MONK Posted February 2, 2007 Report Share Posted February 2, 2007 Աստվածաբանական երկխոսություն Հռոմում (հունվար 29 - փետրվար 3) Սույն թվականի հունվարի 29-ին Վատիկանում իր աշխատանքներն է վերսկսել Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու և Հին Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների աստվածաբանական երկխոսության միջազգային համատեղ հանձնախումբի պաշտոնական չորրորդ ժողովը, որի նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Ժողովի ընթացքում հիմնականում քննարկվում են Եկեղեցու առաքելությանը վերաբերող խնդիրներ: Հայ Եկեղեցին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ներկայացնում են Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական պատվիրակ գերաշնորհ Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Գրիգորյանը և ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը եւ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ներկայացուցիչներն էին գերաշնորհ Տ. Օշական արքեպիսկոպոս Չոլոյանը եւ գերաշնորհ Տ. Նարեկ եպիսկոպոս Ալեմեզյանը: Ժողովն սկսեց հունվարի 29–ին: Առաջին երկու օրերի նիստերին մասնակցում էին միայն Արեւելյան Ուղղափառ Եկեղեցիները, հընթացս որի քննարկվեցին երկխոսության նախապատրաստական աշխատանքները: Հունվար 30–ին, ժողովից հետո, գերաշնորհ Տ. Մեսրոպ եւ Խաժակ սրբազանները, Իտալիո Հայոց Հոգեւոր Հովիվ Տ. ԱռԷն վարդապետ Շահինյանը հանդիպեցին Իտալիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիար Ռուբեն Շուգարյանին եւ հյուպատոս Տիար Գեւորգ Պետրոսյանին: Սրբազան հայրերը, գնահատելով հայ եւ իտալացի ժողովուրդների բարեկամական հարաբերությունների ամպրապնդմանն ուղղված մեծարգո դեսպանի գործունեությունը, նրան փոխանցեցին Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի օրհնություններն ու բարեմաղթանքները: Հունվար 31–ին երկխոսությունն սկսվեց Արեւելյան Ուղղափառ եւ Կաթոլիկ Եկեղեցիների միջև` Կարդինալ Վալտեր Կասպերի եւ Բիշոյ մետրոպոլիտի ատենապետությամբ: Ժողովին ելույթ ունեցավ գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը ՙԱռաքելություն, վկայություն, ծառայություն եւ մարդորսության խնդիրները՚ թեմայով: Նույն օրը երեկոյան Սրբազան հայրերը հանդիպեցին նաեւ Հռոմում ուսանող Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններ Տ. Գեղարդ աբեղա Վահունու, Տ. Մուշեղ աբեղա Բաբայանի եւ Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանի հետ եւ հոգեշնորհ հայր սուրբերին փոխանցեցին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունն ու բարեմաղթանքները: Դիվան Իտալիո Հայոց Հովվության Quote Link to post Share on other sites
Aram_D Posted February 5, 2007 Report Share Posted February 5, 2007 Աստվածաբանական երկխոսություն Հռոմում (հունվար 29 - փետրվար 3) Սույն թվականի հունվարի 29-ին Վատիկանում իր աշխատանքներն է վերսկսել Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու և Հին Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների աստվածաբանական երկխոսության միջազգային համատեղ հանձնախումբի պաշտոնական չորրորդ ժողովը, որի նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Ժողովի ընթացքում հիմնականում քննարկվում են Եկեղեցու առաքելությանը վերաբերող խնդիրներ: Հայ Եկեղեցին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ներկայացնում են Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական պատվիրակ գերաշնորհ Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Գրիգորյանը և ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը եւ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ներկայացուցիչներն էին գերաշնորհ Տ. Օշական արքեպիսկոպոս Չոլոյանը եւ գերաշնորհ Տ. Նարեկ եպիսկոպոս Ալեմեզյանը: Ժողովն սկսեց հունվարի 29–ին: Առաջին երկու օրերի նիստերին մասնակցում էին միայն Արեւելյան Ուղղափառ Եկեղեցիները, հընթացս որի քննարկվեցին երկխոսության նախապատրաստական աշխատանքները: Հունվար 30–ին, ժողովից հետո, գերաշնորհ Տ. Մեսրոպ եւ Խաժակ սրբազանները, Իտալիո Հայոց Հոգեւոր Հովիվ Տ. ԱռԷն վարդապետ Շահինյանը հանդիպեցին Իտալիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիար Ռուբեն Շուգարյանին եւ հյուպատոս Տիար Գեւորգ Պետրոսյանին: Սրբազան հայրերը, գնահատելով հայ եւ իտալացի ժողովուրդների բարեկամական հարաբերությունների ամպրապնդմանն ուղղված մեծարգո դեսպանի գործունեությունը, նրան փոխանցեցին Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի օրհնություններն ու բարեմաղթանքները: Հունվար 31–ին երկխոսությունն սկսվեց Արեւելյան Ուղղափառ եւ Կաթոլիկ Եկեղեցիների միջև` Կարդինալ Վալտեր Կասպերի եւ Բիշոյ մետրոպոլիտի ատենապետությամբ: Ժողովին ելույթ ունեցավ գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը ՙԱռաքելություն, վկայություն, ծառայություն եւ մարդորսության խնդիրները՚ թեմայով: Նույն օրը երեկոյան Սրբազան հայրերը հանդիպեցին նաեւ Հռոմում ուսանող Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններ Տ. Գեղարդ աբեղա Վահունու, Տ. Մուշեղ աբեղա Բաբայանի եւ Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանի հետ եւ հոգեշնորհ հայր սուրբերին փոխանցեցին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունն ու բարեմաղթանքները: Դիվան Իտալիո Հայոց Հովվության Իսկ ի՞նչ հարցեր են քննարկել: Զեկույցների բովանդակությունները կա՞ն: Հարգանքներով Արամ Quote Link to post Share on other sites
MONK Posted February 5, 2007 Author Report Share Posted February 5, 2007 Իսկ ի՞նչ հարցեր են քննարկել: Զեկույցների բովանդակությունները կա՞ն: Հարգանքներով Արամ Հարգելի Արամ, իբրև Տեղեկատվական համակարգի գործավար քարտուղար, ես կարող եմ հրապարակել միայն այն, ինչ ես պաշտոնապես արտոնված եմ անել: Իտալիայի մեր մամլո դիվանը մեզ տրամադրել է այս հաղորդագրությունը, և ես իրավասու չեմ ավելին ասել: Սակայն երբ որ առավել մանրամասն հարցեր հրապարակելու առիթը լինի, խոստանում եմ դրանք տեղադրել նաև այստեղ: Quote Link to post Share on other sites
Шалапунька Posted February 5, 2007 Report Share Posted February 5, 2007 Իսկ ես ունեմ այդ հանդիպումից մի նկար, բայց այստեղ չեմ տեղադրի: Quote Link to post Share on other sites
MONK Posted February 5, 2007 Author Report Share Posted February 5, 2007 Իսկ ես ունեմ այդ հանդիպումից մի նկար, բայց այստեղ չեմ տեղադրի: Ինչու? Quote Link to post Share on other sites
Шалапунька Posted February 5, 2007 Report Share Posted February 5, 2007 Չեմ կարծում, որ նա ով ուղղարկել է այդ նկարը ուրախ կլինի: Quote Link to post Share on other sites
MONK Posted February 5, 2007 Author Report Share Posted February 5, 2007 Չեմ կարծում, որ նա ով ուղղարկել է այդ նկարը ուրախ կլինի: Հասկանալի է: Որևէ խնդիր չկա: Quote Link to post Share on other sites
Aram_D Posted February 5, 2007 Report Share Posted February 5, 2007 Հարգելի Արամ, իբրև Տեղեկատվական համակարգի գործավար քարտուղար, ես կարող եմ հրապարակել միայն այն, ինչ ես պաշտոնապես արտոնված եմ անել: Իտալիայի մեր մամլո դիվանը մեզ տրամադրել է այս հաղորդագրությունը, և ես իրավասու չեմ ավելին ասել: Սակայն երբ որ առավել մանրամասն հարցեր հրապարակելու առիթը լինի, խոստանում եմ դրանք տեղադրել նաև այստեղ: Հասկանալի է: Կսպասենք հետագա լուրերին: Հարգանքներով Quote Link to post Share on other sites
Aram_D Posted February 7, 2007 Report Share Posted February 7, 2007 Papal Speech to Catholic-Orthodox Dialogue Panel Dear Brothers in Christ, It is with great joy that I welcome you, the members of the Joint International Commission for Theological Dialogue between the Catholic Church and the Oriental Orthodox Churches, on the occasion of your fourth plenary meeting. Through you, I gladly extend fraternal greetings to my Venerable Brothers, the Heads of the Oriental Orthodox Churches: His Holiness Pope Shenouda III, His Holiness Patriarch Zakka I Iwas, His Holiness Catholicos Karekin II, His Holiness Catholicos Aram I, His Holiness Patriarch Paulus, His Holiness Patriarch Antonios I and His Holiness Baselios Marthoma Didymus I. Your meeting concerning the constitution and the mission of the Church is of great importance for our common journey toward the restoration of full communion. The Catholic Church and the Oriental Orthodox Churches share an ecclesial patrimony stemming from apostolic times and the first centuries of Christianity. This "heritage of experience" should shape our future "guiding our common path toward the re-establishment of full communion" (cf. Ut Unum Sint, 56). We have been entrusted by the Lord Jesus with the mandate "Go into all the world and proclaim the Gospel to the whole creation" (Mark 16:15). Many people today are still waiting for the truth of the Gospel to be brought to them. May their thirst for the Good News strengthen our resolve to work and pray diligently for that unity required for the Church to exercise her mission in the world, according to the prayer of Jesus "that they may become perfectly one, so that the world may know that you have sent me and have loved them even as you have loved me" (John 17:23). Many of you come from countries of the Middle East. The difficult situation which individuals and Christian communities face in the region is a cause of deep concern for us all. Indeed, Christian minorities find it difficult to survive in the midst of such a volatile geopolitical panorama and are often tempted to emigrate. In these circumstances, Christians of all traditions and communities in the Middle East are called to be courageous and steadfast in the power of the Spirit of Christ (cf. Christmas Message to Catholics Living in the Middle East Region, 21 December 2006). May the intercession and example of the many martyrs and saints, who have given courageous witness to Christ in these lands, sustain and strengthen the Christian communities in their faith! Thank you for your presence today and for your ongoing commitment to the path of dialogue and unity. May the Holy Spirit accompany you in your deliberations. To all of you, I cordially impart my Apostolic Blessing. Quote Link to post Share on other sites
MONK Posted February 8, 2007 Author Report Share Posted February 8, 2007 Papal Speech to Catholic-Orthodox Dialogue Panel Dear Brothers in Christ, It is with great joy that I welcome you, the members of the Joint International Commission for Theological Dialogue between the Catholic Church and the Oriental Orthodox Churches, on the occasion of your fourth plenary meeting. Through you, I gladly extend fraternal greetings to my Venerable Brothers, the Heads of the Oriental Orthodox Churches: His Holiness Pope Shenouda III, His Holiness Patriarch Zakka I Iwas, His Holiness Catholicos Karekin II, His Holiness Catholicos Aram I, His Holiness Patriarch Paulus, His Holiness Patriarch Antonios I and His Holiness Baselios Marthoma Didymus I. Your meeting concerning the constitution and the mission of the Church is of great importance for our common journey toward the restoration of full communion. The Catholic Church and the Oriental Orthodox Churches share an ecclesial patrimony stemming from apostolic times and the first centuries of Christianity. This "heritage of experience" should shape our future "guiding our common path toward the re-establishment of full communion" (cf. Ut Unum Sint, 56). We have been entrusted by the Lord Jesus with the mandate "Go into all the world and proclaim the Gospel to the whole creation" (Mark 16:15). Many people today are still waiting for the truth of the Gospel to be brought to them. May their thirst for the Good News strengthen our resolve to work and pray diligently for that unity required for the Church to exercise her mission in the world, according to the prayer of Jesus "that they may become perfectly one, so that the world may know that you have sent me and have loved them even as you have loved me" (John 17:23). Many of you come from countries of the Middle East. The difficult situation which individuals and Christian communities face in the region is a cause of deep concern for us all. Indeed, Christian minorities find it difficult to survive in the midst of such a volatile geopolitical panorama and are often tempted to emigrate. In these circumstances, Christians of all traditions and communities in the Middle East are called to be courageous and steadfast in the power of the Spirit of Christ (cf. Christmas Message to Catholics Living in the Middle East Region, 21 December 2006). May the intercession and example of the many martyrs and saints, who have given courageous witness to Christ in these lands, sustain and strengthen the Christian communities in their faith! Thank you for your presence today and for your ongoing commitment to the path of dialogue and unity. May the Holy Spirit accompany you in your deliberations. To all of you, I cordially impart my Apostolic Blessing. Կեցցեք, Արամ: Quote Link to post Share on other sites
Aram_D Posted February 8, 2007 Report Share Posted February 8, 2007 Կեցցեք, Արամ: Ես տարբեր կայքերում փնտրեցի. ամենուր այս հարցով միայն կատարված փաստի մասին էր տեղեկատվությունը, իսկ թե ինչ հարցեր են քննարկվել չէր ասվում: Այնպիսի տպավորություն ստացա, որ այդ հանդիպումը ավելի շատ եղբայրական սիրո արտահայտություն էր՝ Արեւելյան Ուղղափառ եկըեղեցիների կողմից իրենց կաթոլիկ եղբայրներին, քան աստվածաբանական քննարկումներ: Քննարկումներ անշուշտ եղել են: Ինձ ավելի ուրախացնում է այն փաստը, որ այնտեղ ներկա են եղել մեր դավանակից եղբայրները, եւ սա կբերի մեր միջեւ հարաբերությունների ջերմացմանը, հատկապես ղպտիների հետ: Հարգանքներով Quote Link to post Share on other sites
MONK Posted February 13, 2007 Author Report Share Posted February 13, 2007 ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Փետրվարի 13, 2006թ. Էկումենիկ ժողով Վիտենբերգում Փետրվարի 15-19-ը, Գերմանիայի Լյութերշտադ-Վիտենբերգ քաղաքում տեղի կունենա Եվրոպայի եկեղեցիների Կոնֆերանսի կողմից կազմակերպվող Համաեվրոպական երրորդ Էկումենիկ համաժողովին նախորդող տարածաշրջանային Էկումենիկ երկրորդ հանդիպումը. ՙՔրիստոսի լույսը` շողում է բոլորի վրա: Լույսի պարգևի վերաբացահայտումը, որ Քրիստոսի Ավետարանն է պարգևում այսօր Եվրոպային՚ թեմայով: Ժողովը կքննարկի 2007 թվականի` Ռումինիայի Սիբու քաղաքում սեպտեմբերի 4-9-ը կայանալիք Համաեվրոպական երրորդ Էկումենիկ համաժողովին առնչվող հարցեր: Ժողովականները կանդրադառնան նաև Եվրոմիության ընդլայնմանը, Եվրոպայում բռնության հաղթահարմանն ու հաշտությանը, Էկումենիզմի ու Եկեղեցիների համագործակցությանը վերաբերող հարցերի: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Վիտենբերգի ժողովին կներկայացնի Անգլիայի Հայոց թեմի առաջնորդ` Գերաշնորհ Տ. Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանը: Միջեկեղեցական հարաբերությունների բաժին Գրասենյակի վարիչ` Հովակիմ վրդ. Մանուկյան Հեռ: (374 10) 517 160/155 Էլ-փոստ: [email protected] Quote Link to post Share on other sites
MONK Posted February 26, 2007 Author Report Share Posted February 26, 2007 ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Փետրվարի 26, 2007թ. ԵՀԽ Գործադիր Կոմիտեի հանդիպումը Ժնևում Փետրվարի 27-ից մարտի 2-ը, Ժնևում, տեղի կունենա Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Գործադիր Կոմիտեի հերթական հանդիպումը: Կոմիտեն հանդիպում է տարին երկու անգամ և ընտրվում է Կենտրոնական կոմիտեի կողմից, որը ԵՀԽ գլխավոր ղեկավար մարմինն է: Հանդիպմանը կքննարկվեն միջազգային էկումենիկ խաղաղարարական հանդիպմանը, ԵՀԽ 10-րդ համագումարին և Բռնությունը հաղթահարելու տասնամյակին (2001-2010 թթ.) վերաբերող խնդիրներ: Գործադիր Կոմիտեն կքննարկի նաև միջուկային զենքի տարածմանը, Աֆրիկայում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր և Եկեղեցու դերը նման պարագաներում: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին այս ղեկավար մարմնում ներկայացնում է ԱՄՆ Արևելյան թեմի ՄԻջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու և ԱՄՆ Եկեղեցիների Ազգային Խորհրդի նախագահ Գերաշնորհ Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը: Միջեկեղեցական հարաբերությունների բաժին Պատասխանատու` Եզնիկ Արք. Պետրոսյան Գրասենյակի վարիչ` Հովակիմ վրդ. Մանուկյան Հեռ. 517 155/160 էլ. փոստ. [email protected] Quote Link to post Share on other sites
MONK Posted March 2, 2007 Author Report Share Posted March 2, 2007 ՇՎԵԴԻԱՅԻ ԵՒ ՍԿԱՆԴԻՆԱՎԻԱՅԻ ARMENISKA APOSTOLISKA KYRKAN I SVERIGE ՀԱՅՈՑ ՀՈԳԵՎՈՐ ՀՈՎՎՈՒԹԻՒՆ OCH SKANDINAVIEN Հեռ./ֆաքս 0046 - (0) 87513656 mob. 00468 076 202 9970 mob. 00468 076 202 9970 Box 1073 16421 Kista, Tel./Fax 0046- (0) 87513656 www. armeniskakyrkan.org www. armeniskakyrkan.org e-mail: [email protected] e-mail: [email protected] ARMENIAN APOSTOLIC CHURCH IN SWEDEN AND SCANDINAVIA ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Էկումենիկ հանդիպումներ Շվեդիայում 28.02.2007թ. Սույն թվականի փետրվարի 21 – ին Շվեդիայի Լութերանական Եկեղեցու Ստոքհոլմի առաջնորդարանում տեղի ունեցավ Սկանդինավիայում Հայրապետական պատվիրակի փոխանորդ հոգեշնորհ Տ. Ներսեհ աբղ. Խալաթյանի հանդիպումը Ստոքհոլմի եպիսկոպոս Քարոլինե Քրուկի հետ: Զրույցի ընթացքում Հայր սուրբը Շվեդիայի հայ համայնքի և Հայ Եկեղեցու մասին համառոտ տեղեկություններ հաղորդեց եպիսկոպոսին: Քննարկվեցին նաև Շվեդիայում Հայ Եկեղեցու և Շվեդական Եկեղեցու կապերի ամրապնդման, այլ կրոնական կամակերպությունների հետ էքումենիկ կապերի զարգացման և Մայր Աթոռի հետ կապերի ամրապնդման վերաբերյալ հարցեր: Փետրվարի 23 – ին Հայր սուրբը հանդիպեց նաև Շվեդիայի Կաթոլիկ Եկեղեցու և Սթոքհոլմի Կաթոլիկ թեմի առաջնորդ` եպիսկոպոս Անդերս Արբորելիուսի հետ: Հանդիպման ընթացքում Հոգեշնորհ Հայր սուրբը համառոտ կերպով ներկայացրեց Շվեդիայում և Սկանդինավիայում Հայ Եկեղեցու հովվության և հայ համայնքների վիճակը, նրանց առջև ծառացած խնդիրներն ու հրամայականներն և նաև Եկեղեցու զարգացման հնարավորությունները: Քննարկվեցին մոտ ապագայում Շվեդիայի էկումենիկ կյանքի մեջ Շվեդիայի Հայոց Հովվության մեջ ծառայող հայ եկեղեցականների ակտիվ մասնակցության հարցեր ` հատկապես հաշվի առնելով, որ վերջին տարիներին այդ կապերը զգալիորեն թուլացել էին: Սրբազան Հայրը հնարավոր համարեց նաև ապագայում Մայր Աթոռի Գևորգյան Հոգևոր Ճեմարանի որորշ սաների ուսման շարունակությունը Շվեդական Կաթոլիկ համալսարանում: Փետրվարի 20 – ին հոգեշնորհ Տ. Ներսեհ աբղ. Խալաթյանը հանդիպումներ ունեցավ նաև Շվեդիայի մի շարք էքումենիկ հաստատությունների ղեկավարների հետ: Հայր սուրբը մասնավորաբար հանդիպեց Շվեդիայի Քարոզչական և Միսիոնարական խորհրդի Գլխավոր Քարտուղար Յորան Ստուրվեյի, Շվեդիայի Քրիստոնեական Եկեղեցիների Խորհրդում Օրթոդոքս Եկեղեցու բաժնի Պետ` Միշա Յաքսիչի, EST (Շվեդիայում Կրոնական համայնքներին Կառավարական ֆինանսական Օգնության և բաշխման հատուկ Կոմմիտե) – ի Փոխքարտուղար Սվեն- Էրիկ Անդերսսոնի հետ: Շվեդիայի և Սկանդինավիայի Հայ Առաքելական Եկեղեցու Հովվություն Quote Link to post Share on other sites
MONK Posted March 13, 2007 Author Report Share Posted March 13, 2007 Մայր Աթոռ Ս. Էջմիածին Տեղեկատվական Համակարգ Հեռ.: (374 10) 517 128 Հեռատիպ: (374 10) 517 301 Էլ-փոստ: [email protected] Տնօրեն` Տ. Վահրամ քհն. Մելիքյան ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Մարտի 13, 2007թ. ՙՄշակույթների և քաղաքակրթությունների երկխոսություն, կամուրջ մարդու իրավունքների և մշակութային արժեքների միջև՚ գիտաժողով Փարիզում Մարտի 13-14-ը Փարզում տեղի կունենա ՙՄշակույթների և քաղաքակրթությունների երկխոսություն. կամուրջ մարդու իրավունքների և մշակութային արժեքների միջև՚ խորագիրը կրող գիտաժողով: Գիտաժողովը կազմակերպվում է ՅՈւՆԵՍԿՕ-ի հովանավորությամբ և ՙՔաղաքակրթությունների երկխոսություն՚ Համաշխարհային քաղաքական ֆորումի ջանքերով: Գիտաժողովի ընթացքում կքննարկվեն հետևյալ թեմաները. 1. Մարդու իրավունքը զանազան աշխարհայացքների և մշակույթների կոնտեքստում. 2. Իշխանությունների, քաղաքացիական հասարակության, դպրոցների և լրատվամիջոցների դերը մշակույթի և քաղաքակրթության երկխոսություններում: 3. Գլոբալ տեղաշարժերի մարտահրավերներ: Գիտաժողովին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ներկայացնելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր Ճեմարանի տեսուչ` Հոգեշնորհ Տ. Վազգեն վարդապետ Նանյանը, ով կմասնակցի ՙԻշխանությունների, քաղաքացիական հասարակության, դպրոցների և լրատվամիջոցների դերը մշակույթների և քաղաքակրթությունների երկխոսության մեջ՚ թեմայի քննարկումներին: Միջեկեղեցական հարաբերությունների բաժին Պատասխանատու` Եզնիկ Արք. Պետրոսյան Գրասենյակի վարիչ` Հովակիմ վրդ. Մանուկյան Հեռ. 517 155/160 էլ. փոստ. [email protected] Quote Link to post Share on other sites
MONK Posted March 22, 2007 Author Report Share Posted March 22, 2007 Մայր Աթոռ Ս. Էջմիածին Տեղեկատվական Համակարգ Հեռ.: (374 10) 517 128 Հեռատիպ: (374 10) 517 301 Էլ-փոստ: [email protected] Տնօրեն` Տ. Վահրամ քհն. Մելիքյան ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Մարտի 22, 2007թ. ՙԵվրոպայի ապագա արժեքներն ու հեռանկարները՚ թեմայով ժողով Հռոմում Մարտի 23-25-ը Հռոմում Եվրոպական Համայնքի Եպիսկոպոսների կոնֆերանսի հանձնախմբի հովանավորությամբ կգումարվի ՙԵվրոպայի ապագա արժեքներն ու հեռանկարները՚ թեմայով ժողով` Եվրոպական համաձայնագրի 50-րդ տարեդարձի առիթով: Ժողովին կմասնակցեն հոգևորական, քաղաքական և հասարակական գործիչներ, որոնց թվում Վատիկանի պետքարտուղար Կարդինալ Տարչիզիո Բերտոնեն, Եվրոպայի խորհրդարանի նախագահ Հանս Գերտ Պոտերինգը, Եվրոպական հանձնախմբի փոխնախագահ Ֆրանկո Ֆրատինին, Իտալիայի Հանրապետության Վարչապետ Ռոմանո Պրոդին, Գերմանիայի Ներքին Գործերի նախարար Դոկ. Վոլֆգանգ Շաուբլեն, Իռլանդիայի նախագահ` Մարի ՄաքԱլիսին, Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի նախագահ` վերապատվելի Ժան Առնոլդ դե Կլերմոնը, ներկայացուցիչներ տարբեր եկեղեցիներից: Մարտի 24-ին ժողովականները կհանդիպեն Հռոմի Սրբազան Քահանայապետ Բենեդիկտոս ԺԶ Պապի հետ: Այս ժողովին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ներկայացնելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան գերաշնորհ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, որը ներկաներին կփոխանցի Վեհափառ Հայրապետի օրհնությունն ու բարեմաղթանքները: Անուշավան Սրբազանը նաև հանդիպում կունենա Եվրոպական Համայնքի Եպիսկոպոսների կոնֆերանսի հանձնախմբի ղեկավարության հետ` Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և կոնֆերանսիհանձնախմբի միջև համագործակցությունն առավել սերտացնելու նպատակով: Հռոմում Սրբազան Հայրը կհանդիպի նաև Իտալիայի հայոց հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տ. Առեն վրդ. Շահինյանի և Մայր Աթոռ Ս. Էջմիածնի` Հռոմում ուսանող միաբանների հետ: Միջեկեղեցական հարաբերությունների բաժին Պատասխանատու` Եզնիկ Արք. Պետրոսյան Գրասենյակի վարիչ` Հովակիմ վրդ. Մանուկյան Հեռ. 517 155/160 էլ. փոստ. [email protected] Quote Link to post Share on other sites
MONK Posted May 15, 2007 Author Report Share Posted May 15, 2007 Մայր Աթոռ Ս. Էջմիածին Տեղեկատվական Համակարգ Հեռ.: (374 10) 517 128 Հեռատիպ: (374 10) 517 301 Էլ-փոստ: [email protected] Տնօրեն` Տ. Վահրամ քհն. Մելիքյան ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Մայիսի 15, 2007թ. Ս/թ մայիսի 7-9-ը Ժնևում տեղի ունեցավ ԵՀԽ էկումենիկ պաշտոնյաների հինգերորդ հանդիպումը, որին մասնակցում էին մոտ 35 ներկայացուցիչներ ԵՀԽ անդամ եկեղեցիներից: Հայ Առաքելական Եկեղեցուց հանդիպմանը մասնակցում էր Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի վարիչ Հոգեշնորհ Տ. Հովակիմ վրդ. Մանուկյանը: Հանդիպման նպատակն էր ընդհանուր եզրեր գտնել ԵՀԽ-ի և անդամ եկեղեցիների միջև փոխհարաբերություններն ավելի արդյունավետ դարձնելու համար: Մայիս 7-9-ը կայացած հանդիպման ընթացքում ԵՀԽ պաշտոնեության կողմից ներկայացվեցին ԵՀԽ գործունեությունը, ծրագրերը: Հանդիպում տեղի ունեցավ ԵՀԽ-ին կից նորաստեղծ երիտասարդական կառույցի անդամների հետ, ապա բանախոսությամբ հանդես եկավ ԵՀԽ Գլխավոր Քարտուղար Դոկ. Սամուել Կոբիան, որը ներկայացրեց վերջին տարում իր ծավալած գործունեությունը` հիմնականում ներկայացնելով տարբեր Եկեղեցիներ կատարած այցելությունները: Հարց ու պատասխանի ընթացքում Գլխավոր քարտուղարը խոսեց հոգևոր առաջնորդների և պետերի հետ հանդիպումների կարևորության մասին: Հանդիպման մասնակիցներն այցելեցին Բոսեյի Էկումենիկ դպրոց: Էկումենիկ դպրոցի տնօրենը ներկայացրեց դպրոցը, այստեղ կատարված փոփոխությունները և միջոցառումների շարքը: ԵՀԽ-ի ՙՏասնամյակ հաղթահարելու բռնությունը՚ ծրագրի պատասխանատուները ներկայացրեցին առաջիկայում իրենց կատարելիք աշխատանքները և հատկապես խոսեցին 2011 թ. Միջազգային Խաղաղասիրական Քրիստոնեական Բանակումի մասին: Այս ծրագրի շրջանակներում հանդես եկավ ՙԷկումենիկ ուղեկցություն դեպի Պաղեստին՚ ծրագրի քարտուղարը և ներկայացրեց այս տարի հունիսին Ամանում կայանալիք Մերձավոր Արևելքի երկրների հոգևոր առաջնորդների միջկրոնական գագաթաժողովի մասին, որին Հայ Եկեղեցուց մասնակցելու է Արիս Արք. Շիրվանյանը` Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունից: Մերձավոր Արևելքի հոգևոր առաջնորդների գագաթնաժողովի օրակարգում է նաև Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու հարցը: Հանդիպման ընթացքում Հոգեշնորհ Հայր Սուրբը ներկայացրեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի ծավալած միջեկեղեցական գործունեությունը և այն ծրագրերը, որոնք իրականացվում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի կողմից: Մայր Աթոռ Ս. Էջմիածնի պատվիրակները` Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի օրհնությամբ ակտիվ գործունեություն են ծավալում միջեկեղեցական և միջկրոնական հարաբերությունների բնագավառում: Նրանցից շատերը տարբեր հանձնախմբերի գործադիր վարչությունների անդամներ են: Ս/թ հունիսի 14-19-ը Վեհափառ Հայրապետի օրհնությամբ` Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի հրավերով, Հայաստանում` Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում, Եվրոպայի Եկեղեցիների Կոնֆերանսի ՙԵկեղեցի և հասարակություն՚ հանձնախումբը կգումարի իր տարեկան նիստը` մշակութային երկխոսության թեմայով: Հանդիպմանը կմասնակցեն ավելի քան 35 ներկայացուցիչներ եվրոպական եկեղեցիներից և բանախոսներ` Եվրախորհրդից: 2007 թ. սեպտեմբերի 25-28-ը Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի գործադիր վարչությունը Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հրավերով Հայաստանում` Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, կանցկացնի իր տարեկան հանդիպումը, որին իրենց մասնակցությունը կբերեն նշանավոր աստվածաբաններ և եկեղեցական գործիչներ աշխարհի տարբեր երկրներից` ԵՀԽ ղեկավար մարմնի հետ միասին: ԵՀԽ-ն ղեկավարող բարձրագույն այս մարմնում Հայ Եկեղեցու ներկայացուցիչն է Գերաշնորհ Տ. Վիգեն Արք. Այքազյանը: Իսկ ս/թ սեպտեմբերի 5-9-ը Մայր Աթոռ Ս. Էջմիածնի պատվիրակությունը` թվով 21 հոգի, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Գերաշնորհ Տ. Եզնիկ Արք. Պետրոսյանի գլխավորությամբ կմասնակցի Համաեվրոպական Երրորդ Էկումենիկ Համագումարին: Համաեվրոպական նախորդ համագումարը տեղի է ունեցել 1997 թ. Գրացում, Ավստրիա, որին իր մասնակցությունն է բերել և բացման խոսքով հանդես եկել Գարեգին Ա երջանկահիշատակ Կաթողիկոսը: Միջեկեղեցական հարաբերությունների բաժին Պատասխանատու` Եզնիկ Արք. Պետրոսյան Գրասենյակի վարիչ` Հովակիմ վրդ. Մանուկյան Հեռ. 517 155/160 էլ. փոստ. [email protected] Quote Link to post Share on other sites
Aram_D Posted June 2, 2007 Report Share Posted June 2, 2007 Հարգելի MONK Եթե ունեք այդպիսի հնարավորույթուն, լավ կլիներ, որ «Միջեկեղեցիական երկխոսությունների» վերաբերյալ մի անալիտիկ հոդված ներկայացնեիք, վերջին մի քանի տարիերի մեր ունեցած բանակցությունների արդյունքները ամփոփելով, որպեսզի երեւա, թե ինչ ուղղությամբ է ընթանում մեր հարբերույթուները այլ եկեղեցիների հետ, որն է մեր հիմնական նպատակն ու գործելակերպը եւ ինչ հեռանկարներ ունենք: Հատկապես կխնդրեի առանձին ուշադրույթուն դարձնել՝ մեզ դավանիակից եկեղեցիների հետ մեր հարբաբերությունների վրա, կարելի է առանձին գլխով ներկայացնել: Հասկանում եմ հեշտ գործ չէ, կարող է ասես, թե գիտական աշխատանք է, սակայն, եթե հաջողվի, ապա, եթե ոչ մենք, գոնե մեր հետագա սերունդները իրենց գոհունակությունը կարտահայտեն քո հասցեին: Հարգանքներով՝ Արամ Quote Link to post Share on other sites
MONK Posted June 4, 2007 Author Report Share Posted June 4, 2007 Հարգելի MONK Հարգանքներով՝ Արամ Հարգելի պարոն Դիլանյան Ցավոք, բազմաթիվ խնդիրների ու բազմազբաղության պատճառով նման լուրջ խնդրի առայժմ ի վիճակի չեմ: Եթե ցանկանաք համոզվել, կարող եմ առանձին մի երկու տողով ներկայացնել իրավիճակը: Սակայն հետագայում թերևս հնարավորություն ունենամ լրջորեն ձեռնամուխ լինել Ձեր առաջադրած խնդրին: Ասեմ, որ այն իմ նախասիրությունների ծիրում է, և նման բան նախատեսել եմ: Նախատեսված է նաև միջկրոնական ու միջմշակութային երկխոսությունների հարթություններին անդրադառնալ: Բայց եթե պատրաստի հարմար որևէ նյութ ձեռքիս տակ եղավ, անպայման կտեղադրեմ: Հարգանքներով` MONK Quote Link to post Share on other sites
Aram_D Posted June 5, 2007 Report Share Posted June 5, 2007 Ասեմ, որ այն իմ նախասիրությունների ծիրում է, և նման բան նախատեսել եմ: Նախատեսված է նաև միջկրոնական ու միջմշակութային երկխոսությունների հարթություններին անդրադառնալ: Բայց եթե պատրաստի հարմար որևէ նյութ ձեռքիս տակ եղավ, անպայման կտեղադրեմ: Հարգելի MONK Այս առաջարկությունը ես հատուկ նպատակով արեցի, քանի որ եկեղեցիների միջեւ փոխհարաբերությունները դարձել են մի առանիձին բնագավառ, եւ խիստ կարիք կա այն համապատասխան մակարդակով մեկնաբանելու: Նախ՝ կարիք կա քննարկել հանդիպումների հաճախության, մասնակցության մակարդակի կարեւորության, քննարկվող խնդիրների լրջության հարցերը: Երկրորդ՝ կարիք կա այդ քննարկումների արդյունքներն ու մեկնաբանությունները` անալիտիկ եւ հանրամատչելի հոդվածների միջոցով հրատարակել: Հատկապես կարեւոր է ցույց տալ հարաբերությունների զարգացման դինամիկան, ժամանակից եւ զանազան պատմական իրավիճակներից կախված: Կարծում եմ շատ լուրջ եւ անհրաժեշտ աշխատանք է: Հարգանքներով՝ Արամ Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.