձորոցն. և յորժամ պատահէին միմեանց, դարձեալ միւս ան-գամ զմիմեանս սատակէին: Եւ մինչև ի մուտս արեգականն անդադար լինէր գործ դառնութեանն: եւ քանզի գարնանային էր ժամանակն, ծաղկալից դաշտքն դառնային յորդա-հոսանց արեանց բազմաց: Մանաւանդ յորժամ տեսանէր ոք զբազմակոյտ դիական-ցըն անկելոց, սիրտն բեկանէր, և աղիքն գալարէին լսել զմնչիւն խոցելոցն և ըզմռն-չիւնս բեկելոցն, զթաւալգլոր խաղալ, սողալ վիրաւորացն, զփախուստ վատացն, ըզ-տաքուստ լքելոցն, զսրտաթափումն զանարի արանցն, զճչիւն կանացեացն, զողբս սիրելեաց, զաշխարումն մերձաւորաց, զվայ և զաւաղ բարեկամացն: Քանզի ոչ եթէ կողմ էր որ յաղթեաց, և կողմ էր որ պարտեցաւ, այլ քաջք ընդ քաջս ելեալ՝ երկոքի կողմանքն ի պարտութին մատնեցան: Բայց քանզի անկեալ էր մեծ Սպարապետն Հայոց ի պատերազմին, ոչ ոք գոյր յնուհետև ի մէջ գլխաւոր, յոր յեցեալ ժողովէին գունդն մնացելոցն: Թէպէտ և բա-զում այն էր, որ ապրեցան, քան թէ որ մեռանն, սակայն ցանեալ ցրուեցան և հաս-եալ անկանէին ի տեղիս տեղիս յամուրս աշխարհին և բռնանային ի վերայ բազում գաւառաց և բերդից, զոր և ոչ առնուլ իսկ ոք կարէր: Եւ այս անուանք են քաջ նահատակացն, որ անդէն ի տեղ ոչն կատարեցան. յազգին Մամիկոնէից քաջն Վարդան հարիւր եռեսուն և երեք արամբք. յազգէն Խոր-խոռունեաց Խորէնն կորովի իննևտասն արամբք. յազգէն Պալունեաց արին Արտակ յիսուն և եօթն արամբք. յազգէն Գնթունեաց զարմանլին Տաճատ իննևտասն արամբք. յազգէն Դիմաքսենից իմաստունն Հմայեակ քսան և երկու արամբք. յազգէն Քաջբերունեաց հրաշակերտն Ներսեհ եօթն արմաբք. յազգէն Գնունեաց մա-նուկն Վահան երիւք արամբք. յազգէն Ընծայնոց արդարն Արսէն եօթն արամբք. յազգէն Սրուանձտայ յառաջադէմն Գարեգին երկու հարազատօքն և ութ ու տասն արամբք: Այս երկերիւր ութսուն և եօթն նահատակ ընդ ինն մեծամեծ նախարարցն անդէն տեղւոջն կատարեցան: Եւ յարքունի տանէն և ի տանէն Արծրունեաց և յիւրա-քանչիւր նախարարաց տանէն, թող զայս երկերիւ ութսուն և եօթնս, և այլ ևս եօթն հարիւր և քառասուն այր որք զանուանս իւրաքանչիւր ի դպրութիւն կենաց գրեցին նմին աւուր ի մեծ պատերազմին: Եւ միահամուռ լինի ամենայն հազար և երեսուն և վեց: Իսկ ի կողմանէ ուրացելոցն և հեթանոսաց անկանէր յայնմ աւուր երեք հա-զար հինգ հարիւր քառասուն և չորք այր: Ինն այր ի նոցանէ ի մեծ պատուաւորացն էր, վասն որոյ և կարի յոյժ ի խոր խոցեցաւ Մուշկան Նիսալաւոուրտ: Մանաւանդ իբ-րև ետես զան հնարին հարուածսն եռապատիկ զիւրոյ գնդին քան զՀայոցն, բեկաւ, անկաւ զօրութիւն ուժոյն իւրոյ, և ոչ հանդարտէր կալ ի վերայ խորհրդոց մտացն. քանզի ոչ՝ որպէս կարծէր զպատերազմն՝ կատարեցաւ: ԵՕԹՆԵՐՈՐԴ ՅԵՂԱՆԱԿ ՅԵՐԿԱՐՈՒՄՆ ԻՐԱՑՆ ԽՌՈՎՈՒԹԵԱՆ Եւ եղև յաւուր միոջ մեծի զամենայն երևելիս զպատուականսն հրամայէր յընթերիս կոչել: Կոչեցին և զուրացեալն: Եւ նա ըստ առաջին կարգի օրինացն արքունի արկանէր զպատուական հանդերձն, զոր ունէր ի թագաւորէն կապէր և զպատիւ վարսին և զխոյրն ոկեղէն դնէր ի վերայ,և զկռանակուռ ձոյլ ոսկի կամարն ընդելուզեալ մարգարտով և ակամբք պատուականօք՝ ընդ մէջ իւր ածէր, և զգինդսն յականջսն, և զգումարտակն ի պարանոցին, զսամոյրն զթիկամբն, և զամենայն օրէնս պատւոյն գանձամբ արկեալ՝ երթայր յարքունիս. շքեղ և երևելի քան զամե-նեսեան երևէր բազմութեանն: Իսկ նախարարքն, որք կամօք ի Հայոց չոգան՝ անձամբ տուեալ զանձինս ի փորձութիւնն, և սուրբքն, որ յառաջագոյն հասեալ էին, (կապանօք ունէին զամենե-սեան առ Դրանն արքւնի) իբրև տեսին զնա զարդարեալ և շքեղացեալ և բազմամ-բոխ գնդու գայր յարքունիս, ի միտս իւրեանց սկսան այպանել և ասել. «Ո՛վ անմիտ վաճառական, զանմահ և զանանց պատիւ ետուր և զանցաւորդ գնեցեր, զոր և զզայդ ևս ընդ մօտոյ աւուրս կորուսանելոց ես»: Եհաս և նստաւ ի ներքին դահլիճսն, որ էր հրապարակ մեծամեծացն: Արդ եկն, ել սենեկապանն յարքունուստ, հարցանէր ցնա և ասէ. «Արքայ յղեաց առ քեզ, յորմէ՞ գտեալ է քո զայդ ամենայն պատուական պատիւ, ասա՛ վաղվաղակի, վասն որո՞յ արդար վաստակաց»: Եւ յուշ առնէր նմա զամենայն բանս ատենին, յորում դատա-պարտեցաւն, նաև զոր ոչ ևս անդ խօսեցան, զայն ևս յայտնէր նմա: Զի ոչ ըստ կարգի ունէր նա զտէրութիւնն Սիւնեաց աշխարհին, այլ նենգութեամբ և քսութեամբ ետ սպանանել զհօրեղբայր իւր զՎաղինակ և յինքն տարաւ զտէրութիւնն՝ իբրև քրտի-կեար յարքունիս: Նաև այլևս բազում բանիւք դատապարտէին զնա, որում ամենայն աւագանին վկայ գային: Պապանձեցաւ ամենևին և չգտաւ բան ճշմարիտ ի բերան նորա: Իբրև կրկնեցին և երեքկնեցին ցուցանելով ի ներքս յարքունիսն, հատաւ վճիռ մահու ի վերայ նորա: Արդ եկն, ել դահճապետն և մատեաւ առաջի ամենայն մեծամեծացն, մերկ-եաց ի նմանէ զպատիւն, զոր ունէր յարքունուստ, և զգեցոյց նմա հանդերձ մահա-պարտի: Կապեցին զոտս և զձեռս և կանանցաբար նստուցին ի ձի մատակ, տարան և ետուն յայն զնդան, ուր կային մահապարտք ամենայն: Իսկ նախարարքն Հայոց և սուրբ եպիսկոպոսքն հանդերձ երիցամբքն, թէպէտ և էին ի մեծի պատուհասի, ոչինչ յիշէին զնեղութիւնսն, որ անցեալ էր ընդ նոսա, և կամ որ այևս ակնկալութիւն էր գալ ի վերայ. այլ զարմացեալ էին ընդ մեծ յայտնու-թիւնն, որ եղև Աստուծոյ: Մխիթարէին զմիմեանս և ասէին. «Քաջութեամբ պատե-րազմեցաք, առաւել ևս համբերութեամբ ճգնեսցուք: Լուեալ է մեր ի սուրբ հարցն մերոց, եթէ գլուխ ամենայն առաքինութեան համբերութիւն է, և իմաստութիւն երկնաւոր՝ կատարեալ աստուածապաշտութիւն, և զայս ոչ ոք կարէ գտանել առանց չարչարանաց: Իսկ չարչարանքն յորժամ ընդերկարանայ ի վերայ, յանժամ բազմա-նայ վարձ հատուցմանց պարգևին: Ապա թէ այդ այդպէս է, զայս միայն աղաչեսցուք զԱստուած, զի համբերել կարասցուք ամենայն փորձութեանց, և Տէր ինքնին արաս-ցէ հնարս մերում փրկութեան: «Լուեալ է մեր զդատաստան քառասուն զինւորացն Քրիստողի, որք բազում հարւածս տանջանաց ընկալան: Մինն ի նոցանէ փո:ւթացաւ ի բաղանիսն և վրիպեաց ի պսակէն, իսկ երեսուն և ինն համբերութեամբ կատարե-ցան և հասին այնմ աւետեացն, որում ցանկացեալն էին: Իսկ մեր ընկերակիցն աւա-նիկ, որ յառաջագոյն որոշեցաւ ի մէնջ, ահա եղև գործակից սատանայի: Մինչդեռ ոգիքն ի մարմնին են, ընկալաւ զառհաւատչեայ գեհենին տանջանաց, որ ոչ միայն սրբոց է ողբալի, այլ և ամենայն գազանաբարոյ մարդկան»: Զայս ասէին և բազում արտասուս ի վերայ կորուսելոյն հեղուին: Եւ անդէն զերգս հոգևորս ի բերան առեալ ասէին. «Բարի է յուսալ ի Տէր, քան յուսալ ի մար-դիկ. բարի է յուսալ ի Տէր, քան յուսալ յիշխանս . ամենայն ազինք շրջեցան զինեւ և անուամբ Տեառն յաղթեցի նոցա»: Քաջալերէին զմիմեանս և ասէին. «Զայս գիտե-լով, եղբա՛րք, մի՛ երկիցուք յանաստուած ազգէս հեթանոսաց, որ քան զմեղուս վատ-թարագոյն ևս են ի զայրանալն իւրեանց, զի և նոցա ցասումն ի սատակումն անձ-անց իւրեանց լիցի. այլ մեք զանուն Տեառն կարդասցուք և վանեսցուք զամենես-եան»: Իսկ ուրացեալն Վասակ հայէր ի միաբանութիւն սուրբ կապելոցն, որք մեծաւ խնդութեամբ ընդունէին զչարչարանսն և զւարթագոյն և պայծառք երևէին, որպէս յառաջագոյն յարքունիսն. հայէր և կարօտէր, և ոչ ոք խառնեաց զնա ի նոսա, այլ ուրայն նովին կապանօք պահէին: Եւ որ ըստ օրէ բերէին, իբրև զգէշ ընկենուին ի մեծ հրապարակին, ձաղէին և այպանէին և տեսիլ ամենայն կարաւանին զնա առնէին: Կողոպտեցին, հանին և ոչ ինչ թողին, զոր ընդ իւրն ունէր. այնպէս ձաղեցին աղքա-տութեամբ, մինչ հաց մուրանային և բերէին նմա իւր ծառայքն: Եւ այնպէս սաստիկ արկին զարտերս հարկաց աշխարհին ի վերայ տան նորա, որ մինչև զհարց և զհաւուց և զիւր արարս և զզարդս կանանց ևս եդ ի վերայ և ետ և տուժեցաւ, և ոչ կարաց հա-տուցանել զպարտսն արքունի: Եւ յայն տեղի հասուցին, մինչև հարցանել նմա, եթէ՝ «Կայցէ՞ ինչ գանձ ի գերեզմանղ նախնեացն մերոց»: Եւ եթէ գտեալ էր նորա, հանէր և տայր ընդ իւր և ընդ ընտանեացն տուգանս. որպէս զի բազում մարդիկ իսկ չոգան ի տուժի : Եւ իբրև այսպէս յամենայն կողմանց հարեալ վատթարացաւ անկաւ յախտս դժնդակս անդէն ի կապանսն: Ջեռաւ փոր նորա, և հարան և տրորեցան գոգք նորա, և քամեալ մղեցաւ թանձրամտութիւն նորա: Եռացին որդունք ընդ աչս նորա և ի վայր սորեցին ընդ ռնգունս նորա: Եռացին որդունք ընդ աչս նորա և ի վայր սորեցին ընդ ռնգունս նորա. խցան լսելիք նորա, և ծակոտեցան չարաչար շրթունք նորա. լուծան ջիլք բազկաց նորա, և յետ կոյս կորացան կրկունք ոտից նորա: Բղխեաց ի նմանէ հոտ մահու, և փախստական եղեն ի նմանէ ձեռնասուն ծառայք նորա: Լեզուն միայն կայր կենդանի ի բերան նորա, և ոչ գտաւ խոստովանութիւն ի շրթունս նորա: Ճաշակեաց զմահ հեղձամղձուկ և էջ ի դժոխս անհնարին դառնութեամբ: Ոտնհար եղեն նմա ամենայն սիրելիք նորա, և ոչ յագեցան սաստիկ հրուածովք ամենայն թշնամիք նորա: Եւ այն որ կամէրն թագաւոր լինել մատնութեամբ Հայոց աշխարհին, և ոչ գերեզմանի նորա տեղի երևեցաւ ի նմին. քանզի իբրև զշուն մեռաւ և իբրև զէշ քար-շեցաւ: Ոչ յիշեցաւ անուն նորա ի մէջ սրբոց, և ոչ մատեաւ յիշատակ նորա առաջի սուրբ սեղանոյն յեկեղեցւոջն: Ոչ ինչ եթող չարիս, զոր ոչ գործեաց ի կեանս իւր, և ոչ ինչ մնաց ի մեծամեծ չարեցաց, որ ոչ անցին ընդ նա ի մահուան նորա: ԱՐՏԱՔՈՅ ԵՕԹՆ ՅԵՂԱՆԱԿԻՆ ՈՒԹԵՐՈՐԴ ՎԱՍՆ ԽՈՍՏՈՎԱՆՈՂԱՑՆ ՀԱՅՈՑ ԽՈՐԵՆԱՅ ԵՒ ԱԲՐԱՀԱՄՈՒ 1 Իսկ աշակերտք երանելեացն ի կապանս կային ի ներքո ի քաղաքին եկն դահ-ճապետ մի արքունի և եահն զնոսա ի քաղաքէ անտի արտաքս: Եհան ի նմին քաղաքէ ասորեստանեայս քրիստոնեայս արս հինգ, քանզի և նորա ի կապանս էին վասն ան-ուանն Քրիստոսի. եհարց ցնոսա բանիւք, և ոչ հաւանեցան երկիր պագանել արեգա-կան: Չարչարեաց զնոսա զանիւ և նոքա ևս առաւել ի նոյն միտո պնդեցան: Կարեաց զնոսա ունչս և զականջս, և ետ տանել յԱսորեստան, զի կայցեն ի մշակութեան ար-քունի: Երթային մեծաւ յօժարութեամբ, իբրև այն թէ մեծ պարգևս գտեալ ի թագաւորին: Արդ եկն դարձեալ նոյն դահճապետ առ աշակերտս սուրբ սպանելոցն, ընտր-եաց երկուս ի նոցանէ, որ համեստագոյնք էին, առեալ մեկուսի յայլոցն և ասէ ցնոսա. «Զի՞նչ անուանք են ձեր»: Ետ պատասխանի մին և ասէ. «Առ ի ծնողաց ինձ Խորէն, և դմա Աբրահամ, իսկ ըստ շնորհաւոր կարգիս՝ ծառայք Քրիստոսի եմք և աշակերտք երանելեացն, զոր ըս-պանէք»: Ետ պատասխանի դահճապետն և ասէ ցնոսա. «Իսկ այդ զի՞նչ, գործ է ձեր, և կամ բնաւ ո՞յր իսկ ածեալ է զձեզ այսր»: Առ այս ետ պատասխանի Աբրահամ և ասէ ցնոսա. «Զայդ ձեզ ի վարդապե-տաց մերոց էր ուսանել. զի ոչ դուզնաքեայք ոք էին նոքա, այլ ունէին ստացուածս հայրենիս ըստ արժան բաւականին, ըստ նմին և սպասաւորս, էր որ իբրև զմեզ, և էր որ լաւագոյն քան զմեզ. որոց սնուցեալ և ուսորցեալն էր որ իբրև զմեզ, ընդ նոսա եմք եկեալ: Քանզի և պատուէր իսկ ունիմք յաստուածատուր օրինացն մերոց՝ սիրել զնոսա իբրև զսուրբ ծնողս և սպաս տանել նոցա իբրև հոգևոր տերանց»: Ցասեաւ դահճապետն և ասէ. «Իբրև զանխրատ և զաներկիւղ ստամբակս խօ-սիս: Մինչդեռ ի խաղաղութեան և յաշխարհի էիք, բարիւք էր. յորժամ գրուայ եղեն նոքա յիրս արքունի և մահապարտ գտան ըստ գործոց իւրեանց, ձեզ չէր արժան ամենևին մօտ երթալ առ նոսա: Ո՞չ տեսանէք ի մեծ կարաւանիս. յորժամ ոք ի պատուաւորացն ի դիպահոջն արրքունի լինիցի՝ սգոյ հանդերձ ագանի և զատեալ, որոշեալ ի բացէ նստի միայնսիկ, և ամենևին հուպ ոչ ոք իշխէ երթալ առ նոսա: Եւ դու այդպէս իբրև զանյանցի աշակերտ պարծելով խօսիս»: Առ այս ետ պատասխանի Խորէն և ասէ. «Ոչ ձեր կարգդ անիրաւ է և ոչ մերս ստութեամբ. նախարարն յանցաւոր՝ ուստի զպարգևն գտեալ էր, այնպէս պարտ էր նմա հպատակ լինել, զի իպատուոյն վերայ և այլ ևս պարգևս մեծամեծս գտանէր ի նմանէ: Արդ փոխանակ զի զայն չարար, ձախողակի յետս ընդդէմքն պատահեաց նմա: Եւ մեր վարդապետքն եթէ առ Աստուած յանցուցեալ էին և կամ առ թագաւորն մեղուցեալ ինչ էին, նոյն օրինակ և մեք առ նոսա առնէաք. ոչ յաշախարհի մօտ եր-թայաք և ոի ի տար աշխարհ այսր զհետ նոցա գնայաք: Բայց քանզի առ երկոսին կողմանսն արդարութեամբ կեցեալ են, և դուք զուր տարապարտուց սպանէք զնոսա, մեք արդ ևս առաւել սպասաւորեմք սուրբ ոսկերաց նոցա»: Ասէ ցնա դահճապետն. «Ես յառաջագոյն իսկ ասացի, եթէ կարի ստամբակ ոմն ևս դու. ահա յայտ եղև աւադիկ, եթէ յամենայն վնաս նոցա խառն էք դուք»: Աբրահամ ասէ. «Յո՞ր վաս»: Դահճապետն ասէ. «Առաջին ի մահ մոգուցն, ապա և յայլս ամենայն: Աբրահամ ասէ. «Այդ ոչ միայն ե մենջ է, այլ ըստ կարգի և ձերոց օրինացդ. թագաւորք ձեզ տան հրաման, և դուք ի ձեռն ձերոց սպասաւորացդ գործէք»: Դահճապետն ասէ. «Ի Միհր ասուած երդուեալ իմ. խստագոյն ևս խօսիս քան զվարդապետսն քո. յայտ է, եթէ վնասակարագոյնք ևս էք դուք: արդ ոչ է հնար ձեզ ապրել ի մահուանէ, բայց եթէ երկիր պագանէք արեգական և կարաիցէք զկամս օրի-նաց մերոց»: Խորէն ասէ. «Ցայժմ իբրև զմարդ չարախօսէիր և արդ իբրև զշուն անպիտան ընդ վայր հաջես: Եթէ գոյր արեգական ականջք, դու տայիր նմա թշնամանս դնել. արդ նա բնութեամբ անզգայ է, և դու չարութեամբ անզգայագոյն քան զնա: Յի՞մ տեսեր զմեզ պակասագոյն քան զհարսն մեր, մի՛ բանիւք զփորձ առնուլ կամիս զմեր, այլ հանդէս արա քում չարութեանդ և մերում բարութեանս, և ամաչեցեալ գտանի հայրն քո սատանայ, ոչ միայն ի մենջ, որ կատարելագոյնքս եմք, այլ և որ կարի փոքրիկն թուի քեզ. նա դիցէ վէրս սաստիկս յոգիս և մարմինս քո: Զայս իբրև լուաւ դահճապետն, սրտմտեալ բարկացաւ ի վերայ նոցա, ետ քար-շեալ չարագոյն, քան զառաջինս: Եւ այչափ սաստիկ քարշեցին, մինչև բազմաց կար-ծիք եղեն, թէ մեռան: Իսկ իբրև ժամք երեք ի վերայ անդին, դարձեալ խօսել սկսան երկոքեանն և ասեն. «Փոքր համարիմք զանարգանս զայս և ոչինչ զցաւս մարմոյս առ մեծ սէրն Աստուծոյ, որով կատարեցան հարրքն մեր հոգևորք: Հա՛պա, մի՛դլար և մի՛ դադա-րեր, այլ զոր ինչ առ նոսայն արարեր, զնոյն և առ մեզ կատարեա՛: Եթէ չարագոյն թուին քեզ գործքն նոցա, կրկին և զմերս համարեսջիք. զի նոքա բանիւք հրամայէին, և մեք գործովք զարդիւնսն կատարէաք»: Յայնժամ ևս առաւոլ զայրագնեցաւ ի վերայ նոցա և հրամայեաց զմահու գան հարկանել: Եւ առ մի մի նոցանէ փոխեցաւ մեց վեց այր ի դահճացն: եւ մինչդեռ կիսամեռք յերկիր անկեալ դնէին, հրամայեաց զերկոցունց ականջս մօտ կտրել: Եւ այնպէս բրեցին, որպէս թէ չիցէ լեալ ի տեղւոջն: Զարթեան որպէս ի քնոյ սաստիկ հարուածոցն, ակսան աղաչելով պաղատանս մատուցանել և ասեն. «Աղաչեմք զքեզ, քաջ զինուոր թագաւորին. կամ կատարեա՛ զմեզ իբրև զհարս մեր մահուամբ, և կամ արա՛ պաբուահսդ ըստ օրինակի վերջնոցս: Զի ահա լսելիք մեր առողջացան զանապտաւորութիւն երկնաւոր, իսկ հոտոտեիքս դեռ ևս աստէն ի տեղւոջ կան յանցս չարչարանաց. մի՛ կիսապարգև առներ զմեզ յերկնից բարութենէն: Սրբեցեր զմարմինս մեր քարշելով և զլսելիս մեր կտրելով, սրբեա՛ և զռնգունս մեր հատանելով. քանզի որչափ տգեղս առնես զմեզ երկրաւորա-ւըս , գեղեցկագոյնս առնես զմեզ երկնաւորաւն»: Ետ պատասխանի հեզութեամբ դահճապետն և ասէ. «Եթէ և այլ յամեմ ես առ ձեզ մօտ կալով, կարծեմ, եթէ և աշակերտէք զիս ի ձեր յամառութիւնդ: Զի ահա արդ և զխորհուրդս արքունի ի վեր հանեմ ձեզ: Ցայդ վայր եղև հրաման պատուհասիդ ձե-րոյ, և իվերայ դորին պատուհասի՝ երթալ ձեզ յԱսորեստան և լինել ձեզ մշակ յար-քունիս. զի որ ընդ ձեզ հայեսցի՝ մի՛ ի դմին յամառութեան պնդեսցի ընդդէմ հրա-մանաց թագաւորին»: Ասեն ցնա երանելիքն. «Դու զմեր երկիրս կիսագործ թողեր, մեք յարքունի երկի՛րն կէս մարմնովք մերովք ոչ վաստակեմք»: Իբրև զայս լուաւ դահճապետն, աղաչեաց զզիուորսն, որ տանէին զնոսա, և ասէ. «Միայն աստի դուք առէք, գնացէք, և հասեալ յԱսորեստան՝ որ կամ իւրեանց է՝ և շրջեսցին»: Եւ իբրև տարան հասուցին զնոսա յերկիրն Բարիլացւոց, ի գաւառ մի, զոր Շա-հուղն անուանեն, թէպէտ և էին յարքունի պատուհասին, սակայն և յայտ և գաղտ մեծապէս ընկալեալ եղեն ի բնակչաց աշխարհին: Սակայն երանելիքն և յայնմ յոյժ տրտմագին էին, իբր այն, եթէ սակաւ վաստակեցաք և մեծապէս հանգչիմք. և հա-նապազ ի նմին զեղտի կային: Եւ անդէն թևակոխէին տեսանել զսուրբ կապանսն նախարարացն, լինել սպասաւոր մարմնաւոր պիտոյից նոցա: Իմացուցին զայս միծամեծաց աշխարհին, որք էին ի նմին սուրբ ուխտի քրիսոնէութեանն: եւ հաւանեալ ամենեցուն մեծամե-ցած և փոքունց՝ ազդ առնել ամենայն երկրին, զի հաճոյ թուեսցի ամենեցուն՝ ի ձեռն մարմաւոր պիտոյիցն կցորդ լինել սուրբ կապելոցն ի հեռաւոր օտարութեանն: Եւ այսպէս ամ յամէ ժողովէին՝ ըստ իւրաքանչիւր կարի մարդկանն, ոմն սակաւ և ոմն շատ, ոյր զինչ և ի ձեռս պատրաստութիւն լինէր, եթէ դրամոց և դահե-կանոց, ժողովէին, կազմէին, տային յերանելիսն՝ տանել նոցա: Եւ այսպէս յարբանե-կութեան կային, մինչև տասն ամն լցաւ սպասաւորութեանն: Եւ վասն զի յոյժ խստագոյնս պահէին ի ջերմոջ աշխարհին և անդադար էին ի ճանապարհորդութեանն ընդ նոյն Շահուղ, ընդ Մեշովն և ընդ Քաշկար և ընդ ամենայն Ասորեստան և Խուժաստան սաստիկ տապով հարեալ ի խորշակէ մեռանէր սուրբն Խորէն և աւանդեալ լինէր ի բնակչաց աշխարհին ընդ սուրբ վկայսն: Իսկ երանելին Աբրահամ կայր ին մնին առաքինութեան անդադար. և զամե-նայն տուրս հաւատացելոցն շրջէր, ժողովէր և տանէր ի մեծ հեռաստանն, և ինքն մատակարարէր ըստ իւրաքանչիւր կարօտութեան: Եւ այնպէս յերկարեցաւ մինչև յերկուտասաներորդ ամն պատժաւորացն, մինչև աղաչել զնա միաբան ամենեցուն, զի հաւանեսցի երթայ յաշխարհն Հայոց. զի ընդ մտանել նորա առ նոսա՝ ի նմա տես-ցեն և զքաջորք կատարեցան սրով. ի նմա տեսցեն և զսուրբ կապանս չարչարանացն: Զայս խորհուրդ խորհելով աստուածաշնորհ նախարարացն մեծաւ թախան-ձանօք ածէին զԽոստովանողն ի հաւանութիւն: Եւ վասն զի ոչ էր սովոր երբեք բար-ւոյն ընդդէմ դառնալ, ըստ առաջին սովորութեան և յայսմ վայրի փութացաւ վաղ-վաղակի կատարել զհրամանն զմիաբան հաւանացելոցն յատուածային առաքինու-թիւնն: Եկն, եմուտ յաշխարհն Հայոց: Փութացան և ելին ընդ նորա առաջ վաղվաղակի արք և կանայք, մեծամեծք և փոքունք և ամենայն բազմութիւն ազատաց և շինականաց: Անկանէին և փարէին գո-տիւք և զձեառօք առաջի սրբոյն և ասէին. «Օրհնեա՜լ Տէր Աստուած ի բարձունս, որ առաքեաց մեզ հրեշտակ յերկնից՝ բերել մեզ աւետիս յարութեան զի լինիցիմք ժա-ռանգք արքայութեան: Զի ահա ի քեզ կերպարանալ տեսանեմք զամենեսեան զհրա-ժարեալսն յուսով յարութեամբ և զկապեալսն ակնկալութեամբ արձակելոյ: ի քեզ տեսանեմք և զաշխարհիս շինութիւն խաղաղութեամբ. քև եկեցիքն մեր ցնծացեալ բերկրին, և քև սուրբ վկայքն մեր անդադար լիցին մեզ ի բարեխօոսութիւն առ Աս-տուած: Օրհնեա՜ զմեզ, սուրբ հայր մեր. դու ես բերան հանգուցելոց, խօսեա՛ց ընդ մեզ յայտնի օրհնութեամբ, զի յոգիս մեր լուիցուք ի ծածուկ զօրհնութիւնս սրբոցն»: Բայց երանելի Խոստովանողն, թէպէտ և այսպէս սիրով ընկալեալ եղև յամենայն աշխարհէն, ոչ ինչ կամեցաւ ամենևին մերձենալ առ ոք ըստ մարմնոյ կարօտութեան. այլ ընտրեաց իւր տեղի մի զատ յամենայն բազմամբոխ ժողովրդոց և առաքինի եղբարբք երիւք կատարեաց զկեանս իւր մեծաւ ճգնութեամբ: Զոր եթէ կամիցի ոք ի կարգ արկանել, դժուարաւ կարասցէ ասել զվարս առաքինութեան նորա: Զի եթէ զտքնութիւնն ասիցես, իբրև զկանթեղ անշէջ կայր զամենայն գիշերս. և եթէ զսակաւապիտութիւնս կերակրոցն, համարեաց՝ եթէ ըզհե-զութիւն ցածութեանն կամիցիս ասել, ոչ զոք ի կենդանեաց կարիցես գտանել նման նմա. և եթէ զանընչասիրութիւնն կամիցիս ասել, դարձեալ զոր օրինակ չպատրի մեռեալ ի կարասի, զնոյն օրինակ ճշմարտութեամբ և առ երանելին իմասջիր: Անյագական ձանյիւ հանապազորդեալ էր ի պաշտաման և անհատ աղոթիւք և խթան ընդոստուցիչ ամենայն հեղգացելոց: Դսրովեցաւ նովաւ ագահութիւն, և կարի յոյժ ամաչեաց նովաւ շուայտութիւն որկորամոլութեան: Առողջութիւն եղև նա աշխարահիս Հայոց, և բազումք վիրաւորք ի ծածուկ նովաւ գտին զառողջութիւն: եղև նա վարդապետ կատարեալ վարդասպետաց իւրոց և սուրբ հայր խրատու հարանց իւրոց: Ի լուր համբաւոյ նորա իմաստնացան տգէտք, և ի տեսիլ մերձաւո-րօք: Զարհուրեցան դևք և փախեան ի նմանէ, իջին հրեշտակք և բանակեալ էին զնովաւ: 2 Իսկ կանայք երանելի առաքինեացն և կապելոցն և անկելոցն ի խատերազմին՝ ընդ ամենայն աշխարհն Հայոց համօրէն համարել ես ոչ կարեմ. զի բազում ա՛յն են, զոր ոչ գիտեմ, քան թէ գիտեցեմ: Զի հինգ հարիւրով չափ յականէ յանուանէ ճանաշեմ, ոչ միայն որ աւագագոյնքն էին, այլ զբազումս ի կրսերացունաց անտի: Ամենեքեան միահմուռ զերկնաւոր նախանձ բերելով՝ ոչ ինչ ընդհատ երևեցան յան-ցանէ, որ ոչ ճաշակեցին զաշխարհ: Քանզի եթէ աւագագոյնք էին և եթէ մանկա-գոյնք. զմի առաքինութիւն հաւատոյ զգեցան: Ոչինչ յիշեցին ամենևին զանուն փափկու-թեան մայրենի ազատութեանն. այլ իբրև մարդք, որ վշտամբերք լեալ իցեն անդստին ի շինական սովորութեանցն տանջելով վարեալ զեանս աշխարհիս, ան-դրագոյնք ևս քան զնոսա յանձն առին զհամբերութիւն վշտաց: Ոչ միայն յոգիսն մխիթարեալ կացին առ աներևոյթ զօրութիւն յուսոյն յաւի-տենից, այլ և մարմոյ նեղութեամբ առաւել ևս բարձին զբեռն ծանրութեան: Զի թէ-պէտ և ունէին զիւրաքանչիւր ձեռնասուն սպասաւորս, ոչ ոք երևէր ի նոցանէ, թէ ո՛ր տիկինն իցէ և կամ ո՛ր նաժիշտն. մի հանդերձ էր հասարակաց, և միապէս գետնա-խըշտիք երկոքեան: Ոչ ոք ումեք անկողնարկ լինէր. քանզի և չճանաչէին իսկ ըզխո-տեղէնս ընտրել ի միմեանց. մի գոյն թխութեան փսիրայիցն, և մի գոյն սևութեան սնարից բարձիցն: Ոչ գոյր նոցա համեմ խահամոքք անուշաբար առանձին, և ոչ հացարարք որոշեալ ի պէտս սպասու ըստ ազատաց կարգի, այլ հասարակաց էր: Շաբաթամու-տըն ըստ կարգի միայնակեցաց, որ յանապատի բնակեալ են: Ոչ ոք ումեք ջուր ի ձեռս արկանէր, և ոչ կրտսերք աւագաց դաստառակք մատուցանէին. չանկաւ օշնան ի ձեռս փափկասուն կանանց, և ոչ մատուցաւ իւղ ի զւարթութիւն խրախութեան: Չեդան առաջի սուրբ սկտեղք, և ոչ անկան բաժակակալք, յուրախութիւն չեկաց ուրուք նոցա նուիրակ առ դուրս, և ոչ կոչեցան խաուականք յարանց ի տաճարս նոցա. չյիշեցան նոցա, թէ գուցէ ոք ամենևին ի բնակասնունդ դայեկաց և կամ բնաւ ի սիրելի հարազատաց: Փոշոտեցան և ծխոտեցան սրահակք և սրսկապանք նորեկ հարսանաց և սարդի ոստայնք ձգեցան ի սենեակս առագաստաց նոցա կործանեցան բարձագահք տաճարաց նոցա, և խանգարեցան սպասք երեխանաց նոցա. անկան կործանեցան ապարանք նոցա, և տապալեալ աւերեցան ամուրք ապաստանի նոցա: Չորացան, ազազեցան բուրաստանք ծաղկոցաց նոցա, և տաշտախիլ եղան որթք գինեբերք այգ-եաց նոցա: Աչօք իւրեանց տեսին զյափշտակութիւն արարոց իւրեանց և ականջօք իւր-եանց լուան զչարչարանս վշտից սիրելեաց իւրեանց. առան զանձք իւրեանց յարքունիս, և ոչ մնացին ամենևին զարդք երեսաց իւրեանց: Տիկնայք փափկասուն Հայոց աշխարհին, որ գըգեալք և գգւեալք էին յիրւա-քանչիւր բաստեռունս և ի գահաւորակս, հանապազ բոկ և յետի երթային ի տունս աղօթից, անձանձրոյթ խնդրեալ ուխտիւք, զի համբերել կարասցեն մեծի նեղու-թեանն: Որ ի մանկութենէ իւրեանց սնեալ էին ուղղովք զուարակաց և ամճովք երէ-ոց, խօտաբուտք կենովք իբրև զվայրենիս զկերակուրն մեծաւ խնդութեամբ և ոչ յի-շէին ամենևին զսովորական փափկութիւնն: Սևացեալ ներկան մորթք մարմնոյ նո-ցա. վասն զի ցերեկք արևակէզք և զամենայն գիշերսքն գետնաբեկք: Սաղմոսք էին մշտնջենաւորք՝ մրմունջք ի բերանս նոցա, և մխիթարուոիւնք կատարեալք ընթերցուածք մարգարէիցն: Միաբանեցին երկու երկու իբրև ամոլք հաւանք և հաւասարք՝ ուղիղ տանելով զակօսն արքայութեան, զի առանց վրիպելոյ հասցեն ի նաւահանգիստն խաղաղութեան: Մոռացան զկանացի տկարութիւն և եղեն արուք առաքինիք ի հոգևոր պատե-րազմին. մարտ եղեալ կռուեցան ընդ մեղսն կարևորս, հատին, կտրեցին, և ընկեցին զմահաբեր արմատս նորա: Միամտութեամբ յաղթեցին խորամանկութեան և սուրբ սիրով լուացին զկապուտակ ներկուածս նախանձուն. հատին զարմատս ագահու-թեան, և չորացան մահաբեր պտուղք ոստաց նոցա: Խոնարհութեամբ կռուեցին զամբաստանութիւն և նովին խոնարհութեամբ հասին երկնաւոր բարձրութեան: Աղօթիւք բացին զփակեալ դրունս երկնից և սուրբ խնդրուածովք իջուցին զհրեշտակս ի փրկութիւն. լուան աւետիս ի հեռաստանէ և փառաւորեցին զԱստուած ի բարձունս: Այրիք, որ ի նոսա էին. եղեն վերստին հարսունք առաքինութեան և բարձին յանձանց զնախատինս այրութեանն: Իսկ կանայք կապելոցն կամօք կապեցին ըզ-մարմնաւոր ցանկութիւնս և եղեն կցորդ չարչարանաց սուրբ կապելոցն. ի կեանըս իւրեանց նմանեցին քաջ նահատակացն մահուամբ և ի հեռաստանէ եղեն վարդապետք մխիթարիչք բանտարգելեացն: Մատամբք իւրեանց վաստակեցին և կերակըրեցան, և զկարգեալ ռոճիկ նոցա յարքունուստ՝ ամ յամէ թոշակ առնէին և տային տանել նոցա ի մխիթարութիւն: Անարիւն ճիպռանց նմանեցին, որ երգոյն քաղցրութեամբ առանց կերակրանաց կեան և կենդանի են միայն զօդն ծծելով, զանմարմընոցն բերեն զնմանութիւն: Բազում ձմերաց հայեցան սառնամանիք, եհաս գարուն և եկին ծիծեռունք. տեսին և խնդացին կենցաղասէր մարդիկ, և նոքա ոչ երբեք կարացին տեսանել զանձ-կալիսն իւրեանց: Ծաղիկք գարնանյինք յիշատակեցին զպսակասէր ամուսինս նոցա, և աչք իւրեանց կարօտեցան տեսանել զցանկալի գեղ երեսաց նոցա: Սպառեցան բա-րակ որսականք, և խցեալ կուրացան արշաւանք որսորդաց: Բնագրօք յիշատակեցան նոքա, և ոչ մի տօնք տարեկանաց ոչ օծին զնոսա ի հեռաստանէ. ի ճաշակատեղս նոցա հայեցան և արտասուեցին, և յամենայն յատեանս յիշեցին զանուանս նոցա: Բազում արձանք կանգնել էին յանուն նոցա, և անուանք իւրաքանչիւր նշանակեալ ի նոսա: Եւ իբրև այնպէս յանենայն կողմանց ալեկոծ լինէին միտք նոցա, ոչ ինչ կասեալ թուլացան յերկնաւոր առաքինութենէն: Արտաքնոցն երևէին իբրև այրիք սգաւորք և չարչարեալք. և հոգիս իւրեանց զարդարեալք և մխիթարեալք երկնաւոր սիրով: Ոչ ևս սովորեցին հարցանել զեկեալ ոք ի հեռաստանէ, եթէ ե՛րբ լինիցի մեզ տեսանել զսիրելիսն մեր, այլ այն էին իղձք աղօթից նոցա առ Աստուած, եթէ որպէս սկսանն, քաջութեամբ ի նմին կատարեցին լի երկնաւոր սիրովն: Եւ մեք և նոքա հասարակ ժառանգեցուցք զքաղաքամայրն բարեաց և հաս-ցուք խոստացելոց սիրելեացն Աստուծոյ ի Քրիստոս Յիսուս ի Տէր մեր: Edited February 13, 2007 by hravart Quote Link to post Share on other sites
hravart Posted February 13, 2007 Author Report Share Posted February 13, 2007 ԲԱՌԱՑՈՒՑԱԿ ԵՒ ՔԵՐԱԿԱՆԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ 1 Մարդկան մարդկանց Որդիք մարդկան մարդկանց որդիներ, մարդիկ, մարդկային ազգ Զի որովհետև Վասն համար Վասն մեր մեզ համար Անբաւելի անպարունակելի, անբովանդակալի Անբաւելին երկնի եւ երկրի երկնքի և երկրի անբաւելին Ի խանձարուրս բալուլների մէջ Պատեցաւ պատուեց, փաթաթուեց Ոչ մեկնելով չբաժանուելով, չհեռանալով Ի հօրէ հօրից Ի սուրբ այրին սուրբ այրում (քարայրում) Բազմեցաւ բազմեց, փառք ու պատուով նստեց Ա. ԲԱՌԱԳԻՏՈՒԹԻՒՆ Սեռական վերագիրները սովորաբար յետադաս են գրւում. օրինակ` օրհնութիւն ծննդեան, որդիք մարդկան, անբավելին երկնի և երկրի: Յաճախ յետադաս են գրւում և ածական վերագիրները, օրինակ` խորհուրդ մեծ և սքանչելի, հայր մեր: Բ. ՈՒՂՂԱԿԱՆ ԵՒ ՀԱՅՑԱԿԱՆ ՀՈԼՈՎՆԵՐ Գրաբարի հոլովները վեց են` ուղղական, հայցական, սեռական, տրական, բաացառական և գործիական: 1. Յոգնակի ուղղականը կազմւում է եզականի վրայք աւելացնելով, հովիւ, հովիւք, խանձարուր, խանձարուրք: Այս դքպքում ըր, ըղ վերջացած (եզըր, աստղ) անունների վերջի ր, ղ բաղաձայններից առաջ մտնում է ե ձայնաւորը, եզերք, աստեղք: Իսկ ըն վերջացած անունների վերջի ն բաղաձայնից առաջ մտնում է ու, ա, ի ձայնաւորներից մէկը, ակն, ակունք, ոմն ոմանք, անձն անձինք: 2. Եզակի հայցականը նման է եզակի ուղղականին: Յոգնակի հայցականը կազմւում է յոգնակի ուղղականի վերջին ք-ն ս-ի փոխւելով, հրեշտակք, հրեշտակս, խանձարուրք խանձարուրս, ակունք ակունս, աստեղք աստեղս : 3. Անեզական ասւում են այն անունները, որոնք ունին միշտ յոգնականի ք վերջաւորութիւնը և հոլովւում են միայն յոգնակի, աւետիք, աւետիս, կեանք, կեանս, փառք, փառս: 2 երկինք, յերկնից երկնից Բարձր, բարձունք, ի բարձանց բարձրերից, բարձունքից Զօութիւն, զօրութիւնք զօրքեր Երկինք երկնից երկնքի երկինքը Ի վերոյ վերը, վեր Քան զ... քան Որ ի վերոյ քան զերկինս որ վեր Էր քան երկինքը. որ երկնից վեր Էր ՏԷր, Տեառն տիրոջ Եղեն եղան Հրամայաց հրամայեց Հաստատեցան հաստատւեցին, շինւեցին, ստեղծւեցին Կարգեաց կարգեց Նա, նոքա, զնոսա նրանց (Հայցական հոլով) Յաւիտեանս յաւիտենից միշտ և յաւիտեան Սահման սահման, կարգ ու կանոն Եդ դրեց Անցանեն անցնում են, անց են կենում Ոչ անցանեն չեն անց կենում (սահմանից, կանոնից) երկիր, յերկրԷ երկրից Խորք խորքեր, անդունդներ Հուր կրակ Սառն սառոյց Հողմ քամի Մրրիկ փոթորիկ ԱռնԷք անում Էք, կատարում Էք Բան խոսք Լեառն, լերինք Մայր մայրի ծառ Կուսան կոյս, աղջիկ Տղայ Երեխայ, տղայ Խոստովանութիւն փառք, փառաբանութիւն, գոհութիւն Նա, նմա նրան (տրական հոլով) Երկինք, յերկինս երկնքում երկիր, յերկրի երկրում ԱռնԷ անում Է Բարձր առնԷ բարձր Է անում, բարձրացնում Է Ժողովուրդ իւր, իւր ժողովրդի (ժողովրդեան իւրոյ) իւր ժողովրդի Սուրբ, ի սրբոց սրբերից Յամենայն սրբոց բոլոր սրբերից Որդի, որդւոյ որդիներից Մերձ մօտ Մերձ Է առ ՏԷր մօտ Է տիրոջը Ա. Զ Նախդիր 1) Հայցական հոլովը, երբ ներգործական բայերի կրող խնդիր Է (ներգոյական սեռի խնդիր) և որոշւած Է, սկզբից առնում Է զ նախդիրը: Հայցականն որոշւած Է, երբ յատուկ անուն կամ դրանուն Է, կամ թԷ ունի որևԷ յօդ կամ որոշող վերադիր. օրինակ՝ օրհնեցԷք զՏԷր. օրհնեցԷք զնա. օրհնեցԷք զանուն Տեառն, կարգեաց զնոսա, բարձր առնԷ ՏԷր զեղջիւր ժողովրդեան իւրոյ: 2) Բաղդատական քան նախդրից յետոյ դրւում Է միշտ զ նախդրով հայցակա, օրինակ՝ ի վերոյ քան զերկինս. բարձր քան զերկինս. մեծ քան զնա (=երկնքից բարձր, նրանից մեծ): Բ. ՍԵՌԱԿԱՆ, ՏՐԱԿԱՆ ԵՒ ԲԱՑԱՌԱԿԱՆ ՀՈԼՈՎՆԵՐ 1) Եզակի սեռական-տրական հոլովները վերջանում են՝ ի, ու, ոյ, այ, ան, ին, եր, եղ. իսկ յոգնակի սեռական, տրական և բացառական հոլովները վերջանում են՝ ից, ուց, ոց, աց, անց, երց, եղց: Եզակի բացառականը վերջանում Է Է, ոյ, այ: Սեռական և տրական հոլովներն անունների մԷջ, ինչպԷս աշխարհաբարում, միայն խօսքի մԷջ ունեցած իրենց պաշտօնից են որոշւում: 2) Բացառական հոլովն ունի սկզբից միշտ մի նախդիր, սովորաբար ի նախդիրը, որ ձայնավորով սկսւող բառի առաջ դաառնում Է յ և բառին կից Է գրւում. օրինակ՝ ի հօրԷ, յերկրԷ: 3) Յոգնակի բացառականը և եզակի ոյ, այ, վերջացած բացառականը տարբերւում են սեռական-տրականից միայն սկզբի նախդրով. օրինակ՝ բարձունք սեռ. տր. բարձանց, բացառ. ի բարձանց, երկինք, երկնից, յերկնից, սուրբք, սրբոց, ի սրբոց, որդիք, որդւոց, յորդւոց, օրիորդք, օրիորդաց, յօրիորդաց, ռուսք, ռուսաց, ի ռուսաց (ռուսներից): ԱյսպԷս և եզակի սեռական-տրական՝ սիրոյ, Աստուծոյ, Վանայ (Վանայ լիճ), բացառական՝ ի սիրոյ, յԱստուծոյ, ի Վանայ: Գ. ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹԻՒՆ Յետադաս ածականները թուով և հոլովով հմաձայնում են իրենց գոյականին, ինչպԷս՝ ծառք պտղաբերք, թռչունք թևաւորք, ժողովուրդ իւր, ժողովրդեան իւրոյ: 3 Գալուստ գալը Ի ծնանելն ծնուելիս, ծնուելու ժամանակ, երբ որ ծնուեց Ի Բեթղեհեմ Բեթղեհեմում Օր, աւուրք, յաւուրս Օրերում ՀերովդԷս արքայ, ՀերովդԷս թագաւոր Հերովդի արքայի ՀերովդԷս թագաւորի Արևելք, յարևելից արևելքից Եկին եկան Ասեն ասում են Որ ծնաւ արքայն ՀրԷից ՀրԷից արքան որ ծնուեց Տեսաք տեսանք Արևելք, յարևելս արևելքում Եկաք եկանք Երկիր պագանել երկրպագել, երկրպագութիւն տալ Իբրև երբ, երբ որ Լուաւ լսեց Խռովեցաւ շփոթուեց Ամենայն ամԷն, բոլոր, ամբողջ նա, նմա, ընդ նմա նրա հետ Ժողովեալ ժողոված, ժողովելով Դպիր կարդացւոր, գրագԷտ, գիտուն ՀարցանԷր հարցնում Էր, հարցրեց նա, նոքա, նոցա, ի նոցանԷ նրանցից Ծնանիցի պիտի ծնուի Ասեն ցնա ասում են նրան Գրեալ Է գրուած Է Ի ձեռն ձեռքով Երկիր Յուդայ Յուդայի երկիր Ոչինչ կրտսեր ես բնաւ կրտսեր (փոքր) չես Իշխան, յիշխանս Յուդայ Յուդայի իշխանների մԷջ Դու, քո, ի քեն քեզնից ԵլցԷ պիտի ելնԷ, պիտի դուրս գայ ՀովուեացԷ պիտի հովուԷ Ա. Ի, Յ ՆԱԽԴԻՐԸ Այս նախդիրը դրւում է բացառական հոլովի վրայ (տես 2. Բ. 2.). բացի այդ՝ ունի մի քանի ուրիշ նշանակութեամբ գործածութիւններ: 1. Դրւում է հայցական հոլովի վրայ, երբ հոլովը ցոյց է տալիս այն տեղը, դէպի ուր ուղղւում է գործողութիւնը. օրինակ՝ յո՞ երթաս (ո՞ւր ես գնում). երթամ յԵրուսաղեմ. եկին յԵրուսաղեմ. գնացի ի տուն: 2. Դրւում է յատուկ անունների եզակի հայցականի վրայ, իսկ հասարակ անունների եզակի տրականի (երբեմն հայցականի) և յոգնակի հայցականի վրայ և ցոյց է տալիս մի բանի մէջ, միջում լինեելը: Այս գործածութեամբ հոլովն ստանում է աշխարհաբարի ներգոյականի նշանակութիւն. օրինակ՝ ի տան էի (ո՞ւր էիր). ի սուրբ այրին բազմեցաւ. ծնաւ նոր արքայ ի Բեթղեհեմ քաղաքի. ծնաւ Յիսուս ի Բեթղեհեմ. ի խանրարուրս պատեցաւ. տեսք զաստղն նորա յարևելս. ոչինչ կրտսեր ես յիշխանս Յուդայ. խոստովանութիւն նմա յերկինս և յերկրի: 3. Անորոշ դերբայի հետ ցոյց է տալիս՝ մի բան լինելիս, երբ մի բան լինում է. օրինակ՝ ի ծնանելն Յիսուսի: 4. Ի, յ նախդրով հայցական հոլովը երբեմն գործէ ածւում գործիականի նշանակութեամբ. ի ձեռն մարգարէի = ձեռամբ մարգարէի. յանուն Հօր և Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ = անուամբ Հօր և Որդւոյ... Բ. ՆԱԽԴԻՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆԸ Նախդիրները գրւում են միշտ նախադաս վերագիրներից առաջ, լինին վերջիներս սեռական հոլով, ածական թէ յատուկ անուն. օրինակ՝ ի քաղաքի. ի Բեթղեհեմ քաղաքի. յայրին, ի սուրբ այրին. ի սրբոց. յամենայն սրբոց: Նախդիրը երբեմն կրկնւում է թէ ածականի ու սեռականի և թէ գոյա-կանի վրայ. ժողովեալ զամենայն զքահանայապետ և զդպիրս. – որ կարելի էր գրել՝ ժողովեալ զամենայն քահանայապետս և դպիրս: 4 Յայնժամ այն ժամանակ Գաղտ գաղտնի, ծածուկ Կոչեաց կանչեց Ստուգեաց ոտուգեց, ճշտեց Աստղ երևեալ, աստեղ երևելոյ երևացած աստղը Զժամանակ աստեղն երևելոյ երևացած աստղի ժամանակը Արձակեալ արձակած, արձակելով, ուղարկելով ԱսԷ ասում Է Մանուկ, մանկան երեխայի, մանուկի Յորժամ երբ որ ԳտանիցԷք գտնԷք, կը գտնԷք Ազդ արարջիք իմաց կանԷք, կիմացնԷք Զի որպԷսզի, որ Եկեալ եկած, գասով Երկիր պագից երկրպագեմ Լուան լսեցին Տեսին տեսան առաջնորդեաց առաջնորդեց Եկած ի վերյ կանգնեց այն տեղի վրայ խնդացին ուրախացան Յոյժ սաստիկ, խիստ, շատ Խնդացին յոյժ ուրախութիւն մեծ մեծ ուրախութեամ խիստ ուրախացան Մտին մտան Հանդերձ հետ, միասին Մարիամ մայրն իւր, իր մայրը Մայրամ Հանդերձ Մարեմաւ մարբն իւրով իր մայր Մարիամի հետ միասին Անկեալ ընկած, ընկնելով Երկիր պագանԷին երկրպագում Էին, երկրպագեցին Բացեալ բացած, բանալով Մատուցին մոտ բերին, տուին Պատարագ նուԷր, ընծայ Կնդրուկ մի տեսակ ազնիւ խունկ Զմուռս մի տեսակ անուշահոտ խունկ Առեալ առած, առնելով Տեսիլ, ի տեսլեան տեսիլքում, երազում Չդառնալ անդրԷն յետ չդառնալ Առ մոտ Առ ՀերովդԷս ՀերովդԷսի մոտ Ընդ այլ ճանապարհ ուրիշ ճանապարհով Ա. ԴԵՐԲԱՅՆԵՐ 1. Անորոշ դրբայը վերջանում է ալ, ել իլ, ուլ. գնալ, գրել, խօսիլ, առնուլ Իլ վերջի տեղ, ինչպէս աշխարհաբարում, սովորաբար գործ է ածւում ել, ինչպէս՝ խօսիլ, , փախչիլ, ծնանիլ ձևերը:, սովորաբար փոխանակւունմ են՝ խոսել, փախչել, ծնանել ձևերով: Ուլ վերջն աշխաարհաբարում դարձել է ել. առնուլ՝ առնել, արգելուլ՝ արգելել: - Անել վեր-ջացած բայերը՝ տեսանել, ելանել, մտանել, իջանել՝ աշխարհաբարում մեծ մասամբ ունին նել վերջը. տեսանել, ելնել, մտնել: Պատճառական բայերը վերտանում են ուցանել՝ բարձրացուցանել, խոնարհեցուցանել. աշխարհաբար՝ փախցնել, բարձրացնել, խոնարհե-ցընել: 2. Անցյալ դերբայը վերջանում է եալ՝ ժողովեալ, գրեալ, եկեալ = ժողովել , գրել, եկել կամ ժողոված, գրած, եկած: 3. Ապառնի դերբայը վերջանում է ոց՝ ժողովելոց, գրելոց, գալոց = ժողովելու, գրելու, գալու: Բ. ԱՆՑԵԱԼ ԴԵՐԲԱՅԻ ԿԱՆՈՆԸ Նոյն ենթական և ժամանակն ունեցող երկու, երեք բայերից առաջինը դրւում է սովորաբար անցեալ դերբայով, որ աշխարհաբար թարգմանւում կամ անցեալ դերբայով (գնացեալ = գնացած, գնացել), կամ անորոշ դերբայի գործիական հոլովով (գնացեալ = գնալով), կամ թէ յաջորդ բայի դէմքով ու ժամանակով: Օրինակ՝ անկեալ երկիր պագա-նէին = ընկած (կամ ընկնելով, կամ ընկան) երկրպագեցին: Եւ բացեալ զգանձս իւրեանց մատուցին նմա = և բանալով (կամ բաց արին) մատուցին: Զի և ես եկեալ երկիր պագից = որ ես էլ գամ երկրպագեմ: Եկեալ եկեաց = եկաւ կանգնեց: 5 Անտի այնտեղից Երևիլ, երևԷր երևում Էր, երևաց Ասել, ասԷր ասում Էր, ասաց Յառնել արի՛ վեր կաց Մանուկ, զմանուկդ այդ մանկանը Անդ այնտեղ Լինիլ, լինիջի՛ր կը լինես, կը մնաս Յորժամ մինչև որ Ասել, ասացից կասեմ Քանզի որովհետև Ի խնդիր Է փնտրում Է, ուզում Է Յառնել, յարուցեալ վեր կացած, վեր կենալով Առնուլ, առ առաւ, վերցրեց Գիշեր, ի գիշերի գիշերը, գիշերով Մինչև ց... Մինչև Վախճան վախճան, մահ Լնուլ, լցցի լցւի, կատարւի ՏԷ՛ր, Տեառն, ի ՏեառնԷ տիրոջից Կոչել, կոչեցից կը կանչեմ, պիտի կանչեմ Կորուսցանել կորցնել ԽՈՆԱՐՀՈՒՄ Ա. ԲԱՅԵՐԻ ԵՂԱՆԱԿՆԵՆ ՈՒ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ Եղանակներն երեք են՝ սահմանական, ստորադասական և հրամայական: 1. Սահմանական եղանակն ունի երեք ժամանակ՝ ներկայ, անցեալ անկատար և անցեալ կատարեալ: Ստորադասական եղանակն ունի երկու ժամանակ՝ ապառնի առաջին և ապառնի երկրորդ: Հրամայական եղանակն ունի երեք ժամանակ՝ ներկայ, ապառնի առաջին և ապառնի երկրորդ: Ներկայի բացասականը մի՛ մակբայով արգելական է և առանձին ձև ունի: Ուլ վերջացած բայերը չունին հրա-մայական ապառնի առաջին ժամանակը: 2. Բայերի ժամանակներն իրենց կազմութեամբ և նշանակութեամբ երկու կերպ են՝ անկատար (տևական) և կատարեալ (ոչ տևական) ժամանակներ: Անկատար ժա-մանակներն են՝ Սահմանական ներկայ և անցեալ անկատար: Ստոր. ապառնի Ա., Հրամ. արգելական և ապառնի Ա.: Կատարեալ ժամանակներն են՝ Սահմ. անց. կատարեալ, Ստոր. ապառնի Բ., Հրամ. ներկայ և ապառնի Բ.: Բ...ԱՆԿԱՏԱՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ Անկատար ժամանակները կազմւում են ներկայի կամ անկատարի բնից, որ է անորոշ դերբայը առանց լ վերջաւորութեան կամ Սահմանական. ներկայի եզակի 1-ին դէմքը առանց մ վերջաւորութեան՝ խաղա-լ, գրե-լ, խօսի-լ, առնու-լ: Այս ժամանակների վերջաւորութիւներն աւելանում են ներկայի բնի վերջի ա, ե, ի, ու ձայնաւորների վրայ, որոնք կոչւում են լծորդ ձայնաւորներ: Ներքևում են գրուած են անկատար ժամանակների վերջաւորութիւնները չորս լծորդ ձայնաւորների հետ: Այդ չորս տեսակ վերջերը բոլոր բայերի համար կանոնաւորա-պէս դրւում են անորոշ դերբայի ալ, ել, իլ, ուլ, կամ Աահմանական ներկայի եզակի 1-ին դէմքի ամ, եմ, իմ, ում, վերջերի տեղ և կազմում են համապատասխան ժամանակներ: Անկատար ժամանակները կազմելու համար ուրեմն պէտք է իմանալ կամ անորոշ դերբայը կամ սահմանական ներկայի եզ. 1-ին դէմքը և նրանց ալ, ել, իլ, ուլ, (ամ, եմ, իմ, ում) վերջերի տեղ դնել համապատասխան լծորդի վերջերը: ԱՆԿԱՏԱՐԻ ԿԱՄ ԼԾՈՐԴԻ ՁԵՒԵՐ ԼԾՈՐԴՆԵՐ ամ եմ իմ ում ՍԱՀՄԱՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅ ամ եմ իմ ում աս ես իս ուս այ է ի ու ամք եմք իմք ումք այք էք իք ուք ան են ին ուն ԱՆՑԵԱԼ ԱՆԿԱՏԱՐ այի էի էի ուի այիր էիր էիր ուիր այր էր էր ոյր այաք էաք էաք ուաք այիք էիք էիք ուիք ային էին էին ուին ՍՏՈՐԱԴԱՍԱԿԱՆ ԱՊԱՌՆԻ Ա այցեմ իցեմ իցիմ ուցում այցես իցես իցիս ուցուս այցէ իցէ իցի ուցու այցեմք իցեմք իցիմք ուցումք այցէք իցէք իցիք ուցուք այցեն իցեն իցին ուցուն ՀՐԱՄԱՅԱԿԱՆ ԱՊԱՌՆԻ Ա. այջի՛ր իջի՛ր իջի՛ր - այջիք իջի՛ք իջի՛ք - ԱՐԳԵԼԱԿԱՆ ՆԵՐԿԱՅ ար եր իր ուր այք էք իք ուք ԱՆՈՐՈՇ ԴԵՐԲԱՅ ալ ել իլ (ել) ուլ ԱՊԱԱՌՆԻ ԴԵՐԲԱՅ ալոց ելոց ելոց լոց 6 Տեսանել, ետես տեսաւ Խաբիլ, խաբեցաւ խաբուեց Ի մոգուց անտի մոգերից, այն մոգերից Առաքել, առաքեաց ուղարկեց Կոտորել, կոտորեաց կոտորեց Մանուկ, մանկունք, մանկունս, երեխաներին Զամենայն մանկունսն բոլոր մանուկներին Սահման, սահմանք, սահմաններում սահմանս, ի սահմանս սահմաններում Յամենայն սահմանս բոլոր սահմաններում Երկեմեան, երկմեանք, երկեմենից երկու տարեկաններից Յերկեմենից երկու տարեկաններից խոնարհ ցած Յերկեմենից և ի խոր երկու տարեկաններից ցած Ըստ ժամանակին այն ժամանակի համեմատ Կատարեալ, կատարեցաւ կատարուեց Գուժել լացի ձայն, լացի ճիչ բարձրանալ Ձայն գուժեաց ձայն գուժեց Լալումն լաց Աշխարումն լաց ու կոծ, ողբ Մխիթարիլ մխիթարուել Եմ, կամ ոչ Էին եմ, չկային 7 Վախճանել, իվախճանելն վախճանւելիս, երբ որ վախճանուեց Խնդրել որոնել, փնտրել, ուզել Որ խնդրԷին նրանք որ փնտրում Էին, փնտրողները Թագաւորել, թագաւորեաց թագաւորեց, թագաւոր դարձաւ ՀերովդԷս հայրն իր իր հայրն ՀերովդԷս Փոխանակ Հերովդի հօրն իւրոյ Իւր հայր ՀերովդԷսի փոխանԷն Երկնչիլ, երկեաւ վախեցաւ Անդր այնտեղ Բնակիլ, բնակեցաւ բնակուեց Կոչիլ, կոչԷր կոչւում Էր, անուանւում Էր Կոչեսցի պիտի կոչուչ 8 Մաքսաւոր մաքս առնող, մաքսապահանջ Այր, արք տղամարդիկ, մարդիկ Արք Երկու երկու մարդ Ելանել, ելին ելան, վեր ելան Կալ կանգնել, կանգնած լինել Կալ յաղօթս Աղօթքի կանգնել, աղօթք անել Կայր մեկուսի կանգնած Է մի կողմում Աղօթք մատուցանել աղօթք անել Դու, քո, քեզ, ի քԷն, զքԷն քեզնից Իբրև զ... ինչպԷս, պԷս Իբրև զայլս ուրիշների պԷս, ինչպԷս ուրիշները Մարդիկ, մարդկան, ի մարդկանԷ մարդկանցից Իբրև զայլս ի մարդկանԷ ինչպԷս ուրիշները մարդկանցից Իբրև զայլս ի մարդկանԷ ինչպԷս ուրիշ մարդիկ Պահել ծոմ պահել, պաս պահել Երիցս երկու անգամ Շաբաթ ի շաբթու շաբաթուայ մԷջ Երեցս ի շաբթու շաբաթը երկու անգամ Տասնորդ տասից մԷկը, տասնորդ Ստացուացք իմ, իմ ստացուացներից ստացուածոց իմոց իմ ստացուացներից Ի ստացուածոց իմոց, իմ բոլոր ստացուացքներից յամենայն ստացուածոց իմ բոլոր ստացուացքներից Ընդ երկինս դԷպի երկինք Ամբառնալ բարձրացնել Կոծել ծեծել Քաւել մեղքը ներել Քաւեա՛ քաւի՛ր, ների՛ր ես, զիս ինձ (հայց. հոլով) Իջանել, Էջ իջաւ Ամենայն որ ամԷն մարդ որ Բարձրացուցանել բարձրացնել Անձն անձն, ինքն ԲարձրացուցանԷ զանձն բարձրացնում Է ինքն իրեն Խոնարհիլ, խոնարհեսցի կը ցածանայ, կը խոնարհուի Խոնարհեցուցանել ցածացնել, խոնարհեցնել Բարձրանալ, բարձրասցի կը բարձրանայ Անձն բառը (որ նշանակում է՝ անձն, հոգի, մարմին) շատ անգամ գործ ՝ ածւում ես, դու, ինքն անձնական դերանունների նշանակութեամբ. անձն իմ=ես ինքս, անձն քո=դու ինքդ, անձն իւր=ինքը, անձինք մեր=մենք, ինքներս և այլն: (Անձնասպան=ինք-նասպան): 9 Ընդ երեիքով երիքովի միջով Անուն կոչեցեալ ԶակքԷոս անունը կոչւում Էր ԶակքԷոս Մաքսապետ մաքսաւորների գլխաւոր Մեծատուն հարուստ Հասակ, հասակաւ հասակով Ընթանալ վազել Ընթանալ յառաջս առաջ վազել ելանել, ել ելաւ, վեր ելաւ Ժանտաթզենի վայրի թզենի Ընդ այն այն տեղով Տեղի տեղ Եկն ի տեղին եկաւ այն տեղը Հայիլ, հայեցաւ նայեց Փութալ շտապել, շուտ անել Իջանել, Է՛ջ իջիր Այտի այդ տեղից Տուն քո, ի տան քում քո տանը Արժան Է ինձ ինձ պԷտք Է Ագանիլ (ագանել) իջևանել, վԷր գալ, կենալ Արժան Է ինձ ագանել ես պիտի իջևանեմ Իջանել, Էջ իջաւ Ընդունիմ, ընկալաւ ընդունեց Ամենքին ամենքը Այր մեղաւոր, առն մեղաւորի մեղաւոր մարդ առ տուն մեղաւորի մեղաւոր մարդու մօտ Մտանել, եմուտ մտաւ Լուծանիլ (լուծանել) վԷր գալ, օթևանել ԱսԷ ցտԷր ասում Է տիրոջը Ինչք իմ, ընչից իմաց, իմ ինչքերի, իմ ստածուացքների Տամ, տաց կը տամ Ոք մԷկը, մի մարդ Հատուցանել, հատուցից կը վճարեմ Չորեքկին չորեքպատիկ, քառապատիկ Եղանել, եղեւ եղաւ Տունս այս, տանս այսմիկ այս տանը Կեցուցանել ապրեցնել Կորնչիլ, կորուսեալ կորած 10 Հայր, հարք հարքն մեր, մեր հայրերի հարցն մերոց մեր հայրերի Գովեալ գովուած Փառաւորեալ փառաւորուած Ածել, ածեր բերիր Իրաւունք ճշմարտութեան արդար դատաստան Ըստ ամենայնի ամԷն բանով, բոլորովին, ըստ ամենայնի Առնել, արարել արիր Յիրաւի իրաւ Մեղանչել, մեղաք մեղանչեցինք Անօրինել, անօրինեցաք անօրինութիւն արինք Յապստամբ լինելն ապստամբելիս, ապստամբելով Անսալ լսել, ականջ դնել Ոչ անսացաք չլսեցինք Պահել, ոչ պահեցաք չպահեցինք Առնել, ոչ արարաք չարինք Պատուիրել, պատուիրեցեր պատուիրեցիր Մատնել, մատնեցեր մատնեցիր մատնել ի ձեռս ձեռքը մատնել, ձեռքը տալ Թշնամիք մեր անօրԷնք... Խիստ և ապստամբող թշնամիների Թշնամեաց մերոց անօրինաց... Խիստ և ապստամբող թշնամիների Թագաւոր անիրաւ եւ չար... ամբողջ երկրից անիրաւ և չար թագաւորի Արդ այժմ, արդ Ոչ գոյ մեզ մեզ չկայ, մենք չունինք Ոչ գոյ մեզ բանալ զբերանս Մենք մեր բերանները բանալ չենք կարող Ոչ գոյ մեզ բանալ զբերանս խօսել չենք կարող Եղանիլ, եղաք եղանք Ծառայք քո պաշտօնեայք քո ծառայ պաշտօնեանները Ծառայից քոց պաշտօնԷից քո ծառայ պաշտօնեաններին Այլ բայց Իսպառ բոլորովին Ցրել ցրուել, քանդել Ուխտ խօսք, դաշինք Ի բացԷ առնել հեռացնել Ես, մեք, մեր, մեզ, ի մԷնջ Մեզանից Յամօթ առնել ամաչեցնել ամօթով թողնել Ըստ համեմատ, համաձայն Փրկել ազատել Փրկեա ազատիր Սքանչելիք հրաշք, հրաշալիք, մեծ զարմանք Վասն սքանչելեաց քոց քո սքանչելութեան համար… Տար փառս անուան քում փառաւորիր քո անունը Յամօթ լինել, յամօթ լիցին թող ամօթով մնան, ամաչեն Ով, ոյք ովքեր Ցուցանել ցոյց տալ Ցուցանել չարիս չարիք հասցնել, անել Ամաչեն, ամչեսցեն ամաչեն Ամենեքեան ամենքը Խորտակել, խորտակեսցի խորտակւի Ճանաչել, ծանիցեն թող ճանաչեն ԿԱՏԱՐԵԱԼ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ 1) Կատարեալ ժամանակների վերջաւորութիւններն երեք տեսակ են. ուստի կայ երեք խոնարհում՝ ներգործակերպ, կրաւորակերպ և խառն Ներգործակերպ խոնարհման Անց. կատարեալի եղ. 3-րդ դէմքը և Հրամ. ներկայի եզ. 2-րդ դէմքը չունին վերջաւորութիւն: Մնացած ձևերի մէջ վերջաւորութիւններն աւելանում են կամ բայար-մատների կամ կատարեալի բների վրայ՝ տես-ի,. տես-եր, տես, տես-աք, տես-իք, տես-ին: 2) Կատարեալի բունը կազմուած է աց, եաց, ոյց ածանցներով, որոնց վերջի ց բաղաձայնը ապառնի ժամանակների վերջաւորութիւնների ց, ջ բաղաձայներից առաջ դառնում ՝ ս, իսկ ներգործակերպ խոնարհման Հրամ. ներկայի եզ. 2-րդ դէմքի մէջ դուրս է ընկնում՝ գնաց-ից, գնաս-ցես, գնաս-ցէ, գնաս-ցուք, գնաս-ջիք, գնաս-ցեն: Հրամ.՝ ներկայ՝ գնա՛: Մի քանի բայերի միավանկ բնի ց բաղաձայնը մնում է անփոփոխ՝ կամ, կացի, կա՛ց. կացից, կացցես, կացցուկ, կացջիք, կացցեն: Լամ, լացից, լացցես, լացցէ... Բանամ, բացից, բացցես: Լնում, լցից, լցցես, լցցէ... 3) Անց. կատարեալի եզ. 3-րդ դէմքի և հրամ. ներկայի եզ. 2-րդ դէմքի մէջ շեշտ ստանալով՝ վերականգնւում են բնի եա, ոյ երկբարբառները և է, ի, ու ձայնաւորները, որոնք միւս դէմքերի մէջ շեշտը կորցնելով, դառնում են՝ ե, ու, ի, ը, (վերջինս չի գրւոմ) օրինակ՝ սիրեցի, սիրեցեր, սիրեա՛ . իջի, իջեր, է՛ջ. մտի, մտեր, մո՛ւտ: 4) Անց. կատարեալի եզ. 3-րդ դէմքի վրայ, երբ միավանկ է և բաղաձայնով է սկսւում, սկզբից կարող է աւելանալ ե ձայնաւորը՝ տես կամ ետես, թող կամ եթող, մուտ կամ եմուտ: Երբեմն ա, օ, ձայնաւորներից առաջ էլ աւելանում է է ձայնաւորը՝ առ կամ էառ, օծ կամ էօծ (օծեց): 5) Անց. կատարեալի յոգնակի 2-րդ դէմքերը կրաւորակերպ և խառն խոնարհումների մէջ նաև հրամ. յոգն. 2-րդ դէմքերն ունեն կրկին ձևեր՝ իք-էք, այք-արուք, եայք-երուք վերջաւորութիւններով Ներքևում դրւած են երեք խոնարհման վերջաւորութիւնները բնի ածանցների հետ, եթէ ունեն: Դրանց հետ դրւած են սկզբում նաև սահմ. ներկայի եղ. 1-ին դէմքերը ամ, եմ, ուցանե, անեմ, ում և այլն, որոնցից կիմացուի, թէ ո՛ր բայերի կատարեալ ժամանակներն ինչպէս են կազ-մըւում. պէտք է միայն ներկայի ամ, եմ, անեմ և այլն, վերջերի տեղ դնել կատարեալ ժամանակներւ համապատասխան վերջերը: Կատարեալ ժամանակների խոնարհման համար իսկապէս պէտք է իմանալ անց. կատարեալի եզ. 1-ին դէմքը և հրամ.՝ եզ. 2-րդ դէմքը. ուստի ներ-քևում կրկնւած են սահմ. ներկայի, անց. կատարեալի և հրամ. ներկայի այդ ձևերը: 1.ԿԱՏԱՐԵԱԼԻ ՆԵՐԳՈՐԾԱԿԱՆ ԽՈՆԱՐՀՈՒՄ Աահմ. Ներկայ ամ եմ ուցանեմ ում անեմ Անց. կատ. աց-ի եց-ի ուց-ի ի աց-եր եց-եր ուց-եր եր աց եաց ոյց (արմատը) աց-աք եց-աք ուց-աք աք աց-իք եց-իք ուց-իք իք աց-էք եց-էք ուց-էք էք աց-ին եց-ին ուց-ին ին Ատոր ապառնի Բ աց-ից եց-ից ուց-ից ից աս-ցես ես-ցես ուս-ցես ցես աս-ցէ ես-ցէ ուս-ցէ ցէ աս-ցուք ես-ցուք ուս-ցուք ցուք աս-ջիք ես-ջիք ուս-ջիք ջիք աս-ցեն ես-ցեն ուս-ցեն ցեն Հրամ. Ներկայ ա՛ եա՛ ո՛ (արմատը) աց-է՛ք եց-է՛ք ուց-է՛ք է՛ք Ապառնի Բ. աս-ջի՛ր ես-ջի՛ր ուս-ջի՛ր ջի՛ր աս-ջի՛ք ես-ջի՛ք ուս-ջի՛ք ջի՛ք Անց. դերբայ աց-եալ եց-եալ ուցեալ եալ Սահմ. ներկայ ամ եմ ուցանեմ ում անեմ Անց. կատարեալ ացի եցի ուցի ի Հրամ. ներկայ ա՛ եա՛ ո՛ (արմատը) ՁԵՒԵՐ 3. ԿՐԱՒՈՐԱԿԵՐՊ ԽՈՆԱՐՀՈՒՄ 3 խառն խ`ոնարհում անամ ենամ իմ անիմ չիմ (նում) աց-այ եց-այ եց-այ այ եայ աց-ար եց-ար եց-ար ար եար աց-աւ եց-աւ եց-աւ աւ եաւ աց-աք եց-աք եց-աք աք եաք աց-այք եց-այք եց-այք այք եայք աց-արուք եց-արուք եց-արուք արուք երուք աց-ան եց-ան եց-ան ան եան աց-այց եց-այց եց-այց այց եայց աս-ցիս ես-ցիս ես-ցիս ցիս իցես աս-ցի ես-ցի ես-ցի ցի իցէ աս-ցուք ես-ցուք ես-ցուք ցուք իցուք աս-ջիք ես-ջիք ես-ջիք ջիք իջիք աս-ցին ես-ցին ես-ցին ցին իցին աց-ի՛ր եցի՛ր եա՛ց ի՛ր ի՛ր աց-ա՛յք եց-ա՛յք եց-ա՛յք ա՛յք եա՛յք աց-արո՛ւք եց-արո՛ւք եց-արո՛ւք արո՛ւք երո՛ւք աս-ջի՛ր ես-ջի՛ր ես-ջի՛ր ջի՛ր իջի՛ր աս-ջի՛ք ես-ջի՛ք ես-ջի՛ք ջի՛ք իջի՛ք աց-եալ եց-եալ (եց)-եալ եալ ուցեալ անամ ենամ իմ անիմ չիմ (նում) ացայ եցայ եցայ այ եայ ացի՛ր եցի՛ր եա՛ց ի՛ր ի՛ր ԿԱՏԱՐԵԱԼ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ 1. ՆԵՐԳՈՐԾԱԿԵՐՊ ԽՈՆԱՐՀՈՒՄ Ս ա հ մ ա ն ա կ ա ն Ներկայ գնամ սիրեմ մատուցանեմ օծանեմ հեղում Անցեալ կատարեալ գնացի սիրեցի մատուցի օծի հեղի գնացեր սիրեցեր մատուցեր օծեր հեղեր գնաց սիրեաք մատոյց օծ, էօծ հեղ, եհեղ գնացաք սիրեցաք մատուցաք օծաք հեղաք գնացիք, -էք սիրեցիք, -էք մատուցիք, -էք օծիք, -էք հեղիք, -էք գնացին սիրեցին մատուցին օծին հեղին Ս տ ո ր ա դ ա ս ա կ ա ն Ապառնի Բ. գնացից սիրեցից մատուցից օծից հեղից գնասցես սիրեսցես մատուսցես օծցես հեղցես գնասցէ սիրեսցէ մատուսցէ օծցէ հեղցէ գնասցուք սիրեսցուք մատուսցուք օծցուք հեղցուք գնասջիք սիրեսջիք մատուսջիք օծջիք հեղջիք գնասցեն սիրեսցեն մատուսցեն օծցեն հեղցեն Հ ր ա մ ա յ ա կ ա ն Ներկայ գնա՛ սիրեա՛ մատո՛ օ՛ծ հե՛ղ գնացէ՛ք սիրեցէ՛ք մատուցէ՛ք օծէ՛ք հեղէ՛ք Ապառնի Բ. գնասջի՛ր սիրեսջի՛ր մատուսջի՛ր օծջի՛ր հեղջի՛ր գնասջի՛ք սիրսջի՛ք մատուսջի՛ք օծջի՛ք հեղջի՛ք Անցեալ դերբայ գնացեալ սիրեցեալ մատուցեալ օծեալ հեղեալ (սիրեալ) ԿԱՏԱՐԵԱԼ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ 2. Կրաւորական խոնարհում Ս ա հ մ ա ն ա կ ա ն ներկայ գոհանամ մերձենամ խօսիմ ուսանիմ փախչիմ Անցեալ կատարեալ գոհացայ մերձեցայ խօսեցայ ուսայ փախեայ գոհացար մերձեցար խօսեցար ուսար փախեար գոհացաւ մերձեցաւ խօսեցաւ ուսաւ փախեաւ գոհացաք մերձեցաք խօսեցաք ուսաք փախեաք գոհացայք մերձեցայք խօսեցայք ուսայք փախեայք -արուք -արուք -արուք -արուք -երուք գոհացան մերձեցան խօսեցան ուսան փախեան Ս տ ո ր ա դ ա ս ա կ ա ն Ապառնի Բ. գոհացայց մերձեցայց խօսեցայց ուսայց փախեայց գոհասցիս մերձեսցիս խօսեսցիս ուսցիս փախիցես գոհասցի մերձեսցի խօսեսցի ուսցի փախիցէ գոհասցուք մերձեսցուք խօսեսցուք օուսցուք փախիցուք գոհասջիք մերձեսջիք խօսեսջիք ուսջիք փախիջիք գոհասցին մերձեսցին խօսեսցին ուսցին փախիցեն Հ ր ա մ ա յ ա կ ա ն Ներկայ գոհացի՛ր մերձեցի՛ր խօսեա՛ց ուսի՛ր փախի՛ր գոհացա՛յք մերձեցա՛յք խօսեցա՛յք ուսա՛յք փախեա՛յք -արո՛ք -արո՛ւք -արո՛ւք -արո՛ւք -երո՛ւք Ապառնի Բ. գոհասջի՛ր մերձեսջի՛ր խօսեսջի՛ր ուսջի՛ր փախիջի՛ր գոհասջի՛ք մերձեսջի՛ք խօսեսջի՛ք ուսջի՛ք փախիջի՛ք Անցեալ դերբայ գոհացեալ մերձեցեալ խօսեցեալ ուսեալ փախուցեալ (խօսեալ) ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՏԿԵՐ ԽՈՆԱՐՀՄԱՆ Սահմանական ներկայ խաղամ խաղաս խաղայ խաղամք խաղայք խաղան Անցեալ անկատար Անցեալ կատարեալ խաղայի խաղացի խաղայիր խաղացէր խաղայր խաղաց խաղայաք խաղացաք խաղայիք խաղացէք խաղային խաղացին Ստորադասական Ապառնի Ա. Ապառնի Բ. խաղայցեմ խաղացից խաղայցես խաղասցես խաղայցէ խաղասցէ խաղացեմք խաղասցուք խաղայցէք խաղասջիք խաղայցեն խաղասցեն Հրամայական Արգել. ներկայ ներկայ մի՛ խաղար խաղա՛ մի՛ խաղայք խաղացէ՛ք Ապառնի Ա. Ապառնի Բ. խաղայջի՛ր խաղա՛ խաղայջի՛ք խաղասջի՛ր Դերբայներ Անորոշ Անցեալ Ապառնի խաղայ խաղացեալ խաղալոց 11 Էր Էր, կար ՏանուտԷր տան տԷր, տանուտԷր Ցանկ ցանկապատ Տալ ետ տուաւ Ետ ցմշակս տուաւ մշակների Տար օտար, հեռու Մերձենալ մօտենալ Առ մշակսն մշակների մօտ Ունիմ, կալեալ Բռնած, բռնելով Կալեալ մշակացն զծառայս նորա մշակները նրա ծառաներին բռնելով Ոմն մԷկը, մի մարդ Բազում շատ Ծառայք բազումք շատ ծառաներ Ծառայք բազումք շատ ծառաներ Այլ ծառայս բազումս քան… ուրիշ ծառաներ՝ առաջիններից շատ Առնել, արարին արին Առ նոսա նրանց մօտ Թերևս գուցԷ, կարելի Է Որդի իմ այս, յորդւոյ աստի իմմԷ իմ այս որդուցս Ասել ընդ միտս մտքում ասել Ունիմ, կալցուք Բռնենք, տիրենք Հանել, հանին հանեցին Արտաքոյ դուրս Արտաքոյ քան այգին այգուց դուրս Սպանանել, սպանին սպանեցին Գալ, եկեսցԷ գայ, կը գայ Զի՞նչ ի՞նչ առնել, արասցԷ կանԷ, պիտի անԷ Չար վատ, չար Չարաւ վատ կերպով, չարաչար Կորուսանել, կորուսցԷ կը կորցնԷ Այլ մշակք, այլոց մշակաց ուրիշ մշակների Տալ, տացեն կը տան Ժամ, ժամու, ի ժամու ժամին, ժամանակին 12 նմանիլ նմանւել Առնում, առի, ա՛ռ առնել, վերցնել Որոց առեալ որոնք առնելով Ելանեմ, ելի, ե՛լ ելնել, դուրս գալ Ելանել ընդ առաջ առաջը դուրս գալ Իւրեան, ընդ իւրեանս իրենց հետ Բառնամ, բարձի, բա՛րձ վերցնել Լապտեր, ընդ լապտերս լապտերների հետ Յամել ուրանալ Ի յամել երբ որ ուրացաւ Նիրհել ննջել Ի մէջ գիշերի կէս գիշերին Բարբառ ձայն Յառնեմ, յարել, արի՛ արի՛ք վեր կացէք Կազմել պատրաստել Տամ, տո՛ւք, յիւղոյդ ձերմէ ձեր իւղիցը Շիջանիլ հանգչել, մարել Ամէն ճիշտ Գիտեմ գիտենալ, ճանաչել 13 Ինչ բան, մի բան վայր դալարի, ի վայրե դալարոջ դալար (կանաչ) տեղում Առ ջուրս հանգստեան հանգիստ, հանդարտ ջրերի մօտ Սնուցանեմ, սնուցի, սնո՛ պահել, կերակրել Դարձուցանեմ, դարձուցի, դարձո՛ դարձնել Անձն շունչ Դարձոյց զանձն իմ առ իս Իմ շունչն ինձ դարձրեց, ինձ հանգիստ տուաւ Երկնչիմ, երկեայ, երկի՛ր վախենալ Ցուպ գաւազան, մահակ Առնեմ, արարի, արա՛ անել Պատրաստ առնել պատրաստել Առաջի առաջ, առջև Ակնյանդիման աչքի առաջ Նեղիչ նեղող Օծանեմ, օծի, օ՛ծ օծել Անապակ անապակ, անխառն գինի Արբեցուցանել հարբեցնել՝ Զհետ ետևից Գամ, եկի, ե՛կ, եկից (ապառնի Բ.) կըգայ եկեսցես, եկեսցէ եկից (ապառնի Բ.) կըգայ Բնակել ինձ որ ես բնակուեմ Ընդ երկայն աւուրս երկար օրեր 14 Օրն այն, աւուրքն այնոքիկ այն օրերում Յաւուրսն յանոսիկ այն օրերում Մերձիլ մօտենալ Արքայութիւն թագաւորութիւն Բարբառ ձայն, խօսող, կանչող Ուղիղ առնել ուղղել Շաւիղ ճանապարհ Ատեւ բուրդ, մազ Մաշկեղէն կաշուէ Ընդ մէջ մէջքին Մարախ մորեխ Առ նա նրա մօտ Մկրտին մկրտւում էին Խոստովան լինել խոստովանել Բազումք եկեալ շատերն եկել էին Զբազումս եկեալս ... Շատերին որ եկել էին իր մկրտութեանը Ցուցանեմ, ցուցի, ցոյց ցոյց տալ Պտուղ առնել պտուղ տալ Համարիլ կարծել Մի՛ համարիցիք չկարծէ՛ք Անձն քո դու Անձինք ձեր դուք Յանձինս ձեր ձեր մէջ Քարս այս, ի քարանցս յայսցանէ այս քարերից Յարուցանեմ, յարուցի, յարո՛ վեր կացնել, հանել Աւասիկ ահա Տապար կացին Արմ արմատ, ծառի ստորին մասը Առ արմին արմատի մօտ Դնի դրուած է Հատանիմ, հատայ, հատի՛ր կտրուել Արկանիմ, արկայ, արկի՛ր ձգուել Յապաշխարութիւն ապաշխարութեան համար Որ նա որ Զկնի ետևից Բաւական բաւական, կարող, արժանի Ի հոգին սուրբ և ի հուր Հոգւով և կրակով (տես 3. Ա. 4) Հեծանոց հոսելի Որոյ հեծանոցն ի ձեռին Նրա հեծանոցն իր ձեռին է Անշէջ չհանգչող 15 Նա, նորա, նմա, ի նմանէ նրանից Արգելում, արգելի, արգել արգելել Պիտոյ է պէտք է Ինձ պիտոյ է ի քէն մկրտիլ ես պէտք է քեզնից մկրտուեմ Առ իս ինձ մօտ Լնուլ, լցի, լի՛ց լցնել, կատարել Մկրտեցաւ մկրտուեց Վաղվաղակի շուտով Ի ջրոյ անտի ջրիցը, այն ջրից Բանամ, բացի, բա՛ց բանալ Բացայ, բացի՛ր (կրաւորական) բացուել Հաճիլ հաւանել Ընդ որ հաճեցայ որին հաւանեցի 16 Վարիլ տարուել, քշուել Տիւ ցերեկ Քաղցնում, քաղցեա, քաղցի՛ր քաղցածանալ Մատչիմ, մատեայ, մատի՛ր մօտենալ Հաց, հացիւ հացով Կեամ, կեցի, կեա՛ց, կեցից ապրել կեցցես, կեցցէ ապրես Բան, բանիւ խօսքով Ածեմ, ածիլ, ա՛ծ բերել Կացուցանեմ, կացուցի, կացո՛ կանգնեցնել Արկանեմ, արկի, ա՛րկ ձգել Աստի այս տեղից Ի վայր ցած, ներքև Հարկանեմ, հարի, հա՛ր խփել, զարնել Մի՛ հարցես չխփես Հարկանել զքարի քարի խփել Տամ, տաց կը տամ Երթամ, ե՛րթ գնա՛ Երթ յետս իմ դէն գնա, կորի՛ր Տէր Աստուած քո քո Տէր Աստուածն Տեառն Սստուծոյ քում քո Տէր Աստուածն Պաշտել պաշտել, ծառայել 17 Լսեմ, լուա, լո՛ւր լսել Մատնիլ մատնւել Բնակիլ բնակւել Յայնկոյս այն կողմը Որք նստէին նրանք որ նստած էին Որոց նստէին նրանց որ նստած էին Յայնմհետէ նրանից յետոյ, այնուհետև Սկսանիմ, սկսայ, սկսի՛ր սկսիլ Զգնալ ման գալ Ընդ եզր եզրով, եզերքով Կոչիլ կոչուել, անուանուել Ուռկան ցանց (ձոյկ բռնելու) Նոցա թողեալ նրանք թողնելով Յառաջ մատչիլ առաջ գնալ, առաջ անցնել Յակոբոս Զեբեդեայ Զեբեդէոսի (որդի) Յակոբոս Զեբեդէոս հայրն իւրեանց իրենց հայրը Զեբեդէոս Զեբեդէոս հարքն իւրեանց իրենց հայրը Զեբեդէոս Զեբեդէոս հարքն իւրեանց իրենց հայրը Զեբեդէոս Մինչ երբ, երբ որ Ընդ ամենայն կողմն բոլոր կողմում Ուսուցանեմ, ուսուցի, ուսո՛ սովորեցնել ժողովուրդք ժողովուրդներ Ախտ ցաւ, հիւանդութիւն Լուր համբաւ Ընդ ամենայն երկիրն բոլոր երկիրը Մատուցանել, մատուցի, մատո՛ մօտ բերել Ի պէս պէս ցաւս եւ ի տանջանս պէս պէս ցաւերով և տանջանքներով (տես 3. Ա. 4): ԿՐԱՒՈՐԱԿԱՆԻ ԿԱԶՄՈՒԹԻՒՆԸ 1. Անկատար ժամանակների մէջ վերջին վանկերի ե և է ձայնաւորնեը (բացի անցեալ անկատարի եզ. 3-րդ դէքից) փոխւում են ի ձայնաւորի և ներգործական բայը դառնում է կրաւորական՝ գրեմ, գրես, գրէ. կրաւոր. գրիմ, գրիս, գրի... Երբ վերջին վանկերի մէջ ա, ի, ու ձայնաւորներն են, բայը նոյն ձևով կարող է և ներգործական և կրաւորական նշանակութիւն ունենալ. խօսքի մէջ ունեցած դրութիւնից միայն պիտի իմացուի բայի ներգործական կամ կրաւորական լինելը: Ներգործականի և կրաւորականի համար նոյն ձևն ունին ուրեմն՝ ամ, իմ, ում վերջացած բայերի բոլոր անկատար բնի ժամա-նակները. բացի ամ վերջացած բայերի Ստոր. ապառնի Ա. ժամանակից (ներգործական այցեմ, այցես, այցէ... կրաւորական այցիմ, այցիս, այցի): Ներգործական և կրաւորական նոյն ձևով են և բոլոր բայերի անց. անկատար ժամանակները: 2. Կատարեալ ժամանակների մէջ ներգործակերպ խոնարհումը փոխւում է կրաւորակերպի և ներգործական բայը դառնում է կրաւորական: Այսպէս՝ ամ վերջացած բայերը խոնարհ-ւում են ինչպէս անամ վերջացածները, եմ ինչպէս իմ (սիրեցի – սիրեցայ) անեմ և ո՛ւմ ինչպէս անիմ (տեսի – տեսայ, հեղի – հեղայ): Այստեղ ևս աք, ցուք, ջիր, ջիք վերջաւորութիւնները նոյն են թէ ներգոյականի և թէ կրաւորականի համար: 3. Դերբայները նոյն ձևով կարող են և ներգորձական և կրաւորական նշանակութիւն ունենալ. տեսանել = տեսնել կամ տեսնւել. տեսեալ = տեսած կամ տեսնւած. տեսանելոց = տեսնելու կամ տեսնւելու: Ել վեջաւորութիւնը միայն երբեմն փոխւում է Իլ, տեսանիլ = տեսնւել: 18 Այր մի, առն միոջ մի մարդու Էին կային Առն միոջ էին երկու որդիք մի մարդ ունէր երկու որդի Անկանիմ, անկայ, անկի՛ր ընկնել Ինչք, ընչից, յընչից, յընչիցդ ինչքիցդ, ստացուածքիցդ Կեանք ապրանք, ստացուացք Յետ յետոյ Օր, աւուրք, աւուրց օր, օրեր Յետ ոչ բազում աւուրց ոչ շատ օրերից յետոյ Վատնել ցրուել, ծախսել, փչացնել Սպառել վերջացնել Աշխարհն այն այն աշխարհն Աշխարհին այնորիկ այն օրւայ աշխարհում Յաշխարհին յայնմիկ այն աշխարհում Չքաւորիլ աղքատանալ, կարօտութիւն քաշել Յարիլ միանալ, կպչել Յարեցաւ ի մի ոմն ի քաղաքացւոց քաղաքացիներից մէկի մօտ մտաւ Յղել ուղարկել Ագարակ արտ, հանդ Արածել արածացնել Որովայն փոր Եղջիւր, յեղջերէ եղջիւրից (եղջերենի ծառի պտուղը) Գալ ի միտս իւր ինքն իրան գալ, խելքի գալ Մեղանչեմ, մեղայ, մեղի՛ր Մեղք գործել Եւ ոչ ևս եմ արժանի այլ ևս արժանի չեմ Հեռագոյն հեռու, շատ հեռու Գթամ, գթացայ, գթա՛ գթալ, խղճալ Անկանիլ զպարանոցաւն վզովն ընկնել Հանեմ, հանի, հա՛ն հանել Պատմուճան հագուստ Ագուցանեմ, ագուցի, ագո՛ հագցնել Տամ, տո՛ւր, տո՛ւք տուէք Պարարակ բտւած, գիրացրած Զենում, զենի, զե՛ն մորթել Ուտեմ, կերիցուք ուտենք, կուտենք Լինիմ, լիցուք լինինք, կը լինինք Երէց մեծ, աւագ Մերձ լինիլ, մերձ եղև մօտենալ Ողջամբ ողջ, ողջ և առողջ Ընդունիմ, ընկալայ, ընկա՛լ ընդունել Արտաքս դուրս Ամ տարի Անցանել զպատուիրանս պատուէրից, խօսքից դուրս գալ Տամ, ետուր տուիր Եղ անիմ, եղէց կը լինեմ, լինիմ Ընդ բարկամս բարեկամների հետ Ուտեմ, եկեր կերաւ Հանապազ միշտ Ընդ իս ինձ հետ Որ ինչ ինչ որ Պարտ էր պէտք էր ՍԵՌԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՅ Անցեալ դերբայի հետ ենթական փոխանակ ուղղական հոլովի՝ կարող է նաև սեռական գրուել. օրինակ՝ ժողովեալ զամենայն կրտսեր որդւոյն՝ գնաց յաշխարհ հեռի: Եւ նոցա թողեալ վաղվաղակի գործիսն՝ գնացին զհետ նորա: Որոց առեալ զլապտերս իւրեանց՝ ելին ընդ առաջ վեսային: 19 Փառք, փառօք փառքով Երիվար ձի Հեծեալ ձիաւոր Ընկենում, ընկեցի, ընկեցեր... ձգել Ընդունելի ընդունող, ապաւէն Օգնական ընդունելի իմ Տէր Իմ օգնականս և ապաւէնն է Տէրը Եղանիմ, եղև եղաւ Փառաւոր առնել բարձրացնել Խորտակել Ջարդել, մանրել Տէր անուն նորա Տէր է նրա անունը Ընտիրք հեծելոց ընտիր հեծեալներ Սպառազէն ամբողջապէս զինուած, լաւ զինուած Ընկղմիլ ընկղմուել, ջրի տակ սուզուել Ընկելնում, Ընկլի. կրաւ. ընկլայ կուլ տալ, կուլ գնալ Վէմ քար Սրտմտութիւն բարկութիւն Աւար կողոպուտ, թալան Լցուցանեմ, լցուցի, լցո՛ լցնել, լիացնել Անձն իմ ես Զանձն իմ ինձ Սատակել սատկեցնել, սպանել Փառաւորեալ՛դ դո՛ւ որ փառաւորուած ես Նշան հրաշք Ձգել մեկնել, երկարացնել Կլանեմ, կլի, կո՛ւլ կուլ տալ Ժողովուրդ քո այս քո այս ժողովուրդը Ժողովրդեան քում այսմ քո այս ժողովրդին Փրկել ազատել Բանակետղ բանակի տեղը. ընկած տեղը, բնակարան Բանակետղ սրբութեան քո սուրբ բնակավայրը Երկն, երկունք ցաւ Ունիմ, կալայ, կա՛լ բռնել Տագնապիլ տակն ու վրայ լինել, իրար անցնել Դողումն դող Լեառն, ի լեառն լեռան վրայ Ի պատրաստութիւն բնակութեան քո քո բնակութեան համար պատրաստած տեղը Սրբութիւն սուրբ տեղ, սրբարան Տէր թագաւոր Տէրն է թագաւոր Եւ ե՛ւս և է՛լ աւելի 20 Քաղցեալ քաղցած Ծարաւի ծարառ Յագիլ կշտանալ Այն, այնոսիկ նրանց (տրակ. Հօլ.) Խաղաղարար խաղաղութիւն անող, հաշտեցնող Դուք, ձեր, ի ձենջ, զձենջ ձեզանից, ձեր մասին Լինիս, լե՛ր, լերո՛ւք եղեք Ուրախ լինել ուրախանալ Յառաջ քան ընդ ձեզ ձեզնից առաջ Անհամիլ անհամանալ Զի՞նչ, ի՞ւ ինչո՞վ Յաղել աղ անել Ի՞ւ յաղիցի ինչո՞վ պիտի աղ արուի ինչ, իմիք բան, բանի Ոչ իմիք ոչ մի բանի Աղդե: պԷտք գալ Կոպան լինել ոտնակոխ լինել Կարեմ, կարացի կարողանալ Ոչ կարԷ չի կարող Թաքչիմ, թաքեայ, թաքի՛ր թաքնուել Լեառն, լերին լեռ Կամ, կացի, կա՛ց կանգնել, կենալ Լուցանեմ, լուցի, լո՛յց վառել Գրուան կոտ (չափ) Ընդ գրուանաւ գրուանի տակ Աշտանակ ճրագակալ, մոմակալ Ամենեքեան, ամենեցուն ամենքի համար Համարիլ կարծել, համարել Գամ, եկի եկայ Լուծանել, ուծի, լո՛յծ արձակել, քանդել Լնուլ, լցի, լի՛ց լրացնել Յովտ ՀրԷական փոքրիկ տառ,. կԷտ Նշանախեց նշանի կտոր, փոքրիկ տառ Որ ոք ով որ Պատուիրանս այս փոքր այս փոքր պատուիրաններից Որ նա որ, Ով որ Առաւելում, առաւելի, առաւե՛լ կրաւոր Առաւելայ աւելացնել. աւելանալ Լսեմ, լուայ, լո՛ւր. լուարո՛ւնք լսեցիք Ամենայն որ ամԷն մարդ որ, ամԷն ով որ Տարապարտուց զուր տեղը Ատեան դատարանի ատեան Մորոս խենթ, խելառ Գեհեն դժոխք Պատարագ նուԷր, զոհ ԽԷթ կասկած Ունի ինչ խԷթ զքԷն քո դԷմ մի խԷթ ունի Ունի ինչ խԷթ զքԷն քեզնից մի կասկած ունի Երթամ, ե՛րթ գնա՛ Հաշտիմ, հաշտեցայ, հաշտեաց հաշտւել Ընդ եղբօր քում քո եղբօր հետ Լինիլ, լե՛ր, լերո՛ւկ եղի՛ր, եղԷ՛ք Իրաւախոհ արդարադատ Ոսոխ հակառակորդ Վաղագոյն շուտով, առաջուց Նաքարակիտ ՀռոմԷական դրամ հաւասար երկու լումայի Երդնում, երդուայ, երդուի՛ր երդուել Մի՛ երդնուցուս չերդուես Մի մի Ոչ չը Պատւանդան ոտքի տակի աստիճան Սպիտակ առնել սպիտակացնել Թուխ առնել սևացնել, թխացնել Եղանիմ, եղիցի՛ լինի՛ Ընդ ական աչքի տեղ Ընդ ատաման ատամի տեղ Ապտակ ածել ապտակ տալ Որ կամիցի ոք (որ ոք կամիցի) ով որ կամենայ Դատել դատել, դատ անել, դատ վարել Բաճկոն վրայի հագուստ, պատմուճան Տարապարհակ անվարձ պահակ Տարապարհակ վարել իբրև անվարձ պահակ տանել Որում խնդրԷ ի քԷն՝ տուր ով որ խնդրԷ քեզնից՝ տո՛ւր ԱպաքԷն անշուշտ, ի հարկԷ Անիծիչ Անիծող Լլկել չարչարել Այն, այնոքիկ, զայնոսիկ նրանց (հայց. հոլ.) Ո՞չ ապաքԷն չԷ՞ որ Արդ այժմ, արդ Եղանիմ, եղերո՛ւք ԵղԷ՛ք Ի ցոյց ինչ նոցա Նրանց ցոյց տալու համար Փող հարկանել Փող փչել Իսկ հենց, իսկապԷս Դուռն, դրունք, դրունս դռներ կամ դուրք, դուրս դռներ Առ հայր քո դԷպի քո հայրը Մինչչեև քանի դեռ չ... Ինչ բան մինչչեւ ձեր խնդրեալ ... քանի դեռ դուք նրանից մի բան խնդրած չէք լինիլ Հանապազորդ ամենօրեայ Թողուլ, թողի, թո՛ղ թողնել, ներել Պարտիք պարտք Ապականել փչացնել, աւերել Ուտիճ ժանգ Ական փոս, ծակ Ական հատանել փոս փորել, պատը կտրել, ծակել Առատ առատ, յստակ պարզ, լուսալիր ՏԷր, տեարք, տերանց տԷրերի Մեծարել պատուել Մամոնայ փող, հարստութիւն Այդ, այդորիկ, վասն այդորիկ դրա համար Ոգի կեանք, անձ Ըմպեմ, արբի, ա՛րբ խմել Ագանիմ, ագայ, ագի՛ր հագնել Վարել վարուցանք անել, ցանել Ո՞ ով Առ հոգայ իւրում իր հոգալու համար Յաւելում, յաւելի, յաւել աւելացնել Զի՞ ի՞նչ, ինչո՞ւ Ջանալ աշխատել, ջանք անել Նիւթել մանել, հիւսել Զգենում հագնել Վայր տեղ, դաշտ Խոտ ի վայրի վայրի խոտ, դաշտի խոտ Է՛ կայ Վաղիւ Էգուց, վաղը Հնոց կրակարան, թոնիր Զգեցուցանել, զգեցուցի, զգեցո՛ հագցնել Շատ բաւական Օր, աւուր, շատ Է աւուրն բաւական Է օրուայ համար Չար չարիք, հոգս, նեղութիւն Դատելոց Էք դատուլու Էք Շիւղ ծիզ, շուղ Հանեմ, հանի, հա՛ն հանել Ահա՛ւասիկ ահա Առ ոտն կոխել ոտնակոխ անել, կոխոտել Դառնամ դառնալ, յետ դառնալ Երգիծուցանել պատառել Տամ, տացի կը տրուի Հայցել ուզել, խնդրել, որոնել Բաղխել խփել, ծեծել, դուռը ծեծել Ցոր խնդրիցԷ որից խնդրի, որից խնդրելու լինի Կամիմ (Ստոր, Ապ. Ա.) կամենալ Կամիցիք (յոգն. 2-րդ դԷմք) կամենալ Առնեմ, արարի, արա՛, արարԷ՛ք անել Արարից, արասցԷ (Ապառնի Բ.) անել Ընդ նեղ դուռն նեղ դռնով Համարձակ արձակ, լայն Ընդ նա նրանով Անձուկ նեղ Ի ներքոյ ներսից Ճանաչեմ ճանաչել Օրն այն, յաւուրն յանմիկ այն օրը Զօրութիւն հրաշք Ի բաց կալ հեռու կենալ, դԷն կենալ Ո, ոյք ով, ովքեր Բան իմ այս իմ այս խօսքերը Այր իմաստուն, առն իմաստնոյ իմաստուն մարդու Խաղալ տեղից շարժուել, վեր կենալ, բարձրանալ Շնչել փչել Կատարել վերջացնել Վարդապետութիւն ուսում, քարոզութիւն Զարմանալ ընդ... զարմանալ (մի բանի վրայ) 21 Այր թագաւոր, առն թագաւորի թագաւոր մարդու, թագւորի Համար առնուլ հաշիւ առնել, հաշիւ տեսնել Մատուցանիմ, մատուցայ մօտ բերուիլ, մօտենալ Քանքար Տաղանդ Քանքար Տաղանտ (եբրայական դրամ արծաթ և ոսկի) Որ զինչ և ունիցի ինչ որ Էլ ունենայ Երկայնամիտ համբերող Առ իս դԷպի ինձ, իմ վերաբերմամբ Ծառայակից ընկեր, ծառայ Պարտիլ պարտ լինել, պարտուոր լինել Դահեկան հռոմԷական դրամ Որ ինչ որ, այն որ Պարտիսդ պարտ ես դու Անկանիլ առ ոտս ոտներն ընկնել Երթամ, չոգալ, ե՛րթ գնալ Ո՞չ Էր պարտ և քեզ ողորմել դու Էլ պիտի՞ ողորմԷիր 22 Աղբիւր, աղբերք (աղբիւրք), աղբիւր (-ներ) ՓափագԷ յաղբերս փափագում Է աղբիւրներին Ջուր, ջուրք, ջրոց կամ ջուրց ջրերի Անձն իմ իմ անձը, ես Ե տուԷ եւ ի գիշերի օր ու գիշեր, գիշեր ցերեկ Զօրհանապազ ամեն օր ՈրպԷս ինչպԷս, երբ որ Զայս որպԷս յիշԷի այս օրը յիշում Էի Տառապիլ նեղուիլ, չարչարուիլ Ես, զիս, յիս ինձնում Անձն հոգի Յարկ ծածկ Ընդ յարկաւ յարկի տակ Ի ձայն ձայնով Բարեկենդանութիւն ուրախութիւն, ուրախ օր ու կեանք ԸնդԷ՞ր ինչո՞ւ 23 Աշխարհագործ Աշխարհի վրայ ստեղծուած, աշխարհում եղած Մեծվայելչութիւն փառաւոր մեծութիւն, փառահեղութիւն Արկանիմ, արկայ, արկի՛ր վրան ձգել Օթոց վերարկու, զգեստ Ձգել մեկնել, պարզել, սփռել, տարածել Խորան վրան Ո ով, որ, նա որ, ո՜վ, որ Հոգի քամի, շունչ կիզել այրել, վառել Հուր կիզելոյ այրող կրակ Հաստատութիւն հաստատութիւն, ամրութիւն, հիմք Սաստ սաստիկ և ահաւոր հրաման Սաստ արգելք ու յանդիմանութիւն Դնեմ, եդի, եդի, եդ... դնել Ի ծածկել ծածկելու համար Ծործոր ձորակ Ընդ ծործորս ձորակներով Արբուցանեմ, արբուցի, արբո՛ Խմեցնել Յիռ վայրենի էշ Դալարի կանաչի, կանաչեղէն Ի ծառայութիւն ծառայութեան համար, ծառայելու համար Ուրախ առնել ուրախացնել Զուրար առնել զուարթացնել Ապաւէն ապաստան Լեառն բարձր, լերինք բարձունք բարձր լեռներ Գնալ գնալ, ման գալ Կորիւն ձագ, քոթոտ Մորի բոյն, որջ Դադարել հանգչել, պառկել Վաստակ աշխատանք Որպէս զի՜ ո՜րքան, ի՜նչքան Անդորր ընդարձակ, հանգիստ Զեռուն սողացող, վխտացող Գոյ կայ Մանր, մանունք մանր Գազանք մանունք մանր գազաններ Վիշապ լևիաթան Ստեղծանեմ, ստեղծի, ստե՛ղծ ստեղծել Ամենեքեան, ամենեցուն ամենքին Զամենեսեան ամենքին Կամօք քովք քո կամքով Ժամ, ժամու, ի ժամու ժամանակին Ոգի հոգի, շունչ Պակասիլ պակասիլ, մեռնել Ստանալ ստանալ, ձեռք բերել, ստեղծել Մերձիլ ի… դիպչել Տամ դողալ դողացնել Մինչև ե՛մ ես քանի կա՛մ ես Ամբարիշտ անօրէն, անիրաւ Ի, Յ ՆԱԽԴԻՐ Ի, յ նախդիրը հայցական հոլովի հետ, բացի վերևում գրածներից (3. Ա.) նշանակում է նաև համար. ես մկրտեմ զձեզ ջրով յապաշխարութիւն: Ոչ ևս դառնան ի ծածկել զերկիր: Բուսուցեր զխոտ անասնոց, զդալարի ի ծառայութիւն մարդկան: Ի ցսյց ինչ նոցա: 24 Առ ծովեզերն ծովեզրին Մինչև մտանել նմա ի նաւն մինչև որ նաւը մտաւ Առ ծովեզերն ծովերի մօտերը, ծովեզրին Խօսէր բազումս շատ բաներ խօսեց Սերմանահան սերմնացան Ի սերմանելն իւրում նրա ցանելիս, երբ նա ցանում էր Է՛ր որ կար որ, մէկը , որը Առ ճանապարհաւ ճանապարհի մօտերը, վրայ Գոմ կամ գոլ լինել Գոյ, գոն, գոյր, գոյին կայ, կան, կար, կային Գուցէ լինի, կը լինի, կարելի է լինի Առ ի չգոյէ չլինելուց Հիւթ նիւթ Տապանալ տաքանալ Հեղձուցանեմ, հեղձուցի, հեղձո՛ խեղդել Երկիր երկիր, հող Երկիր բարի լաւ հող 25 Ոմն մի, մէկը, մի մարդ Օրինական օրէնքի վարդապետ Վարդապետ ուսուցիչ, վարժապետ Ընթեռնում կարդալ Տամ տալ Վէրս ի վերայ եղին Վիրաւորեցին Դէպ եղև պատահեց Ընդ այն ճանապարհ նոյն այն ճանապարհով Ընդ նոյն տեղի, ընդ նոյն նոյն այն տեղով Զանց առնեմ զանց անել, թողնել, անցնել Առ նովաւ նրա մօտով Արկանեմ, արկի, արկ ձգել Արկեալ ի վերայ ձէթ վրան ձէթ ածելով Գրաստ բեռնակիր անասուն, էշ, ջորի Պանդոկ իջևան Դարմանել, դարման տանիլ հոգ տանել, խնամել Ի վաղիւ անդր միւս օրը Գալուստ, ի գալստեան իմում իմ գալիս Երեքեան, զերեսեան, յերեցունց երեքից Յերեցունց ի նոցանէ նրանց երեքից, այն երեքից Մերձաւոր մօտիկ մարդ, ընկեր Լինիմ, լեալ եղած, եղել Որ նա որ Ա. ՀՈԼՈՎՈՒՄ 1. Գրաբարում կան ինն հոլովումներ հետևեալ իրենց յատուկ հոլովական ձևերով: Վերջին չորս հոլովման համար առնուած են նաև եզակի ուղղական-հայցական հոլովների վերջերը: Հոլովներ 1 2 3 4 5 6 Ուղղ. ք ք ք ք ք ի ից Հայց. ս ս ս ս ս ի իս Ս. Տր. ի ից ու ուց ոյ ոց այ աց ի աց ւոյ եաց Բաց է ից է ուց ոյ ոց այ աց է աց ւոյ եաց Գործ իւ իւք ու ուք ով ովք աւ աւք (օք) աւ աւք (օք) եաւ եաւք (եաք) 7 8 9 Ուղղ. ըն ունք անք ըն ինք ըր ըղ երք եղք Հայց. ըն ունս անս ըն ինս ըր ըղ երս եղս Ս. Տր. ան անց ին անց եր եղ երց եղց Գործ. ամբ ամբք ամբ ամբք երբ եղբ եղբք եղբք 2. Հոլովումները ճիշտ որոշւում են միայն եզակի և յոգնակի սեռական-տրականով. Մեծ մասի համար սակայն բաւական է իմանալ միայն եզակի սեռական-տրականը կամ գործիականը, աւելի ևս յոգնակի սեռական-տրական-բացառականը, որովհետև այս վերջին ձևն աւելի է գործածւում, քան միւսները 3. Յոգնակի գօրծիականը կազմւում է եզակի գործիականի վրա ք աւելանալով. միայն պիտի նկատի ունենալ, որ աւ վեջաւորութիւնը ք-ից առաջ դարձել է օ. և այսպէս էլ գրում են սո-վորաբար՝ փառաւք = փառօք. իսկ իւ (= իվ) վերջաւորութիւնը յոգն. ք-ից առաջ արտասանւում է ինչպէս իւ երկբարբառ: Բ. ՁԱՅԱՆՓՈԽՈՒԹԻՒՆ 1) Հոլովելիս, երբ շեշտն անցնում է յաջորդ վանկին, երկբարբառներն և ձայնաւոր-ները կրում են հետևեալ փոփխութիւնը. եա=ե, ոյ=ու, եայ=է, է=ի, ի, ու=ը (կամ սղւում է). օրինակ՝ սենեակ, սենեկի. մանկութեան, ի մանկութենէ. լոյս, լուսոյ. քրիստոնեայ, քրիստոնէի. սէր, սիրոյ. գիր, գրոյ. ջուր, ջրոյ: 2) Բազմավանկ անունների վերջի ի ձայնաւորը յաջորդ ո ձայնաւորից առաջ դառնում է ւ (որդի-որդւոյ), իսկ ա (օ) ձայնաւորից առաջ՝ ե (եկեղեցի-եկեղեցեաւ, եկեղեցեօք): Գ. ՀՈԼՈՎՄԱՆ ՕՐԻՆԱԿՆԵՐ 1. Ի-ից հոլովում 2. Ու-ուց հոլովուm Ուղ. սիրտ սիրտք գրաստ գրաստք Հայց սիրտ սիրտս գրաստ գրաստս Ս. Տր սրտի սրտից գրաստու գրաստուց Բաց. ի սրտէ ի սրտից ի գրաստէ ի գրաստուց Գործ սրտիւ սրտիւք գրաստու գրաստուք 3. Ոյ-ոց հոլովում 4. Այ-աց հոլովում Ուղ. գետ գետք տիտան տիտանք 1) Հայց գետ գետս տիտան տիտանս Ս. Տր գետոյ գետոց տիտանայ տիտանաց Բաց. ի գետոյ ի գետոց ի տիտանայ ի տիտանաց Գործ գետով գետովք տիտանաւ տիտանաւք (-օք) 1) Այսպէս հոլովւում են սովորաբար յատուկ անունները, որոնց յոգնակին չի գործածւում: 5. Ի-աց հոլովում 6. իոյ-եաց հոլովում 2) Ուղ. ընկեր ընկերք այգի այգիք Հայց ընկեր ընկերս այգի այգիս Ս. Տր ընկերի ընկերաց այգւոյ այգեաց Բաց. յընկերէ յընկերաց յայգւոյ յայգեաց Գործ ընկերաւ ընկերաւք (-օք) այգեաւ այգեաւք (-եօք) 26 Լեառն, լերին, ի լեռնէ, լեռիցը, այն լեռից ի լեռն անտի լեռիցը, այն լեռից Սրբել մաքրել Ոք, ումեք, մի՛ ումեք ոչ ոքի Ցուցանել, ցուցի, ցո՛յց ցոյց տալ Անձն քո, զանձն քո քեզ Ի վկայութիւն վկայութեան համար Անկեալ կայ ընկած է Չարաչար սաստիկ Ընդ յարկաւ, ընդ իշխանութեամբ յարկի տակ, իշխանութեան տակ Ընդ ինեւ իմ ձեռի տակ Այլ, այլոյ, այլում ուրիշին Հաւատացերդ դու հաւատացիր Անկեալ դնէր ընկած էր Տապանալ ջերմել, տենդել կալաւ զձեռանէ ձեռից բռնեց Յոտն կալ ոտքի կանգնել, վեր կենալ Այս, այսք, այսոց ոգի, դև Ինքն, իւր, իւրև, զիւրև իր շուրջը Դպիր կարդացւոր, գրագիր Յոր վայր և երթիցես որ տեղ էլ գնաս Աղուիսուց որջք գոն և թռչնոց... աղւէսները որջեր ունին և երկնքի թռչունները... Մի ոմն մէկը, մի մարդ Մինչ նաւին ծածկեալ ... այնպէս որ նաւը ծածկւում էր ալիքներից Կորնչիմ կորչիլ Վատասիրտ վախկոտ Սաստել սաստիկ հրաման տալ, արգելել Չարաչար խիստ չար Որպէս զի այնպէս որ Զի՞ կայ մեր և քո ի՞նչ ունինք մենք և դու, ի՞նչ ունիս մեզ հետ Տարաժամ անժամանակ Հեռագոյն բաւական հեռու, շատ հեռու Արօտական արածող Ի դարէ անտի դարիցը, այն դարից Իր, իրք բան, իրողութիւն ՀՈԼՈՎՈՒՄ 1) Ստացական դերանունները՝ իմ, քո, իւր, մեր, ձեր և մի քանի ուրիշ բառեր՝ մի, այլ, որ՝ եզակի տրական հոլովն ունի ում վերջաւորութեամբ, իսկ բացառականը՝ մէ. իմ, իմոյ, իմում, յիմմէ, իմով: 2) Իմ, քո, իւր, մեր, ձեր, ստացական ածականները գոյականի ուղղական և հայցական հոլով-ների հետ անհամաձայն են: Հոլովներ Եզակի Յոգնակի Ուղ. ծառայ իմ ծառայք իմ Հայց. զծառայ իմ զծառայս իմ Սեռ. ծառայի իմոյ ծառայից իմոց Տր. ծառայի իմում ծառայից իմոց Բաց. ի ծառայի իմմէ ի ծառայից իմոց Գործ. ծառայիւ իմով ծառայիւք իմովք 27 Այր տանուտէր, տանուտէր մարդ առն տանուտեառն տանուտէր մարդու Ընդ առաւօտս առաւօտուայ դէմ Ի վարձու ունել վարձել, բռնել Յայգի իւր իւր այգու համար Արկանել վարձ վարձ կտրել, խօսել Աւուրն դահեկան օրը մի դահեկան Զերրորդ ժամու երրորդ ժամու մօտերը Մետասաներորդ տասնմէկերորդ Աստ այստեղ Զօրս ցերեկ այսօր ցերեկով Արժան է պէտք է, կարժէ Գաւառապետ տան վերակացու, գործակալ Որք զմետասաներորդ ժամուն նրանք որ ժամի տասնումէկի մօտերն էին գնացել Մէն մի ամէն մէկը մի, մի մի Տանուտէր, տանուտեառն տանուտէրը Զտանուտեառն տանուտէրից Հասարակորդ հաւասար Հասարակորդ առնել հաւասարեցնել Բառնամ, բարձի, բա՛րձ վերցնել, կրել, քաշել Մի, միոյ, միում մէկին Սակ արկանել սակարկել, գին կտրել Եթէ եթէ, թէ որ, մի՞թէ Եթէ չիցէ՞ ինձ իշխանութիւն միթէ իշխանութիւն չունի՞մ Իմ, իմք, իմքս իմոնքս, ունեցածներս Յիմսս առնել իմ ունեցածներիս անել Եմ, գոմ, կամ բայերի 3-րդ դէմքերը մի սեռական (երբեմն և տրական) հոլովի հետ նշա-նակում են՝ ոնենալ. է՛ իմ եղբայր = ես եղբայր ունիմ. են իմ եղբարք = ես եղբայրներ ունիմ: Առն միոջ էին երկու որդիք: Աղուիսուց որջք գոն և թռչնեց երկնից բոյնք, այլ որդւոյ մարդոյ ոչ գոյ... Եթէ չիցէ՞ ինձ իշխանութիւն: 28 Զի՞ ի՞նչ Զի՜ սքանչելի է ի՜նչպէ սքանչելի է Համբառնամ, համբարձի, բարձրացնել համբարձ բարձրացնել Համբառնամ, համբարձայ, բարձրանալ համբարձի՛ր բարձրանալ Ատնդիեաց ծծկեր, կաթնակեր Եղծանեմ, եղծի, ե՛ղծ աւերել, փչացնել Այց առնել այցելել, նայել, խնամք տանել Այց ինչ առնել որևէ խնամք տանել Ձեռակերտ ձեռքի գործ Ի ներքոյ տակ, ներքոյ Խաշն, խաշին, խաշինք ոչխար ու այծ Արջառ տաւար Երէ որսի կենդանի 29 Մահիճք անկողին ԴնԷր ի մահիճս դրած Էր անկողնի մԷջ Թողեալ լիցին ներուած լինի՛ն, ներուի՛ն Ճանաչեմ, ծանեայ, ծանի՛ր ճանաչել, իմանալ Խորհուրդ խորհուրդ, մտածմունք Խերհել մտածել Դիւրին հեշտ ԵթԷ թԷ Տուիչ տուող Մաքսաւորութիւն մաքս առնելը, մաքսատուն Կարող ոյժ ունեցող, առողջ Ուսանեմ, ուսալ, ուսի՛ր սովորել Մարթ Է կարելի Է Առագաստ վարագոյր, հարսանքի առագաստ Մանկունք առագաստի հարսանքի տղաներ Աուգ առնել սուգ անել Մինչև մա՞րթ ինչ իցԷ մանկանց ՄիթԷ կարելի՞ բան Է որ առագաստի սուգ անել առագաստի մանոիկները սուգ անեն Բառնամ, բարձի, բա՛րձ, վերցնել, վերացնել բառնամ, բարձալ, բարձի՛ր վերացուել, վերանալ Կապերտ շորի կտոր Անթափ (կտորի) խաւը չթափւած, նոր Ձորձ հագուստ, հանդերձ Լրութիւն ամբողջութիւն Եւս չար աւելի վատ Արկանել գինի գինի ածել Երկոքին երկուսն Էլ Արդ եւս հիմա, այժմ, արդԷն Փողար փող փչող Ծաղր առնել ծաղրել Ի բաց գնալ դԷն գնալ, դուրս գնալ Ելանել ի բաց դուրս ելնել Ընդ այն այն տեղով, դԷնը Զհետ լինել ետևից ընկնել Մերձենալ յաչս կպչել աչքերին Ընդ հաւատաց ձերոց ձեր հաւատքի պԷս, համեմատ Համբաւել հռչակել Աշխատիմ աշխատել, յոգնել Որոց ոչ իցԷ հովիւ որոնք հովիւ չունին 30 Երկոտասանեքին, տասներկու զերկոտասնեսին տասներկու Գեօղ գիւղ Երկոտասան տասներկու Լսեմ, լուալ, լո՛ւր, լուայց, լուիցես լսել Թօթափել թափ տալ Դիւրագոյն աւելի հեշտ ԽորագԷտ խելացի, խելօք Տամ, տացի կը տրւի Մատնել ի մահ մահւան մատնել Եղիջիք ատեցեալք կատուիք Ամենեքեան ամենքը, ամենքն էլ, բոլոր Ամենեցուն ամենքին, բոլորին յամենեցունց ամենքից Իսպառ մինչև վերջ Շատ բաւական ԲԷեղզեբուղ սատանայ, սադայԷլ Ունկն, ունկան, ունկունք ականջ Դանգ հռոմԷական փոքրիկ դրամ = ութ լումայի Հեր մազ Խոստովանեմ խոստովանել, ճանաչել, ընդունել Նա, նորա, նմա, ի նմանԷ, զնմանԷ նրա մասին Քակել քանդել, բաժանել Ուստր տղայ, որդի Առաքիչ ուղարկող Ցուրտ սառը Զ. Նախդիրը բացառականի հետ նշանակում է մասին, գործիականի հետ՝ շուրջ: Խոստովանեցից և ես զնմանէ: Ասիցին զամենայն բան ար զձէնջ: Ելեալ զերրորդ ժամու, զվեց ժամու: Զիւրեև: Մի քանի բառեր առնում են զ նախդրով բացառական խնդիր՝ կալաւ զձեռանէ նորա: Գոհանում զքէն: 31 Ուղղել շինել, հաստատել Փայլատակն փայլակ, կայծակ Դրօշեալ կուռք, արձան Հոլովել՝ սա, դա, նա: Հոլովներ Եզակի Յոգնակի Ուղ. նա նորա Հայց. զնա զնոսա Սեռ. նորա նոցա Տր. նմա նոցա Բաց. ի նմանէ ի նոցանէ Գործ. նովաւ նոքօք 32 Ուստի՞ ո՞րտեղից Քաղել ի բաց քաղել դԷն ձգել Ելել ի բաց դուրս հանել, պոկել Առ ի յայրել այրելու համար Հոլովել՝ սոյն, դոյն, նոյն, ամենեքին: Հոլովներ Եզակի Յոգնակի Ուղ. նոյն նոքին Հայց. զնոյն զնոսին Սեռ. նորին նոցին, նոցուն (ց) Տր. նմին նոցին, նոցուն (ց) Բաց. ի նմին ի նոցունց Գործ. նովին նոքումբք Հոլովել՝ սոյն, դոյն, նոյն, ամենեքին: Ուղ. ամենեքին, ամենեքեան Հայց. զամենեսին, զամենեսեան Սեռ. Տր. ամենեցունց (ց) Բաց. յամենեցունց Գործ. ամենեքումք Այսպէս միայն յոգնակի հոլովւում են նաև՝ երկոքին (երկոքեան), երեքին (երեքեան), չորեքին (չորեքեան) և այլն: 33 Տար օտար, հեռու Կար կարողութիւն Չոգաւ գնաց Շահիլ վաստակել, օգուտ անել Համարս առնել հաշիւ առնել, հաշիւ տեսնել Ազնի՛ւ շատ լաւ, շատ ապրես, կեցցե՛ս Ետուր ցիս տուիր ինձ Որոյ զերկուս քանքարն առեալ Էր նա որ երկու քանքարն Էր առել Կացուցանեմ, կացուցի, կացո՛ կարգել Հնձես՝ զոր ոչ սերմանեցեր հնձում ես այն, ինչ որ չսերմանեցիր Ժողովես՝ ուստի ոչ սփռեցեր ժողովում ես այնտեղից, ուր չցանեցիր Քոյդ զքեզ քոնդ քեզ Պարտ Էր քեզ արկանել դու պԷտք Է ձգԷիր Սեղանաւոր դրամափոխ Տոկոսիք տոկոսներ ՊահանջԷի պահանջում Էի, կը պահանջԷի Կրճել կրճտել Ա. Հոլովել՝ այս, այդ, այն: Հոլովներ Եզակի Յոգնակի Ուղ. այն այնորիկ Հայց. զայն զայնոսիկ Սեռ. այնր, այնորիկ այնց, այնոցիկ Տր. այնմ, այնմիկ այնց, այնոցիկ Բաց. յայնմ, յայնմանէ յայնցանէ Գործ այնու, այնոսիկ այնորիւք Բ. Հոլովել՝ ոմն, ոք: Հոլովներ Եզակի Յոգնակի Ուղ. ոք ոմն ոմանք Հայց. զոք զոմն զոմանս Սեռ. ուրուք ուրումն ոմանց Տր. ումեք ումեմն ոմանց Բաց. յումեքէ յումենէ յոմանց Գործ. ոմամբ ոմամբք 34 Ակն ունիմ, ակն կալալ, ակն կա՛լ սպասել Երանեալ երանելի Աւետարանիլ աւետարան քարոզուիլ Շարժուն շարժուող Եղեգն շարժուն ի հողմոյ քամուց շարժուող եղԷգն Հանդերձ փափկութեան փափուկ հանդերձ Ահա՛ւասիկ ահա՛ Որ որոնք, որ Բռնադատել բռնութեամբ նեղել, առնել Բուռն, բռան, բռունք ուժեղ, կտրիճ Մանկտի մանուկներ Կարդալ կանչել Կաքաւել պար գալ Կոծիլ լաց ու կոծ անել Զօրութիւն հրաշք Եղեալ Էին եղած լինԷին Վաղու ևս վաղուց Արդեօք իրօք, իսկապԷս Խորգ քուրձ (մազեղԷն կտոր) Ապաշխարեալ Էր ապաշխարած կը լինԷր ԱպաքԷն անշուշտ, հարկաւ Կային կը լինԷին, կը մնային Հաճոյ հաճելի Տամ (կրաւոր., Անց. կատ.) տրուեցաւ Վաստակիմ աշխատել, յոգնել Հանգուցանեմ, հանգուցի, հանգո հանգստացնել Փոքրոգի թեթև Հոլովել՝ ես, դու, ինքն, իւր: Ե զ ա կ ի Ուղ. ես դու ինքն - Հայց. զիս զքեզ զինքն - Սեռ. իմ քո ինքեան իւր Տր. ինձ քեզ ինքեան իւր Բաց. յինէն ի քէն յինքենէ յիւրմէ Գործ. ինև քև ինքեամբ իւրեաւ, իւրև Յոգնակի Ուղ. մեք դուք ինքեանք իւրեանք Հայց. զմեզ զձեզ զինքեանս զիւրեանս Սեռ. մեր ձեր ինքեանց իւրեանց Տր. մեզ ձեզ ինքեանց իւրեանց Բաց. ի մէնջ ի ձէնջ յինքեեանց յիւրեանց Գործ. մեօք ձեօք ինքեամբք իւրեամբք 35 Բեհեզ ազնիւ ու բարակ կտաւ Ծիրանի ծիրանի գոյնով կտոր Անկեալ դնԷր ընկած Էր Լեզու, լեզի, լե՛զ լիզել Եղև մեռանել աղքատին և ... Աղքատը մեռաւ և հրեշտակները տարան նրան Հեռաստան հեռու (տեղ) Թանամ թրջել, թացացնել Ծագ ծայր Պապակիլ սաստիկ ծարւել Տապ տաքութիւն ԱնդԷն այնտեղ, հենց այնտեղ Ի վերայ այսր ամենայնի բացի այս ամենը Վիհ անդունդ, խորք, փոս Այդր այդտեղ Ընդ մեզ և ընդ ձեզ մեր և ձեր միջև Այտի այդտեղից Արձակել ուղարկել Են իմ եղբարք հինգ ես հինգ եղբայր ունիմ ԴԵՐԱՆՈՒԱՆԱԿԱՆ ՄԱԿԲԱՅՆԵՐ Յո՞, - այսր այդր անդր ուրեք ո՞ւր աստ այդր անդ ուրեք ուստ՞ի աստի այտի անտի ուստեք 1) Այս մակբայները մենակ գործածուած ժամանակ նշանակում են՝ ո՞ւր, այստեղ, այդտեղ, այնտեղ, մի որևէ տեղ. ո՞րտեղից, այստեղից – այդտեղից, այնտեղից, մի որևէ տեղից: Յո՞, այսր, անդր գործ են ածւում, երբ գործողութիւնը ուղղւում է դէպի մի տեղ. յո՞ երթաս, -ե՛կ այսր, գնաց ցոյց տալ, ո՞ւր էր նա, անդ էր նա: Է՛ աստ այր մի: 2) Դերանուանական մակբայները, բացի հարցականներից, ինչպէս ածականներ գրւում են հայցական, ներգոյական և բացառական հոլովների հետ. ցուցականները այդ ժամանակ նշանակում են՝ այս, այդ, այն. իսկ ուրեք, ուստեք նշանակում են մի որևէ: Օրինակ՝ յո՞ գնաց նա, -նա գնաց ի քաղաք անդր: -Ուստի՞ էջ, -ի լեռնէ անտի: Պապակիմ ի տապոյ: Խաբեցաւ ի մոգուց անտի: 36 ՈրպԷս ինչպԷս, երբ Կտակարան գիրք, սուրբ գիրք Գերիչ գերող Գերեվար գերի տանող Զիա՞րդ ինչպԷս Կցիլ կպչել Երանի որ երանի նրան որ 37 Զուարակ տաւար, եզ Պարարակ բտած մսացու Յուլանալ դանդաղիլ, անհոգ լինել Վաճառ առուտուր Թշնամանել Նախատել, անարգել, հայհոյել Բազմական բազմող, սեղանի նոտող Հայիլ զբազմականօքն բազմականներին մտիկ տալ Այսր այստեղ Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.