hravart Posted March 4, 2007 Report Share Posted March 4, 2007 (edited) ԱՆԳՐԱԳԷՏ Սիրոկոբլիայից Երբէք մէկին չեմ նախանձում Ես աշխարհի երեսին, Միայն գրագէ´տ դուք պարոններ, Նախանձում եմ ձեր բախտին: Ա՜խ, գթացէք խեղճ գեղջուկիս, Ու ինձ գրել սովորեցրէք. Տւէք մի թերթ սպիտակ թուղթ, Մի փետուրէ գրիչ տւէ´ք, Որ ձեզ յայտնեմ՝ ի՞նչ ցնորքներ, Ի՜նչ մտքեր կան իմ գլխում, Մի ողջ աշխարհ ես ձեզ ցոյց տամ Այդ աննման պատկերում Այժմ անհետ չքանում են Այդ մտքերն ու երազներ. Ես անգրագէտ, ես անուս եմ... Սովորեցրէ´ք, պարոններ: Ազնիւ գործ է, թէ մարդ գրել, Իր խօսքերը կարենայ, Բոլորն՝ ինչ որ մտածում է, Բոլորն ինչ որ հոգուց գայ Գրչով պատմի այն ամենը, Ինչ դիզւել է իր սըրտում Ճշմարտութիւն միշտ քարոզի, Բարի գործի մեծութիւն: Ա´յ, դու սա´գ իմ ճերմակ թևիկ, Քեզ տւել եմ կերակուր, Քեզ սիրել եմ, փոխարէնը Թևիցդ ինձ մի գրիչ տուր: Սիրուն դու սագ, տո´ւր խնդրում եմ, Ինձ թռչելու զոյգ թևեր... Ես անգրագէտ, ես անուս եմ, Սովորեցրէք, պարոններ: Edited March 4, 2007 by hravart Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.