hravart Posted February 7, 2007 Report Share Posted February 7, 2007 ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎԵԱՆ (1805-1948) Խ. Աբովեանը ծնւել է 1805 թւին Քանաքեռ գիւղում, Երևանի մօտ, մի նահապետական ընտանիքում: Նա սկզբում սովորում է իրենց գիւղում: Տասը տարեկանից հայրը նրան տանում է Էջմիածին կրթութիւնը շարունակելու. հինգ տարի այդտեղ մնալուց յետոյ անցնում է Թիֆլիս և աւարտում է Նեսիսեան դպրոցը: 1830 թւին Աբովեանը ռուս պետութեան հաշւին գնում է Դորպատ, ուր գերմանացի պրոֆեսոր Պարոտի միջնորդութեամբ յաջողւում է նրան մտնել համալսարան, որը իր տարիների ցանկութիւնն է եղել: Բարձրագոյն ուսումն աւարտելուց յետոյ 1836 թւին վերադառնում է հայրենիք և նւիրւում ուսուցչութեան: Աբովեանը համարւում է արևելահայ նոր գրականութեան հիմնադիրը և առաջին վիպագիրը, որ գրեց աշխարհաբար լեզւով: Նրա առաջին գլխաւոր աշխատութիւնն է «Վէրք Հայաստանի» պատմական վէպը, որի մէջ ներկայացնում է հայ ժողովրդի կեանքը և տառապանքը, պարսից տիրապետութեան շրջանում: Խոր զգացումունքներով Աբովեանը տալիս է մեր ժողովրդի բարձր հայրենասիրութիւնը, նրա հերոսական ոգին, ազնիւ ձգտումները, հայոց աշխարհը իր գեղեցիկ բնութիւնով, հպարտ լեռներով, ծաղկանկար դաշտերով ու խոր-խոր ձորերով: Աբովեանի միւս գրւածքներն են. «Պարապ վախտի խաղալիք», «Թուրքի աղջիկը», «Ֆէոդորա կամ Որդիական սէր»՝ պիէս (Երևանի բարբառով), «Ովսաննա», «Ճանապարհորդութիւն ու Խ. Աբովեանի դէպի Մասիս» և այլն: Աբովեանը իր կեանքի վերջին տարիներում հոգեկան խոր տառապանքներ է ունեցել: Իր քարոզած լուսաւոր գաղափարների պատճառով, վաստակել էր մեծ թւով խաւարամիտ թշնամիներ, որոնք ամէն կողմից հալածում էին նրան: Եւ ահա 1848 թւին, Ապրիլ 2-ին տանից դուրս է գալիս ու այլևս չի վերադառնում: Նրա մահւան մասին զանազան ենթադրութիւններ կան, բայց և ոչ մէկը ճշտւած չէ: Այսպիսի ողբերգական վախճան է ունենում Աբովեանը, թողնելով իր գործը՝ «Վէրք Հայաստանի»ն հայ ժողովրդին, որի մէջ ապրում է նրա հայրենաշունչ ոգին: Աբովեանի յուշարձանը այսօր դրւած է Երևանի մէջ իր անունով կոչւած հրապարակում: Quote Link to post Share on other sites
hravart Posted February 10, 2007 Author Report Share Posted February 10, 2007 ՎԱԹԱՆ (Դասական Ուղղագրութեամբ) Խաչատուր Աբովեան Ա՜խ վաթան, վաթան՝ քո հողին ղուրբան, Քո ծխին ղուրբան, քո ջրին ղուրբան, Է՞ս փառքն ունէիր, է՞ս պատիւն առաջ, Որ հիմիկ աւրւել, մնացել ես անջան: Ե՞րբ միտք կանէի՝ թէ էս հողերը, Էս դաշտն ու սարերն, էս սուրբ ձորերը, Էնպէս մեծութիւն, էնպէս լաւ օրեր Քաշել են, մնացել, ա՜խ հիմիկ անտէր: Հող ունենք՝ խլած, կեանք ունենք՝ մեռած, Ա՜խ, ջրի, կրակի մենք եսիր դառած, Ոչ երկինքն տեսնի մեր սուգն ու լացը, Ոչ երկիրը պատռւի մեզ տանի ցածը: Ա՜խ, մեր սիրտն էնպէս ընչի՞ հովացել, Արինը ցամքել, մեր կուռը թուլացել, Եարաբ, կը տեսնե՞մ, ա՜խ, ես մէկ օր էլ Մեր սուրբ երկիրը թշնամուց ազատել: Էն ի՞նչ շունչ կըլի, որ էս նոր հոգին Փըչի վեր կացնի քնից մեր ազգին. Էն ի՞նչ ձեռք կըլի, որ մեր աշխարքին Էլ ետ սիրտ տայ ու կանգնեցի կրկին: Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.