Amaras Posted February 6, 2007 Report Share Posted February 6, 2007 ԱՆԱԿՆԿԱԼ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ 14-ամյա Լիլիթ Գրիգորյանին հարեւանուհու աղջիկն անցած շաբաթ գտել էր ննջասենյակում կախված: Լոռու մարզի Ջրաշեն գյուղի բնակչուհին ինքնասպանություն էր գործել կախվելով պատին ամրացված կախիչից: Տանն այդ պահին նա միայնակ է եղել: Երբ հարեւանուհու աղջիկը եկել է նրա հետ հեռուստացույց դիտելու, Լիլիթին գտել է ննջարանում: Նրան տեսել է կիսականգնած, լեզուն բերանից դուրս ընկած վիճակում, բայց չի նկատել, որ մահացած է: Վերադարձել է տուն ու մորը պատմել տեսածը: Մայրը շտապել է հարեւանի տուն ու Լիլիթին գտել մահացած: Ինքնասպանությունից հետո իր դպրոցական պայուսակում հայտնաբերված նամակներում Լիլիթը երկու խնդրանք էր փոխանցել, առաջինը՝ ոչ ոքի չմեղադրել իր արարքի համար, երկրորդը՝ փոխանցեն սիրած տղային, որ «սիրել եմ ու էն աշխարհում էլ կսիրեմ, չնայած որ ինքը չհասկացավ»: Նամակներում գրել է, թե շատ է մտածել ինքնասպանության մասին, ամիսներ, նույնիսկ տարիներ: Դեպքից մեկ օր առաջ դասընկերը Լիլիթի ֆիզիկայի դասագրքից գտել էր տետրի կազմից պատրաստված ծրարով մի նամակ, որտեղ նա գրել էր. «Ժամը եկել ա, պիտի գնամ»: Երբ Լիլիթին հարցրել է, թե ինչ է դա նշանակում, ստացել է «քո գործը չէ» պատասխանը: Բայց այն, որ դասընկերուհին որոշել է վերջ տալ կյանքին, դասընկերոջ մտքով չի էլ անցել: Նույն օրը Լիլիթի ընկերուհիները նրա դասագրքից պատահմամբ գտել են մեկ այլ նամակ եւս, որն ուղղված է եղել մտերիմ ընկերուհիներից մեկին՝ Աննային, «Ես քեզ սիրում եմ, Աննա» արտահայտությամբ: Նամակի հետ ծրարի մեջ դրված է եղել նաեւ Լիլիթի նկարը: Ի պատասխան Լիլիթն ընկերուհիներին հայտնել է, թե ուզում էր նրանց անակնկալ մատուցել, «չստացվեց, բայց ոչինչ, ուրիշ անակնկալ կանեմ»: Ինքնասպանությունից հետո նրա պայուսակում հայտնաբերված նամակներում նա սիրո ու գնահատանքի խոսքեր է ուղղել մտերիմներին: Ջրաշենի դպրոցի տնօրեն Արթուր Մխիթարյանը Լիլիթի անակնկալների մասին խոսելիս նշեց, թե ընկերուհիներին նա այդ մասին ասել է դեռեւս Նոր տարուց առաջ: Ամանորյա տոներից հետո, երբ ընկերուհիները հարցրել են, թե ինչ անակնկալի մասին էր խոսում, խոստացել է մինչեւ մարտի 8-ը անել: Լիլիթ Գրիգորյանը, որն այնքան շփվող աշակերտ է եղել ու միշտ դասընկերներին թույլ է տվել բացել իր պայուսակն ու ուզած իրը վերցնել, վերջին շրջանում դարձել է պարփակված ու ոչ ոքի թույլ չի տվել բացել պայուսակը: Դպրոցի տնօրենի հավաստմամբ, հաճախ է ընկերուհիներին ասել, թե իբր սուրբ հոգի է ստացել, հաճախ է խոսել հանդերձյալ կյանքի, հոգու անմահության մասին: Դասղեկ Հեղինե Պողոսյանն ասում է, թե տանը կրոնական գրքերով անկյուն է ունեցել, նկարել է իրար հպված ձեռքեր, որոնց վրա ամեն երեկո որեւէ ընկերուհու անուն է գրել ու աղոթել նրա համար: Այն, որ Լիլիթը չի պատկանել որեւէ կրոնական կազմակերպության ու չի հաճախել գյուղում գործող Ավետարանի հավատքի եւ ավետարանական հավատքի եկեղեցիներ, հաստատում են ոչ միայն այդ եկեղեցիների ներկայացուցիչները, այլեւ Լիլիթի դասղեկ Հեղինե Պողոսյանը: Դասղեկին հայտնի է, որ մինչեւ 4-րդ դասարան Լիլիթը հաճախել է Ավետարանական եկեղեցու հավաքույթներին, մասնակցել է նաեւ Հայ առաքելական եկեղեցու կազմակերպած դասընթացներին: Ու չնայած նրա մտերիմ ընկերուհիներից մեկի հայրը համարվում է ավետարանական եկեղեցու հետեւորդ, դա չի նշանակում, որ Լիլիթը եւս այդ եկեղեցու անդամ էր: Նրա մյուս ընկերուհին, օրինակ, կրոնական որեւէ ուղղության չի պատկանում: Դպրոցի տնօրենի այն պնդումը, թե Լիլիթի մայրը, որ դպրոցում ինֆորմատիկա առարկա է դասավանդում, եւս հաճախում է Ավետարանական եկեղեցի, գյուղում գործող մյուս կրոնական կազմակերպությունում բացառում են: Ավետարանական եկեղեցու հովիվ Ռաֆայել Գրիգորյանն ասում է, թե Լիլիթի մայրը՝ Լուսյա Դուրգարյանը մի քանի տարի առաջ պարզապես հետաքրքրության համար ընդամենը մի քանի անգամ մասնակցել է կրոնական մյուս կազմակերպության ժողովներին, բայց արդեն քանի տարի է չի հաճախում: Նույն կարծիքին է նաեւ Լիլիթի դասղեկը: Հեղինե Պողոսյանը երբեք գործընկերոջը չի տեսել հավաքույթի գնալիս եւ չի իմացել այլ կրոնական կազմակերպության գաղափարների նրա դավանանքի մասին: Ապրում էր առողջ ընտանիքում, որտեղ բոլորը հաշտ ու համերաշխ են: Չնայած նրանց ընտանիքը բնակվում է տնակում, նյութական խնդիրներ չեն ունեցել: Լիլիթի հայրն ընտանիքը պահում է արտագնա աշխատանքով, եղբայրն անցյալ տարի է ավարտել դպրոցը: Դասղեկ Հեղինե Պողոսյանը նրա վարքում որեւէ տարօրինակ դրսեւորումներ երբեւէ չի նկատել: 14-ամյա ջրաշենցուն դասղեկը բնութագրվում է որպես աշ######ժ, հարգված ու սիրված աշակերտուհու: Լիլիթը կարողանում էր ազատ արտահայտել մտքերը, նախաձեռնություն ցուցաբերել տարբեր միջոցառումների կազմակերպման գործում: Դպրոցի տնօրենն ասում է, թե դժգոհել է, որ հայոց բանակի օրը չեն նշել ու առաջարկել է մարտի 8-ը տոնել: Դպրոցում լավ էր սովորում, գերազանցիկ էր: Վերջին քառորդում չորս առարկայից լավ է գնահատվել ու որոշել ուղղել գնահատականը անընդհատ աշխատելով: Արդեն որոշել էր զբաղվել ֆիզիկա եւ մաթեմատիկա առարկաներով, ընտրած մասնագիտություն ուներ. որոշել էր դառնալ մոդելյոր: Չնայած շփվում էր բոլոր աշակերտների հետ, բայց ընկերություն էր անում դասարանի գերազանցիկ աղջիկների հետ: Կյանքի օրագիր է ունեցել, որն, ըստ դասղեկի, մոր հայտնաբերելուց հետո Լիլիթն այրել է: Ընկերուհիները տեղյակ էին նրա սիրո պատմությանը: Դասղեկը պատմում է, թե դեռ երկու տարի առաջ մոր մոտ համակարգչային դասընթացների հաճախելիս սիրահարվել է զուգահեռ դասարանի աշակերտներից մեկին: Եղբորն այդ մասին պատմելիս ասել է, թե այդ տղան ինքն է իրեն սիրահետում: Բայց երբ իմացել է, որ եղբայրը խոսել է տղայի հետ ու պարզել, որ քրոջ նկատմամբ նա որեւէ զգացմունք չունի, զայրացել է եղբոր վրա: Դասղեկը հիշում է, որ պատմել է ընկերուհիներին այդ մասին ու ասել. «Եթե ես սիրում եմ, ինչու է եղբայրս խառնվում»: Լիլիթի դասղեկը ժամանակին եւս խոսել է նրա սիրած տղայի հետ, որը նրան հայտնել է զգացմունք չունենալու մասին: «Անպատասխան, մերժված սեր է եղել», ասում է Լիլիթի դասղեկը: Եվ այն հարցին, թե ավելի շատ որն է պատճառ դարձել նրա ինքնասպանության համար, կրոնակա՞ն, թե՞ անպատասխան սիրո գործոնը, Հեղինե Պողոսյանը մատնանշում է սերը: Դասղեկը իր աշակերտուհուն ռոմանտիկ չի համարում ու նրա ինքնասպանության գործոնների մեջ նշում է նաեւ անցումային տարիքը: Իսկ դպրոցի տնօրեն Արթուր Մխիթարյանը Լիլիթի ինքնասպանությունը համարում է կրոնական հողի վրա կատարված: Ջրաշենում գործող կրոնական կազմակերպությունների անդամներն ու ղեկավարներն ինքնասպանությունը մեղք են համարում եւ սխալ համարում այս դեպքը ներկայացնել որպես կրոնական հողի վրա կատարված: Մյուս կողմից, ինչպես նշում է ավետարանական ուղղության հետեւորդ Ռաֆայել Գրիգորյանը, Հայաստանի բնակչության 90 տոկոսը Հայ առաքելական եկեղեցու անդամ է, ու եթե նրանցից մեկը հանցագործություն է կատարում, ապա պետք է գրեն, որ հանցագործությունը կատարել է առաքելականի՞ զավակը: «Երբվանի՞ց են իրավապահ մարմինները հանցագործությունները բնութագրում ըստ կրոնական պատկանելության», հարցնում է նա: Լիլիթ Գրիգորյանի դասղեկը կարծում է, որ կեղծ կլինի այն նախաքննության արդյունքը, որը կբնութագրի ինքնասպանությունը որպես կրոնական հողի վրա կատարված: 14-ամյա աղջիկը միշտ խոսել է ապագայի մասին ու նրա ինքնասպանությունը ընկերների շրջանում իսկապես անակնկալ է եղել: Նույնիսկ այն ընկերների, ովքեր դեպքից մեկ օր առաջ կարողացել են կարդալ նրա նամակները: http://www.azg.am/palm/?lang=AR&num=2007020728 Quote Link to post Share on other sites
Ani Posted February 7, 2007 Report Share Posted February 7, 2007 Մեկ շնչով կարդացի ... Աստված հոգին լուավորի աղջնակի ... չգիտեմ պատճառն ու ցանկություն չունեմ ունենալ - Աստված նրան թող ների ... վախ վախ վախ ... հոգուն հանգստություն... Quote Link to post Share on other sites
ARAMIS Posted February 7, 2007 Report Share Posted February 7, 2007 Ահավոր բան է կատարվել, Աստված նրա հոգին լուսավորի. նույնիսկ չեմ կարողանում պատկերացնել նրա հարազատների վիճակը Quote Link to post Share on other sites
$FIGO$ Posted February 7, 2007 Report Share Posted February 7, 2007 Saddamin vor nkarel ein gaxtni et hatvats@ tenalov 3 hat kam avel konkret chem hishum 6-9 tarekan yerexaner Californiayum irenc kaxel ein. Astvats hogin lusavori Quote Link to post Share on other sites
BIBAR Posted February 7, 2007 Report Share Posted February 7, 2007 shat txur e.. cavoq srti, shat aghjkeq en inqnaspanutyun anum Hayastan.. kam el shat em ughghaki lsel.. Quote Link to post Share on other sites
Marisha Posted February 7, 2007 Report Share Posted February 7, 2007 shat txur e.. cavoq srti, shat aghjkeq en inqnaspanutyun anum Hayastan.. kam el shat em ughghaki lsel.. iroq Bibar? Is ch@gites inchu? Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.