Jump to content

ԵՐԳԻԾԱՆՔ


Recommended Posts

ՍԱՏԻՐԱ

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ՝ ԳՐՎԱԾ ՄԱՐՏԻ 5-ԻՑ ՀԵՏՈ

Ամեն ինչ սկսվեց «Իմ կուսակցությունը իմ ժողովուրդն է» կարգախոսից: Խեղճ ժողովրդին չորս տարին մեկ սկսեցին դարձնել ընտրազանգված, հինգ տարին մեկ՝ մասամբ կուսակցություն, մեծամասամբ ամբոխ: Միջընտրական ժամանակներում ժողովրդին իսպառ մոռանում են, հետո կրկին գալիս են նախընտրական միամսյակները՝ կուսակցությունները թազանում կամ քյոհնայանում են ու դրանց պարագլուխները Շահ Աբասի օրինակով դռնեդուռ են ընկնում՝

Հեյ, լավ լոզունգ,

Շողուլ, հուլունք,

Կալկուլյատոր,

Թուղթ ու գրիչ,

Թափանցիկ տուփ,

Ձեզ կտանք մունք՝

Լցոնեք դուք...

Թեկնածու ախպեր, թեկնածու ախպեր,

Թոշակ ունե՞ս, էս կողմը բեր:

Կանչեց ազգը մեր գաղթական,

Ու մոտ գնաց Ռոբը նրան:

-Օ, ինչ թոշակ, իմ լավ մշակ,

Քառսուն հազար տեղ կտամ քեզ,

Եվ կաշխատենք մենք միասին.

Կամ էլ մի տոմս «Առագաստի»,

Կամ էլ աճը մեր «հավաստի»...

-Վույ, սուտ կասես, այ թեկնածու...

-Է, մի խոսիր, քիրա էդպես,

Հունանյանին թե կսիրես:

- Աման, հողեմ գլուխը Նաիրիի,

Արեւդ ապրի «ուչաստկովի»,

Շանըդ մեզնից հեռու պահի:

-Վահ, էսքան էլ չար լինի մարդ:

Ի՞նչ է արել Ռոբը ձեզ վատ:-

ՀՀՇ-ի ձեռից փըրկել,

Ընտանիքից, տնից կտրել,

Ցրել է ձեզ աշխարհով մեկ,

ույք է տվել պարտքի դիմաց՝

Հայրենիքից կարոտ մնաք...:

-Օֆ, հերիք է, «միակ արու»,

Մի խոսեցնիր ինձ դրանից:

Երնեկ մաշնի ակը ծակվեր,

Չըգար այստեղ Ղարաբաղից:

Ու գալիս են Ռոբի գլխին

Կիտվում պանդուխտ եղած հայեր.

«Անեծք մեր սուտ նախագահին,

Ախ, ե՞րբ պիտի մին էլ տեսնենք՝

Մեր անեծքը երկինք հասնի»:

Շուռ են գալիս իրենց բնում

Նրա աչքերն սպառնալից,

Ձեռն ու ոտը դող են ընկնում,

Փշալարով է երդում տալիս:

-Սուտ էր:

Ու քանի կա Հայաստանում

Նրա նման սուտ Նախագահ,

Չի լինելու երկրի վրա

Ոչ շիտակ խոսք, ոչ կյանք, ոչ սեր...:

Հ.Մուրազյան

Edited by hravart
Link to post
Share on other sites
  • 2 weeks later...

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...