Jump to content

ՀՀ մշտական բնակչության թիվը 3,2 մլն է


Recommended Posts

ՀՀ մշտական բնակչության թիվը 2006թ. վերջին, ըստ օպերատիվ ամփոփված ցուցանիշների, 3 մլն 222,7 հազար է։ Ինչպես երեկ լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ ազգային վիճակագրական ծառայության պետ Ստեփան Մնացականյանը՝տարեսկզբի տվյալների համեմատ բնակչության թիվն աճել է 3,5 հազարով։ Անցած տարվա ընթացքում արձանագրվել է ծնելիության բացարձակ թվաքանակի աճ. գրանցվել է 37 հազ. 568 ծնունդ՝ 2005թ. 37 հազ. 499—ի դիմաց։ Ծնելիության ընդհանուր գործակիցը 1000 բնակչի հաշվով պահպանվել է նույն մակարդակի վրա՝ կազմելով 11,7 պրոմիլ։ Մահացության ընդհանուր գործակիցն աճել է 0,2 պրոմիլային կետով եւ կազմել 8,4։ 2006թ. արձանագրվել է 27 հազ. 149 մահվան դեպք՝ 2005թ. 26 հազ. 379—ի դիմաց։

Նշված ժամանակաշրջանում ավելացել են մայրական մահացության դեպքերը. գրանցվել է 10 դեպք՝ 2005թ. 7—ի դիմաց։ Կյանքի առաջին տարում մանկական մահացության դեպքերը կազմել են 520, ինչը 2005թ. համապատասխան ցուցանիշի համեմատ ավելի է 60—ով։ Մանկական մահացության գործակիցը կազմել է 13,8 պրոմիլ՝ 2005թ. 12,3—ի համեմատ։

2005թ. կատարված ուսումնասիրությունների համաձայն՝ Հայաստանում տղամարդկանց կյանքի միջին տեւողությունը 70,3 տարի է, իսկ կանանցը՝ 76,1։ Ի դեպ, Ադրբեջանում նույն ցուցանիշը տղամարդկանց համար 69,6 է, իսկ կանանց համար՝ 75,1։

Ս. Մնացականյանի խոսքերով, 2006թ. գրանցված ամուսնությունների թիվը 2005թ. համեմատ աճել է 1,6 տոկոսով՝ կազմելով 16 հազ. 887, իսկ ամուսնալուծությունների թիվն աճել է 13,4 տոկոսով՝ կազմելով 2796։ Հազար ամուսնության դիմաց արձանագրվել է 166 ամուսնալուծություն։

Հայաստանում 2006թ. մեկ շնչի հաշվով ՀՆԱ—ն կազմել է 1989 դոլար՝ 2005թ. 1524—ի դիմաց։ Ինչպես երեկ լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ ազգային վիճակագրական ծառայության պետը, ՀՆԱ—ի ցուցանիշը 2005թ. համեմատ աճել է 13,4 տոկոսով։ Արդյունաբերական արտադրանքի ծավալն անցած տարի կազմել է 2005թ. ցուցանիշի 99,1 տոկոսը, գյուղատնտեսության համախառն միջին արտադրանքը՝ 100,4 տոկոսը։ Մանրածախ առեւտրաշրջանառությունն ավելացել է 10,4 տոկոսով, շինարարության ծավալը՝ 37,1, ծառայություններինը՝ 20,3 տոկոսով։ Արտաքին առեւտրաշրջանառությունն աճել է 15,2 տոկոսով՝ կազմելով 3 մլրդ 198 մլն դոլար, այդ թվում՝ արտահանումն աճել է 3,1 տոկոսով եւ կազմել 1 մլրդ 4 մլն դոլար, իսկ ներմուծումն աճել է 21,8 տոկոսով՝ կազմելով 2 մլրդ 194,3 մլն դոլար։

Ս. Մնացականյանը նշեց, որ ընդհանրապես վիճակագրական ծառայություններն օգտվում են պետական գերատեսչությունների ստեղծած ռեգիստրերից։ Տվյալների հավաստիությունն ապահովելու համար ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը դեռեւս 1992–ից սկսել է համագործակցել Եվրամիության վիճակագրական ծառայության՝ Եվրոստատի հետ։ 1992—ից ի վեր ինչպես Եվրոպայի, այնպես էլ Հայաստանի վիճակագրական ծառայության կիրառած մեթոդաբանությունը զարգացում է ապրել։ Ներկայումս վիճակագրական ծառայության մեթոդաբանությունն էապես տարբերվում է վարչական լիազորություններ ունեցող մարմինների տվյալներից, քանի որ վիճակագրական ծառայությունում մշտապես հաշվի է առնվում, որ վարչական լիազորություն ունեցող մարմինները կարող են ունենալ վարչական եւ քաղաքական շահեր։ Հետեւաբար, օգտագործվում են ինչպես ոլորտային վարչական ռեգիստրերի, այնպես էլ այլ՝ լրացուցիչ տվյալներ, մասնավորապես՝ վիճակագրական ծառայության հարցումներն ու ուսումնասիրությունները։

Նրա տեղեկացմամբ՝ ՀՀ ԱՎԾ—ն այսուհետ «ՀՀ սոցիալ—տնտեսական վիճակը» տեղեկատվական ամսական զեկույցի թողարկումներում արտադրական եղանակով հաշվարկված ՀՆԱ—ի ցուցանիշը կհրապարակի միայն ըստ «Եվրոպական հաշիվների համակարգ 95» ձեռնարկով տրվող խմբավորումների ձեւաչափերի։ Սա պայմանավորված է նրանով, որ ՀՀ ԱՎԾ—ն ավարտել է անցումը «Տնտեսական գործունեության տեսակների Հայաստանի դասակարգիչին», որը մշակվել է Եվրամիության օժանդակությամբ։ Այս դասակարգիչին անցումը նշանակում է, որ Հայաստանի վիճակագրական ծառայության տվյալներն այսուհետ համադրելի են լինելու Եվրամիության տարածքում գործող վիճակագրական ծառայությունների հրապարակած ցուցանիշների հետ։

2005թ. Հայաստանում բնակչության 20 տոկոս ամենաապահով խավի եկամուտները 9,5 անգամ գերազանցել են բնակչության ամենաանապահով 20 տոկոսի եկամուտները։ Միաժամանակ, 20 տոկոս ամենաապահովների սպառողական ծախսերը 6 անգամ գերազանցել են ամենաանապահովներինը։ Ինչպես երեկ լրագրողների հետ հանդիպմանը նշեց Ստեփան Մնացականյանը, այս ցուցանիշները ստացվել են ՀՀ ազգային վիճակագրական ծառայության եւ Համաշխարհային բանկի կատարած՝ տնային տնտեսությունների ուսումնասիրությունների արդյունքում։ Այն առաջիկայում առավել ամփոփ կներկայացվի հանրությանը։

Ուսումնասիրությունների համաձայն՝ մասնավորապես, «Ջինի» սպառման գործակիցը 2005թ. կազմել է 0,257՝ 2004թ. 0,260—ի համեմատ, այսինքն այն նվազել է 0,0003—ով։ Նշվեց նաեւ, որ սովորաբար հարցվողները հակված են լինում թաքցնելու իրենց իրական եկամուտները։

15-02-2007

ov er asum vor Hayastanum 3 milion chka?

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...