Jump to content

Թուրքերն այլեւս «հայ չեն»


Recommended Posts

Թուրքերն այլեւս «հայ չեն» 29.01.07 19:35 վիդեո Նախօրեին անհայտ անձինք քարկոծել են Թուրքիայի Սամսուն քաղաքում գտնվող քրիստոնեական եկեղեցին: Ինչպես հաղորդում է «Անադոլու» լրատվական գործակալությունը, բարբարոսական գործողության հետևանքով կոտրվել են եկեղեցու պատուհանների ապակիները: Ինչպես նշել է եկեղեցու սպասվորը, այդ փաստը մեծապես վնասում է Թուրքիայի հեղինակությանը միջազգային հանրության աչքում: Կասկածանքի տակ է երիտասարդ զինված ազգայնականը, որին վշտացրել են հայամետ տրամադրությունները և թուրքահայ լրագրող Հրանտ Դինքի սպանությանը հաջորդած արձագանքը: Աղբյուրի համաձայն, Թուրքիայի հասարակայնությունը թուրք երիտասարդության շրջանում աճող ազգայնականության ալիքին հատկապես ուշադրություն դարձրեց հենց այդ սպանությունից հետո, թեև մինչ այդ էլ եղել են նախադեպեր: Այսպես, 2006 թվականի փետրվարին Տրապիզոնում թուրք դեռահասը սպանեց կաթոլիկ եկեղեցու սպասավորին: Կաթոլիկ հոգևորականի սպանությունը վերագրվեց իսլամական աշխարհի բողոքին ընդդեմ դանիական թերթում Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարների հրապարակման:Սենսացիոն հրապարակում թուրքական մամուլում. Հրանտ Դինքի սպանության գործով ձերբակալվածներից Էրհան Թունջելը ոստիկանության իրազեկող է եղել ու նախապես տեղեկացրել է ծրագրվող սպանության մասին: Ինչեւէ, նրա հաղորդագրությունը լուրջ չեն ընդունել, գրում է թուրքական «Սաբահ» թերթը: Իսկ թուրք հասարակությունը շարունակում է քննարկել արդեն ոչ միայն ու ոչ այնքան հայ լրագրողի սպանության փաստը, այլեւ սեփական արձագանքն այդ իրադարձությանը: Համերաշխության խումհարն աստիճանաբար ցնդում է` տեղը զիջելով զղջումի, մասամբ իրագործված հանցանքի, մասամբ սեփական, չափից դուրս զգացմունքային արձագանքի համար: «Բոլորս հայ ենք» կարգախոսը արտասանելը հեշտ չէր, ըստ ամենայնի, ավելի դժվար է օրեր անց գիտակցել, որ արել ես դա: Անգամ փայլուն դիվանագետ Էրդողանը չկարողացավ զսպել իրեն: «Հուղարկավորության ժամանակ հնչած կարգախոսները չափազանց անհանգստացնող են: «Բոլորս հայ ենք» կոչերը կարող են մեծացնել հասարակության զգայունությունը»,- հայտարարել է վարչապետ Ռեջփ Թայիփ Էրդողանը: «Հայ» բառը չափից դուրս երկար ժամանակ է այստեղ հավասարազոր եղել հայհոյանքի: Հենց այդ մտայնությունը վերացնելու համար էլ պայքարում էր Հրանտ Դինքը, 10 տարի շարունակ թրքալեզու թերթ հրապարակելով ու խոսելով հայերի, հայ համայնքի ու ազգի, նրա խնդիրների ու պահանջների մասին: Ու քանի դեռ որոշ մահմեդականներ աղոթում են Հրանտի հոգու հանգստության համար, մյուսներն իրենց խանութներում «Բոլորս թուրք ենք» գրությամբ պաստառներ են կախում: Սակայն ավելի ուշագրավ են թուրքական մամուլի հրապարակումները: Մինչ բազմաթիվ հոդվածագիրներ պախարակում են զազրելի հանցանքն ու պահանջում պատժել մեղավորներին, այլոք կատարվածը ջանում են ծառայեցնել թուրքական քարոզչամեքենայի շահերին` խոսելով հաշտեցման մասին ու Հրանտ Դինքին վերագրելով Հայոց Ցեղասպանությունը մի կողմ դնելու կոչեր: «Կատարվեց Հրանտ Դինքի` Հայոց Ցեղասպանությունը մի կողմ դնելու երազանքը. Փարիզում հայերն ու թուրքերը քայլերթի են դուրս եկել միասին»,-այս խոսքերով է սկսվում «Զաման»-ի մի լուր: Հրանտի պայքարի իրական նպատակները նվաստացնելու այս փորձերին, ցավոք, նաեւ որոշ հայեր են միանում: Սակայն «Ակոս»-ի խմբագիրն իրականում այլ բանի համար էր մարտնչում, ու չէր վախենում խոսել այդ մասին: «Ինչ է սա, եթե ոչ Ցեղասպանություն: Անունը ձեզ եմ թողնում»,- ասում էր Հրանտը:Ի դեպ, արժեզրկվեց Հրանտի հուղարկավորության օրը հնչած եւս մեկ կարգախոս` Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը վերացնելու պահանջը: Վարչապետ Էրդողանը նշեց, որ բոլորովին հարկ չկա այն վերացնել, բայց կառավարությունը պատրաստակամ է մի շարք փոփոխություններ ընդունել: Էրդողանը հասկացրեց, որ հոդվածի որոշ դրույթներ, մասնավորապես «թուրք ազգին նվաստացնելու» քրեականացումը պետք է պահպանվի:

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...