Jump to content

Миф о Гранте Динке


Recommended Posts

Այս հոդվածը ձեր ուշադրությանն եմ ներկայացնում առանց մեկնաբանությունների:

MONK

ԱՆՊԱՏՇԱՃ ՇԱՀԱՐԿՈՒՄ

ՄԻ՛ ՍՏԻՐ

Հատկապես երբ ոտքերդ լեզվիցդ կարճ են

Օրերս 20-25 հոգանոց մի խմբի քննարկում-քննադատությանը ենթարկվեց "Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայց առաքելական եկեղեցու հարաբերությունների մասին" օրենքի նախագիծը, որ երկրորդ ընթերցմամբ ընդունվել է ԱԺ-ում եւ մնում է քվեարկել այն: Հատկապես ավետարանական եկեղեցու եւ երկու քաղաքական փոքր կուսակցությունների ներկայացուցիչներ ամենասուր գնահատականը տվեցին օրենքի նախագծին, նրա հեղինակ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանին, գրեթե մեղադրելով նրան օրենքի նախագիծն "անցկացնելու" համար: Օրենքի նախագիծը, դրա հետ մեկտեղ նաեւ Հայ առաքելական եկեղեցին դատափետվեցին բոլոր հնարավոր եւ անհնարին մեղքերի համար, որոնց շարքում էր նաեւ հետեւյալ արտահայտությունը. "Այս նախագիծը խայտառակություն է եւ դագաղ՝ եկեղեցին վերջնականապես թաղելու համար", հեղինակ` "Հայ պահպանողական կուսակցության" նախագահ Միքայել Հայրապետյան:

Քննարկմանը "Ազգն" անդրադարձավ իր փետրվարի 3-ի համարում: Սակայն նախորդ հրապարակման մեջ չէինք անդրադարձել ուշագրավ մի փաստի, որ առավել արժանի էր անդրադարձի, քան 99 տոկոսով միակողմանի հնչած քննադատությունն ու դրանց բարձրաձայնմանը նպաստած Բաց հասարակության ինստիտուտի վճարումով կազմակերպված քննարկումն ամբողջությամբ:

Խոսքն տեղեկատվական այն խեղաթյուրումների մասին է, որոնք հայտարարվելով քննարկման ժամանակ, հետագայում մեր կողմից պարզաբանվեցին շատ արագ` դեռ ստի 40 օրը չանցած: Նախ` վերոհիշյալ նախագիծը բավականին բարձրաձայն էլ քննարկվել է: Մասնավորապես ԱԺ-ում այդ քննարկմանը մասնակցել են հատկապես ընդդիմադիր պատգամավորները: Այդ մասին գրել է "Ազգը" 2006 թվականի դեկտեմբերի 5-ի համարում: Երկրորդ, առավել ուշագրավ մի սուտ, որի մասին պարզաբանումներ ստացանք տեղյակ աղբյուրներից: Հայաստանի ավետարանական եկեղեցու առաջնորդ վերապատվելի Ռընե Լեւոնյանը վերոհիշյալ քննարկմանը այնպիսի ինքնավստահ ելույթ ունեցավ, որ ունկնդիրներն ակամա հավատացին նրան եւ լռությամբ ի գիտություն ընդունեցին նրա՝ քաջատեղյակ թվացող մարդու խոսքը: Ահա Ռընե Լեւոնյանի խոսքի համառոտ բովանդակությունից մի հատված: Նա հիշեց, որ վերջին օրերին Թուրքիայում էր` մասնակցելու Հրանտ Դինքի հուղարկավորությանը, քանի որ Դինքը իրենց եկեղեցու անդամ էր: Երբ ինքը խոսք ասաց Հրանտ Դինքի գերեզմանին, քանի որ գնացել էր որպես իրենց եկեղեցու ներկայացուցիչ, հնչեցրեց այսպիսի միտք. "Ես հպարտ եմ, որ հայ եմ, ինչպես եւ Դինքը": Գալով այս նախագծին, վերապատվելին ասաց. "Սա առիթ է, որ ըսեմ` հպարտ չեմ: Ամոթ է, որ այսպիսի փաստաթուղթ ներկայացվի: Ես կցանկանայի, որ ԱԺ-ն հետ վերցնի այս նախագիծը: Մենք կցանկանայինք նոր օրենք "Խղճի ազատության եւ կրոնական փոքրամասնությունների մասին": Ռ. Լեւոնյանը խորհուրդ տվեց չշտապել եւ միանգամից նոր օրենք ընդունելու մասին մտածել: Իհարկե, մենք եւս շատ կցանկանայինք հավատալ բանախոսի անկեղծությանը եւ նրա՝ Մայր աթոռը ավելի հզորացած տեսնելու երազանքի իսկությանը, եթե չլիներ Ռ. Լեւոնյանի բերած օրինակի անպատեհ մանրամասնը: Նա ցանկացավ, այնուամենայնիվ, շեշտել, թե Դինքն էլ է ավետարանական, եւ ինքն էլ` որպես հովիվ մեկնել էր նրա հուղարկավորությանը մասնակցելու եւ որ ոչ պակաս կարեւոր է` Դինքի գերեզմանին խոսք է ասել: Ի դեպ, Դինքի հուղարկավորությանը ներկա եղողները փաստում են, որ նրա ելույթը բավականին երկար ու անպատեհ է եղել, որի համար նույնիսկ ակնարկ է եղել` կարճ կապեք: Սակայն այս փաստը չխանգարեց Ռ. Լեւոնյանին հիշատակել այդ ելույթի մասին բոլորովին անտեղի եւ "իմիջիայլոց": Անշուշտ վարքի ոչ պատշաճ դրսեւորում է եւ հանուն գաղափարախոսության, ոչ թե եկեղեցական պատկանելության զոհված հայորդու անվան շահարկում` ինքնագովազդի նպատակով: Սակայն հարց է ծագում, որքանով է ինքնագովազդն արտացոլում երեւույթի իրական պատկերը: Եթե Հրանտ Դինքը բողոքական եկեղեցու հետեւորդ է, անհասկանալի է դառնում թե ինչո՞ւ է Հրանտ Դինքի հուղարկավորությանը հանդիսապետում Կ. Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Բ Մութաֆյանը: Այդ ինչպե՞ս է, որ "բողոքական" Դինքը, որ իրոք, ժամանակին իր եղբայրների հետ պատսպարվել է Հայ բողոքական եկեղեցու մանկատանը եւ ավարտել նրան կից հնգամյա նախակրթարանը, այնուամենայնիվ, կրթությունն ավարտել է Սուրբ Խաչ դպրեվանքում, նաեւ աշխատել է երջանկահիշատակ պատրիարք Շնորհք արք. Գալուստեանի մոտ, եղել նրա ամենամտերիմ բարեկամներից հիվանդության օրերին: Իր իսկ ընկերների մեկնաբանությամբ, Հրանտ Դինքը երբեք կարեւորություն չի տվել ավետարանական եկեղեցու համայնքին իր պատկանելությանը: Այնպես որ չենք կարծում, թե դա արժեր շահարկել այդպես ուռճացնելով:

Մեկ այլ տեսակետ, որ Ռ. Լեւոնյանը հնչեցրեց դպրոցներում հայ եկեղեցու պատմություն առարկայի դասավանդման մասին: Նախ` այն այլ բանախոսներ որակեցին որպես ուսմունքի դասավանդում, իսկ Ռ. Լեւոնյանն իր հերթին շեշտեց. "Մենք կըսենք` որեւէ եկեղեցի ազատ է իր դավանանքը դասավանդելու երեխաներին": Նա առաջարկեց դրա համար ֆակուլտատիվ դասաժամեր առանձնացնել: Սրանով ենթադրելի է, որ մե՛կ եկեղեցու միասնականության, նաեւ առաքելական եւ ավետարանական եկեղեցիների սերտ բարեկամության մասին ճառերը առնվազն փուչիկ են այն իրական համոզվածության առջեւ, որ կարճ ձեւակերպվում է այսպես` վերապատվելին ասում է մի բան, մտածում` ճիշտ հակառակը: Իսկ սա ոչ այլ ինչ է, քան կրոնական հատվածականության տարածում մատաղ սերնդի շարքերում:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Խմբ. կողմից.- Մինչ այդ, հանգուցյալ Հրանտ Դինքի սպանությունը, ի դեմս մամուլի խոսնակ Սեւգի Էրեներոլի, փորձել էր շահարկել "Թուրք ուղղափառների պատրիարքարանը", համարելով նրան ոչ թե Հայաստանի ավետարանականների առաջնորդ Ռընե Լեւոնյանի նման "ավետարական եկեղեցու հավատացյալ", այլ "հայ բողոքական": Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Բ Մութաֆյանը հունվարի 24-ին պատրիարքարանի բանբեր "Լրաբերի", իսկ հունվարի 29-ին թուրքական "Ենիշաֆաք" թերթի էջերում սպառիչ կերպով ցույց էր տվել Հրանտ Դինքին հետմահու բողոքական դարձնելու փորձի սնանկությունը: Կարծում ենք, Մութաֆյան պատրիարքի պարզաբանումները արժանի պատասխան կլինեն նաեւ հայ հասարակությանն ապակողմնորոշելու մղումով մեր թուրքահայ հայրենակցի սպանությունը շահարկող վերապատվելի Ռընե Լեւոնյանին: Հետեւաբար առաջիկայում առանձին կանդրադառնանք այդ պարզաբանումներին:

© Copyright AZG

<a href="http://azg.am/?lang=AM&num=2007020919" target="_blank">

</a>

http://azg.am/?lang=AM&num=2007020919

Link to post
Share on other sites

Չգիտես ինչո՞ւ մենք քաշվում ենք՝ վերջին ժամանակներս Հայաստան ներթափանցած կրոնական կազմակերպություններին իրենց իրական անունով կոչել, այսինքն՝ աղանդ հայտարարել, սակայն նրանք չեն քաշվում ամենուր ծաղրել Մայր Եկեղեցուն:

Պետք է միանշանակ ու առանց վերապահումների նրանց աղանդ հայտարարել, առավել եւս պետք է փակել բոլոր դռները նրանց առջեւ: Քաղաքավարության օրենքները նրանց համար չեն:

Հայաստանում ամեն ոք իր պարտքն է համարում քննադատել Եկեղեցուն, սակայն բավականին անտարբեր են վերաբերվում աղանդներին: Այսօր Հայաստանում գյուղ չկա, որ աղանդները ոտ դրած չլինեն: Պարզ է, որ հաջորդ քայլը պետք է լիներ Ազգային ժողովն ու կառավառությունը:

Link to post
Share on other sites

Հետևություն: Բոլոր աղանդները և հերձվածները գործում են միևնույն ցածրագին մեթոդներով: Ամոթ էլ չկա մահացածներին են կպնում:

Իսկ ինչ վերաբևրվում է պարոն Լևոնյանի կրետին կարծիքի ՔԴԿ-ի գործերի առումով, ես զարմացել եմ թե այդ ոնց մինչև հիմա աղմուկ չի բարձրացրել իր հոգևոր եղբայրների հետ:

Այն ինչ կարդացինք այս հոտվածում.....զարմանալի ոչինչ չկա: Ամենը իր դերի մեջ են: Հավաքվել են մի փոքր խումբ աղանդավորների և անգործների, որոշել են "գործ" անել:

Link to post
Share on other sites
  • 2 weeks later...

AZG Armenian Daily #033, 22/02/2007

Անդրադարձ

ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՇԱՀԱՐԿՈՒՄԸ ԱՆԿԱԽ ԴԻՆՔԻ ԴԱՎԱՆԱՆՔԻՑ, ՆՈՂԿԱԼԻ ԱՐԱՐՔ Է

Փետրվարի 19-ին լրացավ ՙԱկօսի՚ գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության 30-րդ օրը: Չնայած սպանությունը մինչեւ վերջ բացահայտելու վարչապետ Էրդողանի հավաստիացումներին, որը ՙսուրբ պարտականություն՚ է համարել բացահայտումը, առայժմ որեւէ հիմք չկա ենթադրելու, որ դա կբացահայտվի: Մինչդեռ կալանված են մարդասպանը, պատվիրատուն եւ սպանության կազմակերպիչները:

Ավելին, առ այսօր չեն դադարում սպառնալիքների հասցեագրումը ՙԱկօսի՚ խմբագրություն, ոտնձգությունները Պոլսո հայկական եկեղեցիներին, եւ շարունակ խախտվում է համայնքի անդորրը: Այս ամենը ավելի քան անտանելի է դարձնում իբրեւ կրոնապետ թուրքահայ համայնքի համար պատասխանատվություն կրող Մեսրոպ Բ Մութաֆյան պատրիարքի իրավիճակը: Սարսափելին թերեւս այն է, որ Հրանտ Դինքի սպանությունից հետո ամենապատիվ պատրիարքն ինքն է դարձել սպառնալիքի թիրախ: Այս պայմաններում նա հայկական եկեղեցիների դեմ կատարվող ոտնձգություններին դիմակայելիս եւ համայնքի հոգսերով զբաղվելիս ստիպված զբաղվում է նաեւ Հրանտ Դինքի սպանության չարանենգ շահարկումներով:

Դինքի սպանությունից հետո ոմանք տարածել էին, թե նա աթեիստ էր, իսկ ՙԹուրք ուղղափառների պատրիարքարանը՚ ի դեմս մամուլի խոսնակ տկն Սեւգի Էրեներոլի, ՙԹերջուման՚ թերթին հայտարարել էր, որ հանգուցյալը բողոքական էր, նրա թաղումը հայ ուղղափառների ՙԲալըքլը՚ գերեզմանատանը համարել էր կազմակերպված ծուղակ, որն իբր հայկական սփյուռքն էր լարել, ապա եւ ավելացրել. ՙԴինքին սպանել է հայկական սփյուռքին թիկունք տվող ուժը՚:

Մութաֆյան պատրիարքը այս շահարկումներին հունվարի 24-ին պատասխանել է Պոլսո հայոց պատրիարքարանի բանբեր ՙԼրաբերի՚ կայքէջում, իսկ հունվարի 29-ին ՙԵնի շաֆաք՚ թերթին տված հարցազրույցում: Մեսրոպ սրբազանը Դինքին աթեիստ դարձնելու նկրտումների առնչությամբ թղթակցին ասել է. ՙՑավոք, ոմանք այդպիսի խոսակցություններ են տարածել: Սակայն հունվարի 21-ին, երբ այցելեցի հանգուցյալի բնակարան, տկն Ռաքելն ինձ ասաց. ՙԵս գիտեմ, որ Հրանտի տեղը Արարչի մոտն է, որովհետեւ նա Հիսուս Քրիստոսին համարել էր իր փրկիչն ու Աստվածը՚: Ես այդ մասին նշեցի թաղման արարողությանը, ընդգծելու համար, որ նա ի տարբերություն այլ ձախակողմյանների աթեիստ չէր՚:

Ինչ վերաբերում է սպանությունը շահարկելու համար հանգուցյալ Դինքին հետմահու բողոքական դարձնելու թուրք-ուղղափառների պատրիարքարանի խոսնակ Էրեներոլի նկրտումներին, ապա Մութաֆյան պատրիարքը դրանց առնչությամբ ՙԼրաբերի՚ կայքէջում եւ ՙԵնի շաֆաքում՚ տվել է հետեւյալ սպառիչ պատասխանը. ՙԱյս կինը հորիզոնում մնալու համար տարօրինակ եւ ծայրահեղ ազգայնամոլ հայացքներով ջանում է զբաղեցնել մամուլի էջերը: Նա աշխարհում որեւէ եկեղեցու կողմից չճանաչված տարօրինակ այս պատրիարքարանի խոսնակի կարգավիճակը օգտագործում է Թուրքիայի քրիստոնյա փոքրամասնություններին վարկաբեկելու նպատակով: Այս տիկնոջ արածը թյուրիմացություն է: Հանգուցյալ Հրանտ Դինքի հայրն ու մայրը մեր համայնքի անդամներն էին: Ճիշտ է, որ Հրանտ Դինքը սովորել է նաեւ հայ բողոքական վարժարանում, սակայն դա զարմանալի չէ, հայ կաթոլիկների կամ հայ բողոքականների դպրոցում սովորելը ամենեւին չի ենթադրում, որ մեր համայնքի երեխաները դրանով դավանափոխ են լինում: Եթե Հրանտ Դինքը նույնիսկ բողոքական կենսաձեւ վարեր, միեւնույնն է, նա հայ ուղղափառ էր: Հետեւաբար միանգամայն բնական էր նրա հուղարկավորության կազմակերպումը մեր պատրիարքարանի մայր եկեղեցում, կազմակերպման համար պատրիարքարանի եւ համայնքի բոլոր հնարավորությունների օգտագործումը եւ աճյունի թաղումը ընտանեկան գերեզմանում: Ընդ որում, հանգուցյալի ընտանիքի անդամները եւս ցանկացել են, որ հուղարկավորությունը կատարվի պատրիարքարանի մայր եկեղեցում, իսկ աճյունը թաղվի ՙԲալըքլը՚ գերեզմանատանը, որտեղ թաղված են Դինքի հայրն ու մայրը: Հետեւաբար այսպիսի նկրտումներով Սեւգի Էրեներոլը անարգում է սգի մեջ գտնվող ընտանիքին: Պետք է ներողություն խնդրի: Ավելին, նա անարգելուց զատ փորձել է նաեւ քաղաքական արկածախնդրության մեջ ներքաշել այս դատապարտելի սպանությունը: Արարքը նողկալի է, նա պետք է ամաչի իրենից՚:

Մեսրոպ Բ Մութաֆյան պատրիարքի ՙԹուրք ուղղափառների պատրիարքարանի՚ խոսնակ Էրեներոլին հասցեագրած ամոթանքը առավել եւս պետք է վերաբերի Հայաստանի ավետարանականների առաջնորդ վերապատվելի Ռընե Լեւոնյանին: Այն պարզ պատճառով, որ եթե խոսնակը Հրանտ Դինքի սպանությունը շահարկելու համար հետմահու նրան կամայականորեն բողոքական է դարձրել, ապա վերապատվելին հանգուցյալի հուղարկավորությանն է մասնակցել, որ դարձնի ՙիրենց եկեղեցու անդամ՚: Այսինքն, եթե Հրանտ Դինքին ավետարանական դարձնելու միտում չունենար, ապա Ռընե Լեւոնյանը ոչ Թուրքիա կգնար մասնակցելու Հայ առաքելական եկեղեցու անդամ մեր հայրենակցի հուղարկավորությանը, ոչ էլ Երեւանում կհայտարարեր Դինքի, իբր ավետարանական լինելու մասին:

Սպանությունը, անկախ սպանվողի դավանանքից, նողկալի արարք է: Դա ավելի քան նողկալի է դառնում, երբ որեւէ հոգեւորական հուղարկավորությանը մասնակցում է սպանությունը շահարկելու նկատառումով: Թերեւս ավետարանականների առաջնորդ Ռընե Լեւոնյանի արարքն այս մասնակցությամբ է գերազանցում Հրանտ Դինքի սպանությունը շահարկող ՙԹուրք ուղղափառների պատրիարքարանի՚ խոսնակ Էրեներոլի արարքի ստորությանը:

Հ. ՉԱՔՐՅԱՆ

© Copyright AZG

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...