Jump to content

ՀԱՆՐԱՃԱՆԱճ ԴԵՄՔԵՐ


Recommended Posts

Շավարշ Քրիսյան

Հայրենասեր մանկավարժը

(1886-915)

Արևմտահայ մանկավարժության փայլուն համաստեղության մեջ կարճատև, բայց բովանդակալից գործունեությամբ փայլատակեց երիտասարդ, ջերմեռան-դորեն իր մասնագիտությունն ու գործը սիրող, ֆիզիքական դաստիարակու-թյան և սպորտային խաղերի ուսուցիչ, մանկավարժ ու հասարակասկան գործիչ, հրապարակախոս, Պոլսի «Մարմնամարզ» պատկերազարդ ամսագրի խմբագիր Շ. Քրիսյանը:

Ֆիզիքական դաստիարակությունը որպես ուսումնական առարկա արդեն անցյալ դարի վերջին եվրոպական երկրների մեծ մասի դպրոցներում ժամանակակից իմաստով իրագործվում էր, իսկ որոշ երկրներում (Անգլիա) սպորտային խաղերը աշակերտության ընդհանուր կրթության կարևոր մասն էր կազմում: Այս դարում էր, որ ընդհանուր ճանաչում գտավ «Առողջ միտքը առողջ մարմնի մեջ» սկզբունքը:

Հայ մանկավարժական մտքի պատմության մեջ՝ սկսած Խ. Աբովյանից շատերն են տեսականորեն և թե գործնականորեն ընդունել այս առարկայի դասա-վանդման անհրաժեշտությունը հայկական դպրոցներում, սակայն այլևայլ պատճառներով չի իրականացվել:

Հայ մանկավարժները (արևելահայ և արևմտահայ) պաշտպանելով այս առարկան ուսումնական ծրագրերում մտցնելու առաջավոր գաղափարը, նրանց անմիջական նպատակն էր հայ մատաղ սերնդի առողջական վիճակի բարելավումը:

Հայ մանկավարժության պատմության մեջ միակ մանկավարժը, որ հետևողականորեն ու աննահանջ պայքարի մեջ մտավ ֆիզիքական դաստիարակության առարկան հայկական դպրոցների ծրագրերի մեջ մտցնելու, որ գրեթե հաջողվեց նրան, ֆիզիքական դաստիարակության առաջին մասնագետ-ուսուցիչ Շավարշ Քրիսյանն էր:

Շ. Քրիսյանը առաջին հայ երիտասարդն էր. որ ֆիզիքական դաստիարակությունն ու սպորտային խաղերը ընտրեց որպես մասնագիտություն: Նա ի տարբերություն արևմտահայ երկու խոշոր մանկավարժների՝ (Մ. Չերազ և Հ. Հինդելյան), ֆիզիքական դաստիարակության դերն ու նշականությունը սերտորեն կապում էր մեր ժողովրդի գոյատևման հետ, բազում փաստերի միջոցով հաստատում իր գաղափարներն ու նպատակները: Շ. Քրիսյանը իր գործն ու պայքարը չսահմանափակեց միայն մայրաքաղաքի՝ Պոլսի շրջանակներով, այլ իր գործունեության ասպարեզը ընդլայնեց՝ ընդգրկելով Պոլսի արվարձանները, գավառն ու գաղթոջախները:

Շավարշ Քրիսյանը ծնվել է 1886 թ. հուլիսի 22-ն, Պեշիգթաշում: Տարրական կրթությունը ստանալով թաղի Մաքրուհյան երկսեռ դպրոցում, 1897 թ. տասնմեկ տարեկան հասակում ուսումը շարունակելու նպատակով նրա բժիշկ եղբայրը Շավարշին ուղարկում է Պարտզակի ամերիկյան միջնակարգ դպրոցը: Հաջորդ տարին նա տեղափոխվում է Պոլսի Ռեթեոս Պերպերյան դպրոցը, որն ավարտելուց հետո շարունակել է ուսումը Պոլսի հայտնի ամերիկյան Ռոբերտ քոլեջում: Հենց այստեղ էլ նրա մեջ մեծ հակում է առաջանում դեպի ֆիզիքական դաստիարակությունն ու սպորտը: Առարկայի նկատմամբ բուռն սերը նրան մղում է նամակագրական կապեր հաստատելու Փարիզի Լիսե Ժանսենի վարիչ Մ. Տեպոնի հետ: Նա եղբորը թախանձագին խնդրում է օգնել իրեն մեկնելու Փարիզ՝ ֆիզիքական դաստիարակության մասնագիտություն ձեռք բերելու: Սեփական ժողովրդին օգտակար լինելու այս վսեմ ու ազնիվ հատկանիշները նա ձեռք էր բերել Ռ. Պերպերյանի դպրոցի հայկական մթնոլորտում: Շ. Քրիսյանը չեղավ այն հարյուրավոր հայ երիտասարդների նման, որոնք մեկնում էին Եվրոպա շահավետ մասնագիտություն ձեռք բերելու: Նրա նպատակը չէր բժիշկ. իրաբան կամ ճարտարապետ դառնալ, նա գնում է Եվրոպա ֆիզիքական դաստիարակության մասնագիտություն ձեռք բերելու, որովհետև «իր իդեալն էր իր ժողուրդին ծառայելու որպես մարմնամարզի ուսուցիչ»:

Մի՞թե նույնն չէ այսօր, այս հոծ գաղութում: Հայ երիտասարդները իրենց ծնողների թելադրանքով վազում են շահավետ մասնագիտությունների՝ իրավաբանության, բժշկության, բիզնեսմենության հետևից, մոռանալով՝ որ համաշխարհային քաղաքակրթության շարժիչ ուժը եղել է գիտությունը, որ մի պետության հզորությունը կախված է այդ երկրում գիտության մակարդակից, որ իրենք հայրենիք ունեն, պարտականություն ունեն:

1906 թ. հունիսի 22-ին Շ. Քրիսյանը մեկնում է Փարիզ: Այստեղ, Լիսե Ժանսենում վեց ամիս աշակերտելուց հետո, դժգոհ դպրոցի իրավիճակից և տնօրենի վարվելակերպից տեղափոխվում է Լոնդոն, որտեղ մնում է երկուս ու կես տարի աշակերտելով Սանտոյին: 1909 թ. հուլիսի 19-ին, ֆիզիքական դաստիարակության և սպորտային խաղերի վկայականով վերադառնում Պոլիս:

Այս ժամանակաընթացքում Թուրքիայում տեղի էին ունեցել արտաքնապես խաբուսիկ քաղաքական փոփոխություններ: Թեև տապալվել էր Սուլթան Համիդի 30-ամյա մղձավանջային ռեժիմը, սակայն քաղաքական և տնտեսական հարաբերությունները գրեթե մնացել էին անփոփոխ, քանի որ մեկ գիշերվա«հեղափոխություն» կատարած և պետական իշխանություն զավթած երիտթուրքերը հոգեբանությամբ և գործունեությամբ մնացին նույնը՝ փոքր ազգությունների թշնամի: Այդուամենայնիվ, մշակութային ասպարեզում ազգային փոքրամասնությունները, այդ թվում նաև հայերը ձեռք բերեցին որոշ սահմանափակ իրավունքներ: Կարճ ժամանակում բացվեցին նոր դպրոցներ, կազմակերպվեցին մշակութային նոր օջախներ, լույս տեսան բազմաթիվ ու բազմապիսի օրաթերթեր, ամսագրեր, հիմնադրվեցին տարբեր բովանդակությամբ միություններ:

Արևմտահայ հասարակական-մշակութային կյանքի այս վերելքի ժամանակաշրջանում էլ Լոնդոնից Պոլիս է վերադառնում Շ. Քրիսյանը և երիտասարդին հատուկ համարձակությամբ նետվում է ազգային-հասարակական ու մանկավարժական իրարամերժ երևույթներով հարուստ կյանքի հորձանուտը

Խորապես համոզված իր ձեռք բերած մասնագիտության՝ ֆիզիքական դաստիարակության և սպորտի բացառիկ կարևորության և անհրաժեշտության մեջ, իր նպատակներին հասնելու վճռականությամբ պայքար ծավալեց մի քանի ուղղությամբ՝ հիմնականը համարելով ֆիզիքական դաստիարակության առարկան Պոյսի և գավառի հայկական դպրոցների ուսումնական ծրագրերի մեջ մտցնելը: Երկրորդ՝ պրոպագանդիստական լայն աշխատանք սկսեց հայ կնոջ ֆիզիքական առողջության վիճակը բարելավելու մարմնմարզության և սպորտի միջոցով, երրորդ՝ լայն մասսայական աշխատանքների միջոցով հայ երիտասարդոըթյանը համախմբել մարմնամարզական միությունների և սպորտային ակումբների մեջ: Այս դժվարին, իսկապես սխրանքի հավասար գործը գլուխ բերելու համար, այն էլ հետադեմ ուժերի մշտական դիմադրության պայմաններում, երբ ֆիզիքական դաստիարակությունն ու սպորտը ընկալվում էին որպես «ճամպազություն», պահանջվում էր երիտասարդական վիթխարի կամք, ավյուն, տոկունություն, իր ժողովրդին ծառայելու անզուսպ տենչ: Նա խորապես հասկանում էր, որ այդ պայքարում հաջողության հասնելու համար միայն բանավոր (դասախոսություն, ելույթներ) պրոպագանդը չէր կարող տալ ցանկացած արդյունքը, հարկավոր էր նաև գրավոր ամբիոն, թերթ: Եվ այսպես 1911-ի փետրվար ամսին, իր նվիրական գործի համախոհների նյութական և բարոյական աջակցությամբ, Շ. Քրիսյանի տնօրենությամբ և խմբագրությամբ լույս տեսավ հայ մամուլի պատմության մեջ առաջին պատկերազարդ ամսագիրը՝ «Մարմնամարզը»՝ նվիրված ֆիզիքական դաստիարակությանը և սպորտին: Թեև «Մարմնամարզը» կրում էր «Օրկան ազգային ֆիզիքական վերածնության» ենթավերնագիրը, սակայն նա հեռու էր բովանդակությամբ միայն այդպիսին լինելուց: Այդ մասին ահա թե ինչ է գրում ամսաթերթի խմբագիր Շ. Քրիսյանը: «Մենք մեր համոզումները հիմնած էինք ազգերու պատմության և փորձառության վրա, ու այդ համոզումներու համաձայն էր, որ ձեռնարկեցինք «Մարմնամարզի» հրատարակությունը, մենք նույնիսկ առաջին թիվեն շատ բաներ ունեինք ըսելու հայ երիտասարդության, բայց պատերազմական ատյանները մեզ կարգիլեին այդ ճշմարտությունները ըսելու...»:

Այսպիսով, ամսագրի էջերում լույս տեսած բազմաթիվ հոդվածներում և առաջնորդողներում հետզհետե մարմին էին առնում և բյուրեղանում հայրենասեր մանկավարժի ազգային-հասարակական ու քաղաքական հայացքները՝ հատկապես կապված ֆիզիքական դաստիարակության և սպորտրի հետ: Ահա թե ինչու նա ֆիզիքական դաստիարակության առարկան դիտում էր որպես ազգային ինքնաճանաչման և ինքնագիտակցության հատու զենք:

Շ. Քրիսյանի աշխարհայացքը ձևավորվել էր Պոլսի և գավառական կյանքի այն պատմաքաղաքական իրադրության ազդեցոիթյան ներքո, որտեղ նա ծնվել ու անց էր կացրել իր մանկությունն ու պատանեկությունը, ձեռք բերել տարրական, միջնակարգ և քոլեջական կրթություն: Դա այն ժամանակաշրջանն էր, երբ Սուլթան Համիդը, ապա երիտթուրքերը յաթաղանի միջոցով ձգտում էին արյան մեջ խեղդել Բալկանյան և հայ ժողովրդների ազգային ազատագրական մաքառումները: Շ. Քրիսյանը տարրական դպրոցի աշակերտ էր, երբ տեղի էին ունենում արևմտահայության զանգվածային ջարդերն ու կոտորածները: Նա իր կյանքի երկրորդ տասնամյակն էր բոլորում, երբ թուրքական կառավարությունը Պոլսի փողոցներում արյունալի դատաստան էր տեսնում 2000 հայ խաղաղ ցուցարարների նկատմամբ, որոնք բողոքում էին Սասունի և Մուշի խաղաղ բնակչության կոտորածների դեմ: Լոնդոնից վերադառնալուց հետո Շ. Քրիսյանը խոր հուզմունքով իմացավ երիտթուրքերի կողմից պետականորեն հրահրված Ադանայի 30 հազար հայերի կոտորածների մանրամասնությունները : Ցավով իմացավ նաև, որ դաշնակցական պառլամենտականները ամոթալի լռություն են պահպանել, չեն բողոքել՝ չնեղացնելու իրենց «հեղփոխական» թուրք պառլամենտական «ընկերներին : Այս բոլորը երիտասարդ Շ. Քրիսյանի վրա խոր ու անջնջելի ազդեցություն էին գործում և աստիճանաբար ձևավորում նրա ազգային-դեմոկրատական և քաղաքական հայացքները, նրա դեմոկրատիզմի հիմքը: Նրա աշխարհայացքի ձևավորման գործում նշանակալից դեր են խաղացել նաև Եվրոպայում և Ռուսաստանում տեղի ունեցած ազգային-ազատագրական ու սոցիալ-քաղաքական շարժումները: Այսպիսով՝ Կ.Պոլիս վերեդառնալուց հետո Շ. Քրիսյանը հստակորեն կողմնորոշվեց դեպի ազգային դեմոկրատիզմը և դարձավ այդ շրջանի արևմտահայության պատմության դժվարին, բայց հույսերով լի ժամանակաշրջանի հասարակական-քաղաքական ինչպես նաև մանկավարժական մտքի ռահվիրաներից մեկը:

Շ. Քրիսյանը հեռու լինելով միջկուսակցական պայքարի խարդավանանքներից հենց սկզբից զինվորագրվեց իր ժողովրդին անձնվիրաբար, անշահախնդիր ծառայելու նվիրական գաղափարին: Նա իր սկսած գործին տալիս էր համազգային նշանակություն: «Հայ մարմնակրթանքին շարժումը կուսակցության մը չի պատկանիր, -խոսքը ուղղելով Պոլսի «անարժան մամուլի» մի մասին նա շարունակում է, - դուք, որ ամեն տեղ, ամեն րոպե կուսակցությանց ուրվականով կհալածվիք, այս շարժումը համազգային է, աղային, եֆենդիին, արհեստավորին ու լրագրատերերի տղուն համար հավասարապես»: Ականատես լինելով հայ կուսակցությունների ազգավնաս ելույթներին և´ մայրաքաղաքում և´ գավառներում, նա պահանջում էր, որ ազգային շահերը վեր դասվեն ամեն մի անհատական ու կուսակցական շահերից, քանի որ «որևէ կուսակցության պատկանալե առաջ հայ ենք ու պարտավոր ենք իրար ձեռք կարկառել ու մեր ուսերը տրամադրել հայության արդեն այնքան խարխուլ շենքը հաստատուն պահելու համար, ահա մեր առաջնորդող տեսակետը, և զգուշացնում էր Շ. Քրիսյանը: Ելնելով դեմոկրատիզմի դիրքերից՝ նա խիստ քննադատության էր ենթարկում նաև հայկական բնաշխարհի հետ բոլորովին իրենց կապերը խզած հայ մեծահարուստներին, որոնք իրենց շահերով հիմնականում մերվել էին թուրքական վերնախավի հետ: «Անոնք մեծահարուստները, ԳՍ), -գրում է Շ, Քրիսյանը, -առավել կրոնա-ազգային պայքարով զբաղվելու ժամանակ կամ դրամ ունին, ու իրենց համար հայ երկսեռ մանկտվույն ու երիտասարդության մտային ու ֆիզիքական դաստիարակության գործը այնքան գրավիչ ու հետաքրքրական չէ, որքան իրենց շան կամ ձիուն խնամքը»:

Որդեգրելով ազգային-հասարակական ու քաղաքական այս հայացքները որպես գործունեության ուղենիշ, նա քննադատում է հայկական դպրոցների ամբողջ համակարգը՝ կանգ առնելով սովորողների և երիտասարդության հայրենասիրական դաստիարակության վրա ընդհանրապես, իսկ ֆիզիքական դաստիարակության վրա մասնավորապես: «Մարմնամարզի» յուրաքանչյուր համարը, նրա կրքոտ ու համարձակ առաջնորդողով հուզում էր հայ հասարակական միտքը, կյանքը, ոգեկոչում հայ երիտասարդությանը դեպի շարժում, դեպի կյանք, երիտասարդություն, որ «լալու, քնանալու և հորանջելու ետևե է եղեր մինչև հիմակ»: Շ Քրիսյանը բազմաթիվ այլ հոդվածներում հարուստ փաստերով հիմնավորել է ֆիզիքական դաստիարակության անհրաժեշտությունը թե անհատի առողջության և թե ազգային-հասարակական տեսակետից:

Մեզանում ֆիզիքական դաստիարակության առաջին ուսուցիչը՝ Շ. Քրիսյանը, Փարիզում և հատկապես Լոնդոնում ձեռք բերելով և յուրացնելով ֆիզիքական դաստիարակության մասին տեսական և գործնական խոր ու հիմնավոր գիտելիքներ, ուսումնասիրելով հին ու նոր ժողովուրդների պատմությունը ֆիզիքական դաստիարակության դերն ու նշանակությունը այդ ժողովուրդների զարգացման առաջընթացի վրա՝ գալիս է այն հաստատ համոզման, որ, այս առարկան մեր դպրոցներից ներս և դուրս կարող է ունենալ նույն դերն ու նշանակությունը, եթե գիտակցված ու պատշաճ ուշադրություն դարձվի մեր մատաղ սերնդի ինչպես մտավոր, այնպես էլ բարոյական ու հատկապես ֆիզիքական դաստիարակության վրա:

Դժբախտաբար հայ իրականության մեջ արևելահայ և արևմտահայ, սկսած ուսումնական խորհուրդներից մինչև գրեթե վերջին ուսուցիչը անտեսել, արհամարհել են այս կարևոր առարկան և այդ արհամարհանքը այնքան խորն է եղել մինչև դարիս առաջին տասնամյակը, որ հայրենասեր մանկավարժը իր գործունեության սկզբնական շրջանում ունենում էր անհաջողության հեռավոր կասկածներ: Կկարողանա՞ արդյոք հանրության միջից վերացնել այն հոռի մտայնությունը, թե «մարմնամարզը ճամպազություն է»:

Նա քննադատում է հոգևորականության և հետադեմ աշխահրականների անցյալից եկած մերժելի միջնադարյան-կրոնական գաղափարախոսությունը թե առաջնայինը, կարևորը միտքն ու հոգին է, իսկ մարմինը՝ երկրորդային, երկրային: Ի հակադրություն իր դարն ապրած, ժամանակավրեպ այս մերժելի մտայնությանը՝ Շ. Քրիսյանը դեմոկրատիզմի դիրքերից առաջ էր քաշում այն ընդունելի թեզը, որ մարդը հանդիսանում է ֆիզիքական, մտավոր և հոգևոր մի ներդաշնակ ամբողջություն և այդ ամբողջությունը որքան ներդաշնակ համեմատական զարգացում ունենա, մարդը այնքան կատարյալ կլինի: Եվ այս տեսությունը հաստատելու համար նա բերում է հետևյալ տպավորիչ օրինակը: Այն տունը, որի երկու և նույնիսկ երեք սյուները ամուր են, բացի մեկից, այդ «տունը դատապարտված է փլելու ճիշտ այդ մեկ խարխուլ սյունի պատճարով», հետևաբար «մարդ մտավորապես և բարոյապես այնքան արժե, որքան մարմնապես և փոխադարձաբար»: Եվ այստեղից էլ Շ. Քրիսյանը հանգում է հին իմաստունների հայտնի թևավոր խոսքին՝«առողջ միտք առողջ մարմնի մեջ»:

Դեմոկրատ մանկավարժը մեծ նշանակություն էր տալիս ֆիզիքական դաստիարակոիթյանը ազգային գոյատևման տեսակետից: Հայ ժողովրդի դարավոր տառապանքների պատճառներից մեկն էլ նա համարում էր այս առարկայի անտեսումը մեր հին միջնադարյան և նոր ժամանակների դպրոցներում: Առողջությունը մեր նախնիների կողմից մեզ ավանդված ժառանգությունն է, ուրեմն այն պարտավոր ենք պահել այնպես, ինչպես մեր նախնիների կողմից ավանդված ավանդությունները, լեզուն, ինչպես մեր հայրերից ստացած ժառանգությունը, որ որդին չպետք է վատնի:

Դեմոկրատ մանկավարժը առաջավոր մանկավարժության դիրքերից ծառանում է հետադիմական մանկավարժության հակաաողջական պայմանների և ուսուցման մեթոդների դեմ՝դրանց հակադրելով ֆիզիքական դաստիարակությունը՝ որպես երաշխիք առողջ մարմնի, հետևաբար և առողջ մտքի: Նա մեղադրում է ուսումնական խորհուրդներին, որ մինչև այժմ ընդհանուր ընդունելության և ճանաչման արժանացած և խորապես ազգօգուտ այս առարկայի անհրաժեշտությունը անտեսում են : Ճիշտ լուծելով եզակիի և ընդհանուրի, անհատի և հասարակության փոխհարաբերության հարցը, Շ. Քրիսյանը գրում է. «...ազգ մը խմբովին, որակի տեսակետով այնքան կարժե, որքան զինքը կազմող անհատները անջատաբար...» (Մ 1911, էջ 12): Այս առողջ դիրքերից էլ նա արդարացիորեն նախատում է բոլոր նրանց, ովքեր անհեռատեսորեն հայտարարում էին . «Ինչ կըլլա, թող մեկ հոգի մըն ալ տկար եղած ըլլա, ազգը չի կործանիր»(նույն տեղը); Այսպես մտածողներին կծու հեգնանքով հիշեցնում է, թե ընտանի անասունների՝ «հավու, ձիու մը, շան մը սերունդը բարելավելու համար, դիմում են մասնագետ գիտնականերու» և նրանց օգնությունը խնդրում, պատկառելի գումարներ ծախսելով, իսկ երբ «խնդիրը ուղղակի մեր, մեր զավակներուն կուգա» դառնում են անհոգ ու անտարբեր և գիտականորեն ամեն մի հաստատված փաստ արհամարհում, ոչ ոզում են գիտության պահանջներին անսալ և ոչ էլ պայմաններ ստեղծել իրենց զավակների առողջությունը ապահովելու համար: Խորապես վիրավորված ու դառնացած ժողովրդի հետ կապերը խզած վերնախավի ապիկար ու տգետ թաղական խորհուրդների վարքագծից, մի պահ մոռանալով սառը տրամաբանությունը՝ հրապարակախոսական ծանր, բայց արդար ոճով գրում է.«Այս անհոգությունը պարզապես ընկերային ու ցեղային ոճիր է, և այնքան մեղադրելի, որքան հասարակ գողություն մը և մարդասպանություն մը»: (նույն տեղը):

Հակադրվելով դպոցական բնագավառում թագավորող անձանց՝նա աշխատում էր համոզել, որ հակասություն չպետք է լինի ընդհանուր հանրակրթական առարկաների և ֆիզիքական դաստարակության միջև՝ ոչ արդյունքի և ոչ էլ գործընթացի առումով: Ֆիզիքական դաստիարակության նպատակներն ու ծրագրերը պետք է ներդաշնակեն ընդհանուր կրթության հետ և ճանաչվեն որպես նրա մի մասը: Նա այն ճիշտ միտքն էր արտահայտում, որ ֆիզիքական դաստիարակության առարկան պետք է սերտորեն առնչվի կրթական նպատակների հետ. ավելին՝այն պետք է հանդիսանա ընդհանուր կրթության նպատակներից մեկը, քանի որ նպաստում է մյուս առարկաների ավելի լավ յուրացմանը: Այս կապակցությամբ նա բերում է հետևյալ փաստը:

Մասնագիտության բերումով նա հաճախ այցալում էր Պոլսի հայկական դպրոցները: Այս այցելությունների ժամանակ նկատում է միայն մի ուսուցչուհու, որ իր աշակերտների հետ գնդակ էր խաղում: Համեմետության մեջ դնելով հայկական մյուս իգական դպրոցների աշակերտության հետ՝ Շ. Քրիսյանը գրում է. «Տեսա, թե այդ վարժուհին որքան դեր ունեցել է իր աշակերտներուն մյուսներեն ավելի ուշիմ, կայտառ ու առողջ ըլլալուն մեջ, վարժուհի մը, որ խորապես օգտակար կըլլա» (Մ. 1912, էջ 44): Այս օրինակով Շ. Քրիսյանը հաստատում էր, որ ինչպես կարդալն է անհրաժեշտ մարդու մտավոր զարգացման համար, այնպես էլ ֆիզիքական վարժությունները հարկավոր են մարմնի զարգացման համար: Հետևաբար, ըստ Շ Քրիսյանի, ֆիզիքական դաստիարակությունը նպաստում է առողջության, ազատ ժամանակի նպատակային օգտագործման և, անշուշտ, նաև բարոյական նկարագրի կազմավորման, իսկ անուղղակիորեն ծառայում է ազնիվ, աշխատասեր քաղաքացու և ընտանիքի պարկեշտ անդամի ձևավորմանը:

Համոզված լինելով ֆիզիքական դաստիարակության առարկայի մատուցած ոչ միայն ֆիզիքական առարկայի, այլև մտավոր օգուտների մեջ՝ ազնիվ հայրենասերը «Մեր վարժարաններուն մեծագույն սխալը» առաջնորդողում քննում է մանկավարժության անվան տակ այն հակամանկավարժական սխալները, որոնք «ամեն օր, ամեն ժամ կգործվին ի վնաս հայ պատանեկության թե ֆիզիքական և թե մտավորական զարգացման»(Մ., 1912, էջ 66):

Որո՞նք են այդ սխալները:

Հմուտ և լայնախոհ մանկավարժը ուսուցչին հատուկ անկեղծությամբ նկատում է, որ հայ ուսուցիչների ստվար մեծամասնությունը, մանկավարժական լուրջ պատրաստություն չունի, իսկ կարող մանկավարժների ճնշող մեծամասնությունը հետևում է սխալ ուղղության: Ըստ Շ.Քրիսյանի այդ սխալ ուղղությունը այն է, որ հայկական դպրոցների լավագույն մանկավարժները հետևում են բացառապես հոգեբանական մանկավարժության, անտես անելով բնախոսականը:Հոգեբանական մանկավարժության հետևողները երեխայի մեջ փնտրում են «անտեսանելի թերություններ կամ առավելություններ», և ըստ այնմ Էլ իրենց դաստիարակչական աշխատանքները տանում են այդ ուղղությամբ: Ու թեև վերջինները՝ կարող ու պատրաստված մանկավարժները ամբողջովին անտես չեն առնում, չեն արհամարհում, սակայն սրանք ևս ֆիզիքական դաստիարակությանը պատշաճ տեղ ու ժամանակ չեն հատկացնում:

Հայրենասեր մանկավարժը հետևողականորեն իր տեսական ու գործնական աշխատանքներում ձգտում էր ապացուցել, որ ֆիզիքական դաստիարակությունը դպրոցների մեջ զարգացնում է ոչ թե բռնի, ինչպես ոմանք կարծում էին, այլ գիտակցված կարգապահություն: Հոգեբանականի կողքին նա պահանջում էր հատուկ ուշադրություն դարձվի նաև ֆիզիքական դաստիարակության վրա, քանի որ վերջինս աշակերտի մեջ զարգացնում է ուժեղ կամք, տոկունություն: «Տղան, - գրում է Շ. Քրիսյանը, - կրնա իր շատ մը մտավորական և հոգեկան թերություններու գոնե մեծագույն մասին դարման ընել: (Մ. 1911, էջ 11): Քաջ գիտակցելով՝աշակերտների ոչ բոլոր մտավոր ու հոգեկան թերությունները կարելի է ֆիզիքական դաստիարակության միջոցով դարմանել, այնուամենայնիվ նա ընդգծում է ֆիզիքական դաստիարակության դերն այդ հարցում: «Վստահորեն կրնանք ըսել, - շարունակում է իր խոհերը, - որ այդ բոլոր թերոթյունները շատ ավելի շուտ պիտի ուղղվին, եթե փոխանակ վերացական տեսություններով զբաղվելու, ուղղակի իրենց աշակերտներուն մարմինը զորացնեն մարզանքով... ու այդ ընելովնին ուրիշ բան չպիտի ընեն, բայց եթե ծանոթեն անծանոթին դիմելու բանավոր դրության հետևիլ»(նույն տեղը):Շ. Քրիսյանը զգույշ էր իր եզրակացությունների մեջ: նա մեկ պարբերույթ հետո նշում է, որ ինքը հավակնություն չունի պնդելու, թե «ամեն բարոյական և մտավոր թերություն կարելի է լոկ ֆիզիքական կրթությամբ դարմանել», սակայն միաժամանակ հավատացած է, որ աշակերտների մի շարք մտավոր և ֆիզիքական պակասությունները կարող են վերացվել պարզապես մաքուր օդի, բացօթյա խաղերի և ֆիզիքական վարժությունների միջոցով:

Սեփական ժողովրդի շահը վեր դասելով կուսակցության շահերից և հեռու մնալով միջկուսակցական անմիտ ու անհեթեթ և հաճախ ազգավնաս պայքարից, հայրենասեր մանկավարժը երազում էր տեսնել ազգային համերաշխություն, համագործակցություն: Ազգային տևական անհամերաշխության պատճառներից մեկն էլ նա համարում էր ազգային սխալ դաստիարակությունը, որի համար մեղադրում էր հայկական դպրոցների մանկավարժական ուսուցչական կազմին: Շ. Քրիսյանը ճիշտ էր նկատում, որ հայկական դպրոցների միջև բացակայում էին փոխադարձ այցելություններն ու մշակութային կապերը, միջդպրոցական խաղերն ու սպորտային մրցումները: Հեևանքն եղել էր այն, որ հարևան և նոոյնիսկ նույն թաղի դպրոցների աշակերտները «իբրև իրարու թշնամիներ իրարու դեմ ատելությամբ և ոխով տոգորված են» , որովհետև «մեր դպրոցական տարիներու մեջ, և ցավով նշում է հայրենասեր մանկավարժը, և մեր դաստիարակները հետամուտ չեն եղեր զմեզ տարբեր վարժարաններու հայ ուսանողության հետ շփման մեջ դնելու»(Մ. 1912, էջ 353) : Ցավալիորեն պետք է ասել, որ այսօր էլ նույն վիճակն է); Հայկական դպրոցների այս անցանկալի անջատվածությունը վերացնելու համար, Շ. Քրիսյանը որպես դեղամիջոց առաջարկում է բարեկամական փոխադարձ այցելությունները, մշակութային սերտ կապերը, միջդպրոցական խաղերն ու մրցումները: Ըստ Շ. Քրիսյանի, այդ միջոցառումների արդյունքը ի հայտ կգա մի քանի տարի հետո...: Տոգորված լինելով ազգային հոգեկան և բարոյական նույն գաղափարներով՝ մեր ժողովրդի կյանքում տեղի ունեցող իրադարձությունների ամենավճռական պահին «նրանք կհամախմբվին նոր գաղափարի, նույն կարգախոսի շուրջը:... որովհետև իրենց համերաշխութենեն խաղաղություն մը պիտի ծագի և խաղաղությունը պետք է աշխատելու և գործ արտադրելու համար»(Մ. 1911, էջ 353) :

Շ. Քրիսյանի պայքարի առաջին պտուղը հանդիսացավ Ռեթեոս Պերպերյանի դպրոցը, որտեղ ինքը սովորել և այժմ էլ առանց վարձատրության աշխատում էր որպես ֆիզիքական դաստիարակության ուսուցիչ: Դպրոցի տնօրենությունը 1911-12 ուստարում ֆիզիքական դաստիարակությունը առաջին անգամ որպես պարտադիր առարկա մտցրել էր ուսումնական ծրագրերի մեջ: Գնահատելով այս առարկայի բարերար ազդեցությունը աշակերտների թե առողջության և թե ուսման առաջադիմության վրա դպրոցի ղեկավարությունը կազմակերպում է դասախոսությունների շարք՝ 1. մարձանք (մասաժ), 2. ջրաբուժություն, 3. շնչողություն և արտաշնչողություն թեմաներով: Դպրոցում ամեն դասից հետո տեղի էին ունենում ամենօրյա լիցքային վարժություններ և աշակերտության առողջության հետևողական ստուգում՝ հատուկ թերթիկում գրանցումով: Այդ տարի դպրոցի տնօրենությունը իր տարեկան զեկուցման մեջ արձանագրում է՝ «Ուսանողների առողջությունը ընդհանրապես հույժ գոհացուցիչ եղավ այս շրջանի մեջ» (Մ. 1912, էջ 276):

Ֆիզիքական դաստիարակությունը որպես պարտադիր առարկա ուսումնական ծրագրերի մեջ մտցնելու համար մղած պայքարի արձագանքները հասնում են Թուրքիայի հայաշատ քաղաքներն ու շրջանները, մինչև Հայաստանի սիրտը, մինչև արտասահման: Չափազանց ուշագրավ է Արաբկիրի հայ համայնքի առաջնորդ Գարեգին վարդապետի նամակը՝ ուղղված «Մարմնամարզի» խմբագրությանը՝ խնդրելով իրենց դպրոցը ապահովել ֆիզիքական դաստիարակության մասնագետ ուսուցչով: Բացասական պատասխան ստանալով՝ նա բողոքում է ուսումնական պատկան իշխանոիթյունների անտարբերության և մարզիկներու անբարյացակամության...անպարտաճանաչության» դեմ: Եթե Արաբկիրի առաջնորդը բողոքում է կենտրոնական ուսումնական խորհրդի անտաբերության և առանձին մարզիկ-ուսուցիչների անբարյացականության դեմ, ապա Ամասիա քաղաքի դպրոցների տեսուչ Գ. Վարդապետյանը «Մարմնամարզին» ուղղած տեղեկագրության մեջ շրջանի դպրոցների մասին բոլորովին այլ պատկեր է ներկայացնում: «Ամասիացիներու համար, և գրում է Գ, Վարդապետյանը, և մխիթարական է տեսնել մարմնամարզի մուտքը դպրոցներեն ներս»: Հեղինակը գոհունակությամբ նշում է, որ քաղաքի Ներսիսյան, ս. Հակոբյան և աղջկանց կենտրոնական վարժարաններու յուրաքանչյուր դասարան շաբաթական երկու անգամ ունենում է ֆիզդաստիարակության պարապմունքներ: Գ Վարդապետյանը խորապես ըմբռնելով ֆիզդաստիարակության կարևոր դերն ու նշանակությունը ժողովրդի բարոյական և հոգեկան ուժերի կազմակերպման գործում, գրում է. «Աշխատենք զորացնել անոնց (մատաղ սերնդի Գ.Ս.) մարմինն ու միտքը°, պատերազմները (խոսքը Բալկանյան պատերազմի մասին է՝ Գ.Ս.) հայելի եղան և ցույց տվին, որ հաղթեցին անոնք, որոնք ունեին ուժեղ և կորովի երիտասարդներ»: Գ. Վարդապետյանը, զարգացնելով իր առողջ դատողությունները ֆիզիքական դաստիարակության բերած օգուտների մասին, վերջում ավելացնում է . «Վայրկյանները մեզ հանար շատ թանկ են:...աշխատինք, հոգնինք, տանջվինք անոնց համար (մատաղ սերնդի՝ Գ.Ս.), բայց հուսանք նաև, որ անոնցմե պիտի ծնին վարդ արշալույսներ» (Մ. 1913, էջ 9):

Այսպիսի բնույթի նամակներ «Մարմնամարզը» ստանում է Կեսարիայից, սևծովյան նավահանգստային քաղաք Սամսոնից, Եդեսիայից, Մարզվանից, Սիվրի Հիսարից, Կովտունից և այլ քաղաքներից ու շրջաններից: Ոգևորված գավառական կենտրոններից եկած այս արձագանքներով, 1913 թ. «Մարմնամարզի» 7-րդ համարի առաջնորդողում Շ. Քրիսյանը գրում է. «...այժմ հանդարտ խղճով կրնանք ըսել, թե մեր թափած այնքան հոգնությունները և պայքարները պարապ չեն անցել...»: Պարզվում է, որ գավառական յուրաքանչյուր կենտրոնի և նույնիսկ գյուղական վարժարանները հետամուտ են եղել ֆիզիքական դաստիարակությունը որպես պարտադիր առարկա մտցնել ուսումնական ծրագրերի մեջ: Այս պարագան նկատի ունենալով՝ հայրենասեր մանկավարժը մի անգամ ևս հարկ է համարում հիշեցնել Պոլսի դպրոցների ուսումնական և թաղակասն խորհուրդներին և «մանկավարժական տեսուչներուն» հարցի անհրաժեշտությունն ու հրատապությունը: Ապա, խոսքը ուղղելով հայ երիտասարդներին, որոնք ցանկություն ունեն ֆիզիքական դաստիարակության ուսուցիչներ աշխատելու, կոչ է անում նրանց իրենց երեսները դարձնել դեպի գավառ, ու թեև «գավառի տված դրամը թերևս քիչ ըլլա, սակայն հոն է միայն, ուր մարդիկ կրնան գնահատել արժանիքները և փոխադարձաբար ալ անոնցմե օգտվիլ» (Մ.1913, էջ 122):

Այր մը կրթելը միայն մարդ մը պատրաստել է, իսկ կին մը կրթելը ամբողջ սերունդներ պատրաստել է...», և այսպես է սկսում Շ. Քրիսյանը իր «Կիները և մարմնամարզը» վերնագիրը կրող հոդվածը: Այս համընդհանուր ճշմարտոթյունը հիմք ընդունելով, նա առանձնահատուկ ուշադրություն է դարձնում իգական սեռի ֆիզիքական դաստիարակության վրա, իսկ վերջինիս նպատակներն ու բերած օգուտները դիտելով ազգային-հասարակական տեսանկյունից՝ ֆիզիքական դաստիարակության նշանակոիթյունն ու կարևորությունը էլ ավելի է բարձրանում իգական սեռի առողջությունը նկատի ունենալով: Նշանակում է՝ եթե ֆիզիքական դաստիարակությունն ու սպորտը անհրաժեշտը են այր մարդկանց համար, ապա կնոջ համար առավել քան անհրաժտ են, քանի որ «ազգի մը համար ապագան մեծագույն մասամբ կախում ունի այն օրիորդներե, որոնք օր մը պարտավորված են ամուսիններ և մայրեր ըլլալու...», իսկ այդ սրբազան պարտականությունը կատարելու համար անհրաժեշտ է «առողջ մարմին մը, պայծառ միտք մը և մաքուր հոգի մը, և գրում է գիտնական մանկավարժը:

Մի կողմ թողնելով երկու սեռերի կազմախոսական և բնախոսական տարբերությունները, նա այր մարդու և կնոջ միջև ոչ մի տարբերություն չի տեսնում որպես կենդանի գոյ, որպես հասարակական էակ, հետևաբար ինչ որ օգտակար է այր մարդուն, նույնը օգտակար է նաև կնոջը և ընդհակառակն՝ ինչ որ վնասակար է մեկին, վնասակար է նաև մյուսին:

Գիտական այս ճիշտ և հաստատված դիրքերից էլ նա քննադատում է Պոլսի հայկական դպրոցների հետադեմ ղեկավարներին, որոնք կրկնելով, թե «մանչերն ու աղջիկները հավասար են», սակայն ցարդ իգական դպրոցների առնչությամբ ոչ մի հոգատարություն չի եղել, կրթական վիճակի բարելավման ուղղությամբ «որևէ ջանք չէ եղած» և «մեր ամբողջ ուշադրության ու խնամքի առարկան կընենք միայն մանչերը: Մի թե նա արժանի չէ ֆիզիքական զարգացման նույն հոգատարությանը, հոգատարություն, որի շնորհիվ նա՝ ապագա մայրը պիտի տիրանար ամուր կազմվածքի, որ հետագայում գիտակցաբար կատարելու էր բնությունից իրեն վերապահված պարտականությունները, իբր ընկերուհի, իբր մայր:

Քննադատելով հայ կնոջ սոցիալական ազատագրության քաղքենիական, միակողմանի կրթությունը, որ հաճախ արտահայտվում Է «շռայլ ու անօգուտ պերճանքի մը երևույթով, գիտելիքներու մակերեսայնությամբ, կնոջական զգայականության պատիր դիմակներով», դեմոկրատ մանկավարժն ու ազնիվ քաղաքացին այդ բոլորին հակադրում է կնոջ համակողմանի զարգացումը, այսինքն՝ բարոյայան, մտավոր և ֆիզիքական ուժերի ներդաշնակ զարգացում: Եվ որպես սկզբունք պահանջում է հայ իգական սեռի ֆիզիքական դաստիարակության խնդրին տալ համազգային նշանակություն, քանի որ «մեր պահանջը, ցեղի փրկության պահանջն է» : Ինչքա՜ն ժամանակակից է հնչում հայրենասեր մանկավարժի այս խոսքեը, երբ մեր երկսեռ երիտասարդությունը այստեղ, այս երկրում ենթարկվում է բարոյական, հոգեբանական մետամորֆոզի՝ դառնալով անհետացած սերունդ, իսկ մամուլը դաժան լռություն է պահպանում): Շ. Քրիսյանը քննադատում է նաև Պոլսի հայկական դպրոցների մատուցած կիսատ-պռատ կրթությունը: «Մի քանի լեզուներ, դաշնակ, երգ, պար, քիչ մըն ալ կարդալ-գրել...»: Նա պահանջում է դպրոցը հայ աղջկան տա այնպիսի կրթություն, որ վաղը նա պատրաստ լինի իր առողջական վիճակով, մտավոր և բարոյական պատրաստակամությամբ «առանց շվարելու, առանց դեդևելու ընթանա այն ճամբեն, որուն մոտավոր նպատակը երջանիկ ըլլալն է», իսկ հեռավոր նպատակը՝ մեր ժողովորդի գոյատևման ապահովումը և բարգավաճումը»: Նկատի ունենալով այս վաղեմի դրույթի ճշմարտացիությունը՝ նա դատապարտում է հայ կնոջ նկատմամբ եղած հոռի ու հետամնաց վերաբերմունքը, ըստ որի կինը միայն կենսաբանական երևույթ է, և նրա տեղը խոհանոցն է, իսկ պարտականությունը ՝ երեխա ծնել: Եթե այդպես է, այլևս ինչ կարիք կա իգական դպրոցներ ունենալ, տեղին հարց է տալիս Շ. Քրիսյանը: Նա հիմնավորում և համոզում է, , որ մայր լինելով իր զավակների, հետագայում՝ հայրենիքի զավակների, առաջին հոգատար հոգևոր սնուցողն ու դաստիարակչուհին անպայման ինքը ևս պիտի լինի ուսյալ ու դաստրիարակված: Բացի այդ, ինչ օգուտ կարող է ունենալ այն կիսատ-պռատ կրթությունը աղջիկների համար, եթե նրանք առողջ չեն: Ըստ Շ. Քրիսյանի կինը ամեն բանից առաջ, ամեն բանից վեր պետք է լինի կին բառիս ամենալայն ու գեղեցիկ իմաստով, այսինքն՝ ֆիզիքապես գեղեցիկ, կազմվածքով ամուր, օժտված բարոյականությամբ, աշխոյժ իմացականությամբ և զգայուն սրտով: Նա Հ. Հինդլյանի նման ժխտում է «ժառանգականությամբ ազգի մը ցեղային կյանքը ազնվացնելու հետադիմական տեսությունը, դրան հակադրելով ֆիզիքական դաստիարակության և սպորտի հուսալի միջոցը:

Մանկավաժության գործունեության տարիներին նա նկատել և եկել այն եզրակացության, որ հայկական դպոցներում տղա-աշակերտի շարժունությունը (վազել, ցատկել, բոռա, )ուսուցիչների կողմից նկատվում էր որպես անառակություն, իսկ անշարժունությունը՝«խելոքություն», և ըստ այնմ էլ առաջինի դեպքում աշակերտը պատժվումէր, իսկ երկրորդի դեպքում գնահատվում էր լավ վարքանիշով և արժանանում գովեստի: Աղջիկների նկատմամբ ուսուցչական վերաբերմունքը ավելի դաժան Էր: Նրան՝ աղջկան արգելում էին մանկան այդ բնական պահանջը, որակում որպես անառակություն, որովհետև «ամոթ է մանչու մը պես վազել, ցատկել, անոնց (տղաների ԳՍ) նմանիլ», իսկ զանցառուները դիտվում և հորջորջվում էին «մանչ-աղջիկ» մակդիրով:

Հայկական դպրոցներում ֆիզդաստիարակության առարկայի իսպառ բացակայության պայմաններում հայ աղջկա առողջությունը ողբալի վիճակի էր հասել: Ահա թե ինչպես է ներկայացնում հայրենասեր մանկավարժը: «Ու այսպես տարիներ կանցնին, ու օրիորդը գրել կփորձե, բայց այդ տարիներն անցնելուն և ոտանավորի հանգ մը գտնելու զոհված ճիգերուն և հոգնություններու հետ, անզգալաբար օրիորդին ողնահարն ալ կսկսի ծռիլ, աչքերուն տեսությունը նվազիլ, մեջքը դեպի առաջ ծռիլ, , ուսերեն մեկը բարձրանալ ևայլն» (Մ.1911, էջ 15): Եվ համեմատելով հայ գյուղացու աղջկա և անառողջ դաստիարակություն ստացած քաղքենի օրիորդի արտաքին կառուցվածքը ՝ Շ. Քրիսյանը գրում է«...պիտի զարմանաք ու պիտի համոզվիք, թե ներկա պայմաննեորու դպրոցը փոխանակ շինելու կքանդե»: (նույն տեղը, էջ 15):

Հայրենասեր մանկավարժը, ինչպես տեսնում ենք, տագնապով է խոսում հայ իգական սեռի ֆիզիքական դաստիարակության մասին և «պարզապես հուսահատական» համարելով բողոքում է, որ հայ «վարժարաններու մեջ բոլոր աղջկանց համար մարմնակրթանքը պարտադիր ըլա» և միաժամանակ կարևորություն չտրվի ֆիզիքական դաստիարակության նկատմամբ տգիտության հետևանքով ծնողների բռնած բացասական դիրքին, ասելով՝թե իրենք«չեն ուզեր, որ իրենց աղջիկը համալ ըլլա»:

Փարատելու համար կանանց մեջ գոյություն ունեցող այն թյուր կարծիքը ու անտեղի վախը, թե մարմնամարզութույամբ զբաղվելով «կկորցնեն կինը հատկանշող իրենց քնքշութենեն և նրբութենեն, Շ Քրիսյանը գրում է . «Այդ դիտողությունն ու վախը շատ իրավացի է, բայց սխալ է, քանի որ տղամարդկանց և կանանց մարզանքին ձևերն ու փորձերը նույնը չեն, բոլորովին տարբեր են (նույն տեղը, էջ 18); Առօրյա մարմնամարզությունը կնոջը տալիս է առողջոիթյուն, մարմնական արտաքին նրբություն, գեղեցկություն և ինքնագիտակցություն: Բացի այդ, մարմնամարզությունը, և շարունակում է Շ. Քրիսյանը, և օգնում է կնոջ ներքին օրգանների առողջացմանը, բարձրացնում նրա հոգեկան դիմադրողականությունը և այդպիսով նա պատրաստ է կյանքում իրեն բաժին ընկած «երկու տեսակ սնուցումները» լավագույն ձևով կատարելու:

Շ. Քրիսյանը «Մարմնամարզի» էջերում կազմակերպում է գործնական օգնություն բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ամենօրյա լիցքային վարժություններով ամրապնդել իրենց առողջությունը: Յուրաքանչյուր գործնական բաժնին նախորդում էր տեսական մաս, որտեղ բացատրվում էին ֆիզիքան դաստիարակության նպատակները: : Առաջին դասընթացից հետո խմբագրություն ստանում է բազմաթիվ նամակներ, որոնց մի մասը գրված էր իգական սեռի կողմից : Նուրբ սեռի նամակագիրները գանգատվում և պահանջում էին, թե «ինչո՞ւ կիներու հատուկ դաս մըն ալ չենք սահմաներ» (1911, էջ 48):

Քննելով այս իրավացի պահանջը՝ Շ. Քրիսյանը ներքին ուրախություն է ապրում, որ «որ հայ կինը վերջապես թոթափելով իր անշարժութենեն կուզե շարժիլ ու ինքնագտակցության գալ»: Շ. Քրիսյանը այդ պահանջի տակ նկատում է հայ կնոջ ոչ միայն մտավոր, բարոյական, այլև ֆիզիքական զարգացման ինքնագիտակցում, որովհետև մարդու համակողմանի ու ներդաշնակ զարգացում նախատեսում է այս եռյակի համատեղումը: Ըստ Շ. Քրիսյանի, եթե կինը ունի սոցիալական պարտականություններ, ապա նա ունի նաև իրավոնքներ, իսկ այդ իրավունների գիտակցումը նրա մեջ առաջ է բերում իր պարտականությունների լիուլի կատարման ձգտում: Այդ իրավունքների շարքին է պատկանում նաև ֆիզիքական առողջության լիարժեք գիտակցումը: Իսկ երբ հայ կինը ֆիզիքական դաստիարակության միջոցով դառնա ավելի առողջ ու գեղեցիկ, նա դեն կշպրտի իբրև անարգանք նկատված «հայու կնիկ» որակումը:

Հույսով, հավատով լցված դեպի իր սկսած գործը, դեպի մատաղ սերնդի և հայ կնոջ ֆիզիքական առողջության ապագան, նա մի անգամ ևս դիմում է Պոլսի հայկական դպրոցների ուսումնական խորհուրդներին՝ հիշեցնելով, որ «եթե ոչ մարդկային՝ գեթ ազգային գործ մը կատարած պիտի ըլլան...աղջկանց վարժարաններուն մեջ ֆիզիքական կրթությունը պարտավորիչ ընեն»(նույն տեղը, էջ 49);

Կանխագուշակելով հայ կնոջ ոչ հեռավոր ապագան Շ. Քրիսյանը շարունակում է. «Որքան ատեն որ իբր հայ ապրինք, ու վստահ եղեք որ պիտի ապրինք, բնական է, որ հայու կնիկ բառը պիտի մնա, բայց Ուրեմն կեցցե նոր հայու կինը»: (նույն տեղ, էջ 49). Քրիսյանը հայ կնոջ սոցիալական ազատագրումը կապելով հայ ժողովրդի քաղաքական ազատության հետ հավատում և հավաստիացնում էր, «Ինծի համար երբեք երազ մը չէ հուսալը, թե ասկե 40-50 տարիեն մենք ալ պիտի ունենանք հայ օրիորդներ և կիներ, որոենք իրենց նուրբ այլև ճկուն ու համաչափորեն զարգացած հասակով ու իրենց շաժումներուն վայելչությամբ կարող պիտի ըլլան մրցիլ այնքան շատ խոսված շվեդիհուներու և անգլուհիներու և ուրիշներու հետ» (նույն տեղը, էջ 18):Հիշենք ամեն տարի Մայիս մեկի օրվա առթիվ հայ կանանց շքեղ տողանցք Հանրապետական հրապարակում: Եթե Շ. Քրիսյանը ապրեր, իրականացած կտեսներ իր երեզանքը:

Շ. Քրիսյանի՝ ֆիզիքական դաստիարակության նկատմամբ ունեցած կայուն ու առաջադեմ հայացքները սերտորեն առնչվում էին նրա ջերմ հայրենասիրության, նրա դեմոկրատական և հումանիստական գաղափարների հետ: Նա իր հախուռն ու բովանդակալից կյանքի ամենաիմաստալից տարիները ի սպաս դրեց ոչ միայն դպրոցական տարիքի մատաղ սերնդի առողջության ապահովման գործին, ոչ միայն պայքարեց հայ կնոջ սոցիալական ինքնագիտակցությունն ու արժանապատվությունը բարձրացնելու համար ֆիզիքական դսատիրակության միջոցով, այլ իր ժողովրդի մասին ճշնմարտություններ ասելու մեկտեղ, հանգեց ինքնարտահայտման՝ հրապարակելով իր ընկալումներն ու ըմբռնումները ազգի ու հայրենիքի, հայրենասիրության և ազգային արժանապատվության մասին, ջանաց վստահություն ներշնչել իր ազգակիցներին, հատկապես հայ երիտասարդությանը և ոգեկոչել նրանց իրենց ակտիվ մասնակցությունը բերել ազգային ֆիզիքական վերածնությանը և վերջնական հաղթանակին, հաղթանակ, որ այնքան անհրաժեշտ ու հրատապ էր հայ ժողովրդի ամենաճգնաժամային պատմաշրջանում:

Խորաթափանց ու հեռատես, իր ժողովրդի համար արշալույսներ երազող մանկավարժն ու նրա համախոհ մտավորական երիտասարդությունը, չնայած այս համազգային նշանակություն ունեցող աշխատանքին, միաժամանակ ահ ու դողով զգում էին թուրքական Գորշ գայլի մահասարսուռ ոտնաձանները:

Նա հայ երիտասարդությանը կոչ էր անում բոլոր հայաբնակ քաղաքնորում և գյուղերում հիմնել մարմնամարզական ակումբներ, որտեղ կկարողանան կոփել իրենց մարմինը, ամրա/պնդել իրենց առողջությունը, միաժամանակ հեռու մնալով մարմնական մոլություններից : Նա կոչ էր անում կազմակերպել ֆուտբոլի և որսորդական ակումբներ, լողալու փորձեր կատարել, զբաղվել թեթև աթլետիկայի տարբեր մարզաձևերով, հատկապես կարճ ու երկար տարածություն վազելով, ծանրամարտով և զանազան սպորտային խաղերով: Այս ժամանակներում էր, որ Շ. Քրիսյանը հղացավ և կազմակերպեց, թեև խանձարուրի մեջ, Հայ մարմնամարզական ընդհանուր միությունը:

Չորս տարիների աննահանջ աշխատանքի ու պայքարի միջոցով ձեռք բերած հաջողություններով խանդավառված ՝ Շ. Քրիսյանը գրում է. «...հասարակության կողմե մեզ հանդեպ ցույց տրված խանդավառ վերաբերմունքը և երիտասարդության մեջ ալ մեր նպատակի հանդեպ արծարծվող հետաքրքրությունը...հուժկու խթաններ են մեզ համար»: Սակայն ազգային վերնախավին և ծախու մամուլին դուր չէին գալիս Շ. Քրիսյանի գաղափարներն ու գործունեությունը: Նրանք կամ արհամարհում էին կամ բամբասանքներով մթնոլորտը պղտորում նրա շուրջը: «...զմեզ խենթի տեղ դնողներ ալ եղան, որովհետև մենք սովորական բաներ չըսեցինք այս ազգի վարիչներուն», - գանգատվում է հայրենասեր մանկավարժը: Դեմոկրատիզմի բարձունքից Շ. .Քրիսյանը նշավակում էր «ազգային ջոջերին», որոնք «մեկ համոզում և նշանաբան ունեին, այն է՝ այս ազգին գործերը ասանկ եկեր են ասանկ ալ պիտի երթան», ստրկակամիտ ու ամոթալի համակերպողական վարքագիծը: Շ. Քրիսյանը չի խնայում նաև վերնախավի երիտասարդությանը, որ խուլ ու համր մնաց հայրենասեր մանկավարժի կոչերին, , երիտասարդություն, որ իր կյանքը անց էր կացնում գինետների ու հանրատների ապականված մթնոլորտում: Շ. Քրիսյանին անհանգստացնում էր հայ երիտասարդության այն մասի ճակատագիրը, որ սոցիալական անարդարությունների, ծանր աշխատանքի պատճառով վաղ հասակից ծերացել, դարձել էր անարյուն, կորաքամակ, հիվանդոտ: Այս ազգային-սոցիալական դժբախտությունների որոշ մասի պատճառը Շ. Քրիսյանի կարծիքով «մեր վարժարաններու, մեր կրթական ծրագրերու անկերպարանք, խեղճ ու կրակ վիճակի մեջ գտնվելն է»:

Պոլսի և գավառի հայ երիտասարդությանը հայրենասիրական գաղափատրներով դաստիարակելու նպատակով գրված բազմաթիվ հոդվածների շարքոում հատուկ տեղ է գրավում 1912 թ. նոյեմբերի համարում հրատարակած հոդվածը, որը կրում է «Ոչ թե մեզի, այլ հայրենիքի համար» խորախորհուրդ վերնագիրը: Հոդվածում նա ոչ միայն արծարծում է ֆիզիքական դաստիարակությունը հայկական դպրոցների ծրագրերում մտցնելու անհետաձգելի անհրաժեշտությունը, այլև առաջ է քաշում մշակութային զարգացման հետ կապված հարցեր:

Ազգային-հայրենասիրական զգացումների արթնացման և զարգացման գործոնների շարքում աջնակարգ տեղ է հատկացնում հայրենասիրական դաստիարակությանը: «Պուլկարիա իր վերածնությունը, և գրում է հայրենասեր դաստիարակն ու մանկավարժը, -կպարտի իր հետևած տոկուն ու գործնական դաստիարակության ու մտավորականության մեջ գոյություն ունեցող իդեալին մեծությանը» (Մ, 1912, էջ 384): Այս նույն դաստիարակությունը Շ. Քրիսյանը պահանջում էր հայ դպրոցից: Նա հայ երիտասարդությանը մղում էր ակտիվ կերպով ուսումնասիրելու մեր ժողովրդի անցյալ պատմությունը և դրանից դասեր քաղելու, ներկան զգաստ ու զգոն կերպով վերլուծելու և համապատասխան եզրակացությունների հանգելու: «Վա ¯յ է եկեր այն ազգին, -գոչում է Շ. Քրիսյանը, -որ օրը օրին կապրի, առանց ուշադրություն դարձնելու անցյալ ու ներկա պատմության իրադարձություններուն ու անկե իր ազգային ապագայի համար դասեր հանելու» (նույն տեղը); Նման հայրենասիրություն բոլորին չէ տրված, նա հենց այնպես ինքնին չի առաջանում, դրա համար պետք է ունենալ հստակ միտք ու նպատակ, բարձր իդեալներ, ազնիվ ու արի հոգի: Իսկական հայրենասիրությունը, ըստ Շ. Քրիսյանի, բնազդական ձգողություն չէ դեպի դարերով տանջված ու չարչարված ժողովուրդը, այլ խոր հավատ դեպի նրա մոտավոր ու լուսավոր ապագան: Եվ խոր վշտով հայրենասեր դաստիարակն ու ուսուցիչը նկատում է, որ այս գաղափարները դեռևս հայ երիտասրադության մի մասի համար օտար են: Բայց դա նրան չի հուսահատեցնում, նա չի կորցնում իր պայքարի կորովը, և իր համակուրեսեցու՝ Քասերովի՝ պատերազմի դաշտում հերոսաբար զոհվելու օրինակով աշխատում է հայ երիտասարդությանը դաստիարակել նման անձնազոհությամբ: «Քասերովը ընկավ, - գրում է Շ. Քրիսյանը, -մի անգամ ևս կրկնելով վերը բերված հայրենասիրական խոսքերը, այս անգամ քիչ տարբեր՝«Հայրենիքս, ապրեցա քեզ համար, աշխատեցա քու մեծության համար ու հիմա, որ կմեռնիմ, դարձյալ քու մեծության համար է, մեր մահերն են, որ քեզի կյանք պիտի տան, մնաս բարով աննման հայրենիք (նույն տեղը);

Շ. Քրիսյանի տարիների համառ ու հետևողական աշխատանքը տվեց իր պտուղը: Նախ հայ մամուլը, որ մինչ այդ անսքող կերպով արհամարհում էր Շ. Քրիսյանի և նրա համախոհների մղած պայքարը՝ ֆիզիքական դաստիարակությունը որպես առարկա մտցնելու ուսումնական ծրագրերում, չէր արձագանքում նրանց կողմից ձեռնարկված միջոցառումներին՝ հայկական օլիմպիական և մարզական միությունների կազմակերպման աշխատանքներին, այժմ արդեն առաջնորդողներ էր նվիրում այդ հարցերին:

Պոլսի «Ազատամարտը» 1913 թ. հուլիսի 18-ի համարում զետեղում է մի ընդարձակ առաջնորդող՝ «Առողջ անհատ, առողջ ցեղ» վերնագրով: Թերթը վատառողջ սերունդ ունենալը ազգային վտանգ համարելով, քննդատում է ազգային իշխանութփյուններին, որոնք «մարմնամարզի ու մարմնակրթանքի վրա կնային որպես պերճանք, որպես նոր սերունդին կրթության մաս չկազմող ավելորդություն»: Թերթը արձագանքելով Շ. Քրիսյանի տարիների պայքարին՝ խորհուրդ է տալիս Պոլսի Կերտրոնական ուսումնական խորհրդին որպեսզի վերջինիս հրահանգով անհապաղ պարտադիր դարձնի ֆիզիքական դաստիարակության առարկան Պոլսի և Թուրքիայի հայաշատ քաղաքների և Արևմտահայաստանի քաղաքների բոլոր դպրոցներում: 1914 թ, հունիսի 3-ի համարում Պոլսի հայտնի «Բյուզանդիոնը» «Ողիմպիական խաղերը պարտավորիչ պիտի ըլլան ազգային վարժարաններուն մեջ» հաղորդագրությունում գրում է. «Պատրիարքը ուսումնական խորհուրդին ուղղված գրով մը, շեշտելով մարմնարզի և ողիմպիական խաղերու պետքը դպրոցական աշակերտության համար և ցավ հայտնելով, որ այդ պետքը շատ մը դպրոցներու կողմե անտեսված է, կհանձնարեր փույթ տանիլ, որ այդ խաղերը իբրև պարտավորիչ դասեր ընդունվին վարժարաններուն մեջ»:

Բայց...

Այդ որոշումից մի ամիս անց սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, և Շ. Քրիսյանը իր երազների իրականացումը չտեսավ, նա ընկավ այդ երազների ճանապարհին, իր իդեալների բարձունքին: Նա զգում էր, որ իր կատարած գործի և արտահայտած մտքերի համար ծանր հետևանքներ են սպասում իրեն: Նա դարձավ թուրքիզմի, , երիտթուրքական շովինիզմի զոհը, պարզապես այն բանի համար, որ նա գիտակցում էր, թե ֆիզիքական դաստիարակությունը ինչպիսի վիթխարի դեր է խաղում ժողովրդի ներքին ուժերի կազմակերպման գործում: Նա նահատակվեց, որովհետև թուրքական իշխանությունները լավ էին հասկանում, թե նրա հրապարակային դասախոսությունները նույնքան վտանգավոր էին, որքան հայ մտավորականների ՝ Դ. Վարուժանի, Ռ. Զարդարյանի, Սիամանթոյի և մյուսների ելույթներն ու ստեղծագործությունները: Նրա կենսագիրներից մեկը՝ հորեղբոր որդին 1920 թ. գրում է . «Դո´ւն զոհ գնացիր, որովհետև քու տված ամեն մեկ մարմնամարզական հրամանդ կարծես նետ մըն էր ուղղված թշնամու սիրտը»: Իսկ նրա համախոհներից մեկը այսպես է բնութագրում այդ պայծառ երիտասարդի վերջին րոպեները: «Ես շատ բնական կգտնեմ, որ ամենավերջին սրամիտ կատակը շպրտած ըլլա իր դաժան դահիճին երեսին, ու իր աշխոյժ աչքերն ու հստակ տեսքը այդ կատակի ծամածռության տակ դիակնացած ըլլա»:

Մեծ Եղեռնի ջարդերից հրաշքով ազատված Անդրանիկ Նագգաշյանը հետագայում գրած «Այաշի» բանտը» գրքում հիշատակոիթյուններ ունի նաև Շ. Քրիսյանի մասին: Պարզվում է, որ 1915 թվականի ապրիլի 24-ին, ուշ երեկոյան, Պոլսի կենտրոնական բանտի ընդարձակ հրապարակից սվինավոր թուրք ենիչերիների հսկողության տակ 200-ից ավելի հայ մտավորականներ դուրս են բերվում փողոց և ուղղվում դեպի Բոսֆորի ջրերը: Հայ մտավորականների խմբի մեջ էին Մեծ Կոմիտասը, Ռ. Զարդարյանը, Սիամանթոն, Դ. Վարուժանը, Ս. Բյուրատը, Տիրան Ֆելեքյանը և այս մեծերի կողքին քայլում էր հպարտ ու հոգով արի մի երիտասարդ՝ Շ. Քրիսյանը : Բոսֆորի ասիական մասում ապրանքատար գնացքով մի մասին տանում են Այաշի բանտը՝ Անկարային մի քանի կիլոմետր մնացած: Այաշի բանտի պատին կա մի արձանագրություն, որ թողել է Շ. Քրիսյանը՝ «Շ. Քրիսյան, ապրիլի 27, 1915 թ,»:

Շ. Քրիսյանի գրական-մանկավարժական ժառանգությունը և նրա գործը բարձր են գնահատել հետագա սերունդները: Ահա թե ինչ է գրում Աթենքի «Մարմնամարզը» 1946 թ. առաջին համարում. «Ներկայիս, երբ ներամփոփված կվերապրինք այն պայմանները, որոնցով շրջապատված և բանտարկված էր հառաջադիմական տարրը, որոնց կարգին նաև Շավարշը, որ արհամարհելով ներքին և արտաքին ամեն խոչընդոտ, տիտանային կամքով հենած իր հոգեկան ու գաղափարական ուսերուն ասպարեզ կնետվեր նշանաբանով մը, որ իսկույն պիտի գերեր ուրիշներ, որոնք անվարան պիտի հետևեին իրեն բացած շավղեն»:

Ֆիզիքական դաստիարակության տեսական հարցերի վերաբերյալ խոր իմացությամբ գրված նրա հոդվածները գիտական արժեք և ուսանելի են նույնիսկ այսօր՝ մոտավորապես 90 տարի անց: Սփյուռքի հայկական մարզական թերթերը հաճախ են անդրադառնում նրա գործերին ամբողջությամբ վերատպելով կամ մեջբերումներ կատարելով: Այսպես՝ Հայեպի «Արևելք մարզաշխարհը» 1930 թ. համար 48-ում վերատպում է նրա «Մարմնամարզը և նրա անհրաժեշտությունը» և «Մարզանքի մասնավոր բանախոսություն» արժեքավոր հոդվածները: Բեյրութի «Մարզիկը»1980 թ. 2-րդ համարում վերատպում է Շ. Քրիսյանի «Մարմնամարզի» 1911 թ. փետրվարի առաջին համարի առաջնորդողը :

Կարծում եմ, պայծառ մտքի և նպատակների տեր Շ. Քրիսյանը իր արժանի տեղն ու գնահատականը պետք է գտնի մեր ժողովրդի ականավոր, ժողովրդանվեր մանկավարժների շարքում, որոնք հաճախ գիտակցաբար գնացին ի մահ՝ անմահացնելով հարազատ ժողովրդին:

Թույլ տվեք մի անգամ ևս հիշեցնել մեր հայրենիքի և սփյուռքի ղեկավարներին, որ մենք պարտական ենք մնացել հավերժացնելու թուրքական բարբարոսությանը զոհ դարձած Արշալույս Մարտիկանյանի («Հոշոտված Հայաստան») և ազգանվեր մանկավարժ-դաստիարակ Շ. Քրիսյանի հիշատակը՝ նրանց անունով կոչելու մեկ փողոց, դպրոց, կամ ինստիտուտ:-Ուշացել ենք և շատ ենք ուշացել:

Գուրգեն Սարգսյան, դոցենտ

Հունվար 5, 2002

Լոս Անջելես

Edited by hravart
Link to post
Share on other sites

Ակադեմիկ Գեվորգ Ջահուկյան

1996 թվականի սեպտեմբերյան մի պայծառ , մի խաղաղ առավոտ (օրը չեմ հիշում) դուրս եկա տնից. նպատակս էր այցելել Աբովյան փողոցի և Հանրապե-տության հրապարակի վրա գտնվող գրախանութները, հետաքրքրվել թե վաճառասեղաններին ինչ նոր հրատարակություններ կան: Երբ մոտեցա Հր. Աճառյանի անվան լեզվաբանության ինստիտուտի շենքին, մեջս մի տեսակ կարոտի ուժեղ ցանկություն առաջացավ բարձրանալ երրորդ հարկ , հանդիպել ծանոթ լեզվաբաններից մեկն ու մեկին, խոսել, զրուցել նրա հետ: Աստիճաններով դանդաղորեն բարձրացա երրորդ հարկ: Միջանցքը դատարկ էր ու կիսամութ:Կարծես մարդևմարդասանք չկար, կարծես հին , աշխոյժ ինստիտուտը չլիներ: Պատրաստվում էի հեռանալ, երբ դռներից մեկը բացվեց, և մի անծանոթ, ջահել կին դուրս եկավ միջանցք: Ինձ նկատելով՝ նա մոտեցավ ինձ և հարցրեց.

- Ու՞մ եք ուզում, եթե պարոն Ջահուկյանին եք ուզում, նա տեղում չէ, նա այժմ Հայֆիլհարմոնիայի փոքր դահլիճում է , մասնակցում է մրցանակաբաշխու-թյան, որի համար էլ սփյուռքից «Համազգային մշակութային միության» ներկա-յացուցիչները ժամանել են Երևան:

Այլևս ոչինչ չհարցրի: Շնորհակալություն հայտնելով՝ աստիճաններով արագ իջա և հինգ րոպեից ես արդեն Հայֆիլհարմոնիայի փոքր դալիճում էի: Երբ ներս մտա ամբիոնի մոտ ելույթ էր ունենում «Համազգայինի» ղեկավարներից Վրեժ-Արմենը1 . այնտեղ էր նաև Ավետիս Սանջյանը: Աչքս սահեցրի դահլիճում նստածների վրայով և նկատեցի, որ . Ջահուկյանը նստած էր երրորդ թե չորրորդ շարքի մեջտեղի մասում: Ես մոտեցա և տեղ գրավեցի հիգերորդ շարքում: Թեքվեցի առաջ և բարևեցի:. նա հետ դարձավ , տեսավ ինձ և գլխով արաց:

Այդ օրը «Համազգայինի» ղեկավար անձինք մրցանակներ էին հանձնում մի շարք հայրենի գրողներին և գիտնականներին՝ հայ ժողովրդին մատուցած իրենց ակնառու ծառայությունների համար: Մրցանակի արժանացածների շարքում էին Արմեն Զարյանը՝ «Հայ ճարտարապետության տարածումը և Լեոնարդո դա Վինչիի հայկական վարկածը» ուսումնասիրության , գրականագետ Ալբերտ Շարուրյանը «Պետրոս Դուրյանի կյանքն ու ստեղծագործությունը» մենագրության և ակադեմիկ Գևորգ Ջահուկյանը «Հայոց լեզվի պատմության նախագրային ժամանակաշրջանը» (երկու հատորով) կոթողային աշխատության համար (1987):

Վրեժ-Արմենի շնորհավորական խոսքից և ձեռք սեղմումներից հետո Գևորգ Ջահուկյանը թողեց դահլիճը և դորս եկավ ճեմասրահ : Ես հետևեցի նրան: Ճեմասրահում շատեր մոտեցան . Ջահուկյանին և ջերմորեն շնորհավորեցին: Ես նույնպես շնորհավորեցի, շնորհավորեցի նաև Ալբերտ Շարուրյանին,որի հետ իմ ծանոթությունը հասնում էր 60-ական թվականները: Շուտով . Ջահուկյանի հետ մենք դուրս եկանք շենքից: Նա հետաքրքրվեց իմ աշխատանքով. գիտեր, որ ես անգլերեն լեզու էի դասախոսում Երևանի պոլի-տեխնիկական ինստիտուտում, չէ որ դեռևա 1962 թ. իմ խնդրանքով նա ինքը առաջարկեց իմ թեկնածուական թեման: Անցել էր երեսուն հինգ տարի: Այդ ընթացքում նա հասել էր լեզվաբանական գիտությունների բարձունքներին ոչ միան հայկական, միութենական, այլև միջազգային չափանիշներով: Ես ինձ հպարտ ու երջանիկ էի զգում: Ո՞վ էր ամբողջ էությամբ հզոր տաղանդի տեր գիտնական այդ մարդը: Նա հագնվել էր շատ հասարակ, գլխին մի սպիտակ կեպի: Մենք հաճախ անտարբեր անցնում ենք, չենք զգում, չասեմ նույնիսկ անտեսում ենք, մեր կողքով անցնող մեր մեծերին: Լինում են նաև մեր միտքը, մեր զգացումները դառնացնող դեպքեր, գիտությունը շփոթելով առօրյա ճղճիմ քաղաքականության հետ, վիրավորում ենք մեր մեծերին: : Այդ օրը ես հպարտ էի ու երջանիկ, որ քայլում էի մեր ժողովրդին արժանի, նրա մեծ զավակի հետ:

Մենք հասել էինք լեզվաբանության ինստիտուտի շենքի աստիճանների մոտ: Նա հրաժեշտ տվեց և բարձրացավ երրորդ հարկի իր աշխաստասենյակը: Ես մի պահ սպասեցի և ապա հետ դարձա նույն ճանապարհով դեպի Հանրապետական հրապարակ, դեպի կենտրոնական գրախանութ:

Հայ ականավոր գրող Ստեփան Զորյանը իր հետաքրքիր և խիստ արժեքավոր «Հուշերի գիրք» աշխատության մեջ պատմում է նաև իր ծանոթությունների մասին Մանուկ Աբեղյանի հետ: 1944 թվականն էր: Ստ. Զորյանը լսում է, որ Մանուկ Աբեղյանը հիվանդ է և իր բարոյական պարտքն է համարում այցելել մեծ գիտնականին: Այցելության ժամանակ ծավալվում է հետաքրքիր և խիստ իմաստալից զրույց մեր ժողովրդի մշակույթի զարգացման ապագա հեռանկարների մասին: «Մինչև այժմ , -ասել է Մ. Աբեղյանը,-գիտությունը հայերիս մեջ եղել է պատահական, անհատական գործ և անապահով: Այժմ սակայն , երբ մենք ունենք պետություն, գիտությունների ակադեմիա , մեր գիտությունը կզարգանա անշուշտ մեծ քայլերով: Պետք է միայն ունակ ուժերին դնել լավ պայմանների մեջ և խրախուսել... և մենք, պետք է ասեմ, ունենք բավական շնորհալի երիտասարդ ուժեր... պետք է միայն գործի դնել»:

Մեծ գիտնականի կանխագուշակումը իրականացավ հենց նույն և հաջորդ տասնամյակում ի դեմս Է. Աղայանի, Գևորգ Ջահուկյանի, Հովաննես Բարսեղյանի լեզվաբանության, Էդվարդ Ջրբաշյանի, Սերգեյ Սարինյանի գրականության, իսկ ճշգրիտ գիտությունների, հատկապես աստղագիտության և տիեզերեգիտության բնագավառում, միջազգային ճանաչման և բազում արտասահմանյան գիտությունների ակադեմիաների անդամ ընտրվեցին այնպիսի խոշորագույն գիտնականներ ինչպիսին Վիկտոր Համբարձումյանը, Բ. Մարգարյանը, Գրիգոր Գուրզադյանը :

Գեվորգ Բեգլարի Ջահուկյանը ծնվել է 1920 թ. ապրիլի 1-ին Հայաստանի Հանրապետության Լոռու շրջանի Մեծավան (Շահնազար) գյուղում:1937 թ. տեղի տասնամյա դպրոցն ավարտելուց հետո ընդունվում է Երևանի պետական համալասարանի բանասիրական ֆակուլտետը , 1941 թ. այն ավարտում է գերազանց գնահատականներով: Հաջորդ տարի . Ջահուկյանը դառնում է Գրիգոր Ղափանցյանի ասպիրանտը: 1942 թ. զորակոչվում է սովետական բանակ: 1944 թ. վերադառնալով բանակից շարունակում է ասպիրանտական ուսումնառությունը այս անգամ Հր. Աճառյանի ղեկավարությամբ: 1947 թ. Գեվորգ Ջահուկյանը պաշտպանել է թեկնածուական դիսերտացիա «Հայ քերականությունը 11 - 15-րդ դարերը » թեմայով և ստացել գիտությունների թեկնածուի աստիճան: Այդ տարվանից էությամբ գիտնական, աճառյանական առասպելական աշխատասիրոիթյամբ . Ջահուկյանը մեկը մյուսի հետևից ստեղծագործել է մեծարժեք և ուղենիշ հանդիսացող գործեր: Մինչև 1980 թ. գիտնականը արդեն մասնագետների սեղանին էր դրել ավելի քան 100 գիտական աշխատություն: Օրերս երբ ստուգում էի Լոս Անջելեսի համալսարանի համակարգչային ցանցում նրա անվան տակ գրանցված երկասիրությունների քանակը, դուրս եկավ 20-ից ավելի մենագրություններ:

1955 թ. Ջահուկյանը հաջողությամբ պաշտպանում է «Հայ լեզվաբա-նական միտքը 18-ից - 20-րդ դարերը » թեմայով դոկտորական դիսերտացիա, իսկ երեք տարի հետո արժանացել է պրոֆեսորի կոչմանը: 1965 թ. նրան շնորհվել է գիտության վաստակավորի պատվավոր կոչում: 1968թ. . Ջահուկյանը ընտրվել է ՀԽՍՀ Ա թղթակից անդամ, իսկ 1977 թ. Ա ակադեմիկոս:

Սկսած 1945թ. գիտության այս անխոնջ մշակի բեղմնավոր գրչի տակից մինչև 2000 թվականը, մինչև մեծ գիտնականի 80ևամյակը՝ դուրս է եկել ավելի քան 150 գիտական երկասիրություններ , որոնցից մոտավորապես 30-ը մենագրական ծավալուն հետազոտություններ: Այս իմաստով կարելի է առանձնացնել նրա «Քերականական և ուղղագրական աշխատությունները հին և միջնադարյան Հայաստանում, 5-ից - 15-րդ դդ.», որով լրացվեց քննության ենթակա շրջանի ուսումնասիրության պակասը: Այնուհետև նա հրատարակեց «Հայերենի պատմահամեմատական քերականություն» աշխատությունը, որով Ջահուկյանը հանդես եկավ որպես պատմահամեմատական քերականության ականավոր ներկայացուցիչներից մեկը եվրոպական չափանիշներով՝ Ա Մեյեի «Հայերենի համեմատական քերականության ուրվագծեր» աշխատությունից հետո ( 1936), այդ առարկան բարձրացնելով մի նոր աստիճանի: Այնուհետև նրա բեղուն գրչի տակից դուրս եկան «Ակնարկներ հայոց լեզվի նախագրային շրջանի պատմություն» (1987) , «Հին հայերենի հոլովման համակարգը և նրա ծագումը» (1959), «Հայերենը և հին հնդեվրոպական լեզուները» (1970), «Հայոց լեզվի համեմատական քերականություն», «Հայ բարառագիտության ներածություն» , «Հայոց լեզվի զարացումն ու կառուցվածքը». «Ժամանակակից հայերենի տեսության հիմունքները», «Լեզվաբանության պատմություն» (երկու հատորով», «Ընդհանուր և հայ լեզվաբանություն» ևայլն, ևայլն, բոլորը հնարավոր չէ հիշատակել:

Ժրաջան ու անխոնջ գիտնականը 1959 թ. հրատարակեց «Հին հայերենի հոլովման սիստեմը և նրա ծագումը» մեծարժեք երկասիրությունը, որտեղ բացահայտվել է լեզվաբան գիտնականի ներքին ստեղծագործական ուժը բացահայտելու հին հայերենի մի շարք կնճռոտ , հաճախ չլուսաբանված , քննության առարկա չդարձած հարցեր: Անգնահատելի է մեծ գիտնականի նպաստը հնդեվրոպական լեզուների համեմատական ուսումնասիրության բնագավառում: Նա պարզել է հնդեվրոպական լեզուների հոլովման համա-կարգից գրաբարի հոովման համակարգին անցնելու ուղին, հիմք ունենալով այն ընդհանուր օրինաչափությունները , որ առկա են գրաբարի ցեղակից լեզուների համապատասխան ոլորտում:

1961 թ. «Archiv Orientation»-ի 3-րդ հատորում լույս է տեսել . Ջահուկյանի «Hayas: Language and its Relation to the Indo-European Languages» աշխատությունը, որտեղ անձնանունների և տեղանունների մանրակրկիտ հաշվառումը հեղինակին բերել է այն եզրակացության , որ Հայասայի լեզուն պատկանում է հնդեվրոպական լեզուների հին անատոլիական լեզվախմբին: Հետագայում գիտնականը նոր ուսումնասիրություններով հիմնավորեց հայասերենի` հայերենի նախնական վիճակը լինելու տեսակետը: Այս առումով մեծ գիտնականը հերքեց նաև եվրոպացի այն հնդեվրոպաբանների սխալ թեզը, թե հայերը գաղթել են Եվրոպայից՝ վերջինս համարելով հնդեվրոպացիների նախահայրենիքը, որ նույնպես հերքված է բազմաթիվ հեղինակների կողմից:2

Մեծ է . Ջասհուկյանի բերած նպաստը հնդեվրոպական լեզուների հեռավոր ցեղակցության հարցերին նվիրված աշխատությունների ցանկը, ահա դրանցից մի քանիսը:

1. Ուրարտական և հնդեվրոպական լեզուներ (ռուս.1963 թ.):

2. Հնդեվրոպական, խուռիաևուրարտական և կովկաս-յան լեզուների փոխկապակցությունները (ռուս. 1964 թ.);

Այս մենագրական աշխատությունների մեջ . Ջահուկյանը ծագումնաբանական ընդհանրությունների բացահայտման և հաստատման նպատակ է հետապնդել: Նկատի ունենալով ուրարտերենի և հնդեվրոպական լեզուների ցեղակցական կապը, նա ուրարտերենը համարում է ոչ թե հնդեվրոպական հիմք լեզվի անմիջական ժառանգորդ, այլ նրա հետ կապը դեռևս ժառանգական կառուցվածքի գոյության շրջանում կորցրած եզրային լեզու:

Ճշգրիտ գիտությունների բնագավառում հաճախ է հանդիպում, այս կամ այն օրինաչափության հայտնագործումը անվանելու հայտնագործողի անունով, օրինակ՝ Հուկի օրենք, Մաքսվելի օրենք ևայլն, իսկ լեզվաբանոիթյան մեջ ունենք րիմմի օրենք: 1967 թ. լույս տեսավ . Ջահուկյանի «Ակնարկներ հայոց լեզվի նախագրային շրջանի պատմություն ( ռուս.) երկասիրությունը: Այս կոթողային աշխատության մեջ մանրամասնորեն բերված է հայոց լեզվի նախագրային շրջանի գրեթե չուսումնասիրված ամբողջական շարադրանքը: Աշխատության մեջ հստակեցված են հնդեվրոպական հիմնալեզվի նախնական վիճակի , տեղի, հնդեվրոպական բարբառների փոխհարաբերությունների հարցերը: Նախագրային հայերենի հնչյունափոխական կարևոր օրինաչափությունը, որ հիմնված է «առաջին և երկրորդ քմայնացումների տարբերության վրա , հստակ ձևակերպում է գտել նշված աշխատության մեջ: Այդ ներդրումը հայգիտության մեջ ստացել է «Ջահուկյանի օրենք » անվանումը»:

1960և62 թթ. լույս տեսավ համաշխարահային լեզվաբանական պատմության մեջ եզակի մի երկասիրություն՝ «Լեզվաբանության պատմություն» երկու հատորով , որ հանրագիտարանային բնույթի աշխատություն է, որի ժամանակաշրջանը սկսում է հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Կարևորն այստեղ այն է , որ լեզվաբանական ուսմունքի պատմության մեջ մեծ գիտնականի գնահատականները չորս տասնամյակ հետո էլ պահպանում են իրենց ուժը:Այս առումով Էլ մեծանուն հայ գիտնականը դասվում է Սոսյուրի, Մեյեի, Աճառյանի և ուրիշ մեծերի շարքում: Այս իմաստով էլ անվարան ու վստահաբար կարող ենք պնդել, որ Ջահուկյան լեզվաբանի յուրաքանչյուր երկասիրություն, յուրաքանչյուր ուսումնասիրություն ոչ միայն համագումարի է բերում այդ բնագավառում ձեռք բերած նվաճումները, նշում հետագա զարգացման ուղիները , այլև նոր ուղիների հիմք դնում: Այս առումով էլ առանձնահատուկ տեղ է գրավում գիտնականի 1972 թ. լույս տեսած «Հայ բարբառագիտության ներածություն» եզակի աշխատությունը, որի մեջ նա հստակորեն առաջարկել և գործադրել է հայերեն բարբառների բազմահատկանիշ դասակարգման սկզբունքը, հմնադրել բարբառների և խոսվածքների բնութագրման ու տարբերակման վիճագրական մեթոդը, խորազննին և ստույգ մանրամասնություններով քննել է բարբառների առաջացման, տեղաբաշխման և փոխհարաբերությունների հարցերը:

. Ջահուկյանը բացի վերը բերված բազմաթիվ ծանրակշիռ լեզվաբանական երկասիրություններից, կատարել է մեծ քանակությամբ ստուգաբանություններ , գրել է հայերենագիտության այլևայլ հիմնահարցերին նվիրված հոդվածներ՝ տառադարձության, ուղղագրության, տերմինաշինոթյան մասին , որոնք հրատարակվել են «Պատմաբանասիրական հանդես» և «Լրաբեր հասարակական գիտությունների» ակադեմիայի պարբերականներում: Նրա անմիջական ջանքերով են կազմվել լեզվին նվիրված որոշման լեզվի օրենքի նախագծերը, նրա ջանքերով մշակվել են հայ տերմինաբանության տեսության գիտական հիմունքները:

Բազմավաստակ ականավոր գիտնականը այսօր էլ երբ արդեն ոտք է դրել կյանքի իններորդ տասնամյակը, նրա պայծառ ու բեղնավոր գրիչը շարունակում է արտադրել, շարունակում է իր գիտամանկավարժական աշխատանքը Երևանի պետական համալսարանում: 1962 թ. մինչև օրս նա վարում է իտությունների ազգային ակադեմիայի Հր. Աճառյանի անվան լեզվաբանության ինստիտուտի տնօրենի պաշտոնը: րեթե չորս տասնամյակների ընթացքում նրա անմիջական ղեկավարությամբ, նույնիսկ վերջին տասնամյակի տնտեսական անբարենպաստ պայմաններում իսկ, չի դադարել ինստիտուտի գիտական աշխատանքների զարկերակը շնորհիվ նրա անխոնջ ու նվիրյալ ղեկավարի: Նրան ամեն օր, առանց բացառության, կարելի է տեսնել իր աշխատանքային գրասենյակում , ընդունում տեղի և արտասահմանից ժամանած բազմաթիվ մասնագետ այցելուներ և հյուրեր: 1999 թվականի սեպտեմբերյան մի օր ցանկացա մտնել ակադեմիկի մոտ,բայց նա այնքան զբաղված էր, որ ինձ չհաջողվեց :

Նախքան հոդվածի ավարտը ես հարկ եմ համարում մի քանի խոսք ասել բազմավաստակ գիտնականի՝ 1992 թ. լույս տեսած «Զրույցներ հայոց լեզվի մասին» փոքրածավալ աշխատության մասին: իրքը գրված է մատչելի լեզվով, հասարակական լայն ընթերցողների համար: : Ընթերցելիս իմ ուշադրությունը գրավեց գրքի «Առաջաբանի փոխարեն» նախաբանը, որի մեջ հարգարժան ակադեմիկը անուղղակի կերպով կատարել է որոշ աշխատանքային ինքնաբնութագրման, կեննսագրական, ինքնաբացահայտման նկատառումներ:Նա գրում է.«...կան գիտնականևճգնավորներ և կան գիտնականևկենսասերներ, գիտնականևտեսաբաններ և գիտնական կիրառողներ, գիտնականևուղղափառներ և գիտնականևորոնողներ, գիտնականևնստակյացներ և գիտնականևճանապարհորդներ, գիտնականևխրթնաբաններ և գիտնական ժողովրդականաց-նողներ, գիտնականևսակավախոսներ և գիտնական ճարտասաններ ...»: Այս գոյական որոշիչները բերելուց հետո նա ավելացնում է. «Ես նույնպես իմ հակումները և բնավորությունն ունեցող գիտնական եմ», բայց նա այդ մասին ոչինչ չի ասում, թողնելով հետագա իր կենսագիրներին: Անկասկած, . Ջահուկյանը ճարտասան չէր, բայց գիտական բանավեճերի ժամանակ նա իր մտքում ամբարած անբավ փաստերի հիման վրա, երկաթյա տրամաբանությամբ կառուցում էր իր եզրահանգումնեը , դրանց ճնշման տակ կարողանում էր ընդդիմախոսին թևաթափ անել, խեղճացնել: Ես այդ նկատեցի 1967 թվականին, լեզվի ինստիտուտի կողմից կազմակերպված «Հայերենի յոþթ, թե հինգ հոլովների» բանավեճի ժամանակ: . Ջահուկյանը ճգնավորևգիտնական չէ, այդ է վկայում նրա մանկավարժական հիսուն և ավելի տարիների աշխատանքը Երեևանի համալսարանում, Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտում ամբիոնի վարիչի պաշտոնով: Նա իր ուսուցչից Հր. Աճառյանից ժառանգել էր աշխատանքային նվիրվածություն, ճշտապահություն և կարգապահություն: Նա հեռու էր խրախճանային կեր ու խումի հավաքներից: 1972 թվականն էր: Լեզվի ինստիտուտի կին լեզվաբան՝ Նվարդ Պառնասյանը դոկտորականը պաշտպանելուց հետո , իր աշխատակիցներին հրավիրեց կեր ու խումի: Ինչքան հիշում եմ, . Ջահուկյանը բացակայում էր,չմասնակցեց:

Գրքի «Առաջաբանի փոխարեն» նախաբանի մեջ . Ջահուկյանը խոսում է իր լեզվի և ոճի մասին: Նա գրում է. «Նկատել եմ, որ իմ գրավոր խոսքը բավականին խրթին է , բանավոր խոսքը՝ մատչելի...»: Ճիշտ է, . Ջահուկյանի լեզուն խրթին է, երբ համեմատում ենք Է. Աղայանի և կամ ինստիտուտի մյուս գիտնականների լեզվի հետ:Դա նշանակում է, որ . Ջահուկյանը ունի բարդ , յուրահատուկ մտածողություն: Մի տարի, պատմում է ինքը մեծ գիտնականը, համալսարանի ղեկավարությունը դասախոսությունների շարք է կազմակերպում դասախոսների որակավորման բարձրացման ֆակուլտետի ունկնդիրների համար: Դասախոսությունների ժամանակ ուկնդիրները ոչ մի նշում չեն կատարել, այլ հափշտակված նյութի հետաքրքրությունից և հատկապես մատչելի մատուցումից , միայն լուռ լսել են: Դասախոսության ավարտից հետո տարբեր մասնագիտությունների տեր դասախոսները հմայված՝ խնդրել են, որ հենց այդ լեզվով ու ոճով էլ մի գիրք գրի բոլորի համար: Արդյունքը եղել է ներկա «Զրույցներ հայոց լեզվի մասին» հետաքրքիր և մատչելի գիրքը: Մեր արևելագետ պրոֆ. Ավետիս Փափազյանը , որ մասնակ-ցել է այդ դասախոսություններին, հաստատում է այդ իրողությունը:

Ջահուկյանը արժանիորեն գնահատվել է Սովետական կառավարության կողմից՝ շնորհելով նրան գիտության վաստակավորի գործչի կոչում, ընտրել ՀԽՍՀ Ա ակադեմիկոս, պարգևատրել պատվո նշանևշքանշանով ու մեդալներով, իսկ վերջերս մեծ գիտնականի 80ևամյակի և գիտական գործունեության 55ևամյակի առթիվ Հայաստանի Հանրապետության կառավարությունը նրա կուծքը զարդարեց Մեսրոպ Մաշտոցի շքանշանով:

Երիցս Արժանի՜

1Վրեժ-Արմենը Դաշնակցոիթյուն կուսակցության վետերան անդամ է: Նրան բնութագրելու համար մենք պատշաճ ենք համարում մեջ բերել 1973 Կահիրեում նրա գրավոր ելութից մի փոքր հատված: «Շնորհակալություն սերունդի մը կողմե, որ հայրենիքին ինքզինքը կապված կզգա նախորդ սերունդներեն տարբեր ձևով , բայց նույն ուժգնությամբ... Մեր սերը ավելի շատ իմացական, քան զգայական , բնազդային արմատներ ունի: Ամենից առաջ՝ հպարտ ենք մեր հայրենիքով...»: Բայց ցավով պետք է նշեմ, որ այդ իմացական սերն ու հպարտությունը հայրենիքի նկատմամբ;

2Renfrew, Colin,_ "Origin of Indo_European languages", Scientific American, ( Oct, 1989).

Ruhlen, Meritt,_ "The Origin of Languages", 1994., Dolgopolsky A. "The IndoևEuropean Homeland and Lexical Contacts", 1988. , Thomas V. Gamkrelidze and V.V. Ivanov, "The Early History of Indo-European Languages", Scientific American, March 1990.

Գուրգերն Սարգսյան, դոցենտ

Լոս Անջելես

Edited by hravart
Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...