Jump to content

Առաջավորաց պահք


Recommended Posts

ԱՌԱՋԱՎՈՐԱՑ ՊԱՀՔՀայ Առաքելական Եկեղեցին այս տարի փետրվարի 2-6-ը նշում է Առաջավորաց պահքը: Ինչպես ավանդում է մեզ պատմությունը, Խոր Վիրապից ելնելուց հետո սուրբ Գրիգոր Լուսավորիչը Տիրոջ հրաշքով դարձի եկած Տրդատ արքային, հայոց մեծամեծերին և ողջ ժողովրդին, նախքան մկրտելը, 65 օր շարունակ Քրիստոսին ու Նրա հավատքն էր քարոզում և այդ օրերից 5-ի ընթացքում պատվիրեց պահքով ապաշխարել: Այդ օրերին ժողովուրդն իր արքայի հետ ոչ միայն իրեն զրկել էր կերակուրներից, այլև ինչպես պահանջում է իսկական և Աստծո կողմից ընդունելի պահքը, մեծապես զղջում էր իր նախկին հեթանոսական, անբարո կյանքի և բոլոր տեսակի մեղքերի համար, մանավանդ հայոց արքան ու մեծամեծերը, որոնք Քրիստոսի հավատքի պատճառով սուրբ Գրիգորին բազմաթիվ տանջանքների ենթարկելուց հետո օձալից ու խավար խոր փոսը` վիրապն էին գցել, իսկ Հռիփսիմյան կույսերին չարչարելով սպանել: Այսպես հաստատվեց Առաջավորաց պահքը կամ Առաջավորքը` Հայ Առաքելական Եկեղեցու առաջին պահքը (որով և հիմնականում բացատրվում է նրա անունը` Առաջավորք): Պետք է նշել, որ հնում պահք ասելով հասկանում էին մեր այսօրվա ծոմը, այսինքն` ընդհանրապես ոչինչ չէին ուտում (ջրի սակավ գործածությամբ) կամ ուտում էին միայն սակավ բանջարեղեն: Բայց հետագայում բանջարեղենին ավելացան բուսական ծագում ունեցող նաև այլ կերակուրներ ու մեղրը, և տարբերակում մտավ պահքի և ծոմի միջև` ծոմը դարձնելով պահքի ավելի խիստ տեսակը: Այսօր Առաջավորաց պահքը պահելու կերպը` ծոմ, թե սովորական պահք, թողնվում է հավատացյալի կամքին: Առաջավորքը, որին կիրակի օրը նախորդում է իր բարեկենդանը (պահքի շրջանին նախորդող ուրախության օր) սկսում ենք պահել Մեծ պահքից 3 և Զատկի տոնից 10 շաբաթ առաջ: Այն մեկն է մեր Եկեղեցու շաբաթապահքերից, որոնք այդպես են կոչվում մոտ մեկշաբաթյա տևողություն ունենալու պատճառով: Առաջավորքը պահում ենք 5 օր` երկուշաբթիից մինչև ուրբաթը ներառյալ, որին հաջորդող շաբաթ օրը նշվում է Սուրբ Սարգսի տոնը (այս տոնի պատճառով Առաջավորաց պահքը հաճախ կոչում են սուրբ Սարգսի պահք, սակայն նախընտրելի է գործածել պահքի բուն անունը): Իսկ ինչո՞ւ ենք հենց հինգ օր պահք պահում: Մեր Եկեղեցու հայրերը սրան մի քանի բացատրություն են տալիս.. ա) Ինչպես արդեն ասվեց, սուրբ Գրիգոր Լուսավորիչն ու ողջ հայ ժողովուրդը ապաշխարության պահքի մեջ եղան 5 օր: բ) Քանի որ մարդը հինգ զգայարան ունի` տեսանելիք (աչքերը), լսելիք (ականջները), հոտոտելիք (քիթը), ճաշակելիք (բերանը) և շոշափելիք (ձեռքերն ու ոտքերը), որոնցով մեղանչում է, ուստի այս պահքի հինգ օրերի ընթացքում պիտի զղջա սրանցով կատարած իր մեղքերի համար, խոստովանի դրանք Աստծուն և ջանա այլևս չկատարել: գ) Ինչպես հայտնի է, Աստված աշխարհը և նրանում եղած ամեն ինչ ստեղծեց 6 օրում: Վեցերորդ օրն ստեղծեց մարդուն և թեև մինչ այդ արդեն ստեղծել էր բոլոր տեսակի կենդանիներին, տվել նրանց աճելու ու բազմանալու հրամանը, սակայն ուտելու հրաման դեռևս չէր տվել: Այդ հրամանը (տե'ս Ծննդ. Ա 29-30) մարդուն և ամբողջ կենդանական աշխարհին տվեց միայն վեցերորդ օրը, այսինքն` 5 օր հետո: Ուրեմն աշխարհի ստեղծման առաջին 5 օրը, կարելի է ասել, պահքի կամ ծոմի օրեր էին, քանի որ ոչ ոք ոչինչ չէր ուտում: դ) Ըստ եկեղեցական ավանդության` այս պահքը սահմանվել է նաև Մովսեսից առաջ եղած նահապետների կողմից: Ավանդությունն ասում է, թե դրախտից վտարվելուց հետո Ադամը 5 օր քաղցած մնաց: Նրանից սովորելով` նրա որդիներն էլ են հնգօրյա պահք պահել, օրինակ, Աբելը` զոհ մատուցելուց առաջ կամ Սեթը, երբ իր հայրը` Ադամը, մեռավ: Ենովքն էլ 5 օր պահք էր պահում յուրաքանչյուր ամսամուտի, իսկ Նոյն այս պահքը պահել է տապան մտնելուց առաջ և այնտեղից դուրս գալուց հետո: Աբրահամը, Հակոբը և Հովսեփն էլ են հնգօրյա պահք պահել: Եվ ըստ մեր Եկեղեցու հայրերի բացատրության` Առաջավորաց պահքի` նաև նահապետներից սահմանված լինելն է պատճառը, որ այս պահքի առաջին չորս օրերի ընթացքում (երկուշաբթիից մինչև հինգշաբթի) Աստվածաշնչից հատվածներ` ընթերցվածներ, չենք կարդում եկեղեցում, որովհետև այս պահքը հաստատվեց այն ժամանակ, երբ դեռ չէին գրված ոչ Հին Կտակարանի, ոչ էլ, առավել ևս, Նոր Կտակարանի գրքերը: Առաջավորաց պահքի վերջին` ուրբաթ օրը, Հովնան մարգարեի (Ն..Ք.. 8-րդ դար) հիշատակի օրն է, և եկեղեցում ընթերցվում է նրա գիրքը: Ինչպես պատմում է Սուրբ Գիրքը, Աստված, տեսնելով, որ Ասորեստանի Նինվե մեծ քաղաքի բնակիչներն ամբարշտացել և օրեցօր շատացնում են իրենց անօրինությունները, կամենում է քաղաքը կործանել: Սակայն բազմագութ լինելու պատճառով որոշում է կործանումից փրկվելու մի հնարավորություն ընձեռել նրանց: Իր ծառաներից մեկին` հրեա մարգարե Հովնանին, հրամայում է գնալ Նինվե և բնակիչներին ապաշխարություն քարոզել` հայտնելով նրանց, որ եթե չզղջան իրենց գործած չարիքների համար ու չդադարեն անիրավություններ գործելուց, Նինվեն հաշված օրերից կկործանվի: Այս պատմության մանրամասների մեջ չմտնելով` նշենք միայն, որ Հովնանը կատարում է Տիրոջ պահանջը, նինվեացիները հավատում են Հովնանի խոսքերին, և բոլորը` մեծ թե փոքր, քուրձ հագնելով, պահք են պահում: Անգամ թագավորը, գահից իջնելով, իր թագավորական զգեստները հանելով ու քուրձ հագնելով, նստում է մոխրի վրա և ուղերձ հղում բոլոր նինվեացիներին. <<Մարդ և անասուն, հոտ ու արջառ թող ոչինչ չուտեն, չճարակեն ու ջուր չխմեն: Թող մարդ և անասուն քուրձ հագնեն, սրտանց աղոթեն Աստծուն, բոլորը հետ կանգնեն իրենց չար ճանապարհներից և իրենց ձեռքի անօրինություններից: Ո՞վ գիտի, գուցե Աստված գթա, Իր սաստիկ բարկությունը մեզանից հեռացնի, և կործանումից փրկվեն>>: Այսպիսով, Աստված տեսնում է նրանց ապաշխարությունը և քաղաքը կործանումից փրկում: Ի՞նչ է մեզ սովորեցնում այս պատմությունը, որը հիշում ենք Առաջավորաց պահքի ընթացքում: Միայն մի բան` Աստված մեզանից պահանջում է ճշմարիտ ապաշխարություն: Ապաշխարության կոչով է, որ Տեր Հիսուս Քրիստոսն սկսեց Իր քարոզությունը. <<Ապաշխարեցե'ք, որովհետև մոտեցել է երկնքի արքայությունը>>(Մատթ.. Դ 17), և այն օրից ի վեր` արդեն շուրջ 2000 տարի, շարունակում է մեզ այդ կոչով դիմել: Հեթանոս նինվեացիները, թագավորով հանդերձ, հավատացին իրենց թշնամու երկրից եկած մարգարեի Աստծու խոսքին, ապաշխարեցին, և Աստված կործանումից փրկեց նրանց քաղաքը: Հեթանոս Տրդատ արքան և հայ ժողովուրդը հավատացին սուրբ Գրիգորի քարոզած միակ ճշմարիտ Աստծուն, ապաշխարեցին և Հիսուսի ճշմարիտ հավատքի փրկավետ Լույսն ընդունեցին իրենց սրտերում: Այսօր էլ մեր ժողովրդի մեծ մասը, որ դժբախտաբար միայն անունով է քրիստոնյա մնացել, իսկ մտքով, սրտով ու գործերով հեռացել է իր Աստծուց, կուռք դարձրել այլոց կամ սեփական անձերը` կորցնելով Աստծու երկյուղը, կարիք ունի ճշմարիտ ապաշխարության, եթե իսկապես կամենում է իրեն ու իր երկիրը փրկել կործանումից և ազատվել այն թշվառ վիճակից, որում գտնվում է: Առաջավորաց պահքը մի պատեհ առիթ է, որ այժմ, թեկուզ հինգ օրով մտովի տեղափոխվենք շուրջ 1700 տարի առաջ, երբ սուրբ Լուսավորիչը ժողովրդին մկրտելուց և այդպիսով վերջնական դարձի բերելուց առաջ հնգօրյա պահքով ապաշխարություն նշանակեց: Այս հինգ օրերի ընթացքում, անհարկի, ավելորդ գործերից և աղմուկից խուսափելով, ժամանակ գտնենք ինքնաքննության. հիշենք մեր մեղքերը, սրտանց զղջանք դրանց համար և մեր Տեր Հիսուս Քրիստոսից ներում խնդրենք` այլևս դրանք չկատարելու վճռականությամբ: Կատարենք ողորմության գործեր` ամեն մեկս մեր կարողության չափով: Տեսնենք` մեր շուրջը կամ նույնիսկ մեր ընտանիքից ներս չկա՞ն մեր կողմից անտեսված մարդիկ, որոնք թեկուզ մի անկեղծ ժպիտի կարիք ունեն, որը կարող ենք պարգևել, եթե ավելին անելու կարողությունը չունենք: Տեսնենք` արդյոք ներե՞լ ենք մեր հանդեպ մեղանչածներին կամ ինքներս ներողություն խնդրել ու հաշտվե՞լ ենք նրա հետ, ում հանդեպ անիրավ ենք գտնվել: Երբ ուրիշներին դատում և մեղադրում ենք այս կամ այն բանում, ուշադի'ր լինենք` գուցե մե՞նք էլ այդ մեղքից անմասն չենք: Առանց այս ամենի չկա ոչ ճշմարիտ պահք, ոչ էլ ապաշխարություն: Աղոթենք ոչ միայն մեր անձերի, այլև մեր ընտանիքի անդամների, հարազատների, ընկերների, մեր ժողովրդի, նրա հոգևոր ու աշխարհիկ պաշտոնյաների, իշխանությունների, ամբողջ աշխարհի համար, ինչպես պատվիրում է Սուրբ Գիրքը: Խնդրենք, որ Աստված բոլորիս մեղքերը ների և, ինչպես շարականներից մեկում է ասվում, <<արդարությամբ չդատի, այլ Իր գթությամբ քավի>> բոլորի սրտում Իր հավատքի, սիրո ու արդարության լույսը ծագեցնելով: Եվ մեր այսպիսի ապաշխարությունը տեսնելով` <<Աստված կգթա, Իր սաստիկ բարկությունը մեզանից կհեռացնի, և կործանումից կփրկվենք>>(Հովն.. Գ 9):

Link to post
Share on other sites

Ասեմ, որ նյութի հեղինակը ես չեմ: Բայց քանի որ այսօրվանից սկսվել է Առաջավորաց պահքը, որոշեցի այն տեղադրել այստեղ: Հուսով եմ,որ այն գոնե ամենաչնչին չափով պիտանի կլինի: Ես մոռացա ամսաթիվն ուղղել.

Հայ Առաքելական Եկեղեցին այս տարի փետրվարի 2-6-ը նշում է Առաջավորաց պահքը:
Այս տարի կլինի հունվարի 29-ից փետրվարի 2-ը: Edited by MONK
Link to post
Share on other sites
  • 2 weeks later...

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...